23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Փետրվարի 17-ին Էդվարդ Նալբանդյանն ընդունեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին, Ջեյմս Ուորլիքին, Պիեռ Անդրիոյին և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկին:
Հանդիպմանը շարունակվեցին քննարկումները՝ ղարաբաղյան հիմնահարցի խաղաղ կարգավորման գործընթացի շուրջ:
Նախարար Նալբանդյանը համանախագահների ուշադրությունը հրավիրեց այն փաստի վրա, որ հունվարի 27-ի համանախագահների հայտարարությունից, փետրվարի 7-ի ԵԱՀԿ գործող նախագահի և եռանախագահների հայտարարությունից հետո Բաքուն, բացահայտ արհամարհանք դրսևորելով, շարունակել է հրադադարի ռեժիմի կոպիտ խախտումները, սադրանքները և եռանախագահների կողմից մատնանշված անթույլատրելի հռետորաբանությունը։
Անդրադառնալով խաղաղության պայմանագրի մշակմանը իբր ձեռնամուխ լինելու մասին Բաքվի մտասևեռմանը՝ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը շեշտեց, որ Ադրբեջանի ղեկավարությունը իրականում նպատակ է հետապնդում ձախողել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման Հիմնարար սկզբունքների շուրջ տարիների բանակցային գործընթացի արդյունքները: Բաքուն փորձում է օգտագործել իր իսկ պատճառով հակամարտության չլուծված լինելը՝ արդարացնելու համար երկրի ներսում մարդու իրավունքների կոպտագույն ոտնահարումները, ընդդիմախոսների դեմ բռնաճնշումները։
«Երբ համաձայնություն ձեռք բերվի հիմնարար սկզբունքների վերաբերյալ, և դրան իր համաձայնությունը տա նաև Լեռնային Ղարաբաղը, այդ ժամանակ հնարավոր կլինի բանակցություններ սկսել Ադրբեջանի, Արցախի և Հայաստանի միջև՝ մշակելու խաղաղության համապարփակ պայմանագիրը», — ասաց Էդվարդ Նալբանդյանը։
Նախարար Նալբանդյանը, անդրադառնալով Արցախի դատարանի կողմից դատապարտված ադրբեջանցի դիվերսանտերին որպես «մոլորված անմեղ գառնուկներ» ներկայացնելու Բաքվի փորձերին, նշեց, որ դրանք սնանկ են։
«Վերջիններիս հանցագործությունները փաստագրված և ապացուցված են, ներառյալ՝ նրանց կողմից տասնյոթ տարեկան պատանու առևանգումը, խոշտանգումը և դաժան սպանությունը», — ընդգծեց Հայաստանի արտգործնախարարը։
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսին:
Կառավարության ղեկավարը շնորհավորել է Ռիչարդ Միլսին ՀՀ-ում ԱՄՆ-ի արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնն ստանձնելու առթիվ ու համոզմունք հայտնել, որ իր գործունեությամբ դիվանագետը կնպաստի հայ-ամերիկյան հարաբերությունների էլ ավելի խորացմանը: Վարչապետը կարևորել և բարձր է գնահատել ԱՄՆ-ի շարունակական աջակցությունը մեր երկրում ժողովրդավարության ամրապնդմանը, քաղաքացիական հասարակության կայացմանը, բարեփոխումների իրականացմանը և տնտեսական զարգացմանը:
Դեսպան Միլսը հավաստիացրել է, որ պաշտոնավարման ընթացքում ներդնելու է առավելագույն ջանքերը՝ մինչ օրս կատարված աշխատանքի արդյունքում արձանագրված լուրջ ձեռքբերումները պահպանելու և երկկողմ գործակցությունն ավելի ամրապնդելու համար: ԱՄՆ-ի նորանշանակ դեսպանի խոսքով՝ Միացյալ Նահանգները բարձր է գնահատում Հայաստանի հետ համագործակցության մակարդակը և կարևորում է փոխհարաբերությունների ընդլայնումն ու զարգացումը:
Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են հայ-ամերիկյան համագործակցության օրակարգին և առաջնահերթություններին վերաբերող հարցերի լայն շրջանակ: Տնտեսական կապերի սերտացման համատեքստում երկուստեք կարևորվել է բարեփոխումների իրականացման, ներդրումների ներգրավման, գործարար միջավայրի բարելավման, արտահանման խթանման ուղղությամբ համագործակցության խորացումը, ինչպես նաև էներգետիկայի, տեղեկատվական տեխնոլոգիաների և այլ ոլորտներում ծրագրերի իրականացումը: Այս առումով ընդգծվել է Տնտեսական հարցերով հայ-ամերիկյան հանձնաժողովի դերը:
Հովիկ Աբրահամյանն ու Ռիչարդ Միլսն անդրադարձել են մեր երկրում ժողովրդավարության ամրապնդման և քաղաքացիական հասարակության կայացման հարցերին: Դեսպան Միլսի խոսքով՝ ժողովրդավարության ամրապնդման և քաղաքացիական հասարակության կայացման ցուցանիշը Հայաստանում բարձր է, և ԱՄՆ-ն ողջունում է ՀՀ իշխանությունների կողմից այս ուղղությամբ կատարվող քայլերը: Վարչապետը նշել է, որ կառավարությունն ակտիվ համագործակցում է քաղաքացիական հասարակության տարբեր խմբերի, հասարակական կազմակերպությունների հետ և շահագրգռված է հասարակական կարևոր խնդիրների քննարկման գործընթացներում նրանց ներգրավմամբ:
Անդրադարձ է եղել նաև տարածաշրջանային իրավիճակին, զարգացումներին և այդ համատեքստում կարևորվել ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորումը:
Հանդիպման ավարտին ՀՀ վարչապետը և ԱՄՆ դեսպանը ևս մեկ անգամ վերահաստատել են երկկողմ պատրաստակամությունը՝ ջանքեր գործադրել տարբեր ոլորտներում արդյունավետ համագործակցությունը շարունակելու և հայ-ամերիկյան կապերն ավելի սերտացնելու ուղղությամբ:
Փետրվարի 17-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունել է հայ-ռուսական ռազմատեխնիկական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի համանախագահներին՝ Ռուսաստանի Դաշնության ռազմատեխնիկական համագործակցության Դաշնային ծառայության տնօրենի տեղակալ Կոնստանտին Նիկոլայի Բիրյուլինին (Հանձնաժողովի ռուսական մասի նախագահ) և ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ-ՆՏԱ դեպարտամենտի պետ Ալիկ Ռազմիկի Միրզաբեկյանին (Հանձնաժողովի հայկական մասի նախագահ):
Հանդիպման ընթացքում քննարկվել են Հանձնաժողովի կատարած աշխատանքները, ինչպես նաև ռազմատեխնիկական համագործակցության ոլորտին վերաբերվող մի շարք այլ հարցեր:
ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը, ուսումնասիրելով Հայաստանի մարզկենտրոններում հացամթերքների գինը, հանգել է եզրակացության, որ հունվարին հացը ամենաշատը թանկացել է Սյունիքի մարզկենտրոն Կապանում՝ 14 տոկոսով:
Դեռ անցած տարվա հոկտեմբերին իր պաշտոնում վերանշանակված Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը մեծ փիար արշավ էր կազմակերպել Սյունիքում հացի գինը էժանացնելու մասին: Նա խորհրդակցություն էր հրավիրել մարզպետարանում, հրահանգել հացարտադրողներին նվազեցնել հացի գինը: Իսկ հոկտեմբերի 8-ին մարզպետարանը տարածել էր հաղորդագրություն այն մասին, որ իրենց մարզում հացը էժանացել է 10 տոկոսով:
Ու հիմա պարզվում է, որ հացը ամենաշատը թանկացել է հենց Սյունիքում: Ավելին բացարձակ արժեքով ամենաթանկ հացը, որ վաճառվում է ՀՀ–ում. ըստ պաշտոնական վիճակագրության. Կապանում է։ Եթե Երևանում 1 կգ հացը հունվարին արժեցել է 535 դրամ. Աշտարակում 440. Եղեգնաձորում 531, ապա Կապանում այն արժեր 546 դրամ: Ի դեպ, երկու շաբաթ առաջ Սուրիկ Խաչատրյանը կրկին խորհրդակցություն է հրավիրել հացի գինը նվազեցնելու թեմայով: Այսինքն՝ պետք է սպասել, որ առաջիկայում հացը Սյունիքում էլի պետք է թանկանա առաջանցիկ տեմպերով:
Հայկական Ժամանակ
Զինված ուժերի զորամասերում հանդիսավոր միջոցառումներով փետրվարի 16-ին մեկնարկել է ուսումնական տարվա առաջին փուլը:
Ուսումնական փուլի մեկնարկը ոչ միայն տոնական տրամադրություն, այլև մեծ պատասխանատվություն է զինված ուժերի անձնակազմի համար: Այն իր հետ բերում է նոր առաջադրանքներ ու խնդիրներ: Վերսկսվում են ուսումնական ծրագրով նախատեսված տեսական ու գործնական պարապմունքները: Եվ, անշուշտ, այս ամենի արդյունքում կրթվում ու դաստիարակվում է զինվորը, ամրապնդվում ու կատարելագործվում են նրա մարտավարամասնագիտական գիտելիքներն ու հմտությունները:
Ուսումնական նոր փուլի մեկնարկի կապակցությամբ փետրվարի 16-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այցելել է 5-րդ բանակային զորամիավորման ենթակա սահմանային զորամաս: Զինված ուժերի հատուկ նշանակության ստորաբաժանումներից մեկում անցկացված հանդիսավոր միտինգին էլ ներկա է գտնվել ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը: ՀՀ ՊՆ և ԶՈւ ղեկավար կազմը ևս մասնակցել է 2015թ. ձմեռային ուսումնական փուլի մեկնակի կապակցությամբ ԶՈւ զորամասերում կազմակերպված հանդիսավոր միջոցառումներին:
Շնորհավորելով զինանձնակազմերին և նշելով, որ նախորդ ուսումանական փուլի ընթացքում թե կարգապահության, թե մարտունակության բարձրացման առումով բանակում արձանագրվել են դրական արդյունքներ, պաշտպանության նախարարը և ԶՈՒ ԳՇ պետը հույս են հայտնել, որ այս կիսամյակը իբրև նախորդների շարունակություն ևս հաջողություններով լի ու արգասաբեր կլինի:
Ըստ Սեյրան Օհանյանի` հակառակորդի սադրիչ գործողություններին հակազդելու միակ միջոցը հայկական զինված ուժերի մարտական պատրաստականության բարձր աստիճանն է և յուրաքանչյուրիս պարտքն է միացյալ ուժերով ուսումնական գործընթացը ծառայեցնել ի նպաստ ազգային բանակի մարտական պատրաստության աստիճանի հետագա բարձրացման: «Իսկ դա շարունակական գործընթաց է, որի վերջնական հանրագումարը ձևավորվում է, ելնելով յուրաքանչյուր զինծառայողի անհատական
պատրաստության աստիճանից»,-ընդգծել է Սեյրան Օհանյանը, հավելելով, որ չկա առավել պատվաբեր գործ, քան հայրենիքին ծառայելը:
Ըստ այդմ` պաշտպանական գերատեսչության հույս է հայտնել, որ ԶՈւ ստորաբաժանումներն առաջադրված խնդիրները հետայսու ևս պատվով կկատարեն և լավ հիմքերի վրա դրված ուսումնական գործընթացը շարունակական ու հաստատուն ընթացք կունենա: Դիմելով զինաձնակազմին` Սեյրան Օհանյանը հորդորել է գիտակցաբար մոտենալ ուսումնական փուլում ներառված մարտական պատրաստականության դասաժամերին, քանի որ անձնակազմի մարտական բարձր պատրաստվածությամբ է նաև պայմանավորված առկա հարաբերական խաղաղության հարատևությունը:
Համոզմունք հայտնելով, որ մեկնարկած ուսումնական տարին ոչ միայն կամրապնդի նախկինում ձեռք բերվածը, այլև առավել կբարձրացնի զինված ուժերի մարտունակությունը, զորամիավորման ու զորամասի հրամանատարությունն էլ հավաստել են, որ ջանք ու եռանդ չեն խնայի անհրաժեշտ գիտելիքներն ու ունակությունները ենթականերին փոխանցելու համար:
Խորհրդանշական օրը կրկնակի տոն էր զորամասի անձնակազմի համար. շահագործման հանձնվեց պաշտպանության նախարարության միջոցներով կառուցված հերթական բնակելի շենքը` նախատեսված սպաների և նրանց ընտանիքների համար:
Այս անգամ բնակարանամուտ են տոնել ավելի քան 40 զինծառայողներ: Շնորհավորելով բնակարանամուտի բերկրանք ապրող զինծառայողներին ու նրանց ընտանիքների անդամներին` պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը զինծառայողներին հանձնել է շինարարական արդի չափանիշներին համապատասխանող բնակարանների վկայագրերը:
Պաշտպանական գերատեսչության ղեկավարը նշել է, որ զինծառայողների բնակարանային պայմանների բարելավումն ու սոցիալ-կենցաղային մյուս հարցերը մշտապես գտնվում են հանրապետության և ԶՈՒ ղեկավարության ուշադրության կենտրոնում, և արվում է ամենայն հնարավորը, որպեսզի զինծառայողները, իրենց թիկունքում զգալով պետական հոգածությունը և զերծ լինելով կենցաղային խնդիրներից, բարեխղճորեն կատարեն ծառայողական պարտականությունները:
Բանակային զորամիավորում կատարած շրջայցի ավարտին ՀՀ պաշտպանության նախարարը եղել է նաև զորամասի հիմնովին նորոգված, նոր գույքով ու տեխնիկական միջոցներով հագեցած ակումբում:
— Պարոն նախագահ, բնականաբար, այսօր պետք է խնդրենք անդրադառնալ վերջին ներքաղաքական իրադարձություններին: Մասնավորապես՝ ՀՀԿ Խորհրդի հայտնի նիստին, որի թիրախը ԲՀԿ-ն էր, ընդդիմադիր դաշտի ամենախոշոր, ազդեցիկ և դրա հետ մեկտեղ` մինչև փետրվարի 12-ը՝ ոչ արմատական կուսակցությունը: Կուսակցություն, որն իշխանությունների հետ մշտական շփումների մեջ էր ու, ինչպես պարզվեց, միմյանց ղեկավարներին քննադատելու մասով նույնիսկ զսպվածության փոխադարձ պայմանավորվածություն ուներ: Ի՞նչ եք կարծում, ինչո՞վ կարելի է բացատրել տեղի ունեցածը:
— Չեմ կարող բացատրել, թե ինչի համար էր դա պետք նախագահին: Եթե հաշվարկն այն էր, թե, Գագիկ Ծառուկյանի վրա ճնշում գործադրելով, ԲՀԿ-ն կկազմալուծվի, ապա համապատասխան էֆֆեկտը չստացվեց: Ընդհակառակը` ընդդիմադիր դաշտում ակնառու են համախմբման հստակ նշաններ՝ բառապաշարի և նպատակների կտրուկ ռադիկալացմամբ: ԲՀԿ-ի վարկաբեկում նույնպես տեղի չունեցավ՝ չափազանց անհամոզիչ փաստարկների պատճառով: Ցանկացած գործողություն ԲՀԿ ղեկավարի դեմ բոլորի կողմից հիմա կգնահատվի որպես քաղաքական հետապնդում, որը զուրկ է որևէ լեգիտիմությունից: Իսկ հաշվի առնելով երկրում սոցիալական լարվածության և դժգոհության աստիճանը, ինչպես նաև ԲՀԿ-ի և նրա ղեկավարի լայն ժողովրդականությունը՝ որքան ավելի եռանդուն իշխանությունը փորձի «մաքրել» քաղաքական դաշտը, այնքան ավելի ուժեղ է լինելու համախմբումն իշխանության դեմ և այնքան ավելի իրական կլինի քաղաքական ցնցումների հեռանկարը: Դժվար չէ կանխատեսել, թե ինչպես այս ամենը կանդրադառնա տնտեսության, Ղարաբաղում շփման գծի իրավիճակի և Ցեղասպանության 100-ամյակին նվիրված միջոցառումների անցկացման վրա:
— Թվում է, որ այս ամենն իսկապես կարող է պայթեցնել ներքաղաքական իրավիճակը: Այդպիսին են մեր բազմաթիվ քաղաքացիների սպասումները և մտավախությունները: Արդյո՞ք իշխանությունները ելք ունեն այս իրավիճակից:
-Կարծում եմ՝ դեռևս ունեն: Կանգ առնել և չդիմել ոչ մի ակտիվ վարչական գործողության ԲՀԿ ղեկավարի նկատմամբ, մնալ բացառապես բանավոր մենամարտի սահմաններում, վերադառնալ ընդդիմախոսների հետ հակադրման քաղաքական հարթություն: Իշխող կուսակցության կողմից ՀՀԿ խորհրդի նիստին բարձրաձայնված մտադրությունները չեն տեղավորվում ՀՀ Սահմանադրության շրջանակներում և ԲՀԿ-ին ու ընդհանրապես՝ ընդդիմությանը բառացիորեն մղում են կազմակերպել մասսայական փողոցային գործողություններ, որոնց հետևանքներն անկանխատեսելի են: Ձերբակալություններն ու ռեպրեսիվ գործողությունները կտանեն երկիրը դեպի խորը ու երկարատև ճգնաժամ: Մեր երկիրը առանց այդ էլ գերծանրաբեռնված է լրջագույն խնդիրներով և դրանց լուծումը հնարավոր է միայն հասարակության առավելագույնս լայն համախմբման, երկրի ապագայի հանդեպ մարդկանց հավատի վերականգնման հիման վրա: Տեղի ունեցածը, ցավոք, հակառակ ուղղությամբ ուժեղ ազդակ դարձավ:
2rd.am
Փետրվարի 15-ին «Տիգրան Մեծ» ռազմամարզական հատուկ վարժարանում տոնական հանդիսությամբ նշվեց կրթօջախի կազմավորման 20-րդ տարեդարձը: Վարժարանի ուսուցչական և կուրսանտական կազմերին այդ կապակցությամբ շնորհավորելու համար կրթօջախ էր այցելել նաև ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:
Ողջունելով հանդիսության մասնակիցներին և հյուրերին՝ ռազմամարզական վարժարանի պետ, գնդապետ Կորյուն Ղումաշյանը հակիրճ ներկայացրեց կրթօջախի կազմավորման պատմությունն ու անցած ուղին` հպարտությամբ նշելով, որ անցած 20 տարիների ընթացքում վարժարանը կրթել և իբրև հասարակության լիարժեք անդամների կյանք է ճանապարհել ավելի քան 1470 շրջանավարտների, որոնցից շատերն այսօր դարձել են հայոց բանակի բարձրաստիճան սպաներ: Գնդապետը հավելել է նաև, որ վարժարանը հավատարիմ է մնում իր կարգախոսին, այն է` չբավարարվել ձեռքբերված հաջողություններով:
Տարեդարձի կապակցությամբ շնորհավորելով ներկաներին՝ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն էլ ընդգծեց, որ «Տիգրան Մեծ» ռազմամարզական հատուկ վարժարանն այսօր իր ուրույն դերակատարությունն ունի մեր երկրի անվտանգության ապահովման խնդիրներում: Համոզմունք հայտնելով, որ վարժարանի անձնակազմը հետայսու ևս կշարունակի հայրենասիրական ոգով ու մարդկային բարձր որակներով կրթել ու դաստիրակել կրթօջախի սաներին, ՀՀ պաշտպանության նախարարը նկատեց, որ հաջողությունը հենց այնպես չի տրվում. այն արդյունքն է ամենօրյա քրտնաջան ու նպատակասլաց աշխատանքի: Աշխատանք, որը միտված է բարձրագույն ռազմաուսումնական հաստատությունների համար ռազմական գործին քաջատեղյակ կադրերի պատրաստմանը:
Միջոցառման ընթացքում շնորհավորական ելույթներով հանդես եկան նաև վարժարանի ներկա և նախկին սաները, ներկայացուցիչներ ուսուցչական անձնակազմից:
Հանդիսավոր միտինգին հաջորդած պարգևատրման արարողության ընթացքում ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով վարժարանի պետ, գնդապետ Կորյուն Ղումաշյանը, ինչպես նաև մի խումբ ուսուցչներ և ազատամարտիկներ պարգևատրվեցին ՀՀ ՊՆ գերատեսչական մեդալներով և նվերներով:
Տոնական միջոցառումն էլ եզրափակվեց վարժարանի սաների ցուցադրական ելույթով և շարային հանդիսավոր երթով և անօդաչու թռչող սարքերի ցուցադրությամբ:
«Սպառողների խորհրդատվական կենտրոն» ՀԿ նախագահ Կարեն Չիլինգարյանն այսօր մամուլի ասուլիսին, անդրադառնալով Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միության անդամակցությանը, նշեց, որ դեռևս առանձնապես մեծ փոփոխություններ չկան, ինչը բնական է, որովհետև ընդամենը մեկ ամիս է անցել անդամակցությունից: «Սպասվող խնդիրները կարող են բազմաթիվ լինել, որովհետև չգիտենք, թե ինչպես կարող է անդրադառնալ սպառողների վրա»,- ասաց նա:
Կարեն Չիլինգարյանն ասաց, որ ԵՏՄ անդամակցության արդյունքում հնարավոր է թանկանա կենցաղային տեխնիկայի գները: Նա նշեց, որ սպառողները հիմնականում հետաքրքրված են մեքենաների մաքսազերծման հարցով: «Մեր սպառողները հիմնականում գնում են օգտագործված մեքենաներ, որոնք ներկրվում են երրորդ երկրներից: Հետագայում դա կթանկանա, սակայն առաջիկա հինգ տարում նման խնդիր չկա»,- ասաց նա:
«Հայաստանի սպառողների ասոցիացիա» ՀԿ նախագահ Արմեն Պողոսյանը գտնում է, որ մենք այնպիսի վիճակում ենք գտնվում, որ բոլոր ուղղությունները մեզ համար չարիք են և մենք դատապարտված ենք չարյաց փոքրագույնն ընտրել: «Մենք արտահանում ենք երկու խումբ ապրանք՝ գյուղմթերք և հանքանյութ»,- ասաց նա և նշեց, որ ԵՏՄ անդամակցությունը գյուղմթերքի պարագայում կարող է նպաստավոր լինել, սակայն այդ հնարավորություններն ունեինք նաև նախկինում:
Արմեն Պողոսյանն ասաց, որ Եվրոպական երկրներից եկած ապրանքները կթանկանան, և մենք ստիպված կլինենք այդ ապրանքները գնել բելառուսական կամ ռուսական շուկաներից, և մեր վիճակն այս կամ այն չափով կվատանա: «Մենք չենք կարողանում լավ կառավարել մեր երկիրը կամ տնտեսությունը»,- ասաց նա և նշեց, որ ատոմակայանի փակումը կլինի մեր վերջը:
tert.am
Նախագահ Բակո Սահակյանը ստորագրել է հրամանագիր, համաձայն որի` Ջիվան Հարությունյանը նշանակվել է ԼՂՀ քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահի տեղակալ (լիազորությունների ժամկետը՝ 6 տարի):
Նույն օրը Նախագահի մեկ այլ հրամանագրով Մարատ Սարգսյանը նշանակվել է ԼՂՀ քաղաքացիական ծառայության խորհրդի անդամ` մինչև 2020 թվականի փետրվարի 14-ը պաշտոնավարման ժամկետով։
Ինչպե՚՞ս է պատահել, որ հազարամյա գիր ու գրականություն ունեցող մեր երկրում կան բարձրագույն օրենսդիր ատյանի անդամներ, որոնք չեն կարող իրար հետևից երեք նախադասություն կարդալ: Ինչո՞ւ է հարկեր չվճարելը և ընդհանրապես օրենք խախտելը Հայաստանում համարվում «լավ տղու» հատկություն: Ինչպե՞ս է ստացվել, որ պետականության 24-րդ տարում մեր լրատվամիջոցների մեծ մասը կուսակցական է: Այնքան կուսակցական, որ լարված իրավիճակներում կուսակցական գրասենյակներն ուղարկում են իրենց ԶԼՄ-ների լրագրողներին «թշնամու» դեմ մենամարտի:
Ես ճիշտն ասած, հակված չեմ չարիքը փնտրել անձերի կամ կուսակցությունների մեջ: Դրանք ածանցյալ են: Ինչի՞ց են ածանցյալ՝ կհարցնեք: Մեզնից՝ բոլորիցս: Եվ եթե պետք է անպայման մեղավորներ փնտրել, ապա խոսենք նաև ամեն մեկիս պատասխանատվության մասին:
Առավոտ
Խմբագրական
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.