23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

«Հայկական Վարկածն» արդեն անդրադարձել է http://www.armversion.am/?p=130488 Երուսաղեմի պատրիարքին կարգի հրավիրելուն ուղղված նոր նամակին, որը, ըստ մեր ունեցած տեղեկությունների ստորագրելու են էջմիածնական բոլոր թեմերի առաջնորդները:
Նշել էինք, որ նամակը, բացի հայաստանյաց թեմերը տնօրինողներից ստորագրելու են նաև արտերկրի թեմերի առաջնորդները:
Այս պահին, առանց նամակի բովանդակությանը ծանոթանալու, ստորագրելու պատրաստակամություն են հայտնել Ամերիկայի թեմի առաջնորդ Հովնան սրբազանը և Վաչե եպիսկոպոս Հովսեփյանը: Բանակցություններ են գնում մյուսների ստորագրությունը ստանալու հետ կապված, սակայն պարզվում է մեր թեմակալ առաջնորդներից երկուսը ստորագրելուց առաջ ցանկություն են հայտնել ծանոթանալու նամակի բովանդակությանը:
Հ.Գ. Ներկայումս Երուսաղեմի պատրիարք Նուրհան սրբազանը մասնավոր այցով՝ բուժման նպատակով գտնվում է ԱՄՆ-ում: Մեր ունեցած տեղեկության համաձայն հրահանգ է իջեցվել ԱՄն-ի էջմիածնապատկան թեմերին չհանդիպել պատրիարքի հետ, իսկ Արամ 1-ին կաթողիկոսի ենթակայության տակ գտնվող եկեղեցականները համեստորեն մի կողմ են քաշվել, դիտողի կարգավիճակում հասկանալու, թե՝ ինչով է ավարտվելու այս տհաճ պատմությունը:
Գարեգին Բ-ի հասցեին սուր քննադատություն հնչեցրած հայոց պատրիարքին՝ Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանին պախարակող նամակների հոսքը շարունակվում է:
Հիշեցնենք, որ նա ընդվզել էր Երուսաղեմի կարգավիճակը փոխելու՝ պատրիարքությունը թեմ դարձնելու Էջմիածնի ծրագրերի դեմ: Էջմիածնի ձեռնասուն հոգևորականներին միացավ նախ ՀՌԱԿ-ը: Միանգամայն հասկանալի պատճառով՝ ՀՌԱԿ հիմնադիր նախագահի և Ամենայն հայոց կաթողիկոսի միջև վաղեմի ընկերություն կա: Իսկ ՀՌԱԿ-ին միացան ԵՊՀ պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչները: Անուններ չկան, և նամակից հնարավոր չէ հասկանալ, թե արդյոք միայն ԵՊՀ աստվածաբանության ֆակուլտետի՝ ՀՀ նախագահի եղբոր՝ Լևոն Սարգսյանի ղեկավարած Հայ եկեղեցու պատմության և եկեղեցաբանության ամբիո՞նն է պաշտպանում Վեհափառի պատիվը, թե՞ այլ «էջմիածնասերներ» էլ կան:
«Ժողովուրդն ինչո՞ւ պիտի իմանա, որ իր սրբազան հավատի երկու սյուները գժտություն ունեն, կամ կրտսերը վիրավորում է երեցին»,- հարցնում են ԵՊՀ դասախոսները՝ իրենց հերթին հրապարակայնացնելով հարցումը, որ ոչ միայն հայոց Երուսաղեմի «փիս» պատրիարքը, այլև հայ ժողովուրդը և հատկապես կաթողիկոսը համացանցում կարդան ու տեսնեն, որ ԵՊՀ «հոտն» իրեն հավատարիմ է: Ապա կրտսերի դիրքերից դասեր են տալիս պատրիարքին. «Կաթողիկոսը վերանձնական անհատականություն է, իսկ Դուք նրան հղում եք անձը և մարդկային արժանապատվությունը վիրավորող անպարկեշտ հայհոյանքներ, մի բան, որ, ինչքան հայտնի է, յոթ մահացու մեղքերից մեկն է: …Երբևէ մտածե՞լ եք, թե ինչ կպատահի, եթե, Աստված մի՛ արասցե, Ձեր վարքագծի պատճառով խախտվի ուխտավորների հավատը, Երուսաղեմից հայերի արտագաղթը շատանա, և դեպի Երուսաղեմի սրբատեղիներ հավատացյալների հոսքը նվազի կամ դադարի»:
Հաջորդիվ թվարկումն է Երուսաղեմի հայոց սրբավայրերի, որին հետևելով՝ ակամայից միտքդ է գալիս այս սրբավայրերի վիճակը: Ով մեկ անգամ գոնե եղել է Երուսաղեմում, չի կարող չնկատել մեր վանքերի կիսաքանդ, մռայլ, նորոգման կարոտ պատերը, և այս խեղճությունն ավելի է ընդգծվում այլոց՝ ռուսների, հույների կամ արաբների շքեղ և խնամված սրբավայրերի կողքին: Թերևս լավ վիճակում են Սուրբ Հակոբյանց եկեղեցին և ճեմարանը: Վանքերից մեկի մի հատվածը վերանորոգել է «Տաշիրի» սեփականատեր Սամվել Կարապետյանը, իր հոր անունով ցուցանակ փակցնելով պատին:
Մյուս օլիգարխները ոչնչով չեն օգնել, և Հայաստանի թշվառությունը սուրբ հողի մեր վանքերից է երևում, և սա օբյեկտիվ պատճառներ ունի: Իսրայելում հայերի վիճակը վատ է: Հայերը Երուսաղեմում հիմնականում բանվորությամբ են զբաղվում, արհեստով, և համայնքի կյանքը կենտրոնացած է եկեղեցու շուրջ: Եկեղեցին խնդիր ունի զբաղեցնելու մարդկանց, ապահովելու նրանց վաստակը, մի կտոր հացը, թույլ չտալու, որ հայերն արտագաղթեն սուրբ հողից: Հայերը սրբավայրերի կարիքն ունեն, իսկ սրբավայրերը՝ հայերի: Դրանք քիչ չեն՝ Սբ. Թորոս եկեղեցին, Սրբոց Հրեշտակապետաց վանքը, Սուրբ Փրկիչ վանքը, Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին, Սուրբ Աստվածամոր Վերափոխման տաճարի մուտքից դեպի ձախ ընկած մասը, Ձիթենյաց լեռան վրայի վանքերն ու ձիթենու այգիները, Պողիկտոսի եկեղեցին և այլն, և բոլորն ուշադրություն և ամենօրյա հոգածություն են պահանջում: Բայց հայերի ներհոսքը Երուսաղեմ դադարել է:
Եկեղեցականները պարբերաբար ծառայության են ուղարկվում այնտեղ, սակայն, անհասկանալի և հայ համայնքի համար վնասաբեր մի կանոնի համաձայն, նրանք պետք է կուսակրոն լինեն: Իսկ սա նշանակում է, որ ընտանիք չեն կարող կազմել, և հոգևորականների ընտանիքների հաշվին համայնքը չի կարող մեծանալ: Այսօր այն ծերանում է, նոսրանում, և Նուրհան պատրիարքի առաջ բարդ խնդիրներ են կանգնած:
Նրան օգնել է պետք, ոչ թե փորձել ստորադասել Էջմիածնին ֆինանսական «մուտքերի» ակնկալիքով, ուղղակի այն բանի համար, որ Երուսաղեմում հսկայական փողեր են պտտվում, կամ, ինչպես ՀՌԱԿ ատենապետ Հակոբ Ավետիքյանն է անում, մեղադրել այն բանում, որ նա ներկայում ԱՄՆ բարեգործական գումարներ է փորձում հավաքել և չի ուզում հաշվետու լինել Ամենայն հայոց կաթողիկոսին: Մինչդեռ Երուսաղեմի հայոց եկեղեցին այսօր հայրենիքի ոչ հոգևոր, ոչ քաղաքական իշխանությունից ֆինանսական օգնություն չի ստանում: Իհարկե, ներկուլիսային խնդիրներն Էջմիածնի և Երուսաղեմի միջև գաղտնիք չեն:
Մի ժամանակ Մայր Աթոռն այստեղ դեռահասների էր ուղարկում հոգևոր ուսումնառության: Այսօր այս ավանդույթը վերացել է, հավանաբար, նույն անհաշտության պատճառով: Երուսաղեմում մեծ ազդեցություն ունի Մեծի տան Կիլիկիո կաթողիկոսը, իսկ Վեհափառ հայրապետի նկատմամբ զուտ ձևական վերաբերմունք կա և ոչ միայն Երուսաղեմում: Դժվար չէ կռահել, թե ինչու: Բավական է հիշել Գարեգին Բ-ի սիրեցյալ աշակերտ, Նիսի Հայ առաքելական եկեղեցու նախկին քահանա տեր Վաչե Այրապետյանի հետ կապված սկանդալը, որը դատապարտվեց թղթադրամ կեղծելու մեղադրանքով, «օֆշորային» հերոս Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանին կամ վերջին ֆեյսբուքյան աղմուկը Կոմիտաս վարդապետ Հովնանյանի մասնակցությամբ: Նա իր էջում «Արմենիա» ԹիՎի-ի մի դերասանուհու կիսամերկ նկարներն էր տեղադրել ու սույն մարմնի մասը երկար, հավանաբար, շատ երկար ուսումնասիրելուց հետո վարդապետին ոչ հարիր խորհուրդ էր տվել դերասանուհուն՝ «հետույքն արդուկել»: Նման իրադարձություններն աննկատ չեն անցնում: Դրանց լուրը մեկ վայրկյանում է Երևանից Երուսաղեմ կամ Անթիլիաս հասնում, և կարիք չկա զարմանալու, թե ինչու է սասանվում էջմիածնասերների վարկանիշը:
Սյուզան Սիմոնյան
Ինձ ամենևին դուր չի գալիս Եվրասիական տնտեսական միությունը, ես չեմ տեսնում այդ կառույցի հեռանկարները, չեմ տեսնում նաև, թե մենք ինչ պիտի այնտեղ անենք: Ինչպես մարդը պետք է ձգտի շփվել իրենից ավելի խելացի, ավելի զարգացած մարդկանց հետ, այնպես էլ պետությունը պիտի ձգտի տնտեսական դաշինք կազմել այն երկրների հետ, որոնք իր համեմատ գտնվում են տնտեսական ու տեխնոլոգիական զարգացման ավելի բարձր աստիճանի վրա, որտեղ գործում են օրենքները, որտեղ ավելի ցածր է կոռուպցիայի մակարդակը, ավելի զարգացած են քաղաքացիական ինստիտուտներն և ազատությունները, որտեղ իշխանությունը հաշվետու է հասարակության առաջ: Եթե մեր ապագա եվրասիական գործընկերներն այդ պարամետրերով հիմնականում զիջում են մեզ, ապա նման դաշինքի մեջ ոչ մի իմաստ չկա:
Բայց դեկտեմբերի 4-ի խորհրդարանի քվեարկությունից հետո այնպիսի հուսահատ մեկնաբանություններ եմ կարդացել՝ կարծես իսկապես մեր պետության վերջն եկել է։ «Ինքնիշխանությունը կորցնելու», «անկախությունը տանուլ տալու» մասին պնդումները չափազանցված են: Դեկտեմբերի 4-ին մենք ավելի արմատական քայլ չենք արել, քան կատարել էինք առաջ՝ տրամադրելով մեր գույքը պարտքի դիմաց, ռուսներին տալով բաշխիչ ցանցերը, կապի մեծ մասը, գազի խողովակները և էլի շատ-շատ բաներ: Այդ ամենն, իհարկե, սխալ էր, բայց դա աշխարհի վերջը չէ, կործանում չէ: Իրավիճակի ավելորդ դրամատիզացումը Հայաստանում, կարծես թե, վիրուսի նման մի բան է դարձել:
Առավոտ
2014 թ. հունվար-նոյեմբեր ամիսներին Վրաստան է այցելել 5 մլն 590 հազար 832 մարդ կամ 1.2 տոկոսով ավելի, քան 2013 թվականին: Երեկ նման տվյալներ է հրապարակել Վրաստանի ՆԳՆ-ն: Նրանցից զբոսաշրջիկներ են 2 մլն 710 հազարը: Ըստ ՆԳՆ-ի տվյալների՝ նշված ժամանակահատվածում Թուրքիայից Վրաստան այցելողների թիվը նվազել է 7 տոկոսով, Ռուսաստանից և Ուկրաինայից՝ 8-ական տոկոսով, Ադրբեջանից՝ 0.8 տոկոսով:Սակայն, աճել է Հայաստանից Վրաստան այցելողների թիվը՝ 2.7 տոկոսով:
Այս տարվա առաջին ինն ամիսներին ՀՀ-ից Վրաստան է մեկնել 940 հազար մարդ: 2013թ. Հայաստանից Վրաստան է այցելել 1 մլն 290 հազար մարդ: Սա երկրորդ ցուցանիշն է Թուրքիայից հետո՝ 1 մլն 600 հազար մարդ: Երրորդ տեղում Ադրբեջանն է՝ 1 մլն 80 հազար մարդով:
Հայկական Ժամանակ
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր կառավարության նիստերի դահլիճում մասնակցել է Հայաստանի արդյունաբերողների և գործարարների (գործատուների) միության (ՀԱԳ(Գ)Մ) 7-րդ համագումարին: Հանրապետության ղեկավարը համագումարում հանդես է եկել մասնակիցներին ուղղված ողջույնի խոսքով:
***
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի խոսքը Հայաստանի արդյունաբերողների և գործարարների (գործատուների) միության 7-րդ համագումարում
Հարգելի՛ գործարարներ գործատուներ և հյուրեր,
Ողջունում եմ բոլորիդ Հայաստանի արդյունաբերողների և գործարարների (գործատուների) միության 7-րդ համագումարում և հույս եմ հայտնում, որ այսօրվա քննարկումներն ի նպաստ կլինեն մեր ընդհանուր գործին, մեր տնտեսության զարգացման և առկա նոր հնարավորություններից օգտվելու արդյունավետ ճանապարհների ընտրությանը:
Այսօրվա ելույթս կբաժանեմ 3 մասի. ելույթի առաջին մասում կխոսեմ մինչ այսօր Հայաստանի տնտեսական զարգացման գործընթացների մասին, զուգահեռներ կանցկացնեմ այսօրվա և տնտեսական զարգացման մեր անցած ճանապարհի ժամանակահատվածների հետ: Երկրորդ կանդրադառնամ առկա տնտեսական մարտահրավերներին և այն օբյեկտիվ իրականությանը, որում Հայաստանը հայտնվել է՝ հաշվի առնելով նաև համաշխարհային տնտեսության միտումները: Երրորդ մասում կխոսեմ ապագա հեռանկարների և մեր անելիքների մասին:
Եվ այսպես, ինչպիսի զարգացումներ է ապրել մեր երկիրը և որտեղ է գտնվում այսօր: Այս համատեքստում կարելի է խոսել երկու խումբ ցուցանիշների մասին. առաջին խումբը տնտեսության զարգացվածության մակարդակը բնութագրող ցուցանիշներն են և երկրորդ խումբը՝ կյանքի որակը բնութագրող սոցիալ-տնտեսական ցուցանիշները:
Նախ` խոսենք տնտեսական զարգացումների մասին. գաղտնիք չէ, որ յուրաքանչյուր երկիր իր զարգացման պատմության ընթացքում անցնում է տնտեսական փոխարկումների փուլերով: Ըստ Համաշխարհային տնտեսական համաժողովի մասնագետների՝ աշխարհի բոլոր երկրները դասակարգվում են զար-գացման 5 փուլերում գտնվող երկրների խմբերի, ընդ որում 3 փուլեր համարվում են հիմնական, իսկ 2 փուլ՝ մեկ հիմնական փուլից մյուսին անցնելու միջանկյալ փուլեր: Տնտեսական զարգացման առաջնային հիմնական փուլը էժան ռեսուրսների վրա հիմնված տնտեսությունն է, որին ներհատուկ է էժան և ցածրորակ աշխատուժի օգտագործմամբ վերջնական արդյունքի ստեղծումը, իսկ միջազգային շուկաներում այսպիսի երկրները մրցունակ են լինում հիմնականում հումքի արտահանմամբ: Այս տիպի երկրների տնտեսություններին հատուկ է արտաքին աշխարհից եկող ցնցումների նկատմամբ թույլ դիմադրողականությունը, քանի որ տնտեսության հենքերը լինում են ոչ ամուր, ընդհանուր ռեսուրսների արտադրողականությունը ցածր և էապես կախված հումքի միջազգային գների վայրիվերումներից:
Տնտեսական զարգացման հաջորդ հիմնական փուլը արտադրական ռեսուրսների արդյունավետությամբ առաջ մղվող տնտեսություններն են: Այս տիպի երկրներին հատուկ է արտաքին աշխարհից եկող ցնցումներին դիմակայելու հարաբերականորեն ավելի բարձր կարողությունը, քանի որ ունենում են ավելի դիվերսիֆիկացված տնտեսություն և արտահանում, արտադրական գործոնների հարաբերականորեն ավելի բարձր արտադրողականությունը և օգտագործման արդյունավետությունը, միջազգային շուկաներում հումքային ապրանքների գների տատանումներից համեմատաբար քիչ կախվածությունը:
Տնտեսական զարգացման վերջին փուլը, որին ձգտում են բոլոր զարգացող երկրները, այդ թվում նաև Հայաստանը, նորարարությամբ առաջմղվող գիտելիքա-հենք տնտեսություններն են, որոնց ներհատուկ է համաշխարհային շուկաներում բարձր մրցունակությունը, տնտեսական ուժեղ հենքերը և արտադրական գործոնների բարձր արտադրողականությունը: Աշխարհի փորձը ցույց է տալիս, որ ցանկացած երկրի համար բոլոր փուլերով անցումն անխուսափելի է, և հնարավոր չէ անմիջապես ցատկել առաջին փուլից երրորդ փուլ կամ երկրորդ փուլից՝ չորրորդ փուլ: Սակայն հնարավոր է այս փուլերով արագ անցնել, եթե երկիրը ճիշտ տնտեսական քաղաքականության թիրախներ է սահմանում, ընտրում համապատասխան մարտավարություն և դրանց իրագործման գործում ագրեսիվ տնտեսական բարեփոխումներ իրականացնում: Սա է տնտեսական զարգացման ճիշտ բանաձևը, և սա է ընտրված որպես մեր տնտեսության քաղաքականության հենք:
Տնտեսական փոխարկերպումներով անխուսափելիորեն շարժվել է նաև մեր տնտեսությունը. Համաշխարհային մրցունակության համաժողովն այս տարվա իր զեկույցում արձանագրել է, որ Հայաստանը հաղթահարել է արդեն տնտեսական զարգացման առաջին երկու փուլերը և դասվել երրորդ փուլի՝ արտադրական ռեսուրսների արդյունավետության վրա հիմնված տնտեսություն ունեցող երկրների շարքին: Դա նշանակում է, որ համաշխարհային նոր շուկաներ գրավելու տեսանկյունից Հայաստանն արդեն մրցելու է ավելի արտադրողական և մրցունակ այս խմբի երկրների հետ: Իհարկե, սա կարևոր գնահատական է Հայաստանի տնտեսությանը և տեղափոխում է մեզ տնտեսական զարգացման նոր որակական հարթություն: Սակայն մյուս կողմից սա պարտադրող է, քանի որ հետագայում մրցունակ մնալու և տնտեսական աճ ապահովելու համար Հայաստանը պետք է հիմնվի առավել արդյունավետ արտադրական գործընթացների կազմակերպման և առավել բարձրորակ արտադրանքի թողարկման վրա: Կարծում եմ՝ սա կարևոր է ընկալելու ոչ միայն գործարար աշխարհի համար, այլ նաև տնտեսական քաղաքականության իրականացման պատասխանատուների համար, որոնք պետք է ապահովեն համապատասխան բարենպաստ տնտեսական միջավայրը՝ շարժառիթներ ստեղծելու գործարարների մոտ պարբերաբար նոր ներդրումներ կատարելու և թարմացնելու արտադրական հզորությունները: Դա անհրաժեշտ է տնտեսվարողներին, որպեսզի ոչ միայն արդյունավետ դիմակայեն արտաքին մրցակիցներին, այլ նաև նոր շուկաներ գրավեն կամ ամրացնեն իրենց դիրքերն առկա շուկաներում:
Հայաստանի տնտեսական զարգացման փուլային գործընթացները բացատրվում են նաև թվերով, որոնցից մի քանիսին հիմա կանդրադառնամ: Հետպատերազմյան ժամանակահատվածում Հայաստանի տնտեսությունը գտնվում էր զարգացման առաջին փուլում: Այդ ժամանակահատվածում տնտեսության բնութագրականներն էին աշխատավարձերի ցածր մակարդակը, որն, ի դեպ, արտացոլում էր աշխատուժի արտադրողականության ցածր մակարդակը, ոչ բարդ արտադրատեսակների արտադրությունը և այդ պատճառով արտաքին աշխարհի շուկաներ գրավելու թույլ կարողությունը, ներմուծման բարձր կշիռը ՀՆԱ-ի մեջ, փոքր արտահանման ծավալները: 1995թ-ին տնտեսության միջին աշխատավարձը կազմում էր ընդամենը $17.5: 1995թ-ին կարողացել ենք արտաքին աշխարհին մատակարարել շուրջ $303.6 մլն ապրանք և ծառայություն: Ընթացիկ հաշվի պակասուրդը նույն տարում եղել է ՀՆԱ շուրջ 17.2%-ը՝ հետագա մի քանի տարիներին շարունակելով աճել, ինչը նշանակում էր, որ մենք զգալի չափով մեր սպառումը բավարարում էինք արտաքին աշխարհի խնայողությունների օգտագործման հաշվին: Հարկերը կարողանում էինք հավաքել ՀՆԱ 8.2%-ի չափով, և Հայաստանն ուներ մոտավորապես 270 մլն ԱՄՆ դոլարին համարժեք բյուջե: Ֆինանսական հատվածն ի զորու էր տնտեսությանը մատակարարել սահմանափակ թվով ծառայություններ, ինչը վկայում է տնտեսության 6.1% դրամայնացման ցուցանիշը, և այս թվերը կարելի է շարունակել:
Տնտեսական զարգացման երկրորդ-անցումային փուլը Հայաստանի Հանրապետությունը թևակոխել է հազարամյակի սկզբներից: Համաշխարհային բարձր տնտեսական աճի միջավայրում օտարերկրյա ուղղակի ներդրումների հոսքերը, հանքահումքային ապրանքների միջազգային գների աճի հաշվին արտահանումը և արտասահմանում ապրող և աշխատող մեր հայրենակիցների կողմից դրամական փոխանցումների աճող ծավալներն այն գործոններն էին, որ ապահովում էին արձանագրվող երկնիշ տնտեսական աճը: Այդ պայմաններում արդեն 2005 թվականին Հայաստանն ուներ մոտ 1 մլրդ ԱՄՆ դոլարանոց պետական բյուջե, հարկեր/ՀՆԱ հարաբերակցության շուրջ 17.0%-ի պայմաններում: Այդուհանդերձ տնտեսության կառուցվածքում սկսեց նկատվել ոչ արտահանելի հատվածի դերի ավելացում, որը շարունակվեց նաև հաջորդ տարիներին. հետագայում, օրինակ, շինարարության տեսակարար կշիռը ՀՆԱ-ում հասավ ընդհուպ 25.3%: Նման իրողությունների պայմաններում ՀՆԱ-ի մեջ արտահանման արդեն իսկ ձևավորված փոքր կշիռը՝ 15.1%, ազդակ էր, որ Հայաստանի տնտեսությունը կառուցվածքային խորը տեղաշարժերի և արտաքին ցնցումներին դիմակայելու կարողությունների աճի կարիք ունի:
2009 թվականի տնտեսական ճգնաժամն ի ցույց դրեց տնտեսության կառուցվածքի դիվերսիֆիկացման, գյուղատնտեսության և արդյունաբերության ոլորտներում աճի խթանման և արտահանմամբ ուղղորդված տնտեսական աճ ունենալու անհրաժեշտությունը: Դա կնվազեցներ մեր տնտեսության խոցելիության աստիճանը համաշխարհային տնտեսական ցնցումներից և կտեղափոխեր մեր տնտեսությունը զարգացման նոր որակական փուլ: Այս սկզբունքը դարձավ կառավարության միջնաժամկետ և երկարաժամկետ զարգացման ծրագրերի հիմնաքարը, իսկ բիզնես միջավայրի բարելավումը և երկրի մրցունակության բարձրացումը՝ նպատակներին հասնելու միջոցներ:
Այսօր, եթե վերլուծենք տնտեսական կառուցվածքը բնութագրող ցուցանիշների միտումները, ապա պետք է փաստենք, որ արդյունաբերությունն ու գյուղատնտեսությունն աստիճանաբար վերականգնեցին իրենց դերը տնտեսության կառուցվածքում, իսկ դրան զուգահեռ նաև արտահանելի հատվածը սպասարկող ծառայությունների կայուն աճ արձանագրվեց: Այս տարվա արդյունքներով էլ պարզ կլինի, որ դիտարկված միտումները շարունակվում են. գնահատվում է, որ գյուղա-տնտեսության և արդյունաբերության ընդհանուր կշիռը ՀՆԱ-ում կկազմի 37.0%, իսկ ծառայություններն առանց առևտրի կհասնի ՀՆԱ շուրջ 32.0%-ի, փաստելով որ տնտեսական աճի ստեղծման շարժիչ ուժն աստիճանաբար տեղափոխվում է տնտեսության ավելի արտադրողական՝ արտահանելի հատված: Զուգահեռաբար ֆինանսական համակարգն ընդլայնել է տնտեսությանը մատակարարվող ծառայությունների ծավալը, որի պարագայում մոտ կրկնակի աճ է արձանագրվել տնտեսության դրամայնացման ցուցանիշում 2014թ-ի գնահատականի համաձայն հասնելով շուրջ 38.0%:
Արդյունքում 2014թ-ին Հայաստանի Հանրապետությունն արդեն ունակ է հավաքագրել ՀՆԱ-ի ավելի քանի 23 տոկոս հարկեր, իսկ բյուջեն մոտենում է 3.0 մլրդ ԱՄՆ դոլարի սահմանին:
Իհարկե, դեռևս ձեռք բերված ցուցանիշների մակարդակը բավարար չէ խոսելու լիարժեք բարձր դիմադրողականություն ունեցող տնտեսության մասին, սակայն շատ կարևոր է այս միտումների հետագա շարունակականությունը:
Հայաստանի տնտեսության վերոնշյալ փուլային զարգացումներում ականատես էինք լինում նաև դրական շատ փոփոխությունների երկրի սոցիալ-տնտեսական ցուցանիշներում: Այս տեսանկյունից Հայաստանի առաջընթացը փաս-տող ցուցանիշներից է գնողունակության համարժեքով ճշգրտված մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ն, որն ավելի ճշգրիտ և արդարացի ցուցանիշ է, քան մեկ շնչի հաշվով անվանական դոլարային ՀՆԱ-ն, քանի որ հաշվի է առնում նաև մեր և գործընկեր երկրների գնաճերի տարբերությունները: Ըստ ԱՄՀ համաշխարհային տնտեսական հեռանկարների տեղեկատվական աղբյուրի՝ Հայաստանի միավոր շնչին բաժին ընկնող գնողունակության համարժեքով ճշգրտված ՀՆԱ-ն 1995թ-ին կազմել է $1,391, 2005թ-ին՝ $4417.3 իսկ 2013թ-ին $7,034: Նույնանման դինամիկա ունենք նաև մեր տնտեսության միջին իրական աշխատավարձերի հատվածում: 2014թ-ի վերջին տնտեսության միջին աշխատավարձերը 1995թ-ի ցուցանիշի համեմատ իրական արտահայտությամբ գնահատվում է, որ կաճի 5.6 անգամ, իսկ 2005թ-ի նկատմամբ շուրջ 55.0%-ով: Մեկ ցուցանիշ ևս կարևոր է, որ լավ բնորոշում է երկրների փուլային զարգացումները, դա գործազրկության ցուցանիշն է . սովորաբար տնտեսական զարգացման առաջին փուլում երկրներին բնորոշ է լինում բարձր գործազրկությունը, քանի որ աշխատանքի ցածր արտադրողականությամբ աշխատուժը դժվարությամբ է աշխատանք գտնում, իսկ տնտեսության այն ճյուղերը, որտեղ չի պահանջվում որակ-յալ աշխատուժ, հագեցված է լինում: Տնտեսության փուլային տեղաշարժերին զուգահեռ մեզ մոտ ևս այս միտումը նկատվել է. գործազրկությունը հազարամյակի սկզբին (2001թ-ին) կազմել է 38.2%, 2005թ-ին՝ 31.2%, իսկ 2014թ-ին այն կգտնվի 16.0% շրջանակներում:
Եթե ամփոփենք առաջին մասում ներկայացվածը, կասենք՝ մեր երկրի տնտեսությունը հաղթահարել է զարգացման երկու կարևորագույն փուլ և այժմ գտնվում է որակական նոր հարթությունում, սակայն նոր մարտահրավերներով, որի համար պետք է ավելի արդյունավետ հենքով տնտեսություն և ավելի մրցունակ ձեռնարկություններ:
Այսօր համաշխարհային տնտեսությունում ընթանում են խորքային գործընթացներ. ԱՄՆ տնտեսության՝ այլ գերտերությունների համեմատ հարաբե-րական դրական զարգացումներով պայմանավորված վերջինիս արժույթի ուժեղացում գլոբալ տնտեսությունում, քաղաքական հակամարտությունների խորացում, փոխադարձ տնտեսական պատժամիջոցների կիրառում, ինչը հանգեցնում է տնտեսական ծանր հետևանքների: Այս ամենի հետ մեկտեղ մենք հետճգնաժամային իրավիճակից համաշխարհային տնտեսության վերականգնման դանդաղ տեմպերի ու դեռևս որոշ գերտերություններում չլուծված կառուցվածքային տնտեսական խնդիրների առկայության ականատեսն ենք: Հայաստանն իր ազատական տնտեսությամբ չի կարող ամբողջովին անմասն մնալ համաշխարհային տնտեսությունում ընթացող գործընթացներից և խոսել Հայաստանի տնտեսության մասին առանց հաշվի առնելու ներկայիս գլոբալ տնտեսության իրականությունը ճիշտ չէ: Այս տարի մենք վկան ենք մեր տնտեսության համար խոշոր առևտրային գործընկեր ՌԴ-ում տնտեսական իրավիճակի վատթարացման, որը բնորոշվեց տնտեսական ակտիվության կրճատմանը զուգահեռ գնաճի արագացմամբ մինչև 8.8%, կապիտալի մոտ $90 մլրդ արտահոսքի և ՌԴ ռուբլու ԱՄՆ դոլարի նկատմամբ ավելի քան 40% արժեզրկմամբ: ԱՄՆ դոլարը գլոբալ տնտեսությունում ամրացնում է իր դիրքերն աշխարհի այլ արժույթների նկատմամբ: Այսպես, օրինակ, նախորդ տարվա դեկտեմբերի նկատմամբ ԱՄՆ դոլարը եվրոյի նկատմամբ արժևորվել է 10.2%-ով, շվեյցարական ֆրանկի նկատմամբ՝ 8.6%-ով, բրիտանական ֆունտի նկատ-մամբ՝ 4.3%-ով, ճապոնական իենի նկատմամբ 15.1.%-ով, վրացական լարիի նկատմամբ՝ 8.9%-ով: Իմիջիայլոց, պետք է ասեմ, որ Վրաստանի օրինակը շատ պատկերավոր ձևով հերքում է բոլոր այն մարդկանց ասած վարկածները, ըստ որի՝ Հայաստանում դրամի արժեզրկման հիմնական պատճառը Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցությունն է: Իսկ այդ դեպքում, Վրաստանում ինչու՞ է լարին արժեզրկվում. Վրաստանը ստորագրել է Ազատ առևտրի մասին պայմանագիր: Իսկ ինչու՞ մնացած երկրներում էլ են ազգային արժույթներն արժեզրկվում: Եվրամիության տնտեսությունում նախորդ երկու տարի-ների -0.7 և -0.4 տոկոս անկումներից հետո այս տարի էական վերականգնում չի ակնկալվում: Ակնհայտ է, որ Հայաստանը չի կարող շարժվել հոսանքին հակառակ, և այն, ինչ տեղի է ունենում գլոբալ տնտեսությունում, իր արձագանքը պետք է գտնի նաև մեր երկրում և մեր տնտեսական ցուցանիշներում: Այնուամենայնիվ, Հայաստանի կառավարությունն ու կենտրոնական բանկը պետք է ավելացնեն ջանքերը արտաքին աշխարհից ներթափանցող բացասական ազդեցությունները մեր տնտեսության վրա մեղմելու և անհրաժեշտ ճշգրտումները սահուն իրականացնելու համար:
Ներկա գլոբալ տնտեսությունում առկա անորոշությունների պարագայում Հայաստանի համար կարևորագույն մարտահրավերը մնում է երկարաժամկետ կայուն տնտեսական աճի համար հիմքերի ստեղծումը: Գործազրկության և աղքա-տության հետագա կրճատման տեմպերն արագացնելու միակ ու բացառիկ միջոցը տնտեսական աճի տեմպի արագացումն է կայուն գնաճի պայմաններում: Այս առումով ՀՀ տնտեսությունում առաջնահերթ է նոր ներդրումների ներգրավումը և դրա միջոցով արտադրական ներուժի մեծացումը: Սակայն գաղտնիք չէ, որ ներդրումները հոսում են այնտեղ, որտեղ տնտեսապես շահավետ է, ներդրումային միջավայրը բարենպաստ և ներդրումները վտանգված չեն: Տնտեսապես շահավետության տեսանկյունից ներկայումս մեր երկիրն ունի օբյեկտիվ սահմանափակվածություն, և դա հիմնականում մեր տնտեսության փոքր ծավալներն են, սակայն վստահ եմ, որ ԵՏՄ անդամակցությամբ այս խնդիրը լուծելի է դառնում, քանի որ Հայաստանը դառնալու է ԵՏՄ տնտեսական տարածքի մաս, և դրա հաշվին մեծանալու է ներդրողների շարժառիթները մեր երկրում ներդրումներ կատարելու: Ներդրումային միջավայրի բարելավման տեսանկյունից, իհարկե, Հայաստանը առաջընթաց գրանցել է ըստ համաշխարհային բանկի գործարարությամբ զբաղվելու համաթվի՝ ներկայումս գտնվելով աշխարհի 189 երկրներից 45-րդ հորիզոնականում Չեխիայի հարևանությամբ, սակայն, ակնհայտ է, որ դա բավարար չէ նոր ներդրումների ներգրավման տեսանկյունից բարենպաստ բիզնես միջավայր ունենալու համար, և մեր ձգտումները շատ ավելին են: Անվտանգության տեսանկյունից Հայաստանի ներկայիս տնտեսական համակարգը առավելագույնս երաշխավորում է կատարված ներդրումների հուսալիությունը, սակայն կարևոր է նաև տարածաշրջանում խաղաղության պահպանումը, որի ամրապնդման համար մենք մեր ջանքերը ներդրել և ներդնելու ենք բոլոր ուղղություններով, այդ թվում նաև պաշտպանական նպատակներով համապատասխան ծախսերի մակարդակի ապահովմամբ: Եվ երբ մենք խոսում ենք հարկեր/ՀՆԱ հարաբերակցության մասին, երբ խոսում ենք բյուջեի ծավալների մասին, հավատացնում եմ ձեզ՝ մեր նպատակը չէ ՀՆԱ-ն ցույց տալ, որ այսօր ավելի շատ փող ենք ծախսում, քան ծախսում էինք երեկ կամ թե՝ մենք այսօր ավելի լավ ենք աշխատում, քան երեկ էին աշխատում: Անկեղծորեն հավատացնում եմ, որ նպատակը դրանում չէ: Նպատակը՝ ցույց տալն է, թե մենք անվտանգության, սոցիալական ծախսերի վրա հիմա ինչքան գումարներ ենք ծախսում: Եվ սա շատ կարևոր է և ներդրումների համար, և՛ մարդկանց տրամադրության, և՛ ընդհանրապես, կյանքի համար չափազանց կարևոր է: Եվ այս առումով, ուզում եմ ասել, որ եթե 1995թ-ին պաշտպանության նպատակներով ծախսվում էր 19.1 մլրդ դրամ, 2005թ-ին այն կազմել է 64.4 մլրդ դրամ, իսկ 2014թ-ին մենք կծախսենք մոտավորապես 200 մլրդ դրամ: Տարբերությունը, կարծում եմ, շատ ակնհայտ է, և սա արվում է ինչպես մեր ժողովրդի ֆիզիկական անվտանգությունն ապահովելու, այնպես էլ մեր տնտեսական անվտանգությունն ապահովելու համար:
Հարգելի գործարարներ,
Կրկին ողջունում եմ բոլորիդ: Հավատացնում եմ, որ մեր համատեղ աշխատանքում, առնվազն մեր կողմից, ակտիվության ու սրտացավության պակաս հաստատ չի լինելու և հույս եմ հայտնում, որ ձեր բոլորի ապագա նախաձեռնություններն ու ձեր լավատեսությունը նոր հնարավորություններ են բացելու մեր երկրում իրականացվող տնտեսական քաղաքականության արդյունքների համար:Առավել ևս, որ ամենայն հավանականությամբ, հունվարի 1-ից շատ մեծ հեռանկարներ են բացվում գործունյա մարդկանց համար:
Շնորհակալ եմ և ձեզ հաջողություն եմ մաղթում:
ՀՀ միգրացիոն ծառայության պետ Գագիկ Եգանյանը հնարավոր է համարել, որ Ռուսաստանում ստեղծված տնտեսական իրավիճակի պատճառով այդ երկիր արտագնա աշխատանքի մեկնող մեր հայրենակիցների թիվը նվազի:
Ծառայությունը, ըստ Եգանյանի, չունի հստակ կանխատեսումներ, թե որքանով կնվազի այդ թիվը, սակայն պատկերացում կազմելու համար նա բերել է 2008-2009 թվականների ճգնաժամի փորձը: Ըստ Եգանյանի, այդ տարիներին Ռուսաստան արտագնա աշխատանքի մեկնող մեր հայրենակիցների թիվը կիսով չափ կրճատվել էր: Բայց ազդեցությունը կարող է լինել այլ կերպ՝ որ ոչ թե նվազի արտագնա աշխատանքի մեկնող մեր հայրենակիցների թիվը, այլ արդեն մեկնածները իրենց մոտ տանեն նաև Հայաստանում մնացած իրենց ընտանիքները, քանի որ Հայաստանում նույնպես ճգնաժամ է սկսվել: Այս մասին, սակայն, միգրացիոն ծառայության պետը չի խոսել չնայած հնչեցրած հարցին:
Հայկական Ժամանակ
2015թ. պետական բյուջեի նախագծում դոլարի փոխարեն հաշվարկված է 411 դրամ, այնինչ, վերջին օրերին դրամի արժեզրկման պատճառով այն հասել է 450 դրամի: Ասել է թե՝ մի քանի օրվա մեջ բավական մեծ տատանումներ են տեղի ունեցել: ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանից հետաքրքրվեցինք՝ ինչու մինչև բյուջեի ընդունումն իրենք համապատասխան փոփոխություն չարեցին:
«Բյուջետային համակարգի մասին օրենքը հստակ սահմանում է, թե որ օրվա տվյալներով է արձանագրվում բյուջեն: Որովհետև դրամ-դոլար փոխարժեքի փոփոխությունները մշտական են, դրանք կարող են լինել և նոյեմբերին, և դեկտեմբերին, և հունվարին և այլն: Ու որպեսցի տարակարծություններ չլինեն, օրենքում հստակ սահմանված է թե որ օրվա փոխարժեքով է ձևավորվում բյուջեի նախագիծը»:
Չորրորդ ինքնիշխանություն
Դոլարային անակնկալների սպասումը համակել է Երևանը: Խանութներում գնորդները սովորականից ուշադիր են ուսումնասիրում գնապիտակները: Դրանք օրեցօր ավելի բարձր թվեր են ֆիքսում մանավանդ ամանորյա տեսականու համար: Ընդեղենը և ընկույզը գնանշվում են 9,5-12 հազար դրամի սահմաններում: «Աշտարակ կաթի» 500 գրամանոց մածունի գինը 280 դրամից հասել է 300-ի: Նույն ընկերության կաթնաշոռը 420-ից՝ 450-ի, 180 գրամանոց թթվասերը 230-ից 250 դրամ արժե: Իր ողջ տեսականին 20-30 դրամով թանկացրել է նաև «Մարիաննան»: Որոշ փոքր խանութներում կաթնաշոռի դեֆիցիտ է գրանցվել, իսկ մեծածախ վաճառքի կետերը չեն շտապում իրենց ապրանքն սպառել՝ նոր գնաճի ակնկալիքով: Նույնիսկ հացն է թանկանում: Երեկ Երևանի խանութներում լավաշի 1 կիլոգրամը 440 դրամից դարձել էր 460: Ալյուրի կիլոգրամի գինը 25-30 դրամով բարձրացել է: Կարագի կիլոգրամը թանկացել է միջինը 100 դրամով, իսկ սուրճինը՝ 200 դրամով: Ըստ տնտեսվարողների, որոնք չցանկացան ներկայանալ, այսօրվանից սպասվում է երշիկեղենի թանկացում: «Որովհետև ներկրված մսով ենք աշխատում, և գնաճն անխուսափելի է»,- բացատրում են նրանք:
Տարադրամի շուկան երեկ կրկին դինամիկ էր
Առավոտյան բանկերում դոլարը մանրում էին 439-440, իսկ վաճառում էին 442-450 դրամով: Օրվա երկրորդ կեսին վաճառքի գինը հասավ մինչև 463 դրամի, բայց տարադրամի որոշ կետերում վաճառքը դադարեցված էր: Հիշեցնենք, որ նախորդ օրը դոլարն արժևորվել էր միանգամից 5 դրամով: ԿԲ-ն ամեն օր հանգստացնող հայտարարություններ է անում, բացատրում, որ այս երևույթները կարճաժամկետ են, պետք է զերծ մնալ սպեկուլյացիաներից, և վստահեցնում է, որ ամեն ինչ կանի իրավիճակը կայունացնելու համար: Բայց ԿԲ-ին կարծես հավատացող այլևս չկա: Բորսայում սառած վիճակ է: Արժույթի առքուվաճառք չի կատարվում: Հայկական իրավիճակը ՌԴ տարադրամի շուկայի ճշգրիտ արտացոլումն է: Երեկ առավոտյան Մոսկվայի բորսայում ռուբլին ևս 15 կոպեկով էժանացավ, և 1 դոլարն արժեր արդեն 54,009 ռուբլի, իսկ 1 եվրոն՝ 66,887 ռուբլի:
Ռուբլու ճգնաժամից տուժել է նաև Վրաստանը
Ռուսաստանում արտագնա աշխատողները ռուբլու փոխարժեքի անկման պայմաններում չեն կարողանում տարադրամ ուղարկել հայրենիք: Տարադրամի հոսքը Ռուսաստանից Վրաստան, իսկ ռուսական տրանսֆերտը Վրաստան եկող տարադրամի կեսն է, նվազել է, հարվածելով վրացական լարիի փոխարժեքին: 1,74 լարիից դոլարի գինը վերջին շաբաթում հասել է 1,83 լարիի: Տատանումը մեծ չէ, եթե համեմատենք դոլարի նկատմամբ ռուբլու անկման հետ՝ 30-40 տոկոսով: Բացատրությունն այն է, որ վրացական լարին կոշտ կախված է դոլարից՝ ԱՄՀ-ի և այլ կազմակերպությունների վարկավորման խորամանկ պայմաններով, և Վրաստանի տնտեսությունն ավելի քիչ է տուժում ռուսական ճգնաժամից, քան մերը:
Տրանսֆերտներից կախված
Տնտեսագետների և վերլուծաբանների մեծ մասը դոլարի թռիչքը բացատրում են Հայաստան եկող տրանսֆերտների կրճատմամբ: Ի դեպ, սա նաև ՀՀԿ պաշտոնական տեսակետն է: ՀՀԿ-ական պատգամավոր, տնտեսագետ Վարդան Այվազյանը երեկ ԱԺ-ում դրամի փոխարժեքի անկումը բացատրել է այսպես. «3 միլիարդ դոլար մենք փող ենք ստանում դրսից: Երբ որ Ռուսաստանի հետ էս իրավիճակը եղավ, էդ 3 միլիարդը դառավ 2 միլիարդ 200 միլիոն: Ութսուն տոկոսը, ուզենք թե չուզենք, սիրենք, թե չսիրենք, գալիս է Ռուսաստանից»:
Ռուսական ընկերությունները դոլար են կրել Հայաստանից
Երեկ ֆինանսական շրջանակներում տեսակետ էր շրջանառվում, որ դրամի կուրսի վայրէջքի հիմնական պատճառն այն է, որ ռուսական խոշոր ընկերությունները ռուբլու կտրուկ արժեզրկումից հետո Հայաստանում մեծ քանակությամբ դոլար են գնել, և ռուսական բանկերն իրենց դոլարային կապիտալը տեղափոխում են Մոսկվա: Ըստ ԱԺ պատգամավոր, ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի, նման գործոն կարող է լինել, սակայն դրա ազդեցությունը չափազանցված է: Նա դոլարի թռիչքի 3 հիմնական պատճառ նշեց: «Դոլար քիչ է գալիս. սա առաջին պատճառն է, երկրորդ պատճառը՝ որ ռուսական բանկերը սանկցիաների հետևանքով չունեն կանխիկ դոլար ստանալու հնարավորություն, այստեղ կանխիկ են առնում և տեղափոխում են Ռուսաստան: Երրորդը՝ շատ բանկերում պահուստները ռուբլով են պահվում, ռուբլին արժեզրկվում է, ստիպված՝ դրանք պետք է դոլար առնեն, որպեսզի պահեն իրենց հաշվեկշիռը, և արդյունքում ստացվում է այս «կաշան»»:
Հայկական բիզնես աշխարհը ևս բացասական սպասումներով է համակված
Նույնիսկ Փարաքարի առևտրականներն էին երեկ լամինատի գինը բարձրացնում: Օրերս զրուցեցինք մի քանի ձեռնարկությունների ներկայացուցիչների հետ՝ նույն հարցը տալով. ինչպե՞ս է նրանց բիզնեսի վրա անդրադարձել դոլարի թանկացումը, պատրաստվո՞ւմ են դեկտեմբերի 10-ից հետո գները թանկացնել: «ՌՌՌ հանքային ջրերի գործարանի» ներկայացուցիչ Արսեն Իգիթխանյան. «Այժմ սպասողական վիճակում ենք: Մեր բաժիններից մեկին հրահանգել ենք, որ վերլուծություն կատարի: Մի 20 օր ժամանակ ենք խնդրել, որ ներկայացնեն մեր դոլարադրամային տվյալները, թե որքանով ենք բալանսավորված և այլն: Առայժմ վերլուծական փուլում ենք: Գների թանկացում հնարավոր է, որովհետև չգիտենք դեռ, թե ինչպես ենք աշխատելու»: Արարատի գինու գործարանի տնօրեն Խաչիկ Գրիգորյան. «Մեր արտադրանքի 95 տոկոսը Ռուսաստանում է սպառվում: Մեզ վրա արդեն խիստ է անդրադարձել այս իրավիճակը, քանի որ ռուսական ռուբլով կնքված պայմանագրեր ունեինք և վերջին 4-5 ամիսների ընթացքում մեծ վնասներ ենք կրում: Մենք չենք ուզում կորցնել մեր շուկաները: Առայժմ փորձում ենք հաղթահարել այս պրոցեսը, մեր վնասների հաշվին ենք աշխատում այսօր: Կոնյակի գինը ռուսականով կթանկանա, իսկ որը որ դոլարով ենք կնքել, չի թանկանա: Սպասենք մինչև նոր տարի»: «Արարատ» սննդի կոմբինատի տնօրեն Երվանդ Թարվերդյան. «Նոր տարուց հետո սկսելու ենք նաև մսամթերք արտադրել, և կարծում եմ, որ թանկացում, բնականաբար, կլինի»: «Քրաուն Քեմիկալ» ընկերության ներկայացուցիչ Արբի Դավթյան. «Բնականաբար, բոլոր կազմակերպությունների վրա ազդել է այս վիճակը: Դա սկսել է մոտ 10 օր առաջ, երբ որ դոլարի գինը միանգամից բարձրացավ՝ 420-ից 438 դրամ: Սա բացասաբար է ազդում տնտեսական սուբյեկտների վրա, որովհետև հումքը ներմուծում ենք Եվրոպայից կամ Չինաստանից և ասիական երկրներից ու պարտավորված ենք առևտուր անել դոլարով: Քանի որ մեր տնտեսական իրավիճակը չի թույլատրում գները բարձրացնել, դա բացասական ֆինանսական ազդեցություն է թողնում մեր կազմակերպության վրա: Անցյալ տարվա համեմատ իրավիճակը շատ ավելի վատ է: Խանութները պակասում են, արտագաղթն ահավոր է, և չենք ուզում, որ սա էլ մի առիթ լինի, որ մենք չկարողանանք արտադրանք սպառել այս շուկայում: Առայժմ մենք վնասները վերցնում ենք մեզ վրա, մինչև տեսնենք, թե մյուս տարի ինչպիսի փոփոխություններ կլինեն, իսկ եթե չլինեն, մենք գները թանկացնելու ենք:
Սյուզան Սիմոնյան
ՀՀ Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Ներսես Երիցյանն այսօր Կառավարության նիստին վարչապետ Հովիկ Աբրահամյանի պահանջով ներկայացրեց դրամի արժեզրկման հետ կապված խնդիրները և արժույթի շուկայում տիրող իրավիճակը: Վերջինս մասնավորապես նշեց, որ տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումները, այդ թվում՝ արժութային շուկայում տեղի ունեցող մեծ տատանումները նպաստում են ներքին արժութային շուկայում դրամի արժեզրկմանը:
«Այս ամենը, ձևավորված որոշակի սպասումների ներքո, հանգեցրել է փոխարժեքի տատանողականության աճին: Վերջին մեր հայտարարություններն ուղղված էին սպեկուլյացիաներից ու անհարկի փոխարկումներից զերծ պահելուն, քանի որ փոխարժեքի նման տատանողականության վարքագծի պայմաններում դրանք իրենց մեջ կրում են բարձր ռիսկեր և չմասնագիտացված անձանց մոտ ակնկալվող օգուտի փոխարեն կարող են հանգեցել զգալի վնասների»,-ասաց նա:
Ներսես Երիցյանն ընդգծեց, որ ԿԲ-ն հաստատում է իր պատրաստակամությունը և ամենայն պատասխանատվությամբ է մոտենում իր գործառույթներին:
«Որպեսզի շուկայում կայունացնենք իրավիճակը, գործի ենք դրել մեր տրամադրության տակ գտնվող բոլոր գործիքները և միջոցները, այդ թվում վետո՝ շուկայում իրացվելիության կարգավորման միջոցով, լոմբարդային գործիքի միջոցով, արժույթային սվոթներ առաջարկելու միջոցով և արժույթային շուկայում տարբեր միջամտություններ անելով, որպեսզի կարողանանք տատանողականությունը հաղթահարել: Բայց այն ճշգրտումները, որոնք դրսի շոկով է պայմանավորված, պետք է իրենց տեղը գտնեն»,-ասաց նա:
ԿԲ փոխնախագահը հավաստիացրեց, որ ԿԲ-ի պահուստները լիովին բավարար են կանխելու փոխարժեքի ամեն տեսակ արհեստական տատանումները և ապահովելու ֆինանսական կայունությունը:
«Մեր պահուստները համապատասխանում են շրջանառության մեջ գտնվող դրամին, այդ իմաստով որևէ խնդիր չենք տեսնում: Ուզում եմ հավաստիացնել, որ կան տարբեր մտահոգություններ բանկային համակարգերի և դրանց գործառույթների հետ կապված: Դրանց կայունությունը ևս ապահովված է և երաշխավորված է կապիտալի բարձր մակարդակով: Բանկերում արդեն իսկ մեծ ակտիվներն ու պարտավորությունները դոլարացված են և բանկերն իրենք ունեն շատ մեծ դոլարային իրացվելիություն՝ և՛ կանխիկ, և՛ անկանխիկ»,-ասաց նա:
Ինչ վերաբերում է գնաճին, ապա Ներսես Երիցյանն ընդգծեց, որ ԿԲ-ի գնահատմամբ՝ զգալի ռիսկեր չկան, և գնաճի ցուցանիշը 2014-2015թթ-ին կգտնվի նպատակային ցուցանիշի շուրջ՝ թույլատրելու շրջակայքում:
Վարչապետն ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանին առաջարկեց պատրաստել ու Կառավարության հաջորդ նիստին ներկայացնել շուկայում ապրանքների գնաճը:
«Դուք ներկայացրել եք մեկ անգամ ու կար 5% գնաճ, բայց հասարակության մեջ այն մտավախությունները կան, որ դրանք մինչև 15%-են հասել»,-ասաց նա:
tert.am
ԵՏՄ-ի շուրջ կրքեր են բորբոքվում ոչ միայն Հայաստանի ԱԺ-ում, այլև ընդհանրապես՝ ԵՏՄ ողջ տարածքում: Տնտեսական պատժամիջոցների, դժվարությունների ֆոնին սրվում են հակասությունները ԵՏՄ անդամ Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի միջև: Այդ հակասությունները, իհարկե, չեն կարող բերել ԵՏՄ հիմնադրման պայմանագիրը ուժի մեջ մտնելը կասեցնելուն, որովհետև դրանք արդեն իսկ վավերացված են թե Ռուսաստանում, թե Բելառուսում, թե Ղազախստանում: Բայց այդ պրոցեսները կարող են ազդել Հայաստանի անդամակցության վրա:
Խնդիրն այն է, որ ՀՀ ԱԺ-ում ԵՏՄ-ին Հայաստանի միանալու պայմանագրի վավերացումը դեռ չի նշանակում, որ Հայաստանը կդառնա ԵՏՄ անդամ: Հայաստանի լիարժեք անդամակցության համար հարկավոր է, որ այդ համաձայնագիրը վավերացվի նաև Ռուսաստանում, Բելառուսում և Ղազախստանում: Մեր աղբյուրները պնդում են, որ պայմանավորվածություն կա, որ ԵՏՄ-ին Հայաստանի միանալու համաձայնագիրը պետք է բոլոր չորս երկրներում վավերացված լինի մինչև դեկտեմբերի 23-ը:
Որ Ռուսաստանը նշված ժամկետում համաձայնագիրը կվավերացնի, Հայաստանի իշխանական շրջանակներում ոչ ոք չի կասկածում: Բայց կարծիք կա, թե Բելառուս-Ռուսաստան, Ղազախստան-Ռուսաստան հարաբերություններում վերջին օրերին առաջացած լարվածությունը կարող է պատճառ դառնալ, որ Բելառուսը կամ Ղազախստանը հետաձգեն Հայաստանի անդամակցության համաձայնագրի վավերացումը՝ որպես Ռուսաստանին հակազդելու միջոց:
Հայկական Ժամանակ
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.