23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Ռուբլին իր պատմության ընթացքում երբեք այսքան արժեզրկված չի եղել։ Ռուբլու արժեզրկումը հանգեցնում է նաև դրամի արժեզրկմանը, քանի որ Հայաստան մտնող մասնավոր տրանսֆերտների ավելի քան 80 տոկոսը գալիս է հենց Ռուսաստանից:
Երեկ ՀՀ կենտրոնական բանկը հրապարակել է այս տարվա աոաջին 10 ամիսներին Հայաստան եկող տրանսֆերտների մասին տեղեկանք, ըստ որի, հոկտեմբերին ՌԴ–ից Հայաստան եկած մասնավոր տրանսֆերտների զուտ ներհոսքը, անցած տարվա հոկտեմբերի համեմատ, նվազել է ավելի քան 30 միլիոն դոլարով և կազմել 123 միլիոն դոլար, նվազումը մոտ 20 տոկոս: Տրանսֆերտների ծավալների նվազումը, անկասկած, շարունակվելու է ինչը դրամի հետագա արժեզրկման սպասումներ է առաջացնում:
Հայկական Ժամանակ
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:
Բացելով նիստը, վարչապետը դիմել է ներկաներին. «Ցանկանում եմ ձեզ մի տեսակետ ներկայացնել, և դա նաև մտահոգություն է: Մեր կառավարության մշտական շեշտադրումներից է տնտեսվարողների գործունեության համար հնարավորինս նպաստավոր պայմաններ ստեղծելը: Կարևոր է ամեն կերպ խթանել տեղական հայրենական արտադրողին թե՛ մակրոտնտեսական առումով՝ մրցունակ միջավայր ապահովելու, թե՛ տնտեսվարողի գործունեությանը տարբեր միջամտություններն էապես նվազեցնելու տեսակետից: Պետությունը պետք է արդյունավետ միջամտի և ոչ թե օրերով ու շաբաթներով լարվածության և ավելորդ հոգսերի մեջ պահի մեր տնտեսվարողին: Որպես այդպիսի մի քայլ, հանձնարարում եմ յուրաքանչյուր օրացուցային տարում ՀՀ հարկային մարմինների կողմից օպերատիվ հետախուզական միջոցառումները սահմանափակել մեկ անգամով, մեկից ավելի անգամ ստուգումները վերապահելով միայն բացառիկ դեպքերում խիստ ծանրակշիռ փաստարկների պարագայում՝ վարչապետի թույլտվությամբ»:
Հաստատելով նիստի օրակարգը, կառավարությունը ձեռնամուխ է եղել հարցերի քննարկմանը:
ՀՀ կառավարությունը հավանություն է տվել 2014թ. հոկտեմբերի 2-ին Ազգային ժողով ներկայացված 2015թ. պետբյուջեի նախագծի ցուցանիշներում կատարվելիք փոփոխություններին, ԱԺ մշտական հանձնաժողովներում և լիագումար նիստում քննարկման արդյունքում ՀՀ կառավարություն ներկայացված 367 առաջարկությունների և եզրակացությունների ամփոփաթերթին: ՀՀ պետական կառավարման մարմինները մեկօրյա ժամկետում ՀՀ ֆինանսների նախարարություն պետք է ներկայացնեն առաջարկություններ՝ ամփոփաթերթում արտահայտված կառավարության դիրքորոշման ձևակերպումների վերաբերյալ, իսկ ֆինանսների նախարարը լրամշակված տարբերակը ամփոփաթերթի հետ՝ ՀՀ կառավարության աշխատակազմ:
ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարին հանձնարարվել է ապահովել նախագծի և ամփոփաթերթի սահմանված կարգով ներկայացումը ՀՀ Ազգային ժողով՝ ԱԺ-ում քննարկումը վերսկսելուց առնվազն 24 ժամ առաջ:
Լուծվել են սոցիալական հրատապ հարցերը
Նիստում հաստատվել են ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների 2015/2016թթ. ուսումնական տարվա մասնագիտությունների և ընդունելության քննությունների ցանկը,գրահրատարակչական գործունեություն իրականացնող իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերին պետական սեփականություն հանդիսացող տարածքների անհատույց օգտագործման տրամադրման չափորոշիչների փոփոխությունները:
Կայուն դպրոցական սնունդ-200128 զարգացման ծրագրով ներքին փոխադրման, պահեստավորման, բեռնման-բեռնաթափման գործընթացները բնականոն կազմակերպելու նպատակով ՄԱԿ-ի պարենի համաշխարհային ծրագրի Հայաստանի գրասենյակին հատկացվել է մոտ 14.5 մլն դրամ:
Հայաստանի Հանրապետության և միջազգային մի շարք կազմակերպությունների միջև վերջին ութ տարում ստորագրված փոխառության համաձայնագրերով իրականացված «Գյուղական կարողությունների ստեղծում» ծրագրով կառուցված մոտ 5 մլրդ դրամի գույքը՝ մի շարք համայնքներում շահագործման հանձնված գազատարները, գազաբաշխիչ կայանները, ջրատարները կառավարության որոշմամբ նվիրաբերվել են այդ համայքներին, ինչի շնորհիվ կապահովվի դրանց արդյունավետ շահագործումը:
ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների սիրիահայ ուսանողներին 2014-2015թթ. ուսումնական տարվա կենսաթոշակները տրամադրելու նպատակով գործադիրը ՀՀ սփյուռքի նախարարությանը հատկացրել է ավելի քան 24 մլն դրամ:
ՀՀ կառավարությունը հավանություն է տվել առողջ ապրելակերպի խթանման ռազմավարական ծրագրին, որով սահմանվում են առողջ կենսակերպի ներդրմանն ուղղված փոխկապակցված և համալիր միջոցառումներ և դրանց իրականացման ժամանակացույցը:
Նորածինների շնչառության թերապիայի նորագույն մեթոդների ուսումնասիրությունը շարունակվելու համար կառավարությունը թույլատրել է «Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն» ՓԲԸ կողմից ներմուծված սարքավորումների նկատմամբ կիրառված «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմի ժամկետի երկարաձգումը մինչև 2018թ. հունվարի 13-ը:
Կառավարության որոշումներով 16 մլն դրամ է հատկացվել Վայոց ձորի մարզի Զառիթափ համայնքի ոռոգման ջրագծի խողովակների ձեռքբերման, 6 մլն դրամ՝ Տավուշի մարզի Այգեպար համայնքի բազմաբնակարան շենքի տանիքի նորոգման համար:
ՀՀ կառավարությունը որոշել է «Երևանի պետական համալսարան» և «Երևանի Մխիթար Հերացու անվան բժշկական համալսարան» ՊՈԱԿ-ները վերակազմակերպել հիմնադրամների: Կարգավիճակի այս փոփոխությունը կնպաստի նշված բուհերի միջազգային համագործակցության զարգացմանը, ուսման որակի բարձրացմանը, կառավարման հետագա կատարելագործմանը:
Քաղաքացիները կազատվեն տուգանքի ավելացած մասի վճարման պարտականությունից
Նիստում հավանություն է տրվել «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և ևս 4 օրենքի նախագծերում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրինագծերի փաթեթին, որով ակնկալվում է կարգավորել հանրային իրավական դրամական պահանջների գործերով ներկայումս առկա բացերը, առանձին դեպքերի համար ունենալ հանրային իրավական դրամական պահանջների կատարման դատական կարգ՝ միաժամանակ պահպանելով ընդհանուր արտադատական կարգը: Միաժամանակ, սահմանվել է անցումային դրույթ, ըստ որի, օրենքն ուժի մեջ մտնելուց հետո վեց ամսվա ընթացքում օրենսգրքի մի շարք հոդվածներով նախատեսված իրավախախտումներ կատարելու համար մինչև նշված օրենքն ուժի մեջ մտնելը կայացրած վարչական ակտերով նախատեսված տուգանքի գումարը վճարելու դեպքում վարչական իրավախախտում կատարած անձը կազատվի վարչական ակտի ընդունման պահին գործող օրենքով սահմանված կարգով գումարը չվճարելու հետևանքով նախատեսված տուգանքների չափի ավելացած մասի վճարման պարտականությունից: Այս դրույթը նպատակ ունի ճանապարհային երթևեկության կանոնների խախտման համար մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելը կայացված վարչական ակտերի վրա տարածել սույն օրենքի հետադարձ ուժը, այն դեպքում, երբ վարչական ակտի հասցեատերը սույն օրենքով սահմանված կարգով պատշաճ չի ծանուցվել վարչական ակտի մասին և տուգանքն ավելացել է, նա ազատվում է տուգանքի ավելացած մասի վճարման պարտականությունից՝ վճարելով տուգանքի հիմնական գումարը: Կառավարության առաջարկած այս նորմը բխում է տասնյակ հազարավոր քաղաքացիների շահերից:
ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Զորամասերի և զինվորական հաստատությունների մասին» և «Կրթության մասին» օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերին, որոնցով կհստակեցվեն ռազմաուսումնական հաստատությունների կրթական ծրագրերը և կապահովվի ռազմական կրթության զարգացումը:
Կառավարության հավանությանն է արժանացել «Անձնական տվյալների պաշտպանության մասին» և ևս 17 օրենքի նախագծերում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքների նախագծերի փաթեթը, որի ընդունման դեպքում կերաշխավորվի անձնական և ընտանեկան կյանքի անձեռմխելիության իրավունքի պաշտպանությունը անձնական տվյալների մշակման բնագավառում, անձնական տվյալների մասին ՀՀ օրենսդրությունը կհամապատասխանեցվի եվրոպական չափանիշներին և ՀՀ ստանձնած միջազգային պարտավորություններին:
Գործադիրը հավանություն է տվել «ՀՀ ջրային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթին, որի ընդունումը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև ստորագրված ենթակառուցվածքների կայունության աջակցության ծրագրի հուշագրի որոշ կետերի կատարումն ապահովելու անհրաժեշտությամբ:
Նիստում հավանություն է ստացել «ՀՀ տեղական հանրաքվեի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով լիակատար և ամբողջապես կկանոնակարգվեն տեղական հանրաքվեի իրավահարաբերությունները:
Վերը նշված օրինագծերը սահմանված կարգով կներկայացվեն ՀՀ Ազգային ժողով:
Սահմանվել են պատվովճար տալու կարգը և չափը
ՀՀ կառավարությունը սահմանել է ՀՀ «Ժողովրդական» պատվավոր կոչման համար ամենամսյա պատվովճար տալու կարգը, որը բխում է «ՀՀ պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» 2014թ. հունիսի 21-ի օրենքից (ուժի մեջ է մտել 2014թ. օգոստոսի 9-ից): ՀՀ «Ժողովրդական» պատվավոր կոչման համար ամենամսյա պատվովճարի չափը, ինչպես և նախկինում, սահմանվել է 40 հազար դրամ: Պատվովճար է նշանակվել և վճարվում է թե՛ գործող օրենքով, թե՛ մինչ այդ գործող իրավական ակտերով ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, ՀԽՍՀ ժողովրդական նկարիչ, ՀԽՍՀ ժողովրդական ճարտարապետ, ՀՀ ժողովրդական արտիստ և ՀՀ ժողովրդական նկարիչ, ՀՀ քաղաքացի հանդիսացող ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, ԽՍՀՄ ժողովրդական նկարիչ, ԽՍՀՄ ժողովրդական ճարտարապետ կոչումներին արժանացած անձանց:
Պատվովճար նշանակում և վճարում է Սոցիալական ապահովության պետական ծառայության՝ իր տարածքային բաժինների միջոցով, այդ թվում՝ ՀՀ տարածքից դուրս: Պատվովճարը նշանակվում, պատվովճարի գործը վարվում է կենսաթոշակի համար սահմանված կարգով, վճարվում կանխիկ և անկանխիկ եղանակով՝ «Ժողովրդական» պատվավոր կոչման արժանացած անձի դիմումի հիման վրա, այդ թվում՝ լիազորագրով: Օտարերկրյա պետությունում բնակվող «Ժողովրդական» պատվավոր կոչման արժանացած անձը պատվովճար նշանակելու համար կարող է դիմում ներկայացնել ՀՀ դիվանագիտական ծառայության մարմիններ:
Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի և Կոմիտասի անվան պետական քառյակի անցած ուղու արժևորման և դրանց գործունեության համար բոլոր պայմանների ստեղծման նպատակով կառավարությունը որոշել է նվագախմբին և քառյակին շնորհել «ազգային» կարգավիճակ:
Գործադիրը հավանություն է տվել Հայաստանի Հանրապետության և Էրստե բանկի միջև Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի նորոգման իրականացման համար արտոնյալ պայմաններով վարկային համաձայնագրի նախագծին: ՀՀ մշակույթի նախարարության և ավստրիական Վաագներ-Բիրո կոնսորցիումի միջև նախատեսվում է կնքել 7 մլն եվրոյի ապրանքի և ծառայության մատուցման պայմանագիր 23 տարի մարման ժամկետով:
Կիրականացվեն միջազգային մի շարք ծրագրեր
Մաքսային միությանը և Միասնական տնտեսական տարածությանը ՀՀ անդամակցության շրջանակում միասնական տեղեկատվական տարածության և ինտեգրված տեղեկատվական համակարգի ստեղծման նպատակով «Էլեկտրոնային կառավարման ենթակառուցվածքների ներդրման գրասենյակ» ՓԲԸ կողմից մի շարք աշխատանքների իրականացումը ֆինանսավորելու համար նիստում ՀՀ կառավարության աշխատակազմին հատկացվել է մոտ 120 մլն դրամ:
Կառավարությունը հավանություն է տվել Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև ստորագրված «Ենթակառուցվածքների կայունության աջակցության ծրագիր» վարկային համաձայնագրին: Տրամադրվելիք 49 մլն ԱՄՆ դոլարին համարժեք հատուկ փոխառության իրավունքի կիրառմամբ կբարելավվեն ոլորտային կառավարման համակարգերը և կարգավորման շրջանակները, կուժեղացվեն մշտադիտարկման համակարգերը և այլն: Վարկի մարման ժամկետը 25 տարի է, որից արտոնյալը՝ 5 տարի:
Մեկ այլ որոշմամբ հավանություն է տրվել Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև ստորագրված «Զարգացման քաղաքականության երկրորդ վարկ» համաձայնագրին, որով Հայաստանին կտրամադրվի 75 մլն ԱՄՆ դոլարի վարկ:
Գործադրի հավանությանն է արժանացել Հայաստանի Հանրապետության և Եվրոպական ներդրումային բանկի միջև «Համայնքային ենթակառուցվածքների ծրագրի երկրորդ փուլ-3 ջրային ոլորտի համայնքային ենթակառուցվածք» ծրագրի իրականացման 25.5 մլն եվրո արժողությամբ ֆինանսական պայմանագիրը: Առավելագույնը 10 չափաբաժնով տրամադրվելիք վարկի գումարն ուղղվելու է «Լոռի-ջրմուղկոյուղի», «Շիրակ-ջրմուղկոյուղի», «Նոր Ակունք» և «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ների սպասարկման տարածքում գտնվող բնակավայրերի և ջրահեռացման համակարգերի վերականգնմանը:
Կառավարությունը հավանություն է տվել Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև ստորագրված «Լրացուցիչ ֆինանսավորում Հայաստանի էլեկտրաէներգիայի մատակարարման հուսալիության ծրագրի համար» 40 մլն ԱՄՆ դոլար գումարով վարկային համաձայնագրին, ըստ որի ծրագրվում է նորերով փոխարինել «Հաղթանակ» 220 կՎ, «Չարենցավան-3» և «Վանաձոր-1» 110 կՎ ենթակայանների 30 և ավելի տարի շահագործվող ֆիզիկապես և բարոյապես մաշված սարքավորումները: Ծրագիրն իրականացվելու է «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ կողմից:
Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի աջակցությամբ իրականացվող «Էլեկտրամատակարարման հուսալիություն» վարկային ծրագրի իրականացման նպատակով կառավարությունը Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի որոշ համայնքներում գտնվող ֆիզիկական անձանց սեփականության իրավունքով պատկանող տարածքների նկատմամբ ճանաչել է բացառիկ՝ գերակա հանրային շահ և հիմնավորել այդ որոշումը: Օտարվող սեփականության դիմաց փոխհատուցումն իրականացվելու է բանկի տրամադրած վարկային միջոցների հաշվին:
Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև ստորագրված «Առևտրի խթանման և որակի ենթակառուցվածքի ծրագիր» վարկային համաձայնագիրը, որով տրվելու է 50 մլն ԱՄՆ դոլարի վարկ, նույնպես արժանացել է կառավարության հավանությանը: Ծրագրի նպատակը արտահանման խրախուսման, ներդրումների ներգրավման և որակի կառավարման ծառայությունների մատուցման բնագավառում ՀՀ կառավարության կարողության հզորացումն է:
Նիստում հավանություն է տրվել Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի 3-րդ տրանշի՝ Թալին-Լանջիկ և Լանջիկ-Գյումրի ճանապարհահատվածների վերակառուցման մանրամասն նախագծերի հատուկ համալիր փորձաքննության ամփոփ եզրակացությանը, որի համաձայն նախագծային փաստաթղթերը համապատասխանում են ՀՀ օրենսդրությանը և միջազգային չափորոշիչների պահանջներին:
Գործադիրը համաձայնություն է տվել Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարությունների միջև առողջապահական և սոցիալական ծառայությունների արդյունավետության բարելավման շուրջ օժանդակության համաձայնագրի 6-րդ փոփոխություն» համաձայնագրի կնքման առաջարկությանը: Ծրագիրն սկսվել է 2010 թվականին, այնուհետև ստորագրվել է 5 փոփոխություն: Ընդհանուր առմամբ հատկացվել է մոտ 29 մլն ԱՄՆ դոլար: 6-րդ փոփոխության արժեքը 1.9 մլն ԱՄՆ դոլար է:
Այլ հարցեր
ՀՀ կառավարությունն իր նախկին որոշումներից մեկում կատարել է փոփոխություններ և լրացումներ, որոնք թելադրված են Ատոմային էներգիայի միջազգային գործակալության կողմից անվտանգության նոր չափորոշիչների սահմանմամբ:
Կառավարության որոշմամբ Երևանի «Վլ. Ավագյանի անվան բժշկական կենտրոն» ՍՊԸ-ին 5 տարի ժամկետով տրվել է ռադիոակտիվ նյութերի ներմուծման արտոնագիր:
Նիստում «ՎԱՆԴ-ՍԱ» ՍՊԸ-ին թույլատրվել է մինչև 2015թ. դեկտեմբերի 31-ը ՀՀ ներմուծել ընդերքօգտագործման ոլորտի պայթուցիկ նյութեր և պայթեցման միջոցներ:
Բանկային համակարգում դժգոհություն կա կառավարության վարած դրամավարկային քաղաքականությունից: Դրամի արժեզրկումից առաջ հայաստանյան բանկային էլիտան հավաքվել է վարչապետի մոտ. նա առաջարկել է «բարձրացնել» դոլարի կուրսը, որպեսզի ներքին արտադրողը չտուժի Ռուսաստանում տեղի ունեցող գործընթացներից, ռուբլու ինֆլյացիայից, և Հայաստանից արտահանումը չնվազի:
Առևտրային բանկերի ներկայացուցիչներն առարկել են` պատճառաբանելով, թե մեր արտադրողների համար հիմնականը ներքին շուկան է, ու այդ դեպքում կտուժեն և արտադրողը, և բանկերը: Առաջարկել են՝ եթե միտումները շարունակվեն, կուրսն ազատականացնել հունվարից հետո, որպեսզի ժողովուրդն էլ քիչ տուժի Ամանորից առաջ: Սակայն Հ. Աբրահամյանը մնացել է անդրդվելի: Ի դեպ, ԿԲ ղեկավարն էլ առանձնապես չի առարկել, սակայն ԿԲ սկսած դոլարային ինտերվենցիան, որով փորձում են կանգնեցնել դրամի արժեզրկումը, խոսում է «կուրսի» վերանայման մասին:
Հրապարակ
Հայաստանի՝ ԵՏՄ-ին անդամակցությունը ապահովելու համար անհրաժեշտ են զգալի գումարներ, որոնցով պետք է իրականացվի Հայաստանի մաքսային և այլ ոլորտների կանոնակարգերի, ծրագրային ապահովվածաթյան ներդաշնակեցումը ԵՏՄ պահանջներին:
Ըստ որոշ գնահատականների, մինչև պաշտոնական անդամակցությունը և դրանից հետո սկզբնական փուլում նշված ներդաշնակեցման աշխատանքները իրականացնելու համար անհրաժեշտ է մինչև 70 միլիոն դոլար, որի մեծ մասը՝ մոտ 40 միլիոնը, պետք է տրամադրեին ԵՏՄ անդամ երկրները հիմնականում Ռուսաստանը:
Արդեն մի քանի ամիս տևած բանակցություններից հետո, մեր տեղեկություններով, Ֆինանսների նախարարությունը հույս չունի, որ կստանա այդ գումարները: Հավաստի աղբյուրներից մեզ հայտնի դարձավ, որ շուտով ՀՀ կառավարությունը քննարկելու է նշված 40 միլիոնը որևէ այլ աղբյուրից հայթայթելու խնդիրը: Սակայն, որևէ աղբյուր դեռ չի հայտնաբերվել, իսկ անդամակցությանը մնացել է ընդամենը մեկ ամիս:
Նշենք, որ երեկ ՌԴ Դաշնային խորհուրդը վավերացրել է Ղրղըզստանի հետ «Եվրասիական ինտեգրացիայի պայմաններում տնտեսական համագործակցության զարգացման մասին» համաձայնագիրը, որով երկու տարվա ընթացքում Ղրղըզստանը Ռուսաստանից կստանա 1.2 միլիարդ դոլար։
Հայկական Ժամանակ
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով
Որոշում
նոյեմբերի 2014 թվականի №406Ն
քաղ. Երևան
ՀՀ տարածքում վերականգնվող էներգետիկ ռեսուրսների օգտագործմամբ էլէկտրական էներգիա արտադրող կայաններից առաքվող էլեկտրական էներգիայի 2015 թվականի վաճառքի սակագները սահմանելու մասին
Հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասի ա) կետը՝ Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2007 թվականի մայիսի 4-ի «Հայաստանի Հանրապետության տարածքում վերականգնվող էներգետիկ ռեսուրսների օգտագործմամբ էլեկտրական էներգիա արտադրող կայաններից առաքվող էլեկտրական էներգիայի վաճառքի սակագների հաշվարկման մեթոդիկան հաստատելու և այդ կայաններից առաքվող էլեկտրական էներգիայի 2007 թվականի վաճառքի սակագները սահմանելու մասին» №207Ն որոշման 1-ին կետով հաստատված հավելվածի` «Հայաստանի Հանրապետության տարածքում վերականգնվող էներգետիկ ռեսուրսների օգտագործմամբ էլեկտրական էներգիա արտադրող կայաններից առաքվող էլեկտրական էներգիայի վաճառքի սակագների հաշվարկման մեթոդիկայի» 1-ին կետում նշված կայաններից առաքվող էլեկտրական էներգիայի վաճառքի համար սահմանել`
1) բնական ջրահոսքերի վրա կառուցված փոքր հիդրոէլեկտրակայաններից առաքվող էլեկտրական էներգիայի սակագինը` 21.168 դրամ/կՎտժ` առանց ավելացված արժեքի հարկի,
2) ոռոգման համակարգերի վրա կառուցված փոքր հիդրոէլեկտրակայաններից առաքվող էլեկտրական էներգիայի սակագինը` 14.110 դրամ/կՎտժ` առանց ավելացված արժեքի հարկի,
3) խմելու ջրատարների վրա կառուցված փոքր հիդրոէլեկտրակայաններից առաքվող էլեկտրական էներգիայի սակագինը` 9.408 դրամ/կՎտժ` առանց ավելացված արժեքի հարկի,
4) հողմային էլեկտրակայաններից առաքվող էլեկտրական էներգիայի սակագինը` 38.005 դրամ/կՎտժ` առանց ավելացված արժեքի հարկի,
5) կենսաբանական զանգվածից էլեկտրական էներգիա արտադրող կայաններից առաքվող էլեկտրական էներգիայի սակագինը`40.542 դրամ/կՎտժ` առանց ավելացված արժեքի հարկի:
2. Սույն որոշման 1-ին կետով սահմանված սակագները կգործեն էլեկտրական էներգիայի արտադրության լիցենզիա ունեցող այն անձանց համար, որոնց կայաններից առաքվող էլեկտրական էներգիայի սակագնի սահմանման վերաբերյալ առաջին որոշումը Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը կընդունի մինչև 2015 թվականի դեկտեմբերի 1-ը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2015 թվականի հունվարի 1-ից։
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ՝ Ռ. Նազարյան
Հ. Գ. Այստեղ խոսքը գնման գնի մասին է, որը բարձրացնում է էլէներգիայի ինքնարժեքը, ինչն էլ կբերի վաճառքի գնի թանկացման:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային ճաշ է ունեցել Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված Եվրոպական միության անդամ երկրների դեսպանների և ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիսթեայի հետ:
Այս ձևաչափով ավանդական դարձած հանդիպմանը Հանրապետության Նախագահը դեսպանների հետ խոսել է ՀՀ արտաքին քաղաքականության հարցերի շուրջ՝ անդրադառնալով Հայաստան-ԵՄ օրակարգային հարցերին և համագործակցության զարգացման հեռանկարին, Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցությանը, տարածաշրջանի խնդիրներին ու մարտահրավերներին:
Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել ԵՄ-ին՝ անցած տարիներին ՀՀ-ում տարբեր ոլորտներում բարեփոխումներին ցուցաբերած օժանդակության, այդ թվում՝ ֆինանսական աջակցության, ինչպես նաև առաջիկա տարիներին այդ աջակցությունը շարունակելու հանձնառության համար:
Հանրապետության Նախագահը նշել է, թե համոզված է, որ միայն երկխոսության, փոխըմբռնման, տարբեր ինտեգրացիոն համակարգերը համադրելու միջոցով է հնարավոր այսօր արդյունավետ քաղաքականություն վարել, ինչն ապացուցում է միջազգային հարաբերությունների զարգացման ներկայիս դինամիկան:
Սերժ Սարգսյանը ներկայացրել է նաև ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի վերջին զարգացումներն ու խաղաղ կարգավորման ուղղությամբ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների կողմից ձեռնարկվող ջանքերը, անդրադարձել այդ գործընթացում Ադրբեջանի ապակառուցողական քաղաքականությանն ու գործընթացը վտանգի տակ դնող սադրիչ գործողություններին, որոնցից վերջինը Արցախի առաջնագծում ադրբեջանական զինված ուժերի կողմից ԼՂ ԶՈՒ ուսումնավարժական թռիչք իրականացնող ուղղաթիռի խոցման միջադեպն է:
Նախագահը հանդիպման մասնակիցներին ներկայացրել է նաև Հայաստանում մի շարք ոլորտներում իրականացվող բարեփոխումների, այդ թվում՝ ՀՀ Սահմանադրական բարեփոխումներ ընթացքը:
Վերոնշյալ թեմաների շուրջ տեղի է ունեցել մտքերի փոխանակում
Նոյեմբերի 26-ից 28-ը Եվրոպայում սովորական զինված ուժերի (ԵՍԶՈՒ) մասին պայմանագրի շրջանակներում Հայաստանի Հանրապետության զինված ուժերի տեսչական խումբը «Հայտարարված վայրի» տեսչություն է անցկացնում Թուրքիայի Հանրապետության տարածքում:
Տեսչության ընթացքում կճշգրտվեն ՀՀ հետ սահմանակից զորամասերի հայտարարված աշխարհագրական կոորդինատներն ու սխեմաները, կստուգվեն պայմանագրով սահմանափակվող տեխնիկայի և սպառազինության (մարտական տանկեր, մարտական զրահապատ մեքենաներ, հրետանի) քանակը և դրանց առկայությունը հսկողության օբյեկտներում, կդիտարկվեն զորամասերի սահմանագոտիները և ընդհանուր տարածքները:
Իմ սերունդը մեծացել է մի ժամանակաշրջանում, երբ կենտկոմականների կամ ռայկոմականների սև «24»–երը, նրանց ամառանոցները, «փակ խանութները» և այլն իմ շրջապատում քմծիծաղ և արհամարհանք էին առաջացնում: Մասնագետները զբաղվում էին իրենց գործով, միջակությունները կոմերիտական և կուսակցական կարիերա էին անում: Քաղաքականություն. ֆո՛ւ, դա նորմալ մարդուն հարիր գործ չէ, գզվռտոց, կոռուպցիա, անիմաստ ճառեր՝ որ պետք է այդ ամենից հեռու մնալ, լինել աղքատ ու հպարտ: Այսօր դա, իմ կարծիքով, հնացած մոտեցում է:
Այդուհանդերձ, ուզում եմ հավատալ, որ հաջորդ սերունդը, որը մեծացել է այլ պայմաններում, չի կիսում իմ հակակրանքը: Այսօրվա հայաստանյան իրականությունը դրա համար առանձնապես հիմքեր չի տալիս, և ասելով՝ «այլ պայմաններ», ես նկատի ունեմ բացարձակապես ոչ այս Ազգային ժոդովը, որի կազմի հիմնական զանգվածը Կենտկոմից առանձնապես չի տարբերվում, ոչ էլ մարզպետարանները, որոնք շատ են հիշեցնում ռայկոմները:
Զարգացած երկրներում էլ կան լիքը անազնիվ, կոռումոպացված գործիչներ, բայց հիմնականում չկան տգետներ, տկարամիտներ, անգրագետներ: Բացառված է, որ այնտեղ սխալ, պետության համար վտանգավոր որոշում կայացվի պարզապես այն պատճառով, որ որոշում ընդունողները չունեն բավարար գիտելիքներ, մտահորիզոն, չեն կարողանում կարդալ օրենքներն ու մյուս փաստաթղթերը: Այնտեղ հնարավոր չեն այն ծայրահեղ դիլետանտիզմը, որ պետական խնդիրների մասին կենցաղային մակարդակի դատողությունները, որոնք վերջին 20 տարում լսում ենք քաղաքական գործիչներից: Այդ դիտողությունները զուրկ չեն գավառական խորամանկությունից, բայց վերջինս չի կարող փոխարինել գիտելիքին ու ինտելեկտին:
Առավոտ
Այս տարի խոշոր ներկրողները Ամանորի համար կանխատեսում են բնակչության կողմից ավելիի համեստ ծախսեր և ըստ այդմ են ծրագրել իրենց սեզոնային ներկրումները:
Ըստ աղբյուրների, ներկրողները այս տարի սովորականից 5-10 տոկոս ավելի քիչ ապրանք են ներկրելու, ինչը պայմանավորված է բնակչության գնողունակության անկմամբ և նաև բնակչության թվի նվազմամբ: Ուշագրավ է, որ ներկրողները նման կանխատեսումներ ունեին դեռ մինչև դրամի կտրուկ արժեզրկումը: Եթե ներկրողները սխալվել են և մարդիկ որոշեն սովորական ճոխությամբ նշել Ամանորը, ապա նախատոնական օրերին որոշակի ապրանքների դեֆիցիտ կնկատվի Հայաստանում: Նախորդող տարվա համեմատ ամանորյա ներկրումների ծավալների նվազում նկատվել է նաև ճգնաժամային 2009 թվականին։
Հայկական Ժամանակ
Ամերիկայի Միացյալ Նահանգների Սենթ Լուիս քաղաքում ընթացող “Նակամուրա – Արոնյան” ընկերական մրցամարտում կայացել է վերջին 4-րդ դասական պարտիան: Սպիտակներով հանդես եկող Հայաստանի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը ոչ-ոքի է խաղացել ԱՄՆ-ի ներկայացուցիչ Հիկարու Նակամուրայի հետ: Մրցամարտի ընդհանուր հաշիվն է 8 : 8:
Հիշեցնենք, որ կողմերը դեռ պետք է կայծակնային 16 պարտիաներ անցկացնեն:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.