23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 22-ի ժամը 11.00-ի դրությամբ ՀՀ տարածքում բոլոր ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը:
Արագածոտնի մարզի Թալին քաղաքում առկա է մառախուղ:
Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարների կողմից ավտոճանապարհներին կատարվում են աղով և ավազով մշակման աշխատանքներ:
ՀՀ ԱԻ նախարարությունը խորհուրդ է տալիս երթևեկել ձմեռային անվադողերով, իսկ նշված վայրերում երթևեկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարսի ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար` անվաշղթաների կիրառման դեպքում:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Լոռու մարզ: Նախագահը նախ ծանոթացել է Թումանյանի տարածաշրջանում գտնվող Մ-6-Թեղուտ 3,7 կմ երկարությամբ ավտոճանապարհի հիմնանորոգման աշխատանքներին, հանդիպում ունեցել Շնող և Թեղուտ համայնքների բնակիչների հետ, ապա մեկնել «Վալլեքս» խմբի ընկերություններին պատկանող Թեղուտի պղինձ-մոլիբդենային հանքավայրի տարածք, ծանոթացել հանքավայրում իրականացված աշխատանքներին, այցելել Թեղուտի հանքահարստացուցիչ գործարան, որտեղ ներկա է գտնվել գործարանի շահագործման մեկնարկի արարողությանը:
Սերժ Սարգսյանը շրջայց է կատարել գործարանում, զրուցել աշխատակիցների, այդ թվում՝ հարևան համայնքներից ընկերությունում ներգրավված աշխատակիցների հետ, այնուհետև մասնակցել Թեղուտի լեռնահանքային համալիրի շինարարության ավարտի և արտադրական գործընթացի մեկնարկին նվիրված հանդիսավոր արարողությանը, որի ժամանակ Հանրապետության Նախագահը պետական պարգևներ է հանձնել. տնտեսության զարգացման գործում մատուցած ակնառու ծառայությունների և ներդրած անձնական ծանրակշիռ ավանդի համար Հայաստանի Հանրապետության տնտեսության վաստակավոր աշխատող, «Գրանդ Հոլդինգ» ընկերության հիմնադիր, նախագահ Հրանտ Վարդանյանը՝ հետմահու, «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի տնօրենների խորհրդի նախագահ Մաքսիմ Հակոբյանը և «Վալլեքս» խմբի ընկերությունների նախագահ Վալերի Մեջլումյանը պարգևատրվել են «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշանով:
Հարցազրույց ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի դեկան, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր, Հանրային խորհրդի անդամ Հայկ Սարգսյանի հետ
— Պարոն Սարգսյան, վերջին երկու օրում ռուսական ռուբլին սկսեց կայունանալ: Մոսկվայի բորսայում դոլարի կուրսն 80-ից հասավ 60-64 ռուբլու: Դրամը ևս առողջացման միտում է ցուցաբերում: Ի՞նչ է սա նշանակում:
— Դա ընդամենը աժիոտաժային բաղադրիչի փոփոխություն է: Այո, դոլարի պաշտոնական փոխարժեքը սահմանվել է նորից 450-460-ի սահմաններում, իսկ վաճառքը 500-520-ով է իրականացվում: Սա հետևանք է նրա, որ մեղմացվել է խուճապային բաղադրիչը:
— Ինչո՞վ էր պայմանավորված, որ խուճապը նվազեց:
— Պաշտոնական հայտարարություններով այն մասին, որ, ի վերջո, լինելու է արժևորման գործընթաց, և որ այս ամենը պայմանավորված էր սպեկուլյացիայով: Մարդիկ փող էին աշխատում ստեղծված իրավիճակում: Միշտ այդ կամայական պրոցեսները կան: Հատկապես Հայաստանի նման երկրներում: Երբ մենք ունենք չկայացած երկրորդային շուկա, որտեղ կարող են արժեթղթեր վաճառվել և այլն, առաջնային շուկայում նման սպեկուլյատիվ երևույթների հնավորությունները շատ ավելի մեծ են: Փողն ապրանք է դառնում, դրա՝ որպես դեֆիցիտ ապրանքի վաճառքի վրա սկսում են սպեկուլյացիա անել:
— Որքա՞ն կտևի այս արժևորումը: Թեև դոլարի կուրսն ընկավ, բանկերը չեն վաճառում դոլար կամ քիչ են վաճառում: Հնարավո՞ր է, որ կրկին բարձրանա դոլարի կուրսը:
— Իհարկե, չեն վաճառում, սահմանափակ է դոլարի վաճառքը, սակայն մեծ տատանումներ չեն կարող լինել: Կլինեն փոքր տատանումներ՝ կապված ամբողջական առաջարկի և ամբողջական պահանջարկի հետ: Մինչև որ այս երկուսի միջև կա խզում, տատանումների հնարավորություն միշտ կառաջանա: Այդ խզումը բնակչության սպառմամբ կամ պահանջարկով չէ պայմանավորված, այլ պայմանավորված է կապիտալ ներդրումներով, ներմուծում-արտահանում հարաբերակցությամբ, պետբյուջեի ծախսերով: Իսկ կայունացումը պետք է երկարաժամկետ հատվածում դիտարկվի:
— Դրամը ոնց որ թե կայունացավ, բայց խանութներում առաջին անհրաժեշտության ապրանքների գները չեն իջնում: Սա է՞լ է սպեկուլյացիա:
— Ոչ, այստեղ ուրիշ խնդիր կա: Փոխարժեքի և գների միջև կապն իսկապես գոյություն ունի: Էկոնոմիկայում սուրբ երրորդության նման մի բան կա, որը կոչվում է անհնարինության երրորդություն: Սա ի՞նչ է նշանակում: Պետք է դու կարողանաս ընտրություն կատարել փոխարժեքի կայունության, գների կայունության և կապիտալի սահմանափակումների միջև: Միաժամանակ այս բոլորն իրար հետ լուծել հնարավոր չէ: Եթե մի պեդալին սեղմում ենք, մյուսն է փոխվում: Հիմա, գների կայունությունը եղած սահմանափակումների պայմաններում փոխարժեքի կայունությամբ է պայմանավորված: Եթե փոխարժեքը կայուն մնա, գները նորից կմնան կայուն: Սակայն, քանի որ այդ պրոցեսը դեռ երկարաժամկետ չի դրսևորվել, ընդամենը մեկ-երկու օրվա մասին է խոսքը, պետք է սպասենք, տեսնենք, թե փոխարժեքի տատանումներն ինչպիսին կլինեն, և հետո նոր գների մասին վերջնական դատողություն կունենանք:
— Այսինքն, եթե դրամի կայունացումը երկար տևի, գները կիջնե՞ն:
— Այո, բայց սովորաբար կա, այսպես կոչված, արգելանիվի էֆեկտ: Սա ևս օրինաչափություն է: Բարձրանալուց հետո գները հեշտ չեն իջնում, մինչև որ բալանսը չլինի: Այսպես ասեմ՝ պետք է գները «հանգստանան», նոր իջնեն:
— Պարոն Սարգսյան, այսօր Հայաստանում անկայուն և անորոշ տնտեսական իրավիճակ է, եթե չասենք՝ անկառավարելի: Ի՞նչ է լինելու:
— Ստեղծված իրավիճակում և տնտեսվարող սուբյեկտները, և բնակչությունը դժվարին կացության մեջ են: Նրանք ունենում են եկամուտների մեծ կորուստներ: Արտահանողների համար ազգային դրամի արժեզրկումը, թերևս, կարող է օգտակար լինել, բայց դրա համար ժամանակ է պետք, իսկ այս պահին նրանք ևս կորուստներ են կրում: Անորոշությունը վերացնելու համար ԿԲ-ն և կառավարությունը, որոնք ներազդման բավարար միջոցներ ունեն և լուրջ գիտական սպասարկում, պետք է համատեղ գործեն: Կարծում եմ, դրա համար նրանք բավարար գործիքներ ունեն:
— Այդ դեպքում ինչո՞ւ չեն գործադրում: Ռուսաստանի կառավարությունը, օրինակ, վերջին երկու օրերին փորձում է կոորդինացնել արտահանողների շահույթի վաճառքը, կառավարության և ԿԲ-ի հետ համատեղ կանխել վալյուտային սպեկուլյացիաները:
— Փորձ կատարվեց միայն ԿԲ մոնետար մեթոդներով շուկայի մասնակցությամբ միլիոնավոր դոլարների ամենօրյա վաճառքով ներազդել պրոցեսների վրա, բայց կյանքը ցույց տվեց, որ սա գործուն միջոց չէ: Այդ է պատճառը, որ ես ասում եմ, որ համատեղ պետք է աշխատել, կիրառելով գործիքների այն ամբողջությունը, որը կկայունացնի իրավիճակը: Այդ գործիքները պետք է ոչ ստանդարտ լինեն: Մեր առևտրային գործընկերների հետ պետք է, կարծում եմ, շատ խնդիրներ պարզեն: Մասնավորաբար, խնդիրը վերաբերում է ռուբլի-դոլար-դրամ եռյակի փոխգործունեությանը, տարբեր պայմանագրերի հնարավոր վերաձևակերպումներին և այլն:
— 90-ականների սկզբում ռուբլուց անցանք դրամի, և նույն անորոշությունն էլ բնակչության մոտ այն շրջանում էր:
— Մարդիկ հիշում են 93 թվականը, ազգային դրամի ներմուծումը, երբ 1 դոլարի համար սահմանվեց 12,5 դրամ փոխարժեք: Անցած 20 տարիների ընթացքում մենք ունեցել ենք մինչև 600 դրամ փոխարժեքի աճ, և երկու անգամ եղել են շոկային թռիչքներ՝ 300-400 դրամ, իսկ հիմա էլ՝ 410-500 և ավելի: Կարծում եմ, ներկայիս իրավիճակում իրական փոխարժեքը դեռևս չի ձևավորվել, այն պրոցեսի մեջ է: Դեռևս նույն առաջարկի և պահանջարկի բալանսավորման կանոնները կբերեն նրան, որ փոխարժեքը կձևավորվի:
— Հայաստանի հետ ի՞նչ է լինելու:
— Հայաստանն ունենալու է տնտեսական վերելք, այս ամենն անցնելու է, իհարկե, հասարակության որոշակի շերտի տնտեսական զրկանքների գնով: Որքանով են արդարացված այս զրկանքները՝ այլ խնդիր է, բայց մենք ունենք բոլոր նախադրյալները՝ իրավիճակը շտկելու և վերելք ապահովելու, որպեսզի մեր տնտեսական աճը լինի կայուն և նպաստի զարգացմանը:
— Հնարավո՞ր է, որ մենք ավելի շուտ մտնենք ռուբլու գոտի:
— Այսօրվա դրությամբ ստորագրված համաձայնագրերով ռուբլու գոտուն անդամակցելու մասին խոսելը դեռ վաղ է: Տեսանելի հորիզոնում չեմ կարծում, որ դա հնարավոր լինի: Իսկ հետագայում տնտեսական ինքնիշխանությունը չի բացառում նաև խոր ինտեգրում, ռուբլու գոտու կամ մեկ ուրիշ վալյուտայի ընդհանրական գործադրում Մաքսային միության կազմ մտնող երկրների համար:
— Ռուբլու գոտի մտնելով, մենք չե՞նք կորցնում մեր տնտեսական անկախությունը:
— Կամովի անդամագրումը և խոր ինտեգրումն ինչ-որ մի միությանը, առևտրային ռեժիմների, հարկային, մաքսային համակարգերի ներդաշնակեցումը և ազգային դրամի փոխարինումը մեկ ընդհանրական արժույթով չի նշանակում տնտեսական ինքնիշխանության կորուստ: Դրա օրինակն են ԵՄ-ն և եվրոն: Մեր պատկերացումները տնտեսական ինքնիշխանության մասին պետք է փոխվեն, որովհետև գլոբալիզացման և ինտեգրման այս դարաշրջանում գիտական մոտեցումը ենթադրում է ինքնիշխանության պայմաններում նաև խորը ինտեգրում և այս երեք ատրիբուտների վերանայում՝ առևտրային ռեժիմի, ազգային դրամի և հարկային ու մաքսային քաղաքականության:
Սյուզան Սիմոնյան
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանն այսօր՝ դեկտեմբերի 19-ին, մասնակցել է Հայաստանի Հանրապետության Նախագահի մրցանակի համար «Լավագույն քաղաքային մարզական համայնք», «Լավագույն գյուղական մարզական համայնք», «Լավագույն մարզական բակ» 2014 թվականի հանրապետական ստուգատեսների հաղթողների մրցանակների հանձնման հանդիսավոր արարողությանը:
Գաբրիել Ղազարյանը ողջունել է ներկաներին և նշել, որ ՀՀ համայնքներում առկա բարեկարգ, վերանորոգված և մարզումների համար հարմարեցված բակերը ՀՀ կառավարության կողմից տարվող մեծածավալ աշխատանքի տեսանելի հատվածն է միայն՝ ուղղված ֆիզիկական կուլտուրայի և սպորտի մասսայականացմանը, տարածմանն, առողջ ապրելակերպի քարոզչությանը: Նախարարը շնորհավորել է հաղթողներին և հույս հայտնել, որ հաջորդ տարիների ընթացքում ՀՀ Նախագահի մրցանակին հավակնող համայնքների թիվն ավելի է մեծանալու:
Ներկաներին ողջունել և շնորհավարական խոսք է ասել նաև նախարարի տեղակալ Խաչիկ Ասրյանը, որը համակարգում է մասսայական սպորտի ուղղությամբ տարվող աշխատանքները: Փոխնախարարը ներկայացրել է ամփոփ տեղեկատվություն, ինչպես վերոհիշյալ ստուգատեսների, այնպես էլ ընթացիկ տարում մասսայական սպորտի և առողջ ապրելակերպի բնագավառում նախարարության կատարած աշխատանքների ու կազմակերպած մարզական մասսայական միջոցառումների արդյունքների վերաբերյալ:
ՀՀ Նախագահի մրցանակով պարգևատրվել են՝
«Լավագույն քաղաքային մարզական համայնք»
1-ին տեղի մրցանակ՝ Շիրակի մարզ, ք. Գյումրի,
2-րդ տեղի մրցանակ՝ Սյունիքի մարզ, ք. Քաջարան,
3-րդ տեղի մրցանակ՝ Արմավիրի մարզ, ք. Էջմիածին,
«Լավագույն գյուղական մարզական համայնք»
1-ին տեղի մրցանակ` Տավուշի մարզ, գ. Կողբ,
2-րդ տեղի մրցանակ` Շիրակի մարզ, գ. Ամասիա,
3-րդ տեղի մրցանակ` Վայոց ձորի մարզ, գ. Արենի,
«Լավագույն մարզական բակ»
1-ին տեղի մրցանակ` Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի 1-րդ զանգվածի Նանսենի փողոցի 7-րդ շենքի և N 106 դպրոցի հարակից մարզական բակ
2-րդ տեղի մրցանակ` Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի Նալբանդյան 2-րդ շենքի հարակից բակ
3-րդ տեղի մրցանակ` Երևան քաղաքի Ավան վարչական շրջանի Ավան-Առինջ, 1-ին միկրոշրջան, 2/11-րդ շենքի հարակից մարզական բակ
Միաժամանակ, համապատասխան կարգի հավաստագրերով և գավաթներով պարգևատրվել են 2014 թվականին ՀՀ մարզերում և ԼՂՀ–ում անցկացված մարզական փառատոնի հաղթող Լոռու մարզի Վանաձոր, Գեղարքունիքի մարզի Վարդենիս և Տավուշի մարզի Իջևան քաղաքները:
Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը ոչ մի կերպ չի հարմարվում այս պաշտոնին, և մարդկանց հետ չշփվելու նրա ձգտումը մարզպետարանում զվարճանքի թեմա է դարձել: Բացի նրանից, որ Աբրահամյանը մարզի բնակիչների ընդունելությունը հանել է իր աշխատակարգից, մարզպետարանի շենքի վրա և նախամուտքում տեսախցիկներ է տեղադրել ու մի հաստիք էլ նշանակել է հատուկ այդ տեսախցիկների շարժին օնլայն հետևելու համար, որպեսզի իրեն հրատապ զեկուցեն, թե ով է մտնում մարզպետարան, ում հետ, ինչու: Ասում են՝ այսպիսով մարզպետին հաջողվում է կանխել անցանկալի հյուրերի մուտքն իր մոտ։:
Հրապարակ
Բելառուսի և Ղազախստանի խորհրդարանները վավերացրել են Հայաստանի՝ ԵՏՄ-ին անդամակցելու մասին պայմանագիրը, հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը։
Բելառուսի խորհրդարանում միևնույն ժամանակ նշվել է, որ Լեռնային Ղարաբաղը չի ընդգրկվի ԵՏՄ-ի կազմում՝ Հայաստանի անդամակցությունից հետո. այս մասին հայտնել է Բելառուսի արտաքին գործերի նախարարի տեղակալ Ալեքսանդր Միխնևիչը՝ ներկայացնելով Հայաստանի անդամակցության մասին պայմանագրի վավերացման օրինագիծը, նշում է belta.by կայքը։
«Մենք անհանգստություն ունենք, որ այն տարածքները, որոնք չեն գտնվում Հայաստանի կազմում, կարող են հայտնվել Մաքսային միության կազմում։ Հայկական կողմն ըմբռնումով մոտեցավ այդ պահանջին։ Պայմանագրին կցվել է նոտա այն մասին, որ Լեռնային Ղարաբաղը Հայաստանի Հանրապետության մաս չի կազմում։ Հնչել է հայկական կողմի պաշտոնական բանավոր հայտարարությունը»,- նշել է նա։
Նա նաև ընդգծել է, որ չկա ոչ մի խոչընդոտ՝ Հայաստանը «դե-ֆակտո» ՄՄ-ի մասնակից և ԵՏՄ-ի ապագա անդամ դարձնելու համար։
Հիշեցնենք, որ Ռուսաստանը, Բելառուսը և Ղազախստանը մայիսին ստորագրել և այնուհետև վավերացրել էին Եվրասիական տնտեսական միության ստեղծման մասին պայմանագիրը, որն իր աշխատանքը կսկսի 2015թ. հունվարի 1-ից։
Նշենք, որ Մինսկում հոկտեմբերի 10-ին ստորագրվել էր Հայաստանի անդամակցության մասին պայմանագիրը։
Ղազախստանի խորհրդարանը փաստաթուղթն ուղարկվել է երկրի ղեկավար Նուրսուլթան Նազարբաևին՝ ստորագրման համար, ինչից հետո այն ուժի մեջ կմտնի։
tert.am
Երբ ասում ենք, որ Հայաստանին անհրաժեշտ են հիմնարար փոփոխություններ, նկատի ունենք առաջին հերթին մտածողության փոփոխությունը: Եվ սա, թերևս, ամենադժվարն է փոփոխություններից, թերևս ավելի դժվար, քան իշխանափոխությունը: Դժվարության մասշտաբը հասկանալու համար կարելի է դիտարկել հենց թեկուզ Ամանորի օրինակը: Ամեն տարի հարյուր հազարավոր մարդիկ Ամանորյա դեպրեսիայի պիկին պոռթկում են, թե վերջ, այլևս նույն կերպ Ամանորին չեն վերաբերվելու, նույն կերպ չեն դիմավորելու Նոր տարին և հաջորդ տարի նորից գնում են «Կայզեր» սուպերմարկետից հերթական վարկը վերցնելու՝ Ամանորյա սեղանի ճոխությունն ապահովելու համար: Սա շատ լեգիտիմ պատճառներ ունի, ծնողները չեն ուզում, որ երեխաները ընկերների կամ դասարանցիների մոտ վատ զգան այն պատճառով, որ իրենց սեղանին ինչ-որ բան այնպես չէ, կանայք չեն ուզում, որ ամուսինները վատ զգան, ամուսինները չեն ուզում, որ կանայք վատ զգան, և այդպես շարունակ: Ամանորից կես ժամ առաջ իսկապես ամեն ինչ լավ է, իսկ մի քանի ժամ անց ծագում է անխուսափելի հարցը, բա էսքանը ո՞նց ենք ուտելու, որ չփչանա:
Հետո մեր տուն գալիս են առաջին հյուրերը: Ու մենք նրանց առաջ դնում ենք բուդը, տոլման, բլինչիկը, ստալիչնի սալաթը: Բայց մեր հյուրերը չեն ուտում դա և հասկանալի է, որովհետև նրանք նախ իրենց տանը դիմավորել են Նոր տարին, կերել իրենց բուդը, տոլման, բլինչիկը և ստալիչնի սալաթը: Հետո գնացել են քավորի տուն, քավորի տանը կերել քավորենց բուդը, տոլման, բլինչիկը և ստալիչնի սալաթը: Հետո քավորի տնից շտապ վերադարձել են իրենց տուն, որովհետև իրենց սանիկն է եկած եղել, տան դռների առաջ մնացել: Շտապ հասել են, որ սանիկները դրսում չմնան: Ու սանիկների առաջ օրինակ են ծառայել նորից կերել են իրենց սարքած բուդը, տոլման, բլինչիկը և ստալիչնի սալաթը, որ սանիկներին հավեսի գցեն: Հետո եկել են մեր տուն: Ու մենք այդ մարդկանց բացատրում ենք, որ մենք մեր բուդը, տոլման, բլինչիկը և ստալիչնի սալաթը պատրաստել ենք բոլորովին ուրիշ բաղադրատոմսով:
էս ամեն ինչի մեջ չափազանց անառողջ բան կա: Իհարկե, հիմա այս իրավիճակը փոխվում է, բայց հիմնականում տեխնիկական պատճառներով: Գոյանում են հարուստներ, որոնք արմատապես այլ կերպ են նշում Նոր տարին, աղքատները նույնիսկ այսպես չեն կարողանում նշել: Բայց մարդկանց մեծամասնությունը, միևնույն է, հավատարիմ է այս սցենարին: Եվ իրապես պետական մակարդակի խնդիր է մարդկանց ամանորյա սթրեսից պաշտպանելը, և երբեմն նման հարցերը պետք է լուծել վարչական միջամտությամբ: Ինչպե՞ս կարելի է դա անել, օրինակ՝ Ամանորի կապակցությամբ պետք է ունենալ միայն մեկ ոչ աշխատանքային օր հունվարի 1-ը: Հունվարի երկուսը պետք է լինի աշխատանքային, եթե նույնիսկ շաբաթ է կամ կիրակի: Եվ հաջորդը ոչ աշխատանքային, պետք է լինի հունվարի վեցը՝ Սուրբ ծնունդը, և հիմնական շեշտը պետք է դնել հենց այս օրվա վրա: Ու վերջ, նոր տարվա առաջին 15 օրվա մեջ ուրիշ ոչ աշխատանքային օրեր չպիտի լինեն, բացի շաբաթ, կիրակիներից: Սա մի վարչական որոշում է, որի արդյունքում վերջապես իր մահկանացուն կկնքի խոզի բուդը, իսկ բլինչիկը, տոլման և ստալիչնի սալաթը կշարունակեն մնալ ցանկալի:
Հայկական Ժամանակ
Պուտինյան տխրահռչակ ակումբների «հայր», «գրիբոյեդովականներին» Հայաստան տանող-բերող Անդրանիկ Նիկողոսյանը պատրաստվում է նոր «ծրագիր» անել: Գրքերն ու տաքսիստների ռուսերեն իմացությունը Ձեզ այլևս չի՞ հետաքրքրում՝ հարցրինք նրան.«Հետաքրքրում են, հայ երիտասարդությունը պետք է անպայման տիրապետի ռուսերենին, սակայն մենք պատրաստվում ենք ռազմավարական զարգացման ծրագրեր իրականացնել… այսուհետ կենտրոնանալու ենք մարզային-գյուղատնտեսական ծրագրերի վրա. արդեն պայմանավորվածություն կա Ռուսաստանի 10 գուբերնատորների հետ, որոնք առաջիկայում կլինեն Հայաստանում՝ 15 թվին գյուղացիներին տրվող գումարի դիմաց բանջարեղեն, միրգ, ձկնեղեն արտահանելու այդ նահանգներ»:
Էլ չե՞ք ուզում դառնալ նախարար, թե՞ դրա համար եք դա անում: «Ես երբեք չեմ ցանկացել»: Բա ինչո՞ւ էինք նույն ինքնաթիռով վարչապետի հետ թռչում Մոսկվա: «Մենք պատահաբար նույն ինքնաթիռում էինք հայտնվել»: Եվ պատահաբար միմյանց կողք նստել:
Հրապարակ
Այս պահին ՀՀ բանկերում դոլարի կուրսը տատանվում է հասնելով արդեն առք՝ 465, վաճ.՝480 դրամի:
Ամենաբարձրը՝ 465 դրամ, ՀայբիզնեսբանկՀ ՓԲԸ
Միջինը՝ 460 դրամ, Պրոմեթեյ Բանկ
Իսկ ամենացածր կուրսը՝ 450 դրամ, Արցախբանկ
ՊՆ վարչական համալիրում դեկտեմբերի 18-ին տեղի է ունեցել ՀՀ գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովի ամփոփիչ նիստը` հանձնաժողովի նախագահ, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի գլխավորությամբ:
Պաշտպանական գերատեսչության ղեկավարը իր բացման խոսքում նշել է, որ գերիների հայրենադարձման առումով 2014թ. եղել է լարված աշխատանքային տարի: Նախարարը փաստել է, որ Հայաստանի Հանրապետությունը մշտապես ակտիվ ու նախաձեռնող է գերիներին հայրենադարձելու և անհայտ կորածների ընտանիքներին օգնություն ցուցաբերելու հարցում:
Հանդիպման ընթացքում հանձնաժողովի անդամները ներկայացրել են 2014թ. ընթացքում իրականացված միջոցառումներն ու ծրագրերը, հանդես եկել առաջարկություններով: Նախանշվել են նաև 2015 թվականի աշխատանքային հիմնական ուղղությունները: Սեյրան Օհանյանը ամփոփել է կատարված աշխատանքները և հանձնաժողովի անդամներին մի շարք հանձնարարականներ է տվել` հետագա աշխատանքներն առավել արդյունավետ և պատշաճ իրականացնելու համար:
Նիստի ավարտին պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հանձնաժողովի մի շարք անդամների ակտիվ գործունեություն ծավալելու համար պարգևատրել է գերատեսչական մեդալներով, պատվոգրերով և նվերներով:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.