23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Ընկերներից մեկը երեկ նկատել է, որ ես անվճռական եմ և չափից դուրս շատ եմ մտածում: Այդ պնդումն արված է միանգամայն դրական իմաստով՝ որպես իմ արժանիք: Բայց դա, իհարկե, ունի նաև իր բացասական կողմերը: Ես չեն կարողանում լուծել խաչբառերը, չափազանց վատ եմ լրացնում IQ թեստերը, ակտիվ չեմ «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» խաղում:
Բայց եթե մի կողմ թողնենք իմ անձնական խնդիրը, և դառնանք մտածել-չմտածելու սկզբունքին, ապա ես, թերևս, կհամաձայնեի, որ երկար մտածելը խանգարում է մեծ պատմական գործերին:
Վերցնենք, ենթադրենք, որևէ կուսակցություն:
Երբ Առաջնորդն ասում է՝ այսինչը հանցագործ է, կուսակցականները պարտավոր են նրան քարկոծել, երբ Առաջնորդը քաղաքագիտական վերլուծության արդյունքում գալիս է եզրակացության, որ նույն մարդը ազգի փրկիչն է, կուսակցականներն սկսում են փառաբանել:
Եթե Առաջնորդը նոր վերլուծություն անի և որոշի, որ ազգը կփրկի հենց երկրի ներկայիս ղեկավարը, կուսակցական զանգված կգտնի նաև դրա համար հիմնավորումներ:
Առավոտ
Աշխատանքային այցով Բելառուսի Հանրապետությունում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Մինսկում մասնակցել է ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստին, որտեղ հանդես է եկել ելույթով: Այս մասին հայտնում է Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը:
***
Նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստին
Պետությունների հարգելի՛ ղեկավարներ,
Ես նույնպես կցանկանայի շնորհակալություն հայտնել Բելառուսի Հանրապետության Նախագահ Ալեքսանդր Գրիգորիի Լուկաշենկոյին՝ ցուցաբերած հյուրընկալության և ջերմ ընդունելության համար: Ներկայիս՝ արտահերթ նախագահության ընթացքում Բելառուսը շարունակել է իր կարևոր ներդրումն ունենալ մեր Համագործակցության ամրապնդման գործում:
Այսօրվա նիստի օրակարգի հարցերից ցանկանում եմ հատկապես առանձնացնել Հայրենական մեծ պատերազմում Հաղթանակի 70-ամյակի կապակցությամբ մեր երկրների ժողովուրդներին և միջազգային հանրությանն ուղղված ուղերձը: Քսաներորդ դարի համաշխարհային երկու պատերազմների արյունալի դասերը, ինչպես և մեր ժողովուրդների հերոսության դասերը, պետք է տպավորվեն ապագա սերունդների հիշողության մեջ: Այդ առիթով նախատեսված միջոցառումները պետք է ընդգծեն մեր երկրների համար այնպիսի հարցերի առաջնահերթությունը, ինչպիսիք են հակադարձումը պատմության ռևիզիոնիզմի և նացիզմի հերոսացման փորձերին, ռասիզմի, այլատյացության և անհանդուրժողականության դրսևորումների դեմ պայքարը, մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելումը, երիտասարդության դաստիարակությունը հանդուրժողականության, ազգամիջյան և միջդավանական համերաշխության ոգով:
Հայ ժողովուրդը լսածով չէ, որ գիտի, թե ինչ է կրոնական և էթնիկ անհանդուրժողականությունը: Հաջորդ տարի մենք նշում ենք Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը: Ամբողջ աշխարհով նախատեսված են լայնամասշտաբ միջոցառումներ: Մենք ելնում ենք այն փաստից, որ այդ սարսափելի հանցագործության կրկնության կանխարգելման կարևորագույն գործիքներից մեկը մարդկության դեմ արդեն կատարված հանցագործությունների ճանաչումն ու դատապարտումն է:
Կրոնական անհանդուրժողականության վերջին դրսևորումներից մեկը դարձավ սիրիական Դեր Զորում գտնվող Հայ Առաքելական եկեղեցու Սրբոց նահատակաց համալիրի պայթեցումը, որը կազմակերպվել էր իրեն «Իսլամական պետություն» անվանող ահաբեկչական կազմակերպության կողմից: Այդ եկեղեցու դամբարանում պահպանվող Ցեղասպանության զոհերի մասունքների պղծումը, անմարդկային հալածանքները, որոնց ենթարկվում են Մերձավոր արևելքի քրիստոնեական, եզդիական և այլ համայնքները, չեն կարող արդարացվել և չեն կարող տեղավորվել մեզ հայտնի կրոնների, այդ թվում նաև՝ իսլամի փիլիսոփայության մեջ: Մենք շնորհակալ ենք բոլոր նրանց, ովքեր մեզ հետ միասին վճռականորեն դատապարտեցին այդ բարբարոսությունը:
Աշխարհի շատ տարածաշրջաններում քաղաքական իրավիճակի սրման, միջազգային լարվածության աճի ֆոնին Համագործակցությունը պետք է նպատակաուղղված լինի խաղաղության և կայունության ապահովմանը, գոյություն ունեցող հակամարտությունների կարգավորմանը և հնարավոր հակամարտությունների կանխարգելմանը բացառապես խաղաղ միջոցներով՝ միջազգային իրավունքի, ՄԱԿ-ի կանոնադրության նպատակների և սկզբունքների, ինչպես նաև Հելսինկյան Եզրափակիչ ակտի դրույթների հիման վրա:
Պետությունների հարգելի՛ ղեկավարներ,
Մեզ համար կարևոր առաջնահերթությունը, անշուշտ, մնում է համագործակցությունը ռազմական ոլորտում, իրավապահ մարմինների և սահմանապահ գերատեսչությունների գծով, թմրանյութերի տարածմանը, թրաֆիքինգին և անօրինական միգրացիային հակազդեցության ոլորտում, ֆինանսական հետախուզության բնագավառում: Այդ ուղղությամբ մեծ աշխատանք ունեն իրականացնելու ճյուղային համագործակցության համապատասխան մարմինները, որոնց գործունեությունը պետք է ուղղվի որոշակի խնդիրների լուծմանը և շոշափելի արդյունքների ձեռքբերմանը: Հենց այդպիսի տրամադրվածությամբ է Հայաստանն ընթացիկ տարում անցկացրել Համագործակցության մարմինների մոտ 10 նիստ:
Հաջորդ տարի նախատեսվում է Վորոնեժն ու Կուլյաբը հայտարարել «ԱՊՀ մշակութային մայրաքաղաքներ», իսկ տարին՝ կրթության տարի: Հուսով ենք, որ այդ որոշումների իրագործումը նպաստելու է մեր ընդհանուր հումանիտար տարածքում կապերի ամրապնդմանը, մշակույթի, կրթության և գիտության ոլորտներում շփումների զարգացմանը, ինչպես նաև զբոսաշրջային փոխանակումների ընդլայնմանը: Այդ նախագծերն ամբողջապես համահունչ են Հայաստանում բարձրորակ կրթության ապահովման և գիտելիքահենք տնտեսության ստեղծման ուղղությամբ մեր քաղաքականությանը: Այդ ոլորտները մեր երկրում հռչակված են պետական առաջնահերթություն: Մի քանի օրից Դիլիջանում կբացվի Համագործակցության տարածքում առաջին դպրոց-պանսիոնը, որը մտնում է Համաշխարհային միացյալ քոլեջների կրթական ցանցի մեջ, որտեղ սովորելու համար Հայաստան են ժամանել 96 պատանիներ աշխարհի 50 երկրներից, այդ թվում՝ 14 հոգի ԱՊՀ պետություններից:
Հայաստանը հանդես է գալիս ԱՊՀ հետագա ամրապնդման, ԱՊՀ մասնակից պետությունների հետ իրավահավասար, փոխշահավետ, միմյանց շահերը հաշվի առնող համագործակցության զարգացման օգտին: Համագործակցությունում ապագա նախագահողին՝ Ղազախստանին, 2015 թվականին շատ անելիքներ են սպասվում, և մենք հայտնում ենք մեր պատրաստակամությունը՝ ուժերի ներածին չափով աջակցություն ցուցաբերելու ղազախ գործընկերներին մեր առջև ծառացած ընդհանուր խնդիրների լուծման գործում:
Շնորհակալություն:
ԲՀԿ-ն, «Ժառանգությունն» ու ՀԱԿ-ը համատեղ հայտարարություն են տարածել, որում ասվում է.
«Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետությունում շարունակվող սոցիալ-տնտեսական վիճակի ակնհայտ վատթարացումը, որն իր հաստատումն է գտնում նաև ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալներում, Արժույթի միջազգային հիմնադրամի զեկույցներում ու կանխատեսումներում, Քառյակը ս/թ հունիսին իշխանությանն էր ներկայացրել մինչև սեպտեմբերի 30-ը իրականացվելիք 12 կետերից բաղկացած հրատապ միջոցառումների և քայլերի պահանջ։ Ծանոթանալով նաև այս առիթով կառավարության վերջերս հրապարակած պատասխանի հետ՝ արձանագրում ենք.
1. Ըստ էության, չեն կատարվել Քառյակի կողմից ներկայացված 12 կետերից և ոչ մեկը:
2. Փոքր և միջին ձեռնարկությունների շրջանառության հարկը 3,5%-ից իջեցվել է 1%-ի: Միաժամանակ ներմուծվել է պարտադիր փաստաթղթավորման պահանջ, ինչը մենաշնորհների և բարձր ստվերայնության պայմաններում վատթարացնելու է հազարավոր համաքաղաքացիների գործունեության պայմանները: Այսպիսով, կիրառելով կոշտ վարչարարություն ՓՄՁ-ի նկատմամբ, իշխանությունները վտանգում են ՓՄՁ-ի գործունեության շարունակականությունը և դրանց մի մասին դնում փակման վտանգի տակ:
3. Հարկային քաղաքականությանն առնչվող հարցերը նույնպես իրենց լուծումները չեն ստացել. այն է՝ ԱԱՀ-ի գանձման հետաձգումը սահմանից, արտոնագրային վճարներին, ընդհանուր հարկային բեռի իջեցմանը և հարկային վարչարարությանը վերաբերող խնդիրները:
4. Չեն կատարվել 12 կետերում ամրագրված այն հարցադրումները, որոնք չեն պահանջում լրացուցիչ ֆինանսական միջոցներ, հավելյալ ներդրումների ներգրավում կամ լրացուցիչ ժամանակ։ Դա վերաբերում է կուտակային կենսաթոշակային համակարգի, տեսանկարահանող սարքերի (արագաչափերի), կարմիր գծանշումներով վճարովի կանգառների, Որոտանի ՀԷԿ-երի, «Նաիրիտ» ՓԲԸ-ի հետ կապված հարցերին։
5. Ըստ էության, լուծված չեն նաև գյուղացիական տնտեսությունների սուբսիդավորման և հասցեական պետական օժանդակության խնդիրները:
6. Կարևորագույն խնդիրներից չլուծված են մնացել նաև բանկային վարկերի տոկոսադրույքների իջեցման հարցերը, որոնք արգելակում են ՀՀ-ում ներդրումային գրավչության բարելավումը:
7. Վերջին մեկ տարվա ընթացքում էլեկտրաէներգիայի սակագնի 40%-ով թանկացումը հանրապետության քաղաքացիների և տնտեսավարողների համար լրջագույն լրացուցիչ ֆինանսական բեռ է, որն ապացուցում է, որ ՀՀ իշխանությունները շարունակում են բնակչության հետագա աղքատացման, հայկական ապրանքների և ծառայությունների մրցունակության իջեցման քաղաքականությունը՝ հասարակության շահը ստորադասելով խոշորագույն բնական մենաշնորհի՝ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի այսպես կոչված ֆինանսական առողջացման գործընթացի ապահովմանը:
8. Իշխանություններն անպատասխան են թողել նաև ընտրական օրենսգրքի բարեփոխման ընդդիմության պահանջը, մասնավորապես՝ 100% համամասնական ընտրակարգի անցման և ընտրական գործընթացի, ընտրողների ցուցակների հստակեցման և քվեարկության մասնակիցների ցուցակների հրապարակման հարցերի վերաբերյալ:
9. Հստակ պաշտոնական պատասխան չկա նաև Եվրասիական տնտեսական միությանը ՀՀ անդամակցության պարագայում ՀՀ և ԼՂՀ սահմանին մաքսակետի հնարավոր տեղակայման վերաբերյալ:
Այսպիսով, կարող ենք արձանագրել, որ ՀՀ իշխանությունները, ըստ էության, գրեթե ամբողջապես անտեսել են Քառյակի կողմից առաջադրված 12 կետերի ոչ միայն փաստացի կատարումը, այլև համարժեք չեն արձագանքել նույնիսկ մոտ ապագայում դրանց կատարմանն ուղղված միջոցառումների իրականացման վերաբերյալ:
Իշխանությունների նման արձագանքը վկայում է, որ իշխող քաղաքական ուժը պատրաստ չէ գնալ երկխոսության հանրության հետ և բավարարել ժողովրդի նվազագույն պահանջները: Ներկայիս իշխանություններն ի վիճակի չեն հաղթահարել համատարած, համակարգային կոռուպցիան և իրականացնել երկրի մարտահրավերներին համապատասխանող արդյունավետ կառավարում: Իշխող վարչակարգն, այսպիսով, սպառված է, և հասարակությունը նրա հետ չի կարող կապել երկրի զարգացման որևէ հեռանկար։
«Բարգավաճ Հայաստան» կուսակցություն
«Ժառանգություն» կուսակցություն
«Հայ ազգային կոնգրես»
Հրայր Թովմասյանն աշխատակազմում մի օգնական ունի, որին իր հետ է տարել խորհրդարան: Մոտ 25-ամյա երիտասարդը, օրինակ, կարող է զանգահարել իրենից մի քանի տասնամյակ մեծ ու իր տարիքի չափ աշխատանքային փորձ ունեցող վարչության պետերին, ու նրանց հրահանգել՝ «շուտ եկեք ինձ մոտ»:
Օգնականի անտաշ վերաբերմունքը ԱԺ աշխատակիցները կապում են նրա ղեկավարի՝ Հրայր Թովմասյանի հետ:
Ամենազավեշտալին այն է, որ Թովմասյանն այս օգնականին հետը բերել է նախկին աշխատավայրից՝ ՀՀ արդարադատության նախարարությունից, և երիտասարդը Թովմասյանին հիմա էլ դիմում է «պարոն նախարար» արտահայտությամբ: Սա կողքից բավականին ծիծաղելի է, և ԱԺ-ում աշխատողներն այս դիմելաձևը լսելիս հազիվ են զսպում ծիծաղները:
Ի դեպ՝ ականատեսների պնդմամբ՝ այս դիմելաձևը դուր է գալիս Հրայր Թովմասյանին:
Չորրորդ ինքնիշխանություն
Սովորական երևույթ է դարձել պաշտոնյաների՝ հատկապես մարզային, աշխատավայրից բացակայելը:
Որոշ հարցեր պարզաբանելու նպատակով՝ առավոտվանից փորձում ենք կապ հաստատել Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանի հետ, սակայն նրա գրասենյակից պատասխանում են, որ մարզպետը տեղում չէ և չգիտեն՝ երբ կգա:
Վստահ ենք՝ Ռաֆիկ Գրիգորյանը վաղն էլ չի գնալու աշխատանքի, քանի որ մոտ օրերս սպասվում է նրա որդու հարսանիքը:
Հավանաբար, դա է պատճառը, որ մարզպետը բացակայում է աշխատանքից և զբաղված է հարսանեկան պատրաստություններով:
ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Պետական կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» և «Պետական պաշտոն զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» օրենքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթին, որով առաջարկվում է աշխատանքային և զինվորական, ինչպես նաև պետական պաշտոն զբաղեցրած անձանց կենսաթոշակի դեպքում կիրառել հիմնական կենսաթոշակի առանձին չափ:
Կառավարությունը քննարկել է ՀՀ քրեական դատավարության և ՀՀ վարչական դատավարության օրենսգրքերում փոփոխություններ կատարելու օրենքների նախագծերի փաթեթը, որն օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրել է Ազգային ժողովի պատգամավոր Էդմոն Մարուքյանը:
Ինչպես հայտնում են Կառավարության լրատվական ծառայությունից, նրա առաջարկած փոփոխությունները պայմանավորված են ՀՀ սահմանադրական դատարանի որոշումներից երկուսի պահանջների կատարման անհրաժեշտությամբ: Կառավարությունն իր հերթին է հանդես եկել առաջարկություններով, որոնց ընդունման դեպքում ընդունելի կհամարի պատգամավորի օրինագիծը:
Նիստում քննարկվել է ԱԺ պատգամավորներ Լյովա Խաչատրյանի և Աբրահամ Մանուկյանի՝ օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «ՀՀ ընտրական օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը, որը հեղինակների կարծիքով միտված է ուսումնական հաստատությունների մանկավարժներին զերծ պահել քաղաքական գործընթացներից: Գործադիրն իր եզրակացությամբ մերժել է օրենքի լրացման անհրաժեշտությունը:
Նիստում քննարկվել է «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը, որն օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրել են Ազգային ժողովի մի խումբ պատգամավորներ: Նրանք առաջարկում են հստակեցնել և միջազգային կոնվենցիաներին համապատասխանեցնել գործող օրենքի 26-րդ հոդվածը, ինչին բացասական եզրակացություն է տվել կառավարությունը:
Նշված օրենքների նախագծերը և կառավարության եզրակացությունները սահմանված կարգով կներկայացվեն ՀՀ Ազգային ժողով:
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ փոխվարչապետ Արմեն Գևորգյանը:
ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Շրջանառության հարկի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին, որով առաջարկվում է երկարացնել օրենքի կիրառության անցումային դրույթների գործողության ժամկետը: ՓՄՁ շահերը ներկայացնող ՀԿ ներկայացուցիչների հետ քննարկման արդյունքում պարզվել է, որ պարտադիր փաստաթղթավորման պահանջի ներդրմամբ ի հայտ են եկել մի շարք տեխնիկական խնդիրներ, որոնք պայմանավորված են ապրանքի գույքագրումը 10-օրյա ժամկետում ավարտելու օրենսդրական պահանջով: Մասնավորապես, առևտրական գործունեությամբ զբաղվող հարկ վճարողները դժվարանում են հաշվառել իրենց ապրանքի մնացորդը և տեղեկություն ներկայացնել հարկային մարմին, ուստի օրինագծով առաջարկվում է սահմանել ավելի երկար ժամկետ: Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունն ուղղված է առևտրական (առք ու վաճառքի) գործունեություն իրականացնող շրջանառության հարկ վճարողների հարկային բեռի նվազեցմանը և զուգահեռաբար՝ տնտեսությունում կատարվող գործարքների փաստաթղթավորման խնդրի լուծմանը: Այս մասին հայտնում են Կառավարության լրատվական ծառայությունից:
Օրենքի նախագիծը սահմանված կարգով կներկայացվի ՀՀ Ազգային ժողով:
ՀՀ կառավարության 2014թ. օգոստոսի 7-ի որոշմամբ հաստատվել է պետական ծառայողներին մատչելի բնակարաններով ապահովելու ծրագրով Երևանի Ադոնցի փողոցի N 6/1 հասցեում կառուցվող շենքային համալիրի բնակարանների վաճառքի կարգը՝ էսքիզային նախագծով նախատեսված բնակարանների դիրքերից ելնելով: Ծրագրի ֆինանսավորման վարկատու կազմակերպությունը՝ «Արդշինինվեստբանկ» ՓԲԸ-ն, առաջարկել է կանխավճարի ավելի նվազ չափ՝ 20 տոկոսի փոխարեն 7,5 տոկոս, ինչպես նաև տոկոսի ավելի նվազ չափ՝ 10,5 տոկոսի փոխարեն 10 տոկոս: Այս փոփոխություններն արտացոլվել են կառավարության այսօրվա որոշման մեջ:
Արձանագրելով, որ պայմաններն ավելի մատչելի են դարձել, փոխվարչապետ Արմեն Գևորգյանը կարևորել է որոշակի խմբերի քաղաքացիներին մատչելի բնակարանով ապահովելու ծրագրերի ընդլայնումն ու շահառուների թվի ավելացումը:
Հոկտեմբերի 7-ից 8-ը ՀՀ ՊՆ վարչական համալիրում անցկացվել են հայ-հունական ռազմական համագործակցության համակարգման ամենամյա խորհրդակցությունները ՀՀ պաշտպանության նախարարության պաշտպանական քաղաքականության վարչության և Հունաստանի Ազգային պաշտպանության գլխավոր շտաբի միջազգային համագործակցության վարչության ներկայացուցիչների մասնակցությամբ:
Միջոցառման ընթացքում քննարկվել են հայ-հունական ռազմական համագործակցության ներկայիս կարգավիճակին ու զարգացման հեռանկարներին առնչվող հարցեր:
Հոկտեմբերի 8-ին Հունաստանի Ազգային պաշտպանության գլխավոր շտաբի միջազգային համագործակցության վարչության պետ, ռազմածովային ուժերի բրիգադի գեներալ Ալեկսանդրոս Դիակոպուլոսին ընդունել է ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը: Հանդիպման ընթացքում ամփոփվել են խորհրդակցությունների արդյունքները:
Հունական պատվիրակության այցի արդյունքում ստորագրվել է հայ-հունական ռազմական համագործակցության 2015թ. պլանը. տեղեկացնում է ՀՀ ՊՆ լրատվական ծառայությունը:
Հոկտեմբերի 7-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունել է ԵԽ Մարդու իրավունքների հանձնակատար Նիլս Մուիժնիկսի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպման ընթացքում Պաշտպանության նախարարը Հանձնակատարին ներկայացրել է ՀՀ զինված ուժերում Մարդու իրավունքների պաշտպանության ուղղության իրականացվող բարեփոխումները, անդրադարձ կատարել միջազգային կազմակերպությունների օժանդակությամբ իրականացվող թրեյնինգային և իրազեկվածության բարձրացման ծրագրերին, որոնք ընդգրկում են լայն շրջանակ` սկսած նախազորակոչային տարիքի երիտասարդներից, վերջացրած զորամասերի ԱՀՏԱ գծով տեղակալներով և ռազմական ոստիկաններով: Հաշվի առնելով Մարդու իրավունքների Հանձնակատարի Հայաստան այցի թեմատիկ ուղղվածությունը, ՀՀ պաշտպանության նախարարը ներկայացրել է նաև զինված ուժերում կանանց և տղամարդկանց իրավահավասարության, զինծառայող կանանց իրավունքների երաշխավորման, իգական սեռի կուրսանտների թվի ավելացման և այդ ուղղությամբ կատարվող այլ աշխատանքները, անդրադարձել ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի հետ այդ ոլորտում իրականացվող արդյունավետ համագործակցությանը: ՀՀ պաշտպանության նախարարը կարևորել է նաև ՀՀ քննչական կոմիտեի ստեղծմամբ ՊՆ համակարգից քննչական ծառայության դուրսբերման փաստը, այն համարելով անհարկի շահարկումներին վերջ տալու ուղղությամբ անհրաժեշտ քայլ: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ լրատվական ծառայությունից:
ԵԽ Մարդու իրավունքների հանձնակատարն իր հերթին նշել է, որ բարձր է գնահատում ներկայացված ոլորտներում իրականացվող բարեփոխումները, ինչպես նաև գոհունակություն է հայտնել իր նախորդ այցից հետո այլընտրանքային ծառայության կազմակերպման հարցում գրանցված առաջընթացի կապակցությամբ:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանում Մարդու իրավունքների խախտման հարցերին: Նախարարը մանրամասներ է ներկայացրել Հակոբ Ինջիղուլյանի դեպքի վերաբերյալ և նշել, որ Ինջիղուլյանի նկատմամբ կատարված գործողությունները փաստում են, որ ադրբեջանական իշխանությունները հատուկ քաղաքականություն են մշակել գերեվարված զինծառայողներին հոգեբանական ճնշումների, խոշտանգումների և մահվան սպառնալիքի միջոցով ուղղորդել դեպի երրորդ երկիր:
Հանդիպման ավարտին ՀՀ պաշտպանության նախարարը առաջարկել է դիտարկել Մարդու իրավունքների հարցերով ՀՀ-ում ԵԽ գրասենյակի հետ երկկողմ ձևաչափով համագործակցության զարգացման հնարավորության հարցը:
ԱԺ-ում բավականին լարված իրավիճակ է ստեղծվել ԱԺ աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանի և ԱԺ արտաքին կապերի վարչության պետ Վիկտոր Բիյագովի շուրջ: Բանն այն է, որ այս մարդիկ ԱԺ-ում գրեթե չեն լինում, նրանք անընդհատ շրջագայում են: Պատգամավորների փոխարեն հենց իրենք են մեկնում աշխատանքային տարբեր հանդիպումների՝ փորձելով ԱԺ-ից մի անձնական օգուտ գոնե ստանալ:
Բանն այն է, որ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն ինքնաթիռով թռչելուց ֆոբիա ունի և հենց այդ պատճառով էլ չի կարողանում մեկնել արտերկիր: Եթե շատ կարևոր միջոցառում է և պարտադիր է ԱԺ նախագահի ներկայությունը և նրա բացակայությունը դիվանագիտական էթիկայի խախտում կարող է համարվել,վերջինս իր փոխարեն ուղարկում է Հերմինե Նաղդալյանին կամ Էդուարդ Շարմազանովին:
Այս իրավիճակում շահող են դուրս գալիս Թովմասյանն ու Բիյագովը, նրանց «դամարը» մտած՝ Հերմինե Նաղդալյանն ու Էդուարդ Շարմազանովը:
Ի դեպ՝ Հրայր Թովմասյանը բավականին տարօրինակ վարքագիծ է ցուցաբերում ԱԺ-ում: Օրինակ, նա հայտարարել է, թե ԱԺ աշխատակազմի ղեկավարի պաշտոնն իր համար նույնն է, ինչ նեղ կոստյում հագած լինելը:
Չորրորդ ինքնիշխանություն
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.