23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Երևանում աղբահանության գործընթացը կանոնակարգելու նպատակով քաղաքապետարանի կողմից հայտարարված միջազգային մրցույթում հաղթած լիբանանյան «Sanitek s.a.r.l» ընկերությունը մայրաքաղաքում տվել է պայմանագրով պահանջվող համապատասխան ծառայությունների մատուցման մեկնարկը:
Նոր մեքենասարքավորումները Շահումյան հրապարկում նախ ներկայացվել են Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին: Դեռևս 2012թ.-ին հայտարարված միջազգային մրցույթին աշխարհի 8 երկրներից հայտ ներկայացրած մասնագիտացած ընկերություններից 2013-ին ընտրվեցին երկուսը՝ Արևմտյան հատվածով (Աջափնյակ, Դավթաշեն, Կենտրոն, Մալաթիա-Սեբաստիա, Շենգավիթ վարչական շրջաններ)՝ լիբանանյան «Sanitek s.a.r.l» ընկերությունը և Արևելյան հատվածով (Արաբկիր, Ավան, Էրեբունի, Քանաքեռ-Զեյթուն, Նորք-Մարաշ, Նոր Նորք և Նուբարաշեն վարչական շրջաններ)՝ հայ-շվեդական «Էկոգրուպ» և «ԼԼ Միլյոքոնսուլտ» ընկերությունների կոնսորցիումը:
«Աղբահանության կազմակերպումը յուրաքանչյուր մեծ քաղաքի համար է լուրջ հիմնախնդիր ու Երևանն էլ բացառություն չէ: Եվ մենք ոլորտի կանոնակարգման ուղղությամբ դեռևս 2012 թվականից սկսեցինք կոնկրետ քայլեր ձեռնարկել: Նախ ներգրավեցինք միջազգային խորհրդատու կազմակերպություն, որը, հիմք ընդունելով արտադրվող աղբի ծավալներն ու առավելագույն մակերեսների համաչափությունը, առաջարկեց Երևանը բաժանել երկու հատվածների՝ Արևմտյան և Արևելյան, և այդ սկզբունքով անցկացնել մրցույթը: Մրցույթում հաղթող ճանաչված երկու ընկերություններն, ըստ պայմանագրի, 10 տարի ժամկետով կիրականացնեն մայրաքաղաքի աղբահանությունն ու սանմաքրումը»,- ընդգծել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը:
Հարկ է նշել, որ վերոնշյալ երկու օպերատորների հետ համապատասխան պայմանագրերի կնքումից հետո, հատուկ նշանակության մեքենասարքավորումների պատվիրման, դրանց արտադրության և Հայաստան տեղափոխելու հետ կապված, օբյեկտիվորեն պահանջվում էր մոբիլիզացիոն երկար ժամանակ, ինչը և տրամադրվեց նրանց: Արևմտյան հատվածով հաղթող ճանաչված օպերատորը՝ «Sanitek s.a.r.l» ընկերությունը, ներկայումս ներկրել է ամբողջությամբ նոր, բավարար քանակությամբ եվրոպական մեքենասարքավորումներ ու գերմանական աղբամաններ, ինչի արդյունքում էլ արդեն իսկ մայրաքաղաքում տալիս է պայմանագրով պահանջվող համապատասխան ծառայությունների մատուցման մեկնարկը:
«Գործընթացն առայժմ կմեկնարկի միայն Կենտրոն վարչական շրջանում, որի անցումային փուլն ավարտելուց և ծառայությունները հունի մեջ գցելուց հետո հերթականությամբ կանցնի մյուս վարչական շրջաններ: Այսպիսով կարող ենք ասել, որ արդեն այսօրվանից Երևանում հետզհետե կսկսեն մատուցվել միջազգային ստանդարտներին համապատասխան աղբահանության և սանիտարական մաքրման ծառայություններ, ինչի առիթով շնորհավորում եմ մեր բոլոր համաքաղաքացիներին»,- ընդգծել է քաղաքապետը։
Քաղաքապետ Տարոն Մարգարյանին ներկայացնելով նոր մեքենասարքավորումներն ու գործընթացի մանրամասները, «Սանիթեք» ընկերության հայաստանյան մասնաճյուղի ղեկավար Մադլեն Էլ Բոլբոլը համոզմունք է հայտնել, որ, հաշվի առնելով աղբահանության և սանմաքրման ոլորտում ծառայությունների մատուցման մասնագիտացած, երկարամյա փորձը, ընկերության մատուցած ծառայությունները կբավարարեն Երևանի բնակիչների սպասումներն ու կարդարացնեն Երևանի քաղաքապետարանի վստահությունը:
«Մեր կողմից շուրջ 10 մլն եվրոյի ներդրում է կատարվել, ինչը, կարծում եմ, արդեն իսկ խոսում է այն մասին, որ մենք իսկապես լրջորեն տրամադրված ենք մուտք գործում Երևան քաղաքի համար շատ կարևոր այս ոլորտ: Մեր կողմից պայմանագրով ստանձնած պարտավորությունների համաձայն՝ կիրականացնենք ինչպես աղբահանություն, այնպես էլ սանմաքրման աշխատանքներ: Ներկայումս ունենք 150 աշխատակից, բայց այդ թիվը դեռևս աճելու է և հասնի մինչև 300-ի: Միջին աշխատավարձը սահմանել ենք 500 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ: Առայժմ մեր աշխատանքների մեկնարկը տալիս ենք Կենտրոն վարչական շրջանից, բայց որոշ ժամանակ հետո մենք հետզհետե կանցնենք պայմանագրով մեզ վերապահված մյուս վարչական շրջաններ»,- նշել է Մադլեն Էլ Բոլբոլը:
Լրագրողների հարցին ի պատասխան Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն ընդգծել է, որ որակյալ ծառայությունների մատուցումից հետո բնակիչներից աղբահանության համար գանձվող գումարների չափը չի փոխվելու:
«Այս ծառայությունով պայմանավորված՝ աղբահանության վճարի չափը 2015թ.-ին չի փոխվելու, քանի որ կազմակերպությունների խոշորացման և աշխատանքի արդյունավետության բարձրացման հաշվին նախատեսում ենք նույն գումարով որակյալ ծառայության մատուցում»,- ընդգծել է քաղաքապետը:
Նկատենք, որ հայտարարված մրցույթի բնութագրերի համաձայն՝ հայտ ներկայացնող կազմակերպությունները պարտավորվել էին ոչ միայն ամբողջությամբ եվրոպական նոր համապատասխան տեխնիկայով փոխարինել աղբահանության և սանմաքրման մեքենասարքավորումները, միջազգային չափանիշներին համապատասխանող նոր աղբամաններ տեղադրել, այլև բնութագրերով ներկայացվող պայմանների թվում նաև նոր չափորոշիչների և վերահսկման տեխնիկական նոր մեխանիզմների ներդրմամբ ու կիրառմամբ (աղբատարների GPS համակարգով համալրվածություն, հստակ քարտեզներով աշխատանքի կազմակերպում և այլն) ծառայությունների մատուցման պահանջ էր դրված, ինչը հնարավորություն կտա առավել արդյունավետ դարձնել աղբահանության գործընթացը:
2014թ. նոյեմբերի 27-ին էլեկտրոնային կայքերով տարածվել էր տեսանյութ, որով տեղեկացվում էր Արաբկիր վարչական շրջանի «Կորեայի ձոր» կոչվող տեղանքում շինարարական թափոնների ապօրինի տեղադրման դեպքի մասին: Տեսանյութում ամրագրվել էր վերոհիշյալ գործողությունը կատարող 048 ՕՍ 64 և 077 OV 61 պետհամարանիշների երկու ԿԱՄԱԶ մակնիշի բեռնատար ավտոմեքենա: Վարորդներից մեկը ներկայացել էր որպես <<Միկշին>> ընկերության աշխատակից և ասել, որ իրեն հանձնարարել են թափոնները տեղադրել հենց այդ վայրում:
ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը Բնապահպանական պետական տեսչությանը հանձնարարել էր պարզել դեպքի մանրամասները:
Բնապահպանական պետական տեսչության կենսաբազմազանության, հողերի, թափոնների և վտանգավոր նյութերի վերահսկողության բաժնի և Երևանի տարածքային ստորաբաժանման աշխատակիցներին տեղում <<Միկշին>> ընկերությունից պարզաբանել են, որ որևէ հանձնարարություն վարորդին իրենց կողմից չի եղել՝ թափոնը չնախատեսված վայրում տեղադրելու համար:
Տեսանյութում ամրագրված երկու մեքենաների վարորդները ՀՀ ԲՆ բնապահպանական պետական տեսչության կողմից ենթարկվել են վարչական պատասխանատվության:
Միևնույն ժամանակ ՀՀ ԲՆ բնապահպանական պետական տեսչության աշխատակիցները կազմակերպել են քննարկում Արաբկիրի վարչական շրջանի գրասենյակում, որտեղ տեղյակ էին Հրազդանի կիրճի այդ հատվածում կատարվող նմանատիպ իրավախախտումների մասին:
Քննարկման արդյունքում պարզվել է, որ այդ տեղանքում տեղադրված ուղեփակոցների շնորհիվ նախկին տարիների համեմատ նվազել են թափոնի ապօրինի տեղադրման դեպքերը:
ՀՀ ԲՆ աշխատակիցների կողմից առաջարկվել է հնարավորության սահմաններում շարունակել ուղեփակոցների տեղադրումը նաև նմանատիպ այլ բաց տարածքներում:
ՀՀ առողջապահության նախարարությունից հայտնում են, որ հիվանդներին վաղ հայտնաբերելու նպատակով շարունակվող բակային համայցերի արդյունքում Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքի «Նաիրի» բժշկական կենտրոն հոսպիտալացվել է ևս 2 երեխա, ինչպես նաև դաստիարակչուհիներից մեկը։ Վերջինիս վիճակը գնահատվում է միջին ծանրության։
Բոլորն անհրաժեշտ բուժում են ստանում, ինչի արդյունքում նրանց առողջական վիճակը բարելավվում է։ Նոյեմբերի 28-ին Եղվարդ քաղաքի «Նաիրի» բժշկական կենտրոն ընդունված 11 երեխա այսօր դուրս է գրվել։
Այդպիսով, նոյեմբերի 30-ին, ժամը 13.30-ի դրությամբ մանկապարտեզում արձանագրված թունավորումից Եղվարդի հիվանդանոցում շարունակում է բուժվել 3-6 տարեկան 41 երեխա և 1 մեծահասակ։ Ամբուլատոր պայմաններում սպասարկվում է 33 փոքրիկ։Երևանի բուժհաստատություններ նոր հիվանդներ չեն ընդունվել։
«Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում բուժվող 18 երեխայի վիճակն այսօր անհամեմատ ավելի լավ է։ Առողջական դրական տեղաշարժ է նկատելի նաև «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում բուժվող փոքրիկի մոտ։ Այս պահի դրությամբ, ընդհանուր առմամբ, հիվանդանոցային բուժում են ստանում 60 երեխա և 1 մեծահասակ։ Հակահամաճարակային և կանխարգելիչ միջոցառումները շարունակվում են։
Երեխաների առողջական վիճակը գտնվում է ՀՀ առողջապահության նախարարի անմիջական վերահսկողության ներքո:
Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը նոյեմբերի 29-ին մասնակցել է «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի առաջին մասնաշենքի պաշտոնական բացման արարողությանը:
Երկրի նախագահը, ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանի ուղեկցությամբ, շրջայց է կատարել քրեակատարողական հիմնարկում, ծանոթացել վարչական շենքի, ռեժիմային գոտու, կարճատև և երկարատև տեսակցությունների սենյակների, պահպանության բաժնի և բնակելի հատվածի պայմաններին:
Միջոցառմանը մասնակցել են նաև ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆերնը, ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը, Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը, Վիսկոնսին նահանգի քրեակատարողական վարչության պետ Էդվարդ Ուոլը, այլ բարձրաստիճան պաշտոնատար անձինք: Նախարարի խոսքով՝ երկրի քաղաքական ղեկավարությունը՝ Հանրապետության Նախագահի գլխավորությամբ, լրջորեն կարևորել և կարևորում է այս ոլորտի արդիականացումն ու արդյունավետության բարձրացումը: «Այսօր արդեն շահագործման ենք հանձնում Անկախ Հայաստանում կառուցված առաջին քրեակատարողական հիմնարկի՝ «Արմավիր»-ի առաջին մասնաշենքը:
Հիմնարկի շահագործմամբ փորձելու ենք դատապարտյալների իրավունքները և կենցաղային պայմանները առավելագույնս բարելավել»,- ասել է Հովհաննես Մանուկյանը:Նախարարի խոսքով ` քրեակատարողական հիմնարկների գերբեռնվածության լրջագույն խնդիրը միայն «Արմավիր» հիմնարկի ամբողջական շահագործումից հետո կարելի կլինի համարել հիմնականում լուծված, քանի որ միայն «Արմավիր»-ը իր վրա կվերցնի համակարգի ծանրաբեռնվածության շուրջ 25 տոկոսը:
Հովհաննես Մանուկյանի տեղեկացմամբ` շուտով փակ և կիսափակ տեսակի ուղղիչ հիմնարկներում պատիժ կրող շուրջ 400 դատապարտյալներ տեղափոխվելու են «Արմավիր». պատիժը կրելու ընթացքում նրանք հնարավորություն կունենան ընտանիքի անդամների հետ շփվել առավել պատշաճ և բարեկարգ պայմաններում:
«Պարոնայք սպաներ և աշխատակիցներ, դուք ձեր ժամանակի զգալի բաժինն անց եք կացնում այս ծառայության մեջ, բարդագույն և միգուցե երբեմն անշնորհակալ ծառայություն, որը դուք պատվով եք կատարում: Ուստի ձեր աշխատանքային պատշաճ պայմանները նույնպես մեր առաջնահերթությունների թվում են: Հուսով եմ, որ բարեկարգ հիմնարկը կնպաստի ձեր աշխատանքի որակի բարձրացմանը: Բարի ծառայություն եմ մաղթում Ձեզ բոլորիդ»,- ասել է նախարարը՝ հավաստիացնելով, որ Արդարդատության նախարարությունը և քրեակատարողական ծառայության ղեկավարությունը կանեն հնարավոր ամեն ինչ համակարգում իրավիճակը ավելի բարելավելու համար:Միջոցառման ավարտին լրագրողների համար շրջայց է կազմակերպվել քրեակատարողական հիմնարկում:
«Արմավիր» քրեակատարողական հիմնարկի շինարարությունը սկսվել է 2007 թվականին՝ քրեակատարողական հիմնարկների գերբեռնվածության խնդիրը լուծելու նպատակով: 2009-2010 թվականներին այն կասեցվել է ֆինանսավորման բացակայության պատճառով, իսկ 2011 թվականից՝ վերսկսվել: Հիմնարկը նախատեսված է շուրջ 1200 դատապարտյալի համար: Նախատեսվում է, որ 1152 դատապարտյալ կբնակվի խցերում, իսկ 48 դատապարտյալ՝ սպասարկման բաժնի դատապարտյալների համար նախատեսված հանրակացարանային մասում: Քրեակատարողական հիմնարկը նախատեսվում է շահագործման հանձնել երկու փուլով:
Առաջին փուլով շահագործման հանձնվեց քրեակատարողական հիմնարկի վարչական, կարանտինային, հիվանդանոցային մասերը և շուրջ 400 դատապարտյալի համար նախատեսված բնակելի հատվածը, իսկ երկրորդ փուլում՝ մինչև 2015 թվականի ավարտը, շահագործման կհանձնվի ևս 800 դատապարտյալի համար նախատեսված երկու մասնաշենքերից բաղկացած բնակելի հատվածը:
2014 թվականին շահագործման հանձնվող բնակելի մասնաշենքը բաղկացած է երկու թևից, յուրաքանչյուրն ունի 48 խուց, որից յուրաքանչյուրը նախատեսված է 4 դատապարտյալի համար: Խցերի մակերեսը, առանց սանհանգույցի մակերեսի, կազմում է 16-17 քառ. մետր: Յուրաքանչյուր խուց կահավորված է սանհանգույց/լոգասենյակով:Քրեակատարողկան հիմնարկի տարածքն ամբողջովին ապահովված է անվտանգության և հակահրդեհային ահազանգման համակարգերով, շուրջ 150 շարժական և անշարժ տեսադիտարկման սարքավորումներով, 4 դիտաշտարակով:
Ողջ պարագծով տեղադրված է հոսանքահարող (էլեկտրաշոկ) անվտանգության համակարգ: Հիմնարկում գործելու է շուրջ 120 դատապարտյալների ստացիոնար բուժման համար կառուցված հիվանդանոց, որն իր մեջ ներառում է երկու վիրահատարան և չորս հետվիրահատական սենյակ:
Նոյեմբերի 28-ին, ժամը 11.15-ին, հիվանդանոցից ոստիկանության Գորիսի բաժնում հաղորդում է ստացվել, որ «էկզոգեն թունավորում գազից» ախտորոշմամբ բուժօգնության են տեղափոխվել 2002 թ. ծնված Արամ Ա.-ն, 2002 թ. ծնված Նարեկ Ն.-ն և 2004 թ. ծնված Նարե Ն.-ն, իսկ ժամը 15.20-ին հիվանդանոցի հաղորդում է ստացվել, որ «սուր Էկզոգեն թունավորում գազից» ախտորոշմամբ բուժօգնության են տեղափոխվել 1982 թ. ծնված Քրիստինե Հ.-ն և 1983 թ. ծնված Թեհմինե Ա.-ն, որոնք նշել են, որ տանը թունավորվել են գազի արտահոսքից:
Պարզվել է, որ նույն օրը, ժամը 01.30-ից 02.00-ն ընկած ժամանակահատվածում, Գորիսի Մ.Խորենացու փողոցի 41 շենքի բնակարաններից մեկի խոհանոցում տեղադրված բնական գազով գործարկվող ջրատաքացուցիչի այրված գազերը ռադիատորի քայքայված անցքով արտանետվել են բնակարան, ինչի արդյունքում տանը քնած նշված անձինք ստացել են սուր էկզոգեն թունավորում և ինքնազգացողության վատացման պատճառով տեղափոխվել հիվանդանոց:
Նշանակվել է ԴԲՓ
Հանգամանքները պարզվում են
Նախապատրաստվում են նյութեր
Երեկ Լոնդոնի ֆոնդային բորսայում կտրուկ ընկել է պղնձի գինը: Այդ մետաղի մեկ տոննան արժեր 6 հազար 313 դոլար, որը պղնձի ամենացածր գինն է վերջին 4.5 տարիների ընթացքում: Սա շատ վատ նորություն է մեր տնտեսության համար:
Հայաստանից արտահանման ծավալի մի զգալի մասը գունավոր մետաղների, հիմնականում պղնձի հանքաքարն է, որի գինը ուղիղ համեմատական է բուն մետաղի գնին: Պղնձի ցածր գնի պատճառով նվազում է Հայաստան մտնող արտարժույթը և նվազում են պետբյուջե վճարվող հարկերը: Ռուսական ռուբլու փլուզումից հետո պղնձի գնի նվազումը երկրորդ ուժեղ հարվածն է մեր տնտեսությանը: Դատելով գունավոր մետաղների գների վերջին շրջանում արձանագրվող միտումներից, առաջիկայում ուղնձի էական թանկացում աշխարհում չի սպասվում: Իսկ դա նշանակում է, որ դեպի Հայաստան «պղնձադոլարների» ներհոսքի աճ նույնպես չի սպասվում:
Հայկական Ժամանակ
ՀՀ ԱԺ տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման հարցերի ու ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովները նոյեմբերի 28-ին կազմակերպել էին խորհրդարանական լսումներ «Հանրային ծառայությունների համարանիշի կիրառման վերաբերյալ» թեմայով, որը վարում էին հանձնաժողովների նախագահներ Ստեփան Մարգարյանը և Էլինար Վարդանյանը: Լսումներին մասնակցում էին պատգամավորներ, ՀՀ համապատասխան գերատեսչությունների ներկայացուցիչներ և փորձագետներ:
Բացելով լսումները՝ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Էլինար Վարդանյանն ասել է, որ նախատեսվում է քննարկել ոչ միայն «Հանրային ծառայությունների համարանիշի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ կառավարության օրենսդրական նախաձեռնությունը, այլև ոլորտում առկա խնդիրները:
ԱԺ տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ստեփան Մարգարյանը տեղեկացրել է, որ թեև վերոնշյալ օրինագծով առաջարկվող լրացումն արդեն իսկ քննարկվել է հանձնաժողովում և ստացել դրական եզրակացություն, այդուհանդերձ ոլորտում կան խնդիրներ, որոնք քննարկման և կարգավորման կարիք ունեն:
Տեղեկացնենք, որ վերոնշյալ օրինագծով կառավարությունն առաջարկել է թույլատրել, որպեսզի տեղական հարկեր, տուրքեր և վճարներ վճարելու համար պարտադիր չլինի հանրային ծառայությունների համարանիշ ունենալու՝ օրենքով սահմանված դրույթը, քանի որ դժվարություններ և բարդություններ են ստեղծվում այն քաղաքացիների համար, ովքեր չունեն հանրային ծառայության համարանիշ, հետևաբար չեն կարողանում կատարել սահմանված վճարումները,որի հետևանքով համայնքային բյուջեները մնում են դատարկ: Նախագիծը քննարկվել է ԱԺ տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողովում, ստացել դրական եզրակացություն: Նախագծի համաձայն՝ թույլատրվելու է մեկ տարի համայնքային բյուջեներ մուտքագրել հարկեր, տուրքեր և վճարներ՝ առանց հանրային ծառայության համարանիշ ունենալու:
Ինչպես ասել է Երևանի քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանը, խնդրի կարգավորման նպատակով Երևանի քաղաքապետարանը դիմել է ՀՀ Կենտրոնական բանկին՝ թույլատրելու ՀՀ առևտրային բանկերին՝ տեղական հարկեր, տուրքեր և վճարներ ընդունել քաղաքացիներից առանց հանրային ծառայությունների համարանիշի առկայության:
Հանրային ծառայությունների համարանիշի կիրառման, դրա անհրաժեշտության և հակառակի՝ ոչ անհրաժեշտ լինելու վերաբերյալ ելույթներ են ունեցել և համակարգային խնդիրներին անդրադարձել ՀՀ տարածքային կառավարման նախարարի տեղակալ Արտաշես Բախշյանը, ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության հսկողության և վերլուծության բաժնի պետ Մնացական Բիչախչյանը, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ Արայիկ Պետրոսյանը, Երևանի քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանը, Գեղարքունիքի մարզի Գանձակ համայնքի համայնքապետ Վանիկ Հարությունյանը: Բոլոր զեկուցողները կարևորել են հանրային ծառայությունների համարանիշի անհրաժեշտությունը, սակայն նաև նշել, որ օրենքի կիրառման հարցում կան թե վարչական, թե ֆինանսական, թե տեխնիկական ու համակարգային դժվարություններ, որոնց կարգավորման համար ժամանակ է անհրաժեշտ:
Հաշվի առնելով հասարակության անիրազեկվածությունը՝ զեկուցողները պարզաբանել են, որ հանրային ծառայությունների համարանիշը որևէ առնչություն չունի ոչ սոցիալական քարտերի, ոչ նույնականացման քարտերի, ոչ անձնագրերի հետ. քաղաքացիներն այն կարող են ստանալ իրենց դիմումի համաձայն՝ կամավորության սկզբունքով: Ինչպես նկատել է ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության հսկողության և վելուծության բաժնի պետ Մնացական Բիչախչյանը, հանրային ծառայությունների համարանիշը եզակի է և փոփոխման ենթակա չէ. այն ծառայում է անձի նույնականացմանը և տվյալների բազայի պահպանմանը, ինչը կարևոր գործիք է պետության անվտանգության համար:
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Արայիկ Պետրոսյանի խոսքով՝ հանրային ծառայությունների համարանիշի կիրառումն անհրաժեշտություն է, քանի որ այն նույնականացնում է մարդկանց, ինչի շնորհիվ բացառվում են կեղծիքները: Ըստ նրա՝ մինչ այս համակարգի ներդրումը շատ-շատերը 4-5 տեղից թոշակ կամ նպաստ էին ստանում՝ ահռելի վնասներ հասցնելով պետական բյուջեին: Անդրադառնալով նախագծին՝ նա անհրաժեշտ է համարել գտնելու այնպիսի լուծում, որի արդյունքում չտուժեն համայնքային բյուջեները, և կայանա հանրային ծառայությունների հանարանիշի համակարգը:
ԱԺ տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ստեփան Մարգարյանը ամփոփիչ խոսքում շնորհակալություն է հայտնել արդյունավետ քննարկման համար՝ նշելով, որ ելույթներում և հարցադրումներում հնչած դիտողություններն ու առաջարկները դրական նշանակություն կունենան համակարգի կայացման համար:
2014 թվականի հեռուստամարաթոնի արդյունքում հավաքվեց 12 399 550 ԱՄՆ դոլարի նվիրատվություն և նվիրատվության խոստում:
«Հավաքված գումարը կուղղվի հայկական երկու հանրապետություններն իրար միացնող մոտ 116կմ երկարությամբ Վարդենիս-Մարտակերտ ավտոճանապարհի ասֆալտապատմանը և բարերարների կողմից ընտրված հատուկ ծրագրերին Հայաստանում և Արցախում» ,- հայտնում է հիմնադրամի մամուլի ծառայությունը:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 19-ից 23-ը դրամահավաք-հեռուստամարաթոն է անցկացվել նաև Ֆրանսիայում, որի արդյունքում հավաքվել է 1.37 մլն եվրո նվիրատվություն և նվիրատվության խոստում:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Լեհաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Զդիսլավ Ռաչինսկուն մեր երկրում դիվանագիտական առաքելությունն ավարտելու կապակցությամբ: Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել դեսպան Ռաչինսկուն պաշտոնավարման անցած ավելի քան չորս տարիների ընթացքում հայ-լեհական բարեկամական հարաբերությունների ամրապնդման գործում ունեցած ներդրման համար և մաղթել հաջողություններ հետագա գործունեության մեջ:
Երկուստեք նշվել է, որ Հայաստանի և Լեհաստանի միջև երկկողմ կապերը դինամիկ զարգանում են՝ վերջին տարիներին կայացած նախագահական փոխայցերը, արտաքին գերատեսչությունների միջև պարբերական քաղաքական խորհրդակցությունների անցկացումը նպաստել են նաև միջխորհրդարանական, տնտեսական, մշակութային և գիտակրթական կապերի խորացմանը, ինչպես նաև միջազգային կառույցների շրջանակներում համագործակցության սերտացմանը:
Հայերենում կան արտահայտություններ, որոնք կապված են մարդու դեմքի [երեսի] հետ՝ պարզ է, թե ինչու, դեմքը homo sapiens-ի կարևորագույն մասն է, որն արտահայտում է նրա էմոցիաներն ու ինտելեկտը: Համենայնդեպս, պետք է արտահայտի: Եվ եթե դեմքի հետ խնդիրներ կան, դա այդ մարդուն բացասաբար է բնութագրում՝ մենք ասում ենք, որ այդ մարդը երես չունի:
Օրինակ, մենք, կարծես թե, պատրաստվում ենք Համաշխարհային բանկից վարկ խնդրել «Նաիրիտի» համար: Իմ երեսը, անկեղծ ասեմ, չէր բռնի նման բան անել: Ինչո՞ւ: Որովհետև ես արդեն բյուջեից և ոչ բյուջեից ծախսել եմ «Նաիրիտի» վրա միլիարդավոր դոլարներ: Արդյունքները հայտնի են:
Հիշո՞ւմ եք, դեռևս 1990 թվականի աշնանը վարչապետ Վազգեն Մանուկյանը Գերագույն խորհրդին դիմել էր նման հարցով: 24 տարին փոքր ժամկետ չէ: «Նոր» փող ուզելու համար, հավանաբար, ճիշտ կլինի պարզել, թե ինչ եղան «հին» փողերը: Պետք չէ ոչ մեկին կախել կամ գնդակահարել, պարզապես մեզ համար պարզենք ու անցնենք առաջ:
Կամ ավելի թարմ օրինակ. «Հյուսիս-Հարավ» ճանապարհը: Ի՞նչ գումար է ծախսվել, որքա՞ն է կառուցվել: Ի՞նչ երեսով պիտի էլի փող ուզենք: Եթե շինարարությունը շարունակվի այս տեմպերով, ապա այն կավարտվի մոտավորապես 300 տարուց: Գուցե այդ ժամանակ մարդկանց և մյուս «շնչավոր առարկաների» տեղափոխման ա՞յլ եղանակներ գտնվեն:
Առավոտ
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.