23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Հայ գործարար համայնքից ստացված տեղեկությունների համաձայն, վերջին շրջանում ռուսական մի քանի խոշոր ընկերություններ հետաքրքրություն են դրսևորում Հայաստանում պետական բյուջեով իրականացվող գնումների ընթացակարգերով:
ՀՀ պետբյուջեի միջոցներով տարեկան հարյուրավոր միլիոն դոլարների գնումներ են արվում սկսած գրենական պիտույքներից և կենցաղային ապրանքներից, վերջացրած ավտոմեքենաներով ու սարքավորումներով:
ՀՀ–ի՝ ԵՏՄ անդամ դառնալուց հետո այդ գնումների մրցույթներին ռուսական ընկերությունների մասնակցությունը պետք է խիստ պարզեցվի: Իսկ վերջիններս իրենց ֆինանսական հնարավորություններով կարող են ուղղակի ճզմել մեր ընկերություններին:
Հայկական Ժամանակ
Անավարտ մնացած շինարարական օբյեկտների տերերն առաջիկայում կպատժվեն: Այս մասին այսօր հայտարարեց քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը` տեղեկացնելով, որ մշակվել է Կենտրոնի մասին օրենքի նախագիծը, որով էլ պատժամիջոցներ են նախատեսված անպարտաճանաչ ու անբարեխիղճ կառուցապատողների համար: Նարեկ Սարգսյանի խոսքով՝ պատժամիջոցները վերաբերում են հարկերի ավելացմանը:
«Երկրաչափական պրոգրեսիայով հարկերը կաճեն»,- ասաց Ներակ Սարգսյանն ու նշեց, որ այս դեպքում արդեն կառուցապատողը պիտի ընտրի` կա՛մ նորմալ կատարել իր ստանձնած պարտավորութոյւնները, կա՛մ վճարել բավական բարձր հարկեր:
Այն հարցին, թե արդյոք պատժամիջոցները կտարածվե՞ն նաև օրենքի ընդունումից շատ ավելի վաղ անավարտ մնացած շինություններին` Երիտասարդական պալատին, «Դվին» հյուրանոցին և այլն, Նարեկ Սարգսյանը դրական պատասխան տվեց` հավելելով, որ այս դեպքում օրենքը հետադարձ ուժ կունենա:
«Փաստինֆո»
Այս հարցն են այսօր քննարկել ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանը և Թուրքմենստանի սպորտի պետական կոմիտեի նախագահի տեղակալ Մակսատ Նասիրովը:
Հյուրը, նախ շնորհակալություն է հայտնել նախարարին ջերմ ընդունելության համար և տեղեկացրել, որ հիացմունքով է հետևում հայ մարզիկների ունեցած ձեռքբերումներին ըմբշամարտ, բռնցքամարտ, ուշու և ծանրամարտ մարզաձևերում: Պարոն Նասիրովը խնդրել էնախարար Ղազարյանի աջակցությունը կազմակերպել համատեղ սեմինարներ, ցուցադրական պարապմունքներ, որի ընթացքում նշված մարզաձևերի հայ մասնագետներն իրենց փորձըկփոխանցեն Թուրքմենստանի մարզիչներին:
Նախարարն իր պատրաստակամությունն է հայտնելթուրքմեն գործընկերոջ համագործակցության առաջարկներն ուսումնասիրելու, երկու երկրների ուսումնամարզական բազաների ներուժն առավել արդյունավետ օգտագործելու, համատեղ ուսումնա-մարզական պարապմունքներ անցկացնելու, մասնագետների փոխադարձ այցելություններըկազմակերպելու ուղղությամբ: «Նախնական պայմանավորվածությունն արդեն կայացվել է, հաջորդ քայլն արդեն դիվանագիտական խողովակներով երկու երկրների միջև փոխգործակցության համաձայնագրի նախագծի պատրաստելն է»,- իր խոսքում նշել է Գաբրիել Ղազարյանը:
Կողմերը համաձայնվել են, նախքան համաձայնագրի ստորագրումը, շարունակել համագործակցությունը` ակտիվորեն մասնակցելով երկու երկրներում կազմակերպվող միջազգային առաջնություններին:
Հետաքրքիր է, որ ԱՄն-ում արգելված են սեքսուալ ծառայությունները, հասարակաց տներ ևս չկան, կամ գործում են խիստ գաղտնի պայմաններում: Այնտեղ փողոցում չես կարող «աղջիկ» վերցնել, ոստիկան կանայք հաճախ են հայտնվում փողոցային կնոջ դերում ու պատժում օրիազանցին,իսկ պատիժը շատ խիստ է լինում:
Սակայն ԱՄՆ-ում գործում են մերսման կենտրոններ, որտեղ մերսման հետ մեկտեղ մատուցում են նաև այլ տիպի ռելաքս ծառայություններ:
ԱՄՆ –ում չկան նաև տարատեսակ քլաբներ: Ի տարբերություն մեզ, որտեղ «կոշկակարի բուտկայի» վրա էլ է գրված «Ստրիպտիզ ակումբ»,այնտեղ համատարած չեն, իսկ հատուկենտ ստրիպտիզ բարերը չափազանց զգույշ են գոծում:
Այսօր մեր հարուստ Հայաստանում կան և՛ քլաբներ, և՛ ստրիպտիզ բարեր, և՛ հյուրանոցային բարդելներ, վերջերս աշխուժացել է նաև «մերսման »ծառայությունը (դրա անվան տակ «մատուցվում» են կանայք և տղամարդիկ), որոնք այսօր ամենաեկամտաբեր բիզնեսն են համարվում, ու որոնց տանիքն անհիշելի ժամանակներից հիմնականում ուժային պաշտոնյաներն են:
Ի դեպ, ԱՄՆ-ում չկան նաև վերընշված հաստատություններում ու դրանց շուրջ ծեծուջարդի ենթարկվող անձինք, սակայն սա այլ թեմա է, որին կանդրադառնանք մեկ ուրիշ անգամ:
Վերջին օրերին որոշ զանգվածային լրատվության միջոցներ մտահոգություն են հայտնում գյուղատնտեսական կենդանիների մորթի ծավալների ավելացման ուղղությամբ: Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությունը տեղեկացնում է, որ մտահոգության անհրաժեշտություն չկա, քանի որ գյուղատնտեսական կենդանիների մորթն իրականացվում է ամանորյա նախատոնական առևտրի կապակցությամբ` ազգաբնակչությանը թարմ միս և մսամթերք ապահովելու նպատակով: Հարկ է նշել, որ յուրաքանչյուր տարի մսի իրացման ամենամեծ ծավալներն արձանագրվում են չորրորդ եռամսյակում:
Ընդ որում, տարվա ընթացքում արտադրված մսի 15-17%-ը ստացվում է հոկտեմբեր, 18-20%-ը` նոյեմբեր և ավելի քան 26-28%-ը` դեկտեմբեր ամսին: Մսի արտադրության և իրացման նման համամասնությունը պահպանվում է արդեն տարիներ շարունակ, և գյուղատնտեսական կենդանիների մորթի ծավալների ներկայիս ավելացումը բազմամյա օրինաչափության դրսևորում է: Ի դեպ դեռևս 2014 թվականի հունվարի 1-ի դրությամբ նախորդ տարվա համեմատությամբ մեր հանրապետությունում տավարի գլխաքանակն ավելացել էր 16.6 հազար գլխով, իսկ ոչխարներինը և այծերինը` շուրջ 43 հազար գլխով: Բնականաբար, ավելացած գլխաքանակին համապատասխան ընթացիկ տարվա դեկտեմբերին նախորդ տարվա համեմատությամբ ավելի շատ կենդանիներ կիրացվեն մսի համար, քանի որ ավելացած գլխաքանակի գրեթե կեսը ֆերմերներն աճեցրել են բացառապես միս ստանալու նպատակով:
Ի դեպ, հենց անասնագլխաքանակի ավելացմամբ պետք է բացատրել այն հանգամանքը, որ ամիսներ շարունակ մեր ներքին շուկայում տավարի և ոչխարի մսի գները մնացել են անփոփոխ, մինչդեռ մեր հարևան երկրներում նկատվել է զգալի գնաճ: Միաժամանակ Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությունը տեղեկացնում է, որ ընթացիկ տարում հանրապետությունում կուտակվել են կոպիտ կերերի բավարար պաշարներ, և գյուղատնտեսական կենդանիների ձմեռացման ընթացքում խնդիրներ չեն առաջանա:
Ավելին` վերլուծությունները ցույց են տալիս, որ 2014 թվականին նախորդ տարվա համեմատությամբ ըստ օպերատիվ տվյալների, ավել կկուտակվի շուրջ 25.0 հազար տոննա խոտ և 7 հազար տոննա ծղոտ, ինչը հուսալի երաշխիք է անասնագլխաքանակի ավելացման համար: Ըստ օպերատիվ տվյալների` 2015 թվականի հունվարի 1-ի դրությամբ, նախորդ տարվա նույն ժամանակամիջոցի համեմատությամբ, անասնագլխաքանակի աճի միտումը կշարունակվի:
ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին
Կարծում եմ, այն ճգնաժամը, որի մեջ մենք թևակոխում ենք [եկեք իրերն իրենց անունով կոչենք], տարբերվում 1998–ի և 2009-ի ճգնաժամերից: Այս մեկն ավելի համակարգային է և, եթե կարելի է այդպես ասել, ավելի «գաղափարական»: Տնտեսական խնդիրների առաջ են կանգնելու ինչպես վերը նշված, այնպես էլ մի շարք այլ հետխորհրդային երկրներ: Ըստ մասնագետների՝ կյանքի մակարդակը, մարդկանց իրական եկամուտները նվազելու են մոտ 20-30 տոկոսով: Դոլար առնել–ծախելն այստեղ չի օգնի՝ ոչ պետական, ոչ կորպորատիվ, ոչ էլ անձնական մակարդակներով:
Իսկ ինչը կօգնի: Նախևառաջ՝ ազնվորեն խոստովանել, թե ինչպիսին է մեր վիճակը: Նախորդ ճգնաժամի ժամանակ մենք փորձեցինք ղեկավարվել այն ժամանակվա վարչապետ Տիգրան Սարգսյանի դեղատոմսով՝ որքան քիչ խոսենք ճգնաժամի մասին, այնքան նա մեզ շրջանցելու է: Մենք, կարծես թե, համոզվեցինք, որ այդ դեղատոմսը չի օգնում: Այս անգամ եկեք ոչ մի բան չթաքցնենք և ինքներս մեզ չխաբենք:
Այո. պետք է խոսել ճգնաժամի մասին, բայց՝ ինչպե՞ս: Կարելի է խուճապի մատնվել, ընկնել հուսահատության գիրկը, ասել, որ դա փակուղի է, որ հանգամանքների առջև մենք անզոր ենք և այլն: Իսկ կարելի է ճգնաժամը դիտարկել որպես բացվող բազմաթիվ նոր հնարավորություններ, շատ բան վերանայելու և փոխելու ասպարեզ [օրինակ՝ հրաժարվել ավտորիտար–մենաշնորհային մոդելից]:
Ճգնաժամի առավելությունն այն է, որ հաղթելու են նրանք, ովքեր ճիշտ են մեկնաբանում իրավիճակը և ըստ այդմ էլ կառուցում իրենց հետագա գործունեությունները: Այս իրավիճակում ուժեղն ուժեղանում է, իսկ թույլը՝ թուլանում: «Ով ունի, նրան պիտի տրվի ավելիով, իսկ ով չունի, նրանից պիտի վերցվի ունեցած փոքր բաժինն էլ» [Մատթեոս 13; 12]:
Հուսով եմ՝ հասկանալի է, որ խոսքը նյութական ունեցվածքի մասին չէ:
Խմբագրական
Առավոտ
Օրերս Վայոց ձորի նորանշանակ մարզպետ՝ ՀՀԿ-ական Հարություն Սարգսյանի առաջարկով վարչապետ Հոկիկ Աբրահամյանը զբաղեցրած պաշտոնից ազատել է Վայոց ձորի փոխմարզպետ Արամ Գրիգորյանին: Մեր տեղեկություններով՝ մարզպետը փոխմարզպետի թափուր տեղի համար արդեն իսկ հավակնորդ ունի, և նա իր աներձագն է՝ Վասիլ Ասլանյանը, ով Սարգսյանի մարզպետ նշանակվելուց հետո Վայքի քաղաքապետի պաշտոնակատարն է:
Ժամանակ
Օրերս մեր լրատվական դաշտում հայտնվեց հերթական լավատեսական տեղեկությունը: Ըստ այդմ դեկտեմբերի 15- 16-ին Իրանի մայրաքաղաք Թեհրանում անցկացվել է հայ-իրանական միջկառավարական հանձնաժոդովի 12-րդ նիստը, որի ավարտին ստորագրվել են մի քանի հուշագրեր: Դրանց թվում է նաև «Մեղրի ՀԷԿ-ի կառուցման հուշագիրը», որի տակ իր ստորագրությունն է դրել հանձնաժողովի հայկական կողմի համանախագահ, ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը: Այս հուշագիրը ինքնին զավեշտ է, որովհետև երկու տարի առաջ 2012 թվականի նոյեմբերի 8-ին, Սերժ Սարգսյանի մասնակցությամբ տեղի է ունեցել Մեղրի ՀԷԿ-ի շինարարության մեկնարկի հիմնարկեքի պաշտոնական արարողությունը:
Եթե կազմակերպվում է հիմնարկեքի արարողություն, նշանակում է, որ նախաշինարարական, ապագա կառույցի, այսպես ասած, փաստաթղթային փուլը ավարտվել է ստորագրվել են բոլոր հուշագրերը, պայմանագրերը, և շինարարությունը սկսվել է: Ի դեպ, Մեղրի ՀԷԿ-ի շուրջ փաստաթղթերի պատրաստումը սկսվել էր դեռ 2009 թվականին: ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունից մեզ պարզաբանեցին, որ նոր հուշագրի ստորագրման անհրաժեշտությունը ծագել է շինարարության ժամկետների և տեխնիկական մի քանի չափորոշիչների փոփոխություններով: Սա, թերևս, ենթադրում է, որ առաջիկայում նոր հիմնարկեքի, նոր հանդիսավոր արարողության և նորանոր լավատեսական ռեպորտաժների ականատեսը կլինենք: Կկառուցվի՞ հիդրոէլեկտրակայանը, թե ոչ՝ էական էլ չէ էականը ոչ թե հիդրոէլեկտրակայանն է, այլ նրա շուրջ լավատեսական լրատվություն ապահովելը։
Հայկական Ժամանակ
ՀՀ Նախագահ, Երևանի պետական համալսարանի խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր համալսարանի գիտական խորհրդի նիստերի դահլիճում մասնակցել է ԵՊՀ խորհրդի նիստին:
Տարեվերջյան նիստում քննարկվել և հավանության է արժանացել 2013/2014 ուսումնական տարվա ԵՊՀ գործունեության վերաբերյալ ռեկտորի հաշվետվությունը. հաստատվել են 2013/2014 ուսումնական տարվա ԵՊՀ գործունեության հիմնական ուղղություններով կատարված աշխատանքների և ԵՊՀ 2010-2014թթ. զարգացման ռազմավարական ծրագրով հաշվետու ժամանակաշրջանում նախատեսված գործողությունների կատարողականները: Նշվել է, որ 2010-2014թթ. ռազմավարական ծրագրով նախատեսված էին ռազմավարական մի շարք ուղղություններ, որոնք նպատակաուղղված էին ԵՊՀ-ում բարձրորակ կրթության ապահովմանը, բարձրակարգ հետազոտությունների և նորարարությունների իրականացմանը, որակյալ կադրային ներուժի կատարելագործմանը, որակյալ ծառայությունների տրամադրմանը, ընդունելության բազմազանեցված մուտքի ընդլայնմանը, ֆինանսական կայունությանը և մի շարք այլ խնդիրների լուծմանը: Ռազմավարական ծրագրի իրականացման ժամանակացույց-պլանով հստակ սահմանվել էին այդ խնդիրների համապատասխան գործողությունների կատարման ժամկետները՝ ըստ ուսումնական տարիների և կիսամյակների, ինչպես նաև կատարող ստորաբաժանումները և պատասխանատու անձինք: Ռեկտոր Արամ Սիմոնյանի հաշվետվությունը ներառել է հիշյալ ուղղություններով իրականացված աշխատանքները և դրանց արդյունքները:
Օրակարգի հարցերի շարքում խորհրդի անդամները քննարկել և հաստատել են ԵՊՀ 2014թ. (հունվար-նոյեմբեր) եկամուտների և ծախսերի կատարողականը: Նիստում հաստատվել են նաև ԵՊՀ 2015թ. ֆինանսական տարվա եկամուտների և ծախսերի նախահաշիվը:
Բանակ-հասարակություն կապն առավել ամրապնդելու և ծառայության մեջ աչքի ընկած զինվորներին խրախուսելու նպատակով Երևանի քաղաքապետարանի և ԼՂՀ պաշտպանության բանակի միջև ձեռք բերված պայմանավորվածության արդյունքում իրականացվող ծրագրի շրջանակում մայրաքաղաքից զորակոչված ևս 100 ժամկետային զինծառայողներ հնարավորություն են ստացել Երևանում հանդիպելու իրենց ծնողներին և հարազատներին: Այս անգամ ծրագրում ընդգրկվել են Կենտրոն, Նորք-Մարաշ, Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջաններից զորակոչված զինծառայողները, որով էլ, ըստ էության, ավարտվում է 2014թ.-ին նախատեսված ծրագիրը: Զինծառայողների և նրանց ծնողների հանդիպման առիթով կազմակերպված հանդիսավոր միջոցառմանը ներկա են գտնվել նաև Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը և ԼՂՀ պաշտպանության նախարար, ՊԲ հրամանատար Մովսես Հակոբյանը:
Հանդիսավոր միջոցառման շրջանակում ելույթ է ունեցել ԼՂՀ ՊԲ «Ասպետ» համույթը: Ներկաները հնարավորություն են ունեցել նաև դիտելու ԼՂՀ ՊԲ լրատվության և քարոզչության բաժնի կողմից պատրաստած «Բանակը մեր տունն է» տեսաֆիլմը:
Իր ողջույնի խոսքում առանձնակի կարևորելով վերջին տարիների ընթացքում Երևանի քաղաքապետարանի ու ՀՀ պաշտպանության նախարարության և ԼՂՀ պաշտպանության բանակի միջև ձևավորված համագործակցությունը՝ Երևանի քաղաքապետն ընդգծել է, որ այն եղել է արդյունավետ ու հաջողված: Տարոն Մարգարյանը մեկ անգամ ևս վստահեցրել է, որ Երևանի քաղաքապետարանը մշտապես զինծառայողների և նրանց ընտանիքների կողքին է ու իր լիազորությունների շրջանակում աջակցել և աջակցելու է նրանց:
«Բոլորիս համար է հպարտություն ունենալ անկախ Հայաստան, հայկական հզոր բանակ, ինչը եղել է մեր պապերի երազանքը, ու այսօր այն իրողություն է, որը պարտավոր ենք պահպանել բոլորս միասին: Որպես հայ մարդ, նաև որպես Երևանի քաղաքապետ՝ ես եղել ու մշտապես շարունակելու եմ լինել մեր բանակի, մեր զինվորների ու նրանց ընտանիքների կողքին: Արդեն երկու տարի է, ինչ երևանաբնակ հազարավոր ծնողներ հնարավորություն ունեն տարեկան առնվազն երկու անգամ կազմակերպվող այցելությունների շրջանակում տեսակցել իրենց զավակներին և անձամբ ծանոթանալ այն պայմաններին, որոնցում ծառայում են իրենց զավակները: Ծրագրի գաղափարը, որը ծնվեց մեր բնակիչների հետ հանդիպումների ընթացքում ու կյանքի կոչվեց ՀՀ պաշտպանության նախարարության հետ համատեղ, կազմակերպված առաջին իսկ այցելությունից հետո մեծ ոգևորություն առաջարցրեց մեր համաքաղաքացիների շրջանում՝ այդպիսով նաև նպաստելով, որ ծրագիրը լինի շարունակական: Ըստ էության, սա նաև յուրովի խթան հանդիսացավ, որ Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի հրամանատարության հետ մեր հանդիպումների ու քննարկումների արդյունքում ծնունդ առնի ևս մեկ նախաձեռնություն: Խոսքը հենց այս՝ ծառայության մեջ աչքի ընկած երևանաբնակ զինվորներին տուն ուղեկցելու և նրանց արտահերթ արձակուրդով խրախուսելու մասին է, ինչն, անկասկած, ողջունելի է: Երկու ծրագրերի շնորհիվ ավելի առարկայական է դառնում բանակ-հասարակություն կապը, ինչի արդյունքում էլ ավելի է մեծանում վստահությունն ու հավատը մեր բանակի, զինված ուժերի հանդեպ: Ու ես վստահեցնում եմ բոլորիդ, որ մենք ամեն ինչ անելու ենք, որպեսզի այդ կապն ավելի ամրապնդվի: Խոնարհվում եմ մեր զինվորների ծնողների առաջ: Շնորհակալ եմ, որ այսպիսի քաջ որդիներ եք դաստիարակել, ովքեր այսօր պաշտպանում են մեր հայրենիքի սահմանները: Շնորհակալ եմ նաև ձեզ, սիրելի զինվորներ, որ դուք կաք ու հենց ձեր շնորհիվ մեր սահմաններն անառիկ են: Բարի ծառայություն մաղթելով ձեզ՝ նաև վստահեցնում եմ, որ մենք շարունակելու ենք լինել ձեր և ձեր ընտանիքների կողքին»,- ընդգծել է քաղաքապետը:
Այնուհետ ՀՀ և ԼՂՀ Երևան և Ստեփանակերտ քաղաքների միջև սերտ համագործակցության ու «Բանակը մեր տունն է, մեր բերդ-ամրոցը» խորագրով միջոցառումները բարձր մակարդակով կազմակերպելու համար Երևանի քաղաքապետի որոշմամբ ԼՂՀ պաշտպանության նախարար, ՊԲ հրամանատար Մովսես Հակոբյանը և ԼՂՀ ՊԲ հրամանատարի անձնակազմի հետ տարվող աշխատանքների գծով տեղակալ Վարդան Բալայանը պարգևատրվել են Երևանի քաղաքապետի ոսկե մեդալով: Իսկ «Բանակը մեր տունն է, մեր բերդ-ամրոցը» խորագրով միջոցառումներին ակտիվ մասնակցության համար մի շարք զինծառայողներ էլ արժանացել են Երևանի քաղաքապետի շնորհակալագրերի:
Կարևորելով համատեղ ծրագրերի իրականացումն ու իր գոհունակությունը հայտնելով Երևանի քաղաքապետարանի հետ հաստատված արդյունավետ համագործակցության արդյունքներից՝ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը նկատել է, որ սա ևս մեկ կարևոր քայլ է բանակ-հասարակություն կապն առավել ամրապնդելու ուղղությամբ:
«Անչափ կարևորում եմ այս նախաձեռնությունը, որի ակունքներում կանգնած է բանակ-հասարակություն կապի ամրապնդման կատարելագործման ուղղությամբ ՀՀ մայրաքաղաք Երևանի քաղաքապետը՝ իր աշխատակազմի հետ: Այս գաղափարը նվիրված է հայ ընտանիքին, և իզուր չէ, որ Պաշտպանության բանակի, ինչպես նաև ՀՀ զինված ուժերի վերջին տարիների հիմնական նշանաբաններից մեկը՝ «Բանակը մեր տունն է, մեր ամրոցը» կարգախոսն է, և այդ շրջանակներում մենք միշտ ասում ենք, որ ստորաբաժանումը մեր ընտանիքն է, որտեղ ներդաշնակվում և համատեղ գործունեության են տրամադրվում մեր զինվորները, զորամասն էլ՝ մեր տունը, որտեղ մեկը մյուսի նկատմամբ մեծ սիրով ու հարգանքով ապրում, արարում և պաշտպանում են մեր հայրենիքը»,- նշել է ՀՀ պաշտպանության նախարարը:
Հանդիսավոր միջոցառման շրջանակում ԼՂՀ պաշտպանության նախարարի հրամանով որդիական պարտքը հայրենիքի հանդեպ նվիրումով կատարող ժամկետային զինծառայողների ծնողներն արժանացել են շնորհակալագրերի, իսկ նրանց որդիներն էլ խրախուսվել են հնգօրյա արձակուրդով: Շնորհակալագրերն անձամբ հանձնելով ծնողներին՝ ԼՂՀ պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանը շնորհակալություն է հայտնել բոլոր ընտանիքիներին՝ հայրենասեր ու հայրենանվեր որդիներ դաստիարակելու համար:
«Այս դահլիճում նստած զինվորները և հազարավոր այն տղաները, ովքեր իրականացնում են իրենց ծառայությունը, քաջ գիտակցում են, որ հայրնեիքը սկսվում է սահմաններից, և որքան ամուր է սահմանը, այնքան հզոր են երկիրն ու նրա մայրաքաղաքը: Եվ այս գիտակցության շնորհիվ է, որ մեր պետությունն այսօր կա ու մեր ժողովրդի համար արարում, բարիքներ է ստեղծում: Ինձ համար նաև մեծ պատիվ է դեմ առ դեմ հանդիպել այն ծնողին, ով իր զավակին կրթել, դաստիարակել է հայրենասեր և ուղարկել բանակ: Ու հենց նրանց շնորհիվ է, որ մեր բանակն այսօր հզոր է»,- ընդգծել է ՊԲ հրամանատարը:
Հարկ է նկատել, որ 2014 թվականին իրականացված այս ծրագրի շրջանակում մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններից զորակոչված շուրջ 600 զինծառայողներ հնարավորություն են ստացել այցելել Երևան և խրախուսվել 5-օրյա արձակուրդով:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.