23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Հեղինակավոր «Fitch» վարկանիշային գործակալությունը իջեցրել է Հայաստանի տեղական արժույթով b արտարժույթով արժեթղթերի վարկանիշը «ВВ -»- ից «В +»-ի: Վերջին շրջանում սա արդեն ՀՀ տնտեսական վարկանիշի նվազման երրորդ դեպքն է։
Ընդամենը երկու շաբաթ առաջ մեր վարկանիշը նվազեցրել էր «Moody’s» վարկանիշային գործակալությունը: Սրան ավելացնենք Հայաստանում տնտեսական աճի կանխատեսման նվազեցումը Եվրոբանկի կողմից և «Հերիթեյջ ֆաունդեյշնի» կազմած տնտեսական ազատության սանդղակում Հայաստանի հսկան հետընթացը, ու պարզ կդառնա, որ օտարերկրյա ներդրողների համար մեր երկիրը կորցնում է իր առանց այդ էլ թույլ դիրքերը: Իսկ ընդհանրապես, մեր երկրի ֆինանսատնտեսական առկա վիճակը և սպասումները երբեք այսքան վատ չեն եղել: Մեր տեղեկություններով, ՀՀ կառավարությունում արդեն զեկուցվել է, որ այս տարի Հայաստան եկող տրանսֆերտները կնվազեն կիսով չափ, իսկ արտահանման ծավալները կնվազեն առնվազն 10-15 տոկոսով: Հայաստանի արտաքին պահուստները այս պահի դրությամբ նվազագույնն են անցած 4.5 տարիների ընթացքում: Այս ամենի հետ մեկտեղ՝ որևէ հույս, որ հնարավոր կլինի խոշոր ֆինանսական աջակցություն ստանալ որևէ երկրից կամ միջազգային ֆինանսական կառույցներից, կառավարությունում այլևս չունեն: Կառավարությանը այլ բան չի մնում, քան թալանել և հաճույք ստանալ:
Հայկական Ժամանակ
Բերձորի դեպքերից հետո ստեղծվել է իրավիճակ, որ դժվար է վերահսկողության տակ պահել:
1. Մեծ հարված է հասցվել աշխարհին որպես ժողովրդավարական պետություն ներկայանալու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության երկար տարիների վաստակին:
2. Ավելի քան երբևէ սրվել է հայաստանցի-ղարաբաղցի ջրբաժանը:
3. Հայաստանցիների մեջ արդարացիորեն վախ է առաջացել Լեռնային Ղարաբաղ այցելություն կատարելու նկատմամբ, հայտնվել են մարդիկ, ովքեր սորտավորում են, թե ով իրավունք ունի մտնել Լեռնային Ղարաբաղ, ով ոչ:
4. Խարխլվում է ԼՂՀ-ն որպես սեփական հայրենիք պաշտպանելու հայաստանցի զինվորների և նրանց ծնողների մոտիվացիան ու հավատը:
Տեղի ունեցածի բացասական արդյունքների ցանկը կարելի է դեռ շարունակել: Հարց է առաջանում ո՞ւմ և ինչ վնաս պետք է հասցներ ավտոշարասյան խաղաղ պտույտը ԼՂՀ տարածքով:
Դժվար է պատկերացնել մի իրավիճակ, որ Ժիրայր Սեֆիլյանի գլխավորությամբ ավտոերթը կայանալու դեպքում իր ետևից ավելի բացասական բանի հանգեցներ, քան հանգեցրեց այն այդպես վայրենի կերպով ընդհատելը:
Ընդ որում՝ իրենց գործողություններին հող նախապատրաստելու համար ԼՂՀ իշխանությունները լկտիաբար խաբել են նաև սեփական ժողովրդին նրանց էլ տրամադրելով հայաստանցիների դեմ: Ղարաբաղում ժողովրդի մեծամասնության կարծիքով, ավտոերթի նպատակը եղել է դժգոհությունն առ այն, թե ինչու են Հայաստանցի երիտասարդները ծառայության մեկնում Լեռնային Ղարաբաղ:
Այսինքն որոշ «տաք գլուխներ» արեցին մի բան, որի հետևանքները դեռ Երկար, շատ երկար ու դժվար է լինելու վերացնել: Եվ «իզուր» էին նրանք հակառակորդի երկու դիրք գրավում, մեքենա ոչնչացնում: Եթե նույնիսկ այդ օրը մտնեին Բաքու, դա չէր չեզոքացնելու այն հարվածը, որ իրենք հասցրեցին Հայաստանին ու Ղարաբաղին Բերձորի իրենց «օպերացիայով»:
Հայկական Ժամանակ
Փետրվարի 2-ին ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանն ընդունել է ԱՄՆ Եվրոպական հրամանատարության պատվիրակությանը` բրիգադի գեներալ ՄքՆիլիի գլխավորությամբ: Պատվիրակությանն ուղեկցել է ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Քլարկ Փրայսը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանական բնագավառում հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր: Կողմերը երկուստեք կարևորել են համագործակցության զարգացման դինամիկայի պահպանումը և համագործակցության նոր ոլորտների նախաձեռնումը:
Այսօր համաձայն մամուլի հրապարակումների Երևանի Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում հունվարի 29-ին տեղի ունեցած միջադեպից հետո հրավիրված արտահերթ խորհրդակցությունն ունեցել է նաև գաղտնի մաս: Պետի հրաժարականին հաջորդելու է ինստիտուտի ամբողջ ղեկավար կազմի փոփոխությունը, պաշտոններից կհեռանան մոտ 3-4 տասնյակ անձինք՝ այդ թվում պետ, տեղակալներ, ամբիոնի պետեր, գումարտակի, վաշտի հրամանատություն, համալրման պատասխանատուներ, հոգեբաններ, այսինքն՝ բոլոր այն անձինք, որոնք ուղղակի կամ անուղղակի կապ են ունեցել տեղի ունեցածի հետ, ասել է Սեյրան Օհանյանը:
Թերևս Սերյան Օհանյանը ավելի արդարացի գնահատի իրավիճակը.
Այս և սրան նախորդող դեպքերը կարող էին չլինել, եթե չկրճատվեր ռազմական ինստիտուտի պետի տեղակալ, անձնակազմի հետ տարվող աշխատանքների գծով պատասխանատու Մեխակ Հակոբյանը:
Ոլորտին քաջատեղյակ մարդիկ պնդում են, որ նրա կատարած աշխատանքը շատ կարևոր էր ու արդյունավետ: Պետհամալսարանի փիլիսոփայության ֆակուլտետը և Զինվորական ակադեմիան գերազանցության դիպլոմով ավարտած սպային հեռացրեցին պաշտոնից միայն նրա համար, որ ՆԱՏՕ -ում այդ հաստիքը չէր գործում:
Սակայն այս պարագայում հարկ էր հաշվի առնել ազգային առանձնահատկությունը: Իսկ մեղավորներ փնտրելուց առաջ հարկավոր է տեսնել սեփական սխալները:
Փետրվարի 2-ին Ազգային ժողովում տեղի է ունեցել ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության մամլո ասուլիսը:
Պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանը, անդամներ Արփինե Հովհաննիսյանը եւ Նաիրա Կարապետյանը մանրամասներ են ներկայացրել հունվարի 26-30-ը Ստրասբուրգում տեղի ունեցած ԵԽԽՎ այս տարվա առաջին լիագումար նիստի աշխատանքներից:
Հերմինե Նաղդալյանն ասել է, որ լիագումար նիստի օրակարգը բավական հագեցած է եղել, հաստատվել են պատվիրակությունների լիազորությունները, ընտրվել են ԵԽԽՎ մարմինները, քննարկվել են մի շարք զեկույցներ:
ԵԽԽՎ բյուրոյի հաշվետվությանը ակտիվ մասնակցություն է ունեցել նաեւ հայկական պատվիրակությունը: Քննարկված զեկույցներից երկուսը վերաբերել են ՈՒկրաինայում ստեղծված հումանիտար ճգնաժամին, աշխարհում ահաբեկչության խնդիրնեին:
Մի շարք զեկույցներ էլ վերաբերել են մամուլի ազատության եւ լրագրողների պաշտպանվածության հարցերին, քրիստոնյաների նկատմամբ իրականացվող խտրականությանն ու անհանդուրժողական վերաբերմունքին: Քննարկվել է նաեւ ՌԴ պատվիրակության լիազորությունները մինչեւ ապրիլ դադարեցնելու հարցը, որին, ինչպես տեղեկացրել է Հերմինե Նաղդալյանը, հայկական պատվիրակությունը ձեռնպահ է քվեարկել: Կայացված որոշումից հետո՝ ՌԴ պատվիրակությունն իր հերթին որոշել է մեկ տարով դադարեցնել իր մասնակցությունը ԵԽԽՎ աշխատանքներին:
Վեհաժողովում հայկական պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանը գոհունակությամբ տեղեկացրել է, որ պատվիրակության անդամ Արփինե Հովհաննիսյանն ընտրվել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի հիմնական անդամ: Նա մանրամասնել է, որ վերոնշյալ հանձնաժողովը բաղկացած է 20 անդամից, որոնցից 6-ի, ինչպես նաեւ՝ Արփինե Հովհաննիսյանի թեկնածությունը, ներկայացրել է Եվրոպայի Ժողովրդական Կուսակցությունը: Բացի այդ՝ ԵԽԽՎ պատգամավորները նախաձեռնել են նոր միավոր-շարժում, որի նպատակն է պայքարել ատելության, անհանդուրժողականության եւ ժխտողականության դեմ: Այս միավորմանը հայկական պատվիրակությունից անդամակցում են Հերմինե Նաղդալյանը եւ Մհեր Շահգելդյանը:
Ի պատասխան լրագրողների հարցերի` պատվիրակության ղեկավարը տեղեկացրել է, որ Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին անդրադարձ է եղել ազատ քննարկման ժամանակ, որտեղ հայ պատվիրակները խոսել են եւ տեղի ունեցած ցեղասպանության, եւ այսօր իրականացվող ժխտողական քաղաքականության անթույլատրելիության վերաբերյալ:
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆ
ՊԱՐՈՆ ՅՈՒՐԻ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԻՆ
Հարգելի պարոն Հայրապետյան,
Ցավով տեղեկացանք, որ 2015 թվականի հունվարի 31-ին Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին Բերձորում դիմավորել են քաղաքացիական հագուստով, դիմակավորված, ինչպես նաև ոստիկանական համազգեստով անձինք, ովքեր այնուհետև ուժ են կիրառել ավտոերթի մասնակիցների նկատմամբ: Ըստ միջադեպի մասնակից քաղաքացիների պնդումների՝ ավտոերթի մասնակիցները, այդ թվում՝ Ժիրայր Սեֆիլյանը, Մխիթար Ավետիսյանը, Քերոբ Ղազարյանը, Ալեք Ենիգոմշյանը, Վարուժան Ավետիսյանը, Անուշավան Շահնազարյանը ստացել են մարմնական վնասվածքներ: Բացի դրանից՝ վնասվել են նրանցից շատերի ավտոմեքենաները, ուժի կիրառմամբ վերցվել են նրանց տեսախցիկները և դրոշները: Առավել ցավալի է, որ հաղորդվում է նաև լրագրողների, երեխաների ու կանանց նկատմամբ բռնության դրսևորումների մասին: Խստորեն դատապարտում ենք մարդկանց խաղաղ հավաքը խոչընդոտելու որևէ դրսևորում որևէ վայրում:
Հաշվի առնելով, որ միջադեպը տեղի է ունեցել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում, և մենք չունենք որևէ իրավազորություն՝ միջամտելու դեպքի քննությանը՝ խնդրում եմ Ձեր իրավասության սահմաններում միջոցներ ձեռնարկել միջադեպի մանրամասները ուսումնասիրելու և քաղաքացիների խախտված իրավունքները վերականգնելու ուղղությամբ:
Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունն էական առաջընթաց է արձանագրել ժողովրդավարության և մարդու իրավունքների պաշտպանության հարցում իր անկախացումից ի վեր: Հետևաբար, լիահույս ենք, որ միջադեպի մասնակից քաղաքացիների դիմումներն ու բողոքները՝ ուղղված համապատասխան պետական կառույցներին, կստանան պատշաճ ընթացք և կունենան դրական արդյունք:
Շարունակելով մեր կառույցների երկարատև համագործակցությունը Եվրոպական օմբուդսմենների ինստիտուտի շրջանականերում և երկկողմանի ձևաչափով՝ անհրաժեշտության դեպքում մեր պատրաստակամությունն ենք հայտնում ամեն կերպ աջակցել այս խնդրի լուծմանը:
Խորին հարգանքով՝
ԿԱՐԵՆ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ
Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության արտահերթ նիստ: Գործադիրը քննարկել և հավանություն է տվել «Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը տեղեկացրել է, որ այսօր ՀՀ նախագահի մոտ տեղի ունեցած խորհրդակցության արդյունքում որոշվել է հետաձգել «Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքով սահմանված ապրանքների ձեռքբերման, փաստաթղթավորման պահանջի գործողությունը մինչև հուլիսի 1-ը: «Միաժամանակ, քննարկումների արդյունքում որոշվեց այդ ընթացքում մշակել այնպիսի օրենսդրական կարգավորումներ, որոնք մինչև 58 մլն 350 հազար դրամի տարեկան շրջանառություն ունեցող տնտեսվարողների համար կստեղծեն առավել բարենպաստ պայմաններ»,- նշել է կառավարության ղեկավարը:
Նախագծով առաջարկվում է «Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքով սահմանված ապրանքների ձեռքբերման, փաստաթղթավորման պահանջի գործողության ժամկետը, որը սահմանված էր մինչև փետրվարի 1-ը, հետաձգել մինչև հուլիսի 1-ը: Նախագիծը ճանաչվել է անհետաձգելի և ներկայացվել Ազգային ժողով:
ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, ԱԺ պատգամավորներ Գագիկ Մելիքյանը, Արծվիկ Մինասյանը եւ Կարեն Բոթոյանը հունվարի 30-ին այցելել են Տավուշի մարզ:
ԱԺ փոխնախագահի եւ պատգամավորների առաջին հանդիպումը Չորաթան գյուղի բնակիչների հետ էր: Խորհդարանականները նախ ծաղիկներ են դրել գյուղի զոհվածների հիշատակը հավերժացնող հուշաքարի մոտ, այնուհետեւ զրուցել են գյուղացիների հետ՝ փորձելով հասկանալ, թե 2015 թվականից ՀՀ օրենսդրությամբ նախատեսված արտոնություններն ու սոցիալական աջակցությանը վերաբերող իրավակարգավորումները որքանով են թեւթեւացրել սահմանամերձ համայնքների խնդիրները: Խորհրդարանականները պատրաստակամություն են հայտնել քննարկելու ցանկացած առաջարկ եւ միասին գտնելու դրանց լուծման ուղիները: Կարեւորելով սահմանամերձ բնակավայրերում նոր աշխատատեղերի ստեղծումը՝ պատգամավորներն իրենց խոսքում նշել են, որ առաջիկայում այդ ուղղությամբ նախատեսվում է իրականացնել մի շարք ծրագրեր, մասնավորապես ՌԴ-ից մի խումբ գործարարներ նպատակ ունեն սահմանամերձ բնակավայրերում հիմնել նոր ձեռնարկություն, ինչն էլ հնարավորություն կընձեռի ստեղծել նոր աշխատատատեղեր:
Չորաթանում խորհրդարանականներն այցելել են օրեր առաջ հայ-ադրբեջանական սահմանին հակառակորդի կողմից սպանված պայմանագրային զինծառայող Արման Ուդումյանի ընտանիքին, զրուցել երեխաների եւ հարազատների հետ:
Էդուարդ Շարմազանովը, Գագիկ Մելիքյանը, Արծվիկ Մինասյանը եւ Կարեն Բոթոյանը եղել են նաեւ Չինարի գյուղում: Հանդիպման ընթացքում քննարկվել են բնակիչների հիմնախնդիրներին վերաբերող բազմաթիվ հարցեր, որոնք առնչվել են սոցիալական, առողջապահական, կենցաղային եւ իրավական ոլորտներին: Որպես սահմանապահ գյուղ՝ Չինարիի բնակիչները խնդրել են, որ պետությունն իրենց որոշակի լրացուցիչ արտոնություններ տրամադրի: Անդրադառնալով բարձրացված խնդիրներին՝ Էդուարդ Շարմազանովը նշել է, որ պետք է առաջնահերթություն տալ հրատապ լուծում պահանջող հարցերին: Ըստ ԱԺ փոխնախագահի՝ սահմանամերձ գյուղերում առկա ցանկացած խնդիր պետք է լինի յուրաքանչյուր պատգամավորի ամենօրյա ուշադրության կենտրոնում:
Էդուարդ Շարմազանովը ՀՀ ԱԺ նախագահի կողմից Չինարիի գյուղապետ Սամվել Սաղոյանին, Չորաթանի գյուղապետ Վարուժան Բաղմանյանին եւ Բերդի հոսպիտալի տնօրեն Էդիկ Գրիգորյանին պարգեւատրել է ԱԺ անվանական ժամացույցներով:
Այնուհետեւ ՀՀ ԱԺ փոխնախագահը եւ պատգամավորները եղել են Տավուշի մարտական հենակետերում եւ Մեհրաբի գնդում, ուսումնասիրել դրանց պայմանները, ծանոթացել զինվորների առօրյային ու խնդիրներին: Պատգամավորները բարձր են գնահատել Հայոց բանակի մարտունակությունն ու բարձր պատրաստվածությունը, հայրենիքի նկատմամբ ունեցած սերն ու նվիրվածությունը, իսկ հայ սահմանապահներն էլ իրենց հերթին նշել են, որ գիտակցում են, որ մեր հայրենիքի անվտանգության պաշտպաններն են եւ վստահեցրել են, որ մեր երկրի ու ԼՂՀ սահմանների պաշտպանությունն ամուր ձեռքերում է:
«Հայրենիքը սկսվում է սահմանից»,-ասել է Էդուարդ Շարմազանովը եւ համոզմունք հայտնել, որ հայ զինվորները փառքով եւ պատվով են կատարում իրենց վրա դրված պարտականությունները՝ քաջ գիտակցելով, որ հայ ժողովուրդն իրենց շնորհիվ է հանգիստ քնում:
Ըստ Արծվիկ Մինասյանի՝ որպեսզի մեր պապերի երազած ազատ, անկախ եւ միացյալ Հայաստանն իրականություն դառնա, հայ ժողովուրդը պետք է զինվորի հետ միասնական լինի հայրենիքը պաշտպանելու եւ ազատագրելու գործում:
Խորհրդարանականները զինվորականներին նվիրել են հայրենասիրական գրականություն:
Հայաստան ուղարկվող օտարերկրյա տրանսֆերտները գնալով նվազում են: ՀՀ կենտրոնական բանկի հրապարակած հաշվետվության համաձայն, 2014թ. ֆիզիկական անձանց անունով բանկերի միջոցով փոխանցվել է 1 մլրդ 728.5 մլն դոլար՝ նախորդ տարվա 1 մլրդ 869.7-ի փոխարեն: Հատկանշականն այն է, որ նվազել են ՌԴ-ից կատարվող փոխանցումները. 2014թ. ընթացքում ՌԴ-ից ՀՀ է ուղարկվել 1.4 մլրդ դոլար՝ նախորդ տարվա 1.6 մլրդի փոխարեն: Իսկ ահա ԱՄՆ-ից ուղարկվող մասնավոր տրանսֆերտների քանակն աճել է՝ 82.3 մլն դոլարից դառնալով 103.6 մլն:
Չորրորդ ինքնիշխանություն
Ըստ շրջանառվող լուրերի, իշխանությունները մտադիր են գարնանը Հայաստանում համաներում հայտարարել՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ: Ինչպես պնդում են «ՉԻ» աղբյուրները, իշխանական կուլիսներում ներկայումս քննարկվում է, թե ՀՀ քրեական օրնենսգրքի որ հոդվածներով դատապարտված անձանց վրա է տարածվելու համաներումը:
Նշենք, որ սովորաբար համաներման մասին նախապես չեն հայտարարում, այլ այդ մասին իմացվում է միայն այն բանից հետո, երբ նախագահականը նախագիծն ուղարկում է խորհրդարան, ընդ որում՝ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում այս նախագիծը քննարկվում է փակ ռեժիմով, եւ միայն դրական եզրակացություն ստանալուց հետո այն ներկայացվում է Աժ լիագումար նիստին:
Չորրորդ ինքնիշխանություն
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.