23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի համար նշանակություն չունի, թե ով է բռնել Գյումրիում հունվարի 12-ին ընտանիքի վեց անդամների դաժան սպանության մեջ մեղադրվող` ռուսական 102-րդ ռազմաբազայի ժամկետային զինծառայող Վալերի Պերմյակովին:
«Մեր խնդիրն է ստեղծել այնպիսի իրավիճակ, որ ոչ մի հանցագործ չհեռանա մեր տարածքից: Հենց այդ էլ մենք ապահովում ենք: Անկեղծ ասած` ձերբակալումից երկու ժամ առաջ մենք տեղեկատվություն ունեինք, որ Պերմյակովը հայ-թուրքական սահմանին է: Մեր 35 հոգանոց խումբը մեկնել էր այնտեղ, նայել տարածքի մի մասը և զգուշացրել սահմանապահներին: Ինձ համար կարևոր չէ, թե ով է բռնել հանցագործին, մնացածն իմ տիրույթում չէ»,- այսօր` հունվարի 17-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ոստիկանապետը:
Նրա խոսքով` քննությունը կպարզի ոճրագործության հանգամանքները: Ոստիկանապետի կարծիքով` բազում հարցեր կան, որոնք պետք է պատասխան ստանան, մասնավորապես ինչու է նման քայլի դիմել, կոշիկը թողել տանը, այսքան տարածք ինչու է եկել, հասել:
«Մենք մեր ֆունկցիաները կատարում ենք, մնացածը նախաքննության ընթացքում հայտնի կդառնա»,- նշեց Վլադիմիր Գասպարյանը:
Նախագահ Սերժ Սարգսյանը` ի պատասխան Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի նամակի, որտեղ Թուրքիայի նախագահը Հայաստանի Հանրապետության Նախագահին հրավիրել է ս.թ. ապրիլի 24-ին ներկա լինելու Թուրքիայում Գալիպոլիի ճակատամարտի հարյուրամյակի հիշատակի միջոցառումներին, պատասխան նամակ է հղել, որում, մասնավորապես, ասված է.
«Հարգելի պարոն Նախագահ,
Ստացա Գալիպոլիի ճակատամարտի հարյուրամյակի հիշատակի միջոցառումներին մասնակցելու՝ ինձ ուղղված Ձեր հրավերը:
Հիրավի, Առաջին աշխարհամարտը մարդկության պատմության ամենազարհուրելի էջերից է, որ միլիոնավոր անմեղ մարդկային կորուստների և ճակատագրերի խեղման պատճառ դարձավ:
Գալիպոլիի ճակատամարտի մասնակից էր նաև Օսմանյան կայսրության զորքերի հայազգի հրետանավոր, կապիտան Սարգիս Թորոսյանը. սպա, որ նվիրվել էր կայսրության պաշտպանության ու անվտանգության ապահովմանը և հավատարիմ ծառայության ու սխրանքների համար Օսմանյան կայսրության կողմից արժանացել էր ռազմական պարգևների: Մինչդեռ, նույն թվականին իր գագաթնակետին հասած՝ Օսմանյան կայսրության կողմից հայ ժողովրդի նկատմամբ նախապես ծրագրված և իրականացված զանգվածային ջարդերի ու բռնի տեղահանման ալիքը չշրջանցեց անգամ Սարգիս Թորոսյանին: Ցեղասպանությանը զոհ գնացած մեկուկես միլիոն հայերի թվում էին նրա ծնողները, ովքեր դաժանաբար սպանվեցին, իսկ քույրը մահացավ Սիրիայի անապատում:
Հենց նախադեպը չունեցող այդ կոտորածի արդյունքում էր, որ Ռաֆայել Լեմկինը ստեղծեց «ցեղասպանություն» եզրույթը, և դրա անպատժելիությունն էր, որ հող նախապատրաստեց Հոլոքոստի և Ռուանդայում, Կամբոջայում ու Դարֆուրում ցեղասպանությունների համար:
Ըստ Ձեզ՝ Գալիպոլիի մարտերը ոչ միայն Թուրքիայի, այլև ողջ աշխարհի համար պատերազմից ծնունդ առած բարեկամական հարաբերությունների առանձնահատուկ օրինակ են, իսկ ճակատամարտի դաշտը՝ պատերազմի դառը ժառանգության մասին հիշեցնող խաղաղության և բարեկամության հուշարձան: Մի կողմ թողնելով բոլորին քաջ հայտնի Գալիպոլիի ճակատամարտի նշանակությունը կամ Թուրքիայի վիճահարույց դերակատարությունը Առաջին և Երկրորդ համաշխարհային պատերազմների ընթացքում՝ անհրաժեշտ է հիշել, որ խաղաղությունը և բարեկամությունն առաջին հերթին պետք է հիմնված լինեն սեփական անցյալի հետ առերեսման խիզախության, պատմական արդարության, ինչպես նաև համամարդկային հիշողության՝ ոչ թե ընտրովի, այլ ամբողջական ճանաչման վրա:
Ավա՜ղ, Թուրքիան շարունակում է ժխտողականության իր ավանդական քաղաքականությունը և տարեցտարի «կատարելագործելով» պատմության աղճատման իր գործիքակազմը՝ Գալիպոլիի մարտերի հարյուրամյակն այս տարի առաջին անգամ նշում է ապրիլի 24-ին, այն դեպքում, երբ դրանք սկսվել են 1915 թվականի մարտի 18-ին և շարունակվել մինչև 1916 թվականի հունվարի վերջը, իսկ դաշնակիցների ափհանման օպերացիան՝ Գալիպոլիի ցամաքային մարտերը սկսվել են ապրիլի 25-ին: Ի՞նչ նպատակ է սա հետապնդում, եթե ոչ համաշխարհային հանրության ուշադրությունը Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի միջոցառումներից շեղելու պարզունակ նպատակ: Մինչդեռ, մինչև հիշատակի միջոցառում նախաձեռնելը, Թուրքիան շատ ավելի կարևոր պարտականություն ուներ սեփական ժողովրդի և ողջ մարդկության հանդեպ, այն է՝ Հայոց ցեղասպանության ճանաչումն ու դատապարտումը:
Ուստի, խորհուրդ կտայի համաշխարհային խաղաղությանն ուղղված Ձեր կոչերում չմոռանալ Հայոց ցեղասպանության ճանաչման ուղերձ հղել աշխարհին՝ ոգեկոչելով մեկուկես միլիոն անմեղ զոհերի հիշատակը: Յուրաքանչյուրիս պարտքն է գալիք սերունդներին փոխանցել խեղաթյուրումից զերծ իրական պատմությունը՝ այդ կերպ կանխելով ոճրագործությունների կրկնությունն ու հող նախապատրաստելով ազգերի, հատկապես հարևան ազգերի միջև մերձեցման և հետագա համագործակցության համար:
Հ.Գ. Ձերդ Գերազանցություն, դեռևս մի քանի ամիս առաջ հրավիրել եմ Ձեզ Երևան՝ 2015 թվականի ապրիլի 24-ին միասին հարգելու Հայոց ցեղասպանության անմեղ նահատակների հիշատակը: Մեզ մոտ ընդունված չէ հյուրընկալվել հրավիրվողին՝ առանց սեփական հրավերի պատասխանը ստանալու»:
Լավատեղյակ աղբյուրներից հայտնի դարձավ, որ ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը դիմել է ՌԴ գլխ. դատախազ Յուրի Չայկային, որպեսզի Հայաստանի քննչական կոմիտեի քննիչներին հնարավորություն տրվի հարցաքննել Վալերի Պերմյակովին:
Երեկվա դրությամբ Հայաստանի քննչական մարմինների ներկայացուցիչները Պերմյակովին հարցաքննելու, նրան տեսնելու հնարավորություն չեն ունեցել: Նշենք, որ հունվարի 12-ի սպանդի գործի քննությունը վարում է ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունը: Ձևավորվել է քննչական խումբ, որում ընդգրկվել են ՀԿԳ քննության գլխավոր վարչության և Շիրակի մարզային քննչական վարչության քննիչները: Քննչական խումբը ղեկավարում է ՀԿԳ գլխավոր վարչության ՀԿԳ քննիչ Գևորգ Աղաբաբյանը՞
Հայկական Ժամանակ
Երեկ՝ մինչև ուշ գիշեր, ես և իմ ներկայացուցիչներն այցերի, արագ արձագանքումների և այլ եղանակներով դիտարկել ենք Գյումրիում և Երևանում տեղի ունեցած հավաքների ընթացքը, ինչպես նաև ոստիկանության բաժիններում իրավիճակը: Այսօր ես հարուցել եմ համապատասխան վարույթներ, որոնց արդյունքում կուսումնասիրվեն պատասխանատու պետական բոլոր մարմինների գործողությունները, և դրանց կտրվեն իրավական գնահատականներ: Մինչ այդ ներկայացնում եմ իմ նախնական գնահատականները, դիտարկումներն ու առաջարկությունները.
1. Կրկին վերահաստատում եմ հունվարի 15-ի առավոտյան արված հրապարակային պնդումս առ այն, որ միջազգային իրավունքի, Հայ-ռուսական միջպետական պայմանագրի, Հայաստանի Սահմանադրության և օրենսդրության համապատասխան՝ Գյումրիում կատարված սպանությունների գործը պետք է քննության ենթարկվի Հայաստանի Հանրապետության իրավապահ և դատական համակարգի կողմից: Կրկնում եմ նաև ավելի վաղ արված այն պնդումս, որ ոճրագործության մեջ մեղադրվող անձը պետք է փոխանցվի հայկական կողմին ՀՀ Գլխավոր դատախազի գրավոր պահանջով: Ընդ որում, իրավական ճիշտ եզրույթն ու կարգավորումը ոչ թե արտահանձնումը կամ հանձնումն է, այլ փոխանցումը:
2. Ոստիկանությունը պետք է հանրությանը պատշաճ ներկայացնի և մանրամասն հիմնավորի իր կողմից երեկ կատարված գործողությունները, իսկ մենք բոլոր դրվագներով ոստիկանությանը կներկայացնենք մեր հարցապնդումները և կհրապարակենք արդյունքներն ու մեր վերջնական գնահատականները: Մինչ այդ մեր խորին մտահոգությունն ենք հայտնում խաղաղ հավաքների ընթացքում օրինապաշտ ցանկացած քաղաքացու ոստիկանության անհիմն բերման ենթարկելու կապակցությամբ: Հավաքի խաղաղ ընթացքը խախտող գործողություններում չներգրավված անձանց հավաքի վայրից հեռացնելը կամ բերման ենթարկելը չի կարող համարվել իրավաչափ:
3. Ինչ վերաբերում է հավաքի որոշ մասնակիցների կողմից հավաքի այլ մասնակիցների և ոստիկանների ուղղությամբ քարեր նետելուն, ապա այս գործողություններն ակնհայտորեն որևէ կերպ չեն կարող տեղավորվել խաղաղ հավաքի պաշտպանության շրջանակներում: Նշված անձինք ենթակա էին հեռացման հավաքի անցկացման վայրից, քանի որ Ոստիկանության պարտականությունն է ոչ միայն պահպանել հասարակական անվտանգությունը և կարգը, այլև աջակցել հավաքի անցկացմանը և պաշտպանել հավաքի մասնակիցների իրավունքները:
4. Հասկանալով և կիսելով մեր համաքաղաքացիների ցավը, վրդովմունքը և շատ դեպքերում արդարացի դժգոհությունը՝ միաժամանակ հիշեցնում եմ, որ ցանկացած հակաիրավական գործողություն կարող է, ըստ օրենքի, արժանանալ պետական մարմինների համաչափ արձագանքին:
5. Հատուկ անհանգստությամբ տեղեկացա նաև, որ գիշերն, ի թիվս այլ քաղաքացիական ակտիվիստների, ոստիկանության Կենտրոնի բաժին բերման է ենթարկվել հայտնի իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը հետախուզման մեջ գտնվելու կասկածանքով, ինչն առաջին իսկ հայացքից տարակուսելի է թվում: Ակնկալում եմ ոստիկանության արժանահավատ հիմնավորումները և համապատասխան քայլերը՝ տեղի ունեցածի վերաբերյալ: Նախկինում նշել ենք և այժմ էլ կրկնում ենք, որ անթույլատրելի է իրավապաշտպանների նկատմամբ ցանկացած ոտնձգություն:
6. Երեկ Գյումրիում և Երևանում տեղի ունեցած հավաքների ընթացքում տասնյակ մասնակիցներ, այդ թվում՝ Արգիշտի Կիվիրյանը, Լուսինե Սահակյանը, Տիգրան Խզմալյանը, Կարեն Հարությունյանը, Կարո Եղնուկյանը, Դվին Իսանյանսը, Պավել Մանուկյանը, Գևորգ Սաֆարյանը, Ալեք Ենիգոմշյանը, Կարապետ Ռուբինյանը տարվել են ոստիկանության բաժիններ: Իմ տեղակալը, աշխատակազմի ղեկավարը և արագ արձագանքման աշխատակիցները գիշերը՝ մինչև ժամը 03:40-ը, այցելել են Երևանի Կենտրոնի, Նոր Նորքի, Քանաքեռ-Զեյթունի, Արաբկիրի, Մալաթիա-Սեբաստիայի և Գյումրիի ոստիկանության բաժիններ և հանդիպել բերման ենթարկված քաղաքացիների հետ: Իմ ներկայացուցիչների այցերը և մուտքը ոստիկանություն հիմնականում եղել են անարգել՝ բացառությամբ Գյումրու ոստիկանության բաժնի, որտեղ խոչընդոտվել է Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչների հանդիպումը բերման ենթարկվածների հետ: Նմանատիպ խոչընդոտներն անթույլատրելի են և չեն նպաստում ոստիկանության գործողությունների նկատմամբ հանրության վստահության ձևավորմանը:
Ոստիկանությանը դարձյալ հորդորում եմ հնարավորինս աջակցել խաղաղ ցուցարարներին, ինչպես նաև ապահովել ցույցի մասնակիցների անվտանգությունը՝ այդ թվում բոլոր սադրիչների հակաիրավական գործողություններից: Ոստիկանությունը պետք է զերծ մնա մարդկանց իրավունքների իրավաչափ իրացման ցանկացած խոչընդոտից: Հավաքը համարվում է խաղաղ, քանի դեռ առկա չեն համոզիչ և ծանրակշիռ ապացույցներ այն մասին, որ այն անձինք, ովքեր կազմակերպել կամ մասնակցում են համապատասխան հավաքին, անձամբ կկիրառեն, կոչ կանեն կամ կհրահրեն անմիջական բռնություն: Ընդ որում, բռնություն կիրառելու մտադրության ապացուցման բեռը կրում է պետությունը:
Իմ զորակցությունն եմ հայտնում երեկ քաղաքացիների և ոստիկանության բախումների հետևանքով բոլոր տուժածներին և մաղթում առողջության շուտափույթ վերականգնում:
Կարեն Անդրեասյան
ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան
16 հունվար, 2015թ.
Մայր Աթոռ Ս. Էջմիածնում հունվարի 16-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ տեղի ունեցած Մայր Աթոռի Վանական խորհրդի և վանաբնակ եպիսկոպոսների խորհրդակցության ընթացքում մասնավոր անդրադարձ կատարվեց օրեր առաջ Գյումրիում տեղի ունեցած սարսափելի ոճրագործությանը, դրա հետևանքով ժողովրդի մեջ առաջացած հուզումներին և արձանագրված ցավալի միջադեպերին: Այս օրերին մնայուն կապ է եղել Մայր Աթոռի և Շիրակի թեմի առաջնորդարանի միջև, և Մայր Աթոռը մշտապես իրազեկ է եղել և հետևել դեպքերի զարգացմանը:
Կատարվածի առնչությամբ Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր խոսքում մասնավորաբար նշեց.
«Այս օրերին մեր ողջ ժողովուրդը ցավի և վշտի մեջ է Գյումրիում տեղի ունեցած անմարդկային ոճիրի պատճառով: Ամենքիս ակնկալությունն է, որ օրենքի ողջ խստությամբ պատասխանատվության ենթարկվեն ոճրագործության հետ առնչված բոլոր հանցավորները: Վստահ ենք, որ պետական պատկան մարմինների կողմից հանցագործության ամբողջական բացահայտման և մեղավորների դատապարտման ուղղությամբ կիրականացվեն օրենքով նախատեսված անհրաժեշտ բոլոր քայլերը:
Մեր մտահոգությունն ենք հայտնում հունվարի 15-ին ժողովրդային հուզումների ընթացքում արձանագրված ցավալի դեպքերի առնչությամբ, որի հետևանքով կան նաև վիրավորներ: Մեր հորդորն է մեր զավակներին մնալ հանդարտության մեջ և չտրվել հրահրումներին ու սադրանքներին…»:
Նորին Սրբությունը նաև իր գնահատանքը բերեց Շիրակի թեմի առաջնորդ Տ. Միքայել եպիսկոպոս Աջապահյանին և թեմի եկեղեցականներին այս օրերին բերած իրենց հովվական ծառայության համար:
Ժողովի ավարտին աղոթք մատուցվեց Ավետիսյանների ընտանիքի սպանված անդամների հոգիների հանգստության և վիրավոր Սերյոժա Ավետիսյանի շուտափույթ ապաքինման համար:
Հունվարի 22-ին Աստանայում տեղի կունենա ԵՏՄ խորհրդի նիստը՝ փոխվարչապետների մակարդակով, որին կմասնակցի Վաչե Գաբրիելյանը։ Իդեպ, հայաստանյան 3 անդամ, բայց 1 ձայն ունեցող խորհուրդը՝ Կարինե Մինասյան, Ռոբերտ Հարությունյան, Արա Նռանյան եռյակով, մշտապես կնստի Մոսկվայում, իսկ ԵՏՄ դատավորական «խորհրդի», որի կազմում 2 հայ դատավորներ են ընգրկված, մշտական աթոռանիստը կլինի Մինսկում՝ Բատկայի «կողքին»։ Ապագայում ձևավորվելիք ֆինանսական կարգավորման մարմնի աթոռանիստն էլ կլինի Ղազախստանում։ Իսկ Հայաստանում ոչ մի ԵՏՄ մարմին չի «նստի»։
Հայաստանում «նստած» կմնա ռուս-ՀԱՊԿ-ական փառապանծ 102-րդ ռազմաբազան»:
Հրապարակ
ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հունվարի 15-ին ընդունել է Հարավային Կովկասում և Կենրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ պարոն Ջեյմս Ապատուրային:
Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-ՆԱՏՕ երկկողմ համագործակցությանն առնչվող հարցերը: Կողմերը նշել են երկկողմ համագործակցության զարգացման դինամիկայի պահպանման անհրաժեշտությունը համագործակցության հիմնական ուղղություններով և առկա ձևաչափերով` պաշտպանական բարեփոխումներ, ռազմական կրթություն և վարժանքներ, բարեվարքության ամրապնդում և այլն: ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչը բարձր է գնահատել Հայաստանի մասնակցությունը միջազգային խաղաղության և կայունության պահպանության գործողություններին, ինչպես ՆԱՏՕ-ի այնպես էլ ՄԱԿ-ի հովանու ներքո:
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր: Կողմերը կիսել են հայ-ադրբեջանական շփման գծում առկա լարվածության հետ կապված մտահոգությունը:
«Հայ-ռուսական համագործակցության» առնվազն վերջին տասնամյակի փորձն ապացուցում է, որ օրինազանց զինծառայող, ռուսական բանակից մի քանի անգամ փախուստի փորձ կատարած, հետն էլ մանր-մունր զանցանքների համար իրավապահների ուշադրությանն արժանացած զինծառայող Պերմյակովը, որին որպես պատիժ ծառայության են ուղարկել Գյումրի, բացառություն չէ: Հայաստան աշխատանքի են նշանակվել ռուսական պաշտոնական «պերսոնալի» ամենաանհաջող կադրերը, նրանք, ովքեր տարատեսակ խախտումների համար հեռացվել են Ռուսաստանի պետական մարմիններից և աքսորվել մեր խեղճ ու կրակ «գուբերնիան»:
Նրանց թվում էր, օրինակ, ազգությամբ թաթար (ինչպես և Պերմյակովը՝ Ս.Ս.) «Հարավ-կովկասյան երկաթուղի» ՓԲԸ նախկին գլխավոր տնօրեն Շևքեթ Շայդուլինը, որը ղեկավարում էր երկաթուղին 2008 թվականից: Հայաստանում նրա PR բաժինը փորձում էր տպավորություն ստեղծել, թե Շայդուլինը փորձառու կառավարիչ է, մինչդեռ ժամանակին մամուլում տեղեկություններ հայտնվեցին ռուսաստանյան այս պաշտոնյայի՝ ահաբեկիչների հետ կապերի մասին: Մինչ Հայաստան գալը նա Սվերդլովյան երկաթուղու ղեկավարն էր և պաշտոնից հեռացվեց 2007 թվականի մարտին տեղի ունեցած խոշոր վթարներից հետո: Իսկ 2005-ին նրա ղեկավարած հիմնարկում 1 մլրդ 666 հազար ռուբլու վնաս էր հայտնաբերվել, և ահա այս «փայլուն գործիչը» և «ուժեղ կառավարիչը» «աքսորվեց» Հայաստան, որից հետո սկսեց «քցել» հայ գործարարներին:
Ոչ պակաս «փայլուն» աշխատանքային կենսագրություն ունի նաև Եվգենի Գլադունչիկը, որը 2002-2011թթ. գլխավորում էր «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն, և որի դեմ 2006 թվականին վերջինիս գլխամասային ընկերության՝ ԻՆՏԵՌ ՌԱՕ-ի ղեկավարության պահանջով քրեական գործ հարուցվեց: Խոսքը ֆինանսական չարաշահումների մասին էր: Հետագայում այն կարճվեց, սակայն Գլադունչիկին, այնուամենայնիվ, հեռացրին «ցանցերից»: Նրա հաջորդի՝ «ՀԷՑ» գլխավոր տնօրեն Եվգենի Բիբինի օրոք բացահայտվեցին Գլադունչիկի օրոք ստեղծված ֆինանսական մախինացիաների սխեմաները: «Ցանցերում» իրավապահներն ստուգումներ սկսեցին, և «ՀԷՑ»-ի ու վերջինիս հետ համագործակցող ընկերությունների միջև կեղտոտ գործարքների հետքեր հայտնաբերվեցին: Այդ գործարքների հետևանքով 2009-2011 թվականներին հայկական էլցանցերից մոտ 30 մլն դոլար էր դուրս բերվել՝ տարատեսակ կոռուպցիոն սխեմաներով: Բայց քննությունը մնաց անհետևանք: Գլադունչիկը կրկին չոր դուրս եկավ ջրից: Իսկ Բիբինը կադրային կրճատումների սկանդալի մեջ հայտնվեց ու ՀԷՑ աշխատակիցների բողոքի թիրախը դարձավ:
Հաջորդ հեղինակազրկված պաշտոնյան, որին ուղարկեցին Հայաստան, ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Վյաչեսլավ Կովալենկոն էր: Նրա նշանակումը նույնպես պատժի յուրահատուկ ձև էր: Մինչ այդ նա դեսպանի առաքելություն էր իրականացնում Վրաստանում, որտեղ դիվանագիտական մեծ սկանդալի մեջ ընկավ: 2007 թվականին, երբ Ռուսաստանն օգնում էր վրացական ընդդիմությանը՝ նախագահ Սահակաշվիլու դեմ ցույցեր կազմակերպել, Վրաստանի իշխանությունները հրապարակեցին վրաց ընդդիմադիրների և Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Կովալենկոյի միջև բանակցությունների գաղտնալսումները, որոնք ապացուցում էին, որ դեսպանը միջամտում է Վրաստանի ներքին գործերին: Այս խայտառակ սկանդալից հետո Կովալենկոյին արտաքսեցին Վրաստանից, հայտարարելով նրան անցանկալի անձ այդ երկրում:
Հետագայում Կովալենկոն աքսորվեց Հայաստան, որտեղ նրա դիվանագիտական առաքելությունը նույնչափ անփառունակ ավարտ ունեցավ՝ նա կազմակերպեց Կրեմլի խոսափող, իշխանական լրագրող Դմիտրի Կիսելյովի այցը ՀՀ ԱԺ, որի ընթացքում վերջինս իր կայսրական բարձունքից վիրավորական արտահայտություններ էր արել Լեռնային Ղարաբաղի հարցի շուրջ, ինչպես նաև դժգոհել, որ Հայաստանում ռուսերենը քիչ է տարածված: Մի սկանդալ էլ այստեղ պայթեց, և խայտառակված Կովալենկոյին հետ կանչեցին Մոսկվա:
Սյուզան Սիմոնյան
Ավարտվեց ՀՀ դատախազ Գևորգ Կոստանյանի՝ Գյումրիում տեղի ունեցած դեպքերի վերաբերյալ մամուլի ասուլիսը:
Ձեզ ենք ներկայացնում ասուլիսի ամբողջական տեսագրությունը.
ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանն այսօր՝ հունվարի 15-ին, Գյումրիում լրագրողների հետ հանդիպմանն ամեն կերպ խույս տվեց հստակ պատասխանել հարցին, թե կոնկրետ որ երկրի մարմիններն են վարելու Վալերի Պերմյակովի գործով նախաքննությունը։
Կոստանյանը միայն շեշտեց, որ նախաքննության և դատաքննության ընթացքում Պերմյակովը գտնվելու է ՀՀ տարածքում, լրագրողների հստակեցնող հարցին պատասխանեց. «Դուք բոլորդ կտեսնեք»։
Կոստանյանը նշեց, որ Պերմյակովը մինչդատավարական գործընթացում պահվելու է ՀՀ տարածքում, սակայն հրաժարվեց կոնկրետացնել՝ արդյոք խոսքը ռուսական ռազմաբազայի տարածքի մասին է։
Հարցին, թե որտե՞ղ է Պերմյակովը կրելու պատիժը, գլխավոր դատախազը նույնպես հստակ պատասխան չտվեց՝ նշելով, ոչ դա «մեծ սկզբունքայնության խնդիր չէ, և այդ մասին խոսելը դեռ վաղ է»։
news.am
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.