23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Այն, որ որոշ գերատեսչություններից որևէ հարց ճշտելը մարդուց հսկայական նյարդեր ու ժամանակ է պահանջում, գաղտնիք չէ, բայց կան ընկերություններ, որոնք այս հարցում խայտառակ անգործություն են դրսևորում: Քիչ առաջ «Հարավկովկասյան Երկաթուղու» բոլոր տեղեկատու հեռախոսհամարները ամբողջ կես ժամ չէին պատասխանում:
Վերջապես միացավ 010 575002 համարը, հարցին, թե՝ ինչու հեռախոսներին պատասխանող չկա, մի դժգոհ ձայն ասաց ՝«Իսկ 184 զանգե՞լ եք», «այո» պատասխան լսելուց հետո, մունաթ -ձայնը, թե՝ «սպասեք միացնեմ ներքինին, իրանց վրա էլ կխոսաք»: Դե բնականաբար չմիացավ. «Հետո զանգեք» արհամարհական նետեց Մուննաթ-ձայնն ու անջատեց հեռախոսը:
Իսկ մենք ընդամենն ուզում էինք հարցնել կա՞ Թբիլիսի մեկնող գնացք, և պատասխան չստանալու համար ծախսեցինք 40 րոպե:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է «Օրիենտալ Պատռոն» ֆինանսական խմբի տնօրեն Ժանգ Ջինգին, «Ֆորչն Օիլ» ընկերության գործադիր տնօրեն Տիան Ջունին և «Ֆորչն Ռիզորսիս» ընկերության ներկայացուցիչ Մոնիկա Լինին:
Ասիական շուկայում գործունեություն ծավալող ընկերությունների ներկայացուցիչները վարչապետին են ներկայացրել Հայաստանի արդյունաբերության ոլորտում նախատեսվող ծրագրերն ու նախագծերը: Վերջիններս նշել են, որ շահագրգռված են Հայաստանում տարբեր նախագծեր իրականացնելու գործում և հույս հայտնել, որ իրենց ներդրումների արդյունքում մեր երկրում կստեղծվեն նաև լրացուցիչ նոր աշխատատեղեր:
Վարչապետը ողջունել է նախաձեռնությունը և հայտնել կառավարության աջակցությունը՝ նրանց ծրագրերին օժանդակություն ցուցաբարելու հարցում: Հովիկ Աբրահամյանը նշել է, որ գործադիրը պատրաստ է քննարկել յուրաքանչյուր ողջամիտ առաջարկ և նպաստել դրա իրականացմանը: Վարչապետի հանձնարարությամբ նշված ընկերությունների ներկայացուցիչներին կընդունի նաև ՀՀ էկոնոմիկայի նախարարը՝ քննարկելու ծրագրերի իրականացման մանրամասներն ու հետագա քայլերը:
Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև ճանապարհաշինության, գյուղատնտեսության, տեղեկատվական տեխնոլոգիաների և այլ ոլորտներում Հայաստանի ներդրումային գրավչությանն ու հնարավորություններին:
Երևանում այսօր աշխատանքներն է սկսել «Հայաստանում էլեկտրոնային կառավարման համակարգային զարգացում» համաժողովը, որով ազդարարվել է «Էլեկտրոնային Հայաստան» ծրագրի ավարտը: Այն կազմակերպվել էր ՀՀ կառավարության և Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության համատեղ ջանքերով: Միջոցառման մասնակիցներին ողջույնի ուղերձ է հղել ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, որն ընթերցել է ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը.
«Հարգելի՛ գործընկերներ,
Համաժողովի հարգելի՛ մասնակիցներ,
Տիկնա՛յք և պարոնա՛յք,
Հայաստանի Հանրապետության կառավարության անունից ջերմորեն ողջունում եմ «Հայաստանում էլեկտրոնային կառավարման համակարգային զարգացում» ծրագրի ավարտն ազդարարող համաժողովի բոլոր մասնակիցներին: Այս համաժողովը մենք դիտում ենք որպես պատեհ հնարավորություն՝ բարձրացնելու հանրային իրազեկվածությունը ոլորտում կատարված փոփոխությունների մասին և մատնանշելու այն նոր խնդիրները, որոնք ի հայտ եկան էլեկտրոնային հասարակության զարգացման ճանապարհին:
Վերջին երկու տարվա ընթացքում Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող այս նախագիծը Հայաստանում էլեկտրոնային կառավարման զարգացման անբաժան մաս է կազմել, ինչի շնորհիվ էլեկտրոնային կառավարման համակարգի զարգացումը Հայաստանում թևակոխել է որակապես նոր փուլ:
2010 թ. Հայաստանի Հանրապետության կառավարությունը նախաձեռնեց էլեկտրոնային կառավարման համակարգի ներդրման ծրագիր՝ համաձայն միջազգային լավագույն չափորոշիչների։ Ծրագրի նպատակն էր ստեղծել մի այնպիսի միջավայր, որտեղ նվազագույնի կհասնի քաղաքացի պետական պաշտոնյա շփումը, ինչի արդյունքում կնվազեն կոռուպցիոն ռիսկերը, կապահովվի մատուցվող ծառայությունների բարձր որակ և հասանելիություն։
Այսօր կարող ենք արձանագրել, որ Հայաստանի բնակչության 67 տոկոսն օգտվում է համացանցից, իսկ ընտանիքների հասանելիության աստիճանը համացանցին էլ ավելի բարձր է՝ 82 տոկոս: Սա արդեն համեմատական ցուցանիշ է Եվրոպական միության երկրների կտրվածքով և տարածաշրջանում բարձր ցուցանիշներից մեկն է: Գոհունակությամբ եմ նշում, որ համացանցի հասանելիությունը գրեթե նույնն է Հայաստանի ողջ տարածքում. մարզերի բնակիչները մայրաքաղաքի բնակիչների հետ հավասարապես օգտվում են համացանցից:
2014 թ. ՄԱԿ-ի էլեկտրոնային կառավարության պատրաստվածության ինդեքսով Հայաստանն զբաղեցրել է 61-րդ տեղը, ինչն զգալի առաջընթաց է նախորդ ցուցանիշի համեմատ՝ 2012 թ.՝ 94-րդ տեղ:
Հարգելի՛ ներկաներ,
Մեկ այլ նշանակալից բարեփոխում ենք համարում քաղաքացիական կացության ակտերի գրանցման էլեկտրոնային համակարգի ներդրումը: Դա նաև կարևոր քայլ է էլեկտրոնային նույնականացման համակարգի բարելավման գործում: Էլեկտրոնային նույնականացման ամբողջական համակարգի ներդրմանը զուգահեռ պետք է ապահովվի նաև անձնական տվյալների պաշտպանությունը և դրանց անվտանգությունը: Այս առումով կարևորում ենք ծրագրում ներգրավված փորձագետների դերը համապատասխան օրենսդրական փոփոխությունների մշակման գործում:
Իրականացվող հիմնարար բարեփոխումներին զուգահեռ «Էլեկտրոնային Հայաստան» ծրագիրն զգալիորեն ընդլայնել է հասարակական սպասարկման հատվածը: Առանձնապես կարևորում ենք ոստիկանության կողմից մատուցվող ծառայությունների էլեկտրոնային համակարգի ստեղծումը: Մշակված համացանցային լուծումների շնորհիվ, օրինակ, հնարավոր է դարձել առցանց տեղեկանալ վարորդների կողմից խախտումների արդյունքում առաջացած տուգանքների վերաբերյալ տեղեկատվությանը և վճարումների կատարմանը համացանցի միջոցով:
Այս դրական միտումների հետ մեկտեղ պետք է նշեմ, որ տեղեկատվական տեխնոլոգիաների և էլեկտրոնային կառավարման պատկառելի ներուժը դեռ ամբողջությամբ իրացված չէ, քանի որ էլեկտրոնային ծառայություններից օգտվողների թիվը դեռևս փոքր է: Այս առումով մենք դեռ անելիքներ ունենք:
Հարգելի՛ մասնակիցներ,
«Հայաստանում էլեկտրոնային կառավարման համակարգային զարգացում» ծրագիրը՝ Եվրոպական միության հետ Հայաստանի համագործակցության հաջողված նախաձեռնություններից է: Հայաստանի կառավարությունը հստակ քայլեր է ձեռնարկում էլեկտրոնային հասարակության զարգացման ուղղությամբ, և այս գործում մենք բարձր ենք գնահատում Եվրոպական միության և այլ դոնորների աջակցությունը: Օգտվելով առիթից՝ կցանկանայի շնորհակալություն հայտնել բոլոր կազմակերպություններին, ընկերություններին և փորձագետներին՝ այս ծրագրի իրականացման ուղղությամբ ներդրված ջանքերի և նշանակալի արդյունքների հասնելու համար»:
Այնուհետև ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարը հանդես է եկել «Էլեկտրոնային պատրաստություն-2014» զեկույցով, որում ներկայացրել է Հայաստանում տեղեկատվական հասարակության զարգացման ներկայիս մակարդակը, էլեկտրոնային ծառայությունների արդի զարգացումները մեր երկրում, ինչպես նաև ապագա ձեռնարկվող քայլերը: Համաժողովին մասնակցող եվրոպացի փորձագետներն էլ իրենց զեկույցներում անդրադարձել են Եվրոպայում էլեկտրոնային կառավարման և էլեկտրոնային ժողովրդավարության զարգացումներին: Շնորհանդեսի ընթացքում ներկայացվել է նաև «e-citizen.am» էլեկտրոնային պորտալը:
«Հայաստան-էլեկտրոնային կառավարման համակարգային զարգացում» ծրագիրը մեկնարկել է 2012 թ. (տևողությունը` 24 ամիս): Այն ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից, արժեքը 1.4 մլն եվրո է:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 13-ին այցելել է Մարտակերտ քաղաք և մասնակցել կապիտալ վերանորոգված պոլիկլինիկայի բացման հանդիսավոր արարողությանը:
Նույն օրը երկրի ղեկավարը Մարտունի քաղաքում ներկա է գտնվել նոր շրջանային հիվանդանոցի բացման հանդիսավոր արարողությանը:
Նախագահն ընդգծել է, որ ժամանակակից սարքավորումներով հագեցած և արդի չափանիշներին համապատասխանող բժշկական հաստատությունները մեծապես կնպաստեն առողջապահության զարգացմանը ոչ միայն այդ շրջաններում, այլ նաեւ ողջ հանրապետությունում` հավելելով, որ պետությունն այսուհետ էլ հատուկ ուշադրության կենտրոնում է պահելու շրջաններում բժշկական սպասարկման որակի բարձրացման հիմնախնդիրները:
Երկրի ղեկավարը երախտագիտություն է հայտնել <<Ղարաբաղ Տելեկոմ>> ընկերությանը այդ ծրագրերի իրականացմանը սատարելու համար:
Միջոցառումներին մասնակցում էին Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, վարչապետ Արա Հարությունյանը, պաշտոնատար այլանձինք:
Ադրբեջանական կողմը դեկտեմբերի 12-ի լույս 13-ի գիշերը կրակել է Տավուշի մարզի սահմանամերձ մի քանի գյուղերի ուղղությամբ: Ասել է՝ Հայաստանի պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
Նրա խոսքով՝ որոշ դեպքերում հայկական կողմը պատասխանել է հակառակորդի կրակոցներին:
Նշենք, որ կրակոցներից այսօր առավոտյան վիրավորվել է Բերքաբեր գյուղի բնակիչ Աղասի Թամրազյանը, նա տեղափոխվել է հիվանդանոց: Բերքաբերի գյուղապետ Արթուր Մադաթյանն ավելի վաղ հայտնել էր, որ ադրբեջանցի դիպուկահարներն Աղասիի վրա կրակել են ձուկ բռնելու ժամանակ, արձակված 10 փամփուշտներից 2-ը կպել են նրա ոտքերին:
news.am
Վերջին օրերին կառավարությունում բուռն աշխատանքային պրոցես է՝ փորձում են պարզերես անել Հովիկ Աբրահամյանի կառավարության 9 ամիսը, փրկել իրավիճակը, որ Ամանորի նախաշեմի հաշվետվությունների ժամանակ ոչ միայն ասելու բան ունենան, այլև չսրեն առանց այն էլ երկրում լարված սոցիալական վիճակը: Բանն այն է, որ կառավարությունը «տեղեկություն» ունի, որ մինչև դեկտեմբերի վերջ դոլարը կհատի 500 դրամի սահմանագիծը, ապա «կկայունանա»:
ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանին հրահանգ է տրված անել ամեն ինչ, որպեսզի «կրիտիկական օրերը» հնարավորինս «անցնցում ու աննկատ» անցնեն: Ջավադյանը բանակցում է մասնավոր բանկերի հետ, որ վերջիններս ավելի լավ պայմաններով վարկեր տրամադրեն, այդ թվում և գործարարներին, որպեսզի ապրանքների գները շատ չբարձրացնեն:
Սերժ Սարգսյանի հրահանգով բանկերը կիրառում են «նոր մեթոդոլոգիա». ներքին կարգով վերաձևակերպում են գործարարների վարկերը, իրար «պաս տալիս»՝ իրավիճակը կարգավորելու համար, քանզի գործարարները չեն կարողանում իրենց վարկերն սպասարկել՝ տոկոսները վճարել:
Իր հերթին էլ նորանշանակ փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը փորձում է բալանսավորել հարաբերությունները միջազգային ֆինանսական կառույցների, Համաշխարհային բանկի հետ, որպեսզի ԵԱՏՄ անդամակցության և Լավրովի վերջին հայտարարության ֆոնին, որ չի բացառվում՝ ԵԱՏՄ երկրները նույնպես ներառվեն Արևմուտքի դեմ ռուսաստանյան պատժամիջոցների գործընթացում, վերջիններս հանկարծ «չհիշեն» Հայաստանի պարտքի ու վարկերի մասին:
Հրապարակ
Վերջին մեկ շաբաթվա ընթացքում տեղի ունեցան ՀՀ քաղաքացիների անձի անձեռնմխելիության, սահմանադրական իրավունքի ոտնահարման մի քանի փաստեր, որոնք հասարակական միտքն ու գիտակցությունը սևեռեցին իրենց վրա:
Քաշքշուկի ու ծեծկրտուքի ենթարկվեցին «Արաբո» ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանը, Ապարանի ջոկատի հրամանատար Ռազմիկ Պետրոսյանը և դաշինքի վարչության անդամ, մամուլի պատասխանատու Սուրեն Սարգսյանը, և անմիջապես մամուլում տարածվեցին լուրեր այն մասին, որ մեղավոր են իշխանություններն ու թոխմախի Մհերը, ոստիկանության զորքերի հրամանատար գեներալ Երանոսյանն ու իշխանամետ ուժերը:
Սակայն ոչ ոք չփորձեց վերլուծություն կատարել, թե ինչու իշխանությունները հասարակական այդ լարված մթնոլորտում փորձ կատարեցին նեղացնելով լռեցնել այն մարդկանց, որոնց լռեցնել հնարավոր չէ, և ինչու ընդիմադիր մամուլն այսքան իմիջիայլոց անդրադարձավ կատարվածին, մինչդեռ ընդիմադիր առաջնորդների ցանկացած քննադատություն հանդիպում է չափազանց կոշտ հարձակման ու գնահատականների:
Երբ ազատամարտիկ գնդապետը քննադատեց Գագիկ Ծառուկյանին, «Բարգավաճ Հայաստանը», ամեն ինչ արեց այդ մարդուն անվանարկելու համար: Ոչ ոք չպաշտպանեց նրան, երբ փորձեցին լռեցնել ազատամարտիկին, ընդհակառակը, երբ նա հայտարարեց, որ հաջորդ անգամ իրեն սպառնալու դեպքում «արյան բաղնիք» կսարքի, բոլորը հարձակվեցին և, օգտագործելով իրենց հարուստ բառապաշարը, քննադատեցին ազատամարտիկ գնդապետին:
Այսօր նույն ձեռագրով վիրավորվում ու հետապնդվում են ազատամարտի մասնակից հրամանատարներ, և ով զարմանք, ինչ որ տեղից հայտնվում է տեղեկատվություն այն մասին, որ մեղավորները իշխանություններն են կամ թոխմախի Մհերը:
Բոլորին հայտնի է, որ Մանվելն ու Ռազմիկը, Սուրենն ու Լյովան երկրի նախագահի մարտական ընկերներն են, և ոչ մեկը մյուսին երբեք չի վիրավորի ու չի վնասի:
Ու՞մ է անհրաժեշտ թշնամացնելու երբեմնի մարտական ընկերներին ու հասարակական լարված մթնոլորտ ստեղծելու, երևի թե միայն «բարձրագույն գոյավորողին» և նրա շնահաճ շրջապատին, ով ճանաչում է Երանոսյան Լյովային, երբեք չի հավատա, որ նա բռունցքների միջոցով կլուծի վիճելի ինչ որ հարցեր: Թոխմախի Մհերին ծանոթ բոլորը կհավաստեն, որ հայրենիքի համար կռված ազատամարտիկը նրա համար բարձրագույն արժեք է և նա ոչ մի դեպքում ոտնձգություն չի կատարի ազգի հերոսի նկատմամբ:
Զարմանալիորեն տեսախցիկները չեն նկարել միջադեպը, իսկ ականատեսները վկայում են, որ Երանոսյանը միայն իր վարորդի հետ է եղել և ոչ մի կապ չի ունեցել ծեծկրտուքի հետ:
Ծիծաղելի է մտածել,որ Թոխմախի Մհերի ուղարկած մարդիկ պատմություն սարքելուց հետո հայտարարել են նրա անունը:
Մեղավորներին անհրաժեշտ է փնտրել նրանց մեջ, ովքեր առաջինն են գոռում բռնեք մեղավորին:
Իսկ քաղաքական պայքարն իրոք, չարժե նրան, որ կործանենք ազգի բարոյական արժեքները:
Ս. Սարգսյան
ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովում այսօր սկանդալային բովանդակությամբ նիստ է տեղի ունենալու: Քննարկվելու է յոթ միջազգային համաձայնագիր՝ նոր վարկեր վերցնելու մասին, ընդհանուր առմամբ՝ շուրջ 260 միլիոն դոլարի:
Վարկերը վերաբերվում են էլեկտրաէներգիայի, ջրամատակարարման, սպասարկման ոլորտներին։ Նշենք, որ այս տարվա վերջին ՀՀ արտաքին պարտքը կկազմի արդեն շուրջ 4 մլրդ 200 մլն դոլար: Որոշ գնահատականների համաձայն, հաջորդ տարվա վերջին այդ թիվը կարող է հատել 5 միլիարդ դոլարի սահմանագիծը: Բացի սա, 2015թ. բյուջեով Հայաստանը մոտավորապես նույնքան պարտք է վերցնում, որքան պետք է փակի: Այսինքն նոր վարկեր է վերցնելու հին վարկերը փակելու համար, ինչը արդեն ինքնին վատ ազդակ է՝ համատարած կոռուպցիայի ֆոնին:
Հայկական Ժամանակ
Այս շաբաթվա սկզբից ՀՀ ԿԲ-ն ամեն օր 6-ական մլն դոլար է աճուրդով վաճառում, սակայն դա ոչ մի կերպ չի դադարեցնում դրամի արժեզրկումը: Երեկ դոլարի գինը Հայաստանում աճել է ևս 3 դրամ 38 լումայով:
Եթե այդ աճուրդների առաջին օրը՝ երկուշաբթի, մեկ դոլարի գինը 456 դրամ 63 լումա էր, ապա երեկ այդ ցուցանիշը հասել է արդեն 464 դրամ 7 լումայի: Այսպիսով, կարելի է արձանագրել, որ ԿԲ-ի իրականացրած աճուրդների 4 օրերի ընթացքում դրամը արժեզրկվել է 1.6 տոկոսով կամ՝ օրական միջինը 0.4 տոկոսով: Բայց դրան նախորդած մեկ ամսվա ամբողջ ընթացքում դրամը արժեզրկվել էր 10 տոկոսով կամ՝ օրական միջինը 0.3 տոկոսով: Իսկ դա նշանակում է, որ ԿԲ-ի կանոնավոր ինտերվենցիաներից հետո դրամի արժեզրկման օրական տեմպը աճել է 33 տոկոսով: Այսքանով կարելի է արձանագրել, որ համենայն դեպս, այս փուլում դրամը դեռ չի հասել իր «հավասարակշռված» փոխարժեքին:
Հայկական Ժամանակ
Դեկտեմբերի 10-ին Ուրուգվայի Արեւելյան Հանրապետության փոխնախագահ, Սենատի նախագահ Դանիլո Աստորիի գլխավորած պատվիրակությունն այցելել է Դիլիջանի միջազգային դպրոց: Պատվիրակությանը ուղեկցել է ՀՀ ԱԺ Հայաստան-Ուրուգվայ բարեկամական խմբի ղեկավար Սուքիաս Ավետիսյանը:
Սենատի նախագահ Դանիլո Աստորին շրջել է դեռեւս հոկտեմբերին դռները բացած դպրոցում, ծանոթացել աշակերտների հետ: Դանիլո Աստորին, ողջունելով դպրոցի աշակերտներին, զրուցել է նրանց հետ, ծանոթացել նրանց առօրյային: Սենատի նախագահը շրջել է դպրոցի ցուցասրահում, որտեղ ներկայացված են աշակերտների անհատական աշխատանքները, գրադարանում, նաեւ մարզասրահում:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.