23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը մոտ կանգնած աղբյուրները պնդում են, որ այս տարի Հայաստանում օտարերկրյա ներդրումների ծավալը չափազանց ցածր է լինելու, ինչը պայմանավորված է թե՛ օբյեկտիվ և թե՛ սուբյեկտիվ պատճառներով:
Օբյեկտիվ պատճառների շարքում նախարարության մասնագետները դասում են, օրինակ, հանքարդյունաբերության և կապի ոլորտներում մի քանի խոշոր ծրագրերով իրականացված ներդրումների ավարտը։ Իսկ սուբյեկտիվների շարքում նշվում են ներդրողների սպասողական տրամադրությունները Հայաստանից Եվրասիական տնտեսական միությանը անդամակցելու գործընթացի հետ կապված:
Պոտենցիալ ներդրողներին ՀՀ-ում ներդրումներ կատարելու հարցում էլ զսպել են նաև այս տարվա կեսից ՌԴ-ի տնտեսությունում արձանագրվող միտումները, իսկ ՀՀ տնտեսությունը չափազանց սերտ է ինտեգրված այդ երկրի տնտեսությանը: Ըստ սպասումների, այս տարվա ընթացքում օտարերկրյա ներդրումների ծավալը կարող 25-30 տոկոսով ավելի ցածր լինել, քան անցած տարի։ Նկատենք, որ անցած տարի էլ ներդրումները, նախորդ տարվա համեմատ արդեն իսկ նվազել էին ավելի քան 20 տոկոսով և կազմել մոտ 600 մլն դոլար:
Հայկական Ժամանակ
Ազատության հրապարակում դեկտեմբերի 5-ին՝ 17:00-ին, «Ժառանգություն» կուսակցության առաջաջնորդն իր կողմնակիցների հետ հանրահավաք կանցկացնի: Այդ մասին այսօր՝ նոյեմբերի 21-ին, հայտարարեց «Ժառանգույուն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը:
«Հայաստանի քաղաքացիներին հրավիրում եմ քաղաքացիական խորհրդակցության՝ ազատ, անկախ, սահմանադրական Հայաստան ունենալու, անհապաղ և ամբողջական իշխանափոխւթյան պահանջով», — ընդգծեց Հովհաննիսյանը:
Նա ընդգծեց, որ դեկտեմբերի 5-ին՝ 17:00-ին Ազատության հրապարակում հանրահավաք տեղի կուեննա: «Ժառանգություն» կուսակցությունը հավաքներ կկազմակերպի նաև Վանաձորում՝ դեկտեմբերի 6-ին, ժամը 17:00-ին՝ Արցախի պուրակում և Գյումրիում՝ Թատերական հրապարակում:
Նշենք, որ այդ հավաքները համատեղ միջոցառումների շարքից հետո խորհրդարանական եռյակի ուժերից մեկի առաջին ինքնուրույն զանգվածային ակցիաները կլինեն:
news.am
Եվրասիական միությանն անդամագրվելուց հետո ԵՏՄ բոլոր երկրների սահմաններով ներմուծված ապրանքներից գանձվող մաքսատուրքերը հավաքվելու են մեկ միասնական գանձարան, ապա բաշխվելու են ԵՏՄ երկրների մեջ: ԵՏՄ պայմանագրում ֆիքսված է, թե այս ընդհանուր դրամարկղից ով որքան փայաբաժին է ունենալու:
Ըստ այդմ, Հայաստանի չափաբաժինը կազմում է 1,13 տոկոս, Բելառուսինը 4,65 տոկոս, Ղազախստանինը 7,25, Ռուսաստանի Դաշնությանը 86,97»: Հայաստանցի պաշտոնյաները մասնավոր զրույցներում նշում են, թե այս բաշխման արդյունքում Հայաստանի մաքսային եկամուտները ավելանալու են մի քանի տասնյակ միլիոն դոլարով: Պաշտոնապես, սակայն, առայժմ ոչ ոք նման հայտարարություն չի արել:
Հայկական Ժամանակ
Հայաստանյան բանկերից ահազանգեր են ստացվում, որ Կենտրոնական բանկը ոչ պաշտոնական ադմինիստրատիվ ճնշումների է անցել դրամի փոխարժեքի անկումը կանխելու նպատակով: Նման մեթոդների Կենտրոնական բանկը դիմում է խիստ հազվադեպ:
ԿԲ-ի «խնդրանքով» բանկերը նվազագույնի են հասցրել արտարժութային գործարքները, որպեսզի նվազի նաև արտարժույթի նկատմամբ նրանց բնականոն պահանջարկը: Հակառակ դեպքում այդ պահանջարկը պետք է բավարարեր ԿԲ-ն իր ինտերվենցիաների միջոցով: ԿԲ-ն արտարժույթ է վաճառում միայն այն բանկերին, որոնք ունեն արտարժույթով որևէ պարտավորություն կատարելու վերջնաժամկետ:
Երեկ ֆոնդային բորսայում ԿԲ-ն վաճառել է ընդամենը 1.5 միլիոն դոլար, իսկ մեկ դոլարի գինը կազմել է 418 դրամ նախորդ գործարքներում մեկ դոլարի գինը 415.8 դրամ էր: Այս ամենի արդյունքում շուկայում ստեղծվել է տարօրինակ իրավիճակ: Բանկերը միահամուռ սահմանել են դոլարի վաճառքի բարձր գին 420 դրամ, իսկ առքը 416 դրամ է: Այսինքն՝ տարբերությունը 4 դրամ է: Առքի և վաճառքի նման տարբերություն Հայաստանում չի եղել մի քանի տարի: Սովորաբար՝ այդ տարբերությանը չի գերազանցում 1-1.5 դրամը: Ակնհայտ է, որ բանկերը ԿԲ-ի ճնշումներին դիմակայելու համար եկել են համաձայնության և որոշել են իրենց անհրաժեշտ դոլարը հավաքել բնակչությունից էժան գնով:
Հայկական Ժամանակ
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Սոցիալ դեմոկրատ Հնչակյան կուսակցության հայ-ամերիկյան խորհրդի Լուիզիանայի մասնաճյուղի նախագահ, ՍԴՀԿ կենտրոնական վարչության անդամ Վազգեն Կալթակճեանին և կուսակցության կենտրոնական ու Հայաստանի վարչությունների մի խումբ ներկայացուցիչների: Հանրապետության Նախագահը Վազգեն Կալթակճեանին պարգևատրել է Մխիթար Գոշի մեդալով` ծավալած հայանպաստ ակնառու գործունեության, հայրենիք-սփյուռք կապերի ամրապնդման գործում ներդրած նշանակալի ավանդի համար, շնորհավորել ՀՀ պետական բարձր պարգևի արժանանալու կապակցությամբ և մաղթել հետագա հաջողություններ:
Վազգեն Կալթակճեանն իր համար մեծ պատիվ է համարել Հայրենիքի բարձր պարգևին արժանանալը, երախտագիտություն հայտնել այդպիսի գնահատականի համար և ընդգծել, որ ԱՄՆ-ում ու հատկապես իր նահանգում՝ Լուիզիանայում, այսուհետ ևս շարունակելու է ի շահ Հայրենիքի, Արցախի և համայն հայ ժողովրդի իր գործունեությունը:
«Առհասարակ խորը էտը ընդունված չէ աշխարհում, բայց առավել ևս Սոսին և Կաղնին չպետք է խորը էտի ենթարկվեն»,- այս մասին մեզ հետ զրույցում ասաց Հայկական բուսաբանական ընկերության նախագահ, պրոֆեսոր Էլիանորա Գաբրիելյանը:
Նշենք, որ նոյեմբերի 1-ից Երևանում մեկնարկել է ծառերի էտը: Կարծես թե դա նորմալ ու բնական երևույթ է և անհանգստանալու կարիք չկա, սակայն մասնագետները բողոքում են, որ ծառերի էտը խորն է կատարվում, ինչը վնասում է ծառերին և զրկում նորմալ նյութափոխանակությունից:
Էլիանորա Գաբրիելյանը ասաց, որ բազմիցս դիմել են Երևանի գլխավոր ծառագետ Սուրեն Մաքսապետյանին, քաղաքապետ Տարոն Մարգարյանին, ներկայացրել են զեկուցում, որ խորը էտը հիմա ընդունված չէ աշխարհում, այն վնասակար է, սակայն ոչ մի արդյունք չեն ստացել:
Հարցն ուղղեցինք Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի բնապահպանության վարչության գլխավոր մասնագետ, դենդրոլոգ Արսեն Հազարապետյանին: Վերջիս պատասխանեց, որ խորը էտման են ենթարկվում թերի ծառատեսակները և էտումը նպատակ է հետապնդում, որպեսզի մյուս գարնանը ծառերը սաղարթ տան:
Իսկ երբ ասացինք, որ խորը էտի արդյունքում ծառերը հիվանդանում են և լավ չեն աճում, Արսեն Հազարապետյանը հավատացրեց, որ նման բան չկա, և որ էտումն ազդում է ծառի կենսունակության վրա և երիտասարդացնում այն:
Այս պատասխանն, իհարկե, բարկացրեց Էլիանորա Գաբրիելյանին.
«Սոսին ապրում է 1000-1500 տարի, ի՞նչ երիտասարդացնելու մասին է խոսքը: Դմբո են, մեռանք իրենց ասելով, չեն հասկանում: Սոսին մեր աբորիգեն ծառատեսակն է, լավ է տանում կիզիչ արևը, լավ ստվեր է անում արևի ժամանակ:
Ախր մասնագետ ենք, փոխանակ մեզ լսեն, թքած ունեն մեր ասածի վրա: Առհասարակ խորը էտն ընդունված չէ, բայց առավել ևս Սոսին և Կաղնին չպետք է խորը էտի ենթարկվեն: Սոսին մի քանի անգամ այդպես էտեն, էլ չի աճի»:
Հռիփսիմե Գալստյան
Իրավապահները զբաղվում են Արագածոտնի մարզպետարանի շինարարական ծրագրերի աշխատանքներով: Պատճառը անցած տարի կառուցված և վարչապետի մասնակցությամբ մեծ շուքով բացված, Արագածոտնի մարզի Օշականի Շաղվարդ գետի վրա կառուցված 18 մետր երկարությամբ և 3 մետր լայնությամբ կամրջի շինարարությունն է: Պարզվում է՝ Օշականի սեփականաշնորհված այգիները գյուղին միացնող Շաղվարդի կամրջի շինարարության համար բյուջեից հատկացվել էր 20 միլիոն դրամ, սակայն, մասնագետների կարծիքով, կամրջի վրա ծախսվել է շատ ավելի քիչ գումար, մոտ 6-8 միլիոն դրամ, իսկ մնացածը յուրացվել է:
Ժամանակ
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:
ՀՀ կառավարությունը «Պրոգրես ագրո» ՍՊԸ կողմից իրականացվող ներդրումային ծրագրով ներմուծվող 200 մլն դրամը գերազանցող արժեքով ապրանքների ԱԱՀ վճարման ժամկետը հետաձգել է մինչև 2017թ. նոյեմբերի 3-ը: Ընկերությունը Կոտայքի մարզում կառուցում է 16 հա ջերմոցային տնտեսություն՝ այդ նպատակով ներդնելով շուրջ 7.8 մլրդ դրամ: Եվրոպական սարքավորումներով նախատեսվում է տարեկան թողարկել մոտ 1.6 մլրդ դրամի արտադրանք, որի գերակշիռ մասը կարտահանվի Ռուսաստանի Դաշնություն: Ծրագրի իրագործմամբ կստեղծվի 170 աշխատատեղ՝ 135-145 հազար դրամ միջին աշխատավարձով:
Կառավարության որոշմամբ մինչև 2016թ. սեպտեմբերի 27-ը երկարաձգվել է ՀՀ ԳԱԱ կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի կենտրոնի հիդրոէկոլոգիայի և ձկնաբանության ինստիտուտի 2004թ. ներմուծած «Հիդրոլոգ» նավի մաքսային ռեժիմի ժամկետը: Նավը Ռուսաստանի Դաշնության սեփականությունն է, ՌԴ և ՀՀ գիտությունների ակադեմիաների համագործակցության պայմանագրով իրականացնում է Սևանա լճի ժամանակակից էկոլոգիական վիճակի համատեղ հետազոտության ծրագիրը:
Գործադիրն իր նիստում երեք տարով երկարաձգել է «Հորմիգոնես» ի մորտերոս սերանո Ս.Լ.» ընկերության Հայաստանի մասնաճյուղի ներմուծած ապրանքի նկատմամբ կիրառված «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմի ժամկետը: Մասնաճյուղը Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի վերակառուցումն իրականացնող «Կորսան-կորվիամ կոնստրուկցիոն» ընկերության ենթակապալառու կազմակերպություն է և աշխատանքի բարձր որակն ապահովելու նպատակով ներմուծել է համապատասխան սարքավորումներ:
Մեկ այլ որոշմամբ կառավարությունն իր նախկին որոշումներից մեկում կատարել է լրացումներ, որոնց կիրառմամբ կստեղծվի բարենպաստ գործարար միջավայր, կկրճատվի ներմուծմամբ և արտահանմամբ զբաղվող տնտեսվարող սուբյեկտների կողմից գործընթացի իրականացման ժամանակը:
Միասնականացվում են տեխնիկական կանոնակարգերը
Իր երեք որոշմամբ ՀՀ կառավարությունը հաստատել է Եվրասիական տնտեսական միության սերտիֆիկացման մարմինների և փորձարկման լաբորատորիաների (կենտրոնների) միասնական ռեեստրում սերտիֆիկացման մարմինների և փորձարկման լաբորատորիաների (կենտրոնների) ներառման, միասնական ռեեստրի ձևավորման և վարման կարգը, տրված համապատասխանության սերտիֆիկատների և գրանցված համապատասխանության հայտարարագրերի միասնական ռեեստրի ձևավորման ու վարման կարգը, ԵՏՄ տեխնիկական կանոնակարգի պահանջներին համապատասխանության սերտիֆիկատի և հայտարարագրի ձևակերպման կանոնները, ԵՏՄ տեխնիկական կանոնակարգի պահանջներին համապատասխանության սերտիֆիկատի միասնական ձևը (ռուսերեն և հայերեն), հայտարարագրերի գրանցման կարգը:
Որոշումների ընդունումը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության՝ ԵՏՄ-ին միանալու գործընթացով և Մաքսային միությանն անդամակցելու միջոցառումների ծրագրի ճանապարհային քարտեզի 55-րդ կետի պահանջներով: ԵՏՄ-ին միանալուց հետո Հայաստանում պետք է գրանցվեն ԵՏՄ կանոնակարգերի պահանջներին համապատասխանության հայտարարագրերը: Գործընթացը պետք է իրականացվի միասնական ձևերին համապատասխան և միասնական ձևակերպման կանոններով, ինչը կնպաստի ապրանքի ազատ տեղաշարժին ԵՏՄ անդամ պետություններում: Որոշումներն ուժի մեջ են մտնում «ԵՏՄ մասին 2014թ. մայիսի 29-ի Պայմանագրին Հայաստանի Հանրապետության միանալու մասին» Պայմանագրի ուժի մեջ մտնելու պահից:
Կառավարությունն իր նիստում հավանություն է տվել Մաքսային միությանը և Բելառուսի, Ղազախստանի Հանրապետությունների, Ռուսաստանի Դաշնության միասնական տնտեսական տարածքին Հայաստանի Հանրապետության անդամակցության շրջանակում ՀՀ մաքսային մարմինների տեղեկատվական համակարգերի արդիականացման կամ նորերի ներդրման տեխնիկական առաջադրանքին: Նշված աշխատանքների ձեռքբերման նպատակով ՀՀ ֆինանսների նախարարությանը հատկացվել է մեկ միլիարդ դրամ:
Գործադիրը համաձայնություն է տվել «Տրանսպորտային միջոցի անձնագրի (ամրաշրջանակի անձնագրի) և ինքնագնաց մեքենայի և այլ տիպի տեխնիկայի անձնագրի միասնական ձևերի ներդրման էլեկտրոնային անձնագրերի համակարգերի կազմակերպման մասին» 2014թ. օգոստոսի 15-ի համաձայնագրին միանալու արձանագրության կնքման առաջարկությանը: Արձանագրության ստորագրմամբ Հայաստանը կմիանա համաձայնագրին, ինչը հնարավորություն կտա տրանսպորտային միջոցների ոլորտում առավել արդյունավետ համագործակցել Մաքսային միության անդամ երկրների հետ:
Բարեփոխվում է զբաղվածության պետական կարգավորման բնագավառը
ՀՀ կառավարությունն հաստատել է քվոտայի պահանջի չկատարման դեպքում կազմակերպության կողմից մասհանում կատարելու և այն օգտագործելու կարգը: Փաստաթղթով կարգավորվում են հաշմանդամություն ունեցող և տարիքային կենսաթոշակի իրավունք տվող տարիքը չլրացած անձանց աշխատանքի տեղավորման համար քվոտայի պահանջի չկատարման դեպքում կազմակերպության կողմից մասհանում կատարելու և այն որպես նպատակային միջոց օգտագործելու հետ կապված հարաբերությունները: Որոշումն ընդունվել է զբաղվածության ակտիվ քաղաքականության նոր մոդելի գործնական կիրառության իրավական հիմքերը, ինչպես նաև «Զբաղվածության մասին» ՀՀ օրենքի կիրարկումն ապահովելու նպատակով:
Գործադիրը նոր խմբագրությամբ է հաստատել «Զինծառայողների և նրանց հավասարեցված անձանց, նրանց ընտանիքի անդամների, ինչպես նաև փրկարար ծառայության ծառայողների և նրանց ընտանիքի անդամների համար պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման կազմակերպման և ֆինանսավորման մասին» իր ավելի վաղ ընդունած որոշումը:
Ակնկալվում է, որ դրա շնորհիվ կբարելավվեն շահառուներին մատուցվող բժշկական օգնության և սպասարկման որակն ու մատչելիությունը, կմեծանա այդ նպատակով պետբյուջեից հատկացվող միջոցների ծախսման արդյունավետությունը:
Գործադիրը փոփոխություն է կատարել իր ավելի վաղ ընդունած որոշումներից մեկում՝ կարգավորելով օրենքով սահմանված կենսաթոշակ նշանակելու կամ նպաստ ստանալու իրավունք ունեցող անձանց կենսաթոշակը 2014թ. հուլիսի 1-ից նշանակելու համար անհրաժեշտ դիմում ներկայացնելու ժամկետին առնչվող հարաբերությունները:
ՀՀ կառավարությունը սահմանել է հանրային ծանուցման և քննարկման իրականացման կարգը, որի կիրառումը կնպաստի հիմնադրույթային փաստաթղթերի՝ շրջակա միջավայրի վրա ազդեցության ռազմավարական գնահատման և փորձաքննական գործընթացներում հանրության դերի բարձրացմանը, կապահովի որոշումների ընդունման թափանցիկությունն ու հրապարակայնությունը:
Նիստում հաստատվել է ՀՀ քաղաքաշինության նախարարության «Քաղաքաշինական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի «Պետական ծառայողներին մատչելի բնակարաններով ապահովելու ծրագրի» արտաբյուջետային միջոցների ծախսման 2014թ. նախահաշիվը:
Կառավարության որոշմամբ Երևանի քաղաքապետարանի «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ին հատկացվել է մոտ 143 մլն դրամ՝ Չինաստանի կառավարության կողմից որպես նվիրաբերություն Հայաստանին տրամադրված դիզելային վառելանյութով աշխատող ավտոբուսների շարժիչները սեղմված բնական գազով աշխատող շարժիչներով փոխարինելու և ավտոբուսների մաքսազերծման ծախսը վճարելու նպատակով:
Միջազգային համագործակցություն
ՀՀ կառավարությունը համաձայնություն է տվել Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության կառավարությունների միջև ՀՀ տարածքում ատոմային էլեկտրակայանի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքների ֆինանսավորման համար ՀՀ կառավարությանը պետական արտահանման վարկ տրամադրելու և հայկական ատոմային էլեկտրակայանի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման հարցում համագործակցելու համաձայնագրերի կնքման առաջարկություններին:
Փոփոխություններ և լրացումներ կատարելով իր նախկին որոշումներից մեկում, կառավարությունը Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) անվտանգության նոր ստանդարտներին համապատասխան պահանջներ է սահմանել նաև Հայաստանի համար:
ՀՀ կառավարությունը համաձայնություն է տվել Հայաստանի Հանրապետության և Եթովպիայի Դաշնային Ժողովրդավարական Հանրապետության կառավարությունների միջև մշակույթի բնագավառում համագործակցելու համաձայնագրի կնքման առաջարկությանը: Բազմազան միջոցառումներից զատ կողմերը ծրագրում են իրենց մայրաքաղաքներում հիմնել մշակութային կենտրոններ:
Գործադիրը համաձայնություն է տվել ՀՀ կառավարության և Ռելատիվիստական աստղաֆիզիկայի կենտրոնների միջազգային ցանցի (ԻԿՐԱՆԵՏ) միջև Հայաստանում ԻԿՐԱՆԵՏ-ի կենտրոն հիմնադրելու համաձայնագրի կնքման առաջարկությանը:
Սիրիահայերին աջակցելու ծրագրի համաձայն կառավարությունը 2014թ. երրորդ եռամսյակում Սիրիայի քաղաքացիներին տրված 398 անձնագրի դիմաց վճարվելիք մոտ 23 մլն դրամ պետտուրքի գումարը հատկացրել է ՀՀ արտաքին գործերի նախարարությանը:
Կառավարությունը հավանություն է տվել Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև 2014թ. սեպտեմբերի 5-ին ստորագրված «Էլեկտրաէներգիայի հաղորդման ցանցի վերակառուցման ծրագիր» վարկային համաձայնագրին, որի իրականացման համար տրամադրվելու է շուրջ 37 մլն ԱՄՆ դոլար վարկային միջոց՝ 25 տարի մարման ժամկետով, ներառյալ 5 տարի արտոնյալ ժամկետ, տոկոսադրույքը՝ տարեկան 2 տոկոս: Նախատեսվում է ընդլայնել վերահսկման և տվյալների ձեռքբերման SCADA և էներգիայի կառավարման համակարգերը, վերակառուցել «Ագարակ-2» և «Շինուհայր» ենթակայանները: Ակնկալվում է ծրագիրն ավարտել 2019 թվականին:
Այլ որոշումներ
Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների նախապատրաստական աշխատանքների ընթացքն ապահովելու նպատակով կառավարությունը 350 մլն դրամ է հատկացրել «Հայաստան» համահայկական հիմնադրամին:
Կառավարությունը քննարկել է «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքում և ևս երկու օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրինագծերի փաթեթը, որն օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրել են ԱԺ մի խումբ պատգամավորներ:Մասնավորապես, առաջարկվում է ԱԺ-ում կազմավորել փորձագետների աշխատանքային խումբ՝ բյուջետային գրասենյակ:
Կառավարությունն իր հերթին արել է մի շարք առաջարկներ, որոնք ընդունելու դեպքում ընդունելի կհամարի օրինագծերի փաթեթը: Վարչապետ Հովիկ Աբրահամյանի տեղեկացմամբ ԱԺ նախագահը և փաթեթի մյուս հեղինակներն ընդունելի են համարում կառավարության առաջարկները:
ՀՀ կառավարությունը քննարկել է «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը, որն օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրել են ՀՀ Ազգային ժողովի մի խումբ պատգամավորներ: Նպատակը տնտեսական խախտումների ապաքրեականացումն է:
Կառավարության եզրակացության համաձայն փաթեթի անհրաժեշտությունը բավարար հիմնավորված չէ, ուստի գործադիրը դեմ է դրա ընդունմանը: Օրինագծերի փաթեթները և կառավարության եզրակացությունները սահմանված կարգով կներկայացվեն ՀՀ Ազգային ժողով:
Հանցավորության դեմ պայքարի արդյունավետությունը բարձրացնելու նպատակով կառավարությունը որոշել է ստեղծել երկրում շրջանառվող փաստաթղթերի նմուշօրինակների միասնական հավաքածու: Հաջորդ որոշման կիրառմամբ առավել կանոնակարգված ու արդյունավետ կիրականացվի հափշտակված, կորած և (կամ) հայտնաբերված զենքի և ռազմամթերքի հաշվառման և տեղեկության տրամադրման գործընթացը:
Կառավարության որոշմամբ պետբյուջեից գումար է հատկացվել տեղական ինքնակառավարման մարմիններում ս.թ. դեկտեմբերի 14-ին տեղի ունենալիք ընտրությունների նախապատրաստման և անցկացման համար:
Նիստում Երևանի «Ռիխտեր-Լամբրոն» ՀՁՍՊԸ-ին տրվել է թմրամիջոցների և հոգեմետ նյութերի արտահանման, ներմուծման և մեծածախ առևտրի գործունեության իրականացման արտոնագիր:
Նիստի օրակարգում ընդգրկված «Պետական գույքն օտարելու մասին» որոշման նախագիծը, ըստ որի Երևանի Կիևյան 2-րդ նրբանցքի N 18 հասցեում գտնվող ավելի քան 450 քառ. մետր մակերեսով շենք-շինությունները և դրանց օգտագործման և սպասարկման համար անհրաժեշտ 0,04095 հա հողամասն օտարվելու էր դասական աճուրդով, վարչապետ Հովիկ Աբրահամյանի առաջարկով օրակարգից հանվել է լրացուցիչ քննարկման նպատակով և նշված վայրում բնակվողների շահերը հաշվի առնելու պատճառաբանությամբ:
Գործադիրն հաստատել է «Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան» հիմնադրամի ռեկտորի պաշտոնում Գագիկ Գալստյանի ընտրության արդյունքը:
Կառավարության որոշմամբ ՀՀ գլխավոր դատախազության հետաքննության և նախաքննության օրինականության նկատմամբ հսկողության վարչության դատախազ Արմեն Գալստյանը, ում Մարդու իրավունքների եվրոպական դատարանի քարտուղարությունը նախապատվություն է տվել կառավարության ներկայացրած երեք թեկնածուներից, 2014թ. դեկտեմբերի 1-ից մեկ տարի ժամկետով գործուղվել է ՄԻԵԴ:
Նիստի ավարտին ՀՀ պաշտպանության նախարարը կառավարության անդամներին հրավիրել է Եռաբլուր՝ մասնակցելու հայ ազգային ազատագրական պայքարի նվիրյալ Սեպուհի՝ Արշակ Ներսիսյանի, աճյունասափորը հողին հանձնելու արարողությանը, որը տեղի է ունենալու ս.թ. նոյեմբերի 20-ին, ժամը 13:00-ին:
Երեկ ՀՀ ԿԲ–ն կրկին մեծածավալ ինտերվենցիա է իրականացրել դրամի կտրուկ արժեզրկումը կանխելու նպատակով։ ՀՀ ֆոնդային բորսայում իրականացվել է 10 մլն 250 հազար դոլարի գործարք, որը ամբողջությամբ ԿԲ իրականացրած ներարկումն է։ Մեկ դոլարի փակման գինը կազմել է 415 դրամ 80 լումա։ Նախկին գործարքների ցուցանիշի համեմատ դրամն արժեզրկվել է 50 լումայով։ Այսպիսով, նոյեմբերի 7–ից սկսած՝ ԿԲ–ն արդեն իսկ իրականացրել է մոտ 50 մլն դոլարի ինտերվենցիա:
Հրապարակ
Երեկ ԱՄՆ դեսպանատնից մենք ստացել ենք մի քանի օր առաջ տպագրած լուրի հետ կապված պարզաբանում։ «Կոնգրեսի որոշման համաձայն ՝ իրականացվող ներգաղթային վիզայի ամենամյա վիճակախաղի (գրին քարտ) շրջանակներում տարեկան ամբողջ աշխարհում շնորհվում է մշտական բնակության 50 հազար վիզա։ Մարդիկ ընտրվում են վիճակահանությամբ եւ պետք է լինեն ԱՄՆ ներգաղթի ցածր ցուցանիշ ունեցող երկրներից։ 2014 թ. խաղարկությամբ ներգաղթային արտոնագիր տրամադրվել է մոտ 1200 ՀՀ քաղաքացու (ներառյալ ընտանիքի անդամները)։ Նախքան վիզայի տրամադրումը ներգաղթային վիզային դիմողները պետք է ապացուցեն, որ համապատասխանում են պահանջվող չափանիշներին:
Հրապարակ
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.