23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնում է, որ հանրապետության տարածքում փետրվարի 3-ի ցերեկը, 4-8-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը փետրվարի 3-5-ը, այսօրվա համեմատ, աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով, արևելյան շրջաններում՝ 4-6 աստիճանով:
Երևան քաղաքում՝ փետրվարի 3-ի ցերեկը, 4-8-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Հունվարի 28-ից փետրվարի 3-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում օպերատիվ-մարտավարական իրադրությունը եղել է հարաբերական հանգիստ:
Նշված ժամանակահատվածում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 150 անգամ՝ հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 1500 կրակոց: ՊԲ առաջապահ զորամասերը հիմնականում ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից և անհրաժեշտ քայլեր ձեռնարկել մարտական դիրքերի պահպանությունը հուսալիորեն կազմակերպելու համար:
«Հարավային Օսիայի չճանաչված հանրապետության արտգործնախարարությունը հայտարարություն է տարածել վրաց-ռուսական 2011 թվականի պայմանագրի վերաբերյալ, որը վերաբերում է Աբխազիայի եւ Օսիայի տարածքով անցնող տրանսպորտային միջանցքների գործարկմանը՝ անկախ քաղաքական հակադրությունից եւ հակամարտ տարածքներից: Այդ պայմանագիրը ենթադրում է բեռնափոխադրում երրորդ կողմի՝ շվեյցարական ընկերության մոնիտորինգով, սակայն առանց, այսպես ասած, վրաց-աբխազական եւ վրաց-օսական սահմանային իրավական ընթացակարգերի, այլ դրանք իրականացնելով միայն Ռուսաստանի սահմանին:
Հարավօսական ինքնահռչակ հանրապետության ԱԳՆ-ն, ըստ էության, հայտարարել է, որ այդ պայմանագրում իրենք չկան, ու քանի որ իրենք չկան, պայմանագիրը չի կարող ունենալ հաջողություն: Այլ կերպ ասած՝ հարավօսական այդ հայտարարությունը գործնականում խաչ է քաշում Վերին Լարսին այլընտրանք ունենալու Հայաստանի հույսերի կամ սպասումների վրա, որոնց վերաբերյալ պարբերաբար հայտարարում էր Հայաստանի կառավարությունը՝ սկսած նախորդ տարվա հունվարից: Մյուս կողմից՝ հարկ է նկատել, որ նախորդ տարի հունվարին թե՛ վրացական, թե՛ ռուսական կողմերը հայտարարում էին, որ այդ պայմանագրի իրականացման հարցում կա առաջընթաց. եւ մոտ են իրականացման համաձայնության հասնելուն:
Մեկ տարի անց պատկերը կարծես թե լիովին փոխվել է: Անկասկած է, որ հարավօսական հայտարարությունը չէր կարող լինել առանց Ռուսաստանի: Ի վերջո, ինչու այն ժամանակ՝ մեկ տարի առաջ, չկար այդպիսի հայտարարություն, իսկ հիմա կա: Այն հնչում է վրաց-ռուսական բանակցության հերթական ռաունդից հետո, որ օրերս տեղի ունեցավ Պրահայում: Դրանից առաջ ՌԴ փոխարտգործնախարար, բանակցող Գրիգորի Կարասինը հայտարարել էր, որ Հայաստանը դիմել է այլընտրանքից օգտվելու համար, սակայն պայմանագրում երրորդ երկրի մասին խոսք չկա՝ ինչպես Հայաստանի, այնպես էլ Աբխազիայի եւ Օսիայի: Ակնառու էր, որ ՌԴ փոխարտգործնախարարը ուղղակի պայման է դնում, որ Հայաստանը կարող է օգտվել, եթե Վրաստանը համաձայնի գործ ունենալ Աբխազիայի եւ Հարավային Օսիայի հետ: Թե ինչու է ռուսական կողմը նման կտրուկ կերպով դնում հարցը, ըստ էության, մնում է միայն գուշակել: Ի՞նչ է փոխվել անցնող մեկ տարվա ընթացքում, որ այդպես փոխվել է ՌԴ դիրքորոշումը: Արդյո՞ք Մոսկվային մտահոգել կամ զայրացրել է Վրաստանին ամերիկյան հակատանկային սպառազինության տրամադրումը կամ Վրաստան-ՆԱՏՕ հարաբերության խորացման հեռանկարը:
Բայց չէ՞ որ Վրաստանի եվրատլանտյան կուրսը նորություն չէր նաեւ մեկ տարի առաջ: Ներկայումս ՌԴ պահվածքը նշանակո՞ւմ է, որ այդ հարցում խմորվել են նոր եւ առավել լուրջ զարգացումներ: Դեկտեմբերի 25-ին Վրաստան էր մեկնել Սերժ Սարգսյանը, որը հայտարարեց Թբիլիսիում, որ քննարկել են տրանսպորտային տարանցիկ կարողությունները փոխադարձաբար զարգացնելու հարցը: Դրանից անմիջապես հետո, հաջորդ օրը, Սարգսյանը մեկնեց Մոսկվա ԱՊՀ երկրների գագաթնաժողովին մասնակցելու: Ի՞նչ տրանսպորտային տարանցիկ կարողություն զարգացնելու մասին է խոսքը, եթե չկա այլընտրանք Վերին Լարսին: Կարո՞ղ է ինչ-որ բան փոխել Հայաստանը եւ ազդել ՌԴ դիրքորոշման ու պահվածքի վրա: Հազիվ թե: Բայց, մյուս կողմից, իսկ պե՞տք է դա ի վերջո Հայաստանին, թե՞ վերջապես պետք է հրաժարվել այդ պատրանքներից եւ զբաղվել իրական ու առավել խորքային այլընտրանքների որոնումով, այսինքն՝ այլընտրանքային ճանապարհների փոխարեն, այլընտրանքային շուկաների: Ո՞րն է ավելի հասանելի եւ իրատեսական, ու որն է ավելի ռազմավարական»:
«Ժամանակ»
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
Saber Guardian միջազգային զորավարժությունը Հայաստանում չի անցկացվելու: Հայաստանն այդ վարժանքներին ներգրավված չէ: Այս մասին Ռազմինֆոյի հետ զրույցում հայտնեց ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
Նշենք, որ ՆԱՏՕ SHAPE-ի կայքում հրապարակված վարժանքների հունվարի 29-ի ցուցակից էր հայտնի դարձել, որ զորավարժությունն անցկացվելու է Հայաստանում:
Ռազմինֆոն կփորձի պարզաբանումներ ստանալ նաև ՆԱՏՕ-ից:
Saber Guardian-ը ՆԱՏՕ-ի անդամ և գործընկեր երկրների համատեղ զորավարժություններից է: Անցկացվում է 2013 թվականից ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության»՝ եվրոպական և հետխորհրդային պետությունների հետ համագործակցության ծրագրի շրջանակներում:
Ելք դաշինքի անդամ, Երեւանի ավագանու համանուն քաղաքական միավորի խմբակցության անդամ Ալեն Սիմոնյանը Change.org հարթակում ստորագրահավաք է սկսել Մոսկվայի Կրեմլի հրապարակի դամբարանում գտնվող Վլադիմիր Իլյիչ Լենինի մարմինը հողին հանձնելու կապակցությամբ:
«Ավելի քան մեկ դար առաջ մահացած մարդու մարմինը հողին հանձնելը ճիշտ է էթիկական, մարդկային ու քրիստոնեական նկատառումներով»,- ասված է կայքում հրապարակված պետիցիայի տեքստում: Նշվում է նաեւ, որ Լենինի մարմինի պահպանման համար պետությունը տարեկան ծախսում է շուրջ 13 մլն ռուբլի: «Մարմնի պահպանումն ունի նաեւ քաղաքական բաղադրիչ, քանի որ ամրապնդում է անհատի պաշտամունքը եւ ընդհանրապես ազդում երկրի հեղինակության վրա»,- ասված է հրապարակված տեքստում:
Հիշեցնենք, որ օրեր առաջ ռուսաստանցի հանրային գործիչներ Սերգեյ Մարկովը, Դիոնիս Կապտարը եւ իրենց գաղափարակիցները հայտարարել էին, որ Հայաստանը այն երկրների թվում է, որտեղ այսօր, ըստ նրանց, կան ֆաշիզմի հանցակիցների արձաններ՝ չնայած որ Հայաստանը Ռուսաստանի դաշնակիցն է։
Միջոցառմանը խոսվել է նաեւ ֆաշիզմի հերոսացման դեմ պայքարի ստորագրահավաքի մասին։ Արդեն հավաքվել է 200 000 ստորագրություն։ Միջոցառման մասնակիցները մատնանշել են, որ դրանում կա նաեւ Երեւանում գտնվող Գարեգին Նժդեհի հուշարձանի հանման հատուկ պահանջ։ Նրանք պահանջում են հեռացնել Երեւանում տեղադրված Նժդեհի արձանը, ինչը բուռն հակազդեցություն առաջացրեց իշխող ՀՀԿ-ում:
Նշենք, որ Ռուսաստանի հանրային քաղաքական շրջանակներում մինչեւ օրս համաձայնություն չկա Լենինի մարմնի հուղարկավորման հետ կապված: Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Լենինի նկատմամբ կոմունիստների վերաբերմունքը համեմատել է քրիստոնեության սրբերի նկատմամբ պատկառանքի հետ:
«Լենինը դրվել է դամբարանում: Ինչո՞վ է նա տարբերվում սրբերի մասունքներից: Ուղղափառների կամ պարզապես քրիստոնյաների համար։ Երբ ինձ ասում են, թե քրիստոնեական աշխարհում նման ավանդույթ չկա, ինչպես չկա՞: Գնացե՛ք Աթոս, նայե՛ք: Այնտեղ սրբերի մասունքներ կան, եւ մենք այստեղ՝ Վալաամում, Սերգեյի եւ Հերմանի սուրբ մասունքներն ունենք: Փաստորեն, ոչ մի նոր բան այն ժամանակվա իշխանությունը չի մտածել: Այն իր գաղափարախոսության ներքո արել է այն, ինչ մարդիկ վաղուց հայտնաբերել էին»,- ասել էր Ռուսաստանի նախագահը:
Արմինֆո. Եվրոպական Միությունը շարունակում է պնդել, որ հայկական ատոմակայանը պետք է շուտափույտ փակվի, քանի որ հնարավոր չէ նույնիսկ արդիականացման միջոցով մեծացնել կայանի անվտանգությունը միջազգային չափանիշներին համապատասխան: Այս մասին հունվարի 30-ին, Երևանում, Հայաստան-ԵՄ էներգետիկակայի, տրանսպորտի, բնապահպանության, կլիմայի փոփոխության և քաղաքացիական պաշտպանության ոլորտների համագործակցության ենթակոմիտեի հինգերորդ նիստում, պատասխանելով ԱրմԻնֆո գործակալության թղթակցի հարցին, լրագրողներին հայտարարել է Արևելյան գործընկերության երկրների հետ Եվրամիության երկկողմ հարաբերությունների բաժանմունքի ղեկավարի տեղակալ Դիրկ Լորենցը:
Միևնույն ժամանակ, նրա խոսքով, Բրյուսելը հասկանում է Հայաստանի ԱԷԿ-ի կարևորությունը Հայաստանի էներգետիկ անվտանգության ապահովման հարցում: Ներկայումս ԵՄ-ը հայ գործընկերների հետ աշխատում է կայանի անվտանգությունը բարելավելու ուղղությամբ: «Ֆուկուսիմա» ԱԷԿ-ի վթարի ողբերգական հետևանքներից հետո ԵՄ նախաձեռնեց սթրես-թեստերի անցկացումը ԵՄ ատոմային կայաններում: Նման սթրես-թեստ է անցկացրել նաև Հայաստանը: «Այժմ կարևոր է կյանքի կոչել սթրես-թեստի արդյունքները: Կարևոր է նաև ակտիվորեն խթանել էներգաարդյունավետությունը, այլընտրանքային և վերականգնվող էներգետիկան: Եթե տնտեսվի և քիչ օգտագործվի էլեկտրաէներգիան, ապա ապագայում ավելի քիչ էներգիայի օգտագործման պահանջ կլինի», — ասել է Դիրկ Լորենցը:
Իր հերթին, ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների փոխնախարար Հայկ Հարությունյանի տեղեկացրել էր 2017-ի նոյեմբերի 24-ին Բրյուսելում ստորագրված Հայաստան-ԵՄ համաձայնագրի մասին, որտեղ հստակ նշված են այն պայմանները, որոնց հիման վրա Հայաստանը պետք է մշակի ատոմակայանի էներգաբլոկը շահագործումից հանելու «ճանապարհային քարտեզը»:
«Ոչ ոք պատրանքներ չունի, որ գործող էներգաբլոկը պետք է հավերժ աշխատի: $ 270 մլն ռուսական վարկի և $ 30 մլն դրամաշնորհի հիմնական մասն ուղղվել է հենց հայկական ԱԷԿ-ի անվտանգության բարձրացմանը: Ծրագրի իրականացման արդյունքում, երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետը կերկարաձգվի 10 տարի ժամկետով, որից հետո նախատեսվում է դրա շահագործումից հանելը:
Պատասխանելով մինչև 2026 թվականը միջուկային էներգետիկան այլընտրանքային վերականգնվող էներգետիկայով փոխարինելու հնարավորության մասին ԱրմԻնֆո գործակալության թղթակցի հարցին, փոխնախարար Հայկ Հարությունյանը չի բացառում նման զարգացումները: «Ներկայումս իրավիճակը վերականգնվող էներգիայի շուկայում շատ արագ է զարգանում, արագ զարգացում են ստանում նաև կուտակային տեխնոլոգիաները, և այս համատեքստում ամեն ինչ հնարավոր է», — ասել էր փոխնախարարը, հավելելով, սակայն, որ այս փուլում է միջուկային էներգետիկան այլընտրանքայինով փոխարինելու հնարավերության մասին խոսելն առայժմ անիմաստ է: Նա հիշեցրել է, որ Հայաստանի էներգետիկ ոլորտն իր ջանքերն ուղղում է երեք հիմնական նպատակներին` էլեկտրաէներգիայշուկայիազատականացմանը, այլընտրանքային և վերականգնվող էներգիայի զարգացմանը և Հայկական ԱԷԿ-ի թիվ 2 էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգմանը:
Հայկ Հարությունյանը նշել էր, որ ԵՄ աջակցությամբ Հայաստանում իրականավում են մի շարք ծրագրեր այլընտրանքային և վերականգնվող էներգիայի ոլորտներում: Մասնավորապես, ԵՄ-ի 20 մլն եվրո դրամաշնորհի միջոցներով իրականացվում է Երևան քաղաքի լուսավորությունը, ինչը հնարավորություն կտա տնտեսել էլեկտրաէներգիայի զգալի ծավալներ և ֆինանսական ռեսուրսներ: Իրականացվում է նաև կոշտ թափոնների կառավարման ծրագիր Հայաստանի մայրաքաղաքում, ինչպես նաև Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում: Երևանում ԵՄ դրամաշնորհների միջոցներով արդիականացվում են մանկապարտեզները, հաշվի առնելով էներգետիկ արդյունավետության տարրերը: ԵՄ-ը նաև լուրջ աջակցություն է ցուցաբերում երկրի համայնքներին: Նախագծերի իրականացմանն ակտիվորեն մասնակցում է նաև մասնավոր հատվածը: Այսպես, 55 ՄՎտ հզորությամբ «Մասրիկ-1» արևային կայանի շինարարության մրցույթին մասնակցած 10 ընկերություններից հավակնորդների շարքում են հայտնվել Եվրոպական Միությունից 5 կազմակերպություններ:
Ավելի վաղ, Հայաստանում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Մաթիաս Քիսլերը հայտարարել էր, որ Գերմանիայի կառավարությունը և հայ-գերմանական հիմնադրամը (GAF) Հայաստանին տրամադրել է 150 մլն եվրո, «Վերականգնվող էներգետիկայի աջակցության» ծրագրի աջակցմանը, որից 50 մլն եվրոն կուղղվի Որոտանի կասկադի վերականգնմանը: 64 մլն եվրո ուղղված է մասնագետների վերապատրաստմանը և սեմինարների անցկացմանը, մնացածը`էներգախնայողության զարգացմանը: Ծրագրի երրորդ փուլում ֆինանսավորումը կկազմի 97 ծրագիր, որից 86-ը`արևային տաքացուցիչներ տեղադրմանը, 11-ը` ֆոտոգալվանային կայանների կառուցմանը:
Հիշեցնենք, որ «Վերականգնվող էներգետիկայի աջակցության» ծրագրի իրականացմանը գերմանական KfW բանկը, Գերմանիայի կառավարության հետ համատեղ, 2010 թվականին ՀՀ Կենտրոնական բանկի տրամադրել են 18 մլն.եվրո և 1.5 մլն եվրոյի դրամաշնորհ: Այդ փուլի շրջանակներում տրամադրվել են 14 վարկեր, 2,9 մլրդ դրամ ընդհանուր գումարով, որից ութը`փոքր ՀԷԿ-երի շինարարությանը, վեցը` փոքր հիդրոէներգետիկայի գործող օբյեկտների արդիականացմանը: Մինչ այդ, 2004 թվականի նոյեմբերին, Կենտրոնական բանկի և KfW բանկի միջև ստորագրվել էր «Վերականգնվող էներգետիկայի աջակցության» ծրագրի մասին վարկային համաձայնագիրը, 6 մլն եվրո ծավալով, իսկ ևս 1,5 միլիոն եվրո տրամադրվել էր որպես դրամաշնորհ:
Հայաստանի Հանրապետության էներգետիկ անվտանգության ռազմավարության համաձայն, մինչև 2020 թվականը Հայաստանում արտադրվող էլեկտրաէներգիայի 20% -ը հաշվարկվելու է այլընտրանքային և վերականգնվող աղբյուրների կողմից, իսկ 2026 թվականն այդ ցուցանիշը նախատեսվում է հասցնել մինչեւ 50%:
Երևանի քաղաքապետարանի և Ասիական զարգացման բանկի համագործակցությամբ կյանքի կոչվող Դավթաշեն-Աշտարակի խճուղի նոր ավտոճանապարհիկառուցման աշխատանքներն ընթանում են սահմանված ժամանակացույցով: Ավարտը նախատեսվում է 2018 թվականի տարեվերջին: «Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան, Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից տեղեկացրին, որ արդեն իրականացվել են ճանապարհի հողային պաստառի, երկմակարդակ հանգույցների հենապատերի և կամուրջների կառուցման, ինչպես նաև հաղորդուղիների` կենսապահովման ենթակառուցվածքների փոխարինման աշխատանքները:
«Երևանի քաղաքապետարանը վերջին տարիներին մայրաքաղաքում իրականացվող ճանապարհաշինական ծրագրերով էականորեն նպաստել է կենտրոնի ավտոտրանսպորտային հոսքերի բեռնաթափմանը: 2017 թվականի ապրիլից մեկնարկած Դավթաշեն-Աշտարակի խճուղի նոր ավտոճանապարհն այս առումով ևս իր կարևոր նշանակությունը կունենա և մաս կկազմի մայրաքաղաքի շրջանցիկ ճանապարհի»,-տեղեկացրին քաղաքապետարանից:
Անընդհատ երթևեկությամբ նոր ճանապարհը կունենա 6 երթևեկելի գոտի՝ 28 մետր լայնությամբ և շուրջ 5,4 կմ երկարությամբ: Դավթաշեն-Աշտարակի խճուղի ճանապարհահատվածը շահագործման հանձնելուց հետո մայրաքաղաքի Դավթաշեն վարչական շրջանը նոր ճանապարհով կմիանա Աջափնյակ վարչական շրջանի Երևանի արևմտյան մուտքին՝ Աշտարակի խճուղուն։ Ճանապարհահատվածն ուղիղ կապ կհաստատի Չավուշի փողոց-Աշտարակի խճուղի և Հալաբյան փողոց-Եղվարդի խճուղի հանգույցների միջև և կապահովի անընդհատ երթևեկություն՝ առանց լուսացուցային կարգավորման:
Անընդհատ երթևեկությունն ապահովելու նպատակով կկառուցվեն երկմակարդակ տրանսպորտային հանգույցներ:
Երեւանի քաղաքապետարանից տեղեկացրին նաեւ, որ «Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրի» շրջանակներում 2017 թ. մեկնարկել է Արգավանդ-Շիրակ նոր ճանապարհահատվածի շինարարությունը։ Մինչ աշխատանքների մեկնարկը տարածքում իրականացվել են լայնածավալ պեղումներ՝ ստուգելու պատմամշակութային ժառանգություն համարվող Կարմիր բլուրի տարածքի հնագիտական շերտերը։
Շինարարական աշխատանքները ներառում են Հրազդան գետի վրայով 257մ երկարությամբ նոր մետաղական կամրջի եւ մոտ 2,7 կմ երկարությամբ երկկողմանի երթեւեկությամբ ճանապարհի կառուցում: Կամրջի տակ տեղադրվելու է ջրի եւ նավթայուղերի մշտականզտիչ՝ նավթայուղերի հոսքը դեպի գետ կանխելու համար: Նոր ճանապարհն ունենալու է մոտ 24 մ լայնությամբ երթեւեկելի հատված՝4-6 երթեւեկելի գոտիներով: Կառուցվող ճանապարհահատվածը կունենա միջազգային չափորոշիչներին համապատասխան նոր արտաքին լուսավորություն՝ լուսադիոդային (LED) լուսատուներով:
Մայրաքաղաքի շրջանցիկ ճանապարհի շինարարությունն ամբողջությամբ նախատեսվում է ավարտել 2020 թվականին, ինչի արդյունքում Երեւանը կունենա հյուսիսային եւ հարավային մուտքերն ու Երեւանի Շենգավիթ, Մալաթիա-Սեբաստիա, Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջաններն իրար կապող 23 կիլոմետր երկարությամբ միջազգային չափորոշիչներին համապատասխանող նոր ճանապարհ, որը զգալիորեն կբեռնաթափի մայրաքաղաքի կենտրոնական փողոցների երթեւեկությունը:
Հանրապետության տարածքում`
Փետրվարի 1-ի ցերեկը, 2-6-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը փետրվարի 2-5-ը, այսօրվա համեմատ, աստիճանաբար կբարձրանա 6-8 աստիճանով: Երևան քաղաքում՝ Փետրվարի 1-ի ցերեկը, 2-6-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Երևան քաղաքում՝
Փետրվարի 1-ի ցերեկը, 2-6-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Այսօր գործադիրի նիստում հավանություն տրվեց «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» ՀՀ օրենքի նախագծին: Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը ներկայացրեց նախագիծը` կառավարությունը կազմված է վարչապետից, առաջին փոխվարչապետից, երկու փոխվարչապետներից և նախարարներից: Կառավարության կառուցվածքում ընդգրկվում են հետևյալ նախարարությունները՝
1) աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը,
2) առողջապահության նախարարությունը,
3) արդարադատության նախարարությունը,
4) արտակարգ իրավիճակների նախարարությունը,
5) արտաքին գործերի նախարարությունը,
6) բնապահպանության նախարարությունը,
7) գյուղատնտեսության նախարարությունը,
8) էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունը,
9) կրթության և գիտության նախարարությունը,
10) մշակույթի նախարարությունը,
11) միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարությունը,
12) պաշտպանության նախարարությունը,
13) սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը,
14) սփյուռքի նախարարությունը,
15) տարածքային կառավարման և զարգացման նախարարությունը,
16) տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը,
17) տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը,
18) ֆինանսների նախարարությունը:
Կառավարությունը կազմավորվում է վարչապետ նշանակվելուց հետո՝ տասնհինգօրյա ժամկետում:
Իր նշանակումից հետո վարչապետը հնգօրյա ժամկետում Հանրապետության նախագահին է ներկայացնում առաջին փոխվարչապետի, փոխվարչապետների և նախարարների թեկնածու նշանակելու մասին գրավոր առաջարկություն, որը ներառում է համապատասխան թեկնածուի ազգանունը, անունը, հայրանունը և համապատասխան պաշտոնը, որտեղ առաջարկվում է նշանակել նրան:
«Կառավարությունը համարվում է կազմավորված, եթե նշանակվել են կառավարության անդամների առնվազն երկու երրորդը»,- ասաց Դ.Հարությունյանը:
Վրացական Ռուսթավի քաղաքում ավարտվել է առանց կանոնների մարտերի մրցաշարը, որը կազմակերպվել էր Ultimax միջազգային կազմակերպության ադրբեջանցի ներկայացուցիչների կողմից:
«Կարեւոր մարտերից մեկի ժամանակ, հայ բռնցքամարտիկ Սերգեյ Հարությունյանը հենց առաջին ռաունդում տեխնիկական նոկաուտով հաղթել է ադրբեջանցի մրցակցին: Ընդ որում, նա հանդես է եկել ոչ իր քաշային կարգում, ինչի պատճառով մրցակիցը Սերգեյից ծանր է եղել 4 կիլոգրամով»,-այս մասին RusArminfo-ի հետ զրույցում պատմել է Արմֆայթինգ ֆեդերացիայի նախագահ Հայկ Ղուկասյանը:
Մրցույթում նաեւ հանդես են եկել Արմեն Հայրապետյանն ու Միշա Տիգրանյանը, Արմենը հաղթել է Մախաչկալայի ներկայացուցչին ընդամենը 13-րդ վայրկյանին, իսկ Միշան հաղթել է լիբիացի մարզիկին, սակայն ադրբեջանցի խաղավարը հրաժարվել է որպես հաղթող բարձրացնել նրա ձեռքը: Վրացի գործընկերները այս ամենը մեկնաբանել են այն փաստով, որ ադրբեջանցի մրցավարներին իրենց երկրում զգուշացրել են՝ եթե բարձրացնեն հայ մարզիկներից մեկի ձեռքը, կարող են չվերադառնալ հայրենիք:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.