23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Մոնթեն ծնվել է նոյեմբերի 25-ին ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգի Ֆրեզնո քաղաքից ոչ հեռու՝ Վայսեյլի ավանում։ Արտասովոր ընդունակությունների տեր տղան 12 տարեկանում է իմացել հայ լինելու մասին, իսկ 15 տարեկանում արդեն ծնողների հետ ճանապարհորդել է Եվրոպայի, Աֆրիկայի և Մերձավոր Արևելքի 41 քաղաքում։ Եղել է Արևմտյան Հայաստանում’ իր պապերի տանը…
1972թ.-ի ամռանը տասնհինգամյա Մոնթե Մելքոնյանը ավարտում է միջնակարգ դպրոցը։ Մինչ ավագ դպրոցի նոր ուսումնական տարվա մեկնարկը դպրոցի տնօրեն Դեյվիդ Գրեյմսը առաջարկում է տաղանդավոր աշակերտին ամռանը գնալ սովորելու Ճապոնիայում։ Մոնթեի դեպքում ընտրությունը պատահական չէր կայացվել՝ նա երկար ժամանակ այցելում էր կարատեի խմբակներ և Կալիֆորնիայի նահանգի պատանիների մինչև 14 տարեկանների խմբի չեմպիոնն էր, ուսումնասիրել էր ճապոնական մշակույթը, այդ թվում՝ մասնակցել էր ճապոներեն լեզվի դասընթացներին։ 20 տարեկանում ընդունվում է Կալիֆոռնիայի Բըրքլիի համալսարանը։
Բացարձակ ընդունակությունների տիրապետելով նա չորս տարվա դասընթացն ավարտում է կրկնակի տիտղոսով՝ ստանալով հնագիտության և ասիական պատմության մասնագետի վկայականներ։ Համալսարանում ուսանելու տարիներին հիմնում է «Հայ ուսանողական միություն» և կազմակերպում ցուցահանդես նվիրված Մեծ Եղեռնին։ Մոնթեի ավարտական թեզը նվիրված էր Վանի թագավորության ժայռափոր դամբարանների ուսումնասիրությանը, որը նա պաշտպանում է 1978թ.-ին։
Ընդունվում է Օքսֆորդի համալսարան։ Սակայն Անգլիա մեկնելու փոխարեն նա գնում է Արևմտյան Հայաստան, որպեսզի ուսումնասիրի և չափագրի Վասպուրականի հնագույն ժայռափոր դամբարաններն ու կացարանները։
1978թ.-ի աշնանը մեկնում է Իրան, մասնակցում Իրանի շահի դեմ կազմակերպված ցույցերին։ Նույն թվականին մեկնում է Լիբանան, որտեղ քաղաքացիական պատերազմը հասել էր իր գագաթնակետին։ Բեյրութում մասնակցում է հայ համայնքի ինքնապաշտպանության մարտերին։ Այստեղ նա սովորում է արաբերեն և արդեն 22 տարեկանում լիովին տիրապետում էր հայերենին, անգլերենին, ֆրանսերենին, իսպաներենին, իտալերենին, թուրքերենին, պարսկերենին, ճապոներենին, քրդերենին։
1980թ.-ից անդամագրվելով Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակին՝ կարճ ժամանակում դարձել է նրա ղեկավարներից մեկը։ 1981թ.-ին նրա մասնակցությամբ կազմակերպվեց հայտնի «Վան» գործողությունը։ 1981թ.-ի նոյեմբերի 11-ին Ֆրանսիայի Օրլի օդանավակայանում Մոնթեն ձերբակալվեց կեղծ անձնագիր և ատրճանակ կրելու մեղադրանքով։ Նա սկզբում դատապարտվեց 4 ամսվա ազատազրկման, իսկ ավելի ուշ դատարանը որոշեց վտարել նրան Ֆրանսիայից։ Դատարանում Մոնթեն հայտարարեց՝ «Բոլոր հայերը կեղծ անձնագրեր են կրում՝ ֆրանսիական, ամերիկյան, դրանք կեղծ կլինեն այնքան ժամանակ, քանի դեռ դրանք հայկական չեն…»։
1985թ.-ին նա նորից կեղծ անձնագրով մտավ Ֆրանսիա և մի քանի ամիս անց նորից ձերբակալվեց «ահաբեկչություն» կազմակերպելու մեղադրանքով։ Մոնթեն բանտից դուրս եկավ 1989թ.-ի հունվարի 16-ին և մի քանի տարի տարբեր երկրներում անցկացնելուց հետո՝ ժամանեց Հայաստան, որտեղ արդեն սկսվել էր Արցախյան ազատագրական պայքարը։
Հոդվածներով նա հանդես է եկել Փարիզի «Հայ Պայքար» և Լոնդոնի «Կայծեր» թերթերում, «Սարդարապատ» ամսագրում, նաև անգլերեն մի շարք գրքերում՝ հայոց ազգային հարցերի արդարացի պահանջի և իրավունքի մասին, որոնք լույս են տեսել Լոնդոնում։
1991թ.-ին Մոնթեն գալիս է Հայաստան։ Երևանում յոթ ամիս աշխատում է Գիտությունների ակադեմիայում՝ գրելով և հրատարակելով «Հայաստանը և հարևանները» գիրքը։ Արցախի ազատագրման պատերազմը սկսվելուց հետո, թողնելով գիտական գործունեությունը, մեկնում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն՝ մարտական գործողություններին մասնակցելու համար։ 1991թ.-ին Հայաստանում հիմնադրում է Հայրենասիրական ջոկատը։
1991թ.-ի սեպտեմբերին մեկնում է Արցախ, որտեղ ձեռք է բերում Ավո կեղծանունը 1992թ.-ին Վազգեն Սարգսյանի առաջարկով ստանձնում է Մարտունու շրջանի շտաբի պետի պարտականությունը։ Այստեղ կարճ ժամանակում նա իր անկեղծությամբ ու մաքրությամբ շահում է բնակչության սերն ու հարգանքը։
Նրա ղեկավարությամբ Մարտունին դարձավ ամենապաշտպանված ու ամենամարտունակ շրջանը։ 1993թ.-ի մարտ-ապրիլ ամիսներին նրա ղեկավարությամբ ազատագրվեց նաև Քարվաճառը։
1993թ.-ի հունիսի 12-ին հետախուզության նպատակով Մոնթեն մարտընկերների հետ մեկնում է Աղդամի շրջանի Մարզիլի գյուղի մատույցներ, որտեղ զոհվում է ադրբեջանական զրահամեքենայի կրակոցից ։
Հայրենանվեր գործունեության համար Մոնթե Մելքոնյանը արժանացել է Հայաստանի և Արցախի հանրապետությունների ազգային հերոսի կոչման։
Նրա աճյունը ամփոփված է Եռաբլուրի պանթեոնում:
https://www.youtube.com/watch?v=BNAV0MKj3IU
Վերապատրաստման սեմինարը , որն իրականացվեց
ՀՀ Ծաղկաձորում նոյեմբերի 22 -23 մեկնարկել էր լրագրողների արդարադատության նախարարության նախաձեռնությամբ և GIZ գերմանական կազմակերպության ֆինանսական աջակցությամբ:
Սեմինարի թեման էր ՀՀ քաղաքացիական օրենսգրքի մի շարք գլուխներում փոփոխություններ ու լրացումներ կատարելու անհրաժեշտությունը, նախատեսող հայեցակարգերը, Հասարակական կազմակերպությունների մասին ՀՀ օրենքի նախագիծը:
Արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արսեն Մկրտչյանը կարևորեց լրագրողների մասնակցությունը նախարարության մշակած իրավական ակտերի նախագծերի քննարկման գործընթացում՝ հասարակության իրավական իրազեկման մակարդակը բարձրացնելու նպատակով:
Ներկայացվեցին Հարևանային իրավունքի, էլեկտրոնային գնումների հայեցակարգերի և Տեղեկատվության ազատության մասին օրենքի հետ կապված փոփոխությունները:
Մեր մարզպետները սիրում են հանգստանալ Ջերմուկում: Տարիներ շարունակ Ջերմուկում հանգստացող Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանը, օրինակ, այս տարի ամռանը չէր հանգրվանել Աշոտ Արսենյանին պատկանող «Արմենիայում», այլ հանգստանում էր «Օլիմպիա» հյուրանոցում: «Օլիմպիայում» էր նաև Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը:
Վերջիններս այդ «քայլով» իրենց համերաշխությունն էին հայտնել Վայքի նախկին մարզպետ Էդգար Ղազարյանին, որի հարաբերություններն ահավոր վատացել էին Արսենյանի հետ, այն աստիճան, որ Ջերմուկում գտնվելիս ջերմուկցի Էդգարը չէր անցնում Արսենյանի հյուրանոցի առջևով՝ ըմպելասրահ չգնալու համար, իսկ միջոցառումների ժամանակ էլ միմյանց տեսնելիս նրանք գլուխները շրջում էին և աշխատում նույն միջոցառմանը երբեք երկուսով ներկա չլինել: Միայն Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանն էր խախտել այդ տաբուն և հանգստանում էր Արսենյանի «ռեզիդենցիայում», նա լայն ժպիտով դուրս էր գալիս, զանգում մարզպետ ընկերներին, թե՝ «քա, եկեք մի էրկու բառ խորատա էնենք»
Հրապարակ
Եթե մարդը սևեռվում է ինչ-որ բանի դեմ պայքարի վրա, տվյալ դեպքում՝ կրոնի, նա ձեռք է բերում այդ իր չսիրած, ատելի երևույթի բոլոր բացասական հատկանիշները: Ըստ այդմ, բոլշևիկները՝ պայթեցնելով եկեղեցիները և այրելով կրոնական գրքերը, վարվում էին ճիշտ այնպես, ինչպես կաթոլիկ հավատաքննիչները: Բոլշևիկյան մոլեռանդությունը կրոնական մոլեռանդությունից ոչնչով լավը չէ:
Պատկերացրեք հիմա, որ դուք ունեք ինչ-որ մի սևեռուն գաղափար՝ ենթադրենք, «Սերժ Սարգսյան», «Պուտին», «Օբամա», «թուրքեր», «ռուսներ», «հրեաներ»՝ անունը կարևոր չէ, և առավոտյան աչքերը բացելիս կամ գիշերը քուն մտնելիս կենտրոնանում եք մեր այդ չսիրած երևույթի վրա, ձեր բոլոր մտքերը դրա շուրջ են. ձեր ամեն լսածը, կարդացածը, տեսածը, արտասանածը, մտածածը «բեկվում են» այդ երևույթի միջով: Դուք ամեն ինչ գնահատում եք այդ երևույթի նկատմամբ ձեր ատելության չափանիշով:
Իհարկե, մեր ատելության առարկան կարող է քաղաքական գործիչ, ազգ կամ որոշակի խումբ չլինել: Դա կարող է լինել մեր հարևանուհի Վարդուշը, որի ծաղկավոր խալաթն ամեն օր ազդում է ձեր նյարդերին: Եվ դուք, տեսնելով երկնքում սավառնող արբանյակը, միևնույն է՝ պատկերացնում եք Վարդուշի խալաթի նախշերը: Բայց, իհարկե, սևեռուն գաղափարների ամենատարածված ոլորտը քաղաքականությունն է, հասարակական կյանքն է, կրոնը: Ոչնչով չեմ կարող օգնել, կարող եմ միայն ցավակցել «սևեռուն գաղափարներ» ունեցող մարդանց:
Առավոտ
Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կայացավ Գևորգ Կոջոյանի առաջին մենահամերգը:
Հետաքրքիր է Գևորգի ուղին. մասնագիտությամբ տնտեսագետ է, բայց մի օր հասկացել է, որ առանց երաժշտության չի կարող ապրել: Ծնողները դեմ են եղել, սակայն սերն երաժշտության հանդեպ Գևորգին տարել է դեպի Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա:
«Մի անգամ մենահամերգով Հայաստան էր եկել մի շատ հայտնի օպերային երգչուհի: Ես ներկա էի մենահամերգին, վերջում կուլիսներում մոտեցա և իմ անմիջական հիացմունքը հայտնեցի: Շատ զարմացա, երբ նա ինձ հրավիրեց սրճելու: Երբ հանդիպեցինք երգչուհին ասաց, որ շատ զարմացած է, թե ինչպես մարդը, որը երաժշտության հետ կապ չունի, այսքան խորը հասկանում երաժշտությունը: Եվ նա ինձ ասաց՝ «Այ եթե դուք ձայն ունենայիք, կարող էիք շատ լավ երգիչ լինել», այդ ժամանակ 25 տարեկան էի: Ես չթաքցրեցի, որ երգում եմ: Նա ցանկություն հայտնեց լսել ինձ: Մոտեցա դաշնամուրին և երբ սկսեց ինչ-որ հատվածներ նվագել, ես արեցի ձայնային վարժություններ ու անընդհատ զարմանք էի նկատում երգչուհու դեմքին: Ի վերջո նա ասաց, որ ուղղակի ափսոս է, որ երաժշտությամբ չզբաղվեմ »,- մեզ հետ զրույցում անկեղծացավ Գևորգը: Թե ով էր իր կյանքի ընթացքը փոխող երգչուհին, Գևորգը չցանկացավ բացահայտել, սակայն ասաց, թե ում հետ է աշխատել.
«Վեց ամսով մեկնել եմ Գերմանիա, սովորել աշխարհահռչակ սոպրանո Մեխտիլ Գյորգի մոտ, ուսուցանել եմ աշխարհահռչակ երգչուհի Հասմիկ Պապյանի մոտ»:
Գևորգն արդեն երրորդ տարին է, ինչ սովորում է, բայց արդեն հրավեր ունի Շտուտգարտի օպերային ստուդիայից:
Թեև մենահամերգին Գևորգը չկատարեց հայ հեղինակների գործեր, սակայն մեզ հետ զրույցում անկեղծացավ, որ կատարում է Կոմիտասի, Աբրահամյանի, Սայաթ-Նովայի գործերից, որոնց նվիրված առանձին համերգ է նախատեսել հետագայում:
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում նախօրեին տեղի ունեցավ Բնակչության ծերացման հետևանքներից բխող հիմնախնդիրների լուծման և տարեցների սոցիալական պաշտպանության ռազմավարության իրականացումը ապահովելու նպատակով ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի նիստը:
Նիստի ընթացքում ներկայացվեցին 2014 թվականի ընթացքում տարեցների, հաշմանդամություն ունեցող անձանց, կենսաթոշակառուների համար մատուցվող և առաջարկվող ծառայությունները, ինչպես նաև ակնկալվող ծրագրերը:
Մշակույթի նախարարության ներկայացուցիչը մասնավորապես խոսեց մշակութային պետական կազմակերպությունների կենսաթոշակառուներին մատուցվող մշակութային ծառայություններից օգտվելու առավել մատչելի պայմանների, ստեղծագործող կենսաթոշակառուների համար իրենց աշխատանքները ցուցադրելու, տպագրելու հնարավորությունների մասին:
Առողջապահության նախարարությունից ներկայացվեց տարեց մարդկանց կարիքներին համարժեք մատչելի և որակյալ բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների մասին տեղեկատվություն: Խոսվեց նաև առողջապահական նոր ծառայությունների ներդրման մասին:
Տրանսպորտի և կապ նախարարության ներկայացուցիչը 2014 թվականի ընթացքում իրականացված ծրագրերից և քայլերից բացի, անդրադարձավ հաշմանդամություն ունեցող անձանց և բնակչության սակավաշարժուն խմբերի համար տրանսպորտային միջոցների ֆիզիկական մատչելիության ապահովմանն ուղղված օրենսդրական կարգավորումներին:
ՀՀ աշխատանքի և սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտի կողմից ներկայացվեց անօթևան մարդկանց շրջանում (մասնավորապես՝ տարեցներ) իրականացված ուսումնասիրության արդյունքները, ներկայացվեցին նաև համապատասխան առաջարկներ անօթևաններին կացարան տրամադրելու և անհրաժեշտ ծառայություններ մատուցելու վերաբերյալ:
Նիստին ներկա էին նաև «Հայկական Կարիտաս» և «Առաքելություն Հայաստան» ԲՀԿ-ների ներկայացուցիչները, ովքեր նույնպես ներկայացրեցեին իրենց կազմակերպությունների կողմից 2014 թվականի ընթացքում իրականացված աշխատանքները տարեցների, կենսաթոշակառուների և հաշմանդամություն ունեցող անձանց շրջանում:
Հաջորդ միջգերատեսչական նիստին կքննարկվի Հայաստանի Հանրապետությունում տարեցների սոցիալական ծառայություններ տրամադրելու հայեցակարգի իրականացման 2015-2019 թվականների միջոցառումների ծրագիրը:
Րաֆֆի Կ. Հովհաննիսյանն անցած շաբաթավերջին հանդիպում ունեցավ Հայաստանում Սլովենիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Նատաշա Պրահի հետ:
«Ժառանգություն» կուսակցության լրատվական ծառայությունից հայտնում են, թե Րաֆֆի Հովհաննիսյանն ու նորանշանակ դեսպանը քննարկեցին Հայաստանի ներքին իրավիճակի հեռանկարները, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղին (Արցախ), Թուրքիային ու Հայոց ցեղասպանությանը և Հայաստանի հետ Ռուսաստանի, Սլովենիայի ու, ընդհանրապես, Եվրոպայի հարաբերություններին առնչվող հարցեր:
news.am
Երևանի և Ստեփանակերտի միջև կնքված համագործակցության համաձայնագրով նախատեսված ծրագրերով Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ Ստեփանակերտում է գտնվում Երևանի քաղաքապետարանի պատվիրակությունը: Պատվիրակության կազմում են քաղաքապետարանի աշխատակազմի զարգացման և ներդրումային ծրագրերի վարչության պետ Արմեն Հարությունյանը, գնումների վարչության պետ Ռուդիկ Թադևոսյանը, Նորք Մարաշ վարչական շրջանի աշխատակազմի տարբեր ստորաբաժանումների ներկայացուցիչներ, «Երքաղլույս» ՓԲԸ տնօրենը:
Պատվիրակություն անդամները հանդիպել են Ստեփանակերտի քաղաքապետ Ս. Գրիգորյանի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են քաղաքային բյուջեին, գնումների գործընթացին, եկամուտների հաշվառման և գանձման գործընթացին, ինչպես նաև քաղաքի արտաքին, մասնավորապես, ամանորյա լուսային ձևավորմանը վերաբերող և այլ հարցեր:
Երևանյան պատվիրակության անդամները քաղաքապետ տարոն Մարգարյանի անունից պատրաստակամություն են հայտնել ըստ ամենայնի աջակցելու քույր քաղաքին ինչպես վերը նշված, այնպես էլ քաղաքային տնտեսությանն առնչվող մյուս ոլորտներում: Պատվիրակություն անդամներն այցելել են Ստեփանակերտի հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցել արցախյան ազատամարտի զոհերի հիշատակին:
Հայաստանի ռազմական ղեկավարությունը խոցված ուղղաթիռի անձնակազմի զոհված անդամների ընտանիքներին կառաջարկի հոգեհանգստի արարողությունը կազմակերպել Նոր Նորքում գտնվող Սուրբ Սարգիս եկեղեցում, հուղարկավորել Եռաբլուրում։ Այս մասին հայտնել է ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Վարդան Ավետիսյանը:
Նրա խոսքով՝ հայկական խոցված ուղղաթիռի անձնակազմի անդամների հոգեհանգստյան և հուղարկավորության արարողություները, ամենայն հավանականությամբ, կկայանան աշխատանքային շաբաթվա սկզբին՝ երկուշաբթի կամ երեքշաբթի:
Նախատեսվում է հոգեհանգիստն ու հուղարկավորությունը անցկացնել զինվորական արարողակարգի համաձայն։
Ավելի վաղ հաղորդել էինք, որ մարտական խնդրի կատարման արդյունքում դեպքի վայրից տարհանվել են ուղղաթիռի անձնակազմից մեկի դին, երկու օդաչուների մասունքները և ուղղաթիռի որոշ անհրաժեշտ մասեր։
Նշենք, որ խոցված ուղղաթիռի զոհված երեք օդաչուներն են ուղղաթիռի հրամանատար մայոր Սերգեյ Սահակյանը, երկու զինծառայողներ, լեյտենանտ Ազատ Սահակյանը և ավագ լեյտենանտ Սարգիս Նազարյանը:
Հիշեցնենք, որ ԼՂՀ ՊՆ-ի փոխանցմամբ՝ ղարաբաղա-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածի օդային տարածքում նոյեմբերի 12-ին, ժամը 13.45-ի սահմաններում ուսումնավարժական թռիչքի ժամանակ ադրբեջանական ԶՈւ-ի կողմից հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում խոցվել է ԼՂՀ ՌՕՈւ «Մի-24» ուղղաթիռը: Խոցման վայրը շփման գծին չափազանց մոտ էր: Հակառակորդը շարունակում էր տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից ինտենսիվ կրակ վարել դեպքի վայրի ուղղությամբ՝ թույլ չտալով մոտենալ ուղղաթիռի անկման վայրին:
Հաշվի առնելով ադրբեջանական կողմի պաշտոնական հայտարարություններն ու բանականության իսպառ բացակայությունը, ԼՂՀ զինված ուժերը ստիպված դիմել են նոյեմբերի 12-ին հակառակորդի կողմից խոցված ուղղաթիռի անձնակազմի ճակատագիրը անկման վայրում պարզելու և դրանից բխող խնդիրները լուծելու հատուկ նշանակության գործողության: Այս մասին հաղորդել է ԼՂՀ ՊԲ Լրատվության և քարոզչության բաժինը։ Մարտական խնդրի կատարման արդյունքում դեպքի վայրից տարհանվել են ուղղաթիռի անձնակազմից մեկի դին, երկու օդաչուների մասունքները և ուղղաթիռի որոշ անհրաժեշտ մասեր:
«Հատուկ նշանակության գործողության ընթացքում շարքից հանվել է հակառակորդի երկու ասկյար: Պաշտպանության բանակի կողմից կորուստներ չեն եղել»,- ասվում է հաղորդագրությունում։
NEWS.am
Հաշվի առնելով ադրբեջանական կողմի պաշտոնական հայտարարություններն ու բանականության իսպառ բացակայությունը, ԼՂՀ զինված ուժերը ստիպված դիմել են նոյեմբերի 12-ին հակառակորդի կողմից խոցված ուղղաթիռի անձնակազմի ճակատագիրը անկման վայրում պարզելու և դրանից բխող խնդիրներ լուծելու հատուկ նշանակության գործողության:
Մարտական խնդրի կատարման արդյունքում դեպքի վայրից տարհանվել են ուղղաթիռի անձնակազմից մեկի դին, երկու օդաչուների մասունքները և ուղղաթիռի որոշ անհրաժեշտ մասեր:
Հատուկ նշանակության գործողության ընթացքում շարքից հանվել է հակառակորդի երկու ասկյար: Պաշտպանության բանակի կողմից կորուստներ չեն եղել:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.