23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը նվազեցրել է Հայաստանի տնտեսական աճի վերաբերյալ իր կանխատեսումները: Ընթացիկ՝ 2015 թվականին մեր տնտեսությանը, ըստ Եվրոպական բանկի կանխատեսման, ունենալու 0 տոկոս աճ:
Սա այս պահին որևէ միջազգային ֆինանսական կառույցի արած վատթարագույն կանխատեսումն է Հայաստանի այս տարվա տնտեսական աճի վերաբերյալ: Ընդամենը երեք ամիս առաջ Եվրոբանկի կանխատեսումները բավականին լավատեսական էին՝ 3.5 տոկոս 2015 թվականի համար: Եվրոբանկի փորձագետները ՀՀ տնտեսության սպասվող զրոյական աճը ամբողջությամբ պայմանավորում են Ռուսաստանի տնտեսության խորացող ճգնաժամի ազդեցությամբ, որն էլ, իր հերթին, պայմանավորված է նավթի գների անկմամբ: ՌԴ տնտեսության վերաբերյալ Եվրոբանկի կանխատեսումները ավելի հոռետեսական են 4.8 տոկոս տնտեսական անկում այն դեպքում, երբ սեպտեմբերին կանխատեսվում էր 0.4 տոկոս աճ:
Հետսովետական տարածքում տնտեսական աճի կանխատեսումները բարձրացվել են միայն Վրաստանի և Ուզբեկստանի դեպքում: ՀՀ տնտեսական աճի կանխատեսման նման կտրուկ նվազում Եվրոբանկի փորձագետները տվել էին նաև 2013–ին իջեցնելով աճի կանխատեսումը 5 տոկոսից մինչև 2.5 տոկոս: Այդ կանխատեսումը իրականացավ մեկ տոկոսի շեղմամբ արձանագրվեց 3.5 տոկոս աճ: 2015 թվականի ՀՀ պետական բյուջեով այս տարի կառավարությունը կանխատեսում է 4.1 տոկոսի աճ:
Հայկական Ժամանակ
ՀՀ ամենաաղքատ մարզի մարզկենտրոնում՝ Գյումրիում, փոքր ու միջին խանութներում մարդիկ ունեն մեծ թվով պարտքեր՝ կուտակված հիմնականում սնունդ գնելու արդյունքում։ Խանութների մեծամասնությունը չի մերժում այդպիսի քաղաքացիներին, քանի որ, իրենց խոսքերով, ըմբռնումով են մոտենում։
Գյումրու Բուլվարային թաղամասում գտնվող քարե կրպակներից մեկը, որը շատ փոքր է ու վաճառում է հիմնականում սնունդ, 2 մլն դրամի «նիսյայով» ապրանք ունի տված։ Ինչպես մեր զրույցում պատմեց կրպակի սեփականատերը, իրենք ճանաչում են թաղի մարդկանց ու այդ պատճառով էլ տալիս են պարտքով։ Ըստ խանութպանի, մարդիկ պարտքերը փակում են, երբ ստանում են թոշակ, նպաստ, աշխատավարձ կամ փող խոպանից։ «Մարդիկ կան, որ թասիբով են, կբերեն ու կփակվեն փողը, մի քիչ էլ իրենց նեղություն կտան, որ հանկարծ շրջապատի մոտ վատ անուն չթողնեն։ Փառք Աստծո, էդ կողմից լենինականցիները շատ թասիբով են»,- նշեց խանութպանը։
«Անի թաղամասում գտնվող միջին մեծության խանութի աշխատակիցներից մեկը մեզ փոխանցեց, որ ունեն մոտ 1,5 մլն դրամի տված ապրանք։ Աշխատակցի խոսքով՝ եթե նախկինում պարտքերը կազմում էին 3 մլն դրամ, ապա հիմա միլիոն ու կես են, քանի որ շատերը գնացել են երկրից ու առևտուր չեն անում։ «Մեր թաղերից լիքը մարդ գնացել է Ռուսաստան աշխատելու. Իրենց մեջ մարդիկ կային, որ լրիվ պարտքերը փակեցին ու գնացին»,- ասում է խանութի աշխատակիցը:
Հայկական Ժամանակ
Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունը ցավակցել է գյումրեցի 6-ամսական Սերյոժա Ավետիսյանի մահվան կապակցությամբ: Հայտարարության մեջ նշվում է, որ Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունն իր անկեղծ ցավակցություններն է հայտնում հունվարի 11-ի լույս 12-ի գիշերը Գյումրիում անմեղ ընտանիքի սպանության արդյունքում վիրավորված և հունվարի 19-ին մահացած վեց ամսեկան Սերյոժա Ավետիսյանի հարազատներին և կիսում հայ ժողովրդի անսահման վիշտը:
ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը hունվարի 20-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Լիտվայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Էրիկաս Պետրիկասին: Դեսպանը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, իր և Լիտվայի Հանրապետության իշխանությունների անունից ցավակցություն և զորակցություն է հայտնել հայ ժողովրդին Գյումրիում կատարված ողբերգության կապակցությամբ: Կողմերը քննարկել են առաջիկայում Լիտվայի արդարադատության նախարար Յուոզաս Բեռնատոնիսի Հայաստան կատարելիք այցին առնչվող որոշ մանրամասներ, հստակեցրել օրակարգային մի շարք հարցեր:
Հանդիպման ավարտին ՀՀ արդարադատության նախարարը նշել է, որ Լիտվան, ինչպես նաև Եվրամիության երկրները կարևոր գործընկեր են Հայաստանի համար, և ՀՀ կառավարությունը պատրաստ է շարունակական համագործակցության: Դեսպանը նույնպես արդյունավետ է համարել հայ-լիտվական համագործակցությունը՝ նշելով, որ երկու երկրների միջև ձևավորված գործընկերային մշակույթը միջազգային հարաբերությունների հաջողված օրինակներից է:
«Շիրակ կենտրոն» ՀԿ նախագահ Վահան Թումասյանը երեկ մեզ ասաց, որ Գյումրիում մարդկային կուտակումներ չկան, կանգնած են միայն ոստիկանները, հերթապահություն են իրականացնում: Նա տեղեկացրեց, որ ոստիկանական կուտակումներ են նաև հյուպատոսարանի մոտ: «Սերյոժայի մահվան բոթից քարացել է քաղաքը, նաև սարսուռ է ապրում, փողոցները դատարկ են, կարծես անդորր է ամպրոպից առաջ», — ասաց Թումասյանը:
Մեր հարցին՝ բողոքի ցույց նախապատրաստվո՞ւմ է, Վահան Թումասյանը պատասխանեց, որ այս պահին քաղաքը սգում է, դեռ շոկի մեջ է, այս պահին չի հասկանում, թե ինչ է լինելու, ինչ ռեակցիա տա այս ամենին, այս պահին ռեակցիան կատարվածին մոմավառությունն է:
Ժամանակ
Մի քանի օր շարունակ Հայաստանի բնակչությունն ուշադիր հետևում էր՝ տեսնես օտարերկրյա լրատվամիջոցներն ինչ էին խոսում Գյումրիի դեպքի մասին: Ուշադրության կենտրոնում էին հատկապես ռուսական լրատվամիջոցները.
Մոտավորապես այսպիսին էր վիճակը նաև 1988-ին՝ ղարաբաղյան շարժման առաջին ամիսներին, երբ բոլորը, շունչները պահած, սպասում էին, թե «կենտրոնական» հեռուստաալիքներն ինչ կասեն մեր միլիոնանոց միտինգների մասին: Ասում էին «մի խումբ ծայրահեղականներ»՝ հաջորդ օրը հարյուր հազարավոր մարդիկ վրդովված դուրս էին գալիս փողոց «մենք ծայրահեղականներ չենք» կարգախոսներով (անպայման ռուսերեն, որ «կենտրոնում» հասկանան), հաղորդում էր ցուցադրվում Ղարաբաղի մասին՝ հաջորդ օրը բողոքի նոր ալիք էր բարձրանում այս կամ այն բառի կամ կադրի դեմ և այլն: Բայց այն ժամանակ դա ինչ-որ տեղ հասկանալի էր՝ Հայաստանը դեռ Խորհրդային Միության կազմում էր, Կրեմլում «մեր» իշխանություններն էին, «Պրավդան» նաև «մեր» պաշտոնաթերթն էր, և այդպես շարունակ: Իսկ հիմա Հայաստանն արդեն 23 տարի է՝ անկախ պետություն է: Բայց մենք, պարզվում է, էլի շունչներս պահած՝ հետևում ենք, թե ինչ են ասում «կենտրոնից»: Եվ ցանկացած ոչ կոռեկտ ձևակերպում կամ անհարգալից արտահայտություն ափերից հանում է մեզ: Տեսեք՝ փոխոստիկանապետ Երանոսյան Լյովան հայտարարեց, թե Գյումրիի ցուցարարների 80 տոկոսը հարբած է եղել: Պատկերացրեք՝ նման բան ասեր ռուսաստանյան որևէ հեռուստամեկնաբան. Հայաստանում բողոքի ալիք կպայթեր: Բայց ասողը Երանոսյան Լյովան է եղել՝ բանի տեղ չդրեցինք, անցավ-գնաց: Մենք, փաստորեն, դեռ չենք հասկացել, որ պրոբլեմը մեր ներսում է, և եթե ինքներս մեզ հարգենք՝ դրսում մեզ կհարգեն, ինքներս մեզ չհարգենք՝ ոչ մեկը մեզ չի հարգի:
Իսկ Հայաստանի իշխանությունները կարծես թե սեփական երկրի նկատմամբ ոչ թե հարգանք են ակնկալում, այլ խղճահարություն: Մինչդեռ դրանք խիստ տարբեր բաներ են:
Չորրորդ ինքնիշխանություն
Քիչ առաջ տեղեկություն տարածվեց, որ ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը հունվարի 19-ին ընդունել է Ռուսաստանի Դաշնությունում պատիժը կրող Հրաչյա Հարությունյանի կնոջն ու նրա հորը` Անահիտ և Վիկտոր Մարտիրոսյաններին:
Թե ինչու որոշվեց հենց այս պահին անդրադառնալ դեկտեմբերի սկզբին Անահիտ Մարտիրոսյանի՝ ՀՀ արդարադատության նախարարություն հասցեագրած դիմումին, կարծում ենք, այնքան էլ դժվար չէ կռահել:
Ըստ տրամաբանության կա երկու վարկած. նախ՝ ՀՀ իշխանությունները որոշել են հրապարակավ տեր կանգնել մեր հայրենակցին, հանգստացնել կրքերը, մեսիջ ուղարկելով հանրությանը. «Նախարարը Հարությունյանի ընտանիքի անդամներին տեղեկացրել է, որ դիմումը, որով խնդրում էր Հ. Հարությունյանին պատժի մնացած մասը կրելու նպատակով Հայաստանի Հանրապետություն տեղափոխել, ընթացքի մեջ է՝ հավելելով, որ դատապարտյալի փոխանցումը ժամանակատար գործընթաց է:
Նախարարը, բացատրելով տեղափոխման ընթացակարգի մանրամասները, նշել է, որ դիմում-խնդրանքին կից նախարարությանն անհրաժեշտ փաստաթղթեր չէին ներկայացվել, ուստի արդարադատության նախարարությունը սահմանված կարգով դիմել է Ռուսաստանի Դաշնության արդարադատության նախարարություն` խնդրելով տրամադրել Հ.Հարությունյանին Հայաստան տեղափոխելու հարցի լուծման համար անհրաժեշտ ամբողջական տեղեկատվություն, ինչպես նաև «Դատապարտյալների փոխանցման մասին» Եվրոպական կոնվենցիայով նախատեսված փաստաթղթերը»:
Երկրոդ վարկածն այսպես կոչված փոխանակման տարբերակն է՝ ՀՀ քաղաքացի Հրաչյա Հարությունյանի դիմաց ՌԴ իրավապահներին զիջել ՌԴ քաղաքացի Վալերի Պրեմյակովին, որի համար էլ հող է նախապատրաստվում՝ հանրային կարծիքի մասով հնարավոր բարդություններից խուսափելու նպատակով:
ԱՆ հաղորդագրության մեջ ասվում է. «Լսելով հարազատներին հուզող մի շարք հարցեր՝ նախարարը նրանց տեղեկացրել է, որ Ռուսաստանի Դաշնության արդարադատության նախարարությունից դիմումի վերաբերյալ պատասխան է ակնկալում: Նա հավաստիացրել է, որ շուտով հեռախոսազրույց է ունենալու Ռուսաստանի Դաշնության արդարադատության նախարարի հետ, ինչը որոշակի պարզաբանումներ կմտցնի հարազատներին անհանգստացնող հարցերում: Նախարարը հավելել է, որ անհարժեշտ է պարզել Ռուսաստանից Հրաչյա Հարությունյանի տեղափոխմանն հնարավոր խոչընդոտները. մասնավորապես, արդյո՞ք վերջինիս դեմ չկան բավարարված քաղաքացիական հայցեր, ինչի առկայությունը լրացուցիչ ֆինանսական երաշխիքներ կարող է պահանջել ՀՀ-ի համար: Նախարարը վստահեցրել է ընտանքին, որ, բոլոր դեպքերում, արվում է հնարավոր ամեն բան, որպեսզի լուծվի Հայաստանի քաղաքացու տեղափոխման հարցը»:
Հունվարի 17-ից 19-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից արձանագրվել է հրադադարի պահպանման ռեժիմի շուրջ 400 խախտում, որի ընթացքում հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 4557 կրակոց: Բացի հրաձգային զինատեսակներից հակառակորդը կիրառել է նաև ականանետեր, նռնականետեր, ենթափողակալներ, դիպուկահար հրացաններ և գնդացիրներ:
Նշված ժամանակահատվածում ՊԲ-ի առաջապահ զորամասերը օպերատիվ մարտավարական իրադրությունը պահել են մշտական վերահսկողության տակ, անհրաժեշտության դեպքում դիմելով նաև պատասխան գործողությունների:
ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Ալեքսանդր Բաստրիկինի հետ։
Կողմերը քննարկել են հունվարի 12-ին Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի 6 անդամների սպանության գործի քննությանը վերաբերող հարցեր, որոնց կատարման մեջ մեղադրվում է Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի զինծառայող Վալերի Պերմյակովը։
Հաշվի առնելով քրեական գործի առանձնահատկությունները՝ Ա.Հովսեփյանը Ալ.Բաստրիկինին հրավիրել է Հայաստան։
Հրավերն ընդունվել է, և ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ ՌԴ ՔԿ նախագահն այսօր կգա Հայաստան։
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.