23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Երեկ՝ փետրվարի 11-ին, ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանն աշխատանքային այցով ՀՀ Կոտայքի մարզում էր, որտեղ մարզպետ Արամ Հարությունյանի ուղեկցությամբ այցելել է մի շարք մարզադպրոցներ:
Նախարարը եղել է Եղվարդի, Բյուրեղավանի, Չարենցավանի մանկապատանեկան մարզադպրոցներում, Աբովյանի շախմատի մարզադպրոցում, Գ. Ծառուկյանի անվան Աբովյանի սպորտի և մշակույթի համալիր կենտրոնում, Հրազդանի քաղաքապետարանի մանկապատանեկան մարզադպրոցում, Հրազդանի մականախաղի և շախմատի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցում:
Գաբրիել Ղազարյանը ծանոթացել է մարզադպրոցների շենքային պայմաններին, առկա խնդիրներին, տնօրենների հետ քննարկել մարզական գույք տրամադրելու հարցերը:
Մարզպետարանի նիստերի դահլիճում ՀՀ Կոտայքի մարզպետի հետ համատեղ անցկացված խորհրդակցությունում ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պատասխանատուների, մարզիչների և մարզիկների հետ քննարկվել են ոլորտում առկա խնդիրները, վերջին տարիների ձեռքբերումներն ու առաջիկա անելիքները:
Նախարարի պարբերական այցերը մարզերում տեղակայված մարզադպրոցներ, իրականացվում է ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության հետ համատեղ:
Ինչպես իր խոսքում նշել է Գաբրիել Ղազարյանը, ինքն անձամբ շատ է կարևորում այդ համագործակցությունը և գտնում է, որ այն մեծապես կնպաստի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացմանը:
Հանդիպման ավարտին նախարարը ՀՀ-ում մարզաձևերի զարգացմանը և մարզական բարձր արդյունքներ ցուցաբերելուն նպաստելու համար պարգևատրել է ՀՀ վաստակավոր մարզիչներ՝ Արշավիր Գրիգորյանին, Սամվել Ավդալյանին, Կարեն Աբաղյանին և Արման Ղազարյանին:
Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակության օրերս Մոսկվա կատարած այցը ավարտվել է լիակատար տապալմամբ: Կառավարության մեր աղբյուրները հայտնում են, որ մեր պատվիրակության ակնկալիքներից ոչ մեկը այդպես էլ չի իրագործվել:
Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին մասնակցելու համար անցած շաբաթվա վերջին ՌԴ մեկնած պատվիրակությունը ակնկալում էր, որ ռուսական կողմի հետ կպայմանավորվի Հայաստանին մատակարարվող ռուսական գազի գնի որոշակի մեղմացման շուրջ, որին կարելի էր հասնել գազի դիմաց վճարումներում դոլարից մասնակիորեն ռուբլու անցնելու շնորհիվ:
Հայկական կողմը ակնկալում էր նաև ռուսական խոշոր ներդրում բերել Հայաստան կամ խոշոր վարկ ստանալ ՌԴ կառավարությունից: Նշված որևէ ծրագրերով հայկական պատվիրակությունը դրական պատասխան չի ստացել ռուսական կառավարությունից:
Հայկական Ժամանակ
Փետրվարի 10-ին կայացած Երևան քաղաքի ավագանու 5-րդ նստաշրջանի 1-ին նիստում Երևանի ավագանին քվեարկության ձայների մեծամասնությամբ հավանություն է տվել «Հայաստանի գրողների միություն», «Հայաստանի նկարիչների միություն», «Հայաստանի թատերական գործիչների միավորում», «Հայաստանի ժուռնալիստների միություն», «Հայաստանի կինեմատոգրաֆիստների միավորում» և «Հայաստանի կոմպոզիտորների և երաժշտագետների միավորում» կազմակերպությունների գույքահարկի գծով արտոնություններ սահմանելու մասին որոշումներին: Միաժամանակ, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի կողմից քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանումներին հանձնարարվել է տվյալ միություններին տրամադրել նաև անհրաժեշտ խորհրդատվություն` հետագայում պարտքեր չկուտակելու համար:
Երևանի ավագանին միաձայն կողմ քվեարկությամբ հողի հարկի գծով արտոնություն է տրամադրել նաև «Սիմոնյան կրթական հիմնադրամ» կազմակերպությանը՝ Հովհաննես Թումանյանի անվան զբոսայգու՝ «Թումո»-ի, զբաղեցրած տարածքը պատշաճ խնամելու և մշտապես բարեկարգ պահելու համար:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն
Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Հայաստանում գյուղական տարածքների տնտեսական զարգացման հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի հերթական նիստը:
Անցնելով օրակարգային հարցերին՝ խորհուրդը փոփոխություններ և լրացումներ է կատարել հիմնադրամի 2014թ. բյուջեում, այնուհետև քննարկել ու հաստատել է 2015թ. բյուջեի նախագիծը, պահպանման ծախսերի նախահաշիվը, հիմնադրամի հաստիքացուցակի և 2015թ. տարեկան աշխատանքային ծրագիրը:
Հաստատվել է նաև հիմնադրամի 2014թ. ֆինանսատնտեսական գործունեության անկախ աուդիտ իրականացնող կազմակերպությունը և հիմնադրամի ներդրումների պահեստավորման կանոնակարգը: Փոփոխություններ են կատարվել հիմնադրամի հաստիքացուցակում:
Նախորդ տարեվերջին ԳԱԼԱ-ն գրավոր հարցում էր ուղարկել Հայաստանում Ֆրանսիայի նորանշանակ դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեին: Հարցման թեման հետեւյալն էր` արդյոք դեսպանատունը իրականացրե՞լ է պատշաճ վերահսկողություն, ունի՞ արդյոք տեղեկություններ այն մասին, թե ինչ ուղղությամբ են ՀՀ իշխանությունները վատնել Ֆրանսիական զարգացման գործակալության՝ ՀՀ կառավարությանը տրամադրած 500.000 եվրո դրամաշնորհը: Հիշեցնենք, որ համաձայնագիրը ստորագրվել է 2013 թվականի հունիսի 12-ին՝ Հայաստանի ֆինանսների նախկին նախարար Դավիթ Սարգսյանի եւ Հայաստանում Ֆրանսիայի Հանրապետության նախկին դեսպան Անրի Ռենոյի միջեւ:
Ֆինանսների նախարարության մամուլի ծառայությունը այդ ժամանակ հայտնեց, որ մասնավորապես Վեդիի ջրամբարի կառուցման նպատակով մոտ 300 հազար եվրո գումար կուղղվի Արարատյան հարթավայրի ոռոգման համակարգի ամբողջական տեխնիկատնտեսական ուսումնասիրությանը, մոտ 100 հազար եվրո՝ «Տաթեւ» տուրիստական կենտրոնում ներառված համայնքների զարգացման համալիր ուսումնասիրությանը:
Թե կոնկրետ ի՞նչ է արվել, ՊԵԿ-ին ուղարկված մեր հարցմանն ի պատասխան դարձյալ ստացվել էր ոչինչ չասող պատասխան: Գագիկ Խաչատրյանի գլխավորած կառույցը արձագանքեց, թե այդ ծրագրի նպատակը եղել է ուսումնասիրություններ կատարելն ու կարողությունների ամրապնդման հիմքեր ստեղծելը. «Որոնք կարող են մոբիլիզացվել անհրաժեշտության դեպքում` Հայաստանում ԶՖԳ-ի կողմից հետագայում իրականացվելիք ծրագրերի նախապատրաստմանն օգնելու համար»:
Հետո պատասխանատվությունը բարդեց մի շարք այլ գերատեսչությունների վրա՝ գյուղատնտեսության, առողջապահության, քաղաքաշինության նախարարություններ, Երեւանի քաղաքապետարան: Պարզ ասած, վատնված գումարի մասով որեւէ կոնկրետ անելիք ներկայացված չէ, կես միլիոն եվրո գումարը ինչ-ինչ «ուսումնասիրությունների» վրա է վատնվել, եւ երբ եկել է հաշվետու լինելու պահը, բնականաբար, պատասխանատվությունը ցրվում է տարբեր ուղղություններով:
Հարցում ուղարկելով Ֆրանսիայի դեսպանատուն՝ մեր նպատակն էր պարզել, թե դեսպանատան աշխատակիցները եղե՞լ են արդյոք հետեւողական պարզելու համար, թե ինչպես են Ֆրանսիայի քաղաքացիների՝ հարկատուների գումարները վատնվում Հայաստանում, պահանջե՞լ են պատասխանատու լինել, թեկուզ եւ իրենց երկրի հարկատուներին հաշվետու լինելու համար:
ՀՀ ֆինանսների նախարարությունը ներկայացրե՞լ է հաշվետվություն՝ դրամաշնորհն իրենց տրամադրած երկրին՝ արված աշխատանքների վերաբերյալ: Ֆրանսիայի դեսպանատունը պետք է որ հետեւողականություն ցուցաբերեր՝ դրամաշնորհի մասին մանրամասն տեղեկությունների ձեռքբերման առումով:
Սակայն նախորդ տարեվերջին ուղարկված հարցմանը դեսպանը դեռ չի կարող պատասխանել: Մեր հիշեցումներից հետո դեսպանատնից հայտնեցին, որ համապատասխան բաժիններին ուղարկել են հարցումը, զգուշացրել՝ պատասխանի անհրաժեշտության մասին, սակայն պատասխան դեռեւս չկա… թերեւս հասկանալի է, թե ինչու:
Անգամ եթե ցանկանան Հայաստանի համապատասխան մարմիններից ճշտել, թե ինչ է արվել իրենց փոխանցած գումարը, նրանք էլ չեն ստանա կոնկրետ պատասխան, այնպես որ տարօրինակ չէ դեսպանատան խորհրդավոր լռությունը:
Հարկ է ընդգծել, որ Ֆրանսիայի նորանշանակ դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն, մեկ շաբաթ առաջ հանդիպելով լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ, լավատեսորեն շարունակել է խոսել հայ-ֆրանսիական տնտեսական հարաբերությունների մասին:
galatv.am
ՀՀ կենտրոնական բանկը երեկ կրկին բարձրացրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը և սահմանել այն 10.5 տոկոսի մակարդակում: Կենտրոնական բանկի գործողությունները արդեն հակասում են նույնիսկ ամենատարրական տրամաբանությանը:
Խնդիրն այն է, որ սրանով ԿԲ-ն թանկացնում է փողը, ինչը ուղղակիորեն հանգեցնում է բանկերի կողմից տնտեսվարողներին տրամադրվող վարկերի տոկոսների բարձրացմանը: Իսկ վարկերի թանկացումը բերում է տնտեսության մեջ ներդրումների նվազմանը և տնտեսության աճի արգելակմանը: Եվ սա այն դեպքում, երբ վերջին ամիսներին ՀՀ-ում նույնիսկ պաշտոնապես գրանցվում է տնտեսական չափազանց փոքր աճ: Մյուս կողմից վարկերի թանկացումը պետք է հանգեցնի գնաճի նվազմանը:
Սակայն վերջին ամիսներին, ինչպես արձանագրել է հենց ԿԲ-ն, գնաճը թույլատրելի սահմաններում է և դրա դեմ պայքարելու խնդիր չկա: Մի խոսքով ստեղծված իրավիճակում ԿԲ–ն ոչ թե պետք է բարձրացներ վերաֆինանսավորման տոկոսադրույքը, այլ ընդհակառակը իջեցներ՝ խթանելով ներդրումները տնտեսության մեջ: Նման գործելակերպի միակ տրամաբանական բացատրությունն այն է, որ սրանով ընդամենը փորձում են կանխել դրամի հնարավոր արժեզրկումը:
Հայկական Ժամանակ
ՌԴ գլխավոր դատախազ Յուրի Չայկային ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի ուղարկած նամակը՝ Պերմյակովի գործը հայկական կողմին հանձնելու մասին, դեռ անպատասխան է մնում: Նամակը Չայկային էր ուղարկվել հունվարի 17-ին:
ՀՀ գլխավոր դատախազությունից, սակայն, մեր թղթակցին երեկ հայտնել են, որ Ռուսաստանից դեռ պաշտոնական պատասխան չեն ստացել: Մեր տեղեկություններով, նամակը ՌԴ դատախազին է ուղարկվել ՀՀ ազգային անվտանգության ծառայության միջոցով և ոչ թե ուղիղ՝ դատախազությունից դատախազություն: Չի բացառվում, որ այս խուճուճ ճանապարհն է պատճառը, որ հայկական կողմն առ այսօր գրավոր պաշտոնական պատասխան չունի ռուսներից:
Հայկական Ժամանակ
Երևանի ավագանին փետրվարի 10-ին գումարված 5-րդ նստաշրջանի անդրանիկ նիստում օրակարգի հաստատումից և հաշվիչ հանձնաժողովի ձևավորումից հետո միաձայն կողմ քվեարկությամբ հավանություն է տվել անվանի պատմաբան, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Բաբկեն Հարությունյանի, ականավոր պետական գործիչ, վաստակավոր ինժեներ Արտյոմ Գևորգյանի, ինչպես նաև գրող, հրապարակախոս, թարգմանիչ Սամվել Մկրտչյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակները տեղադրելու մասին որոշումներին:
Ավագանին քվեարկության ձայների մեծամասնությամբ հավանություն է տվել նաև ստեղծագործական մի շարք միությունների և հասարակական կազմակերպությունների գույքահարկի գծով արտոնություններ սահմանելու մասին որոշումներին:
Ավագանու որոշմամբ փոփոխություններ են կատարվել Երևան քաղաքի բյուջեում և, ըստ այդմ, «Ավտոբուսներում թեքահարթակների ապահովում» ծրագրի 2015 թվականի գումարն ավելացվել է ևս 30 մլն դրամով` արդյունքում կազմելով 60 մլն դրամ: Կատարված փոփոխությամբ 200 մլն դրամ, որպես նպատակային դրամաշնորհ, կուտակված պարտքերի մարման համար տրամադրվել է Երևանի քաղաքապետարանի ենթակայության առողջապահական կազմակերպություններին, 50 մլն դրամ՝ Կենդանաբանական այգու հիմնանորոգման ծրագրին։ 20 մլն դրամ կհատկացվի Երևան քաղաքում նորաբաց շախմատի դպրոցներում անհրաժեշտ գույքի ձեռքբերման և շուրջ 7 մլն դրամ՝ Նանսենի թանգարանի բնականոն աշխատանքի կազմակերպման, ինչպես նաև պահպանման ծախսերը հոգալու նպատակով:
Ավագանին հավանության է արժանացրել նաև Երևանի Ավան վարչական շրջանի առանձին տարածքների գոտևորման նախագծի մշակման քաղաքաշինական առաջադրանքը: Օրակարգում ընդգրկված մյուս բոլոր հարցերը նույնպես արժանացել են ավագանու հավանությանը:
Նիստի ավարտին Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի առաջարկությամբ ավագանու ՀՀԿ խմբակցության անդամ, Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը ավագանու անդամներին համառոտ ներկայացրել է այն միջոցառումները, որոնք նախատեսվում են Ցեղասպանության 100-ամյակի միջոցառումների ծրագրի շրջանակում:
Որոշվել է ավագանու հերթական հաջորդ նիստը գումարել մարտի 18-ին:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն
«HSBC բանկի հաճախորդների ցուցակների և հաշվեհամարների վերաբերյալ բանկի աշխատակցի կողմից գողացված տեղեկատվության հրապարակումը Հետաքննող լրագրողների միջազգային կոնսորցիումի կայքում, որտեղ նաև տեղ է գտել Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի անունը, լայնորեն տարածում է գտել հայաստանյան զանգվածային լրատվամիջոցներում, նաև տեղիք տվել անհարկի մեկնաբանությունների:
Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի անունով գաղտնի հաշվեհամարը HSBC բանկում, որի վրա կա 1.1 մլն դոլար գումար, բացվել է «ի շահ եկեղեցու՝ բարեգործական նպատակներով: 2006-2007 թթ. «Գարեգին Երկրորդ Ներսես» անունով անձնական հաշիվ է գործել, որի վրա պահվել է 1,1 մլն դոլար»,- ասված է Մայր աթոռի հաղորդագրության մեջ:
Հավաստի աղբյուրները տեղեկացնում են, որ իրականում հաշվեհամար եղել է դեռևս Վազգեն Ա կաթողիկոսի ժամանակ, և հաշվեհամարի մոտ 1,5 միլիոն դոլար գումար է եղել: Որից հետո հաշվեհամարը անցել է Գարեգին Ա կաթողիկոսի տնօրինության և 1995 -1999թթ գումարը դարձել է շուրջ 10 միլիոն: Դա եկեղեցուն արված նվիրատվություններն են, որոնք հաջորդաբար անցնում են հաջորդ հայրապետի տնօրինությանը և դրա մասին իշխանությունները տեղյակ են:
Իրականում HSBC բանկի տեղեկությունը աղմուկ առաջացնելու այլ հիմք ունի՝ ո՞ւր են Գարեգին Ա -ի թողած միլիոնները: Փաստորեն այս տարիների ընթացքում դրանք մոտ 9միլիոնով պակասել են: Կարծում ենք սա է որ պետք է հետաքրքրի մեր ժողովրդին՝ Գարեգին Բ-ի կաթողիկոս դառնալուց հետո, ուր են գնացել եկեղեցուն նվիրաբերված միլոնները:
Ի դեպ մայր Աթոռի տեղեկատվական համակարգի պատասխանատուն իր պարզաբանման մեջ նշել է նաև. «Այդպես եղել է և Վազգեն Առաջինի, և Գարեգին Ա, և Գարեգին Բ կաթողիկոսների պարագային: Հաշվեհամարը տվյալ կաթողիկոսի ի Տեր ննջումից հետո փոխանցվել է իրավահաջորդ կաթողիկոսին և կատարվել է հաշվեհամարի անվանափոխումը: Նույնն է նաև այս հաշվեհամարի պարագան: Այս հաշվեհամարը, որ բացվել է Գարեգին Ա հայրապետության շրջանում, մատնանշված գումարով հանդերձ ժամանակին որպես Մայր Աթոռի հաշվեհամար փոխանցվել է Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսին»:
Հ.Գ. Իսկ ինչ վերաբերվում է Գարեգին Բ-ի կուտակած գումարներին, դրանք պետք է փնտրել նրա ազգականների և մտերիմների անվամբ գրանցված հաշվեհամարներում:
Անդրադառնալով ԲՀԿ-ական ակտիվիստ Արտակ Խաչատրյանի ծեծին՝ ղաշնակցական պատգամավոր Արծվիկ Մինասյանն ասել է. «Այո, հենց Սահմանադրությունն է պատճառը, ռր իրավիճակն այսպիսին է», որովհետև «Հայաստանում վխտում են զինված, անօրինական խճբավորումները», եւ դրանց դեմ պայքարը կարելի է միայն սահմանադրական փոփոխություններով:
Հիշո՞ւմ եք, չէ՞, հին անեկդոտը։ Վարսավիրին հարցնում են «ռակը ինչի՞ց ա առաջանում», ասում է «տանը թրաշվելուց»: Հիմա դաշնակցությունը մոտավորապես այդ վարսավիրի վիճակում է հայտնվել. երկրում ինչ լինում է իրենք ասում են՝ Սահմանադրությունն է պատճառը, պիտի անպայման փոխենք: Կարծես թե գործող Սահմանադրությամբ ապօրինի զինված բանդաներին թույլատրվում է մարդ ծեծել, իսկ ոստիկանությանը խստիվ արգելվում է պայքարել այդ բանդաների դեմ:
Չորրորդ ինքնիշխանություն
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.