23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Երեկ Երևանում բացվել է Կոմիտասի թանգարան–ինստիտուտը:
Կոմիտասի կենտրոնի ստեղծումը ոչ միայն արդիական է, այլև ուշացած, որովհետև Կոմիտասի փորձը մեզ համար ուսանելի է՝ ոչ միայն զուտ մշակութային առումով: Մենք՝ սովորական մահկանացուներս, տեսնում ենք առկա թշվառ վիճակը, արձանագրում ենք և համադրում մեզ հայտնի փաստերը՝ մնալով այս, «երկնային» մակարդակի վրա, որովհետև «սնուցման» այլ աղբյուրներ մեր երևակայությունը չունի:
Սակայն ժամանակ առ ժամանակ մեր մեջ հայտնվում են անհատներ, որոնք սնվում են այլ՝ մեզ համար անմատչելի աղբյուրներից, և ասում են տվյալ միջավայրին, տվյալ ազգին՝ «դուք այն չեք, ինչ որ ձեր մասին մտածում եք, դուք շատ ավելի լավն եք. ձեր երևացող թշվառության մեջ կան հարստություններ, որոնք չեք տեսնում, իսկ ես տեսնում եմ, և հիմա ես ձեզ այդ հարստությունները ցույց կտամ»: Կոմիտասը դա արեց մեր հոգևոր և գեղջկական երգի օրինակով: Դրա համար պետք էր լինել և ստեղծագործող, և ազգագրագետ, և գիտնական, և ձեռքին ունենալ եվրոպական [գերմանական] մեթոդաբանությունը, և հակադրվել միջավայրին, այդ թվում՝ եկեղեցական ղեկավարությանը: Ուրիշ հայ անհատներ դա արել են գիտության, լեզվի, գրականության, արվեստի բնագավառներում: Այսօր նման գյուտի է սպասում մեր քաղաքական և տնտեսական միտքը: Ահա թե ինչու է պետք ուսումնասիրել առօրյա փաստերից բարձրացած և բեկում մտցրած մեր հայրենակիցների գործունեությունը:
Առավոտ
Ռուսաստանն իր վերջնական համաձայնությունն է տվել Հայաստանում սահմանադրական բարեփոխումներ իրականացնելու, այդ թվում և խորհրդարանական կառավարման հարցում, ինչի մասին էլ մինչև փետրվարի վերջ կհայտարարի Սերժ Սարգսյանը: Լուրն անհանգստացրել է քոչարյանա-ծառուկյանա-աբրահամյանական թիմին, որն օրերս «ադաբրյամսի» է արժանացրել ժողովրդի արդարացի` սոցիալ-տնտեսական բողոքները, որոնք, մինչ Սերժ Սարգսյանի հայտարարությունը, ավելի ընդգրկուն ու լայն թափ կստանան:
Ինչ վերաբերում է հարցին, թե հնարավոր չէ՞, որ նույն ԵԱՏՄ անդամ երկրներում տարբեր կառավարումներ լինեն, ռուսաստանյան մեր աղբյուրը նշեց, որ խնդրի քննարկման արդյունքում ընդունելի է համարվել հայաստանյան մոդելը՝ նաև այն առումով, որպեսզի ՌԴ-ն ապագայում փորձի ազատվել հետխորհրդային դիկտատորներից նույն՝ խորհրդարանական կառավարման շնորհիվ: Խոսքն այն դիկտատորների մասին է, որոնց հետ Ռուսաստանն այժմ շատ դժվար է աշխատում, օրինակ՝ Բատկայի հետ, ով նաև լուրջ սիրախաղեր է սկսել Եվրոպայի հետ, ինչպես նաև Նազարբաևի, ով ևս զերծ չի մնում Ռուսաստանին իր տեղը ցույց տալու գայթակղությունից:
Հրապարակ
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի այս նստաշրջանն առանձնացավ նրանով, որ ոչ մի աղմկահարույց կամ մեզ՝ հայերիս, վերաբերող բանաձևերով ու զեկույցներով չառանձնացավ: Թերևս միակ ուշագրավ հարցը Ռուսաստանին կրկին ձայնի իրավունքից զրկելու հարցն էր: Հունվարի 28-ին ԵԽԽՎ-ն քվեարկության դրեց ՌԴ պատվիրակության` Վեհաժողովի ղեկավար մարմիններում ու քվեարկություններում մասնակցության իրավունքի չվերականգնման մասին զեկույցը, որը ներկայացվել էր համապատասխան բանաձևի ընդունման համար: Հիշեցնենք, որ ԵԽԽՎ-ն դեռ անցյալ տարվանից որոշում էր կայացրել՝ զրկել Ռուսաստանի պատվիրակությանը ձայնի իրավունքից՝ այդպիսով պատժամիջոց կիրառելով Ռուսաստանի հանդեպ, Ուկրաինայի դեպքերի հետ կապված: Այս նստաշրջանում կրկին դրվեց Ռուսաստանի պատվիրակության՝ ձայնի իրավունքից զրկելու որոշումը պահպանելու կամ նրան երկխոսության իրավունք տալու հարցը: Ուկրաինացի պատվիրակները, բնականաբար, ակտիվորեն աշխատանք էին տանում ՌԴ-ի դեմ պատժամիջոցների պահպանման ուղղությամբ՝ կոչ անելով կողմ քվեարկել: Հայաստանի պատվիրակությունից այդ քվեարկությանը մասնակցել է 3 պատվիրակ՝ ՀՀԿ-ական Հերմինե Նաղդալյանն ու Նաիրա Կարապետյանը և ՕԵԿ-ական Մհեր Շահգելդյանը: Նրանք միաձայն ձեռնպահ են քվեարկել բուն բանաձևին: Բայց, ահա, մինչ բանաձևը, քվեարկության է դրվել նախ Ռուսաստանին ամբողջությամբ ձայնի իրավունքից զրկելու մասին բանաձևի փոփոխության նախագիծը, որին հայ պատվիրակները դեմ են քվեարկել: Արդյունքում՝ 148 կողմ, 64 դեմ, 6 ձեռնպահ ձայներով անցել է փոփոխության նախագիծը, իսկ վերջնական բանաձևն ընդունվել է 160 կողմ, 37 դեմ, 12 ձեռնպահ ձայներով: Այդ 12-ից 3-ը եղել են մեր պատվիրակության ձայները: Ուշագրավ է, որ բանաձևի ընդունմանը դեմ են քվեարկել ոչ միայն Կիպրոսի, Սերբիայի պատվիրակները, նաև Հոլանդիայի, Շվեյցարիայի, Ավստրիայի և Խորվաթիայի պատվիրակների մեծ մասը, Ադրբեջանի բոլոր 6 պատվիրակները: Այսինքն՝ Ադրբեջանը սատարել է Ռուսաստանին՝ չցանկանալով զրկել նրան ձայնի իրավունքից:
Նշենք, որ Հայաստանի պատվիրակությունից այս անգամ 3 անդամ՝ ԲՀԿ-ական Նաիրա Զոհրաբյանն ու Վահե Հովհաննիսյանը, ինչպես նաև ՀԱԿ-ից Լևոն Զուրաբյանը չէին մեկնել Ստրասբուրգ: Այս հանգամանքը տարատեսակ մեկնաբանությունների առիթ տվեց, որ նրանք հենց այդ քվեարկությանը չմասնակցելու համար են հանկարծ միաժամանակ «հիվանդացել» ու հրաժարվել մեկնելուց: Մեզ ասացին, որ Լևոն Զուրաբյանի մոտ վերջին պահին է առողջական կարճաժամկետ խնդիր առաջացել՝ ոլորել է ոտքը և ստիպված հետ է վերադարձրել ինքնաթիռի տոմսը: Արդյունքում՝ Հայաստանի իշխանական երկու պատվիրակներ + ՕԵԿ-ական Մհեր Շահգելդյան եռյակը «հերոսացվեց» Ռուսաստանի հարցում որոշակի անկախություն ցուցաբերելու և սեփական խելքով, այլ ոչ թե մշտական պարտադրված պրոռուսական կողմնորոշմամբ քվեարկելու հարցում: Ճիշտ է, մերոնց «հերոսությունը» սահմանափակվել է առայժմ «վՌ ՐօոՏ, վՌ ՎÿրՏ» տարբերակով, քանզի ոչ թե կողմ, այլ ուղղակի ձեռնպահ են եղել ՌԴ-ին պատժելու որոշմանը, բայց, համաձայնեք, հայ-ռուսական առանձնահատուկ բարեկամության ֆոնին սա մեծ համարձակություն է: Մյուս կողմից՝ ընդգծենք, որ նրանք թեպետ հիմնական բանաձևին ձեռնպահ, բայց, ահա, դրանից առաջ ռուսներին ձայնի իրավունքից զրկելու փոփոխության նախագծին դեմ են քվեարկել՝ ամեն դեպքում արտահայտելով ռուսների հանդեպ իրենց բարեկամությունն ու նվիրումը: Այնպես որ, «հերոսությունը» մասնակի է և վերապահումներով: Չի բացառվում, որ հայ պատվիրակներն այս բացառիկ քայլին գնացել են՝ փորձելով հեռահար նպատակներով սիրաշահել եվրոպացիներին ու նրանց մոտ որոշակի անկախության տպավորություն ստեղծել, հնարավոր է՝ այստեղ դեր է խաղացել նաև վերջին շրջանում հայ-ռուսական հարաբերություններում առաջացած որոշակի լարվածությունը:
Նախկին արտգործնախարար, ԱԺ պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը մեր պատվիրակների այս քայլը մեկնաբանում է այսպես. «Ես, օրինակ, թույլ չէի տա, որ ՄԱԿ-ում քվեարկեն 11 երկրների հետ (նկատի ունի Ղրիմի հետ կապված բանաձևը՝ Վ. Մ.): Ի՞նչ ասեմ, քաղաքակիրթ աշխարհը Ռուսաստանին ձայնից զրկում է, հիմա մերոնք ձեռնպահ են քվեարկել: Ինձ թվում է՝ Հայաստանն սկսել է հասկանալ, որ չի կարող լրիվ ստրուկ ընկալվել, որ մյուսների հետ հարաբերություններ կան, բաներ կան, չի կարող… Ռուսաստանը կարող է իրեն թույլ տալ ամբողջ աշխարհի վրա թքել, բայց մենք չենք կարող»: Արդյոք սա Հայաստանի կողմից ինքնուրույնության դրսևորման բացառի՞կ դեպք էր, Արզումանյանն ասաց. «Այո, համարենք, որ սա ինքնուրույնության դրսևորման առաջին փորձն էր, հուսանք, որ նման փորձերն ավելի շատ կլինեն և ավելի հստակ»:
Արտաքին քաղաքականության գիտակ պատգամավորի կարծիքով՝ երևի արդեն իշխանություններն էլ են հասկանում, որ այսպես չի կարող շարունակվել. «Թքում են երեսներին՝ իշխանությունների, ախր, շաբաթը մեկ, բա մի բան չանե՞ն գոնե, ինչ-որ ինքնուրույն քայլ: Ընդհանուր առմամբ՝ դրսից արձագանքները (նկատի ունի՝ եվրոպական) նորմալ են մեր քվեարկության վերաբերյալ, ըմբռնումով են մոտենում:
Հրապարակ
Այսօր Կառավարության ընդունելությունների տանը սկսվել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի 5-րդ նիստը, որը վարում է հանձնաժողովի նախագահ, ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը:
Նիստը հրավիրված է ընդլայնված կազմով. պետական հանձնաժողովի անդամներից բացի, ներկա են տարածաշրջանային հանձնախմբերի ներկայացուցիչներ, փորձագետներ, Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցիչներ, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու թեմերի առաջնորդներ: Հանրապետության Նախագահը շնորհակալություն է հայտնել ներկաներին՝ հրավերն ընդունելու և պետական հանձնաժողովի նիստին անձամբ ներկա գտնվելու համար՝ չափազանց կարևորելով այսպիսի ձևաչափով նիստի անցկացումը, որը, նրա խոսքով, թույլ է տալիս միասին արդյունավետորեն քննարկել համազգային նշանակության խնդիրներն ու միասնական որոշումների հանգել:
Սերժ Սարգսյանը նիստի մասնակիցներին տեղեկացրել է, որ այս օրերին կայացել են տարածաշրջանային հանձնախմբերի ներկայացուցիչների հանդիպումները միջոցառումների գլխավոր համակարգողի և պետական հանձնաժողովի այլ անդամների հետ, որոնց ընթացքում քննարկվել են աշխարհի տարբեր երկրներում ընթացող նախապատրաստական աշխատանքները: Նրանք շարունակելու են իրենց աշխատանքը նաև վաղը` քննարկելու համար ապրիլի 22-24-ի ծրագրերի համադրումն ու անելիքները:
Հանրապետության Նախագահն իր խոսքում անդրադարձել է մինչ այժմ պետական հանձնաժողովի կատարած աշխատանքներին և առաջիկա ծրագրերին, նիստի օրակարգի շրջանակներում քննարկման ներկայացվելիք կարևորագույն հարցերին: Հանձնաժողովի անդամներն ըստ այդմ կքննարկեն Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի քաղաքական համատեքստը և Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի համահայկական հռչակագրի ընդունման հարցը, ոգեկոչման միջոցառումների, Հայոց ցեղասպանության հետևանքների հաղթահարման իրավական պահանջների թղթածրարի մշակման աշխատանքների մասին հարցերը: Նիստի ընթացքում տեղի կունենա նաև Ցեղասպանության 100-րդ տարելիցի կայքէջի շնորհանդեսը:
Նախագահ Սերժ Սարգսյանի խոսքը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի 5-րդ նիստում
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մեծարգո՛ Նախագահ,
Ձե՛րդ Սրբություն Կաթողիկոս Ամենայն Հայոց,
Ձե՛րդ Սրբություն Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս,
Ձե՛րդ Ամենափայլություն Տանն Կիլիկիո Կաթողիկե Հայոց Կաթողիկոս Պատրիարք,
Գերաշնորհ և հոգեշնորհ հայրե՛ր,
Հարգելի՛ տիկնայք և պարոնայք,
Նախ շնորհակալ եմ բոլորիդ` հրավերն ընդունելու և պետական հանձնաժողովի այս նիստին անձամբ ներկա գտնվելու համար: Հասկանում եմ, որ բոլոր ներկաների ժամանակացույցը գերծանրաբեռնված է, հատկապես Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի տարում: Չափազանց կարևոր եմ համարում, որ այսպիսի արդյունավետ ձևաչափը թույլ է տալիս միասին քննարկել համազգային նշանակության խնդիրներն ու միասնական որոշումների հանգել:
Այս օրերին մենք տրամաբանական ավարտին ենք հասցնում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների նախապատրաստական աշխատանքները և մեկնարկ տալիս դրանց իրականացմանը:
Հենց նոր մենք բացեցինք ցեղասպանության օրերին մեր ժողովրդի կրած տառապանքների և, միևնույն ժամանակ, հերոսական հակադարձի խորհրդանիշ դարձած Կոմիտասի թանգարանը: Տարիներ առաջ հենց այս դահլիճում, «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստում առաջարկեցինք, որ այդ հիմնադրամին պատկանող և Կոմիտասի պանթեոնում գտնվող նախկին մշակույթի տան լքված շենքը հատկացվի հենց այդ նպատակին: «Փյունիկ» հիմնադրամի և մեր հանձնաժողովի անդամ պարոն Գաբրիել Ջամբարջյանի ֆինանսավորմամբ, ճանաչված և սիրված ճարտարապետ Արթուր Մեսչյանի նախագծով վերակառուցվեց և նոր ցուցադրական տարածքներով լրացվեց այդ շենքը: Մեր երիտասարդ, բայց բանիմաց թանգարանագետ Վարդան Կարապետյանի և իր թիմի մտահղացմամբ ձևավորվեց ցուցադրությունն ու սցենարը, և ահա այսօր մենք ուրախությամբ տեսնում ենք այդ ջանքերի արդյունքը: Բոլոր ներկաների անունից, մեր ողջ ժողովրդի անունից ուզում եմ շնորհակալություն ասել բոլորին, ովքեր մասնակցեցին այս ծրագրի իրականացմանը:
Շատ եմ կարևորում, որ այդ նոր շենքում հիմնադրում ենք հենց թանգարան-ինստիտուտ, որտեղ կոմիտասյան ժառանգությունը ոչ միայն կներկայացվի հանրությանը, այլև կարժանանա մշտական ու մանրակրկիտ գիտական ուշադրության:
Հարգելի՛ գործընկերներ,
Այսօրվա նիստում նախատեսում ենք ընդունել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի Համահայկական հռչակագիրը: Անշուշտ, սա կարևորագույն մի փաստաթուղթ է, որը բացառիկ է թե՛ իր ձևով, թե՛ բովանդակությամբ: Առաջին անգամ մենք ընդունում ենք համազգային նշանակության մի փաստաթուղթ ոչ թե պետական որևէ կառույցի միջոցով, ոչ թե մեր ազգի ներկայացուցիչների առանձնացված հատվածներով, այլ ողջ հայ ժողովուրդը ներկայացնող բոլոր հիմնական կառույցների ներգրավմամբ:
Հռչակագրի վրա աշխատել և իրենց հավանությունն են տվել թե՛ Հայաստանի Հանրապետության պետական բոլոր մարմինները, թե՛ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին իր բոլոր նվիրապետական աթոռներով, թե՛ սփյուռքի խոշորագույն հոգևոր, բարեգործական, կուսակցական, մշակութային և այլ կառույցները:
Մեզ շատ էին մեղադրում այն բանում, թե ինքներս էլ չգիտենք՝ ինչ ենք պահանջում աշխարհից և Թուրքիայից Հայոց ցեղասպանության հարցում: Արդյո՞ք ակնկալում ենք քաղաքական ճանաչումներ տարբեր պետությունների կողմից: Ի՞նչ սպասելիքներ ունենք Թուրքիայից: Ի՞նչ է մեր ուզածը և մեր պայքարի հիմքը: Ո՞ւր ենք քայլում, և ո՞րն է մեր պատգամը ապագա սերունդներին:
Օգտվելով առիթից՝ շնորհակալություն եմ հայտնում այսօրվա նիստին մասնակցելու հրավիրված մեր խմբագրական հանձնախմբի բոլոր անդամներին` կատարած հսկայական և հմուտ աշխատանքի համար, շնորհակալ եմ պետական հանձնաժողովի և տարածաշրջանային հանձնախմբերի անդամներին, ովքեր հարյուրավոր առաջարկություններ, լրացումներ և փոփոխություններ են բերել փաստաթղթի մշակման ընթացքում: Կարծում եմ, որ արդյունքում ստացվել է կուռ և համապարփակ մի տեքստ, որը կդառնա և՛ 100-րդ տարելիցի միջոցառումների գաղափարական հենքը, և՛ մեր հետագա գործողությունների ուղեցույցը:
Հանձնաժողովում հաստատվելուց հետո Հռչակագիրը կհրապարակվի 7 լեզուներով, նաև արևմտահայերեն: Այդպես այն հասու կլինի բոլոր հետաքրքրվողների համար: Խնդրում եմ հանձնաժողովի և տարածաշրջանային հանձնախմբերի բոլոր անդամներին, մեր դիվանագետներին, լրագրողներին, մանկավարժներին, 100-րդ տարելիցին անդրադարձ կատարող մեր բոլոր հայրենակիցներին՝ առաջնորդվել հենց այս տեքստով և դրանում պարունակվող դրույթներով` մեր ձայնն ավելի լսելի դարձնելու և մոտեցումների միասնականությունն ապահովելու նպատակով:
Սիրելի՛ գործընկերներ,
Այսօրվա մեր նիստը կնշանավորվի նաև Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նոր ցուցադրության նախապատրաստման աշխատանքներին մեր անդրադարձով: Ինչպես հիշում եք, անցյալ նիստի ժամանակ մենք ստեղծեցինք մի հանձնախումբ, որն աշխատում է այդ ուղղությամբ: Այսօր մենք կայցելենք թանգարան և ինքներս կտեսնենք աշխատանքների ընթացքը: Ավարտվել են շինարարական աշխատանքներն ինչպես բուն թանգարանում, այնպես էլ ողջ հուշահամալիրում: Մեկ անգամ ևս շնորհակալություն եմ հայտնում «Փյունիկ» հիմնադրամին և պարոն Գաբրիել Ջամբարջյանին, «ՎիվաՍել» ընկերությանը, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատին և բարերարներ Մաքսիմ Հակոբյանին ու Արմեն Շահազիզյանին` հուշահամալիրի և թանգարանի վերակառուցումը ֆինանսավորելու համար, ճարտարապետ Սաշուր Քալաշյանին, շինարարների ողջ թիմին, նրանց աշխատանքը համակարգող իմ խորհրդական Ֆելիքս Փիրումյանին և, իհարկե, թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանին՝ այդ ծանր աշխատանքը պատվով կատարելու համար:
Սիրելի՛ գործընկերներ,
Մեր միջոցառումների գլխավոր նպատակը միջազգային հանրության լայն զանգվածներին իրազեկ պահելն է, մեր պահանջատիրությունը լսելի դարձնելն է միջազգային քաղաքացիական հասարակությանը, պատմաբաններին և ցեղասպանագետներին, իրավաբաններին և քաղաքական գործիչներին, պետություններին:
Այսօր մենք ներկա ենք լինելու նաև Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի պաշտոնական կայքէջի մեկնարկին:
Կայքէջում, բացի մեր ընթացիկ միջոցառումների և ծրագրերի մասին տեղեկատվությունը, տեղադրվելու է նաև 100-րդ տարելիցի վերաբերյալ լրահոս-ամփոփում միջազգային և հայաստանյան մամուլի էջերից: Բայց այն նաև պարունակելու է մեկ այլ լրահոս` քաղված մեկ դար առաջ մամուլում տեղ գտած արձագանքներից: Այսինքն, մենք յուրաքանչյուր օր այդ կայքէջում տեսնելու ենք «նորություններ», որ մեկ դար առաջ հրապարակվում էին հայկական և միջազգային մամուլում: Կարծում եմ, դա օգտակար է լինելու կայքի նկատմամբ մշտական ուշադրություն պահպանելու առումով: Այն նաև նպաստավոր մեխանիզմ է դառնալու աշխարհասփյուռ հայկական դպրոցների համար:
Տիկնա՛յք և պարոնա՛յք,
Այս նիստը մենք որոշեցինք անցկացնել ընդլայնված ձևաչափով: Հրավիրել ենք տարածաշրջանային հանձնախմբերի ներկայացուցիչներ, փորձագետներ, Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցիչներ, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու թեմերի առաջնորդներ:
Այս օրերին կայացել են տարածաշրջանային հանձնախմբերի ներկայացուցիչների հանդիպումները միջոցառումների գլխավոր համակարգողի և պետական հանձնաժողովի այլ անդամների հետ, որոնց ընթացքում քննարկվել են աշխարհի տարբեր երկրներում ընթացող նախապատրաստական աշխատանքները: Նրանք շարունակելու են իրենց աշխատանքը նաև վաղը` քննարկելու համար ապրիլի 22-24-ի ծրագրերի համադրումն ու անելիքները:
Ես ողջունում եմ արտերկրից ժամանած մեր հանձնախմբերի ներկայացուցիչներին և շնորհակալություն հայտնում նրանց անխոնջ ջանքերի ու բացառիկ ներդրման համար:
Երբ ծանոթացա հանձնախմբերի կողմից ծավալված աշխատանքի հաշվետվություններին, նրանց կազմած միջոցառումների ծրագրերին, արդեն կատարված աշխատանքին, առաջին հերթին նկատեցի այն հսկայական ուժը, որը մենք ունենք: Վստահ եմ, որ հակառակ բոլոր չարագույժների՝ 100-րդ տարելիցը դառնալու է ոչ թե մեր սփյուռքի և համայնքային կառույցների ինքնասպառման, այլ նոր վերելքի, նոր համախմբման, նոր սերնդի բարձր խոսքի շրջան:
Հատուկ ցանկանում եմ անդրադառնալ մեր այն հայրենակիցներին, ովքեր, արձագանքելով իմ կոչին, սիրով և պատրաստակամությամբ մասնակցություն բերեցին և շարունակում են բերել մեր ծրագրերին աջակցելու հարցում: Իհարկե, մենք համապատասխան միջոցներ նախատեսել ենք Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում: Սակայն ես շատ եմ կարևորում, որ այս ծրագիրը ֆինանսավորվի մեր ողջ ժողովրդի, մեր բոլոր համայնքների ջանքերով: Դա ինքնին լուրջ ուղերձ է:
Հարգելի՛ գործընկերներ,
100-րդ տարելիցի առանցքներից է նաև Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու որոշումը՝ սրբադասելու Հայոց ցեղասպանության նահատակներին և մարտիրոսներին: Դա բարոյական և հոգևոր բացառիկ մի պահ է մեր ողջ ժողովրդի համար, քանի որ ուղղակիորեն առնչվում է գրեթե յուրաքանչյուր հայ ընտանիքի:
Ես շատ եմ կարևորում, որ Սրբադասման արարողակարգի ժամանակ մենք հանդես գանք համազգային համախմբման և վերելքի դիրքերից: Կարևորում եմ, որ այդ խորհրդավոր ծեսին համախմբված կերպով հետևեն մեր քույրերն ու եղբայրները ողջ աշխարհում, որ ուղիղ հեռարձակմամբ կարողանան ականատեսն ու մասնակիցը դառնալ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունենալիք արարողությանը, նաև հետադարձ կապով տեսանելի լինեն Բաց խորանի մոտ ժողովված մեր հայրենակիցներին: Հիրավի, միավորող պետք է լինի ապրիլի 23-ին՝ Հայաստանի ժամանակով ժամը 19.15-ին բոլոր հայկական և քրիստոնյա մի շարք այլ եկեղեցիներում զանգերի ղողանջը և գուժկանի 100 հարվածը, դրանից անմիջապես հետո հայտարարվելիք լռության րոպեն:
Մեր այսօրվա նիստին նախորդած օրերին կայացել և վաղը շարունակվելու է միջոցառումների գլխավոր համակարգողի գրասենյակի մանրակրկիտ աշխատանքը տարածաշրջանային հանձնախմբերի հետ: Խնդրում եմ ապահովել մեր բոլոր կառույցների լիարժեք փոխգործակցությունը` միջոցառումների անցկացման կատարյալ ներդաշնակության համար:
Հարգելի՛ գործընկերներ,
Մեր անցյալ նիստի ժամանակ, Ձեզ հետ խորհրդակցելով, հրավերներ հղեցի մի շարք պետությունների և միջազգային կարևորագույն կառույցների առաջնորդների՝ մասնակցելու 100-րդ տարելիցի միջոցառումներին: Պետք է տեղեկացնեմ ձեզ, որ ստացվել են դրական պատասխաններ մի շարք պետություններից և կազմակերպություններից: Որոշ երկրներ հաստատել են իրենց ներկայությունը բարձր պետական պատվիրակությունների մակարդակով: Ոմանք նշել են, որ կարևորում են այդ օրն անցկացնել իրենց երկրների հայ համայնքի հետ: Ես խնդրում եմ և՛ պետական հանձնաժողովի անդամներին, և՛ տարածաշրջանային հանձնախմբերին` Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունների հետ միասին ձեռնամուխ լինել այդ օրերին կայանալիք միջոցառումներին, ինչպես նաև մարտի վերջին անցկացվող միջազգային մեդիաֆորումին հնարավորինս լայն մասնակցություն ապահովելու ուղղությամբ: Դա հատկապես կարևոր է՝ հաշվի առնելով Թուրքիայում կայացված անհեռատես և ցինիկ որոշումը` խմբագրել սեփական պատմությունը` Գալիպոլիի ճակատամարտի տարեդարձը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի օրը նշելու միջոցով: Ասում են, որ քաղաքականության մեջ բոլոր միջոցները հարմար են, բայց կարծում եմ՝ այդ հարցում պաշտոնական Անկարան վատ ծառայություն մատուցեց ինքն իրեն:
Երբ ստացա այդ անպարկեշտ հրավերը, անհրաժեշտ համարեցի անմիջապես և հանրայնորեն պատասխանել Ռեջեփ Էրդողանին, քանի որ ակնհայտ էր, որ հրավերի փաստը կարող է թյուր կերպով հասկացվել և մեկնաբանվել միջազգային լրատվամիջոցների և հանրության կողմից: Կարծում եմ, որ իմ պատասխանը և դրան հետևած միջազգային և հենց Թուրքիայի ներսում տեղ գտած արձագանքները ապացուցում են այդ թերհաշվարկված քայլի սին լինելը:
Այդ քայլը սին է, ինչպես և ժխտողականության բոլոր դրսևորումները: Ժխտողականությունը ոչ միայն քաղաքական թուլության և անլիարժեքության բարդույթների դրսևորում է, այլև իրավական կատեգորիա: Այն կապում է Թուրքիայի գործող իշխանությունները ցեղասպանության հանցագործությունը կատարած իրենց նախորդների հետ, դարձնում նրանց մեղսակից մարդկության դեմ այդ ծանրագույն հանցատեսակում: Եվ հենց դրանով էր Մարդու իրավունքների եվրոպական դատարանում երեկ զբաղված Թուրքիայի Հանրապետությունը:
Ազգայնական հանցագործ, հենց Թուրքիայի արդարադատության կողմից ամենատարբեր մեղադրանքներով բազմիցս դատապարտված, բայց դրան զուգահեռ նաև ազգայնական կուսակցություն և կազմակերպություններ ներկայացնող Դողու Փերինչեքի գործը փորձում են դարձնել Հայոց ցեղասպանության հարցին դատարանի իրավական դիրքորոշման հարց:
Հայաստանի Հանրապետությունը ներգրավվել է գործի քննության մեջ որպես երրորդ կողմ, քանի որ ՄԻԵԴ Մեծ պալատը որոշում է կայացնելու ցեղասպանության ժխտողականությունը քրեականացրած շվեյցարական օրենսդրության և Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի համադրելիության մասին: Մեզ համար դա կարևոր որոշում է, քանի որ վստահ ենք, որ ժխտողականությունը այդ հանցատեսակի կրկնության ամենահավանական նախաազդակն է: Այդուհանդերձ, չենք համարում, որ դա գործ է ցեղասպանության իրավական ճանաչման կամ ժխտման մասին: Մենք, լինելով ցեղասպանություն վերապրած ժողովուրդ ներկայացնող պետություն, նման խնդրանքով չենք դիմել դատարան: Չենք էլ համարում, որ այդ հարցին տրվելիք ակնհայտ պատասխանը Մարդու իրավունքների եվրոպական դատարանի ընդդատության ոլորտի ներքո գտնվող խնդիր է: Մեզ հայտնի է, որ թուրքական քարոզչամեքենան պատրաստ է թյուր մեկնաբանություններով որպես մեծ հաղթանակ ներկայացնել այդ գործով ցանկացած վճիռ: Նրանք նույնիսկ չեն խորշել նիստին մասնակցելու համար բանտից ազատել կամ թույլատրել երկրից դուրս գալ իրենց իսկ դատարանների կողմից ազատազրկված Փերինչեքին: Այն նույն բանտերից, որտեղ օրըստօրե ավելանում է այն մարդկանց քանակը, ովքեր փորձում են ազատորեն արտահայտվել:
Ցեղասպանության հետևանքների հաղթահարման մեր իրավական պահանջները ներկայացնելու հայեցակարգը` անհատական, համայնքային և պետական մակարդակներով, արտացոլվելու է այս հանձնաժողովի որոշմամբ ձևավորված և աշխատանքներն իրականացնող հայ իրավաբանների հանձնախմբի կողմից պատրաստվող համապարփակ թղթածրարում, որի նախապատրաստման ընթացքի մասին այսօր լսելու ենք հանձնախմբի ղեկավար, Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի նախագահ պարոն Գագիկ Հարությունյանի զեկույցը:
Տիկնա՛յք և պարոնա՛յք,
Այսօրվա մեր քննարկման առանցքային հարցերից է լինելու նաև առաջիկա տարվա միջոցառումների ծրագիրը: Միջոցառումները համակարգող կազմակերպական կոմիտեն կներկայացնի կատարած աշխատանքն ու անելիքները: Ըստ նրանց կողմից առաջարկված հայեցակարգի՝ միջոցառումները պայմանականորեն բաժանվելու են չորս հիմնական ուղղությունների, ոգեկոչման չորս առանցքների: Դրանք են.
1. Հիշողություն: Հիշողությունը մեր նահատակների, կորսված ժառանգության և այն վերականգնելու անհրաժեշտության վերաբերյալ:
2. Երախտագիտություն: Երախտագիտություն այն անհատներին, կառույցներին, ժողովուրդներին և պետություններին, որոնք մեզ ձեռք մեկնեցին փորձության պահին: Մեկ մանուկ փրկած անհայտ մարդուց մինչև միջազգային ատյաններում մեր դատի համար պայքարող պետություններ մենք հիշելու ենք և մեծարենք նրանց, ովքեր, իրենց ժամանակից առաջ ընկնելով, մտածում էին մարդասիրական միջամտության կատեգորիաներով:
3. Միջազգային պայքար: Որպես վերապրած ժողովուրդ՝ մենք շարունակելու ենք մեր պարտքը կատարել մարդկության առջև` լինելով ցեղասպանության հանցագործության դեմ միջազգային պայքարի կիզակետում: Քաղաքական, գիտական, տեղեկատվական, մշակութային և բոլոր այլ ոլորտներում մենք շարունակելու ենք գործել որպես «այլևս երբեք գաղափարախոսության առաջամարտիկ:
4. Վերածնունդ: Ոգեկոչելով մեր նահատակներին և մեծարելով հերոսներին՝ մենք նաև անդրադարձ ենք կատարելու ցեղասպանությունից հետո անցած մեկ դարի ընթացքում մեր ձեռքբերումներին և նվաճումներին: Մենք հպարտությամբ ենք արձանագրելու, որ մեզ բաժին ընկած փորձությունում ցուցաբերեցինք բացառիկ կամքի ուժ և վերածնունդ ապրեցինք, ինչպես ասում էր մեծն Պարույր Սևակը`
… Ելք ճարեցինք նոր Հարության:
Եվ ոչ որպես փյունիկ թռչուն,
Այլ ՀԱՅԻ պես…
Եվս մեկ անգամ շնորհակալ եմ բոլորիդ այստեղ գտնվելու և Ձեր քրտնաջան աշխատանքի համար:
9-րդ դասարանի աշակերտուհի, 14-ամյա աղջիկը հայտնել է, որ հունվարի 21-ին` ժամը17:00-ին, ոմն Արմանը, «Օպել» ավտոմեքենայի մեջ բռնություն գործադրելով, իր կամքին հակառակ, սեռական հարաբերություն է ունեցել իր հետ:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Ձեռնարկվում են միջոցառումներ՝ Արմանի անձը պարզելու և նրան հայտնաբերելու ուղղությամբ:
«Փաստինֆո»
ՀՀ Նախագահ, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ներկա է գտնվել մայրաքաղաքի Կոմիտասի անվան զբոսայգում Կոմիտասի թանգարան-ինստիտուտի բացմանը, որի կառուցման որոշումը կայացվել է 2013թ. մայիսի 30-ին, «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստում՝ ՀՀ Նախագահի առաջարկի հիման վրա: Մինչ թանգարանի բացումը, Սերժ Սարգսյանը պետական հանձնաժողովի անդամների և հյուրերի հետ այցելել է Կոմիտասի անվան պանթեոն, ծաղիկներ դրել Վարդապետի շիրիմին: Հանրապետության Նախագահը շնորհավորել է բոլորին թանգարան-ինստիտուտի բացման կապակցությամբ, շնորհակալություն հայտնել այս կարևոր նախաձեռնության իրականացմանն իրենց ներդրումն ունեցած բոլոր անձանց և թանգարանում շրջայց կատարելուց ու տարբեր սրահներում ներկայացված ցուցադրություններին ծանոթացելուց հետո, գրառում է կատարել պատվավոր հյուրերի գրքում.
«Կոմիտասի թանգարան-ինստիտուտը հայ ժողովրդի միասնության և վերածննդի խորհրդանիշն է: Կոմիտաս վարդապետը միավորեց հոգևորը և աշխարհիկը, ազնվականը և գեղջկականը, արևմտահայկականը և արևելահայկականը՝ ապացուցելով, թե որքան արհեստական են եղել այդ և բազում այլ բաժանարար գծերը: Դրանով իսկ նա դարձավ ցեղասպանությունը վերապրած հայ ժողովրդի նոր ընթացքի ռահվիրան ու երաշխավորը՝ վեր հանելով և մեզ հասցնելով մի ահռելի քաղաքակրթական շերտ: Ուրախ եմ, որ այս թանգարանի շնորհիվ Կոմիտասի անօրինակ ժառանգությունն այժմ կարող է համակարգված ուսումնասիրության և լայն տարածման առարկա դառնալ ինչպես Հայաստանում, այդպես էլ աշխարհով մեկ: Կոմիտասը մեր մշակութային կյանքի մասնակիցն է, ով շարունակում է մեզ ուղղորդել արդեն երրորդ հազարամյակի բարդ քառուղիներում: Կոմիտասի անվան թանգարան-ինստիտուտի բացումը կարևոր իրադարձություն է մեր երկրի ու մեր ժողովրդի համար»: Նորաբաց թանգարանի համերգային դահլիճում բացման կապակցությամբ տեղի է ունեցել հանդիսավոր արարողություն:
***
Լրացուցիչ տեղեկություններ
Հայ երաժշտական մշակույթի երախտավորներից մեկը՝ Կոմիտասը, ով իր ստեղծագործական ոչ երկարատև կյանքի ընթացքում և՛ որպես ժողովրդական երգի հավաքագրող, և՛ որպես կոմպոզիտոր, մշակող ու տարածող, դարձավ հայ ազգային դասական երաժշտական դպրոցի հիմնադիրը՝ մեծապես կանխորոշելով հայ երաժշտարվեստի զարգացման հետագա ուղին, չնայած իր ունեցած այդ անգնահատելի մեծ դերին, մինչ օրս չուներ հասցե, որտեղ լիարժեքորեն ներկայացված կլիներ, թեև Կոմիտասի անունով են կոչվել լարային քառյակը, Երևանի պետական կոնսերվատորիան, կամերային երաժշտության տունը, պողոտա, զբոսայգի, Ստեփանակերտի երաժշտական դպրոցը և այլն: Վերը նշված հանգամանքները հիմք ընդունելով՝ 2013թ. մայիսի 30-ին, Հայաստանի Հանրապետության Նախագահի առաջարկի հիման վրա «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդն իր նիստում որոշում ընդունեց Կոմիտասի թանգարան-ինստիտուտ ստեղծելու մասին: Այդ որոշմամբ անհատույց օգտագործման իրավունքով ՀՀ մշակույթի նախարարությանը տրամադրվեց Կոմիտասի անվան զբոսայգում գտնվող նախկին մշակույթի պալատը, որի հիման վրա կառուցվեց թանգարան-ինստիտուտի նոր շենքը:
Ֆինանսական ծախսերը հոգացին «Փյունիկ» մարդկային ռեսուրսների զարգացման համահայկական և «Լույս» հիմնադրամները: Թանգարանի նախագծի հեղինակն ու ճարտարապետն է Արթուր Մեսչյանը: 2014 թ. հուլիսի 24-ին ՀՀ կառավարությունն ընդունեց «Կոմիտասի թանգարան-ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպություն ստեղծելու մասին որոշումը: Կոմիտասի թանգարան-ինստիտուտը անկախ Հայաստանի առաջին նորաստեղծ թանգարանն է: Այն հագեցած է ժամանակակից տեխնոլոգիաներով. ունի համերգասրահ, մշտական ցուցադրություն և ժամանակավոր ցուցահանդեսների հնարավորություն:
Կառույցի շրջանակում կգործեն գիտահետազոտական կենտրոնը, երաժշտական ստուդիան, գրադարանը, հրատարակչությունը: Թանգարան-ինստիտուտը կնպաստի կոմիտասագիտության զարգացմանը, մեծ երաժշտի ստեղծագործական ժառանգության հետազոտմանը և հանրահռչակմանը: Կոմիտասի թանգարան-ինստիտուտի ցուցադրության կազմակերպման համար թանգարանային առարկաներ են հանձնվել Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի, Հայաստանի ազգային պատկերասրահի և Հայաստանի ազգային գրադարանի հավաքածուներից: Կոմիտասի ողջ կյանքն ու գործունեությունը, ապրումներն ու մտորումները, երաժշտական-տեսական և հոգևոր գործունեությունը, ինչպես նաև բանահավաքչական հարուստ ժառանգությունն ամփոփված են թանգարանի 8 սրահների մշտական ցուցադրության մեջ, որի հեղինակ և համադրողը Վարդան Կարապետյանն է, ձևավորող–նկարիչը՝ Ալբերտո Տորսելլոն:
Ծրագիրն իրականացրել է «Թանգարանների միջազգային խորհրդի (ԻԿՕՄ) Հայաստանի ազգային կոմիտեն»: Առաջին՝ «Ժամանակագրություն» սրահում ներկայացված է Կոմիտասի կենսագրությունը, երկրորդ՝ «Կոմիտասը և իր ժամանակակիցները» սրահում՝ բոլոր այն ճանապարհները, որոնցով անցել է Վարդապետը՝ ժամանակի գիտական միտքն ու հոգևոր արժեքները կրող անհատականությունների հետ: Երրորդ՝ «Կոմիտասի միտքը» սրահում ներկայացված են Կոմիտասի աշխատությունները, անձնական օգտագործման իրերը, վկայականները: Չորրորդ՝ «Կոմիտասի բանահավաքչական գործունեությունը» սրահում ներկայացված են Գևորգյան ճեմարանում ուսանելու տարիների նրա նոտագրության դրվագները:
Հինգերորդ՝ «Կոմպոզիտոր Կոմիտասը» սրահում՝ նրա ստեղծագործությունները՝ հեղինակային մեղեդիները: Վեցերորդ՝ «Կոմիտասը և հոգևոր երաժշտությունը» սրահում ներկայացված է հայ եկեղեցական երաժշտությունը, որը Վարդապետի ողջ գործունեության էական մասն է կազմում: Յոթերորդ՝ «Կոմիտասի ելույթները» սրահում ներկայացված է մեծ երգահանի, որպես հայ երգի քարոզչի գործունեությունը՝ համերգներն ու դասախոսությունները, որոնցով հանդես է եկել Փարիզում, Լոզանում, Ալեքսանդրիայում, Թիֆլսում, Կ. Պոլսում և այլուր։ Ութերորդ սրահ՝ «Կոմիտասից հետո». այստեղ շարժանկարի ժապավենի նման անցնում է Կոմիտասի կյանքը։ Կյանքն անցավ, բայց գործը մնաց…
Այսօր՝ հունվարի 28-ին, հայ ժողովուրդը տոնում է Հայաստանի երրորդ Հանրապետության Բանակի 23-ամյակը: Անկախ Հայաստանի բանակը կազմավորվեց ծանր պայմաններում, մարտի դաշտում, այլընտրանք չունենալով: Այն բախտորոշ պահին, երբ վճռվում էր Արցախի լինելության հարցը` 1992 թվականի հունվարին 28-ին ծնվեց հայոց բանակը՝ իր մարտական մկրտությունը ստանալով Լաչինի միջանցքում: Կազմավորվեց ու հաղթեց:
Բանակը պետության գոյության հենասյունն է, իսկ լավ ու մարտունակ բանակը` կրկնակի ու ամուր հենասյուն է: Այն բարդ մեխանիզմ է, որի բնականոն գործունեությունն ապահովում է յուրաքանչյուր պտուտակ` անկախ չափերից: Հետեաբար՝ յուրաքանչյուր ծնող մի բան է ուզում, որ բանակում բոլորն ունենան նույն իրավունքներն ու պարտականությունները: Մեզ պետք է, որ մեր թիկունքն ապահովող բանակում՝ մեկը մյուսի «թիկունքն էլ պահեն»:
Հայոց բանակի կազմավորման ճանապարհին շատերն իրենց կյանքն են զոհել, շատերը առողջությունը, բայց և այնպես հաղթել ենք թշնամուն:
Ճիշտ է, մեր բանակը դեռ շատ երիտասարդ է, անելիքներն ու բացթողումներն էլ քիչ չեն, սակայն հուսանք, որ ամեն բան հետագայում կշտկվի :
Շնորհավո՛ր տոնդ հայոց բանակ, շնորհավո՛ր տոնդ հայոց ազգ, շնորհավո՛ր տոնդ հայ զինվոր:
Բանակի օրվա առթիվ Նախագահ Սերժ Սարգսյանը ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսի հետ և ՀՀ բարձրագույն ղեկավարության ուղեկցությամբ այսօր այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն և հարգանքի տուրք մատուցել իրենց կյանքը Հայրենիքի անկախության համար զոհաբերած հայորդիների հիշատակին:
«Ոմանք փորձում են Մինվոդիում տեղի ունեցած դեպքը կապել Գյումրիի ողբերգության հետ, սակայն դրանք բացարձակապես կապված չեն իրար հետ», — ի պատասխան լրագրողների հարցի ասաց Ռուսաստանի հայերի միության Ստավրոպոլի տարածքային մասնաճյուղի ղեկավար Գեորգի Սաֆարովը:
«ՌԴ-ում ավելի շատ հայ է ապրում, քան ՀՀ-ում, և այստեղ մենք կողք կողքի ռուսների հետ ապրում ենք: Ինչ վերաբերում է այդ դեպքին, ապա դա պարզապես հարբած մարդկանց ծեծկռտուք է եղել..: Ազգային հարց այստեղ չկա», -ասաց Սաֆարովը:
Ժամանակ
Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Լեհաստանի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Եժի Նովակովսկին:
Նախագահը շնորհավորել է դեսպան Նովակովսկուն և մաղթել հաջողություններ` մեր երկրում դիվանագիտական առաքելությունն իրականացնելու գործում: Հանդիպմանը երկուստեք գոհունակությամբ է ընդգծվել, որ հայ-լեհական միջպետական հարաբերությունները հիմնված են երկու ժողովուրդների պատմական բարեկամության վրա, և քաղաքական երկխոսության ներկայիս բարձր մակարդակը միանգամայն համապատասխանում է հայ և լեհ ժողովուրդների ցանկություններին:
Զրուցակիցները համակարծիք են եղել, որ բարձր մակարդակի փոխայցելությունները, պարբերական քաղաքական խորհրդատվությունները, մշակութային ակտիվ փոխանակումները թույլ են տալիս տնտեսական ոլորտում աստիճանաբար, բայց վստահորեն մեծացնել առևտրաշրջանառության ծավալներն ու ընդլայնել փոխգործակցության ոլորտները, որտեղ, նրանց համոզմամբ, զգալի ներուժ կա:
Սերժ Սարգսյանը հույս է հայտնել, որ նորանշանակ դեսպանն իր գործունեությամբ նոր շունչ կհաղորդի հայ-լեհական հարաբերություններին՝ ավելի ակտիվացնելով երկկողմ տնտեսական կապերը, դրանք համապատասխանեցնելով քաղաքական հարաբերությունների ներկայիս բարձր մակարդակին:
Հանրապետության Նախագահը և Լեհաստանի դեսպանն անդրադարձել են նաև Հայաստան-Եվրամիություն հարաբերություններին և համագործակցության զարգացմանը: Դեսպան Եժի Նովակովսկու հավաստմամբ, Լեհաստանը պատրաստակամ է իր աջակցությամբ նպաստել այդ հարաբերությունների զարգացմանը:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.