23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը կուսակցության համագումարում հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ նշել է, որ հեռանում է ակտիվ քաղաքականությունից:
Հայտարարությունում ասվում է.
«Սիրելի գործընկերներ, ընկերներ
Այստեղ հավաքվել են մարդիկ, որոնց հետ միասին երկար ճանապարհ ենք անցել, տեսել ենք ուրախության, տխրության, հիասթափության, ցնծության պահեր: Ես միշտ աշխատել եմ ձեզ հետ լինել անկեղծ ու բաց: Եթե աշխատանքի ընթացքում ծագել են լարվածության, իրար չհասկանալու պահեր, ես միշտ աշխատել եմ արագ հարթել դրանք, որպեսզի չմնա որեւէ նստվածք կամ հետին միտք: Մեզ միասին հաջողվեց ստեղծել թե՛ Հայաստանի ներսում, թե՛ Հայաստանից դուրս լուրջ կշիռ ունեցող, մեծ հեղինակություն վայելող կուսակցություն: Ձեզնից յուրաքանչյուրն այդ գործում ունի իր ավանդը:
Այսօր եկել է այն պահը, երբ ես որոշում եմ կայացրել՝ այլեւս չզբաղվել ակտիվ քաղաքականությամբ, վայր դնել կուսակցության նախագահի եւ խմբակցության ղեկավարի լիազորությունները: Սա չի եղել հեշտ որոշում, սա երկար մտորումների արդյունք է: Սա իմ անձնական որոշումն է, եւ ես ակնկալում եմ, որ դուք ըմբռնումով կմոտենաք:
Մեկ բան ուզում եմ անպայման շեշտել. Քաղաքականության մեջ գտնվելու տարիներին ես երբեք չեմ հետապնդել անձնական շահ: Չեմ օգտագործել ժողովրդի աջակցությունը անձնական նպատակներով:
Չեմ փոխանակել ժողովրդի հավատը պաշտոնների եւ այլ շահի հետ: Իմ թիմի եւ ժողովրդի մեջքի հետեւում գործարքներ չեմ կնքել: Այս բոլոր տարիների ընթացքում ես հետապնդել եմ պարզ, մարդկային նպատակ՝ իմ ժողովրդի աչքերում տեսնել ժպիտ, եւ ոչ թե արցունքներ:
Ուզում եմ լինել ավելի՛ անկեղծ: Քաղաքական բոլոր հնարավոր ճանապարհներով ես փորձել եմ լուծումներ գտնել, պայքարել մեր ժողովրդին տանջող խնդիրների լուծման համար: Բայց ես միշտ դեմ եմ եղել մայդաններին, ու այստեղ նույնպես ես անկեղծ եմ: Ես չէի կարողանա ներել ինձ, եթե թափվեր անգամ մեկ անմեղ մարդու արյուն: Սա այն սահմանն է, որն իմ ուժերից վեր է: Ինձ ընդունեք այնպիսին, ինչպիսին ես կամ:
Ես հեռանում եմ ակտիվ քաղաքականությունից: Ես այլեւս կուսակցության նախագահ չեմ: Բայց ես շարունակելու եմ օգտակար լինել իմ երկրին եւ իմ ժողովրդին: Դա կարվի այլ ոլորտներում, այլ բնագավառներում: Ես կշարունակեմ կառուցել իմ երկրում եկեղեցիներ, դպրոցներ, մարզասրահներ, օգնել մշակույթի եւ գիտության մարդկանց: Բայց ես դա կանեմ որպես հայ, որպես Հայաստանի քաղաքացի, որպես Գագիկ Ծառուկյան:
Իմ խնդրանքն է Ձեզ՝ ինձ այլեւս քաղաքական հարցերով չդիմել, ես չեմ խառնվելու ձեր որեւէ որոշմանը: Ես որեւէ կապ այլեւս չունեմ ԲՀԿ-ի հետ: Դուք քիչ հետո կընտրեք նոր նախագահ, նոր ղեկավար մարմիններ, եւ կուսակցության ճակատագիրն այսուհետ ձեր ձեռքերում է: Սա իմ վերջնական որոշումն է:
Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել իմ բոլոր թիմակիցներին, կառույցների ղեկավարներին, քաղխորհրդի անդամներին, մեր պատգամավորներին: Շնորհակալություն բոլոր շարքային բհկ-ականներին:
Ես շնորհակալություն եմ ուզում հայտնել մեր քաղաքական թիմի մի խումբ մարդկանց, ովքեր գիշեր-ցերեկ, առանց հանգստյան օրերի, առանց խուսափելու պատասխանատվությունից, մի կողմ էին դրել իրենց ընտանեկան եւ անձնական հոգսերը ու աշխատում էին հանուն մեր ընդհանուր գործի: Շնորհակալություն:
Իսկ հիմա ուզում եմ անդրադառնալ ընթացիկ հարցերին: Կան շատ թեկնածուներ, որոնք պատվով կարող էին ստանձնել կուսակցության նախագահի պաշտոնը: Ես առաջարկում եմ, որ այդ գործը վստահվի մեր գործընկեր Նաիրա Զոհրաբյանին: Հաշվի առնելով նրա ժողովրդականությունը, նվիրումը թիմին: Մնացածը ձեր որոշելիքն է: Այսուհետ ամեն ինչ ձեր որոշելիքն է:
Շնորհակալություն»:
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:
ՀՀ կառավարությունը հաստատել է «Աջակցություն փոքր և միջին ձեռնարկատիրության սուբյեկտներին» 2015թ. ծրագիրը և դրա իրականացման միջոցառումների ժամանակացույցը: Նախատեսված ծրագրային ուղղությունների (միջոցառումների) գերակշիռ մասը՝ շուրջ 90 տոկոսը, նպատակաուղղված է ՀՀ մարզերում, առավելապես սահմանամերձ և հեռավոր բնակավայրերում սկսնակ և գործող փոքր և միջին ձեռնարկատերերի աջակցության ցուցաբերմանը, մարզերի ու տարածաշրջանների տնտեսական ու գործարար ակտիվության բարձրացմանը:
Ակնկալվում է, որ ծրագրի իրականացմամբ կավելանա ՓՄՁ սուբյեկտների տեսակարար կշիռը երկրի համախառն ներքին արդյունքում, կզարգանա տնտեսական ցածր ակտիվություն ունեցող տարածաշրջանների ձեռնարկատիրական գործունեությունը, կկրճատվի գործազրկությունը: Զեկուցողը՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարը, տեղեկացրել է, որ ընդհանուր տոկոսադրույքը 12 է, բայց եթե արտադրանքը արտահանման, պաշտպանության կամ ազգային անվտանգության կարիքների համար է, ապա նվազում է 3 տոկոսային կետով: Սուբսիդավորումը կատարվում է Արդյունաբերության զարգացման հիմնադրամի կողմից: Վարչապետն ընդունելի է համարել տոկոսադրույքի չափը և կարևորել է ՓՄՁ-ների համար դրա հատկացման թափանցիկությունն ու արդարությունն ապահովելու անհրաժեշտությունը:
Նիստում հավանություն է տրվել ՀՀ ֆինանսների նախարարության և չինական «Նուքթեք քամփնի» ՍՊԸ-ի միջև մաքսային զննման տեխնոլոգիաների և սարքավորումների արդիականացման կապակցությամբ մատակարարման պայմանագրի նախագծին: Հյուսիսային մաքսակետերի նորոգման և մաքսային հսկողության համապատասխան սարքավորումների ապամոնտաժման արդյունքում հրատապ անհրաժեշտություն է առաջացել ձեռք բերել մաքսային զննման շարժական ռենտգեն և այլ սարքավորումներ, որոնք կարող են կիրառվել նաև ապագայում՝ ըստ անհրաժեշտության տեղափոխման միջոցով: Պայմանագրի ընդհանուր արժեքը ավելի քան 25 մլն ԱՄՆ դոլար է:
Գործադիրը հաստատել է պետական նշանակության ավտոճանապարհների հիմնանորոգման նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման ՀՀ 2015թ. պետբյուջեով նախատեսված ֆինանսական միջոցների օգտագործման ծրագիրը:
Կառավարությունը հաստատել է «Սփյուռքի հայկական կրթական հաստատությունների ուսումնական գրականության և օժանդակ նյութերի մշակում և տրամադրում» ծրագրի ֆինանսավորման չափը: Կապահովվի սփյուռքում գործող շուրջ 350 ամենօրյա և շուրջ 600 մեկօրյա դպրոցների ուսումնական գրականության պահանջարկը:
Քննարկվել են մի շարք օրենսդրական նախաձեռնություններ
ՀՀ կառավարությունը քննության է առել «Դատախազության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրինագիծը, որն օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրել են ՀՀ Ազգային ժողովի մի խումբ պատգամավորներ: Նրանք առաջարկում են օրենքի 26-րդ հոդվածի 6-րդ մասն ուժը կորցրած ճանաչել՝ դրանով իսկ ապահովելով համակարգային և միասնական իրավակարգավորում: Նշված փոփոխությամբ կապահովվի իրավական որոշակիության սկզբունքի իրականացումը՝ բացառելով հղումն այնպիսի նորմերի, որոնց գործողությունն արդեն դադարել է: Կառավարությունն իր եզրակացության մեջ նախագծի վերաբերյալ սկզբունքային առարկություն չի ներկայացրել:
ՀՀ կառավարությունը քննարկել է «Կամավոր աշխատանքի մասին» օրենքի նախագիծը, որն օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրել են ՀՀ Ազգային ժողովի մի խումբ պատգամավորներ: Հեղինակների կարծիքով օրենքի ընդունմամբ կկարգավորվեն կամավոր աշխատանքի հետ կապված հարաբերությունները, ոլորտները և իրավական հիմքերը, հաշվի առնելով, որ կամավոր աշխատանքը կամավորների կողմից պետության, հասարակության ոչ առևտրային կազմակերպությունների կամ ֆիզիկական անձանց համար օգնություն ցուցաբերելու նպատակով կատարվող հանրօգուտ, անհատույց, առանց վարձատրության աշխատանքն է: Կառավարությունը, կարևորելով կամավոր աշխատանքի դերն ու նշանակությունը և ողջունելով պատգամավորների նպատակադրումը, հանգել է այն եզրակացության, որ կամավոր աշխատանքի օրենսդրական կարգավորումը պետք է իրականացվի փուլ առ փուլ:
Նիստում քննարկվել է «Սնանկության մասին» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը, որն օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրել են ՀՀ Ազգային ժողովի մի խումբ պատգամավորներ: Նրանք իրենց նախաձեռնությունը պայմանավորել են ՀՀ սահմանադրական դատարանի ս.թ. հունվարի 27-ի որոշման պահանջներն օրենքում իրացնելու անհրաժեշտությամբ, այն է՝ երաշխավորել հարգելի պատճառով սնանկության գործով պահանջ չներկայացրած պարտատիրոջ իրավունքների իրականացման հնարավորությունը՝ ապահովելով յուրաքանչյուրի դատական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունքը: Կառավարության եզրակացության համաձայն օրինագծում կան հստակեցման և լրացուցիչ կարգավորման ենթակա դրույթներ: Բացի այդ, ՀՀ արդարադատության նախարարությունը մշակում է Սնանկության ոլորտի իրավական բարելավման հայեցակարգը, որն ընդունելու դեպքում համապատասխան փոփոխություններ և լրացումներ կկատարվեն «Սնանկության մասին» օրենքում:
Գործադիրը քննության է առել «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը, որը նույնպես ԱԺ մի խումբ պատգամավորների օրենսդրական նախաձեռնությունն է: Առաջարկվում է հստակեցնել իրավական որոշակիության սկզբունքով վարչական իրավախախտման տեսակների և դրանց համար նախատեսված պատասխանատվության ժամկետները և ապահովել իրավակիրառական պրակտիկայի միասնականությունը: Կառավարությունը մի շարք առաջարկներ է արել, որոնք ընդունելու դեպքում ընդունելի կհամարի օրենքի նախագիծը:
Կառավարությունը քննարկել է «ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով առաջարկվում է, որպեսզի այն դեպքերը, երբ դատարանը գտնում է, որ իր կողմից կիրառվելիք նորմը հակասահմանադրական է, ՀՀ սահմանադրական դատարան դիմելը սահմանվի որպես պարտականություն: Այս օրենսդրական նախաձեռնությունը ներկայացրել են Ազգային ժողովի մի խումբ պատգամավորներ: Այս դեպքում ևս գործադիրն հանդես է եկել մի շարք առաջարկություններով, որոնց ընդունման դեպքում ընդունելի կհամարի պատգամավորների նախագիծը:
Պատասխանելով վարչապետի հարցին, թե Ազգային ժողովի պատգամավորների հետ քննարկվո՞ւմ է արդյոք օրենսդրական նախաձեռնությունների ընթացքը, ՀՀ արդարադատության նախարարն հավաստիացրել է, որ օրենքի նախագծերի քննարկման ընթացակարգերի համաձայն բոլոր փուլերում նախարարությունն աշխատում է օրենսդրական նախաձեռնությունների հեղինակների հետ:
Վերը նշված օրենքների նախագծերը և կառավարության եզրակացությունները սահմանված կարգով կներկայացվեն ՀՀ Ազգային ժողով:
Գործելու է միասնական էլեկտրոնային գրանցամատյան
«Շարժական գույքի նկատմամբ ապահովված իրավունքների գրանցման մասին» անցած տարեվերջին ընդունված օրենքն ուժի մեջ է մտնելու 2015թ. հոկտեմբերի 1-ին: Օրենքի համաձայն գործելու է միասնական էլեկտրոնային գրանցամատյան, որտեղ գրանցվելու են շարժական գույքի նկատմամբ ապահովված իրավունքները, այդ թվում՝ գրավը: Ոլորտը կարգավորող ենթաօրենսդրական ակտերը սույն օրենքին համապատասխանեցնելու համար կառավարությունը փոփոխություններ է կատարել իր ավելի վաղ ընդունած որոշման մեջ:
ՀՀ կառավարությունն ընդունել է «Մեկ խմբաքանակում գտնվող ապրանքները ՀՀ մաքսային օրենսդրությամբ սահմանված՝ մաքսատուրքի առավելագույն դրույքաչափ ունեցող ապրանքի ԱՏԳ ԱԱ ծածկագրին դասելու դեպքերը, հայտարարագրվող ապրանքների տեսակները և բնաիրային չափերը հաստատելու մասին» որոշումը, որով ստեղծվում է մանր փոխադրումներով տեղափոխվող ապրանքների պարզեցված հայտարարագրման ընթացակարգ:
Հաջորդ որոշմամբ գործադիրն ստեղծել է ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի շարժական գույքի նկատմամբ ապահովված իրավունքների գրանցման գործակալություն, հաստատել դրա կանոնադրությունն ու կառուցվածքը:
Կառավարությունը հաստատել է ծխախոտի անվտանգության տեխնիկական կանոնակարգը, որը մոտարկվել է Եվրախորհրդարանի և Եվրախորհրդի համապատասխան փաստաթղթերին: Հաշվի են առնվել նաև ՀՀ առողջապահության նախարարության առաջարկությունները:
ԼՂ պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանը, որը երկար ժամանակ է՝ բացակայում է Հայաստանից, պատրաստվում է վերադառնալ ու իր շուրջը համախմբել Արցախի ընդդիմությանը: Մայիսի 3-ին Ղարաբաղում անցկացվելու են խորհրդարանական ընտրություններ, որոնց մասնակցելու համար էլ, ըստ մեր աղբյուրների, Սամվել Բաբայանը տարիներ անց վերադառնում է Ռուսաստանի Դաշնությունից: Ասում են, որ Սամվել Բաբայանի անակնկալ որոշումը ԼՂՀ նախկին նախագահ Արկադի Ղուկասյանի հնարավոր առաջադրման դեմ պայքարելն է:
Արցախի «Ազգային վերածնունդ» կուսակցության նախագահ Հայկ Խանումյանից փորձեցինք ճշտել՝ լինելով ընդդիմադիր ուժի ղեկավար, տեղյա՞կ է Սամվել Բաբայանի մտադրության մասին: Հ. Խանումյանը հաստատեց մեր ունեցած տեղեկությունները՝ ասելով. «Այո, տեղյակ եմ Սամվել Բաբայանի ցանկության մասին, նա իսկապես ուզում է վերադառնալ: Իսկ մնացած հարցերը կորոշի մեր կուսակցության համագումարը, որը գրանցումից առաջ տեղի կունենա»:
Հետաքրքրվեցինք՝ Սամվել Բաբայանն անձա՞մբ է ուզում մասնակցել խորհրդարանական ընտրություններին, թե՞ պարզապես ցանկություն ունի սատարել ընդդիմադիր դաշտին: Ի պատասխան Հայկ Խանումյանըր կրկնեց, թե այդ և մի շարք այլ հարցերի պատասխաններ կտա կուսակցության հրավիրած համագումարը: Միաժամանակ նա նշեց, թե «Ազգային վերածնունդ» կուսակցությունը հակված է հանրության մեջ մեծ հեղինակություն ունեցող անձանց, կարող ուժերին համախմբել ու խորհրդարանական ընտրություններում հանդես գալ ուժեղ թիմով:
Չորրորդ ինքնիշխանություն
Մարտի 4-ին ՀՀ Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունում տեղի ունեցավ «Հանրային առողջապահության ոլորտում կենսաբանական գործոնով պայմանավորված միջազգային նշանակության արտակարգ իրավիճակի ներուժ ունեցող կամ որպես միջազգային նշանակության արտակարգ իրավիճակ գնահատված դեպքի տարածման կանխարգելման», «Հանրային առոջապահական լաբորատորիայում վթարի հետևանքով կենսաբանական վտանգավոր բնույթի արտահոսք» թեմաներով շտաբային ուսումնավարժություն: Այս նպատակով ՀՀ ՏԿԱԻ նախարարի հրամանով ստեղծվել էր բազմաոլորտ վարժանքների նախապատրաստման և անցկացման միջգերատեսչական աշխատանքային խումբ` ՏԿԱՒՆ փրկարար ծառայության տնօրենի տեղակալ, փ/ծ գեներալ-մայոր Վ. Գաբրիելյանի ղեկավարությամբ: Միջգերատեսչական աշխատանքային խումբը կազմված է հանրապետության գրեթե բոլոր գերատեսչությունների ներկայացուցիչներից:
Ուսումնավարժության նպատակն է
- • կատարելագործել ճառագայթային, մանրէաբանական մշտական հսկողության համակարգի (ՃՔՄՄՀՀ) հիմնարկների անձնակազմի հմտությունները,
- • ստուգել հանրապետության տարածքում կենսաբանական բնույթի ԱԻ հետևանքների վերացման ընթացքում համագորածկցության հետագա բարելավման ուղիները ՏԿԱԻՆ փրկարար ծառայության և ՃՔՄՄՀՀ միջև,
- • ապահովել միջազգային առողջապահական կանոնների պահանջների ներդրումը և այլն:
Բացման խոսքով հանդես եկավ ՓԾ տնօրենի տեղակալ, փ/ծ գեներալ-մայոր Վ. Գաբրիելյանը: Նա ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ ընտրված թեմաները շատ արդիական են` հաշվի առնելով վերջին տարիներին աշխարհի տարբեր պետություններում` այդ թվում Հայաստանում և հարևան երկրներում, արձանագրված տարբեր հարուցիչներով պայմանավորված հիվանդության դեպքերը:
«Միջազգային ահաբեկչության ակտիվացումը հաշվի առնելով` ցանկացած ժամանակ կարող են ի հայտ գալ միանգամայն անհայտ ծագման վարակներ, կամ հանրապետության տարածք հիվանդ կենդանիների անցկացման փորձեր լինեն: Միաժամանակ, կարող են լինել ներլաբորատոր վթարներ, որոնք իրենց հերթին պատահականության, մարդկային անփութության պատճառով կարող են դառնալ կենսաբանական բնույթի արտակարգ իրավիճակի առաջացման պատճառ», — նշեց Վ. Գաբրիելյանը:
Ոսումնավարժության ընթացքում թեմային վերաբերող զեկույցներով և առաջարկություններով հանդես եկան բոլոր գերատեսչությունների ներկայացուցիչները, որոնց ընթացքում աշխատանքային խումբը բուռն քննարկումներ անցկացրեց առաջարկվող մտահղացումների և միջոցառումների կազմակերպման ու իրագործման վերաբերյալ:
Հայտնի լրագրող և հասարակական գործիչ Տիգրան Հակոբյանը «Ա1 +»-ում ինձ տված հարցազրույցում այն միտքն արտահայտեց, որ Հայաստանում որպես ընդդիմություն ընկալվում է միայն նա, ով պահանջում է նախագահի անհապաղ հրաժարականը և արտահերթ ընտրություններ: Եթե որևէ քաղաքական ուժ ունենա իր տեսլականը, ասենք՝ կրթության բնագավառում [որն իմ զրուցակիցը հատուկ էր կարևորել] և՛ պայքարի այդ ոլորտի բարեփոխման համար, դա ընդդիմություն չի համարվի: Եվ պատճառն այն է, որ քաղաքական ուժերը փորձում են ոչ թե առաջնորդել ժոդովրդին, այլ գնալ նրա հետևից:
Այդպես է: Ոչ թե հասարակական պահանջմունք ձևավորելու, այլ դրան հարմարվելու վառ օրինակներից մեկը հանրահավաքների ժամանակ քվեարկություն անցկացնելն է: Դուք երբևէ տեսե՞լ եք, որ հրապարակում կանգնած ժողովուրդը միաձայն չքվեարկի: Դա շատ պարզունակ հնարք է՝ հարցեր տալ, որոնց պատասխանը հայտնի է: Բաղրամյան-26 գնա՞՚նք, վրաններ խփե՞նք…
Դեմ, ձեռնպահ չկա՝, ընդունվեց միաձայն: «Ժողովրդի ձայնը լսելու» այս ձևերն, ինձ թվում է, ոչ միայն հնացած են, այլև փակուղային են: Համոզված եմ, որ բոլորը, այդ թվում՝ հասարակական, քաղաքական գործիչները պետք է ոչ թե արձագանքեն եղած տրամադրություններին, հանգամանքներին, իրավիճակներին, այլ ստեղծեն դրանք: Այսինքն՝ եթե կիրառենք հայտնի հոգեբանական եզրերը, լինեն ոչ թե ռեակտիվ, այլ պրոակտիվ:
Դա պահանջվում է, բնականաբար, բոլոր քաղաքացիներից: Ահա թե ինչու խելացի մարդիկ շեշտում են լայն իմաստով կրթության, դաստիարակության, լուսավորության դերը: Ռեակտիվ մոտեցումը հետևյալն է. «Այ, եթե ես ունենայի շատ փող, հասկցող տնօրեն, ուժեղ պաշտոն, ժողովրդի մասին մտածող կառավարություն, գիտե՞ս, ինչե՜ր կանեի»
Պրոակտիվ մոտեցումը հակառակն է. «Ինչ եմ անձամբ ես անում ամեն ժամ և ամեն օր՝ անկախ արտաքին հանգամանքներից, ինչպես եմ ես կատարում իմ պարտականությունները, կարողանո՞ւմ եմ մարդկանց օգուտ բերել:
Առավոտ
Խմբագրական
Գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը անցյալ շաբաթ հայտնվել էր յուրահատուկ մի սկանդալի մեջ: Դատապարտելով մթերված կարտոֆիլը երկար պահելու և փչացնելու գյուղացիների սովորությունը նա ասել էր. «Կարտոֆիլի գնորդը որ գալիս ա, ապրանքը պիտի տաս: էն որ տենց խոսք կա, է, ասում ա աղջկա ուզողը, որ գալիս ա պտի տաս»:
Այս խոսքերը արթնացրել էին երիտասարդ աղջիկների, ինչպես նաև տղաների զայրույթը։Նրանց դուր չէր եկել գյուղնախարարի աղջկան և կարտոֆիլին համեմատելու «հնարքը», և այս դժգոհ երիտասարդներից մոտ տասը անցյալ հինգշաբթի կառավարության շենքի մոտ ակցիա էին կազմակերպել իրենց հետ տանելով կարտոֆիլով «սկուտեղ», համապատասխան բովանդակությամբ պաստառներ և այլն:
Սա երևի վերջին տարիների ընթացքում իր տեսակի մեջ յուրահատուկ ակցիա էր, որովհետև այն բացարձակապես չուներ քաղաքական ենթատեքստ, չուներ նույնիսկ քաղաքացիական ենթատեքստ, չէր ներգրավում ինչ-որ շահագրգիռ մարդկանց մի խմբի շահագրգիռ մարդկանց այլ խմբի դեմ, այս ակցիայի կազմակերպիչների ետևում հնարավոր չէր փնտրել մութ ուժերի, KGB-ի, CIS-ի, Քոչարյանի, Լևոնի, հանրապետականների ու ուրիշների ականջները:
Այս ակցիան մարդկային էր, զուտ մարդկային:
Հայկական Ժամանակ
ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը նախորդ շաբաթ մի քանի անգամ եղել է Ծաղկաձորում՝ դահուկ է քշել: Հենց Քոչարյանը հայտնվում է Ծաղկաձորում, այդ մասին իմանում են ձմեռային սպորտաձևի սիրահարները: Բանն այն է, որ Քոչարյանի Ծաղկաձորում գտնված ժամանակ ճոպանուղին սկսում է արագ աշխատել, և դահուկորդներն ավելի շատ ժամանակ են ունենում դահուկ քշելու:
Սովորաբար նրանք դժգոհում են, որ ճոպանուղին դանդաղ է աշխատում, և վճարած ժամի համար ավելի քիչ են կարողանում սահել, մինչդեռ 2-րդ նախագահի այցից անուղղակի օգտվում են նաև իրենք: Ճոպանուղու դանդաղ աշխատանքով, ըստ երևույթին, էներգիա են խնայում:
Ի դեպ, ճոպանուղի 1 մուտքն արժե 1800 դրամ, այցեքարտը լիցքավորելիս 20 մուտքի համար վճարում ես 11 հազար, իսկ 15 մուտքի համար՝ 7 հազար դրամ:
Հրապարակ
«Էյր Արմենիա» ավիաընկերությունը, անցած տարեվերջին դադարեցնելով չվերթները, խոստացել էր դեկտեմբերի 20-ից վերսկսել: Ապա նոր ժամկետ հայտարարվեց՝ մարտը: Այժմ այդ մասին չեն խոսում, և հայտնի չէ՝ այլևս ընկերությունը ոտքի կկանգնի, թե ոչ: Ավիաընկերությունը ֆինանսական լուրջ խնդիրներ ունի, որոնք լուծել չի հաջողվում:
Հրապարակ
Փետրվարի 25–ին զանգվածային լրատվամիջոցներով տեղեկատվություն է տարածվել այն մասին, թե ՌԴ պատկան մարմիններն արհեստական խոչընդոտներ են ստեղծում Հայաստանի Հանրապետությունից դեպի Ռուսաստանի Դաշնություն կենդանի ձուկ և ծովամթերք արտահանելու հարցում:
Ցանկանում ենք տեղեկացնել, որ Հայաստանի Հանրապետությունից ձուկ-ձկնամթերքի արտահանումը Ռուսաստանի Դաշնություն վերսկսել է դեռևս 2009թ.-ից: Թվով 24 տնտեսավարող ստացավ արտահանման թույլտվություն, երբ ռուս գործընկերների հետ համատեղ իրականացված շրջայցի արդյունքում պարզվեց՝ ձկնաբուծությամբ զբաղվող տնտեսավարողները լիովին համապատասխանում են ՌԴ կողմից ներկայացվող պահանջներին:
Տարբեր ժամանակահատվածներում սահմանային հսկողության կամ իրացման ցանցում կատարված ստուգումների արդյունքում ռուս գործընկերների կողմից հայտնաբերվել են որոշակի խախտումներ, ինչի պատճառով էլ որոշ տնտեսավարողների ժամանակավոր արգելվել էր արտահանում իրականացնել: Այդուհանդերձ, համատեղ իրականացված աշխատանքների արդյունքում, տնտեսություններում առկա թերությունների շտկումներից և համապատասխան ընթացակարգերի ավարտից հետո, տնտեսավարողները կրկին ստացել են արտահանման հնարավորություն: Գործընթացն աշխատանքային է և կրում է պարբերական բնույթ:
Այս պահի դրությամբ Հայաստանի Հանրապետությունից դեպի Ռուսաստանի Դաշնություն ձուկ-ձկնամթերք արտահանելու իրավունք ունի թվով 26 տնտեսավարող, սակայն հայտնաբերված խախտումների պատճառով նրանցից 6-ին ժամանակավոր արգելվել է իրականացանել արտահանում: Այդուհանդերձ, ինչպես նախկինում, այնպես էլ հիմա իրականացվում են աշխատանքներ նշյալ տնտեսություններում խախտումների վերացման ուղղությամբ, և համապատասխան ընթացակարգերի ավարտից հետո տնտեսավարողները կրկին կստանան արտահանում իրականացնելու հնարավորություն:
Հարկ ենք համարում մեկ անգամ ևս նշել` ձուկ-ձկնամթերքի արտահանման գործընթացը շարունակվում է, այս պահի դրությամբ արտահանման հայտ են ներկայացրել նաև նոր տնտեսավարողներ, որևէ արտառոց դեպք չի գրանցվել, լրացուցիչ խոչընդոտներ չկան, և հայկական ձուկ-ձկնամթերքը շարունակում է իրացվել ռուսական շուկայում՝ վայելելով մեծ հեղինակություն, քանզի իսկապես էլ լեռնային աղբյուրների ջրի շնորհիվ հայկական կենդանի ձուկն ապահովում է բարձր որակ և ունի մեծ պահանջարկ:
Այսօր, Հայաստանում քաղաքական ուժեր, պետականություն և հանրապետական կառույց գոյություն ունեն, հաստատված 3րդ հանրապետության սահմանադրությամբ, օրենքներով։ Հանրապետության նախագահն է իրավասու խոսել ու բանակցել պետության անունից ուր հստակորեն սահմանազատվել են քաղաքական, կրոնական, դիվանագիտական , տնտեսական ու ֆինանսական, մշակութային կառույցների գործունեությանց տեսադաշտերն ու բնագավառները։ Ինչպես որ վերջերս Հայաստանում տեղի ունեցած իրադարձությունների կապակցությամբ անդրադարձել էր Հ.Հ. նախագահ Սերժ Սարգսյանը, հիշեցնելով որ քաղաքականությամբ զբաղվում են քաղաքական աշխատանքով ներգրավված մարդիկ, գերագույն հարցերը լուծում է պետությունն ու կառավարությունը։
Այս բոլորից հետո, Մայր Հայրենիքում “ներքին” թե “արտաքին” Սփյուռքում, ինքնիշխան ու գորոզ մի գահակալ է իր ալան-թալանի գործունեությունը ծավալում, բացարձակ բռնատիրության պայմաններում ինքզինք ներկայացնելով որպես Հիսուս Քրիստոսի և Ամենակարող Աստծու “պատվիրակը” այս երկրում ու կյանքում…։ Այո, Գարեգին Բ. Կաթողիկոսի իշխանությունը չի մտնում որևե սահմանների ու կալանքի տակ, չի՛ ենթարկվում ոչ մի քաղաքական ու աշխարհիկ իշխանության օրենքներին, հայտարարելով թե նա իր սանձարձակ գործունեությունը ծավալել է Էջմիածնից՝ Երևան, Մոսկվայից՝ Սանկտ Պետերբուրգ, Փարիզից՝ Ժնև, Արգենտինա, Ամերիկայի Միացյալ Նահանգներ և շուտով… Անտարկտիկա… չափ ու սահման չի ճանաչում, հարյուրավոր միլիոնների հասնող հարստությունները բորբոսնում և փտում են բանկերի մեջ, մինչ նույնինքն Սուրբ Էջմիածնում, Հայաստանի գյուղերում և քաղաքներում, սովամահ ժողովուրդը ինքնակամ մտնում է աղանդավորականների շարքերը, իր գոյությունը պահպանելու համար…։
Զանգվածային արտագաղթի պայմաններում, տաճարաշինությունը միլիոններ լվանալու “կրոնասեր” տակտիկան, շուտով մնալու են առանց հավատացյալ ժողովուրդի աղոթքների և մի օր էլ… Հայաստան չի լինելու…։
Մեր հիացմունքն ու սերը չենք կարողանում թաքցնենք, երբ կարդում ենք ու հեռուստատեսությամբ հետևում Սուրբ Էջմիածնի փառապանծ ու երջանկահիշատակ կաթողիկոսներ Խրիմյան Հայրիկի, Խորեն Մուրադբեկյանի, Գևորգ Չորեքչյան լուսահոգի հայրապետի և սրբակյաց Վազգեն Կաթողիկոսի կյանքի և անվերադարձ հայ եկեղեցուն, ժողովրդին, պետության կառուցմանը, ներգաղթի կազմակերպմանը լծված պատմական քայլերը։ Նրանք հայ ժողովրդի արդի պատմության դժվարագույն ժամանակներին, կարողացան ոչ միայն փրկել Սուրբ Էջմիածինի վերջնական կորստից բռնակալների ձեռով, այլև խորիմաստ դիվանագիտությամբ կարողացան Սուրբ Գրիգոր Լուսավորչի գահը պահել-պահպանել, անգնահատելի դեր խաղալով նաև թուրք-նացիստական հայաջինջ հորդաների դեմ՝ մահուկենաց պայքարին օժանդակելով ֆինանսական և բարոյական հսկայական միջոցներ հավաքելով աշխարհատարած Սփյուռքից։
Սակայն Գարեգին Բ մեր եկեղեցին ու ազգը խայտարակում է իր տգիտութեանբ, բոլոր օտար եկեղեցապետների մօտ, ինչպէս տեսանք Վրաստանում ու Հռոմում, Վրաց պատրիարքի ու Հռոմի Պապի, եւ շատ շատ եկեղեցիներու պետերու մօտ։ Նրա ամեն մի հանդիպումից հետո եկեղեցական ու պետական այրերի հետ, մեր ժողովուրդը սպասում է մի նոր փորձանքի, անպատվության ու ամօթի դառն զգացումների, որը խայտարակում է մեր դարավոր ազգն ու եկեղեցին։ Դարեր շարունակ օտար պատմիչներ, մեր ազգն ու եկեղեցին գնահատել են, բայց այսօր Գարեգին Բի շնորհիւ լուր կասկածանքով են վերաբերվում մեր ազգին, դրա վառ վկայութիւնն է, այդ բացայայտ զրոյցները որ պտտվում են նրա անձի շուրջ արեւմտյան կողն աշխարհի։
Այսօր, “պետության մեջ պետություն” խաղացող Ամենայն Հայոց Կաթողիկոսը, որն ընտրվեց 1999 թ. Հոկտեմբեր 27-ի չարաբաստիկ օրը, երբ ամբողջ Հայաստանն ու հայ ժողովուրդը գլխատվեցին Ազգային Ժողովում, “հայ-քրիստոնյա” Նայիրի Հունանյանի և իր տականքների ձեռամբ՝ փաստորեն շարունակում է այդ “Սև գործը” Հայ Առաքելական դարավոր եկեղեցվո կալվածները հափշտակելով, դավեր սարքելով Երուսաղեմի Պատրիարքության, Արգենտինայի և Ուրուգվայի, Բրազիլիայի, Ռումինիայի, եւ Հնդկաստանի հայ ազգապատկան կալվածները փորձելով
վաճառքի հանել և ստացված գանձերը “անհետացնել” Շվեյցարիայի, Բելգիայի, ԱՄՆ-ի բանկերի և ֆինանսական հաստատությունների կասկածելի հաշիվների մեջ։
Արդյոք գալո՞ւ է այն օրը, երբ մեր պետականության գլխին կանգնած հայրենասեր անձինք հաշվեհարդար տեսնեն մեր 1700ամյա քրիստոնյա պետականության պատուհաս դարձած Գարեգին Բ.ի հետ։ Ե՞րբ է վերջ գտնելու խավարը, ու համայն հայությունը անմահ Սուրբ Գրիգոր Լուսավորչի Գահին՝ Աստուծո Միածին որդվոյն էջքի վայրում, Արշակունյաց Վաղարշապատում, բազմած տեսնի իսկապես մեր մե՜ծ հայրապետներին անվան ու դարավոր վաստակին արժանի հոգևորական, իսկապես Վեհափառ Հայրապետ։
ՍՈՒՐԲ ԷՋՄԻԱԾՆԻ ՊԱՀԱՊԱՆՆԵՐ
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.