23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

ՀՀ բնապահպանության նախարարության՝ 27-31.10.2014թ. ժամանակահատվածում իրականացրած միջոցառումների և Բնապահպանական պետական տեսչության վարույթին հանձնված գործերի քննության արդյունքում կայացվել է 1.76մլն.դր. ընդհանուր գումարի վարչական տուգանքի 24 որոշում և հաշվարկվել է 990.0հազ.դր ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Մասնավորապես` Տավուշի տարածքային բաժնի վարույթին հանձնված ապօրինի ծառահատման ութ գործի քննության արդյունքում ֆիզիկական անձանց նկատմամբ կայացվել է 400.0 հազ.դր ընդհանուր գումարի վարչական տուգանքի ութ որոշում:
Վայոց ձորի տարածքային բաժնի կողմից իրականացված շրջայցերի արդյունքում հայտնաբերված ապօրինի ծառահատման երեք գործի քննության արդյունքում ֆիզիկական անձանց նկատմամբ կայացվել է 150.0 հազ.դր ընդհանուր գումարի վարչական տուգանքի երեք որոշում և հաշվարկվել է 139.5հազ.դր ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Արագածոտնի տարածքային բաժնի կողմից իրականացված շրջայցերի ընթացքում հայտնաբերված ապօրինի ծառահատման համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0 հազ.դր գումարի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 18.0հազ.դր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս, իսկ Սյունիքի տարածքային բաժնի վարույթին հանձնված ապօրինի ծառահատման գործի քննության արդյունքում ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 60.0 հազ.դր գումարի վարչական տուգանքի որոշում:
Լոռու տարածքային բաժնի վարույթին հանձնված ապօրինի ծառահատման գործի քննության արդյունքում ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0 հազ.դր գումարի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 343.5հազ.դր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Շիրակի տարածքային բաժնի կողմից մեկ տնտեսվարողի մոտ իրականացված ստուգման արդյունքում հայտնաբերված ջրերի պահպանության նորմերի խախտման համար կայացվել է 200.0հազ.դր գումարի վարչական տուգանքի որոշում և և հաշվարկվել է 486.0 հազ.դր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս: Տավուշի տարածքային բաժնի կողմից մեկ տնտեսվարողի մոտ իրականացված ստուգման արդյունքում հայտնաբերված նույնատիպ խախտման համար կայացվել է 200.0հազ.դր գումարի վարչական տուգանքի որոշում:
Արարատի տարածքային բաժնի կողմից տնտեսվարողի տարածքում առկա խորքային հորի վրա տեղադրված կապարակնիքի պահպանությունը չապահովելու համար կայացվել է 100.0հազ.դր գումարի վարչական տուգանքի որոշում:
Տավուշի տարածքային բաժնի վարույթին հանձնված փայտանյութի ապօրինի տեղափոխման չորս գործի քննության արդյունքում ֆիզիկական անձանց նկատմամբ կայացվել է 400.0 հազ.դր ընդհանուր գումարի վարչական տուգանքի որոշումներ:
Վայոց ձորի տարածքային բաժնի իրականացրած շրջայցերի ընթացքում հայտնաբերված ապօրինի ձկնորսության համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դր գումարի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 3.0հազ.դր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Կոտայքի տարածքային բաժնի կողմից իրականացրած շրջայցերի ընթացքում Աբովյան քաղաքում առգրավվել Է 15 հատ տիրազուրկ «սիգ» տեսակի ձուկ: Ձուկը սահմանված կարգով հանձնվել է Աբովյան քաղաքի «Նարեկ» ծերանոց:
Գեղարքունիքի տարածքային բաժնի և ՀՀ ոստիկանության Ճամբարակի բաժնի կողմից իրականացված համատեղ շրջայցերի ընթացքում հայտնաբերված խեցգետնի ապօրինի որսի համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0 հազ.դր գումարի վարչական տուգանքի որոշում, իսկ առգրավված 11.5կգ կենդանի խեցգետինը բաց է թողնվել Սևանա լիճ:
Բնապահպանական և բնօգտագործման վճարի հաշվետվությունները սահմանված ժամկետում չներկայացնելու համար Շիրակի տարածքային բաժնի կողմից մեկ տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դր գումարի վարչական տուգանքի որոշում:
Ընդհանուր առմամբ ՀՀ բնապահպանության նախարարության կիրառած պատժամիջոցներից պետական բյուջե հաշվետու ժամանակահատվածում մուտք է եղել 1.38 մլն.դր. գումար:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 4-ին` ժամը 14:30-ի դրությամբ, Թալինի, Մարալիկի, Արթիկի, Աշոցքի, Տավուշի տարածաշրջաններում տեղում է ձյուն: Վարդենյաց (Սելիմի) լեռնանցքում` Մարտունու կողմից, տեղ-տեղ մերկասառույց է:
Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:
Այս տարվա հունվար-սեպտեմբեր ամիսներին Հայաստանից դեպի Ռուսաստան արտահանվել է մոտ 220 մլն դոլարի ապրանք: Անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ` արտահանումը նվազել է 15 մլն դոլարով կամ 6.3 տոկոսով:
Եվ սա այն դեպքում, երբ ըստ ՀՀ ֆինանսների նախարարության հրապարակած տվյալների, Հայաստանից արտահանումը աճել է մոտ 2 տոկոսով: Դեպի Ռուսաստան արտահանման ծավալի կրճատումը հատկապես ուշագրավ է նրանով, որ անցած տարվա սեպտեմբերից Հայաստանը պատրաստվում է մտնել Եվրասիական տնտեսական միություն, որի անհրաժեշտությունը ՀՀ իշխանությունները բացատրում են ռուսական շուկան գրավելու նկատառումներով: Ավելի ուշագրավ է այն, որ նշված ժամանակահատվածում ռուսական ապրանքների ներմուծումը Հայաստան ավելացել է 13 տոկոսով: Փաստորեն, Ռուսաստանն է գրավում Հայաստանի շուկան:
Հայկական Ժամանակ
Նախարարը, ողջունելով միջազգային համաժողովի մասնակիցներին, իր խոսքում հիմնական շեշտադրումը կատարել է սահմանադրական փոփոխությունների գիտական բաղադրիչի վրա. «Սահմանդրական փոփոխությունների գործընթացը և հատկապես այդ գործընթացի քննարկումները Հայաստանում ունեն երկու հիմնական բաղադրիչ՝ գիտաիրավական և քաղաքական: Այսօրվա համաժողովը նպատակ ունի խնդիրները քննարկել գիտական հարթակում: Իբրև կրթության և գիտության նախարար՝ ուրախ եմ փաստելու, որ Բրյուսովի անվան նախկին լեզվաբանական համալսարանը՝ ստանալով լեզվահասարակագիտական համալսարանի կարգավիճակ, նախաձեռնել է հասարակագիտական հետազոտություն և կազմակերպել գիտական համաժողով սահմանդրական բարեփոխումների վերաբերյալ՝ խնդիրը դիտարկելով երկրի սոցիալ-մշակութային, և հասարակական-քաղաքական զարգացումների համատեքստում: Սահմանադրական բարեփոխումների գիտական քննարկումները շատ «պոպուլյար» չեն, սակայն միաժամանակ ակնհայտ է, որ միայն գիտական քննարկումներն են ի զորու ապահովել գործընթացի խորքային վերլուծություն՝ ներկայացնելով սահմանադրությունների ազդեցությունը նորանկախ կամ հետկոմունիստական երկրների և հասարակությունների զարգացման վրա»,- իր ելույթում նշել է նախարար Ա. Աշոտյանը:
Միջազգային համաժողովին մասնակցել են ՀՀ ՍԴ նախագահ Գ. Հարությունյանը, Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջ. Հեֆերնը, 12 երկրներից հրավիրված փորձագետներ:
Նոյեմբերի 3-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Երևան ժամանած Մեծ Բրիտանիայի Եվրոպայի հարցերով պետական նախարար Դեյվիդ Լիդինգտոնին։
Ողջունելով հյուրին` նախարար Նալբանդյանն ասաց. «Հայաստանը կարևորում է Միացյալ Թագավորության հետ երկկողմ և բազմակողմ ձևաչափերով հարաբերությունների զարգացումը: Գոհունակությամբ պետք է նշեմ, որ վերջին տարիների ընթացքում ականատես ենք քաղաքական շփումների ակտիվացման, և վստահ եմ, որ այդ միտումը կլինի շարունակական»:
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար` նախարար Լիդինգտոնը նշեց, որ Միացյալ Թագավորությունը Հայաստանը դիտարկում է որպես կարևոր գործընկեր, ու իր այցելության նպատակը և ուղերձը Հայաստանի հետ համագործակցությանը նոր լիցք հաղորդելն է:
Բանակցությունների ընթացքում նախարարները քննարկեցին քաղաքական, առևտրատնտեսական և այլ ոլորտներում համագործակցության խորացման ուղիները։
Այս համատեքստում Էդվարդ Նալբանդյանը գոհունակությամբ նշեց, որ վերջին շրջանում նկատելի է բրիտանական բիզնեսի հետաքրքրության աճը Հայաստանի հետ առևտրատնտեսական կապերը զարգացնելու հարցում:
Զրուցակիցները համակարծիք էին, որ հարաբերությունների զարգացման համար կարևոր դեր ունի իրավական դաշտի կատարելագործումն ու ամրապնդումը, ինչպես նաև արդեն ստորագրված մեկ տասնյակից ավելի փաստաթղթերի արդյունավետ կիրառումը:
Նախարարներն ընդծեցին, որ երկկողմ հարաբերությունների զարգացման առումով իր ուրույն տեղն ունի միջխորհրդարանական համագործակցությունը, որը բավականին ակտիվ է:
Էդվարդ Նալբանդյանն ու Դեյվիդ Լիդինգտոնն անդրադարձան միջազգային կազմակերպությունների շրջանակներում երկու երկրների համագործակցությանն առնչվող հարցերին:
Նախարար Նալբանդյանը Դեյվիդ Լիդինգթոնին հանգամանալից ներկայացրեց Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ջանքերը՝ ուղղված Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի խաղաղ կարգավորմանը, Փարիզում մեկ շաբաթ առաջ կայացած գագաթաժողովի արդյունքները: Այս առումով Միացյալ Թագավորության Եվրոպայի հարցերով նախարարը նշեց, որ Մեծ Բրիտանիան սատարում է հակամարտության կարգավորման ուղղությամբ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո ընթացող գործընթացը։
Բանակցությունների օրակարգում էին միջազգային և տարածաշրջանային օրակարգի մի շարք հարցեր, մասնավորապես, Սիրիայում և Իրաքում և, ընդհանրապես, Մերձավոր Արևելքում ընթացող զարգացումները, Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցային գործընթացը:
Հանդիպմանը հետևեց համատեղ մամուլի ասուլիս:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 3-ինՙ ժամը 09:30-ի դրությամբ, Գորիսում, Կապանում, Մեղրիում, Դիլիջանում, Քաշաթաղում ձյուն է տեղում:
Արագածի և Սևանի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է:
Վարդենյաց (Սելիմի) լեռնանցքում ձյուն է ու երկկողմանի մերկասառույց. ձյան շերտը տեղ-տեղ մինչև 25 սմ է։
Անվտանգ երթևեկությունն ապահվելու նպատակով ճանապարհաշինարարների կողմից ավտոճանապարհներին կատարվում են մաքրման, աղով և ավազով մշակման աշխատանքներ:
Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:
Արցախում ադրբեջանցի դիվերսանտների դատավարությունն ընթանում է միջազգային նորմերին համապատասխան: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 1-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:
«Ես գալիս եմ այն եզրահանգման, որ առաջին հերթին դատավարությունը վարում ենք միջազգային նորմերին համաձայն, եւ Արցախը այստեղ էլ ցույց է տալիս, որ ինքը որպես ժողովրդավարական երկիր նաեւ իր դատական իշխանության ձեւավորման գործընթացում առաջատարներից մեկն է տարածաշրջանում: Դատավարության ընթացքում իրենք իրենց պատիժը կստանան պարտադիր»,-ասաց նախարարը:
Հիշեցնենք, որ դատավարությունն անցնում է ԼՂՀ մայրաքաղաք Ստեփանակերտի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում:
Դիլհամ Ասկերովին մեղադրանք է առաջադրվել Լեռնային Ղարաբաղի քրեական օրենսգրքի 7, իսկ նույն երկրի քաղաքացի Շահբազ Գուլիևին ՝ 5 հոդվածների հատկանիշներով։ Նրանք մեղադրվում են ազգային ատելության շարժառիթներով մարդուն առևանգելով սպանելու, կազմակերպված խմբի կողմից անչափահասի նկատմամբ զենքի գործադրմամբ բռնություն գործադրելու, լրտեսության, Ղարաբաղի պետական սահմանը կազմակերպված խմբի կողմից հատելու, հրազեն և ռազմամթերք կրելու մեջ։ Դիլհամ Ասկերովին նաև կազմակերպված խմբի կողմից ազգային ատելության շարժառիթով երկու անձանց սպանության փորձի մեղադրանք է առաջադրվել։
NEWS.am
«Հայաստանում ժողովրդագրական վիճակը շարունակում է մնալ մտահոգիչ: Միայն այս տարվա հունվար-սեպտեմբեր ամիսներին Հայաստանից արտագաղթել է 114 հազար 966 ՀՀ քաղաքացի:
Սա Հայաստանից մեկնած ու վերադարձած քաղաքացիների թվի տարբերությունն է. ՀՀ սահմանային անցակետերով մեկնել է 1 մլն 225 հազար 545 քաղաքացի, վերադարձել 1 մլն 110 հազար 579-ը:
Նախորդ տարվա համեմատ, արտագաղթի ցուցանիշը մի փոքր նվազել է, 2013թ.-ի հունվար-սեպտեմբերին հեռացածների թիվը 122 հազար 191 էր:
Չորրորդ Իշխանություն
Արմավիր մարզի Բաղրամյան գյուղի ավագանու անդամները խոպան մեկնելու նպատակով հրաժարական են տվել: Դեկտեմբերի ամսին Բաղրամյանում կնշանակվեն ավագանու արտահերթ ընտրություններ: Նախօրեին տարածքային կառավարման նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը կառավարությանը միջնորդեց 1 մլն դրամ տրամադրել ընտրություններն անցկացնելու նպատակով:
Ավագանին այստեղ 5 անդամ ունի:Տարբեր ժամանակներում հրաժարականի դիմում են ներկայացրել նրա մեծամասնությունը՝ երեք անդամ, իսկ մեկն էլ ի սկզբանե նիստերին չի մասնակցել:
Այս մասին մեզ տեղեկություններ հայտնեց համայնքի ղեկավարը: Գյուղապետ Կայծակ Մկրտչյանն ասաց, որ ավելի վաղ հրաժարական էին տվել ավագանու անդամներից երկուսը, իսկ արդեն երրորդ անդամի հրաժարականից հետո փաստացի անհնար է դարձել նիստեր գումարել՝ քվորում չլինելու պատճառով:
Հրաժարական տվածներից մեկն առողջական խնդիրներ ունի, երկուսն էլ խոպան են գնացել՝ ժամանակավոր արտագնա աշխատանքի: Չորրորդ անդամն էլ բարձրագույն կրթությամբ տրակտոր է վարում հեռավոր գյուղերում և նիստերից գրեթե միշտ բացակայել է:
Հայկական Ժամանակ
Հայկական ցանկացած գյուղում «հարմարավետ գյուղ» արտահայտության վրա երկար եւ բարձրաձայն կծիծաղեն: Այս մասին հոկտեմբերի 31-ին խորհրդարանում հայտարարել է ԲՀԿ-ական պատգամավոր Վահագն Մախսուդյանը:
Ըստ նրա՝ իմաստ չունի հույսը դնել ՀԲ-ի հեռավոր արոտավայրերի յուրացման ծրագրին:
«Գնացեք ցանկացած հեռավոր լեռնային գյուղ և կտեսնեք, որ բացի տնամերձ հողամասերից այնտեղ ոչինչ չի մշակվում: Դաշտերն անմշակ են, ամենուր փշեր եւ մոլախոտեր են: Դրանք անհնար է գյուղատնտեսական շրջանառության մեջ մտցնել առանց հետադարձ վնասի, առնվազն 2-3 տարի», — ընդգծել է Մահսուդյանը: Այդ ֆոնին, հավելել է նա, անիմաստ է խոսել բարձրլեռնային պամաններում գյուղատնտեսության զարգացման մասին:
news.am
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.