23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Քառյակը 12 պահանջ էր ներկայացրել կառավարությանը՝ նրան ժամանակ տալով պատասխաններ հնչեցնել դրա առիթով: Պատասխանը 5 ամիս չկար, որից հետո ոչիշխանականները հայտարարեցին, որ մինչև սեպտեմբերի 30-ը իրենք կհամբերեն, բայց դրանից հետո կնախաձեռնեն հանրահավաքային շարժում՝ պարտադրելով կառավարությանը անդրադառնալ իրենց պահանջներին:
Կառավարությունը դարձյալ ծպտուն չհանեց: Արդյունքում՝ ոչիշխանականները սկսեցին հանրահավաքային պայքարը՝ նախ մարզերից: Համապետական հանրահավաքի օր նշանակվեց հոկտեմբերի 10-ը:
Եվ ահա երեկ՝ հոկտեմբերի 10-ին ընդառաջ, ՀՀ կառավարությունը որոշեց պատասխանել ոչիշխանականներին: Պատասխանը ծավալուն է, ուստի մենք առանձնացրել ենք ասելիքի կարևոր կտորները: Միայն փաստենք որ կառավարության «ցրողական» պատասխանները կարող են ոչ միայն մեկ, այլև 100 հանրահավաքի թեմա դառնալ:
Չորրորդ ինքնիշխանություն
ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի համար ընդունելի չէ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սեյրան Սարոյանի երեկվա պահվածքը։ Այս մասին երեկ մեր զրույցում ասաց ինքը՝ Սահակյանը, ու հավելեց, որ դա ուղղակի «պոռթկում» էր։
ԱԺ նախագահից հետաքրքրվեցինք, թե հնարավո՞ր է պատժեն ու Սարոյանին խմբակցությունից դուրս հանեն, ինչին նա արձագանքեց. «Դա մեր քաղաքական թիմի կարծիքը չէ։ Նա դուրս չի գա խմբակցությունից, ՀՀԿ-ն այս դաշտում միակ թիմն է, որ հանդես է գալիս միասնական, բայց դա ընդունելի չէ մեզ համար»,- ասաց Սահակյանը։
Ավելի վաղ էլ Սարոյանը հայտարարել էր, որ իր տեսակետի համար խնդիրներ չի ունենա. «Ի՞նչ խնդիր, ճիշտ խոսելու համար խնդիրնե՞ր են ունենում»,- ասել էր գեներալը:
Հայկական ժամանակ
Այսօր Սևան քաղաքում ՝ ի նշան «Շրջանառության հարկի մասին» օրենքի դեմ բողոքի , փակ կլինեն բոլոր խանութները:
Սևանցիները նշում են, որ կդիմեն ավելի ծայրահեղ քայլերի՝ հանուն իրենց իրավունքների պաշտպանության:
Զոհրապ Եգանյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.
«Լրատվամիջոցների հարգելի ներկայացուցիչներ, այսօրվանից ստանձնում եմ ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի մամուլի խոսնակի պաշտոնը: Շնորհակալ եմ պարոն նախարարին այս պատասխանատու պաշտոնն ինձ վստահելու համար, ինչպես նաև հուսով և հավատացած եմ, որ լրատվամիջոցների հետ առկա բնականոն և կառուցողական աշխատանքս հետայսու ևս կշարունակվի:»։
Թերթի տեղեկություններով՝ արդեն տևական ժամանակ է, ինչ ոսկու շուկայի սեփականատեր Վաղարշ Աբրահամյանը նոր օրենքներ է սահմանել:
Շրջանառվող տեղեկությունների համաձայն, վերջինս արգելել է ոսկու գործ անողներին բանկերից ոսկու սալիկ գնել: Նա հայտարարել է, թե ինքն է բերում ոսկին, և աշխատողները պետք է իրենից գնեն ոսկին՝ հենց իր սահմանած գնով:
Եվ եթե մինչ այդ ոսկու առևտրով զբաղվողները կարողանում էին բանկերից մատչելի գնով ոսկի առնել և այն վերածել զարդի, ապա այսօր ոսկու շոըկայում կանգնողները ստիպված են Վաղարշից ավելի թանկ գնով ձեռք բերել սալիկները:
Չորրորդ ինքնիշխանություն
Ըստ կենտրոնական բանկի հրապարակած պաշտոնաական տեղեկատվության, այս տարվա օգոստոսին անցած տարվա նույն ամսվա համեմատ, բանկային համակարգով ՌԴ-ից փոխանցվող մասնավոր տրանսֆերտների ծավալը նվազել է 10 տոկոսով:
Եթե անցած տարվա օգոստոսին ՌԴ-ում աշխատող մեր հայրենակիցներն իրենց հարազատներին ուղարկել էին 161 մլն դոլար, ապա այս տարվա օգոստոսին այդ ցուցանիշը կազմել է 156 մլն դոլար:
Տրանսֆերտների նվազումը հանգեցնում է Հայաստանում բնակչության գնողունակության նվազմանն ու աղքատության խորացմանը:
Հայկական ժամանակ
Մամուլում լուրեր են շրջանառվում, որ պաշտոնանկ է արվել Շենգավիթի ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանը, և նրա փոխարեն նույն պաշտոնում նշանակվել է Կարեն Մելիքյանը:
Ոստիկանության լրատվության վարչության բաժնի պետ Արմեն Մալխասյանին՝ «Հայկական Վարկած»-ը խնդրեց տեղեկացնել՝ որն է պաշտոնանկության պատճառը: Վերջինս հերքեց տեղեկությունը` նշելով, որ Շենգավիթի բաժնի պետ Արամ Հովհաննիսյանը շարունակում է պաշտոնավարել:
Ի դեպ, ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով ոստիկանության Կենտրոնական բաժնի պետի օպերգծով տեղակալ է նշանակվել Հրաչ Խոստեղյանը՝ ազատվելով ոստիկանության Շենգավիթի բաժնի Չարբախի բաժանմունքի պետի պաշտոնից:
Վլադիմիր Գասպարյանի մեկ այլ հրամանով՝ ոստիկանության Չարբախի բաժանմունքի պետ է նշանակվել Կարեն Մելիքյանը, որն աշխատում էր ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի (6-րդ) գլխավոր վարչության թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարի բաժնում:
ՀՀ ոստիկանապետի մեկ այլ հրամանով՝ Դավիթ Սարգսյանը նշանակվել է ոստիկանության Մաշտոցի բաժնի պետ, որն իր դիմումի համաձայն ազատվել է Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի պետի պաշտոնից:
ՀՀ Ազգային ժողովում ընթանում է հերթական քառօրյա նիստերի աշխատանքը:
Սեպտեմբերի 29-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հանդիպել է Հայ սև գոտիների միության միջազգային ակադեմիայի պատվիրակության հետ: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ լրատվական ծառայությունից:
Պաշտպանական գերատեսչության ղեկավարն իր երախտագիտությունն է հայտնել միջազգային ակադեմիայի նախագահ, Հայ սև գոտիների միության հիմնադիր, Մերձավոր Արևելքում Արցախի ներկայացուցիչ Կարո Քեբաբջյանին սահմանամերձ գոտիներում բնակվող երիտասարդների խնդիրները մշտապես ուշադրության կենտրոնում պահելու, առողջ, մարտունակ, ֆիզիկապես պատրաստված սերունդ դաստիարակելուն նպաստելու համար: Դրա վառ ապացույցն են սահմանամերձ գոտիներում բացված Հայ սև գոտիների միության միջազգային ակադեմիայի մասնաճյուղերը, որտեղ հայ երիտասարդները հնարավորություն ունեն անվճար հիմունքներով յուրացնել արևելյան մարզաձևի գաղտնիքները:
Ի նշան բարեկամության և փոխհամագործակցության` Կարո Քեբաբջյանը Պաշտպանական գերատեսչության ղեկավար Սեյրան Օհանյանին է հանձնել Հայ սև գոտիների միության հուշամեդալը:
Սեպտեմբերի 27-ին և 28-ին Աղվերանում ՏՏ ոլորտը լուսաբանող լրագրողների համար Դասընթաց էր կազմակերպել «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ-ն՝ ԵԱՀԿ երևանյան գրասենյակի աջակցությամբ, «Տեղեկատվության անվտանգությունն ու իրավունքը» թեմայով:
«Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ-ի նախագահ Սուրեն Դեհերյանը նշեց, որ այսօր, ցավոք, նվազել է ՏՏ ոլորտը լուսաբանող լրագրողների թիվը, սակայն հույս հայտնեց, որ ապագայում՝ այդ ոլորտի վերաբերյալ ավելի մեծ հետաքրքրություն կլինի, իսկ իրենց նպատակն է ոլորտի լավագույն մասնագետների օգնությամբ լրագրողներին տրամադրել համացանցում անվտանգությանը և իրավունքին վերաբերող հիմնարար գիտելիքներ և բարձրացնել նրանց ցանցային գրագիտության մակարդակը:
ԵԱՀԿ երևանյան գրասենյակի Ժողովրդավարացման ծրագրի ղեկավար Օլիվեր ՄակՔոյն իր հերթին ասաց, որ իրենք կարևորում են նման միջոցառումները և մեծ ոգևորությամբ են աջակցում:
«Ես հասկացել եմ, որ տեղեկատվությունը կարևոր առանցքային հարց է ժողովրդավարացման համար: Այս ոլորտը շատ փոխվել է, ու շարունակում է փոխվել, և ես նկատել եմ, որ շատ դժվար է հասնել այդ փոփոխություններին: Խոսքը վերաբերում է ոչ միայն տեխնիկական միջոցներին, այլև այն դեպքերին, երբ մենք ունենում ենք կամ շատ քիչ, կամ չափազանց շատ տեղեկատվություն: Հայաստանը փորձում է ստեղծել ժողովրդավարական պետություն, և շատ կարևոր է լրագրողի դերը, քանի որ նրանք են իրազեկում հասարակությանը»,-ասաց ՄակՔոյը:
Դասընթացը սկսեց մեդիա ոլորտի փորձագետ Արթուր Պապյանը, որը լրագրողների համար բացահայտեց փոխակերպվող մեդիայի մանրամասները, ինչպես նաև ծանոթացրեց համացանցում լրագրողների ազատ արտահայտվելու սահմաններին:
Նրա խոսքով, մեդիան անպայման պետք է փոխակերպվի, պետք է ադապտացվի, գովազդ վաճառի, ամեն պլատֆորմի համար կարողանա լինել ներկայանալի:
Արթուր Պապյանը հետաքրքիր դիտարկում արեց. «Ձեզ թվում է, թե երբ ֆեյսբուքը տարածում է լուրը, ապա ձեզ դրանով մեծ օգուտ է տալիս, սակայն մյուս կողմից, իրենք այդ կերպ ավելի մեծ թվով գումարներ են վաստակում՝ աուդիտորիան մեծացնելով ու գովազդներ ձեռք բերելով»:
Կիբերտարածության իրավական կարգավորման, խոսքի ազատության իրավական սահմանման, համացանցում անձնական և ընտանեկան կյանքի իրավունքի մասին խոսեց իրավաբան Արա Ղազարյանը:
Նա փոխանցեց, որ կիբերհանցագործությունը բաժանվում է 4 խմբի.
1.Համակարգչային տվյալների մեջ առանց թույլտվության մուտք գործելը.
2. Երկրորդ խմբում են համակարգչային միջոցների օգտագործմանն առնչվող հանցագործությունները, որոնց թվին են դասվում համակարգչային տեխնոլոգիաների օգտագործմամբ կատարված կեղծիքն ու խարդախությունը:
3. Երրորդ խմբում են մանկական պոռնոգրաֆիայի հրապարակումը.
4. Հեղինակային և հարակից իրավունքների խախտման հետ կապված հանցագործությունները:
Արա Ղազարյանն ընդգծեց, որ ազատ խոսքի բոլոր սկզբունքները, որ մինչև այժմ սահմանվել են ՄԻԱԿ-ի կողմից հավասարապես կիրառելի են համացանցի նկատմամբ, սակայն կոնվեցիայի «ներկա պայմանների» լույսի ներքո, մեկնաբանելիս անհրաժեշտ է հաշվի առնել համացանցի առանձնահատկությունները՝ որպես տեղեկություններ տարածելու ժամանակակից միջոց:
Ինտերնետի մատչելիությունը մարդու իրավունքն է, հետևաբար համացանցում տեղադրված ինֆորմացիայի ազդեցությունը բազմապատկվում է, և բոլորը, այդ թվում անչափահասները, կարողանում են մուտք գործել համացանց:
ՏՏ ոլորտի մասնագետներ Միքայել Ղազարյանը և Սամվել Մարտիրոսյանը խոսեցին ցանցային անվտանգության ապահովման գործընթացի մասին, այդ թվում՝ ներկայացրեցին, թե ինչպես պետք է համակարգիչը պաշտպանել վիրուսներից, և ինչպես պահպանել WiFi-ի անվտանգության կանոնները:
Սամվել Մարտիրոսյանը նշեց, որ համակարգիչը վիրուսներից 100 տոկոսով պաշտպանել հնարավոր չէ, սակայն ևս մեկ անգամ կոչ արեց անծանոթ լինկերը չսեղմել: Ըստ նրա, վիրուսների տարածման հիմնական պատճառն այն է, որ որոշ ֆիրմաներ որոշ պետությունների համար են ստեղծում այդ վիրուսները, իսկ մարդիկ, հաճախ չգիտակցելով, սեղմում են:
Փորձագետները խորհուրդ տվեցին հասարակական վայրերում հնարավորինս քիչ օգտվել WiFi ծառայությունից, քանի որ այդ կերպ վտանգը, որը կարող է ներթափացեն ձեր տվյալների մեջ, ավելի մեծ է:
«Հայկական Վարկած»-ը հարց ուղղեց Սամվել Մարտիրոսյանին, թե արդյո՞ք Հայաստանում կան կայքեր, որոնք գրանցում են հայկական կայքերի այցելությունները և վարկանշում դրանք:
Նա տեղեկացրեց, որ Հայաստանում նման կայք այլևս չկա.
«Circle.am-ն էր, որն այլևս չկա, ասում էին, թե գումարի վրա է հիմնված, բայց ես ճանաչելով համակարգի հիմնադրին, կարծում եմ, որ նա նման բանի ընդունակ չէր: Իսկ համաշխարհային մասշտաբով կան, որոնք զբաղվում եմ աշխարհի բոլոր կայքերի վիճակագրությամբ, դրանք են՝ alexa.com, similarweb.com»,-տեղեկացրեց Սամվել Մարտիրոսյանը:
Մասնակիցները Skype-ով կապ հաստատեցին նաև մոսկվայաբնակ իրավաբան, իրավապաշտպան Սարգիս Դարբինյանի հետ, որը խոսեց Ռուսաստանում օգտատերերի իրավունքների և վերջին շրջանում համացանցում կիրառվող սահմանափակումների մասին:
Դասընթացի վերջում լրագրողները մասնագետների օգնությամբ գործնական աշխատանք կատարեցին, դիտեցին ֆիլմեր, որոնք վերաբերում են ցանցային անվտանգությանը:
Աննա Սարգսյան
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.