23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

«Այն, ինչ մենք այս մեկ շաբաթվա ընթացքում տեսանք, դա աննախադեպ թռիչք էր: Բնական է, որ ներկրողը չի կարող միայն մեծ կորուստներ ունենալով զսպել իր գնաճը»,- լրագրողների հետ ճեպազրույցում այսօր ասաց Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը:
«Ազատ շուկա ենք, պետության գործառույթներն այդքան էլ խիստ չեն, և շուկան նման դեպքերում խաղում է»,- ասաց նա` հավելելով, որ շուկայում բավական շատ են սպեկուլյատիվ երևույթները: Արսեն Ղազարյանը նշեց, որ սպեկուլյացիան ավելի շատ իրականացվում է տարադրամի փոխանակման կետերում, փոխարժեքի «սև» շուկայում: Իսկ բանկերը երեկվանից սկսել են ազատ վաճառքը:
Այդուհանդերձ, Արսեն Ղազարյանը հույս հայտնեց, որ փոխարժեքի շուկան առաջիկայում կկարգավորվի,գնաճն էլ կմեղմվի:
Ավելին` Արսեն Ղազարյանի խոսքով, ԿԲ նախագահի երեկվա ելույթն արդեն արդյունք է տվել` մի քանի ժամվա ընթացքում երեկ դրամն արժևորվել է ու այսօր էլ շարունակում է արժևորվել:
Լրագրողների այն հարցին, թե հնարավո՞ր է իրավիճակի բարելավմանը նպաստած լինի նաև այն, որ ԿԲ նախագահը երեկ ԱԺ-ում հարցը քննարկել է գործարար-պատգամավորնրի հետ, Արսեն Ղազարյանը պատասխանեց. «Ժամանակին նրանք բիզնեսմեններ էին, որոնք հիմա քաղաքական գործիչներ են: Օրենքով տնտեսվարողներ չեն, նրանք մաքսիմում կարող են լիազորված փայեր ունենան»:
Լրագրողները փորձեցին իմանալ նաև Արսեն Ղազարյանի կարծիքը, թե կպատժվի՞ արդյոք Սամվել Ալեքսանյանը, ով կտրուկ բարձրացնում է շաքարավազի գինը` հաշվի առնելով այն հանգամանքը, որ վարչապետն այսօր հատուկ անդրադարձավ շաքարավազի և ալյուրի գնի անհիմն բարձրացման խնդրին:
«Նախ՝ Սամվել Ալեքսանյանն ինքը գործարար չէ, իր հիմնած համակարգն է աշխատում: Թող Շաբոյանն ուսումնասիրի և ասի: Համակարգը իրավունք չունի դեպուտատին պատժի»,- ընդգծեց նա:
«Փաստինֆո»
«Համոզված եմ, որ մարդիկ հասկացան, որ չի կարելի մեր ժողովրդի բախտի հետ խաղալ, շոկի մեջ պահել մարդկանց, թե՝ դոլարը դառնալու է 700-800 դրամ»,- այսօր մայրաքաղաքի սուպերմարկետներում անակնկալ այցելություններից հետո, ասել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:
Վստահ ենք, որ ժողովրդի բախտի հետ խաղացողներին փոքր ինչ այլ հարթության վրա պետք է փնտրել: Իսկ մարդիկ իրոք շոկի մեջ են ու այդ թույլ տալ Նոր տարվա շեմին, հետո արդարացումներ փնտրելը, մեղմ ասած սիրուն չի:
«Բոլոր այն գործարարները, որոնք դոլար-դրամ փոխարժեքի տատանման ֆոնին անհիմն թանկացրել են ապրանքը, պետք է պատժվեն», — ասել է Վարչապետը, չհստակեցնելով, թե ինչպիսի պատժամիջոցներ ի նկատի ունի և ինչ կտա դա ժողովրդին:
«Մենք բազմաթիվ դեպքերի ականատես եղանք, որ անհիմն թանկացումներ են եղել, մեր պատկան մարմինները շրջում են խանութներում: Թանկացումները պետք է լինեն դոլար — դրամ փոխարժեքի տատանման տոկոսադրույքին համապատասխան, բայց արձանագրվել են դեպքեր, երբ ապրանքը 10-13 տոկոս թանկանալու փոխարեն 30 տոկոս է թանկացել»,- պարզաբանել է վարչապետը:
Նրա տեղեկացրել է, թե կառավարությունը ստեղծել է անկախ հանձնաժողով, որը հիմա ուսումնասիրում է շուկայում կատարվածը որպեսզի օրենքի շրջանակներում բոլոր իրավախախտները պատժվեն: Իրավախատներից է նաև «Փակ շուկա» սուպերմարկետի սեփականատեր գործարար պատգամավոր Սամվել Ալեքսանյանը, որը սակայն այս անգամ էլ է արտոնյալ կարգավիճակում, ըստ Վարչապետի՝ նա զգուշացվել է. «Ինչի մասին որ դուք խոսում եք, ում մասին որ դուք խոսում եք, այդ մարդիկ զգուշացվել են»:
«Առաջիկա շաբաթում իրական կուրսը կլինի, մենք ոչ մի միջամտություն չենք կարող անել, մենք բոլորին փորձում ենք բերել օրենքի դաշտ»,- հայտարարել է Հովիկ Աբրահամյանը:
Վարչապետն եղել է « Փակ շուկա» «Զովք» և «ՍԱՍ» սուպերմարկետներում:
Փոխոստիկանապետ Լևոն Երանոսյանի վարքն ինձ տարօրինակ է թվում: Նա մի լրագրողի ասում է, որ «սխալ բաներ» խոսացողի ականջները կկտրի, այդ հարցազրույցի համար իր վերադասից նկատողություն է ստանում: [Չնայած գեներալ-լեյտենանտին «կարգապահական տույժ» տալը նույնպես բավականին արտառոց է]: Դրանից հետո մեկ այլ լրագրողի նա ասում է, որ այդ «սխալ խոսացող» մարդկանց գլուխները կջարդի: Ըստ երևույթին, նա ձգտում է ստանալ հաջորդ նկատողությունը: Իսկ եթե լուրջ, դա վկայում է մի բանի մասին. մեր բարձրաստիճան պաշտոնյաները դեռևս չեն հասկացել, թե ինչ է պետությունը, ինչով պետp է զբաղվի ոստիկանը, նախարարը, պատգամավորը, Կենտրոնական բանկը և այլն, ինչ պարտականություններ ունենք մենք՝ քաղաքացիներս: Մասնավորապես, ինչպես 20, այդպես էլ 10 տարի առաջ մեր պաշտոնյաներին թվում է, որ պետության հարցերը հնարավոր է լուծել գլուխ ջարդելով կամ ականջ կտրելով:
Փոխոստիկանապետը, շարքային քաղաքացին [անկախ նրանից՝ նա կատարե՞լ է այդ հանցագործությունը, թե՞ ոչ] ու խորհրդարանի գեներալ-պատզամավորը չունեն այն գիտակցությունը, որ նրանք ապրում են պետությունում, ոչ թե «քուչում», որտեղ հարգի է ֆիզիկական ուժի կիրառումը:
Հատուկ չեմ գրում դոլար-դրամ հարաբերության մասին: Որովհետև մեր խնդիրը ոչ թե Ռուսաստանի ազդեցությունն է, ոչ թե անհիմն թանկացումները, ոչ թե սպեկուլյացիան կամ խուճապը: Այդ ամենն ածանցյալ է: Իսկ հիմքը տկար պետություն ունենալն է:
Առավոտ
«Մաքսային կարգավորման մասին» ՀՀ օրենքի նախագծում բավականին անորոշ է և չկարգավորված Հայաստանի Հանրապետություն ներմուծվող ապրանքների մաքսային արժեքների որոշման հարցը: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 17-ին, խորհրդարանում օրինագծի քննարկման ժամանակ ասաց Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:
Վահրամ Բաղդասարյանի խոսքով՝ օրենքով սահմանվում են ՀՀ-ից տարհանվող ապրանքների արժեքների կարգավորման կանոնները, սակայն ներմուծման մասին ամեն ինչ հստակ ասված չէ:
«Լուրջ քննարկում պետք է անել, որ բաց-եր չունենանք: Ի՞նչ է տեղի ունենում այս օրենքի ընդունման դեպքում. փաստորեն եթե ապրանքները ներմուծվել են, ասում ենք՝ գնացեք և խորհրդակցեք մաքսային մարմինների հետ: Պետք է կանոնակարգել, թե ինչ ձևով պետք է խորհրդակցել: Այսինքն, մենք Ազգային ժողովին և կառավարությանը դնում ենք մի կողմ և մեծ լիազորություններ ենք տալիս մաքսային մարմիններին: Սակայն պետք չէ այսքան լիազորություններ տալ մաքսային մարմիններին»,- ասաց ՀՀԿ-ական պատգամավորը:
Վահրամ Բաղդասարյանը կարծում է, որ այս օրինագծով խնդիրներ կառաջանան նաև Սահմանադրության հետ: Նա կոչ արեց օրենքն այնպես կարգավորել, որ «մութ անկյուններ» չմնան:
news.am
Հայկական եկեղեցին սխալ է ուսուցանում Քրիստոսին։
Հայ-լուսաւորչական (Գրիգորեան) եկեղեցին ուղղափառ չէ…
Աւագ քահանայ Դմիտրի ՍՄԻՌՆՈՎ
Ճշմարտութիւնը այն հայելին է, որի արտացոլքը անհանդուրժելի է կեղծաւորութեան եւ երկերեսանութեան համար։
Ֆրիդրիխ ՇԻԼԼԵՐ
Ակադեմիական եօթնեակը իր հախուռն դատողութիւններով կատարում է բաւականին համարձակ մի յայտարարութիւն. «…Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեր ժողովրդի, մեր ազգի Խորհրդանիշներից է, և նրա մասին խոսելիս անհրաժեշտ է չկորցնել պատկառանքը, հարգանքն ու չափավորությունն այդ խորհրդանիշի նկատմամբ: Հիշենք երջանկահիշատակ Վազգեն Վեհափառին, որին ոչ հեռու անցյալում Ազատության հրապարակում անվանում էին «КГБ»-ի գործակալ»։
Անհատը, անձը չի կարող խորհրդանիշ լինել։ Իսկ երբ բանն այնտեղ է հասնում,երբ որեւէ ոք ներկայանում է իբրեւ խորհրդանիշ, ապա մենք գործ ենք ունենում կուռքի հետ եւ հոգեւորի պաշտամունքը դառնում է կռապաշտութիւնը։ Ինչպէս արդէն ասացի՝ կաթողիկոսական գահը կալնողներից շատերն են եղել հոգեւոր արժէքների ու ազգային շահի դէմ գիտակցաբար կամ միամտօրէն գործող մարդիկ։ Նոյնիսկ ս.Գրիգոր Լուսաւորիչը, նոյնիսկ ս. Մեսրոպ վարդապետ Մաշտոցը, նոյնիսկ ս. Գրիգոր վարդապետ Նարեկացին ազգային խորհրդանիշեր չեն կարող լինել եւ չեն, քանի որ նրանք կուռքեր չեն…
Կաթողիկոսական գահը զաւթած ու կալնած Գարեգին Ներսիսեանի եւ Վազգէն Վեհափառ կաթողիկոսի միջեւ այս տարօրինակ մտածողութեամբ մարդիկ նոյնիսկ զուգահեռ են անցկացնում, գրելով. «Վազգեն Վեհափառին…ոչ հեռու անցյալում Ազատության հրապարակում անվանում էին КГБ-ի գործակալ»։
Ոչ ոքի համար նորութիւն չէ, որ իւրաքանչիւր ոք Քաղաքական ոստիկանութեան՝ КГБ-ի թասակի տակ է եղել։ Առաւել եւս՝ քիչ թէ շատ յայտնի քաղաքացիներ ու գործիչներ առանց բացառութեան։ Հայաստանեայց Առաքելական Եկեղեցու Վեհափառ Հայրապետ Վազգէն կաթողիկոսը՝ նոյնպէս։ Գերագոյն Հոգեւոր խորհրդի անդամը կամ հոգեւոր դասից շատերը, որոնց հաշուարկելը անհնար բան չէ, կարող էին լինել ոչ թէ սոսկ թասակի տակ, այլեւ գործակալ։ Եւ այս ամէնին քաջատեղեակ ակադեմիական եօթնեակը եղծում է Վազգէն վեհափառի գործունէութիւնը, «ուրիշի բերանով» յիշեցնելով, թէ նա եղել է գործակալ։
Իսկ Գարեգին Ներսիսեանի եւ КГБ‐ի հետ նրա համագործակցութիւնը բացայայտ է։ Մի՞թէ նախկին չէկստներ են լինում… Այս հռետորական հարցին կայսրութեան գլխաւոր չեկիստ Պուտինը պատասխանեց, որ՝ «Ոչ»… Իսկ ովքե՞ր են Հայաստանի նախագահները, որոնց շահագրգիռ կամքով ու յայտնի զեղծարարութեամբ Գարեգին Ներսիսեանը ապազգային իշխանութիւնների կողմից նշանակուեց պետական հնազանդ պաշտօնեայ։ Այս ամէնին քաջատեղեակ լինելով, երբեմն զարմանում ես, երբ հայ հասարակութեան մէջ յայտնւում են մարդիկ, ովքեր հարցումներ են անում, օրինակ՝ «Որտե՞ղ էր կաթողիկոսը Մարտ 1-ին եւ ինչպիսին եղաւ նրա վերաբերմունքը իշխանութեան ոճրագործութեան նկատմամբ»։ Կամ «Որտե՞ղ է կաթողիկոսը, երբ Հայաստանը գտնւում է իր ֆիզիքական կործանումի եզրին եւ ո՞րն է նրա կեցուածքը երկրի լիակատար վերագաղութացումի նկատմամբ»։
Եւ հէնց այս հարցից ծայր է առնում պատասխանը այն գաղտնապահութեան եւ «տակից գործելու» կաթողիկոսական «հնարամտութեան», որ բացի երկրից, այլեւ Եկեղեցին եւ Հայի Հաւատքն է ուղղորդւում դէպի «Մայր Ռուսիա»։ Դէպի Ռուս Ուղղափառ Եկեղեցու ձուլարան…
Այս գաղափարը տարիներ առաջ ոչ միայն մշակուել, այլեւ գործողութեան մէջ դնելու փորձ են կատարել քաղաքական ոստիկանութեան նախաձեռնութեամբ։ Յայտնի է, որ մոսկուացի մի խումբ հայեր համախօսականով դիմել են ուր հարկ է՝ «Ռուսաստանի Հայ ուղղափառ եկեղեցի» գրանցուելու խնդրանքով եւ միայն ժամանակի Թեմական Առաջնորդի գործնական միջամտութեամբ է, որ այս վայրենի ծրագիրը առայժմ իրականութիւն չի դարձել… Բայց Ներսիսեան եղբայրները ջանասիրաբար աշխատում են այդ ուղղութեամբ։
Աւագ քահանայ (протоиерей) Դմիտրի Սմիռնովը հետեւողականօրէն շարունակ պնդում է, թէ «Մեր այն հայ եղբայրները, ովքեր քրիստոնէութիւնը դաւանում են Հայկական Գրիգորեան Եկեղեցու մէջ, նրանք որոշակի ընդհանուր‐եկեղեցական ըմբռնումներով խորապէս մոլորութեան մէջ են։ Մեզ յայտնի է եւ մենք համարում ենք, որ հայերը քրիստոնէաներ են։ Բայց հայկական եկեղեցին Քրիստոսի մասին ճիշտ չի ուսուցանում։ Իսկ մենք դաւանում ենք ուղղափառութիւն։ Հայ‐լուսաւորչական (Գրիգորեան) եկեղեցին ուղղափառ չէ։ Այս կարելի է ապացուցել ինչպէս երկու անգամ երկու… Այն հարցին, թէ արդեօք մե՞ղք է, եթէ ռուս‐ուղղփառ եկեղեցու ծխականը օրհնութիւն է ստանում հայկական եկեղեցու պատրիարքից, ապա այս դէպքում գոյութիւն ունի եկեղեցական կարգի խախտում։ Ինչը կարող է ժողովրդի մէջ չմտածուած գործողութիւնների տեղիք տալ։ Մենք նման արարմունքներ չենք ընդունում։ Մենք շատ ենք սիրում մեր հայ եղբայրներին, մեր միջեւ լաւ, բարեկամական հարաբերութիւններ են… Բայց դրանով չենք ընդգծում մեր միասնականութիւնը, որպիսին իրականին գոյութիւն էլ չունի»։
Յիրաւի, Ռուսական ուղղափառ եկեղեցու հետ մեր եկեղեցին միասնականութիւն չունի։ Բայց մեր Եկեղեցին հիմնել են Յիսուսի Առաքեալները՝ այն պարագային, որ Ռուսական Ուղղափառ Եկեղեցին Բիւզանդական Եկեղեցու ածանցեալն է։ Եւ իր արմատը ունենալու համար է, որ ռուսական կայսրութիւնը շարունակ պատերազմելով՝ ձգտել է գրաւել Ցարգրադը՝ Կոստանդնուպոլիսը։
Ռուս բանաստեղծ Սերգէյ Գորոդեցկին վկայում է. «Ռուս-թուրքական պատերազմը ռուսների համար կենաց ու պատուի պատերազմ էր: Առաջին Աշխարհամարտի «բարեբաստիկ» առիթից օգտուելով, Ռուսաստանը Հայաստանի վրայով մտնում էր Թուրքիա եւ այս անգամ ոչ թէ արեւմուքից, ինչպէս մի քանի տասնեակ տարի առաջ Բալկանեան պատերազմի օրերին, այլ հիմա արեւելքից էր որոշել «ազատագրել Ցարգրադը»։
Սերգէյ Գորոդեցկիին յայտի էր այն գաղտնի հրամանը, եւ այդ մասին է նա վկայում, որ տրուել էր 1916 թուականին` ռուսական բանակը Վանից նահանջելու մասին: Այսպիսիով, նրա ներխուժումը հայերին «փրկելու» նպատակ չէր հետապնդում, ինչպէս անցեալի պղտոր հորիզոնի վրայ փորձել են ներշնչել հետագային, երբ իր այդ հարձակման դիմաց՝ պարտութեան արդիւնքին ստիպուած եղաւ թուրքերին զիջել Կարսի նահանգը։
…Ներսիսեան եղբայրները Էջմիածնից կամ հէնց Մոսկուայից Հայաստանեայց Առաքելական Եկեղեցու նկատմամբ այս կոպիտ ոտնձգութիւնը հակազդելու փոխարէն, հակառակը, ոչ միայն լռում, այլեւ հաստատում են։
Ի դէպ մեր Եկեղեցու բնութիւնը «ճշգրտուել» է 1837 թուականին Պասկեւիչի «Կանոնադրութեամբ» («Положение»)։ Ռուսները առաջարկեցին մի նոր անուն, որտեղ պէտք չէ յիշատակուէր Հայաստանեայց Եկեղեցու առաքելական հիմնարկեքի մասին։ Եւ նրանք ճանաչեցին իբրեւ թէեւ քրիստոնեայ, բայց իրենց համոզմունքով հերձուած, աղանդաւոր մեր Եկեղեցին՝ ս.Գրիգոր Լուսաւորիչի անունով։ Ռուսերէն ընտրուեց Գրիգորեան եզրաբառը, եւ քանի որ հայերէն այն հնչում էր իբրեւ սովորական ազգանուն, մերոնք իրենց անուանեցին «լուսաւորչական»։
Եւ ահաւասիկ, արդէն մէկուկէս տասնամեակ է, ինչ «կաթողիկոսական» քմահաճոյքով «ճշգրտուել» է մեր Եկեղեցու անունը՝ իբրեւ «Հայաստանեայց Առաքելական Ուղղափառ Եկեղեցի»։
Ինձ մնում է միայն աւելացնել, որ Ներսիսեան արկածախնդիր այս եղբայրները զեղծել են Հայաստանի Հանրապետութեան օրէնքը (17, Յուլիս, 1991 թ.) «Խղճի ազատութեան եւ կրօնական կազմակերպութիւնների մասին», որի նախաբանը հռչակում է. «Ճանաչելով Հայաստանեայց Առաքելական Եկեղեցին որպէս Հայ ժողովրդի ազգային եկեղեցի…»
Հիմա, չնայած իմ այս գրութեան շարժառիթը եղաւ «մտաւորական» ակադեմիականների օրապակաս ու սադրող «Բաց նամակը», սակայն մեր Եկեղեցու կեանքի մէջ մի այնպիսի խճճուած իրականութիւն կայ, որ եթէ սկսում ես քաշել թելի մի ծայրից, ապա նորանոր հոգսեր են ծնւում։ Այս է պատճառը, որ ես արդէն համոզւում եմ, թէ իմ խոհերն ու պարզաբանումները բաւականին երկարելու են։ Բանն այն է, որ իմ համոզմամբ չի կարելի խօսքն ասել ու անցնել, այն ենթադրութեամբ, թէ մեր ընթերցողը քաջածանօթ է Հայաստանեայց Առաքելական Եկեղեցու նաեւ պատմական անցուդարձին՝ գոնէ թռուցիկ կերպով։
Մեր եկեղեցին հիմնարկուել է ոչ թէ 301 թուականին, այլ դեռեւս առաջին դարում եւ Թադէոս ու Բարդուղմիէոս առաքեալներն են եղել Հայաստանի մէջ առաջին քարոզիչները եւ Քրիստոնէական համայնքներ ստեղծողները։
Այնուհետեւ ամէնից էականը… Քաղկեդոնի Տիեզերական ժողովը հնարաւորութիւն տուեց Բիւզանդիային սաստկացնելու իր քաղաքական ազդեցութիւնը Արեւելեան քրիստոնեայ ժողովուրդների վրայ։ Հայ Եկեղեցին մերժեց Քաղկեդոնի ժողովի դաւանաբանական բանաձեւը, որ ընդունում էր «Մէկ Քրիստոս եւ երկու բնութեամբ»։ Այսպիսի բանաձեւը ուղղակիօրէն հարուածում էր մեր ժողովրդի ինքնութեանը, քանի որ այն ընդունելով, դաւանական ընդհանրութիւն էր հաստատուելու մնացեալի հետ։ Հետեւաբար, մեր Եկեղեցին ընդունեց «Մէկ բնութիւն մարմնաւորուած Բանովն Աստուծոյ» բանաձեւը եւ պահպանում է մինչեւ այսօր…
Մեր օրերին, երբ բաւականին առատ են ազգային պատմութիւնը պրպտողները, որոնցից ոմանք նաեւ փորձում են յետին թւով բացայայտել նախնիների «սխալները», ինձ թւում է, թէ մնալու ենք այն պատմութեանը, ինչը առայժմ չարչրկւում է, բայց դեռւես համազգային եւ գիտական արժէքը չի կորցրել։ Յամենայն դէպս աւելի քան մէկուկէս հազարամեակ ունենալով ազգային ինքնութիւնը ապահովող մի դաւանութիւն, բոլորովին անիմաստ եւ ուրիշ նպատակներ հետապնդող ջանքեր են վերադառնալու 451-ի Քաղկեդոնի ընդունած դաւանանքին, եթէ նոյնիսկ մեր հայրերը չարէչար սխալուել են։
Իմ համոզմամբ ազգային ինքնութիւնը պահպանում է ոչ միայն Լեզուն, այլեւ լեզուական մտածողութիւնը եւ անպայման աւանդութիւնները, որոնք մեզ ընդերքի խորքերի հետ կապող հզօր արմատներն են։
…Այսպէս, ուրեմն։
Ներսիսեան եղբայրները Հայաստանի չեկիստական իշխանութիւնների հետ ձեռք-ձեռքի տուած, մեզ մեր Հաւատքով են նաեւ տանում ձուլելու Ռուսական իմպերիայի մէջ։
Միտրոպոլիտ Իլարիոնը վերջերս յայտարարեց, որ ինքը մասնաւորապէս հետաքրքրուել է, թէ ինչո՞ւ է Ռուսաստանի մէջ շնջանառւում «Գրիգորեան Եկեղեցի, երբ պաշտօնական անունն է Հայկական Առաքելական Ուղղափառ Եկեղեցի»։
Մի կողմից աւագ քահանայ Դմիտրի Սմիռնովը յայտարարում է, թէ՝ հայ եղբայրները մոլորութեան մէջ են, երբ դաւանում են Գրիգորեան Եկեղեցուն, որ ուղղափառ չէ եւ, ուրեմն, Հայաստանեայց Եկեղեցին Քրիստոսի մասին սխալ է ուսուցանում. Միւս կողմից Գարեգին եւ Եզրաս Ներսիսեանները կամայականօրէն փոխել են մեր Եկեղեցու պաշտօնական անունը՝ թոյլ տալով որ միտրոպոլիտը յայտնագործութիւն կատարի։
Եւ եթէ չմոռանանք, որ վաղուց ի վեր թթխմոր են ուռեցնում մեր Եկեղեցին աղանդ յայտարարելով, ապա ս. Էջմիածնական հոգեւորականների ստրկամտութեամբ եւ քաղաքական ոստիկանութեան թելադրանով ուղղափառ վերանուանուած եկեղեցի են յայտնագործում, միեւնոյն ժամանակ կաթողիկոսի գահը զաւթած Գարեգին Ներսիսեանը բոլորովին կրաւորական կեցուածք է ընդունել Հայաստանի Հանրապետութեան ու նաեւ արտերկրի մէջ դժգոհութեան խմորումների եւ բացայայտ ընդվզումների նկատմամբ, ապա նաեւ հնարաւոր է դառնում պատասխանել այն հարցին, թէ ինչո՞ւ է նա աջ ու ահեակ կարգալոյծ անում, հրաժարական ընդունում կամ պաշտօնազուրկ անում եպիսկոպոսների, վարդապետների ու քահանաների եւ այն էլ բացառիկ մի աշխուժութեամբ, որպիսին բնաւ չի երեւում նրա հոգեւոր ծառայութեան ասպարէզի մէջ։
Գարեգին Ներսիսեանը զբաղուած է աշխարհիկ քաղաքական գործունէութեամբ եւ գլխատում է բոլոր նրանց, ովքեր իրենց իսկ գոյութեամբ խանգարում են իրեն հոգեւոր‐քրիստոնէական աշխատանքի նուիրումով…
© Կարէն Ա.ՍԻՄՈՆԵԱՆ, Փարիզ, 2014 (շարունակութիւն երկրորդ եւ յաջորդիւ)
Մաս առաջին՝ այստեղ
Կոնֆուցիոսն ասում էր՝ եթե դու ատում ես, ուրեմն քեզ հաղթել են: Սա, իհարկե, վերաբերում է բոլոր բացասական էմոցիաներին՝ թե անձնական, թե պետական մակարդակով: Օրինաչափությունը շատ լավ երևում է մեր բարեկամ Ռուսաստանի օրինակով: Ուկրաինայում այս գարնանը տեղի էր ունեցել հեղափոխություն՝ Միացյալ Նահանգների աջակցությամբ: Ենթադրենք, այնտեղ իշխանության են եկել սարսափելի, զզվելի մարդիկ, որոնք ուզում են լավ հարաբերություններ չունենալ Ռուսաստանի հետ և ամբողջությամբ կողմնորոշված են դեպի Արևմուտք: Արդյոք դա բավարա՞ր հիմք է, որ դու՝ Ռուսաստանի հարգարժան ղեկավարություն, կենտրոնանաս մի խնդրի վրա՝ ինչպես վրեժ լուծել ուկրաինացիներից: Վերջիններս էլ, բնականաբար, ճիշտ նույն զգացմունքներն ունեն ռուսների նկատմամբ, բայց Ուկրաինայի վատ վիճակը մեզ վրա այնքան չի ազդում, որքան Ռուսաստանինը:
Սեփական խնդիրները (նախևառաջ տնտեսական) լուծելու փոխարեն՝ Ռուսաստանը մխրճվել է պատերազմի մեջ, և հիմա տնտեսական առումով երկիրը հասել է ողբալի վիճակի: Իսկ դրա հիմքը բացասական, ապակառուցողական էմոցիաներն են, որոնք գերակշռեցին այդ երկրի վերնախավում և, ինչու չէ, նաև ժողովրդի մոտ:
Չգիտեմ, թե որքանով է վիճակը փոխհատուցվում «բարոյական առավելություններով». երբ եվրոն արժե 100 ռուբլի, տեղի՞ն են արդյոք արհամարհական արտահայտությունները «գեյ-րոպայի» հասցեին: Եթե Ռուսաստանին խանգարում են «կայսերական» բացասական էմոցիաները, ապա մեր՝ «գաղութային» դեստրուկտիվ հույզերն են, մասնավորապես, վախը ու խուճապը: Վախը մեզ համար նախևառաջ աշխարհաքաղաքական կատեգորիա է՝ եթե ռուսը չլինի, թուրքը մեզ կոչնչացնի: Բայց կան նաև «ներքին կյանքում» խուճապի դրսևորումներ:
Օրինակ՝ «դրամը արժեզրկվում է, վա՛յ, մենք կորանք, պետք է փախչել Ռուսաստան» (որտեղ ռուբլին ավելի շատ է արժեզրկվում): Կամ՝ ավելի կենցաղային. «ինքնաթիռը վայրէջք է կատարել, վա՛յ, շուտ վազենք ելքի մոտ, թե չէ՝ մեջը կմնանք»: Բայց չնայած տարբեր ժողովուրդների մոտ այդ բացասական էմոցիաները տարբեր ձևերով են դրսևորվում, դրանց բոլորի «մերանն է» չարությունը, վրեժխնդրությունը, ատելությունը, որը, ինչպես շատ վաղուց է նկատել չինացի փիլիսոփան, պարտության առաջին նշանն է: Ցանկացած պրոֆեսիոնալ մարզիկ դա կհաստատի:
Ինչո՞ւ է այդպես: Որովհետև փորձելով հարվածել ուրիշին՝ դու հարվածում ես ինքդ քեզ: Ես դա պատկերավոր, ամենևին՝ ոչ գիտականորեն, տեսնում եմ այսպես. մթնոլորտի մեջ բաց թողնելով քո բացասական էմոցիաների բացիլը՝ դու այն իրականում չես հասցնում հասցեատիրոջը, այլ սկսում ես շնչել այդ վարակված օդով և հիվանդանում ես հենց այդ բացիլի պատճառով: Դա չի նշանակում, որ չարությունը պիտի «մեջդ պահես»: Ոչ՝ իհարկե. այն հենց քո՛ մեջ չպիտի լինի: Թե չէ տեսաք, թե ինչ եղավ. Ռուսաստանը չարացավ Ուկրաինայի նկատմամբ, որոշեց նրան պատժել, արդյունքում ինքը տուժեց: Մենք նրա հետ միասին:
Խմբագրական
Առավոտ
Մինչև տարեվերջ Հայաստանը միջազգային կազմակերպություններից ստանալու է շուրջ 200 միլիոն դոլարի վարկային միջոցներ, և կառավարությունում հույս ունեն, որ այդ գումարի մուտքը Հայաստան կկայունացնի ֆինանսական շուկան: Այս մասին երեկ մեր թղթակցին ասել է կառավարության մի բարձրաստիճան ներկայացուցիչ, ով ցանկացել է գաղտնի մնալ:
Ներկայումս ՀՀ և վարկատու կազմակերպությունների պաշտոնյաները մեխանիզմներ են քննարկում, թե ինչ անեն, որ Հայաստան մտնող արտարժույթը չհոսի դեպի Ռուսաստան: Սա հիմա համարվում է մեր ֆինանսական շուկայի մեծագույն խնդիրներից մեկը, քանի որ կարծիք կա, որ դրամի արժեզրկման պատճառներից մեկն էլ այն է, որ դոլարը Հայաստանից տանում են ՌԴ: Ի դեպ, ԱԺ-ն երեկ վավերացրել է մի շարք վարկային համաձայնագրեր, այսօր էլ կվավերացնի ևս մի քանիսը:
Հայկական Ժամանակ
Երևանում ամանորյա ձևավորման լույսերը կմիացվեն գլխավոր տոնածառի լույսերը միացնելու հանդիսավոր արարողությամբ, որով էլ կտրվի մայրաքաղաքի տոնական միջոցառումների մեկնարկը։ Ամանորի օրերին մայրաքաղաքը հագեցած է լինելու տոնական միջոցառումներով. վարչական բոլոր շրջանների կենտրոնական հրապարակներում՝ յուրաքանչյուրում մեկական օր, մինչև հունվարի 31-ը, տոնածառերի մոտ կանցկացվեն տոնական համերգներ ու տարբեր միջոցառումներ։
«Ովքեր կնախընտրեն բացօթյա միջոցառումները, համոզված եմ, կգոհանան. դրանց ճաշակն ու որակն ապահովված է բազմազանությամբ։ Այս տարի ևս համագործակցում ենք մասնավոր հատվածի հետ, մասնավորապես՝ խանութների, օբյեկտների, որոնց տոնական ձևավորման համար հայտարարված է մրցույթ։ Լավագույն ձևավորում ապահոված մասնավոր ընկերությունները կպարգևատրվեն քաղաքապետի կողմից»,- մայրաքաղաքում Ամանորի տոնական գլխավոր միջոցառումներն ու ծրագրերը ներկայացնելով՝ նշել է Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը։
Դեկտեմբերի 22-ին Հանրապետության հրապարակում գլխավոր տոնածառի լույսերը միացնելու միջոցառումը կմեկնարկի ժ. 19։00-ին։
«Միջոցառմանը մասնակցելու է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ով խորհրդանշական արարողությամբ կմիացնի գլխավոր տոնածառի և ամբողջ Երևանի տոնական լուսավորությունը։ Միջոցառումը կշարունակվի էստրադային համերգային ծրագրով, որին մասնակցելու են հանրահայտ երգիչ-երգչուհիներ։ Բոլորին հրավիրում ենք Ամանորն սկսել հենց այս միջոցառումով»,- նշել է Արամ Սուքիասյանը։
Հաջորդ օրը՝ դեկտեմբերի 23-ին, ժամը 17։00-ին Կարապի լճում հանդիսավորությամբ բացվելու է սահադաշտը։
Նոր տարին դիմավորելու տոնակատարությունը Հանրապետության հրապարակում մեկնարկելու է դեկտեմբերի 31-ի երեկոյան և շարունակվելու է մինչև կեսգիշերն անց. ճիշտ կեսգիշերին տարեմուտը նշանավորվելու է ամանորյա մեծ հրավառությամբ։ Տոնական համերգին մասնակցելու են հանրահայտ երգիչներ ու խմբեր։ Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանն ընդգծել է, որ այդ գիշեր մետրոպոլիտենն աշխատելու է մինչև ժ. 02։00-ը ։
Հունվարի 5-ին Հանրապետության հրապարակում տոնական միջոցառում է լինելու հատկապես մանուկների համար։ Ժամը 15։00-ից մեկնարկող միջոցառմանը ելույթ կունենան ոչ միայն փոքրիկներն ու մանկական խմբերը, այլև վաստակավոր, ժողովրդական արտիստներ, ովքեր կկատարեն մանկական երգեր, նաև դուետներ՝ այն պատանի երգիչ-երգչուհիների հետ, ովքեր հաջողություններ ունեն երգարվեստում, տեղական ու միջազգային մրցույթներում։
Սուրբծննդյան տոնին այս տարի ևս թեմատիկ համերգ է ծրագրված։ Հունվարի 6-ին Հանրապետության հրապարակի բեմում ելույթ կունենան ազգային երգի ու պարի, ինչպես նաև հոգևոր երաժշտություն կատարող համույթներ։
Ամանորյա միջոցառումների ամփոփիչ համերգը հունվարի 13-ին է, Հանրապետության հրապարակում՝ գլխավոր տոնածառի շուրջ։
Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը ներկայացրել է նաև Ամանորին ավանդական դարձած՝ քաղաքապետարանի կողմից իրականացվող սոցիալական ծրագիրը։ 24 հազար 300 ընտանիք տոնի նախօրեին քաղաքապետարանի կողմից սննդային փաթեթներ կստանա։
«Ամանորյա միջոցառումների սոցիալական բաղադրիչով կարծում եմ որոշ չափով օգտակար եղած կլինենք անապահով ընտանիքներին»,- նշել է Արամ Սուքիասյանը։
Երևանի քաղաքապետարանը տոնական նվերներ՝ քաղցրավենիքով փաթեթներ է պատրաստել 38.500 փոքրիկների՝ քաղաքապետարանի ենթակայության մանկապարտեզների բոլոր սաների, ինչպես նաև սոցիալական տարբեր խմբերում ընդգրկված ընտանիքների երեխաների համար։ 4000 երեխաների տրվելու են նաև ամանորյա ներկայացումների տոմսեր։ Արամ Սուքիասյանը նշել է նաև, որ ամանորյա մանկական ներկայացումներ են բեմադրվել նաև Երևանի քաղաքապետարանի ենթակայության թատրոններում՝ Պատանի հանդիսատեսի թատրոնում, Հր. Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնում, «Մհեր Մկրտչյան» արտիստական թատրոնում։
Աշխատանքային այցով Արցախում գտնվող ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ԼՂՀ պաշտպանության նախարար, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանի ուղեկցությամբ, դեկտեմբերի 16-ին այցելել է բանակի արևելյան ուղղությամբ տեղակայված մարտական հենակետեր:
Հայկական երկու հանրապետությունների ռազմական գերատեսչության ղեկավարները ծանոթացել են մարտական հերթապահության կրման պայմաններին, մարտական հերթապահություն իրականացնող անձնակազմի անվտանգության բարձրացման ուղղությամբ իրականացված ինժեներական աշխատանքներին, զինծառայողների մարտական պատրաստականությանն ու բարոյահոգեբանական վիճակին, ինչպես նաև հետաքրքրվել են նրանց առօրյայով և կենցաղային պայմաններով:
Երեկ հայտնի դարձավ, որ Իրաքյան քրդստանի ինքնավարության նախազահ Մասուդ Բարզանին ստորագրել է լեզվի մասին օրինագիծը, որով հայերենը, ասորերենը և թուրքմեներենը քրդերենին ու արաբերենին զուգահեռ պաշտոնական լեզու է ճանաչվել:
Պատասխանելով հարցին, թե հնարավոր է, որ հայոց լեցվի ուսուցիչները գնան Իրաքյան Քրդստան դասավանդելու՝ ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժոդովի անդամ, ՀՀԿ պատգամավոր Ռուզաննա Մուրադյանը ասաց, որ գաղափարը ցանկալի կլիներ: Այնուամենայնիվ, ըստ պատգամավորի, ուսուցիչննրի այցը սփյուռքի գաղթօջախներ այժմ էլ է տնղի ունենում՝ չնայած, որ այդ երկրներում հայոց լեցուն պետական նշանակություն չունի:
Չորրորդ ինքնիշխանություն
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.