23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Այսօր ՀՀ սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովն, ի կատարումն «Հայաստանի Հանրապետության Նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողով ստեղծելու մասին» ՀՀ Նախագահի թիվ ՆՀ-207-Ն հրամանագրի 4-րդ կետի 1-ին ենթակետի պահանջների, Հայաստանի Հանրապետության Նախագահին է ներկայացրել Հանձնաժողովի՝ 2014 թվականի հոկտեմբերի 14-ի նիստում հաստատված Հայաստանի Հանրապետության սահմանադրական բարեփոխումների հայեցակարգը:
Հայաստանի Հանրապետության Նախագահին է ներկայացվել նաև Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի նախագծի վերաբերյալ «Ժողովրդավարության՝ իրավունքի միջոցով» եվրոպական հանձնաժողովի 2014 թվականի հոկտեմբերի 13-ի եզրակացությունը, որի «Եզրահանգում» բաժնում մասնավորապես նշված է. «Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի նախագիծը Սահմանադրության փոփոխությունների կոնկրետ փաթեթի նախապատրաստման արժեքավոր և հուսալի հիմք է, ինչը կամրապնդի ժողովրդավարական արժեքները և կստեղծի իրավունքի գերակայության և մարդու իրավունքների նկատմամբ հարգանքի ապահովման անհրաժեշտ պայմաններ: Այն հիմնված է երկրի իրավիճակի համակողմանի և հետևողական վերլուծության վրա: Բարեփոխումների նպատակները և արտացոլված ընդհանուր մոտեցումներն արժանի են ուժեղ աջակցության: Նախագծում արտահայտված իրավական դիրքորոշումները համապատասխանում են Վենետիկի հանձնաժողովի ավանդական մոտեցումներին:
Թեև փաստաթուղթը հիմնված է իրավիճակի համապարփակ իրավական վերլուծության վրա, որոշ այլընտրանքներ պարունակում են նաև քաղաքական բաղադրիչ, ինչպիսին է խորհրդարանական կառավարման համակարգի օգտին ընտրությունը, ինչը պետք է լայնորեն քննարկել երկրում: Վենետիկի հանձնաժողովը խրախուսում է նաև Հայաստանի իշխանություններին և սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովին շարունակելու հանրության և բոլոր շահագրգիռ կողմերի, այդ թվում՝ քաղաքական կուսակցությունների ներգրավվածության ապահովմանն ուղղված ջանքերը: Հանձնաժողովի կարծիքով, հայեցակարգի նախագիծը բարեփոխումների հնարավորություն է ընձեռում, որը չպետք է բաց թողնել»:
Միաժամանակ, Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովը հրապարակել է Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգը, ինչպես նաև Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի նախագծի վերաբերյալ Վենետիկի հանձնաժողովի եզրակացության անգլերեն բնօրինակը և ոչ պաշտոնական հայերեն թարգմանությունը` այն տեղադրելով Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության պաշտոնական կայքում (www.moj.am): Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի նախագծի վերաբերյալ Վենետիկի հանձնաժողովի եզրակացությունը հասանելի է նաև Վենետիկի հանձնաժողովի պաշտոնական կայքում (www.venice.coe.int):
Հրապարակվում է Հայաստանի Հանրապետության նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի կողմից մշակված Հայաստանի Հանրապետության սահմանադրական բարեփոխումների հայեցակարգը, «Ժողովրդավարություն՝ իրավունքի միջոցով» եվրոպական հանձնաժողովի (Վենետիկի հանձնաժողով) եզրակացությունը՝ անգլերենով, ինչպես նաև եզրակացության ոչ պաշտոնական թարգմանությունը՝ հայերենով:
Ի կատարումն Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարների կողմից հաստատված երկկողմ համագործակցության 2014թ. պլանի, հոկտեմբերի 15-ին Հայաստան են ժամանել ՌԴ ԶՈւ ԳՇ Կազմզորահավաքային գլխավոր վարչության մասնագետները` արդարադատության գնդապետ Ա. Մարչենկուի ղեկավարությամբ:
Պատվիրակությունը ժամանել է զինված ուժերի համալրվածության կազմակերպման և դրա առանձնահատկությունների, նախազորակոչային տարիքի քաղաքացիների հաշվառման, ինչպես նաև զորահավաքային պատրաստության ոլորտի հարցերի համատեղ քննարկման նպատակով:
Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ՊՆ լրատվական ծառայությունից
Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարների կողմից հաստատված երկկողմ համագործակցության 2014թ. պլանի համաձայն` ս.թ. հոկտեմբերի 13-ին Հայաստան է ժամանել ՌԴ զինված ուժերի ինժեներական զորքերի պետ, գեներալ-լեյտենանտ Յու.Ստավիցկու գլխավորած պատվիրակությունը` ինժեներական ապահովման ոլորտում աշխատանքային քննարկումներին մասնակցելու և ՀՀ ԶՈՒ ինժեներական զորամասեր այցելելու նպատակով: Պատվիրակության այցը կավարտվի ս.թ. հոկտեմբերի 15-ին:
Հոկտեմբերի 14-ից 17-ը Հայաստանում է գտնվելու նաև Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի ռադիացիոն, քիմիական և կենսաբանական պաշտպանության զորքերի վարչության աշխատանքային խումբը` ՌՔԿՊ ոլորտում երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերի քննարկան նպատակով:
Այս տարի դպրոցներում աշնանային արձակուրդը սկսվելու է հոկտեմբերի 20-ից.
1-ին դասարանցիների համար արձակուրդը կտևի հոկտեմբերի 20-ից նոյեմբերի 2-ը, իսկ 2-12-րդ դասարանցիների համար՝ հոկտեմբերի 20-26-ը:
Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան տեղեկացնում է, որ ըստ
ՖԻԲԱ-ի հրապարակած վարկանիշային աղյուսակի 3×3 բասկետբոլի ազգային հավաքականների կազմում Հայաստանի տղամարդկանց հավաքականը զբաղեցնում է 65-րդ հորիզոնականը:
Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականը Հունգարիայում հուլիսին մասնակցեց Եվրոպայի առաջնության ընտրական փուլին, որտեղ ունեցած հաջողությունների արդյունքում ընդգրկվել է վարկանիշային աղյուսակում:
Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում հոկտեմբերի 13-ին՝ ժամը 16:15-ի սահմաններում հակառակորդի կողմից արձակված անկանոն կրակահերթի հետևանքով ծնկի շրջանում վիրավորում է ստացել զինծառայող, 1995թ. ծնված Հովհաննես Անդրանիկի Թադևոսյանը:
Այս կապակցությամբ տարածած հաղորդագրության մեջ ասվում է. «Հուլիս-օգոստոսյան աննախադեպ լարվածության անկումից հետո, որը հնարավոր եղավ ապահովել ՊԲ-ի վճռական գործողությունների շնորհիվ, սա առաջնային գծում հակառակորդի կողմից սադրված հերթական միջադեպն է, որից կարելի է եզրակացնել, որ ադրբեջանական կողմը նորից որդեգրել է իրավիճակի միտումնավոր ապակայունացմանն ուղղված անհեռատես ճանապարհը: Վերջին օրերին հակառակորդը հրադադարի ռեժիմի խախտման դեպքերը քառապատկել է:
ԼՂՀ պաշտպանության նախարարությունը կոչ է անում ադրբեջանական կողմին զերծ մնալ իրավիճակի հետագա սրմանն ուղղված գործողություններից և քայլեր ձեռնարկել շփման գծում իրավիճակը կայունացնելու ուղղությամբ: Առաջնագծում իրադրության հետագա սրման դեպքում պաշտպանության բանակը կձեռնարկի անհրաժեշտ բոլոր միջոցները հակառակորդին լռեցնելու համար»:
Այս մասին հայտնում են ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից։
Հոկտեմբերի 13-ին Երևանում մեկնարկեց «Աղետների ռիսկի նվազեցումը Հայաստանում» ծրագիրը: Այն իրականացնում են ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) հայաստանյան գրասենյակը, Հայկական Կարմիր խաչի ընկերությունը, ՕՔՍՖԱՄ Հայաստան և «Սեյվ դը չիլդրեն» կազմակերպությունները` ՀՀ արտակարգ իրավիճակների, կրթության և գիտության, աշխատանքի և սոցիալական հարցերի, տարածքային կառավարման նախարարությունների և Աղետների ռիսկի նվազեցման ազգային պլատֆորմի հետ համագործակցությամբ:
Ծրագրի նպատակն է բարձրացնել բնական աղետներին ենթակա բնակավայրերում երեխաների և համայնքների դիմակայունությունը և դարձնել նրանց պակաս խոցելի: Այն ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից:
Բացման խոսքում ԱԻ փոխնախարար Հ. Մխիթարյանը մասնավորապես ասաց.
— ԱԻ նախարար Ա. Երիցյանի անունից ողջունում եմ այս շնորհանդեսի բոլոր մասնակիցներին: Պիտի նշեմ, որ Հյոգոյի գործողությունների ծրագրին միանալուց ի վեր Հայաստանը էական ձեռքբերումներ է գրանցել ԱՌՆ ոլորտում: Ձևավորվել է ԱՌՆԱՊ հիմնադրամը և կյանքի կոչվել ԱՌՆ ազգային ռազմավարությունը: Արդեն բարի ավանդույթ են դարձել մեր գործընկերներ հետ համատեղ իրականացվող ծրագրերը: ԻՆչպես գիտեք աղետների դեմ պայքարը չի կարող որևէ կառույցի, այդ թվում նաև` ԱԻՆ, մենաշնորհը լինել: Երկիր կայուն զարգացումը պահանջում է բոլոր կառույցների ներգրավվածությունը: Դրան են ուղղված նաև այս ծրագիրը և օրերս ՀՀ կառավարության կողմից հավանության արժանացած ՀՀ տարածքում հասարակական, կամավորական փրկարարական շարժման ձևավորման և զարգացման հայեցակարգը: Սրանք մեզ հնարավորություն կտան ավելի շատ մարդ ուսուցանել և ներգրավել ԱՌՆ գործընթացներում: Մաղթում եմ ձեզ ամենայն բարիք և հաջողություններ բոլոր նախաձեռնություններում:
ՀՀ ԿԳ փոխնախարար Մ. Մկրտչյանն ընդգծեց, որ սա այն հազվագյուտ ծրագրերից է, որտեղ բոլորը համագործակցում են, այլ ոչ թե մրցակցում:
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Ֆ. Բերիկյանի խոսքերով` եթե նախկինում նման ծրագրեր լինեին, ապա Սպիտակի երկրաշարժից զոհեր ու տուժածների թիվն այդքան մեծ չէր լինի:
Հանդիպմանը ներկա ԵՄ ներկայացուցիչ Խոսե Մարիա Մեդինա Նավարոն նշեց, որ չնայած վտանգները հիմնական հնարավոր չէ կանխել, սակայն նման ծրագրերի օգնությամբ հնարավոր է նվազեցնել դրանց բացասական հետևանքները:
ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հայաստանյան գրասենյակից Ռադոսլավ Ռժեհակը շեշտեց, որ ուրախ է Հայաստանում տեսնել աղետների ռիսկի նվազեցմանն ուղղված ջանքերի նման համախմբում.
— Հայաստանն այս առումով կարող է լավ օրինակ լինել շատ երկրների համար,- ասաց Ռադոսլավ Ռժեհակը:
Հանդիպմանը ողջույնի խոսքով հանդես եկան նաև Հայկական Կարմիր խաչի ընկերության, ՕՔՍՖԱՄ Հայաստան և «Սեյվ դը չիլդրեն» կազմակերպությունների ներկայացուցիչները, որոնք այնուհետև ավելի հանգամանալից ներկայացրեցին ծրագրի էությունը:
«Աղետների ռիսկի նվազեցումը Հայաստանում» ծրագիրը կիրականացվի Շիրակի, Լոռու, Արագածոտնի, Գեղարքունիքի, Վայոց ձորի, Տավուշի մարզերում և Երևանում: Միջոցառումները կիրականացվեն երեք հիմնական ուղղություններով՝
• տեղական համայնքների կարողության հզորացում առավել խոցելի բնակչության կարիքների բացահայտման ու արձագանքման գործում,
• խոցելի երեխաների (ներառյալ` հատուկ կարիքներով) իրավունքների արտացոլում ԱՌՆ քաղաքականության մեջ,
• վտանգների հանդեպ զգայուն տարածքներում երեխաների և դպրոցների կարողությունների ամրապնդում՝ ավելի լավ պաշտպանված լինելու, մեղմացնելու և աղետներին արձագանքելու գործում:
Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության լրատվական ծառայությունից:
Աշխարահռչակ սոպրանո Մոնսերատ Կաբալիեն հոկտեմբերի 12-ին այցելել է Արցախ:ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 14-ին Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում տեղի կունենա երգչուհու բացառիկ համերգը` նվիրված Արցախում զինադադարի հաստատման 20-ամյակին:
Ստեփանակերտի Սայաթ-Նովայի անվան երաժշտական քոլեջում արցախցի երիտասարդ օպերային երգիչներին դասավանդելու է Մոնսերատ Կաբալիեն: Ծրագրված է Մ.Կաբալիեի հանդիպումները Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի և հոգևոր առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանի հետ:
Մոնսերատ Կաբալիեն Արցախ է ժամանել իր հարազատների, իսպանացի տենորի և նվագակցողի հետ:
Այցի ծրագիրն իրականացվում է ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության և «Ստարմուս» ընկերության համագործակցությամբ: Համերգի գլխավոր հովանավորն է «Կոնվերս Բանկ» ՓԲԸ–ը: Հովանավոր՝ «Աֆինա Պալլադա ՓԲԸ–ը:
Մոնսերատ Կաբալիեն առաջին անգամ Արցախ է այցելել 2013թ. հունիսին։ Նույն թվականի դեկտեմբերի 12-ին Փարիզում տեղի է ունեցել նրա «Հայաստան և Արցախ. քրիստոնեության կղզյակ» ալբոմի շնորհանդեսը: Հենց Փարիզում էլ ճանաչված երգչուհին խոստացել է կրկին գալ Արցախ:
Մոնսերատ Կաբալիեն՝ Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանին ուղղված նամակում գրում է,- «…Վերադառնում եմ Արցախ և այս անգամ երգելու համար: Ձեզ հետ, Ձեր փոքրիկ, բայց ուժեղ երկրում կտոնեմ զինադադարի կնքման 20-ամյակը: Հուսով եմ տեսնել Ձեզ Ստեփանակերտում, հանդիպել իմ հին ընկերներին և երգել նրանց համար` հանուն խաղաղության և Արցախի բարգավաճման»:
Մոնսերատ Կաբալիեն ծնվել է 1933թ., Բարսելոնայում (Իսպանիա): Համարվում է 20-րդ դարի լավագույն սոպրանոներից մեկը: 1974 թվականին ճանաչվել է Միացյալ Ազգերի Կազմակերպության պատվավոր դեսպան, 1991-ին՝ Խաղաղության դեսպան, 1994-ից ՅՈՒՆԵՍԿՕ-ի Բարի կամքի դեսպան է:
Հոկտեմբերի 11-12-ին նշվում է Երևանի 2796-ամյակը։ Տոնի կարգախոսն է «Երևան՝ իմ տուն»:
Ձեզ ենք ներկայացնում «Էրեբունի-Երևան 2796» տոնակատարության ծրագիրը.
Հոկտեմբերի 11
«Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանին հարակից տարածք` Էրեբունու փողոց
- 14.00 Ժողովրդական արվեստի գործերի, ազգային տարազի, խոհանոցի ցուցադրություն
- 15.00 Ազգային խաղերի մեկնարկ
- 16.00 «Պատանի երաժիշտների Երևանը» համերգ
- 16.30 Լարախաղացների մրցույթ
- 17.00 Ազգային և ժողովրդական երգարվեստի համերգ
- 19.00 Համերգային ծրագիր «Երևանում տոն է…» («Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի հրապարակ)
Հոկտեմբերի 12
- 10.00 Ջրցան մեքենաների շքերթ Երևանի փողոցներում
- 10.30 Երևան ԱՐՏ (Սարյան պուրակ)
- 11.00 Երևան քաղաքի հուշարձանների լվացում
- 12.00 «Երևանյան էսքիզներ» քաղաքաշինական նախագծերի էքսպո (Թամանյանի արձանի հարևանությամբ)
- 13.00 Մանկապատանեկան ստեղծագործությունների բացօթյա ցուցադրություն (Հենրիկ Իգիթյանի անվան գեղագիտության ազգային կենտրոնին հարակից տարածք, Աբովյան 13)
- 14.00 Տոնական շքերթ (Երևանի քաղաքապետարանից Հանրապետության հրապարակ)
- 14.30 Մարաթոնյան վազք՝ 2796մ (Մատենադարանից Սայաթ-Նովայի պողոտա, Աբովյան փողոց, Հանրապետության հրապարակ)
- 15.00 «Իմ հին ու նոր Երևան» խորեոգրաֆիկ պատկեր (Հանրապետության հրապարակ)
- 15.00 Մանկական տոնական ծրագրեր (Կիրովի անվան մանկական զբոսայգի — տիկնիկային ներկայացումներ, զվարճալի խաղեր, ծաղրածուներ, խաղավարներ, աճպարարներ և հեքիաթների հերոսներ)
- 15.00 Ուսանողական հարթակ (Կոնսերվատորիայի պուրակ)
- 15.00 «Տոնական զբոսանք» թատերական և կրկեսային ներկայացումներ (Հյուսիսային պողոտա)
- 15.00 Մարզական ցուցադրական ելույթներ (Ազատության հրապարակ)
- 15.00 «Երեք ժամանակներ» լուսանկարչական տաղավարներ — (Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի ծառայողական մուտք)
- 15.30 Ողջույն աշխարհի ազգերից (Հայաստանում բնակվող ազգային փոքրամասնությունների և էթնիկ համույթների կատարումներ (Ստ. Շահումյան հրապարակ)
- 15.30 Ազգային և ժողովրդական երգարվեստի համերգ (Մաշտոց-Բուզանդ խաչմերուկ)
- 15.30 Երևանյան բակային խաղերի մրցույթներ (Անգլիական այգի)
- 15.30 Էստրադային համերգ (Ստ. Շահումյան հրապարակ)
- 15.30 Կարաոկե (Շ. Ազնավուրի հրապարակ)
- 16.00 Առագաստային սպորտի ցուցադրական ելույթներ — (Կարապի լիճ)
- 16.30 Հեծանվավազք (Արգիշտի փողոց — Իտալիայի փողոց — Հանրապետության հրապարակ — Նալբանդյան փողոց — Սայաթ-Նովայի պողոտա — Մաշտոցի պողոտա — Իսակովի պողոտա՝ մինչև հեծանվահրապարակ)
- 17.00 Դասական երաժշտության համերգ (Կոնսերվատորիայի պուրակ)
- 17.30 Շախմատի մրցույթ անվանի շախմատիստների մասնակցությամբ (Շ. Ազնավուրի հրապարակ)
- 18.00 Ջազ համերգ (Կասկադ համալիր, Գաֆէսճեան հիմնադրամ)
- 18.00 Էստրադային համերգ (Ստ. Շահումյան հրապարակ)
- 18.30 Բառդ երաժիշտների երեկո (Մոսկովյան պուրակ)
- 19.30 «Երևան՝ իմ տուն» գալա համերգ (Հանրապետության հրապարակ)
- 20.00 Ռոք համերգ (Ազատության հրապարակ)
- 22.00 Երիտասարդական դիսկոտեկ (Հանրապետության հրապարակ)
Սյունիքի մարզում, մեղմ ասած, խայտառակ բարքեր են տիրում: Սյունիքի գյուղերի դպրոցներում սկսել են փակցնել մարզպետի՝ Լիսկա մականունով հայտնի Սուրիկ Խաչատրյանի լուսանկարը:
Սրանով տեղի իշխանությունները Սյունիքի մարզի երեխաների համար նոր իդեալ են կերտում՝ ի դեմս նախկինում տարբեր հանցանքների համար երեք անգամ դատապարտված Լիսկայի:
Երեկ համացանցում տարածվել էր Գեղի գյուղի դպրոցից լուսանկար, որտեղ երևում էր դպրոցի միջանցքում փակցված Լիսկայի լուսանկարը: «ՉԻ» հետ զրույցում Գեղիի գյուղապետ Վասիլ Գրիգորյանը հայտարարեց, թե լուսանկարը փակցված է մարզպետի անկյունում:
«Իմ սենյակում էլ մարզպետի նկարը կա»,- հպարտացավ գյուղապետը:
Իսկ հարցին, թե որոշել եք երեխաներին դաստիարակել երեք անգամ դատապարտվածի օրինակով, գյուղապետը պատասխանեց. «Ոչ, Սուրիկ Խաչատրյանն ամենալավ մարզպետն է, որ մենք ունեցել ենք: Որ ինքը չկար, մենք անտերության մեջ էինք»:
Չորրորդ ինքնիշխանություն
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.