23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Հայաստանում հողմային խոշոր կայանների կառուցմամբ հետաքրքրված էմիրաթական «Աքսես Ինֆրա Սենթրալ Էյժա Լիմիթեդ» ընկերությունը, քամու ռեսուրսի չափման նպատակով, Գեղարքունիքի մարզում աշտարակ է տեղադրել, ինչպիսին մինչ այժմ Հայաստանում չի եղել։ Աշտարակի բարձրությունը հասնում է 80 մետրի։ Այն կգործարկվի մոտ օրերս։
Ապրիլին նախատեսվում է տեղադրել ևս մեկ աշտարակ՝ այլ վայրում։
ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների փոխնախարար Հայկ Հարությունյանի տեղեկացմամբ, դեռևս անցած տարվա մարտին Կառավարությունն որոշում ընդունեց աջակցել «Աքսես Ինֆրա Սենթրալ Էյժա Լիմիթեդ» ընկերությանը մինչև 150 մեգավատանոց գումարային հզորությամբ քամու կայաններ կառուցելու գործում.
-Եթե սպասելիքներն արդարանան, ապա առաջիկա երկու-երեք տարում կարող ենք ունենալ աշխարհում նմանը չունեցող հողմակայան։ Այն լինելու է լեռնային և ամենաբարձր կայանը, որտեղ նախատեսվում է կիրառել նորարարական բազմաթիվ լուծումներ,-ասել է Հայկ Հարությունյանը։
Հայաստանում հողմային էլեկտրակայանի կառուցմամբ հետաքրքրված է նաև իսպանական «Աքսիոնա Էներգիա Գլոբալ Էս. Էլ.» ընկերությունը։ Անցած տարվա մարտին ընկերությունը ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության հետ ստորագրել է փոխըմբռնման հուշագիր` 100-150 ՄՎտ հզորությամբ հողմաէլեկտրակայանների կառուցման վերաբերյալ:
-Ընկերությունը սկսել է քամու ներուժի գնահատման աշխատանքների իրականացնումը: Տեղադրվել է 80 մետր բարձրությամբ երկու մոնիթորինգային կայան և մեկ «Sodar» համակարգ: Յուրաքանչյուր կայան համալրված է 8 հողմաչափով, 3 հողմացույցով, 2 ջերմա-խոնավաչափով և 1 մթնոլորտային ճնշաչափով,-տեղեկացրել է Հայկ Հարությունյանը:
Հանրապետության տարածքում հունվարի 23-ի ցերեկը, 28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: 24-27-ը շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, առանձին վայրերում` քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:
ԱԻՆ-ից հայտնում են, որ քամին՝ հարավային կլինի՝ 3-8 մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը 24-ի գիշերը կբարձրանա 2-3 աստիճանով, 24-26-ի ցերեկը կնվազի 3-5 աստիճանով:
Երևան քաղաքում հունվարի 23-ի ցերեկը, 28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
24-27-ը ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ:
Մտավախություն կա, որ տրանսպորտային նոր ցանցի նախագիծը չի իրականացվի` կապված ավտոբուսների ձեռքբերման համար անհրաժեշտ գումարների և տրանսպորտի սակագնի հետ: Այս մասին այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց «Սպառողների խորհրդատվական կենտրոն» ՀԿ նախագահ, Երևանի հասարակական տրանսպորտի բարեփոխումների մասնագիտական աշխատանքային խմբի անդամ Կարեն Չիլինգարյանը:
«Մեծ վարկ պետք է վերցվի ավտոբուսներ ձեռք բերելու համար, մոտ 100 մլն դոլարի մասին է խոսքը: Հարց է` արդյոք կկարողանա՞ մեր կառավարությունն այս գումարները բերել, թե ոչ»,- նշեց նա:
Նրա խոսքով՝ նախատեսված նախագծի քննարկումներն ավարտել են տարեվերջին, և այդ ժամանակ սկսել ավտոբուսների ներկրման գործընթացը:
Մյուս խնդիրը, Կարեն Չիլինգարյանի համոզմամբ, կարող է առաջանալ նոր տրանսպորտի սակագինը որոշելու հարցում:
«Մենք պայքարելու ենք, որ սակագինը չբարձրանա կամ չնչին բարձրանա: Կարող է մեկանգամյա երթևեկության համար այլ գին լինել, բազմամյայի համար` այլ: Նախագծով մոտ բնակչության 49 տոկոսն է մեկ տրանսպորտով հասնելու A կետից B կետ: Այս հարցի լուծման համար մենք ուզում ենք, որպեսզի Թբիլիսիի փորձը կիրառվի՝ մեկ անգամ վճարել և ժամ ու կես երթևեկել տարբեր գծերով»,- հայտնեց «Սպառողների խորհրդատվական կենտրոն» ՀԿ նախագահ:
Կարեն Չիլինգարյանը տրանսպորտի շարժակազմի կրճատումը դրական է համարում, քանի որ շահագործումից դուրս են գալու միկրոավտոբուսները և դրա փոխարեն լինելու մեծ և միջին տարողությամբ ավտոբուսներ: Հիմնական գծերում մինչև 150 տեղանոց ավտոբուսներ են շահագործվելու, իսկ երկրորդական գծերում միջին տարողության 50-55 տեղանոց ավտոբուսներ:
«Չեմ կարծում, որ մեծ ավտոբուսները խցանումների պատճառ կդառնան: Եթե երեք անգամ կրճատվում է տրանսպորտ քանակը, արդեն խնդիրներ չեն լինի: Բացի այդ, հստակ չվացուցակ է լինելու և այս ավտոբուսները իրար հետևից 2-3 կամ 5 րոպեն մեկ պետք է ժամանեն կանգառներ: Իսկ այսօր ինչպես է, միանգամից 5-10 երթուղային տաքսի և ավտոբուս միաժամանակ կանգառ է գալիս և խցանման պատճառ դառնում: Հենց տրանսպորտի անկանոն երթևեկությունն է խցանման պատճառը»,- ընդգծեց Չիլինգարյանը:
Նա դրական է համարում նաև տոմսային մեկ համակարգի ներդնումը: Վարորդն այլևս գումարի հետ առնչություն չի ունենա, իսկ ուղևորը վճարումը կկատարի էլեկտրոնային տարբերակով:
sputnik.am Ահաբեկչական խմբավորումների անդամները Սիրիայից Հարավային Կովկաս են վերադառնում։ Հայաստանի առաջ կոնկրետ մարտահրավերներ են ծառացել, կարծում է Աֆղանստանի և Արցախյան պատերազմի վետերան Լևոն Ստեփանյանը։
Ստեփանյանը կարծում է, որ այժմ բարդ ռազմաքաղաքական իրավիճակ է ստեղծվել։ Նրա խոսքով` Սիրիայից ԻՊ (մի շարք երկրներում արգելված խմբավորում — խմբ.) զինյալները տարածվել են Մերձավոր Արևելքով. մի ամբողջ գումարտակ ադրբեջանցի ահաբեկիչներ Արցախում կռվելու պատրաստակամություն են հայտնել։
«Վերջերս տեղեկություն է տարածվել, որ ԻՊ անդամները Հայաստան ներթափանցելու փորձ են արել։ Այսինքն մենք թիրախի տակ ենք։ Հայտնի չէ` ինչով կավարտվի Իրանում ներքաղաքական իրավիճակը», — ասաց Ստեփանյանը։
Նա հիշեցրեց, որ Հայաստանն 90-ականներին սեփական սահմանապահ զորքը չուներ, Արցախում մարտական գործողություններ էին ընթանում։ Բացի այդ, Թուրքիայի 3-րդ դաշտային բանակը կենտրոնացել էր Հայաստանի սահմաններին, անհանգստություն էր առաջացել բնակչության և ղեկավարության շարքերում, Թուրքիայի սահմանին քրդական խնդիր կար։
Երևանն այդ պայմաններում դիմեց Մոսկվային թուրքական և իրանական սահմանին պաշտպանության հարցում օգնություն ցուցաբերելու խնդրանքով։
«Այդ խնդիրն ավելի քան քսան տարվա ընթացքում Ռուսաստանի սահմանապահ զորքերը պատվով ու արժանապատվությամբ են կատարել ու շարունակում են կատարել», — ասաց Ստեփանյանը։
Գեներալը նաև շեշտեց, որ ռուսական սահմանապահ զորքերի կազմում զգալի թիվ են կազմում հենց հայերը։
Վերջին տարիների ընթացքում, նրա խոսքով, ռուսական սահմանապահ զորքում անձնակազմի թվաքանակի նվազեցման հետ կապված զգալի փոփոխություններ են տեղի ունեցել։ Գեներալը կարծում է, որ անկախ տեխնիկական վերազինումից պետք է վերականգնել սահմանների պահպանման հին սխեման ու ընդլայնել քանակը։
Ռուս սահմանապահները ծառայություն են իրականացնում հայ-թուրքական և հայ-իրանական սահմանին` Հայաստանի տարածքում Ռուսաստանի սահմանապահ զորքերի կարգավիճակի մասին միջպետական պայմանագրի համաձայն։ Պայմանագիրը կնքվել է1992 թվականի սեպտեմբերի 30-ին Երևանում։
Հայաստանում Ռուսաստանի ԱԴԾ-ի սահմանապահ վարչության կազմում են ընդգրկված Գյումրում, Արմավիրի, Արտաշատի և Մեղրու ջոկատները, ինչպես նաև Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի առանձին հսկիչ անցակետը։ Հայաստանում ռուս սահմանապահների ապրուստը հոգում են երկու պետությունների կառավարությունները հավասարության սկզբունքով։
Արդարադատության նախարարությունը շրջանառության մեջ է դրել մի նախագիծ, որը նախատեսում է փոփոխություններ «Անվտանգության խորհրդի կազմավորման եւ գործունեության մասին» ՀՀ օրենքում:
Ըստ այդ նախագծի սահմանվում է, որ այսուհետ Անվտանգության խորհուրդը ՀՀ նախագահի փոխարեն ղեկավարելու է ՀՀ վարչապետը, որը Սահմանադրական փոփոխություններով պայմանավորված, երկրի թիվ մեկ պաշտոնյան է լինելու։ Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ դա պայմանավորված է սահմանադրական փոփոխություններով:
Նախագծի համաձայն՝ Անվտանգության խորհուրդը սահմանում է պաշտպանության ոլորտի քաղաքականության հիմնական ուղղությունները, վարչապետի առաջարկությամբ կարող է քննարկել ՀՀ անվտանգությանը, տարածքային ամբողջականությանը եւ սահմանների անձեռնմխելիությանը վերաբերող հարցեր: Անվտանգության խորհրդի լիազորությունները սահմանվում են սույն օրենքով եւ «Պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով: Անվտանգության խորհուրդը պաշտպանության ոլորտի քաղաքականության հիմնական ուղղություններին վերաբերող հարցերով ընդունում է որոշումներ, իսկ իր իրավասության մեջ մտնող այլ հարցերով՝ խորհրդատվական բնույթի որոշումներ:
Նոր կարգավորումներն ուժի մեկ կմտնեն ապրիլի 9-ից, երբ գործող նախագահը վայր դնի իր լիազորությունները։ Սակայն մինչ այդ օրինագիծը դեռ պետք է ընդունվի Ազգային ժողովի կողմից՝ երկու ընթերցմամբ։
Մեկնաբանելով Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի՝ Ֆրանսիայի կառավարությանն ուղղված կոչը՝ չթույլատրել Արցախի քաղաքացիների մուտքն այդ երկիր, Արցախի Հանրապետության ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Սարգսյանը ասել է. «Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովի կոչը ֆրանսիական կառավարությանը՝ խոչընդոտելու Արցախի քաղաքացիների այցերին, ոչ իրավազոր է և հանդիսանում է Արցախի Հանրապետության քաղաքացիների իրավունքների ու ազատությունների, մասնավորապես, ազատ տեղաշարժվելու իրավունքի կոպիտ ոտնահարում»։
Նա նշել է, որ ընդհանուր առմամբ պարադոքսալ վիճակ է ստեղծվում: «Երբ մի երկիր, որտեղ, միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների զեկույցների համաձայն, մարդու իրավունքների հետ կապված իրադրությունը վատթարագույններից մեկն է աշխարհում, փորձում է իր ստանդարտներն արտահանել այլ երկրներ։
Արցախի Հանրապետության քաղաքացիների անհատական և հավաքական իրավունքները հերքելու Ադրբեջանի քաղաքականությունը Արցախի մեկուսացմանն ու առճակատման շարունակմանն ուղղված՝ Ադրբեջանի ընդհանուր ռազմավարության առանցքային բաղկացուցիչներից մեկն է, ինչը հակասում է հակամարտության կարգավորման տրամաբանությանը, որը հիմնված է մարդու իրավունքների նկատմամբ հարգանքի և դրանց պահպանման վրա»։
Ի պատասխան forrights.am կայքում հունվարի 19-ին հրապարակված <<Պայմանագրային զինծառայողին պարբերաբար ծեծել են և նվաստացրել>> վերտառությամբ հոդվածի՝ հայտնում ենք, որ այդտեղ ՊԲ զինծառայող Էդգար Հակոբյանի կողմից հնչեցված մտքերը լրիվությամբ աղավաղված են: Իսկ դեպքերի իրական պատկերը հետևյալն է.
Էդգար Հայկազի Հակոբյանը պայմանագրային հիմունքներով ՊԲ-ում ծառայում է 2017թ. մայիսի 1-ից: Իր 8 ամսվա ծառայության ընթացքում իրեն դրսևորել է որպես կարգազանց զինծառայող: Առաջին անգամ նա ծառայության չի ներկայացել 2017թ. նոյեմբերի 11-ին: Նոյեմբերի 13-ին ռազմական ոստիկանության աշխատակիցների կողմից բերման է ենթարկվել զորամաս, որտեղ զորամասի հրամանատարի կողմից Է. Հակոբյանի հետ տարվել է բացատրական աշխատանք: Սակայն նույն օրը զինծառայող Հակոբյանը կրկին ինքնակամ լքել է զորամասը: Նոյեմբերի 18-ին ռազմական ոստիկանության աշխատակիցների կողմից վերջինս բերման է ենթարկվել և զորամասի հրամանատարի կողմից նրան, որպես կարգապահական տույժ, հայտարարվել է 10-օրյա կալանք՝ կարգապահական վաշտում: 2018թ. հունվարի 5-ին Է. Հակոբյանը երրորդ անգամ չի ներկայացել ծառայության, ինչից հետո հիմք ընդունելով <<Զինվորական ծառայություն և զինծառայողի կարգավիճակի մասին>> ՀՀ օրենքի 54-րդ հոդվածի 1-ին մասին 7-րդ կետը (<<զինվորական ծառայությունից արձակում>>՝ կարգապահական տույժ կիրառելիս), զորամասի հրամանատարի կողմից որոշում է կայացվել միջնորդել պաշտպանության բանակի հրամանատարին՝ Է. Հակոբյանին ծառայությունից ազատելու և պահեստազոր ուղարկելու մասին: Պաշտպանության բանակի հրամանատարի 2018թ. հունվարի 17-ի հրամանով Էդգար Հայկազի Հակոբյանն ազատվել է զինվորական ծառայությունից և ուղարկվել պահեստազոր:
Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հորդորում է հայրենական լրատվամիջոցներին հասարակության շրջանում մոլորություն չառաջացնելու համար զերծ մնալ չճշտված տեղեկատվության հրապարակումից:
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը վարչական վերաքննիչ դատարանի դատավորներ է նշանակել:
ՀՀ նախագահի համապատասխան հրամանագրում ասվում է.
«Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 11-րդ կետով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 140-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը, 144-րդ հոդվածի 5-րդ մասը և հաշվի առնելով Արդարադատության խորհրդի 2018 թվականի հունվարի 12-ի ԱԽ-1-Ե-1, ԱԽ-1-Ե-2 և ԱԽ-1-Ե-3 որոշումներով ներկայացված եզրակացությունները` որոշում եմ.
1. Կարեն Մաթեւոսյանին նշանակել Հայաստանի Հանրապետության վարչական վերաքննիչ դատարանի դատավոր՝ դադարեցնելով նրա` Հայաստանի Հանրապետության վարչական դատարանի նախագահի լիազորությունները:
2. Կարինե Բաղդասարյանին նշանակել Հայաստանի Հանրապետության վարչական վերաքննիչ դատարանի դատավոր՝ դադարեցնելով նրա` Հայաստանի Հանրապետության վարչական դատարանի դատավորի լիազորությունները:
3. Կարեն Ավետիսյանին նշանակել Հայաստանի Հանրապետության վարչական վերաքննիչ դատարանի դատավոր՝ դադարեցնելով նրա` Հայաստանի Հանրապետության վարչական դատարանի դատավորի լիազորությունները:
4. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության Նախագահի 2010 թվականի նոյեմբերի 9-ի «Վերաքննիչ դատարաններում դատավոր նշանակելու համար ծառայողական առաջխաղացման ցուցակը հաստատելու մասին» ՆՀ-270-Ա հրամանագրի 1-ին կետով հաստատված հավելվածի՝ Վարչական մասնագիտացման բաժնի 1-ին, 3-րդ և 4-րդ կետերը:
Քիչ առաջ պաշտոնապես հաստատվեց, որ ՀՀԿ նախագահի թեկնածում Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանն է: Սերժ Սարգսյանն այսօր նախագահական նստավայրում ընդունել է Սարգսյանին եւ ասել. «Երեկ Հայաստանի Հանրապետական կուսակցության գործադիր մարմնում մենք անդրադարձել ենք այս հարցին, և ես, հաշվի առնելով Ձեր ունակությունները, Ձեր որակական հատկանիշները, առաջարկել եմ իմ գործընկերներին՝ առաջարկել Ձեզ համաձայնություն տալ մեր քաղաքական ուժի անունից առաջադրվել որպես Հայաստանի Հանրապետության չորրորդ նախագահի թեկնածու: Դուք կայացած գիտնական եք, վարել եք Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնը, ունեք դիվանագիտական մեծ փորձ, և սա է պատճառը, որ մենք լրջորեն քննարկել ենք Ձեր թեկնածությունը: Շնորհակալ եմ իմ գործընկերներին, ովքեր միաձայն պաշտպանեցին իմ առաջարկությունը:Եթե թույլ տաք, ինձ որոշ ժամանակ է պետք վերջնական որոշում ընդունելու համար»: Սարգսյանը խորհուրդ է տվել նաեւ հանդիպել քաղաքական այլ ուժերի եւ ԱԺ խմբակցությունների հետ:
Արմեն Սարգսյանն ի պատասխան խորին շնորհակալություն է հայտնել, սակայն մտածելու ժամանակ է խնդրել.
«Պարո՛ն Նախագահ,
Նախ թույլ տվեք իմ խորին շնորհակալությունը հայտնել Ձեզ և Հանրապետական կուսակցությանն այս բարձր վստահության համար: Կարծում եմ, իրոք, Հայաստանը թևակոխում է մի նոր շրջան, կարծում եմ՝ շատերի կողմից գիտակցված մեծ փոփոխությունների շրջան, դեպի ավելի ժողովրդավար երկիր՝ պառլամենտական հանրապետություն: Այդ իմաստով, իհարկե, կրկնակի մեծ պատասխանատվություն է և մեծ պատիվ ինձ համար Ձեր առաջարկությունը:
Ինչպես Դուք ասացիք, շատ կարևոր է, որ որոշում ընդունելուց առաջ ես նույնպես առիթ ունենամ հանդիպել քաղաքական տարբեր ուժերին և՛ Ազգային ժողովում, և՛ Ազգային ժողովից դուրս՝ կուսակցություններին: Շատ կուզենայի հանդիպել նաև հանրության լայն շրջանակները ներկայացնող գիտական, մտավորական, հասարակական, բարեգործական կազմակերպություններին, գործարար շրջանակներին, աշխատավորական շրջանակներին: Իհարկե, անպայման կուզեի հանդիպել Արցախի Հանրապետության ղեկավարությանը և իհարկե, հանդիպել սփյուռքահայությունը ներկայացնող կառույցներին, կազմակերպություններին կամ անհատներին և դրանից հետո իմ որոշումը կայացնել:
Բոլոր դեպքերում, ինձ համար մեծ պատիվ է Ձեր առաջարկությունը, պարո՛ն Նախագահ: Կրկին շնորհակալություն եմ հայտնում վստահության համար: Եվ եթե այս բոլոր հանդիպումներից հետո որոշումս կայացնեմ, կփորձեմ պատվով կատարել Հայաստանի Հանրապետության նախագահի պարտականությունները և արդարացնել այն վստահությունը, որ լսեցի Ձեզնից, Ձեր կուսակից ընկերների կողմից և հուսամ նաև կլսեմ մեր մյուս քաղաքացիներից և մեր հայազգի որդիներից: Շնորհակալ եմ, պարո՛ն Նախագահ: Եթե թույլ տաք, ինձ որոշ ժամանակ է պետք վերջնական որոշում ընդունելու համար»,- ասել է Արմեն Սարգսյանը:
Ռուսական «Վզգլյադ» լրատվամիջոցը գրում է, որ Հայաստանում հակառուսական տրամադրությունների նոր դրսևորումների մասին հաղորդագրություններ են հայտնվել, մասնավորապես՝ դժգոհություն է արտահայտվում, որ հայկական սահմանը վերահսկում են Ռուսաստանից սահմանապահները: Լրատվամիջոցն անդրադարձել է այդ թեմային և նշել, թե ինչու է Ռուսաստանը կարևոր համարում Հայաստանում ունենալ իր զինվորներին և ինչ շահեր ունի Մոսկվան տարածաշրջանում:
Լրատվամիջոցն անդրադարձել է Երևանում կլոր սեղանի ժամանակ ակտիվիստների հնչեցրած սահմանապահ հսկողությունը Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայությունից Հայաստանի ազգային անվտանության ծառայությանը փոխանցելու պահանջին:
«Բանն այն է, որ այդ հարավկովկասյան հանրապետության ցանկացած ողջամիտ բնակիչ հասկանում է, որ Ռուսաստանի հետ դաշնակցությունը նրա գոյության փաստի գլխավոր երաշխիքն է: Կարևոր չէ հարուստ, թե աղքատ, այլ պարզապես խաղաղ գոյության»,-գրում է լրատվամիջոցը:
«Վզգլյադ»-ը, անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը, նշում է, որ Ադրբեջանի տնտեսական և ժողովրդագրական գերակայությունն այնպիսին է, որ եթե երկու երկրները մնային դեմ-դիմաց, հարձակումները հետ մղելու Հայաստանի հնարավորությունները տարեցտարի կնվազեին: Բայց կա Ռուսաստանը, որը շահագրգռված է Կովկասի հարավում խաղաղության հարցում: Ե՛վ Ադրբեջանը, և՛ Հայաստանը դիտարկվում են որպես Ռուսաստանի կենսական շահերի գոտում գտնվող երկրներ, նրանց միջև վեճերի կարգավորումը կարևոր է Ռուսաստանի համար:
Որքան սերտ լինեն երկու երկրների հարաբերությունները ՌԴ-ի հետ, այնքան խաղաղ կարգավորման հնարավորություններն ավելի շատ կլինեն, գրում է լրատվամիջոցը:
«Մեծ հաշվով ղարաբաղյան խնդրի հուսալի կարգավորումը հնարավոր է միայն միասնական պետության կազմի մեջ Հայաստանն ու Ադրբեջանը վերադարձնելու դեպքում՝ Ռուսական կայսրության կամ ԽՍՀՄ-ի փոխարեն այն կարող է անվանվել Եվրասիական միություն: Այդ ժամանակ Ղարաբաղը և մյուս վիճելի տարածքները կարող են կիսվել կենտրոնական, այսինքն՝ Մոսկվայի իշխանության կողմից»,- գրում է «Վզգլյադ»-ը:
Բայց դրան հասնելու համար դեռ երկար ճանապարհ կա, իսկ մինչ այդ խաղաղության հարցում Ռուսաստանի շահագրգռվածությունից բացի կա նաև Հայաստանում գտնվող ռազմաբազայի գործոնը: Չնայած նրան, որ շատ է խոսվում պատմական կապերի և ազգերի միջև հին բարեկամության մասին, բայց դա չի հանդիսանում Ռուսաստանին Հայաստանում գրավող հիմնական գործոնը:
Ռուսաստանը հսկում է հայ-թուրքական և հայ-իրանական սահմանները որպես սեփական՝ Հայաստանն ասես դարձնելով Ռուսաստանի մաս: Գյումրիի ռազմաբազան անցած տարվանից անգամ այլ կերպ է կոչվում, այն այժմ երկրների կողմից ստեղծված Միացյալ զորախմբի մասն է: Այստեղ էլ կանգնած են ռուս սահմանապահները, որոնք պաշտպանում են Հայաստանը, ինչպես և Ռուսաստանը: «Այսինքն՝ հարավային սահմաններին մեր շահերի պաշտպանությունը սկսվում է այնտեղ, որտեղ 30 և 100 տարի առաջ էր սկսվում»,-գրում է կայքը:
Հայաստանը դժվար է Ռուսաստանի համար «անվանել տնտեսապես հետաքրքիր կամ առավել ևս շահավետ տարածք», գրում է կայքը՝ նշելով, որ Ռուսաստանի համար Հայաստանն ունի լուրջ ռազմական և աշխարհաքաղաքական նշանակություն:
Սկզբնաղբյուր tert.am կայք:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.