23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Կատարի Պետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ալի բին Համադ ալ-Սուլայթին:
Նախագահը շնորհավորել և հաջողություններ է մաղթել նորանշանակ դեսպանին՝ հույս հայտնելով, որ պաշտոնավարման ժամանակաշրջանում նա ջանք չի խնայի Հայաստանի և Կատարի միջև համագործակցությունն ամրապնդելու և զարգացնելու համար: Սերժ Սարգսյանը նշել է, որ Հայաստանը կարևորում է Ծոցի երկրների, այդ թվում` նաև Կատարի հետ հարաբերությունների զարգացումը: Ընդգծելով, որ Հայաստանի և արաբական մի շարք երկրների միջև ներկայիս արդյունավետ ու բազմաբովանդակ փոխգործակցությունը հիմնված է հայ և արաբ ժողովուրդների դարերից եկող անկեղծ բարեկամության վրա, Հանրապետության Նախագահը վստահություն է հայտնել, որ այդ ամուր հիմքի վրա փոխշահավետ բոլոր ոլորտներում հաջողությամբ կարող են զարգանալ հայ-կատարական հարաբերությունները:
Դեսպան Ալի բին Համադ ալ-Սուլայթին հավաստիացրել է, որ կներդնի բոլոր ջանքերը` երկկողմ հարաբերությունները զարգացնելու և իր համոզմամբ, համագործակցության մեծ ներուժը լիարժեքորեն օգտագործելու համար:
Զրուցակիցները երկուստեք կարևորել են միջկառավարական հանձնաժողովի գործունեությունը, Հայաստանի և Կատարի միջև տարբեր ոլորտներում փոխգործակցությունը խթանելու նպատակով իրավապայմանագրային դաշտի ընդլայնումը:
Հանդիպմանն անդրադարձ է եղել նաև տարածաշրջանային և միջազգային արդի խնդիրներին:
Նախօրեին կայացել է ՀՀ քաղաքաշինության նախարարին կից ընդլայնված կոլեգիայի 2015 թ. անդրանիկ նիստը, որի ընթացքում մինչ օրակարգային հարցերին անդրադառնալը, նախարար Նարեկ Սարգսյանը կոլեգիայի անդամներին է ներկայացրել 2015 թվականին քաղաքաշինության նախարարության կողմից կատարվելիք աշխատանքները ՝ առանձնակի կարևորելով ներդրումային ծրագրերի խթանմանն ուղղված քաղաքականությունը:
Այս առումով նախարար Սարգսյանը կոլեգիայի անդամներին ծանոթացրել է ՀՀ վարչապետի մոտ կայացած՝ շինարարության բնագավառում ներդրումային ծրագրերի խթանման վերաբերյալ խորհրդակցության հանձնարարականներին և հիմնական դրույթներին: Միաժամանակ, ներդրումային ծրագրերի իրականացման տեսանկյունից նա կարևորել է քաղաքաշինության նախարարության աշխատակազմում նոր՝ կառուցապատման ներդրումային վարչության ստեղծումը, որն արդեն ուսումնասիրություններ է իրականացնում Երևանի և հանրապետության տարբեր բնակավայրերում՝ ներդրողների համար իրացման ենթակա տարածքներ ընտրելով և նրանց առաջարկելով ամբողջական փաթեթներ՝ հողամասերն իրենց ենթակառուցվածքներով, էսքիզային նախագծով:
«Երևանի փոքր կենտրոնի մասին» օրենքը կլուծի նաև կիսակառույցների հարցը
Որպես գերատեսչության առջև դրված գերխնդիր, Ն. Սարգսյանը կարևորել է նախարարության մշակած և ՀՀ կառավարության ու ԱԺ հաստատմանը ներկայացվելիք «Երևանի փոքր կենտրոնի մասին» օրենքը, որի դրույթները կենտրոնից զատ կարող են տարածվել ինչպես հանրապետության այլ բնակավայրերի, այնպես էլ՝ Երևանի այլ վարչական շրջանների վրա: Ավելին, այս օրենքի ընդունումը լուրջ խթան կարող է դառնալ կիսակառույցների խնդիրը լուծելու առումով, քանի որ օրենքով կիրառվող գործակցով հարկը կստիպի ներդրողներին կամ արագ ավարտել շինարարությունը, կամ մատչելի գնով ձերբազատվել տվյալ հողամասից կամ շինությունից,- նշել է քաղաքաշինության նախարարը՝ միաժամանակ անդրադառնալով նաև «Ճարտարապետական գործունեության մասին» ՀՀ օրենքին, ինչպես և՝ «ՀՀ պետական պարգևների և կոչումների մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելուն (ներառելով և վերականգնելով «Հայաստանի վաստակավոր շինարարի» կոչումը):
Առանց բակային տարածքների՝ ոչ մի բնակելի շենք
Այս տրամաբանությամբ ՀՀ քաղաքաշինության նախարարի հանձնարարությամբ արդեն իսկ իրավական ակտերի շրջանակում մշակվում են հատուկ նորմատիվային պահանջներ՝ հետայսու բացառելով առանց բակային տարածքների բնակելի շենքերի կառուցումը, միաժամանակ, կառուցվող շենքերում որպես պարտադիր նորմ նախատեսելով մանկական սենյակի, ծերերի զրուցարանի և այլ սոցիալ-մշակութային նշանակության տարածքների առկայությունը:
Նալբանդյան-Թումանյան խաչմերուկը՝ ճարտարապետ Բունիաթյանի անվան հրապարակ
Քաղաքաշինության ոլորտի պատասխանատուն անդրադառնալով կոլեգիայի օրակարգային հարցերին, ներկայացրել է Ճարտարապետություն, շինարարություն ամսագրի առաջարկը՝ Նալբանդյան-Թումանյան հրապարակը ճարտարապետ Նիկոլայ Բունիաթյանի անունով կոչելու վերաբերյալ. Կոլեգիայի անդամները խնդրո առարկա առաջարկը հավանության են արժանացրել, ինչը նշանակում է, որ առաջիկայում ՀՀ քաղաքաշինության նախարարությունը կդիմի Երևանի ավագանուն՝ քննարկելու այս հարցը: Այս համատեքստում նախարարն անդրադարձել է նաև շինարարության և ճարտարապետության երախտավորների գործունեության քարոզման ու հանրահռչակման խնդրին՝ ճարտարապետության ոլորտի երախտավորների կյանքն ու գործը հանրությանը ճանաչելի դարձնելուն ուղղված աշխատանքներին:
Ն. Սարգսյանն առաջարկել է շինարարների միության նախագահ Գագիկ Գալստյանին՝ ներկայացնել հիդրոշինարար Հովսեփ Տեր-Աստվածատրյանի 130-ամյակին նվիրված միջոցառումների վերաբերյալ առաջարկություն:
ՀՀ քաղաքաշինության նախարարությունը Ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ
Քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը կոլեգիայի անդամներին դիմելով հորդորել է առաջարկություններ ներկայացնել Ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ, միաժամանակ տեղեկացնելով քաղաքաշինության նախարարության երկու նախաձեռնությունների մասին: Դրանցից առաջինը Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի հետ համատեղ (ղեկավար՝ Սամվել Կարապետյան)՝ Արևմտյան Հայաստանի տարածքում 1915 թվականից հետո ոչնչացված հայ ճարտարապետական ժառանգությանը վերաբերող «Եղեռն Եղեռնից հետո» վերնագիրը կրող փաստավավերական գրքի հրատարակությունն է, մյուսը՝ քաղաքաշինության նախարարության Ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտ ՊՈԱԿ-ում իտալահայ ճարտարապետ Լևոն Կուրեղեանի՝ Եղեռնի թեմայով ցուցահանդեսի բացումը:
Ադրբեջանի տարածքում երկրաշարժ է տեղի ունեցել, որն զգացվել է նաեւ Հայաստանում:
Փետրվարի 23-ին, ժամը 13.06-ին ՍՊԾ պատասխանատու հերթապահը տեղեկացրել է, որ տեղական ժամանակով ժամը 12.05-ին ՍՊԾ սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.860 եւ արեւելյան երկայնության 46.320 աշխարհագրական կոորդինատներով (Ադրբեջան), օջախի 10 կմ խորությամբ եւ 3.8 մագնիտուդով երկրաշարժ:
Ստորգետնյա ցնցման ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 5 բալ:
Երկրաշարժը զգացվել է նաեւ ՀՀ տարածքում մասնավորապես՝ Տավուշի մարզում` 3-4 բալ ուժգնությամբ:
«Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամի հավատարմագրման հանձնաժողովը փետրվարի 21-ին կայացած նիստում երեք բարձրագույն ուսումնական հաստատությունների ինստիտուցիոնալ հավատարմագրում շնորհելու վերաբերյալ որոշում է կայացրել:
Հանձնաժողովի որոշմամբ Երևանի պետական համալսարանին շնորհվել է հավատարմագրում 6 տարի ժամկետով, իսկ Երևանի պետական բժշկական համալսարանին և Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանին (նախկին ՀՊՃՀ)` 4 տարի ժամկետով:
Յուրաքանչյուր բուհի համար տեղի ունեցավ առանձին քննարկում հավատարմագրման հանձնաժողովի, բուհում հավատարմագրման գործընթացն իրականացրած փորձագիտական խմբի ղեկավարի, ԿԳՆ և բուհի ներկայացուցիչների մասնակցությամբ:
Փորձագիտական խմբի ղեկավարը ներկայացրեց փորձաքննության արդյունքները, բուհի ուժեղ և թույլ կողմերը, փորձագիտական խմբի մատուցված խորհրդատվությունները և բուհի կողմից փորձագիտական զեկույցում նշված թերությունների վերացման գործողությունների ծրագրին տրված փորձագիտական խմբի գնահատականը: Ապա բուհերի ներկայացուցիչները քննարկվող հարցերի վերաբերյալ իրենց տեսակետները հայտնեցին և պատասխանեցին հավատարմագրման հանձնաժողովին հուզող հարցերին: Ընդհանուր քննարկմանը հաջորդեց հավատարմագրման հանձնաժողովի դռնփակ քննարկումը և քվեարկությունը:
Հավատարմագրման հանձնաժողովի որոշումները ՈԱԱԿ-ը կներկայացնի ԿԳՆ, նախարարության կողմից հաստատվելուց հետո գրառում կկատարվի բուհերի հավատարմագրման գրանցամատյանում, իսկ բուհերին համապատասխան վկայական կշնորհվի:
Հավատարմագրված ուսումնական հաստատությունները երկամսյա ժամկետում ՈԱԱԿ-ին պետք է է ներկայացնեն փորձագիտական զեկույցում նշված թերությունների վերացման գործողությունների ծրագիր և համապատասխան ժամանակացույց:
Հավատարմագրման կարգի համաձայն`հավատարմագրում ստացած բուհերը երկու տարին մեկ պարբերականությամբ պետք է նաև ինստիտուցիոնալ ներքին գնահատում իրականացնեն և արդյունքները ներկայացնեն ՈԱԱԿ:
Ըստ հավատարմագրման կարգի`հավատարմագրման հանձնաժողովը երեք հնարավոր որոշում կարող էր կայացնել` հավատարմագրել (4 կամ 6 տարով), պայմանական հավատարմագրել (2 տարի ժամկետով) կամ չհավատարմագրել:
Հավատարմագրման նպատակն է որոշել, թե որքանով են կրթական ծառայությունները կամ կրթության արդյունքները համապատասխանում սահմանված նպատակներին և որքանով են դրանք համարժեք հասարակության պահանջներին, ՀՀ կառավարության կողմից հաստատված չափանիշներին և գերակա ուղղություններին:
Հավատարմագրման հանձնաժողովն առաջիկայում որոշում կկայացնի նաև հավատարմագրման գործընթացն անցած մյուս բուհերի վերաբերյալ:
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը լիովին բավարարված է Սերժ Սարգսյանի պատասխանով` գնահատելով այն հանգամանքը, որ նրանում հստակորեն շարադրված է վերջինիս տեսակետը «Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի համահայկական հռչակագրի» վերաբերյալ: Այս մասին ասված է Հայ ազգային կոնգրեսի մամուլի խոսնակ Արման Մուսինյանի հաղորդագրության մեջ:
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը փետրվարի 20-ին պատասխանել էր Լևոն Տեր-Պետրոսյանի՝ իրեն ուղղված բաց նամակին, որով Տեր-Պետրոսյանն առաջարկել էր Ցեղասպանության 100-րդ տարելիցի հռչակագրի բնագրի հիման վրա նոր ուղերձ մշակել: Տեր-Պետրոսյանը պատրաստակամություն էր հայտնել այդ նպատակով հանդիպել Սերժ Սարգսյանի հետ: Վերջինս պատասխան նամակում ասել էր, որ «կտրականապես մերժում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի համահայկական հռչակագրի վերաբերյալ Տեր-Պետրոսյանի որակումները»՝ միաժամանակ նշելով, որ պատրաստ է հանդիպել նրա հետ:
«Սարգսյանը համարում է, որ հռչակագիրը հրաշալի փաստաթուղթ է և արտահայտում է համայն հայության կամքը: Մինչդեռ Տեր-Պետրոսյանը համարում է, որ հռչակագիրը Հայաստանի և Ղարաբաղի համար վտանգներով հղի փաստաթուղթ է, և որ առանց հանրաքվեի այն չի կարող արտահայտել համայն հայության կամքը: Մնացյալը հասարակության ու սերունդների դատելիքն է: Ըստ այդմ, քանի որ բանավեճը հրապարակային է, Տեր-Պետրոսյանն այլևս Սարգսյանի հետ առանձնազրույցի անհրաժեշտություն չի տեսնում»,- ասված է Մուսինյանի հաղորդագրության մեջ:
civilnet.am
Հնագետները Հայաստանում շուրջ 3300-ամյա վաղեմության երեք սրբավայր են հայտնաբերել: Ըստ «International Business Times»-ի, փորձագետները կարծում են, որ Գեղարոտի բլրի գագաթին գտնվող ամրոցում հայտնաբերված սրբավայրերը ժամանակին իշխողների կողմից օգտագործվել են՝ ապագան կանխատեսելու համար:
Յուրաքանչյուր սրբավայրում առանձին սենյակ կա, որտեղ կավե ավազան է կառուցված՝ լի մոխրով եւ խեցե անոթներով:
Քորնելի համալսարանի պրոֆեսոր Ադամ Սմիթը եւ նույն համալսարանի շրջանավարտ Ջեֆրի Լեոնը, որոնք հայտնաբերել են սրբավայրը, կարծում են, որ այդ ժամանակների իշխողներն ու մոգերը, հնարավոր է, որոշ իրեր այրել եւ թրջել են սպիրտի մեջ՝ գուշակության ժամանակ գիտակցությունը մթագնելու համար:
Այդ ժամանակաշրջանի հասարակության եւ ղեկավարության անունն անհայտ է: Հետազոտողներն այդ վայրերում բախտագուշակության երեք տեսակի վկայություններ են հայտնաբերել, այդ թվում՝ կենդանիների այրված ոսկորներով գուշակության:
Ենթադրությունների համաձայն, սրբավայրերն օգտագործվել են շուրջ 100 տարի, մինչեւ ամրոցը ոչնչացվել է, հավանաբար՝ այն իշխող հասարակության հետ միասին: Գիտնականները կարծում են, որ դա տեղի է ունեցել ինչ-որ հակամարտության հետեւանքով:
news.am
Այս տարվա հունվարին արտահանումը ՀՀ–ից նվազել է 22 տոկոսով՝ անցած տարվա հունվարի համեմատ: Արտահանման ծավալների նման անկում Հայաստանում չէր գրանցվել շատ վաղուց: Սակայն նման անկումը ունի մի չափազանց ուշագրավ ենթատեքստ:
Անցած տարվա վերջին, երբ դրամը կտրուկ արժեզրկվեց, ՀՀ կենտրոնական բանկը հանդես եկավ հայտարարությամբ, թե «ՀՀ դրամի փոխարժեքի ճշգրտումը թելադրված է վերջին ժամանակահատվածում տարածաշրջանում և միջազգային ֆինանսական շուկաներում տեղի ունեցած զարգացումներով և նպաստում է արտահանման մրցունակության բարձրացմանը»:
«Արտահանման մրցունակության բարձրացումը» ուղղակիորեն ենթադրում է, որ դրամի արժեզրկումը պետք է հանգեցնի արտահանման աճին, և դա դրամի արժեզրկման միակ դրական կողմն է: Սակայն գործնականում տեղի է ունեցել ճիշտ հակառակը հա՛մ դրամը արժեզրկվել է բերելով մարդկանց աղքատացմանը, հա մ էլ արտահանումն է նվազել, այն էլ 22 տոկոսով:
Հայկական Ժամանակ
Փետրվարի 19-ին պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունել է Երկրորդ համաշխարհային պատերազմի մասնակից, Դրաստամատ Կանայանի զինակից, ֆրանսահայ բարերար 92-ամյա Մուշեղ Մելիքի Չալոյան-Մարտիրոսյանին:
Ողջունելով ավելի քան 70 տարի առաջ՝ Երկրորդ աշխարհամարտի ժամանակ գերի ընկած, կյանքի բազմաթիվ դժվարությունների մեջ թրծված, սակայն անսահման լավատես և հայրենասեր հայորդուն՝ պաշտպանության նախարարը շնորհակալություն է հայտնել նրան հայապահպանության գործում իր ներդրումն ունենալու համար՝ բարեմաղթելով քաջառողջություն և անսպառ եռանդ: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը հույս է հայտնել, որ Սյունյաց աշխարհում ծնված մեր հայրենակիցը այսուհետ ևս կշարունակի զբաղվել հայ մշակույթը ամբողջ աշխարհում ներկայացնելու ազգանվեր գործով:
Հայաստանից հեռու ապրող, սակայն հայրենիքի հաջողություններով ու ցավով ապրող հայորդին իր հերթին նշել է, որ հայը ուր էլ լինի, անկախ դժվարություներից պետք է շարունակի հայ մնալ՝ չկորցնելով իր ազգային նկարագիրը, մեջբերելով զինակից Դրոյի խոսքերը՝ «Ուր էլ լինեք, ողջ մնացեք: Հայրենիքը մշտապես ձեր կարիքը կունենա»:
Ֆրանսիահայ համայնքում հայապահպանության գործում ունեցած մեծ ավանդի, ինչպես նաև ԶՈւ կազմավորման 23-րդ տարեդարձի առթիվ Սեյրան Օհանյանը Մուշեղ Չալոյան-Մարտիրոսյանին պարգևատրել է «Դրաստամատ Կանայան» գերատեսչական մեդալով:
ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը փետրվարի 19-ին Վիեննայում հանդիպում է ունեցել Չեխիայի պատգամավորների պալատի միջնորդությունների հարցերով հանձնաժողովի նախագահ Զուզկա Բեբարովա-Ռույբրովայի հետ:
Կողմերը քննարկել են մարտ ամսին ԱԺ փոխնախագահի` Չեխիա կատարելիք այցի մանրամասները: Զուզկա Բեբարովա-Ռույբրովան վերահաստատել է Չեխիայում Հայոց ցեղասպանությանը նվիրված ցուցահանդեսի անցկացումը, ինչի կապակցությամբ Էդուարդ Շարմազանովը եւս մեկ անգամ հայտնել է իր երախտագիտությունը:
Նրա խոսքով` Չեխիան այս քայլով վերահաստատել է, որ հանդիսանում է մարդու իրավունքների պաշտպանության ջատագով, քանի որ ցուցահանդեսի անցկացումն ուղղված չէ որեւէ երկրի դեմ. այն կոչված է պաշտպանելու մարդու իրավունքները:
ԱԺ փոխնախագահի համոզմամբ` քանի դեռ միջազգային ողջ հանրությունը Հայոց ցեղասպանությունը չի ճանաչել եւ չի գնահատել որպես մարդկության դեմ գործած մեծագույն չարիք, նշանակում է` դեռեւս չի բացառել նոր ցեղասպանությունների հնարավորությունը:
Նշենք, որ Էդուարդ Շարմազանովը Վիեննայում է ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի ձմեռային նստաշրջանի աշխատանքներին մասնակցելու նպատակով:
Պոլսո հայոց պատրիարքի փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը երեկ թերթին տեղեկացրեց, որ Ցեղասպանության 100-րդ տարելիցին Հայաստան չի ժամանելու՝ հավելելով. «Այդ օրը պատարագ պիտի մատուցանեմ»: Մեր հարցին՝ հնարավո՞ր է սրբագանը մասնակցելու է Գալիպոլիի (Չանաքքալե) հաղթանակի 100-րդ տարեդարձին, որին մասնակցելու համար Թուրքիա էր հրավիրվել նաև Սերժ Սարգսյանը, պատասխանեց. «Ներողություն, բայց ոչ մեկ նյութի մասին գաղափար հայտնել չեմ ուզի ես»:
Ժամանակ
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.