23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Թիեն Ըրլոնգը:
Նախագահը շնորհավորել է դեսպանին նշանակման կապակցությամբ և հույս հայտնել, որ մեր երկրում դիվանագիտական առաքելությունն իրականացնելու ընթացքում նա կներդնի բոլոր ջանքերը՝ առավել ամրապնդելու և զարգացնելու հայ-չինական հարաբերություններն ու երկու ժողովուրդների բարեկամական կապերը:
Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր Հայաստանի և Չինաստանի միջև հարաբերությունները դինամիկ զարգանում են՝ տարեցտարի ընդգրկելով համագործակցության նոր ոլորտներ: Հանրապետության Նախագահի համոզմամբ, միջպետական կապերի ամրապնդմանը մեծապես նպաստում են ակտիվ փոխայցելությունները, երկկողմ հանդիպումներն ու քննարկումները:
Դեսպան Թիեն Ըրլոնգը վստահեցրել է, որ կանի ամեն հնարավորը՝ հաջողությամբ իրականացնելու դեսպանի պատասխանատու առաքելությունը մի երկրում, որն ունի դարավոր պատմություն և մշակույթ, աշխատասեր ու տաղանդավոր ժողովուրդ: Նա ընդգծել է, որ Չինաստանում անկեղծ հարգանք են տածում Հայաստանի և հայ ժողովրդի նկատմամբ ու հայ-չինական հարաբերությունների զարգացման մեծ ներուժ և հեռանկար են տեսնում: Դեսպան Ըրլոնգի համոզմամբ, Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի միանալուց հետո տնտեսական ոլորտում, այդ թվում՝ Չինաստանի հետ համագործակցության ընդլայնման նոր հնարավորություններ են բացվում:
Հանդիպմանը երկուստեք կարևորվել է քաղաքական ակտիվ երկխոսությանը զուգահեռ, առևտրատնտեսական, մշակութային, կրթության, գիտության և մի շարք այլ բնագավառներում փոխգործակցության խորացումը: Զրուցակիցները գոհունակությամբ են խոսել Հայաստանում չինարենի խորացված ուսուցմամբ դպրոցի հիմնման նախագծի մասին և կարևորել այն:
Նախագահը հաջողություններ է մաղթել դեսպան Թիեն Ըրլոնգին՝ ի նպաստ երկու բարեկամ երկրների ու ժողովուրդների:
Նոյեմբերի 17-ին կայացած աշխատանքային խորհրդակցության ընթացքում ՀՀ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանն անդրադարձել է քաղաքաշինության բնագավառի մի շարք հրատապ հարցերի, որոնց լուծմամբ համակարգում առկա շատ խնդիրներ կկանոնակարգվեն: Մասնավորաբար, նախարար Սարգսյանը կարևորորել է 2005 թվականին լուծարված՝ քաղաքաշինական փաստաթղթերի պետական փորձաքննությունների կենտրոնի վերստեղծման հարցը, հանձնարարելով այս առումով առաջիկայում խորհրդակցություն հրավիրել՝ կատարված աշխատանքներն ամբողջացնելու և խնդրին հնարավորինս արագ լուծում տալու համար:
Նախարարն անդրադարձել է նաև ընկերության և «Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի գիտատեխնիկական բնագավառում, սեյսմամեկուսացման եղանակով գոյություն ունեցող շենքերի սեյսմազինվածության բարձրացման և այս համատեքստում հանրապետությունում և հատկապես մայրաքաղաքում առկա մանսարդների կանոնակարգմանը:
Խորհրդակցության ընթացքում կարևորելով Հայաստանում քաղաքաշինական անվտանգության հայեցակարգի ձևավորումը՝ նախարար Սարգսյանը նշել է, որ հայեցակարգը մշակելիս Հայաստանը և Արցախը հարկ է դիտարկել քաղաքաշինական միասնական նախագծի մշակման համատեքստում համատեղ՝ մշակման աշխատանքներին մասնակից դարձնելով
Նախարարը հանձնարարել է համապատասխան ստորաբաժանումներին առաջիկայում նախապատրաստել նախարարի հերթական հանդիպում Կոնդի և 33 թաղամասի` Ֆիրդուսի իրացման տարածքների բնակիչների հետ:
Անդրադարձ եղավ հանրապետությունում գործող մշակութային օբյեկտները հաշմանդամություն ունեցող անձանց հարմարեցնելու խնդրի վերաբերյալ քաղաքաշինության և մշակույթի նախարարությունների, ինչպես և՝ այս բնագավառի Հ/կ-ների հետ արդեն իսկ սկսված համագործակցությանը, հանդիպում-քննարկումների կազմակերպմանը:
Ավելացնենք, որ Լոռու մարզ կատարվելիք առաջիկա այցելության ընթացքում նախարարության աշխատանքային խումբը քննարկում-խորհրդակցություն կանցկացնի աղետի գոտու բնակապահովման ծրագրերի վերաբերյալ:
Փաստն այն է, որ վեց օր մեր ուղղաթիռն ու նրա անձնակազմը գտնվում են հայկական ու ադրբեջանական դիրքերի արանքում, ու մենք չենք կարողանում ոչինչ անել: Տվյալ դեպքում էականը ոչ թե ուղղաթիռն է, այլ անձնակազմի երեք անդամները: Վեց օր նրանց գտնվելու ստույգ վայրը և վիճակը մեզ անհայտ չեն: Ենթադրվում է, որ նրանք գտնվում են անկած ուղղաթիռի մեջ, ու չնայած գտնվում են մի քանի հարյուր մետրի վրա, մենք նրանց չենք կարողանում դուրս բերել դեպքի վայրից: Ադրբեջանական կրակահերթերը թույլ չեն տալիս դա անել: Ինչպե՞ս վարվել, ուրեմն, այս վիճակում: Հարցը պարզերից չէ, և նրա պատասխանն էլ հեշտ չէ գտնել: Կարելի է շարադրել այն տարբերակները, որ ունենք ձեռքի տակ: Մինչ այդ, պետք է ընդգծել, որ մեր անձնակազմի տղաներին կրակագծից հանելը՝ կենդանի կամ զոհված, ոչ միայն մեր պատվի հարցն է, այլև ինչ-որ առումով պարտավորություն նրանց ու նրանց ընտանիքների նկատմամբ: Եվ ուրեմն, սա անելու ի՞նչ տարբերակներ կան:
Տարբերակ 1 — Մասշտաբային գրոհ ձեռնարկել ադրբեջանական կրակակետի վրա, նրան ստիպել լռել թեկուզ այն գրավելու գնով, և իրականացնել դեպքի վայրից մեր անձնակազմի դուրսբերման օպերացիան: Նման օպերացիա իրականացնելու հրաման տալը հեշտ չէ, որովհետև պետք է հաշվարկել, թե արդյո՞ք տեղային մարտը կբորբոքվի և կդառնա լայնամասշտաբ պատերազմ Հայաստանի և Ադրբեջանի միջև:
Տարբերակ 2 — Իրականացնել հետախուզական գործողություն մեր տղաներին կրակագծից դուրս բերելու համար: Այս նպատակն իրագործելու համար հատուկ նշանակության ջոկատը հակառակորդից ծածուկ պետք է ներթափանցի ուղղաթիռի անկման գոտի և փորձի մեր տղաներին դուրս բերել այնտեղից: Մեր բանակի ներկայացուցիչները պետք է որ մտածած լինեն այս մասին, և եթե նման բան չեն անում, նշանակում է իրավիճակը թույլ չի տալիս:
Տարբերակ 3 — Միջազգային հանրության միջոցով ճնշում գործադրել Ադրբեջանի վրա, որ նա դադարեցնի կրակը, որպեսզի հայկական կողմը որոնողական աշխատանքներ անցկացնելու հնարավորություն ունենա: Ներկայումս հայկական կողմը հենց այս տարբերակի վրա է աշխատում, բայց երեկվա դրությամբ անարդյունք:
Հայկական Ժամանակ
Չնայած Երևանում «Քարֆուր» հիպերմարկետի բացումը հայտարարված է 2015թ. հունվարին, ֆրանսիական ընկերությունը «Երևան մոլում» իրեն հատկացված տարածքում մի քանի օր է առևտուր է կազմակերպում։ «Քարֆուրը» մոտ 40 քմ տարածքում տոնածառեր և ամանորյա խաղալիքներ է վաճառքի հանել։
Ընկերության աշխատակիցները մեր թղթակցին հայտնել են, որ ինչպես հայտարարված է, «Քարֆուր» հիպերմարկետը բացվելու է հունվարի վերջին, պարզապես Ամանորի կապակցությամբ նախատոնական առևտուր է կազմակերպվում։ Դատելով տոնածառերի և խաղալիքների պիտակներից՝ վաճառվող ապրանքը Հայաստան է բերվել «Քարֆուրի» Թբիլիսիի մասնաճյուղից. Պիտակների վրա գրված է «Քարֆուր Ջորջիա»
Հայկական ժամանակ
Լոռու մարզի Օձուն գյուղի բնակիչ, 1979թ. ծնված Հայկ Մադոյանին մեղադրանք էր առաջադրվել այն բանի համար, որ նա Տավուշի մարզի Բագրատաշեն գյուղի բնակիչ Մերուժան Նալբանդյանի գույքը հափշտակելու նպատակով նախապես հանցավոր համաձայնության է եկել Ալավերդի քաղաքի բնակիչ Սուրեն Մնացականյանի հետ, 2003թ. հոկտեմբերի 11-ին, ժամը 22.30-ի սահմաններում նրանք մուտք են գործել Մ. Նալբանդյանի հայրական տուն, ատրճանակով և դանակով զինված հարձակվել են նրա վրա և նրա կյանքի համար վտանգավոր բռնություն գործադրելով, դանակի և ատրճանակի բռնակներով հարվածներ են հասցրել գլխի տարբեր մասերին, ձեռքերը և ոտքերը կապելով հափշտակել են նրա 505 հազար 303 դրամ 92 լումա փոխարժեքով 891 ԱՄՆ դոլարը, 54 հազար 12 դրամ փոխարժեքով Վրաստանի հանրապետության 200 լարին, 16 հազար 884 դրամ փոխարժեքով ՌԴ 900 ռուբլին, 133 հազար 600 և 50 հազար դրամ արժողությամբ «Սիմենս» տեսակի հեռախոսները: Ինչպես տեղեկացնում է «Դատալեքս» կայքը, Մ. Նալբանդյանին ընդհանուր առմամբ պատճառվել է մոտ 759 հազար 800 դրամ նյութական վնաս: Ըստ առաջադրված մեղադրանքի` Հ. Մադոյանը Ս. Մնացականյանի հետ ավազակային հարձակման ժամանակ դիտավորյալ ոչնչացրել է Մ. Նալբանդյանի 15 հազար դրամ արժողությամբ գույքը`մրգեղենի սկահակը, բաժակների հավաքածուն և հեռախոսի լսափողը:
Մեղադրական եզրակացությամբ` Հայկ Մադոյանը ապօրինի կերպով ձեռք է բերել հրազեն հանդիսացող ինքնաշեն ատրճանակ և ռազմամթերք հանդիսացող 5,6մմ տրամաչափի փամփուշտներ: Հայկ Մադոյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 175 հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 3-րդ կետերով, 185 հոդվածի 1-ին մասով, 235 հոդվածի 1-ին մասով: Մադոյանը նախկինում դատապարտվել է ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 100-րդ և 15-99 հոդվածի 4-րդ մասով: Նրա նկատմամբ խափանման միջոց էր ընտրվել կալանավորումը: Հ. Մադոյանը գտնվել է հետախուզման մեջ, իսկ Ս. Մնացականյանը մոտ 4 տարի առաջ դատապարտվել է ավազակային հարձակման համար:
Նոյեմբերի 12-ին Բերդ քաղաքում Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի դատավոր Զոյա Զաքինյանը վճռել ՀՀ քրեական օրենսգրքի 175 հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 3-րդ կետերով, 185 հոդվածի 1-ին մասով, 235 հոդվածի 1-ին մասով առաջադրված մեղադրանքներում Հայկ Մադոյանին արդարացնել` նրա արարքում հանցակազմի բացակայության պատճառով, նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնել, «կալանավորում» խափանման միջոցը վերացնել և նրան ազատ արձակել դատարանի դահլիճում: Դատարանը չփարատված կասկածները գնահատել է հօգուտ ամբաստանյալի: Այդ դատավճիռը կարող է բողոքարկվել մեկամսյա ժամկետում:
www.aravot.am
«Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միությանն անդամագրվելուց հետո միասնական արժույթի շրջանառության մեջ մտնելն այլընտրանք չունի», — այս մասին այսօր հրավիրված ասուլիսին ասաց տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը, նշելով, որ այս հանգամանքի մասին քիչ է խոսվում, բայց պետք է բաց աչքով նայել, դա տնտեսական ինտեգրացիայի բարձրագույն ձևն է:
ԵՏՄ-ին անդամագրվելու հնարավոր հետևանքների մասին խոսելիս տնտեսագետը համոզմունք հայտնեց, որ տեսանելի ապագայում ՀՀ ազգային դրամը կարող է բավական լուրջ փորձությունների ենթարկվել.«Որքան էլ որ խուսափում են նման խոսակցություններից, դա այլընտրանք չունի և տնտեսական ինքնուրույնության տեսանկյունից սա, իհարկե՛, որոշակի կորուստ է նշանակելու, բայց մինչ այդ բավական ճանապարհ կա»:
Ըստ Մանասերյանի Կենտրոնական բանկի վերջին տարիների դրամավարկային քաղաքականությունը կարելի է գնահատել արդյունավետ, քանի որ կենտրոնական բանկի վարած քաղաքականությունը կարողացավ տնտեսությունը զերծ պահել ցնցումներից.«Հաջողվել է զսպել ոչ միայն լուրջ ցնցումները, նույնիսկ դրամի արժեզրկման դեպքում: Դա եղել է և՛ երեք տարի առաջ, և՛ այս տարվա ամռանը»:
Այսօր Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանն Օմբուդսմենի գրասենյակում ընդունեց Մարտի 1-ի զոհերի հարազատներին և վերջիններիս ուղեկցող պատգամավոր Արամ Մանուկյանին:
Զոհերի հարազատները և Ազգային ժողովի պատգամավորն իրենց խորը մտահոգությունն ու դժգոհությունը հայտնեցին Մարտի 1-ի դեպքերի քննության գործում առաջընթացի բացակայությունից: Նրանք նշեցին, որ վստահություն չունեն իրավական գործընթացի նկատմամբ: Զոհերի ծնողներն Օմբուդսմենին առաջարկեցին շարունակել խնդրի մասին բարձրաձայնել մարդու իրավունքների եվրոպացի հանձնակատարների հետ հանդիպումների ժամանակ:
Օմբուդսմեն Կարեն Անդրեասյանը խնդրի վերաբերյալ Մարտի 1-ի զոհերի ծնողներին ներկայացրեց մի քանի առաջարկ: Միաժամանակ Պաշտպանը պատրաստակամություն հայտնեց իր լիազորությունների և օրենսդրության շրջանակներում աջակցել գործի ընթացքին:
Գյումրիում երեխա վաճառած մորը առաջադրվել է մեղադրանք՝ ՀՀ քրեական օրենսգրքի 168-րդ հոդվածի 1-ին մասով:
Հիշեցնենք որ, Հոկտեմբերի 10-ին Գյումրի քաղաքի բնակչուհին ոստիկանության Գյումրի քաղաքի Կումայրիի բաժնում հաղորդում էր տվել, որ իր աղջիկը ֆինանսական դժվարություններից ելնելով որոշել է 1000 ԱՄՆ դոլարի դիմաց վաճառել սեփական երեխային: Նա պայմանավորվել է Շիրակի մարզում ապրող բնակչուհու հետ, որ երեխայի ծնվելուց հետո կհանձնի նրան: Վերջինս երեխային վերցրել է և հեռացել, ասելով որ, փողային ոչ մի պայամամավորվածություն չեն ունեցել:
Պետք է հասնենք այն մակարդակին, որ բիենալեն Հայաստանում՝ ճարտարապետների շրջանում լինի ցուցադրման ամենակարևոր հարթակը: Կարևոր չի՝ դիպլոմները երկրորդ, երրորդ թե առաջին կարգի են, բոլորը հասկանում են, որ այդ կերպ արտահայտվել է հանձնաժողովի միասնական մոտեցումները : Շատ ավելի կարևոր է մարդկանց մասնակցությունը, կարևոր է, որ երևանյան բիենալե 2014-ը բազմաթիվ երկրներից մասնակիցներ ունեցավ, հստակորեն նախանշելով, որ հաջորդ բիենալեի աշխարհագրությունը առավել լայն է լինելու, պահանջներն ու պայմաններն՝ ավելի խիստ,- այսօր ՀՀ քաղաքաշինության նախարարության Ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտ ՊՈԱԿ-ում տեղի ունեցած Երևանյան ճարտարապետական բիենալե-2014 մրցույթ-ցուցահանդեսի պաշտոնական փակման արարողության ժամանակ իր խոսքում հայտարարեց ՀՀ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը:
Բիենալեի փակման արարողությանը հրավիրված էին և մասնակցում էին ՀՀ սփյուռքի նախարարության, Երևանի քաղաքապետարանի ներկայացուցիչները, Ճարտարապետների միության նախագահը, Քաղաքաշինության նախարարի տեղակալները, մասնակիցներ, հյուրեր:
Երևանյան բիենալե 2014 ցուցահանդես-մրցույթի հանձնաժողովի նախագահ, քաղաքաշինության նախարարի տեղակալ Ռուզան Ալավերդյանը շնորհակալություն հայտնելով ներկաներին նշեց, որ նախարարի հրամանով ստեղծված մրցութային հանձնաժողովի անդամները բավականին բարդ աշխատանք են կատարել` տարբեր անվանակարգերում հաղթողներ ընտրելու համար.Աշխատանքները քննարկվել են լիարժեք փոխըմբռնման մթնոլորտում, անհատական կերպով, ապա՝ ժյուրիի անդամների կարծիքների համադրման արդյունքում կայացվել է վերջնական որոշում:
Ըստ անվանակարգերի՝ «Պատմամշակութային հուշարձանի վերականգնում», «Լավագույն բնակելի շենք (բազմաբնակարան բնակելի տուն, մենատուն)», «Երիտասարդ մասնակից (մինչև 35 տարեկան, այդ թվում` ճարտարապետական ԲՈՒՀ-երի ուսանողներ)» նշելով 3-րդ, 2-րդ և 1-ին կարգի, հաղթողների անուները, տիկին Ալավերդյանը տեղեկացրեց, որ 1-ին կարգի մրցանակակիրներին շնորհվում է Քաղաքաշինության բնագավառում նշանակալի ավանդի համար ոսկե մեդալ, միաժամանակ հայտնելով, որ նշված անվանակարգերից և ոչ մեկում մրցույթի արդյունքում չեն գրանցվել բացարձակ հաղթողներ:
Ճարտարապետներին տարբեր անվանակարգերում մրրցանակներ և մեդալներ շնորհվեցին նաև Սփյուռքի նախարարության, Երևանի քաղաքապետարանի, Հայաստանի ճարտարապետների միության կողմից:
Ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը շնորհավորելով մասնակիցներին բիենալե-2014-ի կայացման համար հույս հայտնեց, որ հաջորդ բիենալեն ավելի բազմազան կլինի. որ հաջորդ ցուցահանդեսի ներկաապնակը կլինի ավելի գունեղ և մենք կկարողանանք մեր լավագույն աշխատանքները ցուցադրել միջազգային, այդ թվում՝ ԱՊՀ անդամ երկրներում կազմակերպվող ցուցահանդեսներում, որտեղ մշտապես սպասում են հայ հեղինակներին:
ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալ Սերժ Սրապիոնյանը փոխանցելով նախարար Հրանուշ Հակոբյանի ողջույնի խոսքը նշեց, որ նման միջոցառումները հայ ճարտարապետության կայացածության և նվաճումների ապացույցն են՝ նախարարության կողմից գնահատանքի արժանացած մի խումբ հայ ճարտարապետների հանձնելով սփյուռքի նախարարության անավանական պատվոգրեր: Բիենալեի մասնակից ճարտարապետներին Երևանի քաղաքապետարանը ևս արժանացրել էր պարգևների, որոնք հանձնեց Երևանի գլխավոր ճարտարապետ Տիգրան Բարսեղյանը :
ՀՀ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանն իր ելույթում հատուկ շնորհակալություն հայտնեց ՌԴ-ում գործող և ՀՀ-ում ներդրումային ծրագրեր իրականացնող Մոնարխ ընկերությանը՝ երևանյան բիենալե-2014-ի իրականացմանը լուրջ աջակցություն ցուցաբերելու համար: Նա վստահություն հայտնեց, որ 2 տարի անց հաջորդ բիենալեն բոլորովին այլ որակի ու մակարդակի կլինի, կունենանք վարպետաց դասեր, աշխարհում հայտնի ճարտարապետների հանդիպումներ, առանձին ճարտարապետների գործերի ցուցադրություններ և այլն:
Այս համատեքստում նախարար Սարգսյանը կարևորեց նաև Հայաստանում ճարտարապետական ներկայանալի թանգարան կառուցելու խնդիրը:
Միջոցառման ավարտին Ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտ ՊՈԱԿ-ի տնօրեն Աշոտ Գրիգորյանը Բիենալեի բոլոր մասնակիցներին հավաստագրեր հանձնեց՝ տեղեկացնելով, որ առաջիկայում լույս կտեսնի կատալոգ, որում ներառված են կլինեն ցուցահանդեսին ներկայացված բոլոր աշխատանքները:
Եթե մարդը հոգեբույժի կարիք ունի, ապա շատ բնական է, որ նա սևեռված է ինչ-որ գաղափարի վրա, և այդ գաղափարի առանցքն է կազմում ինչ-որ թշնամական ուժ, որն իրեն խանգարում է ապրել և բարգավաճել: Նույն ձևով է աշխատում, իհարկե, քարոզչությունը, քանի որ դրա նպատակն է մարդկանց ուղեղները լվալը, մարդկանց մի քիչ «խփնված» դարձնելը, քարոզիչն էլ ցանկացած առիթով կամ առանց որևէ առիթի վկայակոչում է համընդհանուր «թշնամուն»: Եթե որևէ ընդդիմադիրի հարցնես, օրինակ, ով է մեղավոր, որ Հայաստանի ֆուտբոլի հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Գերմանիայի հավաքականին, նա առանց մեկ վայրկյան մտածելու կասի՝ «ռեժիմը, մինչև այս ռեժիմը չհեռանա, մեր ֆուտբոլիստները մեկը մյուսի հետևից պարտություններ են կրելու»:
Հայկական ուղղաթիռի վրա հարձակման վերաբերյալ «շահագրգռված» կողմերի մեկնաբանությունները նույն մակարդակի են: Ռուսաստանը «շատ սիրող» մեր գործիչները և քաղաքագետները վստահ են, որ դա հենց այդ երկրի սադրանքն է: Եվ հակառակը՝ ռուսաստանցի մեր գործընկերները ապացուցում են, որ դրանք Արևմուտքի դավերն են՝ իբր Արևմուտքը Ալիևին ասել է՝ սադրանք սարքիր, թե չէ մենք քո մոտ «մայդան» կսարքենք: Իսկ ինչո՞ւ չենթադրել, որ Ադրբեջանի ներկայիս ղեկավարն այնքան էլ, մեղմ ասած, խելացի մարդ չի և չի հաշվարկում իր քայլերը: Գերտերություններն, իհարկե, ամեն ինչի ընդունակ են, բայց չարժե, ինձ թվում է, սեփական հակակրանքների վրա հիմնված մերկապարանոց դատողություններ անել:
Առավոտ
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.