23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Այս տարվա հուլիսից սկսած պղնձի միջազգային գները սահուն նվազում են և նախօրեին նույնիսկ թարմացրեցին վերջին 9 ամիսների հակառեկորդը: Մեկ տոննա պղնձի գինը Լոնդոնի բորսայում կազմեց 6 հազար 580 դոլար: Դրանից ավելի ցածր գին Պղինձը ունեցել է մեկ էլ 5 տարի առաջ: Չնայած երեկ պղինձը փոքր-ինչ թանկացավ, սակայն վերջին ամիսների միտումները հոռետեսության հիմք են տալիս:
Գունավոր մետաղների միջազգային գները ընդհանրապես և պղնձի գինը մասնավորապես, մեծ նշանակություն ունեն մեր տնտեսության համար, քանի որ այդ մետաղների հանքաքարերի և խտանյութերի արտահանումը նշանակալից տեղ է զբաղեցնում մեր արտահանման մեջ: Գների նվազումը հանգեցնում է արտարժույթի ներհոսքի նվազմանը և լրացուցիչ խթան հանդիսանում դրամի արժեզրկման համար: Եթե պղնձի գների նվազման միտումները շարունակվեն, ապա մասնավոր տրանսֆերտների ծավալների կրճատման հետ մեկտեղ կարող են ավելի բարդացնել Հայաստանի ֆինանսական առանց այդ էլ բարդ իրավիճակը: Դրանից բացի, հանքարդյունաբերողների վճարած հարկերը ուղիղ կապ ունեն գունավոր մետաղների միջազգային գների հետ: Եթե գները նվազում են, ապա նվազում են նաև հարկերը: Այլ կերպ ասած սա բարդ իրավիճակ կստեղծի նաև բյուջեի հավաքագրման իմաստով:
Հայկական Ժամանակ
Հայտնի է դարձել, որ Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության բանակցությունների ընթացքում Ղազախստանը իրոք պահանջել է, որ Հայաստանի և Ղարաբաղի միջև մաքսակետ տեղադրվի:
Հայաստանցի բանակցողները, սրան ի պատասխան, ասել են, որ նման հնարավորությունը քննարկելի է, բայց կա մի հանգամանք, դրա համար նախ անհրաժեշտ է, որ Հայաստանը դե յուրե ճանաչի Ղարաբադի անկախությունը: ՀՀ կառավարության մի ներկայացուցիչ մեր թղթակցին ասել է, որ եթե լրջորեն ՀՀ և ԼՂՀ սահմանին մաքսակետ դնելու պայման լինի, դա կդառնա լեգիտիմ առիթ, որ Հայաստանը ճանաչի Ղարաբաղի անկախությունը:
Հայկական Ժամանակ
ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը հրապարակել է ՍԴ որոշումը, ըստ որի Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանող է համարել Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության պայմանագիրը:
ՍԴ որոշումից հետո պայմանագիրը ըստ կարգի պետք է ուղարկվի ԱԺ՝ վավերացման:
Հիշեցնենք, որ Հայաստանը ԵՏՄ-ին միանալու մասին պայմանագիրը ստորագրել է հոկտեմբերի 10-ին, Մինսկում Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում: ԵՏՄ ստեղծման փաստաթուղթն ուժի մեջ կմտնի 2015թ. հունվարի 1-ից:
Չեզոք գոտի կոչված տարածքը, որտեղ նոյեմբերի 12-ին ընկել է ՌՕՈւ ՄԻ-24 ուղղաթիռը, երկու օր է, ինչ ադրբեջանցիների կրակահերթի տակ է: Երեկ, 19:30-ի դրությամբ, ԼՂՀ ՊԲ-ից հայտնեցին, որ կրակը դեռ շարունակվում է: Զոհերին հնարավոր չէ դուրս բերել չեզոք գոտուց: Կարմիր խաչն է փորձում միջնորդել, որ ադրբեջանական կողմը հանձնի դիակները, սակայն՝ ապարդյուն:
Ղարաբաղի և Ադրբեջանի սահմանին ուսումնավարժական թռիչքի ժամանակ զոհված տղաների՝ ուղղաթիռի հրամանատար մայոր Սերգեյ Սահակյանի, լեյտենանտ Ազատ Սահակյանի և ավագ լեյտենանտ Սարգիս Նազարյանի մահվան փաստը ՊՆ-ն պաշտոնապես հաստատեց միայն հաջորդ օրը, առավոտյան 10-ին: Իսկ երեկ ԼՂՀ «Ազատություն» ռադիոկայանը, ԼՂՀ ՊՆ խոսնակի վրա հղում կատարելով, տեղեկություն տարածեց այն մասին, թե զոհերից մեկը գուցեև կենդանի է: Այս ցնցող հայտարարությունը տակնուվրա արեց մարդկանց, ավելորդ հույսեր ներշնչելով, թեև հասկանալի է, որ չեզոք գոտին անընդհատ գնդակոծվում է, և եթե անգամ այնտեղ վիրավոր կար, նրա փրկության հնարավորությունը հավասարվում է զրոյի:
«Ոչ ես, ոչ էլ պաշտպանության նախարարությունը չի տարածել նման բան: Սա լրագրողական անպատասխանատվության արդյունք է,- մեզ ասաց ԼՂՀ ՊՆ խոսնակ Սենոր Հասրաթյանը:- Ես ընդամենը ասել եմ, որ դեպքի վայրը կրակի տակ է, և որևէ բան պարզել հնարավոր չէ»:
Ինչևէ, այս տեղեկությունը կայծակի նման տարածվեց համացանցում, խորացնելով նյարդային վիճակը միջադեպի շուրջ:
Որքա՞ն է շարունակվելու այս լարվածությունը, ի՞նչ է լինելու հետո, ժամանակը չէ՞ արդյոք սթափվել և, զիջումների պատրաստ, նստել կլոր սեղանի շուրջ. այս հարցադրումները ոչ հայկական, ոչ էլ ադրբեջանական կողմից չհնչեցին: Դրանց փոխարեն մեղադրանքների ու ռազմատենչ հայտարարությունների հերթական տարափն սկսվեց՝ ավելի հեռացնելով մեզ բաղձալի լուծումներից: Ադրբեջանցիներն անմիջապես տարածեցին, թե հայկական ուղղաթիռները գրոհել են իրենց դիրքերը, և խոցված ուղղաթիռն ադրբեջանական կողմի պատասխանն էր: Նրանց կայքերում նույնիսկ տեսանյութ հայտնվեց՝ Սլավյանսկում խփված ուղղաթիռի կադրերով, իսկ մերոնք հայտնեցին, որ սա հերյուրանք է:
«Ուղղաթիռի բեկորների ուսումնասիրությունը թույլ կտա հաստատել, որ ուղղաթիռը զինված չի եղել»,- հակադարձեց մեր ՊՆ-ն: «Եթե հակառակորդը շարունակի այսպես պահել իրեն, մենք նրան խորտակիչ հարված կհասցնենք այնտեղ, որտեղ նա ամենևին չի սպասում»,- ասաց ԼՂՀ ՊԲ հրամանատար Մովսես Հակոբյանը, իսկ Սերժ Սարգսյանը կրեատիվ ժեստ արեց՝ ուղղաթիռով թռավ Ղարաբաղ:
Դեպքի օրը՝ նոյեմբերի 12-ին, կեսօրից հետո, ողբերգական թռիչքի գույժից ազդված Երևանում տհաճ սպասում էր: Մարդիկ, վերհիշելով ամռան լարվածությունը հակամարտության գոտում, իրար ասում էին՝ էլի սկսվեց, վստահ լինելով, որ թշնամության շղթան շարունակվելու է, և մերոնք էլ նրանց են հարվածելու: Բայց այս անգամ մերոնք կարծես թե կարողացան զերծ մնալ «աբարոտկա» տալուց և այլ մարտավարություն ընտրեցին: Միջազգային արձագանքները պատասխան գործողություններից զերծ մնալու ազդակ էին հաղորդում: Դրանք այս անգամ ավելի ակտիվ էին ու թեև ուղղված էին երկու կողմերին հավասարապես, բայց գրեթե բոլոր հայտարարություններում խոսվում է «խոցված ուղղաթիռի մասին»: Հետևապես՝ դրանք ի վնաս Ադրբեջանի են:
ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան խոսեց տարածաշրջանում հետագա սրացման վտանգի մասին. «Այսօր բոլորս հրադադարի մասին պայմանավորվածությունների նոր խախտման ականատես եղանք… Ուղղաթիռի ոչնչացումը բռնության վտանգավոր դրսևորում է: Առաջացել է հակամարտության սրման նոր սպառնալիք: Հարավային Կովկասում իրավիճակը դառնում է ավելի սրված… ՀԱՊԿ-ում խորապես համոզված են իրավիճակի սպառնալից զարգացումը թույլ չտալու անհրաժեշտության մեջ»: ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակ Ջեն Պսակինը հայտարարեց, որ միջադեպը ևս մեկ անգամ հիշեցնում է հրադադարի ռեժիմը հարգելու անհրաժեշտության մասին, իսկ կոնգրեսական Ադամ Շիֆը «Новости Армения»-ին շատ ավելի կտրուկ մեկնաբանություն տվեց. «ԼՂՀ տարածքում անզեն ուղղաթիռի կործանումը ցույց է տալիս մարդկային կյանքերի նկատմամբ Ադրբեջանի արհամարհանքը և ցուցադրում երկրի պատրաստակամությունը՝ բռնության սադրիչ գործողություններ իրականացնել՝ ներքին խնդիրներից հանրության ուշադրությունը շեղելու համար»: Իր դիրքորոշումը հայտնեց Եվրամիությունը, կոչ անելով հետաքննություն կատարել միջադեպի շուրջ. «Կողմերը պետք է խստորեն հարգեն հրադադարի ռեժիմը, խուսափեն ուժի կիրառումից կամ դրա սպառնալիքից և վերսկսեն ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված ջանքերը»: Համանախագահ Ջեյմս Ուորլիքը Թվիթերի իր էջում հորդորեց «կողմերին» խուսափել իրավիճակի սրումից:
Տպավորություն է, որ հեղինակավոր միջազգային կառույցները հայտարարություններ են անում հավուր պատշաճի, սովորույթի համաձայն կամ ուղղակի, որովհետև այդպես ընդունված է: Դրանցից ոչ մեկը երեկ ադրբեջանական կողմից չպահանջեց դադարեցնել դեպքի վայրի գնդակոծումը, հայկական կողմին հնարավորություն տալ գոնե մոտենալ տղաների դիակներին: Ղարաբաղի մեր աղբյուրները երեկ վստահեցնում էին, որ իրենց մոտ վաղուց լուրջ չեն վերաբերվում դրսի կարծիքներին: «Ուղղաթիռը մի քիչ մոտ ա թռչել թուրքի տարածքին, նրանք էլ խփել են, նորմալ վիճակ: Տղաներն էին մեղք ուղղակի»,- հաղորդում էին նրանք: Իսկ Ադրբեջանում՝ ինչպես Հայաստանում: Ընդդիմությանը, որը երեկ պիկետներ է սկսել Ալիևի դեմ, ի պաշտպանություն քաղբանտարկյալների, իշխանական ԶԼՄ-ները մեղադրում են դավաճանության, երկրի իրավիճակն ապակայունացնելու մեջ: «Հայերը և ընդդիմությունը միասին են»,- գրում են նրանք:
Սյուզան Սիմոնյան
Վարժանքների ժամանակ ադրբեջանցիների կողմից խոցված հայկական ուղղաթիռին դեռ մոտենալու հնարավորություն չի եղել: Այս մասին ասել է Պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
Նա նշեց, որ ուղղաթիռին մոտենալու ուղղությամբ աշխատանքներ է տանում թե հայկական կողմը, թե Կարմիր խաչը: Արծրուն Հովհաննիսյանն ասաց, որ գիշերը համեմատաբար հանգիստ է անցել:
Հիշեցնենք, որ ԼՂՀ ՊՆ-ի փոխանցմամբ՝ ղարաբաղա-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածի օդային տարածքում նոյեմբերի 12-ին, ժամը 13.45-ի սահմաններում ուսումնավարժական թռիչքի ժամանակ ադրբեջանական ԶՈւ-ի կողմից հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում խոցվել է ԼՂՀ ՌՕՈւ «Մի-24» ուղղաթիռը: Խոցման վայրը շփման գծին չափազանց մոտ է: Հակառակորդը շարունակում է տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից ինտենսիվ կրակ վարել դեպքի վայրի ուղղությամբ: Նախնական տեղեկություններով՝ երեք օդաչու զոհվել է, ուղղաթիռի հրամանատարն էր մայոր Սերգեյ Սահակյանը, մահացած մյուս երկու զինծառայողներն էին լեյտենանտ Ազատ Սահակյանը և ավագ լեյտենանտ Սարգիս Նազարյանը:
news.am
Արարատի մարզի Այնթապի ՀՀԿ-ական գյուղապետ Կարեն Սարգսյանն իրեն վերին արտի ցորեն է կարգել, տևական ժամանակ է, ինչ նրա ղեկավարած համայնքը խողովակաշարերի վերանորոգման պատճառով զրկված է բնական գազից, մինչդեռ Կարեն Սարգսյանն ամեն ինչ արել է, որպեսզի իր ընտանիքն այդ անհարմարությունը չզգա, առանձին հոսքագիծ է քաշել և իր բնակարանն ապահովել բնական գազով՝ հարուցելով համագյուղացիների վրդովմունքը:
Հրապարակ
ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության մեր աղբյուրները տեղեկացնում են, որ նախարարության կուլիսներում մտահոգություններ են հնչում Հայաստանին մատակարարվող ռուսական գազի գնի հնարավոր բարձրացման շուրջ: Անցած տարեվերջին «Գազպրոմի» հետ կնքված պայմանագրի համաձայն, Հայաստանին մատակարարվող գազի զինը առաջիկա 5 տարիներին պետք է մնա անփուիոխ, սակայն կա մի վերապահում, ըստ որի, այդ գինը ուղղակիորեն փոխկապակցված է ՌԴ-ի ներքին գների հետ:
Եթե ՌԴ-ում ներքին գները բարձրանան, ապա կբարձրանա նաև Հայաստանին մատակարարվող գազի զինը: Նախարարությունում սպասումներ ունեն, որ նավթի գների կտրուկ անկման հետևանքով նավթագազային համալիրի ֆինանսական կորուստները Ռուսաստանի իշխանությունները կփորձեն մասամբ փոխհատուցել գազի ներքին գնի բարձրացման հաշվին: Ըստ այդ սպասումների, գազի գնի փոփոխությունը հնարավոր է արդեն հաջորդ տարվա գարնանը:
Հայկական Ժամանակ
ՀՀ Նախագահ, ՀՀ զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով ժամանել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն: ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանի, հայկական երկու հանրապետությունների պաշտպանության նախարարների և զինված ուժերի բարձրաստիճան հրամկազմի ներկայացուցիչների հետ Սերժ Սարգսյանը, ՀՀ և ԼՂՀ զինված ուժերի «Միասնություն-2014» համատեղ օպերատիվ-մարտավարական զորավարժությունների շրջանակներում, կայցելի պաշտպանության բանակի մի շարք զորամասեր, կծանոթանա զինված ուժերի մարտական պատրաստականությանն ու բանակաշինության ընթացիկ աշխատանքներին, կդիտի ցուցադրական պարապմունքները:
Մինչ այդ, Սերժ Սարգսյանն այցելել է ՀՀ Գեղարքունիքի մարզում տեղակայված զորամասերից մեկի զորավարժարան, դիտել մարտական հրաձգությամբ մարտավարական զորավարժությունը և խրախուսել ծառայության մեջ առավել աչքի ընկած զինծառայողներին:
Ռուսական ռուբլու ինֆլյացիան էականորեն կազդի Հայաստանի տնտեսության վրա, քանի որ մեր երկրի տնտեսությունն էականորեն կախված է Ռուսաստանի տնտեսությունից, այս մասին այսօր լրատվամիջոցների հետ հանդիպմանն ասացին Տնտեսագետ Աշոտ Եղիազարյանը և կառավարման փորձագետ Հարություն Մեսրոբյանը:
Ըստ Եղիազարյանի, ռուբլու արժեզրկման նշանները գոյություն ունեին դեռևս նախորդ տարվա երկրորդ կեսից. «Հիմնական գործոնը կապիտալի արտահոսքն է Ռուսաստանից: Տարվա կտրվածքով Ռուսաստանից կարտահոսի շուրջ 100 միլիարդ դոլարի կապիտալ: Կապիտալի արտահոսք տեղի է ունենում նաև այն պատճառով, որ ՌԴ-ն ունի կորպորատիվ հսկա պարտք, դա նույնպես կապիտալի արտահոսք է, որը ազդեցություն է ունենում վճարային հաշվեկշռի վրա: Բացի դա կա նավթի գնի անկման գործոնը»:
Տնտեսագետի համոզմամբ, նրանց, որոնք կապված են ՌԴ-ի հետ, մեծ հիասթափություն է սպասվում.«Հայ միգրանտների համար աշխատատեղերը կրճատվում են, հետևաբար դեպի Հայաստան մտնող գումարները նույնպես նվազում են: Սա նույնպես կազդի դրամի կուրսի վրա: Արժեզրկումն ազդում է մեր հայրենակիցների նյութական միջոցների վրա, հետևաբար՝ տրանսֆերտների վրա»:
Եղիազարյանի կանխատեսմամաբ այս ամենը տնտեսական ծանր վիճակի մեջ կդնի Հայաստանը՝ ավելի ծանր, քան 2008-2009 թվականներին էր:
Տնտեսագետն ասաց թե՝ « Կարճաժամկետ իմաստով լավ չէ, բայց երկարաժամկետ իմաստով լավ է, որովհետև հետագայում Հայաստանի համար նոր հնարավորություններ են ստեղծելու», — չմանրամասնելով, սակայն թե՝ ինչ լավ սպասելիքներ կարող ենք ունենալ:
«2008 թվականի ճգնաժամը ոչ մի տեղ չի կորել, ճգնաժամը չի ավարտվել:Թե՛ Ռուսաստանում, թե՛ Հայաստանում կապիտալի շարժումը դեռ ոչ մի բան չի ասում, քանի որ ցանկացած երևույթի մեջ պետք է կառուցվածքը դիտարկել: Իսկ Հայաստանում ավելի շատ ներմուծումն է, քան արտահանումը», — կարծիք հայտնեց ասուլիսի մյուս բանախոս Հարություն Մեսրոբյանը:
Նոյեմբերի 12-ին ղարաբաղա-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում ադրբեջանական զինուժի կողմից ԼՂՀ ՌՕՈւ “ՄԻ-24” ուղղաթիռի խոցմամբ պայմանավորված, իրադրությունն առաջնագծում լարվել է: Մասնավորապես, հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 250 անգամ, որի ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 3000 կրակոց:
ՊԲ առաջապահ զորամասերը հիմնականում հավատարիմ են մնացել հրադադարի պահպանման ռեժիմին և պատասխան գործողությունների դիմել միայն խիստ անհրաժեշտության դեպքում:
ԼՂՀ պաշտպանության նախարարություն
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.