23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Եվրոպական ներդրումային բանկի փոխնախագահ Վիլհելմ Մոլտերերին:
Նախագահը ողջունել է հյուրին մեր երկրում և հույս հայտնել, որ պարոն Մոլտերերի այցը նոր խթան կհաղորդի Եվրոպական ներդրումային բանկի հետ Հայաստանի համագործակցությանը, որն ուղղված է Հայաստանում կայուն տնտեսական աճի ապահովմանը: Սերժ Սարգսյանը բարձր է գնահատել բանկի առաքելությունը և մեր երկրում նրա ընթացիկ գործունեությունը, գոհունակությամբ նշելով, որ համագործակցությունը Եվրոպական ներդրումային բանկի հետ աչքի է ընկնում աճող ակտիվությամբ ու արդյունավետությամբ: Հանրապետության Նախագահը նաև ընդգծել է, որ հաշվի առնելով Հայաստանի տնտեսության համար բանկի կողմից ֆինանսավորված ոլորտների նշանակությունը և արդեն ձևավորված պորտֆելը, կարելի է ասել, որ բանկը ռազմավարական գործընկեր է դարձել մեր երկրի համար:
Եվրոպական ներդրումային բանկի փոխնախագահը ևս գոհունակությամբ է խոսել Հայաստանի հետ 2007թ-ից ի վեր բանկի համագործակցության մասին, ընդգծելով, որ այն կարող է օրինակելի դառնալ բանկի այլ գործընկերների համար:
Վիլհելմ Մոլտերերը նշել է, որ այժմ բանկն աշխատում է Հայաստանի հետ փոխգործակցության հաջորդ փուլի նախապատրաստման ուղղությամբ, որը հիմնված կլինի Հայաստանի տնտեսական քաղաքականության առաջնահերթությունների վրա:
Հանդիպմանը զրուցակիցները երկուստեք կարևորել են ենթակառուցվածքային զարգացման ծրագրերին բանկի օժանդակությունը, համակարծիք լինելով, որ Հայաստանն այսօր զարգացման այլընտրանք չունի, քան տնտեսության մրցունակության բարձրացման հաշվին երկարաժամկետ կայուն տնտեսական աճ ունենալը: Սակայն առանց զարգացած ենթակառուցվածքների, զրուցակիցների համոզմամբ, հնարավոր չէ խոսել մրցունակության և տնտեսական կայուն աճի մասին:
ՀՀ Նախագահը և Եվրոպական ներդրումային բանկի փոխնախագահն անդրադարձել են նաև Հայաստան-Եվրամիություն համագործակցության զարգացման հեռանկարին և առաջիկա քայլերին, այդ համատեքստում կարևորել Եվրամիության օժանդակությամբ Հայաստանում բարեփոխումների օրակարգն առաջ մղելը:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 16-ին` պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն`
Երևան քաղաքի`
«Հարավ» մասնաճյուղ`
10:30 -13:30 Այգեստան 4-7 փողոցները մասնակի, Ֆիզկուլտուրնիկների փ. 38-54, Չարենցի փ. 48-62 սեփական տները և հարակից հանրային բաժանորդները,
14:00 -17:00 Աբովյան փ. 30, 32, 34, 34Ա, 36, Մոսկովյան փ. 7, 9 շենքերը, Սայաթ-Նովա նրբ. 76-84 սեփական տները եւ հարակից հանրային բաժանորդները,
11:00 -13:00 Վարդաշեն 2փ. 11-35; 4փ. 14-46; 5փ. 1-42; 7փ. 1-19; 9փ. 2-52 սեփական տները, 11:00 -17:00 Սայաթ-Նովա պող. 3 շենքը և հարակից հանրային բաժանորդները,
«Հյուսիս» մասնաճյուղ`
10:00 -15:00 Գոգոլի, Հ.Ներսիսյան, Ահարոնյան, Կ.Ուլնեցի, Դ.Անհաղթ, Շովրոյան, Ն.Ադոնցի, Դրոյի, Պ.Սևակի փողոցները, Մ.Ավետիսյան 1, 3 փողոցները, Վ.Վահյանի 10 փողոցը, Դալլաքյան 1 նրբ., Կամարակ 2 նրբ., և հարակից հանրային բաժանորդները
Արմավիրի մարզի`
10:00 -13:00 Արտիմետ, Խորոնք գյուղերը, Էջմիածին քաղաքի Չարենց թաղամասը,
11:00 -17:00 Բամբակաշատ գյուղը մասնակի,
Արարատի մարզի`
10:00 -12:00 Լուսառատ գյուղը մասնակի,
10:00 -13:00 Սուրենավան գյուղը մասնակի, Արարատ գյուղի «Արարատ կաթ» ՍՊԸ, «Խոստիկյան Վաչիկ», «Սեփականատեր Կարեն Խոստեղյան» և Արմաշ գյուղի «Արմաշի լճեր» ՓԲԸ հանրային բաժանորդները, Զին մաս թիվ 2392-ի թիվ 11, 12, 13, 14 զորամասերը,
10:00 -14:00 Սայաթ-Նովա գյուղը մասնակի,
10:00 -16:00 Սիփանիկ գյուղը, Սևան Հրազդան Ջրառի-ի ենթասպառիչները, Սուրենավան գյուղի «Աբիտ» ՍՊԸ,
10:30 -16:00 Արտաշատ քաղաքի Իսահակյան փողոցը մասնակի,
13:30 -16:00 Արարատ քաղաքի Շահումյան և Ոսկու կորզման ֆաբրիկայի փողոցները մասնակի,
Վայոց Ձորի մարզի`
10:00 -16:00 Արին գյուղը, Վայք քաղաքի Ալավերդյան, Վարդաձոր փողոցները Վ. Համբարձումյան, Երկրաբանների, Շահումյան, Մայիսյան, Իսրայել Օրու, Շինարարների, Ազատության փողոցները մասնակի, Ջերմուկի խճուղին և Մոզ թաղամասը մասնակի և հարակից հանրային բաժանորդները,
11:00 -16:00 Եղեգնաձոր քաղաքի Կամոյի, Մոմիկի, Սևակի փողոցները մասնակի,
Կոտայքի մարզի`
11:00 -15:00 Կոտայք և Նոր Գյուղ գյուղերը,
12:00 -17:00 Պռոշյան գյուղը, հարակից տարածքների հանրային բաժանորդները և արտադրական ձեռնարկությունները,
Շիրակի մարզի`
11:00 -16:00 Ախուրյանի տարածաշրջանի Ազատան, Բենիամին համայնքները իրենց հանրային բաժանորդներով, Սպիտակ քաղաքի Իտալական, Էստոնական, Շվեցարական, Ուզբեկական, Սովխոզային թաղամասերը եւ Սուրեն Ավետիսյան փողոցը, Լեռնանցք գյուղը,
12:00 -17:00 Դսեղ և Չկալով գյուղերը,
Տավուշի մարզի`
10:30 -13:30 Սարիգյուղ, Բերքաբեր, Կիրանց, Ծաղկավան, Սևքար, Աճարկուտ, Լուսահովիտ, Խաշթառակ, Դիտավան, Ազատամուտ, Այգեհովիտ, Վազաշեն, Լուսաձոր, Ակնաղբյուր, Աչաջուր գյուղերը, Իջեւան ՓՀԷԿ-ը, Իջևան քաղաքի «ՎիվաՍել», «ԱրմենՏել», «Օրանժ-Արմենիա» բջջային կայանները, գազի լցակայանը և զինմասը:
Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել Երևան քաղաքի բնակիչները 1-80 եւ 0 8000 0 180 եւ մարզերի բնակիչները 080000180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:
Հայաստանի էլեկտրական ցանցեր
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել Հանրային խորհրդի անդամների հետ: Ընդլայնված ձևաչափով այդ հանդիպմանը ներկա են եղել նաև Հանրային խորհրդի հանձնաժողովների, այդ թվում՝ ազգային փոքրամասնությունների հարցերի հանձնաժողովի և խորհրդի ենթահանձնաժողովների նախագահներ, կոլեգիայի անդամներ: Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը ներկայացրել է խորհրդի անցած վեց տարիների գործունեության հաշվետվությունը՝ Հանրային խորհրդի տասներկու ոլորտային հանձնաժողովների կատարած աշխատանքները, ՀԽ փոքր խորհրդի նիստերի, ինչպես նաև խորհրդի լիագումար նիստերի ընթացքում քննարկված հարցերն ու կայացված որոշումները, հասարակական հնչեղություն ստացած հարցերի վերաբերյալ հանրային քննարկումների արդյունքները, ՀՀ Նախագահին, ՀՀ կառավարություն և պետական գերատեսչություններին ուղղված դիմումները, առաջարկներն ու որոշումները: Հանրային խորհրդի նախագահը խոսել է նաև իր ղեկավարած կառույցի առաջիկա երկու տարիների ծրագրերի մասին:
Հանրապետության Նախագահը հաջող գործունեության համար շնորհավորել է Հանրային խորհրդի նախագահին և խորհրդի բոլոր ներկայացուցիչներին: Սերժ Սարգսյանը նշել է, որ այս տարիների ընթացքում չի եղել որևէ կարևոր հարց, որին Հանրային խորհուրդը քննարկումների, առաջարկությունների տեսքով իր մասնակցությունը չունենար և որ շատ կարևոր է՝ նաև սեփական նախաձեռնությունների տեսքով: «Հաշվի առնելով անցած ճանապարհը՝ համոզված եմ, որ Հանրային խորհուրդն իր դերակատարությունը մշտապես պետք է ունենա Հայաստանի Հանրապետությունում, և պատահական չէ, ինչպես նշեց պարոն Մանուկյանը, որ մենք ուսումնասիրել ենք հատուկ օրենքի ընդունման հնարավորությունը: Ըստ մասնագետների այդ հնա-րավորությունը չկա, բայց պայմանավորվել ենք, որ դրույթներ ներառենք Սահմանադրությունում, որպեսզի հետո կարողանանք ձևավորել օրենսդրական դաշտը: Կարծում եմ, որ դրանից Հանրային խորհրդի ակտիվությունը կմեծանա: Շնորհակալ եմ համատեղ աշխատանքի համար»,- Հանրային խորհրդի նախագահի հաշվետվությունից հետո ասել է Նախագահ Սերժ Սարգսյանը:
Հանդիպման օրակարգի շրջանակներում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի համակարգող, ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը ներկայացրել է պետական հանձնաժողովի կողմից հաստատված՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչման միջոցառումների ժամանակացույցը և դրանց անցկացման աշխարհագրությունը, ոգեկոչման ծրագրի հիմնական նպատակներն ու խորհուրդը:
Օրակարգի երրորդ հարցի վերաբերյալ ելույթ է ունեցել Նախագահ Սերժ Սարգսյանը և Հանրային խորհրդի անդամներին հակիրճ ներկայացրել ՀՀ սահմանադրական բարեփոխումների գործընթացի նախապատմությունը, ՀՀ Նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի կողմից մշակված սահմանադրական բարեփոխումների հայեցակարգը հավանության արժանացնելու նախադրյալները, նաև տեղեկություններ հաղորդել օրերս հանրապետության մի շարք քաղաքական ուժերի ներկա-յացուցիչների հետ կայացած իր հանդիպումների և դրանց ընթացքում տեղի ունեցած քննարկումների մասին:
Նախագահը նշել է, որ հայեցակարգում կարևորված են խորհրդարանական կառավարման համակարգի առավելությունները, այդ համակարգի առաջադիմական լինելը և որ հայեցակարգի վերաբերյալ դրական է արտահայտվել նաև Վենետիկի հանձնաժողովը: Միևնույն ժամանակ, Սերժ Սարգսյանը խոսել է դեռևս չփարատված իր մտահոգությունների մասին, շեշտել, որ մասնագիտական հանձնա-ժողովը ևս նույն խնդիրների վերաբերյալ ընդգծումներ է կատարել հայեցակարգում: Հանրապետության Նախագահը տեղեկացրել է Հանրային խորհրդի անդամներին, որ այսօր պաշտոնապես հավա-նություն է տալու հայեցակարգին, ինչով սկսվելու են Սահմանադրության բուն տեքստի մշակման աշխատանքները, որոնց ընթացքում էլ քննության կառնվեն և լուծումներ կգտնվեն բոլոր հնարավոր հարցերի համար:
Իրենց աշխատավարձերը պահանջող «Նաիրիտ» ՓԲԸ հարյուրավոր նախկին աշխատակիցներ այսօր՝ մարտի 14-ին, նախագահի նստավայրից երթով շարժվեցին դեպի Կառավարություն։
Կառավարության ճանապարհին նաիրիտցիները կանգ առան Ազգային ժողովի եւ ՏԿ ԱԻՆ շենքերի առջեւ՝ «պատասխան» եւ «պարտքի մարում» վանկարկելով։
Նաիրիտցիները բողոքի ակցիան ավարտեցին Կառավարության առջեւ՝ կրկին մնալով առանց աշխատավարձերի մարման վերաբերյալ որեւէ երաշխիքի։
news.am
Սկսվել է ՀՀ ԱԺ փոխնախագահ, Հայաստան-Լատվիա, Լիտվա, Էստոնիա պատգամավորական բարեկամության խմբի ղեկավար Էդուարդ Շարմազանովի պաշտոնական այցը Լատվիայի Հանրապետություն:
Մարտի 13-ին ԱԺ փոխնախագահը Ռիգայում հանդիպում է ունեցել Լատվիայի Սաեյմայի փոխնախագահներ Ինեսե Լիբինա-Էգներեի, Գունդարս Դաուդզեի եւ Սաեյմայի քարտուղար Անդրեյ Կլեմենտեւի հետ: Էդուարդ Շարմազանովը կարեւորել է հայ-լատվիական երկկողմ հարաբերությունների հետագա սերտացումն ու ամրապնդումը, մասնավորապես երկու երկրների խորհրդարանների միջեւ փոխգործակցությունը թե՛ երկկողմ ձեւաչափով, թե՛ միջազգային խորհրդարանական հարթակներում միմյանց սատարելու տեսանկյունից: Նա արդյունավետ աշխատանք է մաղթել Լատվիայի Հանրապետությանը ԵՄ խորհրդի նախագահությունում:
Անդրադառնալով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը` ԱԺ փոխնախագահը դատապարտել է Թուրքիայի ներկայիս իշխանությունների վարքագիծը` արձանագրելով, որ Թուրքիան համառորեն շարունակում է իր ժխտողական քաղաքականությունը: Էդուարդ Շարմազանովը հույս է հայտնել, որ Լատվիան Հայոց ցեղասպանությանը նվիրված ոգեկոչման արարողություններին կներկայանա բարձր մակարդակով: Նա իր երախտագիությունն է հայտնել լատվիացի խորհրդարանականներին Լատվիայի Ազգային գրադարանում Հայոց ցեղասպանության 100-ամյակին նվիրված ցուցահանդեսի բացմանն աջակցելու համար: Սաեյմայի փոխնախագահ Ինեսե Լիբինա-Էգներեն իր հերթին նշել է, որ Լատվիան ըմբռնում է հայ ժողովրդի ցավը:
Երկուստեք կարեւորվել է բոլոր հակամարտությունների բացառապես խաղաղ կարգավորման անհրաժեշտությունը:
ԱԺ փոխնախագահը Ազգային ժողովի Պատվո մեդալով է պարգեւատրել Սաեյմայի քարտուղար Անդրեյ Կլեմենտեւին հայ-լատվիական կապերի ամրապնդման եւ զարգացման գործում ունեցած նշանակալի ավանդի համար:
Ըստ «Հայկական ժամանակ» թերթին հասած տեղեկությունների, ադրբեջանական պատվիրակությունը երկուշաբթի օրը մեկնարկող Եվրանեսթի ԽՎ չորրորդ լիագումար նիստին մասնակցելու նպատակով Երևան է ժամանում Թուրքիայի կառավարության խնդրանքով:
Թուրքիայում համոզված են եղել, որ եթե ադրբեջանցիները հրաժարվեն Երևան գալուց, Եվրանեսթի ԽՎ-ն Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին վերաբերվող բանաձևը կընդունի առանց առարկությունների: Հիմա ադրբեջանցիները Երևան են գալիս մի կոնկրետ նպատակով, ամեն ինչ անել, որ Խորհրդարանական վեհաժողովը Հայոց ցեղասպանության վերաբերյալ որևէ փաստաթուղթ չընդունի։
Հայկական ժամանակ
Սահմանադրական բարեփոխումների փաթեթը բավականին հետաքրքիր նյուանսներ ունի: Բացի նրանից, որ մեծամասնականի առնչությամբ որոշվել է անցնել ռեյտինգային քվեարկության, տրանսֆորմացիայի կենթարկվի նաև պատգամավորների թվաքանակը։ Միտում կա այն կրճատելու: Այս պահին կանգ են առել 121-ի վրա, սակայն չի բացառվում, որ քննարկումների արդյունքում պարզվի, որ «բալը թանկ է» և բոլորին չի հերիքում, ու որոշեն, որ մնում է նույնը: Ամեն բան կախված է կուսակցությունների «պահվածքից» և քննարկումների արդյունքից, բայց նախևառաջ՝ իշխանության կուլիսային-քաղաքական որոշումից, թե որ կուսակցություններն են տեղ ունենալու ապագա խորհրդարանական կառավարմամբ պառլամենտում և քանի ներկայացուցչով:
Հրապարակ
ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը Ռիգայում հանդիպել է Լատվիայի խորհրդարանի Լատվիա-Հայաստան միջխորհրդարանական բարեկամական խմբի անդամների հետ:
Հանդիպման ընթացքում ԱԺ փոխնախագահն առաջարկել է Լատվիայի խորհրդարանում քննարկել Հայոց ցեղասպանությունը դատապարտող հայտարարության ընդունման հավանականությունը:
Լատվիա-Հայաստան բարեկամական խորհրդարանական խմբի ղեկավար Սերգեյ Պոտապկինն ի պատասխան հավաստիացրել է, որ իրենք պատրաստ են Հայոց ցեղասպանությունը դատապարտող հայտարարության ընդունման հարցը քննարկել Լատվիայի խորհրդարանում:
ՀՀ ԱԺ փոխնախագահ, Հայաստան-Լատվիա, Լիտվա, Էստոնիա խորհրդարանական բարեկամության խմբի ղեկավար Էդուարդ Շարմազանովը մարտի 12-ին այցելել է Էստոնիայի Հաափսալու քաղաք, հանդիպել տեղի մանկատան երեխաների հետ, նվերներ հանձնել երեխաներին: ԱԺ փոխնախագահին ուղեկցում էին Բալթյան երկրներում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Արա Այվազյանը, Բալթյան երկրներում Հայ առաքելական եկեղեցու հոգեւոր հովիվ տեր Խոսրով քահանա Ստեփանյանը, Էստոնիայում հայկական համայնքի ղեկավար Ռազմիկ Իվանյանը, հայկական համայնքի ներկայացուցիչներ:
Էդուարդ Շարմազանովը Հաափսալայում ծաղկեպսակ է դրել էստոնուհի միսիոներ Աննա Հեդվիգ Բյուլի հիշատակին 2014 թվականին կանգնեցված խաչքարին, ով իր կյանքը նվիրաբերել էր Մերձավոր Արեւելքի հայերին Հայոց ցեղասպանությունից փրկելու գործին:
Նույն օրը ԱԺ փոխնախագահը Տալլինի Սուրբ Իոանն եկեղեցում ներկա է գտնվել Հայոց ցեղասպանության 100-ամյակին նվիրված «Քեզ հետ, Հայաստան» համերգին, որին հրավիրված էին նաեւ Էստոնիայի խորհրդարանի փոխխոսնակ Լայնե Ռանդյարվը, Էստոնիայի բնապահպանության նախարար Մատի Ռայդման:
ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն այցելել է նաեւ Տալլինի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Հայ առաքելական եկեղեցի:
Թեև երեկ տեղեկացրել էինք, որ ըստ տարածված լուրերի՝ ԱՄՆ-ում բնակվող «օրենքով գող» Արմեն Ղազարյանը՝ Պզոն, ՀՀ մուտքի վիզա է ստացել, սակայն «Ժամանակը» և՛ Վաշինգտոնում ՀՀ դեսպանությունից, և՛ Լոս Անջելեսում ՀՀ հյուպատոսությունից երեկ պարզեց, որ Արմեն Ղազարյան անունով անձից ՀՀ մուտքի վիզա ստանալու դիմում չի ստացվել: Մեր աղբյուրները հուշեցին, որ նոր կարգի համաձայն, 2015թ. հունվարի 1-ից ԱՄՆ քաղաքացիների մուտքը ՀՀ իրականացվում է առանց վիզայի, իսկ Պզոն ՀՀ քաղաքացի է և նրան Հայաստան մուտք գործելու համար վիզա անհրաժեշտ չէ:
Ժամանակ
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.