23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Չնայած «թեժ աշնան» մասին ընդդիմության իրականություն չդարձած խոստումներին, անցնող տարին՝ 2014-ը, բավական թեժ էր բոլոր եղանակներին՝ լի քաղաքական ինտրիգներով, լարված պահերով, ուշագրավ դրվագներով, ձեռքբերումներով ու հիասթափություններով:
Ի վերջո, երկրի կյանքում նշանակալից փոփոխություններ տեղի ունեցան. փոխվեցին պետության երկրորդ և երրորդ դեմքերը, և նույնիսկ՝ ընդդիմությունը. Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ ընդդիմության առաջնորդը գործող վարչապետի խնամին է:
Հրապարակ
«Qatar Airways» և «Aegean Airlines» ավիաընկերությունները կսկսեն դեպի Հայաստան չվերթները: Այդ մասին այսօր՝ դեկտեմբերի 26-ին, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը: Նրա խոսքով՝ այդ ընկերությունների հետ ներկայումս հաջող բանակցություններ են տարվում:
Բացի այդ, 2015թ.-ից չվերթները կվերականգնի նաև «Czech Airlines»-ը, որը տեխնիկական պատճառներով հանրապետության հետ դադարեցրել էր աշխատանքը: Բանակցություններ են տարվում նաև «Singapore Airlines»-ի և ավստրալական «Qantas Airways» ընկերությունների հետ:
Միջպետական մակարդակում օդային փոխադրումներն արդեն ազատականացվել են 6 երկրների հետ (Ռուսաստան, Ավստրիա, Իրան, Իսպանիա, Թուրքմենստան, Իրաք), ևս 4 պետությունների հետ (Իտալիա, Բուլղրիա, իսրայել, Թաիլանդ) ազատականացումը գտնվում է բանակցությունների փուլում: Իսկ 11 պետությունների հետ (Քաթար, Քուվեյթ, Նորվեգիա, Շվեդիա, Դանիա, Գերմանիա, Չեխիա, Ուկրաինա, Չինաստան, Սինգապուր, Կուբա) այդ բանակցություններն արդեն սկսվել են:
news.am
«VIVOS VOCO ! ՅՈ՞ ԵՐԹԱՍ, ՀԱՅԱՍՏԱՆԵԱՅՑ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻ — Դրուագ Ե.
«Պետք է հպարտությամբ արձանագրենք որ այն ամենը, ինչ անում է Վեհափառը, պետք է ոչ թե իրեն, այլ մեր ողջ ժողովրդին, երկրին, և այդ ամենը մնալու է պատմությանը, սերունդներին»:
Ակադեմիկոսների համախօսականից
Առանց որեւէ հիմնաւորումի եւ հասարակութեանը հերթական մոլորութեամբ խարդախելու նպատակ ունի ակադեմիականների «հպարտութիւնը», որ նրանց ստիպում է արձանագրել, թէ «այն ամէնը, ինչ անում է վեհափառը (ասել կ’ուզի բնազաւթած գահակալ Գարեգին Ներսիսեանը) պէտք է ոչ թէ իրեն, այլ մէր ժողովրդին, երկրին, եւ այդ ամէնը մնալու է պատմութեանը, սերունդներին »։
Անհասկանալի է ակադեմիականների մտածողութեան ընթացքը կամ իներցիան,— որի հայերէն եզրաբառը չեմ գործածելու,— թէ այդ ինչպէ՞ս է ժողովրդին մնալու այն ամէնը, ինչ «նա անում եւ արդէն արել է»։ Նախ ի՞նչ է արել… Սեփական գրպանի համար՝ վաճառաշահութի՞ւն… Ի՛նչ է անում հիմա՝ դարձեալ նոյն շահատակութի՞նը… Ո՞ւմ համար… Ո՞ւմ սերունդների…
Ընտանիքի հոգսերով տառապող այդ կեղծ‐կաթողիկոսի սերունդների՞ համար… Նրա թոռների ու ծոռների՞ համար։ Ինձ բնաւ չի՛ անհանգստացնում նրա անձնական կեանքը։ Ընդհակառակը, ես նրան յորդորեցի կնոջը մենակ չթողնել «Փոսի թատրոնում» ներկայացումի ժամանակ, երբ ինձ տեսնելով տեղափոխուեց իմ քով եւ ոչ մի կերպ չկարողացայ ներշնչել, թէ իրեն հասկանում եմ եւ ինձ բնաւ չի վերաբերում որեւէ մէկի մասնաւոր կեանքը։
Նրա հետ կապուած յիշելու եմ եւս մի դրուագ… Վազգէն Վեհափառը «Հայերէնի Այբուբէնը» ցուցադրելու մի անակնկալ արեց։ Իր գրասենեակից առաջնորդեց դէպի երկու անկիզելի երկարաւուն պահարանները, կանգնեց դրանից մէկի դիմաց, սքեմի տակից մտաւ գրպանը կամ գուցէ գոտկատեղից կախուա՞ծ բանալին հանեց, որ ձեռքի պայուսակի բանալու չափ էր, եւ իմ դիմաց բացեց Հրաշքը, որտեղ ոսկին ու թանկագին քարերի արժէքները կրկնապատկուած էին ոսկերիչ վարպետի արուեստով եւ այդ երկու արժէքները իրենցով արդէն անգնահատելի էին դարձրել Այբ, Բեն, Գիմ… Մեսրոպ վարդապետ Մաշտոցի անեղծ Այբուբենը։ Վազգէն Վեհափառը լուռ կանգնած էր, երբ ես դարձայ դէպի երկրորդ պահարանը, Վեհափառը ասաց, որ այդ մէկն էլ Սուրբ Խաչի համար է եւ մտահոգ աւելացրեց. «Չգիտենք, թէ ո՛վ կը գայ մեզանից յետոյ։ Ոսկին կլոր է։ Կը գլորեն՝ կը կորչի… Մտածեցինք այս կերպ պահել…»լ
Այսքան մի բան…
Իսկ Գարեգին Ներսիսեանը Անթիլիաս այցելութեան օրերին հպարտացել է, թէ 30 միլիոնանոց մի նոր պալատ է կառուցելու բարեգործների յօժարութեամբ։ Ես նորութիւն չեմ ասելու, թէ մեր ժամանակների թողտուական եւ անարդար իրականութեան մէջ ինչ է նշանակում շինարարութիւն… Այդ նշանակում է փողի լուացք, որտեղ վարպետացել են քաղաքապետներն ու ճարտարապետները, վարպետացել են ջոջապետերը… Դրանցից մէկը իր կալուածքի մէջ եկեղեցու շինութիւն է կառուցում, մտահոգութիւն է յայտնում ժողովրդի բարեկացութիւնից, խոստումներ է տալիս, երբ այս ամէնի փոխարէն Գիւմրիի հարիւրաւոր անտունների կարող էր բազմասենեականոց, ժամանակակից ընտիր բնակարաններով ապահովել։ Ուրեմն, ինչո՞վ է Գարեգին Ներսիսեանը զանազանւում այդ ջոջապետից, երբ արդէն երկրորդ վեհարանն ունի Երեւանի մէջ։ Թէեւ Առաքելական մեր Եկեղեցու կաթողիկոսական աթոռանիստը Երեւանը չէ …
«Մտաւորական» ակադեմիկոսները յանդգնել են զուգահեռ անցկացնել Վազգէն վեհափառի, ով КГБ‐ի թասակի տակ էր եւ նրա անարժան հետնորդի միջեւ, ով КГБ‐ի հետ թասակի տակ է առել Հայ ժողովրդի ներկան եւ Հայաստանի ապագան։
Իսկ այդ ապագան արդէն կանխորոշուեց Սերժ Սարգսեանի հտպիտային բերկրանքով եւ հայ հասարակութեան հերթական նուաստացումով։ Բայց հասարակութեանը զոմբիացնելու ընթացքը այսքանով չաւարտուեց։ Անմիջապէս շրջանառութեան մէջ նետուեց մի «նորութիւն», թէ «Եւրոմիութիւնը շարունակում է…» Սա էլ հասարակութեանը թմրեցնող «վերլուծաբանների» ու «լրագրողների» համար ոսկոր է, թէ՝ մարդավայել ու արժանապատիւ կեանք ունենալու հեռանկարից մենք չենք հրաժարուել։
Սովորաբար, քաղաքացու իրաւունքները պաշտպանելու իւրաքանչիւր նոր փորձ ռուսամիտ Հայաստանի մէջ տարփողւում է իբրեւ «արեւմուտքի բարք» եւ անշուշտ, բառիս բացասական առումով։ Քանի որ, բանից պարզւում է, ինչպէս ռուսական նացիոնալ‐կոմունիստական կայսրութեան մէջ, նոյնպէս եւ այսօր, այն ամէնը ինչ ծնւում է կայսրութեան սահմաններից դուրս եւ զարգանում, առաջադիմում է իբրեւ բարենորոգչութիւն, իբրեւ արուեստ ու գրականութիւն… կամ օրինականութեան նոր նախապայմաններ, որպիսիք մեզ, թշուառ ռուսամիտներիս եւ նոյնքան գետնատարած ստրկութեան կեանքը վայելող հայերիս համար «գարշահոտող» են։ Եւ այս «գարշահոտութեան» մասին բարբաջանքներով փորձում են քօղարկել ոչ միայն աշխարհական հայերի, այլեւ Առաքելական Եկեղեցու կղերի անառակութիւնները։
Ինձ փորձելու են առարկել՝ ուրեմն, Արեւմուտքում միայն առաքինի՞ բարքեր են… Այսօրինակ «հակազդումը» որքան միամիտ է, նոյնքան եւ ունի ամբոխավարութեան «յաղթական դրօշ»։ Յիրաւի, Արեւմուտքում կինը կարող է եւ նրա անձնական գործն է՝ կատուների՞ հետ կ’ամուսնանայ, թէ պապուասի։ Ինչպէս եւ Արարատեան թեմի երբեմնի տեղապահ եպիսկոպոսը թատրոն կը գայ կնո՞ջ, թէ մօր հետ։ Արեւմուտքի մէջ ոչինչ գաղտնի չի մնում եւ հրաժարականներն ու դատավարութիւնների մասին մենք խանդավառութեամբ ենք տեղեկանում, ներքուստ երանի տալով, թէ այդ ինչպէ՞ս է որ արդէն քանի՜‐քանի՛ տարի մեր մթնոլորտը հագեցած է կեղծ‐նախագահի, գիշատիչ եւ խոզաբարոյ գեներալի, առեւտուր անող ընդդիմադիր «աւանդական կուսակցութեան» տնօրենին դեսպան նշանակելու եւ այն վստահութեամբ, թէ նրա պաղպաղակի տաղավարները անտէր չեն մնայ, կենդանական աշխարհի եւ կանացի ներքնաշորերի մականուններով ազգային ժողովի «ազնուականների» եւ շատ ուրիշների նկատմամբ արդար զայրոյթի հրապարակումներով… Անկիրթ եւ անդաստիարակ մշակոյթի նախարարի, կոսոմոլի ծոցում մեծացած սփիւռքի նախարարի, կիսագրագէտ եւ ծակամուտ կրթութեան նախարարի եւ շատ ուրիշների… էլի՛ շատ ուրիշների վերաբերեալ սպանիչ բացայայտումներով, բայց միեւնոյն է այս խոշոր նախիրը շարունակում է անվրդով որոճալ մէր հայրենական հիւթեղ հանդերը տրորելով…
Իրենց համառ լռութեամբ նրանք առնէտների անտարբերութեամբ կրծում են մեր նախնիներից մնացած այս փոքրիկ կտորը։
Եւ եթէ Հայաստանի մէջ արուամոլութեան ու մանկապղծութեան «արեւելեան բարքերի» վերաբերեալ նոյնպիսի բացայայտումներ չեն լինում, այնպէս, ինչպէս իշխանութիւնների ու կառավարութեան մէջ տաքուկ գահավորակների մէջ ընկմուած կաշառակերների,
«փայատէրերի», առանց գրպանի մէջ կոպեկ ունենալու Պրահա ուղարկուած եւ կարճ ժամանակ անց հերթական կեղծ‐նախագահի ֆանտաստիկ կարողութիւնների մասին, որ ընդամէնը գողութեամբ են կուտակուած, Երկրի ընդերքի հարուստ շտեմարանները վայրագօրէն դատարկող խլուրդների մասին, որոնք մնում են իբրեւ «Հայաստանի մէջ ազատ խօսքի» ցուցադրութիւններ, ապա Գարեգին Ներսիսեանի գայիսոնի շուաքի տակ թէ որպիսի մանկապիղծներ են ապրում սոդոմական կեանքով՝ նոյնպէս յայտնի է հասարակութեանը որոշակի շերտերի…
Գարեգին, ես անուններ չեմ տալու։ Եզրաս, անուններ չեմ տալու … այնպէս որ առայժմ մի տագնապէք։ Եւ ոչ թէ այն պատճառով, որ դատական վարոյթի ընթացքին սպանիչ ապացոյցներ չունեմ, այլ խնայելով պղծուած ճեմարանականների, փոքրաւորների արժանապատւութիւնը, ովքեր արդէն հասուն մարդիկ են եւ յարգուած հոգեւորականներ, որոնք պաշտօնաւորումի են ուղարկուել որքան հնարաւոր է՝ Հայաստանից հեռու։
Այս մարզի մէջ նոյնպէս իշխանութիւն նուաճած ու կառավարման համակարգի մէջ տաք անկիւններ ունեցող «լաւ տղերքը» յետ չեն մնում Եկեղեցին կաթուածահար անող կեղծ‐կաթողիկոսից։ Նրանք բոլոր մարզերի մէջ միասնական են, պառտկում են միմեանց եւ միասնաբար ոչ միայն օտարին են յանձնում Երկիրը, այլեւ այն սոդոմական կենցաղին, որ շատ հեռու է «արեւմուտքի բարքերից», քանի որ լինելով յոյժ Արեւելեան, իրենց անառակութիւնը առաջնորդւում է մի կարգախօսով՝ «Միայն թէ հարեւանս չիմանա»։ Իսկ այդ Արեւելեան, նաեւ ռուսական բարքերը խլիրդի պէս շօշափուկները տարածում է ազգային մարմնով մէկ… Եւ արդիւնքը լինելու է մօտ 30 հազար քառակուսի կիլոմետր մի անմարդաբնակ ռազմավարական տարածք, ֆորպոստ…
Չնայած որ այս պիղծ բարքերը զարգանում են ի հետեւանք բնազդային, բայց ձեռքբերովի խեղուածութեան, բայց ճիշտ այնպէս, ինչպէս եւ ընչաքաղցութիւնը դառնում են աշխարհական եւ կղերական «էլիտար» քափին պաշտպանող, ժողովրդական ընդվզումից ապահովող հովանաւոր ունենալու հիւանդագին հոգեբանութիւն։
Եւ պատմութեան անիւը յետ է պտտւում։
Թէ ինչպէս այդ անիւը իրար յանձնելով դէպի յետ պտտեցին Կրեմլի երեք սատրապները՝ օրերս համոզուեցինք բոլորս։ Բայց իբրեւ անողնաշար մի մարմին՝ ցաւից միայն տնքացինք եւ շարունակեցինք յոյսեր ունենալ յայտնի, բայց ոչ հանրայայտ կենսագրութեամբ մի օտարերկացի «ազատամարտիկի» ապաւինելով՝ առանց յիշելու թէ քանի՜‐քանի՛ «ազատամարտիկներ» են գեներալ Մանուելի գլխաւորութեամբ բռնաբարում երկիրն ու ժողովրդին… Ճիշտ այնպէս, ինչպէս քանի՜‐քանի՛ «անկախականներ» դարձան պետական հեղաշրջումի մասնակիցներ եւ երկիրը օտարացնող Իշխանութեան ու Եկեղեցու ձեռքի հեռահար գործիքներ։ Առաւել զուարճալի է, մեր այս ողբերգական իրականութեան մէջ եւս մի նոր ողբերգութիւն չնկատալու համար եմ ասում «զուարճալի», երբ այս ու այն անկիւններից դարձել լսուեցին առաջնորդ որոնողների «հայրենասիրական» աղաղակները…
Եւ պատմութեան անիւը դէպի յետ պտտող Հայաստանեայց Առաքելական Եկեղեցու կեղծ‐կաթողիկոսը սատրապների հետ թիկունք‐թիկունքի իր հերթին է ծառայութիւն մատուցելու նախապատրաստուել դարձեալ նոյն նպատակով… Անձի, ուզուրպատորի եւ գողոնը ապահուելու նպատակով։
Արդէն ասացի, որ Հայաստանեայց Առաքելական Եկեղեցին Ներսիսեան եղբայրները վերանուանել են։ Հիմա տեղեկտուներից շատերի մէջ այդպէս էլ ներկայացուած է։ Բայց ի՞նչ է նշանակում այս հանդուգն երեւոյթը։ Ի՞նչ կայ սրա տակ քօղարկուած… Սոսկ ստորաքարշութիւնից բխող միամիտ հաճոյակատար‐կամակատարութի՞ւն…
Ուրեմն, տեսնենք, թէ դէպի ո՛ր դարն է յետընթաց ունենալու Հայաստանեայց Առաքելական Եկեղեցին։
Մեսրոպ վարդապետ Մաշտոցն ու Սահակ կաթողիկոս Պարթեւը Վռամշապուհ արքայի հովանաւորութեամբ ձեռնարկեցին Հայ Գրերի ձախողուած որոնումները, որոնք փոխարինուեցին սեփական գիւտով, որ պայմանաւորուած էր հայ ժողովրդի ինքնուրոյնութեան տագնապահարոյց վախճանի գիտակցութեամբ։ Վախճան, որ լինելու էր երկու դրացի հզօր կայսրութիւններից մէկն ու մէկի՝ Բիւզանդիայի կամ Պարսկաստանի գերութեան մէջ հաւաստի ձուլումը։ Որքան հետեւում եմ զանազան «նորագիւտ» պատմագրութեան հրապարակումների, շատերն են, որ չարամտութեամբ կամ անգիտութեան հետեւանքով անտեղեակ են ձեւանում՝ ժխտելով, թէ ժողովուրդների ինքնուրոյնութիւնը պայմանաւորուած էր նրանց հաւատամքով։
Իրականութեան մէջ, եթէ Հելենական աստուածներն են նրա պաշտամունքը, ուրեմն էլ ի՞նչ նշանակութիւն ունի էթնիկական ծագումը։ Ուստի Բիւզանդիան իրաւմամբ հաւակնութիւններ ունէր Հայաստանը իր կայսրութեան մէջ ունենալու համար։ Միւս կողմից Պարսկաստանն էր ձգտում ծաւալել իր կայսրութեան սահմանները… Ընդ որում երկու կայսրութիւնների այս շահագրգռուածութիւնը ոչ թէ տարածքներ ունենալու մէջ էր, այլ՝ հարկատու ժողովուրդների քանակի։ Ուստի Պարսկաստանն էլ այդ խնդիրը վերջնականապէս վճռած լինելու համար, ամէն կերպ ջանում էր հայերին «դարձի» բերել իր հաւատի։
Իսկ հայերը արդէն շուրջ երեք հարիւր տարի՝ իրենց զատ‐զատ համայնքներով, իսկ այնուհետեւ շուրջ հարիւր տարի էլ տէրունական օրէնքով, հրաժարուել էին կուռքերից եւ ընդունել քրիստոնէութիւնը իբրեւ մարդասիրական ու արդարամիտ Հաւատամք։ Ուստի իրենց Հաւատքով արդէն Ուրիշ էին։ Կռապաշտութիւնը նրանց համար արդէն անցած եւ մշակութային ուրոյն յատկանիշներ ունեցող անցեալ էր, իսկ կրակապաշտութիւնը բոլորովին օտար։ Ինքնուրոյնութիւնը պահպանելու համար միակ ելքը Հայ Եկեղեցին էր եւ Եկեղեցու անկախութիւնը։ Ինքնին հասկանալի է, որ հաւատի անկախութիւնը համազօր էր Տէրութեան անկախութեանը։ Երբ հայերի Դարձից երկու տասնամեակ էլ չանցած՝ հեթանոսական Բիւզանդիան նոյնպէս ընդունեց Յիսուսի վարդապետութիւնը, ապա դարձեալ նոյն հաւատին պատկանելութիւնը Հայ ժողովրդին շարունակ սպառնալու էին Բիւզանդիայի ոտնձգութիւնները՝ քաղկեդոնական հարկադրանքով։ Իսկ պարսիկներն էլ մազդեզական կրօնը պարտադրելու էին հրով ու սրով, ասպատակութիւններով ու արշաւանքներով։
Յակոբ Մանանդեանը մեկնաբանում է այսպէս. «Երբ քաղկեդոնական դաւանական ուղղութիւնը, բիւզանդական կայսրութեան ջերմ պաշտպանութեան տակ այնքան ուժեղացաւ, որ սկսեց լուրջ վտանգ դառնալ հայ ժողովրդի ֆիզիքական գոյութեան համար, հայ եկեղեցին ստիպուած եղաւ կողմնորոշուել եւ վերցնել որոշակի հակա‐քաղկեդոնական ուղղութիւն։ Այդ որոշումն իր վերջնական ձեւաւորումն ստացաւ 506 թուականի Դուինի առաջին եւ 554 թուականի երկրորդ ժողովներում։ Այդ ժողովների որոշումներով հայ եկեղեցին խզեց իր կապերը բիւզանդական եկեղեցուց» («Մեսրոպ Մաշտոց», յօդուածների ժողովածու, Ե., 1962, էջ 82)։
Ուրեմն, աւելի քան մէկ դարից աւելի մնալով երկդիմի իրականութեան մէջ, Հայաստանեայց Առաքելական Եկեղեցին վերջնականապէս դարձաւ ազգային եւ անկախ եկեղեցի։
Բայց ահաւասիկ՝ գրեթէ մէկուկէս հազարամեակ յետոյ, մեր եկեղեցու պատմութեան մէջ կաթողիկոսական գահը զաւթած Գարեգին Ներսիսեանը համարձակւում է հայ ազգը տանել դէպի պատմութեան խորքերը եւ «սրբագրելով պատմական սխալը» հայտարարել, թէ Հայաստանեայց Առաքելական Եկեղեցին ուղղափառ է, որպէսզի, ինչպէս արդէն նկատել եմ, դարձեալ կորցնենք մեր «բանաւոր անկախութիւնը», որ ինչպէս եւ այն հեռաւոր ժամանակներին, նոյնանում է Տէրութեան իրական անկախութեանը։
Ահա թէ ինչպէս են մեր ազգային ինքնուրոյնութեանը միասնաբար դաւադրում КГБ‐ի որակեալ փոխգնդապետ (կամ գուցէ արդէն գեներա՞լ) հանրապետութեան կեղծ նախագահ Սարգսեանը եւ КГБ‐ի գերազանցիկ գործակալ, կաթողիկոսական գահը հափշտակած Ներսիսեանը։
Եւ շատ կարեւոր մի հանգամանք։ Նոյնիսկ օրինաչափութիւն, ինչը հաստատուն է թաթարա‐ռուսական կայսրութեան մէջ, եւ ինչը կերպարանափոխութիւնն է, աւելի ճիշտ՝ կերպարանափոխութիւնների շարքը դեռեւս Ոսկի Հորդայի ժամանակներից։ Առաջին Աշխարհամարտին պարտուած Ռուսաստանը կայսրութիւնը վերականգնելու նպատակով իր ամբողջ տարածքի վրայ բացառեց որեւէ կրօն եւ ateism‐ը դարձաւ համատարած մի պաշտամունք իբրեւ կոմունիստական գաղափարախօսութիւն։ Չնայած այդպիսի համահարթեցումի, այնու ամենայնիւ Երկրորդ Աշխարհամարտի պարտութիւնից եւս խուսափելու նպատակով, Կրեմլը մասամբ հանդուժեց ամէնից առաջ ռուսական ուղղափառութիւնը։ Բնականաբար, Խորէն կաթողիկոսին խեղդամահ անելուց տասը տարի էլ չանցած, Հայաստանեայց Առաքելական Եկեղեցին, ինչպէս արդէն գիտենք թէեւ КГБ-ի թասակի տակ, ինչ որ չափով վերականգնեց իր երբեմնի հեղինակութիւնը, եւս առաւել դարձաւ հայկական տարաշխարհը՝ սփիւռքը կոմունիստական Հայաստանին մօտեցնող մի աննիւթական ուժ… Իսկ 1991-ից յետոյ, բանից պարզուեց որ Հայաստանեայց Առաքելական Եկեղեցին ստանում է տէրութեան թէկուզ պայմանական անկախութեան հետ համատեղուած իր երբեմնի դերը։ Շատ կարճ ժամանակ անց Հայերի Տէրութեան կեղծ անկախութիւնը ստեղծեց Երկիրը կողոպտող եւ ժողովրդին հարստահարող, Հայաստանը հայաթափելուն պետականօրէն նպաստող Կրեմլից ուղարկուած սատրապների գլխաւորութեամբ աւազակաբարոյ մի իշխանախումբ եւ նոյնութեամբ սկսուեց մեր եկեղեցու աւազակաբարոյ «անկախութեան» չարաբաստիկ շրջանը։
Կայսրութիւնը վերականգնելու ծրագիրը արդէն իսկ յայտնի է 1991 թուականի Դեկտեմբեր 16-ի պայմանագրութեամբ, բայց քանի որ հասարակութեան որոշակի շրջանակների հաւակնութիւններով 19‐րդ դարի Հայաստանի ազատագրութեան շարժումն ու 20-րդ դարասկզբին ազատ հանրապետութեան ծնունդը փոխարինուեց «անկախութեան» հեղհեղուկ մի բնորոշումով, քանի որ անկախականներն էլ համառօրէն հրաժարուեցին Հայաստանը ազատագրելու ծրագրից, ապա արդէն քառորդ դար է, ինչ Հայն իրեն զգում է իբրեւ ազգային պարտականութիւնը կատարած մի ժողովուրդ եւ թերուսների առատութիւնը արդէն «գիտական յայտնագործութիւններ» է անում, ապացուցելու համար, թէ Հայաստանը ոչ միայն աշխարհի պորտն է, այլ եւ մարդկութեան ծննդարան‐արգանդը։
Այսօրինակ ու ինքնամոռաց պոռոտախօս մեծամտութեամբ Հայ ժողովրդի ազատագրութիւնը խոչընդոտելու թերեւս չգիտակցուած ջանքերով, նրանք աւելի ու աւելի մտաւոր թանձր խաւարի մէջ են թաղում Հային։ Իսկ խաւարամտութիւնը լաւագոյն միջոցն է ազգեր ստորացնելու եւ ժողովուրդներ ու նրանց երկրները գաղութացնելու համար։Այս անգամ Կրեմլի դիւային մեքենան անխափան եւ աւելի վճռական է աշխատում։ Նրա լծակները Հայաստանը գաղութացնելուն զուգահեռ, նոյնացնում են նաեւ Դաւանանքը։
Հայը արդէն կորցրել լեզուն այնքան, որ մէջտեղ են եկել նոր լեզու եւ նոր այբուբեն ստեղծողներ, իսկ Ներսիսեան եղբայրներն էլ ժողովրդին դաւանափոխ անելով Հային վերջնականապէս քշելու են պատմութեան թատերաբեմից։
Ազգի այպիսի հոգեվարքը նախազգուշացրել է Աբովեան Խաչատուրը. «Մի ազգ պահողը, իրար հետ միացնողը Լեզուն է եւ Հաւատը: Եթէ լեզուդ փոխես եւ քո հաւատն ուրանաս, ապա էլ ինչո՞վ կարող ես հաստատել, թէ ո՛ր ազգից ես»: Բայց քանի որ Աբովեանին Հայը ճանաչում է իբրեւ մի «օրհնանքի» հեղինակ, այլեւս ո՞ւմ էր պէտք կարդալ «Հայաստանի Վէրքը», որ նաեւ «Հայրենասիրի Ողբն» էր։ Ո՞ւմ էր հարկաւոր Նալբանդեան Միքայէլը, ո՞վ էր եւ ի՞նչ էր Հայոց Հայրիկը, որին մի թեթեւ յիշում են միայն «թղթէ շերեփը» ձեռքին… Նրանց եւ Լեզուի եւ Հաւատի ջատագովներին, յանուն Լեզուի եւ Հաւատի արիւն թափողներին, Լեզուն եւ Հաւատի փառքը հաստատողներին փոխարինելու են եկել նախ Հայաստանը «փոքր հայրենիք« յայտարարողները՝ «մեծ հայրենիք կայսրութեան դիմաց», եւ ապա պատմական «սխալը» սրբագրողները՝ Հայաստանը եւ Հային թէկուզ եւ հազար հինգհարիւր տարի յետոյ Բիւզանդական Ուղղափառ եկեղեցու եւ կայսրութեան մէջ ձուլելու համար։
Ինչո՞ւ… Բայց ինչո՞ւ մեզ համար այսպէս սկսուեց 21-րդ դարը… Այն դէպքում, երբ վստահ էինք, զրկանքներ էինք կրել, արիւն էինք թափել, որպէսզի իբրեւ ԱԶԱՏ ԱԶԳ եւ ԱԶԱՏ ՏԷՐՈՒԹԻՒՆ անցնենք ոչ թէ դարի, այլ մեր Երրորդ Հազարամեակի շեմը։ Կորցնելով Հայաստանեայց Առաքելական Եկեղեցին, վերջնականպէս կորցնում ենք ինքներս մէզ… Բայց ինչո՞ւ… Ի՞նչն է որ մեզ պակասում է…
Այս հարցը օդից կախուած չի մնում։ Քանի որ նոյն հարցով է տառապում Ոսկան Մխիթարեանը։ Եւ պատասխանում է. « Անբասիր եւ պարկեշտ եկեղեցականներու եւ Եկեղեցւոյ կազմակերպչական կեանքի եւ գործունէութեան թափանցիկութեան պակասը: Դժբախտաբար՝ այս սրբազան առաքելութեան դիմաց պատուար եւ արգելք կանգնած են այսօր՝ հոգեւոր կեանքով սնանկներ, իրենց բեհեզներուն եւ վեղարներուն վստահող ողորմելիներ, իրենց նիւթական հարստութեամբ յղփացած եկեղեցականներ, Եկեղեցւոյ ու բարեմիտ հաւատացեալներու նիւթական կարողութենէն օգտուող՝ չարաշահող հացկատակներ որոնք ապականած են մեր սրբազան նախահայրերու կերտած հաւատքն ու անոնց ստեղծած ոսկեայ պատմութիւնը»:
© Կարէն Ա.ՍԻՄՈՆԵԱՆ, Փարիզ, 2014 (շարունակութիւն վեցերորդ եւ յաջորդիւ)
Մաս հինգերորդ՝ այստեղ
2015թ. մայիսին Ռիգայում տեղի է ունենաւու ԵՄ Արևելյան գործընկերության գագաթնաժողովը, և Հայաստանի ու ԵՄ ներկայացուցիչները պայմանավորվել են Ռիգայում ԵՄ-Հայաստան հարաբերությունների մասին նոր պայմանագիր ստորագրել:
ՀՀ իշխանության ներկայացուցիչները մեր ունեցած այս տեղեկությունները չեն հերքում: Մենք տեղեկություններ ունենք, որ փաստաթուղթը կարող է կոչվել անգամ ԵՄ-Հայաստան Ասոցացման համաձայնագիր և կոշարունակի արդեն իսկ ձախողված, բայց հանրահայտ Ասոցացման համաձայնագրի մի շարք դրույթներ: Նոր փաստաթղթում, սակայն. Խորը ն համապարփակ ազատ առևտրի մասին սահմանումներ չեն լինի, և կլինեն միայն քաղաքական համագործակցության դրույթներ: Ի դեպ, մեր աղբյուրները հայտնում են, որ դեռևս 2013 թվականի Վիլնյուսյան գագաթնաժողովում Հայաստանի և ԵՄ ներկայացուցիչները իրար են փոխանցել Ասոցացման համաձայնագրի բանակցված փաթեթները և արձանագրել, որ դրանք բանակցված-ավարտված են, և կարող են ստորագրվել ցանկացած պահի:
Հայկական Ժամանակ
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության 2014թ. վերջին նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:
Բացելով նիստը, վարչապետը ձայնը տվել է ՀՀ նախագահի հանձնարարությամբ ստեղծված ֆինանսական շուկայի իրավիճակի ուսումնասիրման խմբի ղեկավար, փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանին:
Վաչե Գաբրիելյան — Մեծարգո պարոն վարչապետ, մենք աշխատանքային խմբով ամեն օր հավաքվել ենք և նայել մի շարք հարցեր, մասնավորապես՝ փոխարժեքի տատանումներին վերաբերող: Կարող եմ կառավարությանը զեկուցել, որ փոխարժեքը կայունացել է, այս պահին փոխանակման կետերում փոխարժեքի գնման և վաճառքի տարբերությունը կազմում է 3-5 դրամ, որը մեր փոխարժեքի կետերում ընդհանրապես եղած պատմական ստանդարտ չափի մեջ է: Շուրջ 94 խանութ ամսի 16-17-ին փակված էր և չէր գործում, որովհետև սպասումներ կային: Այժմ այդ բոլոր խանութները վերադարձել են գործունեության: Մի պահ կար, երբ բոլոր բաց խանութներում, որտեղ ապրանք կար, գնման գինը հստակ նշված չէր: Դա ևս վերացել է բոլոր տեղերում: Ապրանքները վաճառվում են հստակ գներով և տատանման ենթակա չեն: Մենք նաև ստացել ենք Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովից ամենօրյա դիտանցում, որը կատարվում էր մի շարք խոշոր խանութներում: Ես ուզում եմ նշել նաև, որ կան տեղեկատվություններ և մամուլում նշվեցին, որ այդ գները, որ ներկայացվում էին, ամբողջովին բնորոշ չէին: Որպեսզի դիտարկման շարունակականությունն ապահովվի, մրցակցության հանձնաժողովը նայել էր խոշոր խանութների և այդ խոշոր խանութներում եղած գները ևս. ամսի 17-ին եղած պիկից զգալիորեն նվազել են և կրկին ունեն կայունացման միտում: Ինչպես նաև կայունացման միտում կար գազի լցակայանների և այլ ոլորտներում: Տեղեկատվությունը հրապարակված է և դրանից բացի, պարոն վարչապետ, խումբն աշխատանքներ է նախաձեռնել մի շարք ուղղություններով: Մասնավորապես Կենտրոնական բանկը կներկայացնի հայեցակարգ՝ փոխանակման կետերի կարգավորումների վերաբերյալ, որպեսզի տատանումները հնարավորինս դառնան փոքր, ինչպես նաև տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովը կներկայացնի հնարավոր անելիքները գերիշխող դիրք ունեցող սուբյեկտների պարագայում, թե ինչպիսին է լինելու նրանց վերաբերմունքը: Եվ այս կանոնակարգումների միջոցով ավելի երկարաժամկետ հատվածով մենք արդեն վարչապետին և կառավարությանը կներկայացնենք առավել երկարատև ժամկետին ուղղված միջոցառումներ: Այժմ կարող եմ ուղղակի փաստել, որ թե գների, թե փոխարժեքի տեսակետից ունենք կայուն իրավիճակ և մասնավորապես փոխարժեքի շուկայում տատանողականությունը, որը վերաբերում է գնման և վաճառքի գների տարբերությանը, ստադարտի մեջ է, որ միշտ եղել է, երբ որ շուկան եղել է կայուն:
Վարչապետ Հովիկ Աբրահամյան — Մեր պայմանավորվածության արդյունքում աշխատանքային խումբը պետք է ունենա երկու ծրագիր՝ կարճաժամկետ և երկարաժամկետ: Կարծում եմ, որ պարբերաբար հասարակությանը, հանրությանը պետք է ներկայացնել առկա գործընթացները:
Այնուհետև կառավարությունը ձեռնամուխ է եղել նիստի օրակարգի հարցերի քննարկմանը:
Կենսաթոշակի և նպաստի չափերը կբարձրանան
2015թ. հունվարի 1-ից տարանջատվելու են աշխատանքային, զինվորական, ինչպես նաև «Պետական պաշտոն զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» ՀՀ օրենքով սահմանված կենսաթոշակների չափերը հաշվարկելու համար հիմք ընդունվող հիմնական կենսաթոշակների չափերը: Աշխատանքային կենսաթոշակի չափը սահմանվելու է 16 հազար դրամ, աշխատանքային ստաժի մեկ տարվա արժեքը առաջին տասը տարվա համար՝ 800 դրամ, տասը տարին գերազանցող յուրաքանչյուր տարվա համար՝ 500 դրամ:
2015թ. հունվարի 1-ից հուլիսի 1-ը զինվորական կենսաթոշակի չափը հաշվարկելու համար հիմնական կենսաթոշակի չափը սահմանվելու է 14 հազար դրամ, իսկ հուլիսի 1-ից՝ 16 հազար դրամ: Արդյունքում աշխատանքային կենսաթոշակի միջին չափը 2014թ. շուրջ 36 հազար դրամի փոխարեն 2015թ. կկազմի մոտ 41 հազար դրամ:
ՀՀ կառավարությունը իր նախկին որոշման մեջ, որով սահմանվել են ծերության, հաշմանդամության և կերակրողին կորցնելու դեպքում նպաստի չափերը, կատարել է փոփոխություններ: Որոշմամբ հստակեցվում է հաշմանդամ երեխա ճանաչված անձի նպաստի չափը: Բացի այդ, նպաստի չափերը սահմանվել են՝ ծերության նպաստ՝ 14 հազարի փոխարեն 16 հազար դրամ, առաջին խմբի հաշմանդամի և հաշմանդամ երեխա ճանաչված անձի համար՝ 19 հազար 600 դրամի փոխարեն՝ 21 հազար 500 դրամ, երկրորդ խմբի հաշմանդամի համար՝ 16 հազար 800 դրամի փոխարեն՝ 19 հազար դրամ, երրորդ խմբի հաշմանդամի համար 14 հազար դրամի փոխարեն 16 հազար դրամ: Կերակրողին կորցնելու դեպքում նպաստի չափը 14 հազար դրամի փոխարեն սահմանվել է 16 հազար դրամ, իսկ երկու ծնողին կորցրած 18 տարին չլրացած երեխայի կամ առկա ցերեկային ուսուցմամբ սովորող զավակի դեպքում՝ 70 հազար դրամի փոխարեն 80 հազար դրամ: Հաջորդ որոշման փոփոխությամբ պետական պաշտոն զբաղեցրած անձանց կենսաթոշակի չափը հաշվարկելու համար հիմք ընդունվող կենսաթոշակի չափը սահմանվել է 14 հազար դրամ:
Սահմանվել են Եվրասիական տնտեսական հանձնաժողովին տեղեկություն տրամադրող մարմինները
ՀՀ կառավարությունը սահմանել է, որ Եվրասիական տնտեսական միության երրորդ երկրների նկատմամբ հատուկ պաշտպանական, հակագնագցման և փոխհատուցման միջոցների կիրառման հետաքննություն անցկացնող մարմնին՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովին (ԵՏՀ) տեղեկություն տրամադրող ՀՀ լիազոր մարմիններն են ՀՀ ֆինանսների նախարարությունը և ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը: ԵՏՀ-ն նման միջոցներ է կիրառում երրորդ երկրներից ներմուծված որոշ ապրանքների նկատմամբ: ՀՀ լիազոր մարմիններ նշանակելու խնդիրը բխում է ԵՏՄ պայմանագրային դաշտի պահանջից:
ՀՀ կառավարությունը հաստատել է «Հայաստանի Հանրապետությունից Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների մտավոր սեփականության օբյեկտների միասնական գրանցամատյանում, ինչպես նաև Միության անդամ պետության մաքսային մարմնի կողմից վարվող մտավոր սեփականության օբյեկտների մաքսային գրանցամատյանում գրանցված ապրանքային նշաններով մակնշված ապրանքների առաքման սահմանափակումների հսկողության» կարգը: Որոշման ընդունմամբ Հայաստանի Հանրապետությունը երաշխավորում է երրորդ երկրներից ՀՀ տարածք ներմուծված և գրանցամատյաններում ներառված ապրանքային նշաններով տարբերանշված ապրանքների՝ առանց իրավատիրոջ համաձայնության ՀՀ տարածքից Եվրասիական տնտեսական միության այլ անդամ պետությունների տարածք արտահանումը թույլ չտալու ուղղությամբ միջոցների ձեռնարկումը:
Գործադիրը սահմանել է, որ Հայաստանի Հանրապետություն հատիկային բերքի հավաքման կոմբայնների և դրանց մոդուլների երրորդ երկրից ներմուծումն իրականացվում է յուրաքանչյուր տարվա համար ԵՏՄ հանձնաժողովի կոլեգիայի հաստատած ներմուծման թույլատրելի ծավալին համապատասխան: Նշված տեխնիկայի ներմուծման մեկանգամյա արտոնագրի (թույլտվության) տրման լիազոր մարմին է ճանաչվել ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը:
ՀՀ ոչ սակագնային ոլորտի օրենսդրությունը ԵՏՄ պահանջներին համապատասխանեցնելու նպատակով կառավարությունը սահմանել է ոլորտի արտոնագրման գործընթացներն իրականացնող պետական կառավարման լիազոր մարմիններ, հաստատել ԵՏՄ սահմանով տեղափոխելու համար արգելված ապրանքների ցանկերը, ինչպես նաև սահմանափակման ենթակա ապրանքների ցանկերն ու դրանց ԵՏՄ մաքսային սահմանով տեղափոխելու շրջանակային կարգը:
ՀՀ կառավարությունը համաձայնություն է տվել Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության կառավարությունների միջև Հայաստանի Հանրապետություն բնական գազի, նավթամթերքի և չմշակված բնական ալմաստի առաքման ոլորտում համագործակցության վերաբերյալ 2013թ. դեկտեմբերի 2-ի Համաձայնագրին կից արձանագրության կնքման առաջարկությանը: Նշված Համաձայնագրի 5-րդ հոդվածի համաձայն կողմերի միջև համաձայնեցված՝ ինդիկատիվ հաշվեկշիռներում սահմանված ծավալներով ՌԴ-ից ՀՀ առաքվող բնական գազի, նավթամթերքի և չմշակված ալմաստի համար ռուսական կողմը մաքսատուրք չի գանձում: Գործադիրը ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարին լիազորել է ստորագրել մաքսատուրք չգանձելու Համաձայնագրի ժամկետը մինչև 2015թ. դեկտեմբերի 31-ը երկարաձգելու արձանագրությունը:
Մեկ այլ որոշման ընդունումը հնարավորություն է տալիս Ռուսաստանի Դաշնությունից հայկական ընկերությունների համար առանց արտահանման տուրքի բնական, չմշակված ալմաստի ձեռք բերում և ալմաստի վերաարտահանման նկատմամբ վերահսկողության իրականացում, ինչը կնպաստի հայկական ակնագործության զարգացմանը:
Խրախուսվում են ներդրումային ծրագրերը
Կառավարության որոշմամբ «Գլաս Ուորլդ Քամփնի» ՓԲԸ կողմից իրականացվող ներդրումային ծրագրով ներմուծվող 200 մլն դրամը գրազանցող արժեքով ապրանքների ԱԱՀ վճարման ժամկետը հետաձգվել է մինչև 2017թ. դեկտեմբերի 8-ը: Ընկերությունը հիմնադրվել է 2004թ.-ին՝ Արզնու բյուրեղապակու գործարանի հիմքի վրա: Երկու տարում գործարանը վերակառուցվել և վերազինվել է ժամանակակից սարքավորումներով և հոսքագծերով: Այժմ ընկերությունը նախատեսում է իրագործել ևս մեկ ծրագիր՝ ներդնելով շուրջ 216 մլն դրամի սարքավորում, որի ԱԱՀ գումարի վճարումը երեք տարով կհետաձգվի: Մեկ այլ որոշմամբ երեք տարով երկարաձգվել է Բյուրականի ակադեմիկոս Վ. Համբարձումյանի անվան աստղադիտարանի ներմուծած դիտողական մոդուլի նկատմամբ կիրառված «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմի ժամկետը: Նշված սարքավորման օգնությամբ աստղադիտարանը ՌԴ «Ռոսկոսմոս» գործակալության հետ համատեղ իրականացնում է դիտողական ծրագիր, որի նպատակն է երկրամերձ տիեզերական տարածքում հայտնաբերել անտրոպոգեն և բնական սպառնալիքները, այդ թվում՝ հին տիեզերանավերի բեկորները:
Կառավարությունը հաստատել է «Վտանգավոր տարածքից բնակչության տարհանման կարգը հաստատելու մասին» իր նախկին որոշման փոփոխությունները, որոնցով սահմանվում է ռազմական դրության և արտակարգ իրավիճակի ժամանակ վտանգավոր տարածքից բնակչության, նյութական և մշակութային արժեքների տարհանման գործուն կարգ:
Նիստում հավանություն է տրվել ՀՀ գիտության և տեխնիկայի զարգացման 2015-2019 թվականների գերակայություններին: Ակնկալվում է այդ ընթացքում իրականացվելիք գիտական և գիտատեխնիկական գործունեության պետական ծրագրերն ու թեմաներն համապատասխանեցնել երկրի գիտական ներուժի եղած հնարավորություններին, գիտության և տեխնիկայի զարգացման համաշխարհային միտումներին:
Կառավարությունը հավանություն է տվել ՀՀ երիտասարդական պետական քաղաքականության հայեցակարգին՝ ուժը կորցրած ճանաչելով իր նախկին համապատասխան որոշումը:
Կնվազեն թղթատարությունը և կոռուպցիոն ռիսկը
ՀՀ կառավարությունն իր ավելի վաղ ընդունած որոշումներից մեկում, որով հաստատվել էր էլեկտրոնային գնումների կարգը, կատարել է փոփոխություններ և ընդլայնել էլեկտրոնային գնումների Armeps համակարգի միջոցով իրականացվող գնումների շրջանակը: 2015թ. հունվարի 1-ից այդ համակարգով կիրականացվեն նաև հանրապետական գործադիր մարմինների ու տարածքային կառավարման մարմինների և պետական հիմնարկների կողմից կատարվող պարզեցված, ինչպես նաև քաղաքային համայնքների կողմից իրականացված բաց, պարզեցված և շրջանակային համաձայնագրերով գնման ընթացակարգերը, ինչը կնվազեցնի ինչպես թղթատարությունը, այնպես էլ կոռուպցիոն ռիսկը:
Նիստում հավանություն է տրվել ՀՀ ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհների պահպանման և զարգացման առաջնահերթությունների որոշման կարգին, որի կիրառմամբ կապահովվի կատարվող ֆինանսական ներդրումների տեղաբաշխման արդյունավետությունը:
Կառավարությունը հաստատել է պետական միջոցների հաշվին կառուցվող օբյեկտներում կիրառման ենթակա էներգախնայողության և էներգաարդյունավետության բարձրացմանն ուղղված միջոցառումները: Որոշման ընդունմամբ ակնկալվում է պետական միջոցների հաշվին կառուցվող, վերակառուցվող և հիմնական նորոգվող կրթության, մշակույթի, մարզական, առողջապահական, վարչական և հասարակական նշանակության այլ օբյեկտներում էականորեն նվազեցնել օգտագործվող վառելիքաէներգետիկ ռեսուրսների սպառման ծավալները, կրճատել շահագործման ծախսը:
Ավելի վաղ ընդունած որոշումներից մեկի լրացմամբ կառավարությունը հնարավորություն է ստեղծել, որպեսզի նոտարն իր նոտարական գործողություններն իրականացնի «Էլեկտրոնային նոտար» համակարգի միջոցով և «Մեկ պատուհան» սկզբունքի կիրառմամբ:
Պետությունը հաղորդակցության ազատություն է սահմանում
ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծին, որով, հաշվի առնելով 1963թ. Վիեննայի «Հյուպատոսական կապի մասին» կոնվենցիայի 35-րդ հոդվածը, կապի ազատությունը, մասնավորապես՝ հյուպատոսական հիմնարկի համար հավատարմագրվող պետության կողմից սահմանվում է կապի ազատություն՝ ներառյալ դիվանագիտական և հյուպատոսական սուրհանդակները, դիվանագիտական և հյուպատոսական փոստը և ծածկագրված ճեպահաղորդումները:
Նիստում քննարկվել է «Նախկին ԽՍՀՄ, ՀԽՍՀ, ՀՀ մի շարք օրենքներ և ՀՀ Գերագույն խորհրդի մի շարք նորմատիվ իրավական ակտեր ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը, որն օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրել է ԱԺ պատգամավոր Հրանտ Բագրատյանը: Օրինագծով առաջարկվում է նախկինում բարձր պաշտոն զբաղեցնող անձին չզրկել կենսաթոշակի անցնելու ժամանակ նրան տրվելիք արտոնությունից: Կառավարությունը բացասական եզրակացություն է տվել օրինագծի վերաբերյալ՝ համարելով, որ դրա ընդունման անհրաժեշտություն չկա: Քննության է առնվել պատգամավոր Հրանտ Բագրատյանի մեկ այլ օրենսդրական նախաձեռնությունը, որով նա առաջարկում է օրենսդրորեն սահմանել, որ պետական պաշտոն զբաղեցրած անձը կենսաթոշակի իրավունք ունի անկախ այն հանգամանքից, թե որքան է պաշտոնավարել: Կառավարությունը դեմ չէ նախագծի հեղինակի մոտեցմանը և պատրաստ է համագործակցել նրա հետ՝ պաշտոնավարման ժամկետի ողջամիտ սահմանափակում մշակելու նպատակով:
Վերը նշված օրենքների նախագծերը և կառավարության եզրակացությունները սահմանված կարգով կներկայացվեն ՀՀ Ազգային ժողով:
Այլ որոշումներ
ՀՀ կառավարության որոշումներով ստեղծվել է «ՀՀ միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկը (ՊԿՀ), հաստատվել նախարարության կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը, վերակազմակերպվել է «ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմ» ՊԿՀ-ն՝ «ՀՀ տարածքային կառավարման նախարարության աշխատակազմ» ՊԿՀ-ին միացման ձևով: Հաստատվել են նաև ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության կանոնադրությունը և կառուցվածքը, «Սեյսմիկ պաշտպանության ծառայություն» գործակալության կանոնադրությունը և կառուցվածքը, Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամը վերանվանվել է Հայաստանի զարգացման հիմնադրամ, հաստատվել դրա կանոնադրությունը:
Կառավարության որոշմամբ Կարեն Իսախանյանն ազատվել է ՀՀ տարածքային կառավարման նախարարության աշխատակազմի ղեկավարի, Համլետ Հակոբյանը՝ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի ղեկավարի պաշտոններից:
Նկատի առնելով թավջութակահար Նարեկ Հախնազարյանի միջազգային ճանաչումը և ծավալած մշակութային գործունեությունը, գործադիրը նրան ազատել է պարտադիր զինվորական ծառայությունից:
ՀՀ կառավարությունը պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում է տվել Քոլեջների համաշխարհային ցանցի ուսումնական հաստատություններում սովորող ՀՀ քաղաքացիներ Արգիշտի Զուրաբյանին, Ռոբերտ Պետորսյանին, Ալեքսեյ Գասպարյանին և Մարգար Հարությունյանին: Նրանք սովորում են համապատասխանաբար Միացյալ Թագավորության, Իտալիայի և Չինաստանի քոլեջների միջազգային բակալավրիատում:
Կառավարության որոշմամբ պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում է տրվել Մոսկվայի ազգային հետազոտական միջուկային համալսարանի կիբեռնետիկայի և տեղեկատվական անվտանգության ֆակուլտետի ուսանողներ Արթուր Կարապետյանին և Վահան Մուրադյանին:
Վերջին օրերին տագնապալի տեղեկություններ էինք ստանում Փոթիից և ռուսական «Պորտ Կավկազ» նավահանգստից, որով Ռուսաստանի տարբեր քաղաքներ են տեղափոխվում հայկական բեռները: Օրերս տեղեկություն էինք ստացել, որ ռուսական այս նավահանգիստն առաջնահերթ կարգով սպասարկում է Ղրիմի ուղղությունը՝ կուտակումներ ստեղծելով և ձգձգելով փոխադրումները մյուս ուղղություններով: Իսկ դեկտեմբերի 24-ի երեկոյան հայկական բեռների կուտակում էր արձանագրվել Փոթիում, որի պատճառներն անհասկանալի էին:
Ըստ որոշ տվյալների, դրանք կապված էին վրացական որոշ ընկերությունների կամայական վերաբերմունքի հետ, թեև պաշտոնապես հայտարարվել էր, որ եղանակային վատ պայմաններն են կուտակման պատճառը: Երեկ մեր հարցերին պատասխանեց «Ապավեն» ընկերության հիմնադիր տնօրեն, Հայաստանի ավտոմոբիլային սպորտի ֆեդերացիայի նախագահ Գագիկ Աղաջանյանը: Նա հերքեց տեղեկությունը, որ հայկական բեռների նկատմամբ խտրական վերաբերմունք կա, և որ վրացական կողմն է ձգձգում փոխադրումը: Ըստ Գագիկ Աղաջանյանի, վրացական կողմը կապ չունի լաստանավերի ուղերթների հետ, և պատճառը եղանակային վատ պայմաններն են:
«Եղանակային պայմանների պատճառով շատ լաստանավեր կան կանգնած և ոչ միայն հայկական: Բոլոր բեռներն էլ չեն սպասարկվում: Կան բեռներ, որոնք կանգնած են երեկոյան էլ, այսօր առավոտյան էլ: Եթե քամու ուժգնությունը սահմանվածից ավելի է, բոլոր վերամբարձ կռունկները կանգնում են, որովհետև կարող են շրջվել: Կա փակ նավահանգիստ, հենց այս պահին էլ փակ է: Մենք ունենք բեռներ, որոնք չեն բարձվում: Դա կապ չունի Հայաստանի և հայերի հետ: Դա և վրացիներին է վերաբերում, և ադրբեջանցիներին, և ղազախներին, և ուզբեկներին, որոնց բամբակն այսօր մեծ քանակությամբ գնում է Փոթի նավահանգստով»,- ասաց Գագիկ Աղաջանյանը:
— Երեկ ի՞նչն էր պատճառը, որ հայկական բեռները կանգնել էին և չէին գնում:
— Ցանկացած նավահանգստում բեռները կանգնած են լինում, որպեսզի կուտակվի բեռնային խմբաքանակ: Լաստանավի աշխատանքի հաստատված գրաֆիկ «Պորտ Կավկազ»-Փոթի գոյություն չունի: Լաստանավերը գալիս են միայն համապատասխան նվազագույն բեռնաքանակ ունենալու պայմաններում՝ 16 վագոնից քչի դեպքում լաստանավը չի գնում: 46 վագոն ամսի 14-ին, այսօր 24-ն է, 10 օր առաջ, 14-ին դուրս եկավ, 17-ին բեռնաթափվեց Փոթիում: Եթե հիմա վերադարձավ, և այնտեղ ունենաք 4 կամ 6 վագոն, բնականաբար, այդ բեռները կկանգնեն, կսպասեն կուտակման: Չի գա 4 վագոնի համար լաստանավ:
— Մի քանի օր առաջ «Պորտ Կավկազում» երկաթուղային բեռներ էին կուտակված, և ռուսական կառավարությունն ինչ—որ հրահանգներ էր տվել, որոնք ձեզ անհանգստացրել էին: Այս մասին հայտնեց նաև «Ապավենի» տնօրեն Արսեն Ղազարյանը: Ի՞նչ հրահանգների մասին է խոսքը:
— Այո, Ղրիմի սպասարկումը, Ղրիմի ամբողջ մատակարարումը Ռուսաստանի կողմից տեղի է ունենում «Պորտ Կավկազ»-Ղրիմ լաստանավերի միջոցով: Ցամաքային ճանապարհ Ռուսաստանը Ղրիմի հետ չունի: Ուկրաինայի միջոցով է, գիտեք, այնտեղ փոքր տեղ կա, որը շրջափակված է ուկրաինական և ռուսական ռազմական ուժերի միջև: Ռուսական կողմը, հաշվի առնելով այն հանգամանքը, որ բավականին մեծ բեռնաքանակ է տեղափոխվում այժմ «Պորտ Կավկազով» դեպի Ղրիմ, հարց է բարձրացրել էքսպորտ գնացող բոլոր բեռները սահմանափակել, որպեսզի սպասարկեն Ղրիմ գնացող բեռները: «Պորտ Կավկազն» ի վիճակի չէ և թուրքական բեռները տեղափոխել, և Փոթի, և Կերչ տեղափոխել: Այդ նավահանգստի հնարավորությունները սահմանափակ են, և եթե ամբողջ այդ բեռնաքանակը, ինչպես նախկինում, տեղափոխվի «Պորտ Կավկազով», պարզապես Ղրիմի մատակարարման խնդիրը կլինի: Բայց ցանկացած նավահանգստի փակում տեղի է ունենում կառավարության որոշումով, որովհետև կան համապատասխան կոնվենցիաներ, որին ենթարկվում է նաև «Պորտ Կավկազը»՝ որպես միջազգային նավահանգիստ, ինչպես նաև Փոթին և այլն: Այս դեպքում պետք է կառավարության որոշում, որը դեռ չկա, կամ էլ գրություններ, առաջարկություններ տրանսպորտի նախարարությանը՝ այս հարցը բարձրացնել կառավարության մակարդակով: Մենք տեղեկացրել ենք այս մասին ՀՀ կառավարությանը: ՀՀ նախագահն արդեն տեղյակ է, և որոշակի քայլեր կձեռնարկեն:
— Ի՞նչ իրավիճակ է այս պահին «Պորտ Կավկազում»՝ հայկական բեռների հետ կապված: Կուտակումներ կա՞ն, թե՞ ոչ:
— Մենք ունենք այնտեղ բեռներ և փառք աստծո, որ ունենք: Նավը գնացել է, հերթական նավը մոտակա օրերս կբարձվի: Մենք ունեցանք պահ, երբ որ մենք ունեինք այնտեղ 9 վագոն, որոնք մոտ մեկ ամիս կանգնել էին: 9 վագոնի համար լաստանավն ուղերթ չէր կատարի: Հիմա, քանի որ ավելացավ ձմեռային վառելիքի՝ դիզվառելիքի ներկրման անհրաժեշտությունը Հայաստան, դիզվառելիքը կազմեց այն հիմնաքարը, որի շուրջ ավելացող բեռները տվեցին նավային ծավալ, և լաստանավն ավելի ինտենսիվ սկսեց աշխատել:
— Դոլար—դրամային ցայտնոտն ինչպե՞ս անդրադարձավ ձեր գների վրա:
— Գների փոփոխություններ մեր հիմնական պայմանագրերում մենք ի վիճակի չենք անել: Նույնիսկ եթե շատ ուզենանք: Նոր պայմանագրեր կնքելիս կամ մեկ միավոր փոխադրելու պայմանագրերում, բնականաբար, մենք հաշվի ենք առնում այն կուրսը, որն այսօր կա: Միջազգային բեռնափոխադրումների գնում Հայաստանում կատարած ծառայությունը կազմում է 3-4 տոկոս: Հայաստանից դուրս մեր բոլոր ծառայությունների դիմաց վճարումները՝ ծովային ընկերություններ, Վրաստանի նավահանգիստ, երկաթուղի, տարբեր տարանցիկ երկրների նավահանգիստներ, բոլոր ծառայությունների համար մենք վճարում ենք տարադրամով: Տրամաբանական է, և պետք է հաշվարկենք, որ համապատասխան տարադրամ մենք պետք է ձեռք բերենք, որ կարողանանք կատարել այդ վճարումները: Չէ՞ որ Հայաստանի տնտեսվարողը մեզ վճարում է ազգային դրամով:
— Ինչ-որ տոկոս կարո՞ղ եք նշել: Որքա՞ն են թանկանալու բեռնափոխադրումները:
— Մենք բոլոր հաշվարկներն անում ենք տարադրամով, հետո վերածում ենք դրամի և ներկայացնում ենք: Տարադրամով գների փոփոխություն տեղի չի ունեցել: Մենք պարզապես վերջում վերածում ենք ազգային դրամի և պայմանագրերը կնքում ենք այդ գումարով: Եթե համարում եք, որ կուրսի տարբերությունը գների ավելացում է, ուրեմն համարեք, որ ավելացել են:
Սյուզան Սիմոնյան
Գեղարքունիքի մարզպետի և Սևանի քաղաքապետի միջև լարվածությունը ոչ միայն չի թուլանում, այլև էլ ավելի է սրվում, շարքային սևանցիների մոտ այլևս տեղ չթողնելով մտածելու, թե՝ մի օր «Սևանի վրա էլ արև կբացվի»: «Մինչև ե՞րբ այսպես. չէ որ նրանց երկուսի վատ հարաբերություններից Սևան համայնքն է տուժում»,- հարցնում են սևանցիները:
Մեզ հասած տեղեկությամբ, դեկտեմբերի 23 –ին տեղի է ունեցել Գեղարքունիքի մարզային խորհրդի նիստ: Այդ նիստին հրավիրված չի եղել Սևանի քաղաքապետը: Ասում են, որ մարզպետն ասել է՝ «Միևնույն է Ռուդիկը չի մասնակցում և պետք չէ նրան հերթական անգամ անտեղի հրավեր ուղարկել»:
Նույն օրը, նույն ժամին Սևանում քաղաքապետը հրավիրել է ավագանու տարեվերջյան նիստ, որտեղ հաստատվել է համայնքի բյուջեն: Թե ինչ կբերի Նոր տարին սևանցիներին դեռևս պարզ չէ, բայց որ քաղաքի «բազմաչարչար» ասֆալտը այս տարի էլ չավարտվեց փաստ է:
Հ.Գ. Ի դեպ նմանատիպ՝ ոչ կառուցողական հարաբերություններ էին նաև Սևանի նախկին քաղաքապետ Գևորգ Մալխասյանի և նախկին մարզպետ Նվեր Պողոսյանի միջև:
Հիմա երկուսն էլ չկան. Կա միայն տուժողը՝ Սևան համայնքը և օր- օրի հուսահատվող սևանցին:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 24-ին հրավիրել է Անվտանգության խորհրդի նիստ, որի օրակարգում էին մարտական հերթապահության կազմակերպմանն ու ինժեներական կառույցների կատարելագործմանն ուղղված միջոցառումների մասին և 2014թ. հեռուստամարաթոնի ընթացքի, արդյունքների ու իրականացվելիք միջոցառումների մասին հարցերը:
Առաջին հարցի շուրջ զեկույցով հանդես է եկել պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանը: Նախագահը համապատասխան հանձնարարականներ է տվել պաշտպանության նախարարությանն ու կառավարությանը՝ բանակաշինության ոլորտում նախատեսված ծրագրերի պատշաճ իրականացման ուղղությամբ՝ ընդգծելով, որ զինված ուժերի մարտական պատրաստականության բարձր մակարդակի ապահովումը եղել և մնում է պետության կարևորագույն առաջադրանքներից մեկը:
Անդրադառնալով օրակարգի երկրորդ հարցին՝ երկրի ղեկավարը կառավարությանը և համապատասխան գերատեսչություններին հանձնարարել է Վարդենիս-Մարտակերտ ավտոճանապարհի շինարարության ընթացքում ապահովել նախատեսված ֆինանսական միջոցների նպատակային օգտագործումը, շահագրգիռ մարմինների սերտ համագործակցությունը և իրականացվող աշխատանքների լայն լուսաբանումը զանգվածային լրատվամիջոցներում:
Հայաստանից գնացող երկաթուղային բեռները կանգնած են Փոթիում, և դեպի Ռուսաստան ընթացքն արգելակված է: Որքան կտևի, հայտնի չէ: Ռուսական երկաթուղուն մոտ կանգնած մեր աղբյուրն ասաց, որ վրացական կողմը հրաժարվում է լաստանավեր տրամադրել՝ պատճառաբանելով եղանակային վատ պայմանները:
Փոթիի նավահանգստից լաստանավերը գնում են դեպի Ռուսաստան՝ «Պորտ Կավկազ», Ուկրաինա՝ Իլյիչևսկ, և դեպի Թուրքիա, ու այստեղ բեռների հերթեր են կուտակվել: Մյուս կողմից՝ տեղեկություններ կան, որ Վրաստանն առաջնահերթ կարգով բաց է թողնում ուկրաինական բեռները, ինչն առաջացրել է ռուսական կողմի դժգոհությունը:
Սյուզան Սիմոնյան
2015-ը իշխանությունների համար կնշանավորվի ևս մեկ առողջարանային-հյուրանոցային համալիրի բացմամբ, որը թերևս ամենաթանկերից կլինի Հայաստանում:
Ջերմուկում, բազմաթիվ ծառերի կտրման «գնով», վերջապես կբացվի «Հայաթը», որի վրա, ըստ սեփականատեր Սամվել Սարգսյանի, ներդրվել է 20 միլիոն դոլար. «Ինչ վերաբերում է Ձեր նշած ծառերը կտրելուն, ապա տնկվել ու տնկվելու են ավելի թանկարժեք ու ավելի մեծ քանակով ծառեր, ի վերջո, հաշվի առեք, որ ամերիկյան բրենդ է բերվում մարզ` 150 աշխատատեղով, իսկ աշխատավարձերը կսկսվեն 200 հազար դրամից»: Ո՞վ պիտի գա էստեղ հանգստանալու, հրեն` ճոպանուղու աշխատողները տնքում են, որ սարի ձյունը մաքրել են, հրաշք սահուղի սարքել, սակայն ոչ այս, ոչ էլ անցած տարի մարդ չի եկել:
«Կգան, համաշխարհային բրենդ է մուտք գործում, ինքներս արդեն որոշակի պայմանավորվածություններ ունենք դրսի մեր կոմպանյոնների հետ»: Եվ, այնուհանդերձ, անչափ շատ երկարեց առողջարանի կառուցումը, նախատեսված էր 2012-ին բացել, բացում եք 2015-ին: «Ներդրման խնդիրներ կային»:
Հրապարակ
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.