23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

1.ԵՐԵՎԱՆ
Արդարացի է ժողովրդային ակնկալությունը, որ Հայոց ցեղասպանության 100-ամյակը իրավամբ պետք է նոր բարձրակետ նվաճի եւ արտակարգ հնչեղություն ապահովի իր տարողունակությամբ եւ թողած արձագանքներով:
Խնդիրը կենտրոնանում է նշման տարողության, ոչ հայկական` պետական, հասարակական, զանգվածային առավելագույն շրջանակներ ներգրավելու վրա: Եւ այս առումով, պարզ է, որ հայ մարդը սպասում է առավելագույն հնարավորը, թե՛ իբրեւ բարձրորակ, թե՛ իբրեւ յուրահատուկ եւ թե՛ իբրեւ արձագանքում ապահովող հսկայածավալ միջոցառումների շարք:
Մի քանի տարի է արդեն 100-րդ տարելիցի պետական, թե տարածաշրջանային հանձնաժողովները քննարկում, ծրագրում եւ իրականացնում են տարբեր բնույթի հավաքներ, խորհրդաժողովներ, մշակութային ձեռնարկներ, հիմքում մի քանի տարվա կտրվածքով 100-ամյակի շրջանակներում տեղադրելու համար այն բոլորը, որոնք առնչվում են ցեղասպանության հետ:
Պետական հանձնաժողովի դեպքում բարձրակետի տանող նախատեսված ծրագրերը կենտրոնանում են.
Ա. Ցեղասպանագետների միջազգային ընկերակցության տարեկան համագումարը Երեւանում կազմակերպելու,
Բ. Հայոց ցեղասպանության նահատակները սրբադասելու,
Գ. Ցեղասպանության ինստիտուտ- թանգարանը ժամանակակից հարմարություններով հագեցած մասնաշենքով օժտելու,
Դ. Ցեղասպանության խորհրդանիշի վերածված հանճարեղ Կոմիտասի թանգարանի հաստատման,
Ե. Երեւանը ցեղասպանագիտության բարձրագույն ուսման եւ մասնագիտացման կենտրոնի վերածելու,
Զ. Աշխարհի տարբեր կենտրոններում գտնվող Ցեղասպանության վերաբերող արխիվների կրկնօրինակների Երեւան համախմբման եւ մեկտեղման,
Է. 100-րդ տարելիցի նշմանը միջազգային քաղաքական բնույթ ապահովելու եւ միջազգային հանրության լուսաբանման կարգով հասանելի դառնալու վրա:
Այս կետերը տեղի ունենալիք նշումներից միայն հիմնականների ամփոփ բանաձեւերն են: Սակայն պարզ է, որ թվականի այս շրջադարձը չի սահմանափակվում միջոցառումների կազմակերպմամբ:
100-րդ տարելիցը պատմության էջերում պիտի նշվի նաեւ երկու կարեւորագույն փաստաթղթով: Առաջինը, Համահայկական հռչակագիրն է, որ հիմքում Հայ դատի հղացքի ժամանակակից եւ համահայկական ընկալումն է, եւ որը իբրեւ ուղենիշ ճշտում է թե՛ պետական գերատեսչությունների եւ թե՛ հասարակական կազմակերպությունների հետագա աշխատանքների հիմնադրույթները: Հռչակագրի նշանակությունը անդրանցնում է 100-ամյակը եւ նախանշում նոր ձեւաչափերով համազգային հիմնախնդիրների հետապնդման համար աշխատելու եղանակների որդեգրումը:
Երկրորդ կարեւոր փաստաթուղթը լինելու է համայն հայության պահանջների ներկայացման իրավական թղթածրարը: Հռչակագիրը խորքում այս ուղղությամբ որոշ հայեցակարգային նախաբան կատարել է: Այս երկրորդը ուղղակի իրավագիտական բնույթ ունի եւ նկատի է առնում միջազգային օրենքի ճշտած իրավաչափությունները: Թղթածրարը ի վերջո բանաձեւում է մեր համազգային պահանջատիրության իրավական հիմքերը:
Այս բոլորը իրադրային կարեւորություն են ներկայացնում եւ իբրեւ այդպիսին աննախընթաց շրջադարձեր են ընդգծում: Հսկայածավալ միջոցառումների կազմակերպման եւ իրավական նշանակություն ներկայացնող փաստաթղթերի մշակմանն առընթեր սուր կերպով քաղաքական բաժին կա, երբեմն աներեւույթ, երբեմն ավելի տեսանելի, երբեմն էլ ծխածածկույթների տակ թաքնված: Հիմնականում այս բաժինը կապված է Անկարա-Երեւան մրցապայքարի հետ եւ ապա երրորդ կողմին` այս կողմերի հետ ունեցած քաղաքական հարաբերությունների ելեւէջերին: Քաղաքական այս պարունակում պետք է փորձել մեկնաբանել Ֆրանսիայի նախագահի բարձրաձայն հայտարարությունը՝ այդ օրը Երեւանում ներկա լինելու, այլոց կողմից դեռևս անորոշության մեջ թողած կեցվածքները, ուրիշների մերժումը եւ պատվիրակությունների մակարդակների ներկայացվածությունը:
Պետք չէ շրջանցել նաեւ Հայաստանի Հանրապետության նախագահի կողմից 100-ամյակի նախաշեմին արձանագրությունները խորհրդարանից հետ կանչելու որոշումը, որը ստորագրությունների հետս կոչման նախորոշում կարող է նկատվել։ Երեւանը 100-ամյակի առիթով Թուրքիայի հետ հարաբերությունների մշակման համար իրավաքաղաքական բոլորովին նոր բովանդակությամբ փաստաթղթի մշակում պետք է ձեռնարկի, եթե միջազգային ընտանիքը այդ հարաբերությունների վերակենդանացման հրամայական է դնում կողմերի առաջ։ Եւ նման որեւէ նոր փաստաթղթի նախագիծ անպայման հիմնված պիտի լինի համահայկական հռչակագրի եւ հատուցումների իրավական թղթածրարի ճշտած հիմնադրույթներին վրա:
2.ԱՐՑԱԽ
Ընդհանուր դիտարկումը հուշում է, որ Արցախը Խորհրդային Միության տարիներին հասկանալիորեն ցեղասպանության հարցի արծարծման շատ տեղ ու առիթ չուներ: Ադրբեջանի Խորհրդային Հանրապետությունում հայտնված ինքնավար մարզը նման համարձակությամբ հանդես գալու վտանգի հետեւանքների կշռաչափումով խուսափում էր այդ ուղղությամբ քայլեր ձեռնարկելուց: Դրանից հետո արդեն Արցախի ազատամարտն էր եւ, ըստ էության, ինքնորոշման իրավունքը հայությանը փրկեց երկրորդ ցեղասպանության ենթարկվելու անմիջական վտանգից: Բաքուն փաստել էր այդ վարկածի արցախյան անմիջականությունը:
100-ամյակի յուրահատուկ նշման ծրագրեր են նախատեսվել Արցախում: Նախագահական մակարդակով կազմակերպվող ձեռնարկները նկատի են ունեցել գիտաժողովներ, քննարկումներ, համերգներ, ցուցահանդեսներ: Այստեղ ցեղասպանական քաղաքականության մեջ ներառվում են նաեւ 1920-ի Շուշիի ջարդերն ու 20-րդ դարի վերջերին Սումգայիթում, Բաքվում, Կիրովաբադում եւ Շահումյանում ադրբեջանական եղեռնագործությունները: Ուրեմն, տարին Արցախի համար եւս հագեցած է Հայոց ցեղասպանության նյութին հատկացված աշխատանքների ժամանակացույցով: Հատկանշականը այս բոլորի մեջ Ցեղասպանության հիշատակին հատկացված հուշակոթող-զանգակատան կառուցումն է: Պաշտոնապես հայտարարված է արդեն, որ այնտեղ պիտի զետեղվեն Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի կողմից հատկացված նահատակների մասունքները:
Վերը նշված պատճառներով` ցարդ ստեղծված հիմնական բացը համարժեքորեն կլրացվի այս ձեւով եւ հայկական երկրորդ հանրապետությունը կունենա Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի սրբավայր-հուշակոթող:
Միջոցառումներին եւ շինարարական ծրագրերին առընթեր կա բնականաբար քաղաքական երանգներ պարփակող բաժին: Պատահական չէ, որ Արցախը 100-ամյակի առիթով կազմակերպված գիտաժողովներին եւ քննարկումներին ներառվել է Բաքվի կողմից սանձազերծված ջարդերը: Այստեղ հարցը չի վերաբերում միայն հանրային կարծիքը ճիշտ կողմնորոշելուն, թե` արցախահայության սպառնում էր երկրորդ ցեղասպանություն, այլ նաեւ պայքարելու ադրբեջանական խեղաթյուրումների եւ ապատեղեկատվությունների դեմ: Ավելի ճիշտ՝ թուրք-ադրբեջանական միացյալ մեքենայի արտադրանքներին միջազգային շուկայում գնողական արժեքի անկմանը:
Ստեփանակերտում կայանալիք գիտաժողովների ընթացքում Արցախի իշխանություններին համար գլխավոր առաջադրանք է երրորդ կողմի պատմաբաններին եւ ցեղասպանագետներին Խոջալուի ընդհարումների մասին առարկայական եւ սկզբնաղբյուրային նյութեր տրամադրելը:
Խոջալուն շահարկման նյութ է ինչպես Բաքվի, այնպես նաեւ Անկարայի համար, որ «ցեղասպանություն ընդդեմ ցեղասպանության» սպառած խաղին կառչած է մնում: Խոջալուի հեքիաթի հյուսման համար Անկարայից ստացած օժանդակության դիմաց Բաքուն փոխհատուցում է Գալիպոլիի 100-ամյակի նշման աշխույժ եւ բարձրագույն մակարդակի մասնակցությամբ:
Նախադրյալները հուշում են նաեւ, որ Խոջալուի ընդհարումների շահարկումը դուրս է գալիս իսլամական երկրների վեհաժողովներից եւ փորձում է մուտք գործել միջազգային կառույցներ: Ահա այստեղ է, որ ոչ միայն Բաքվի համար, այլեւ իր իսկ շահերից մեկնելով Անկարան այն օգտագործում է ժխտողականության քաղաքականության շրջանակներում հայերի կողմից իր կրտսեր եղբոր դեմ գործադրված «ցեղասպանությունը» տարածելով:
Խոջալուի միջազգայնացման նկրտումների դեմ պայքարելու համար հայկական աշխարհը չեզոքացման քարոզչաքաղաքական գործողություններն ու հանրային կարծիքը ճիշտ ուղղությամբ կողմնորոշելու միտված աշխատանքները պիտի համադրի Ստեփանակերտի հետ. ոչ միայն տեսանյութեր, արխիվներ շրջանառության մեջ դնելով եւ հասանելի դարձնելով հեղինակավոր միջազգային կառույցներին թե լրատվամիջոցներին, այլ նաեւ քաղաքական լոբբիստական աշխատանքները համակարգելով:
Անկարան նախապայմանային իր քաղաքականությունում հայ-թուրքական հարաբերությունների զարգացման գործընթացն ու արցախյան տագնապի լուծման բանակցությունները փոխկապակցում է:
Փոխկապակցություն կա՛ այո՛, երկու թղթածրարների միջեւ, սակայն հայկական դիտակետի տարբերակով: Հայության ինքնորոշման եւ պատմական իրավունքների վերականգնումը համազգային առաջադրանք է հռչակագրով ամրագրված: Իսկ 100-ամյակի առիթով Ստեփանակերտում կանգնելիք հուշակոթող-զանգակատունը լավագույնս խորհրդանշում է հայության իրավունքների փոխկապակցված ամբողջականությունը:
3.ՍՓՅՈՒՌՔ
Սփյուռքյան զանազան միջավայրերում 100-ամյակի հետ կապված աշխատանքներն ու մանավանդ քաղաքական ձեռքբերումները գլխավոր երկու գործոն ունեն: Նախ, իհարկե, տեղի համայնքների կազմակերպվածության եւ քաղաքական աշխուժության փաստը. վերջին շրջանում հայկական գործոնին կներառվի նաեւ պետականության մասնակցությունը կամ ավելի ճիշտ հատկապես Հայաստանի Հանրապետության դեսպանությունների եւ Հայ դատի հանձնախմբերի համատեղ աշխատանքի արդյունավետությունը: Եւ երկրորդ` տվյալ պետության եւ Անկարայի միջեւ հարաբերությունների ներկա իրավիճակը:
Երկու հատկանշական օրինակ կարող է բացատրական լինել երկրորդ տեսության աշխատելու տրամաբանության առումով:
Կահիրե -Անկարա հարաբերությունների ելեւէջները, «Մուսուլման եղբայրների» դեմ իրականացված իշխանափոխության բերած ամբողջովին նոր պահվածքը Թուրքիայի իշխանությունների նկատմամբ եւ լարված հարաբերությունների իրավիճակը շատ արագ հրապարակ բերեցին Հայոց ցեղասպանության մասին եգիպտացի քաղաքական եւ պետական գործիչների աննախընթաց բարձրաձայնումների շղթան: Հարթությունը քարոզչաքաղաքական էր. Ցեղասպանությունը լուսաբանվեց միլիոնավոր համրանքների հասնող զանգվածների Եգիպտոսի ամենից հսկա լսարանները ունեցող լրատվամիջոցների կողմից: Սակայն հարցը չմտավ իրավական ընթացակարգ: Պարզ էր, որ ուղերձը Անկարային էր` ասելու համար, որ Կահիրեն իր զինանոցում պահում է ցեղասպանությունը ճանաչելու սպառնալիքը: Պատահական չէր կարող լինել Ցեղասպանության վերաբերյալ եգիպտական արխիվների հրկիզումը: Եգիպտոսի օրինակը վերլուծական դիտակետեր է պահանջում եւ այդ առումով էլ հատկանշական է` նկատի ունենալով տարածաշրջանի իրադարձությունները, եւ Կահիրեի ճիգը պահպանելու արաբական աշխարհում գլխավոր խաղացողի հանգամանքը:
Բոլորովին այլ պայմաններ եւ այլ յուրահատկություններ է ներկայացնում Հարավային Ամերիկան, ուր իրար հաջորդեցին Ցեղասպանության ճանաչման բանաձեւերի որդեգրումը. Դրանցից Պարագվայը նույնիսկ շեշտեց հայոց հայրենազրկման փաստը եւ իրավունքների վերականգնման անհրաժեշտությունը: Մինչ Ուրուգվայը սկսեց բարձրաձայնել ժողովուրդների ինքնորոշման իրավունքի հարգման հրամայականը եւ նախախորհրդային Հայաստանի վերահսկած սահմանների վերահաստատման գաղափարը: Գաղափարական ենթահողին առընթեր անպայման պետք է նկատի ունենալ տարածաշրջանային երկրների ոչ լայնածավալ չափերով առեւտրատնտեսական գործառնությունների բացակայությունը տարածաշրջանում: Պետք չէ անտեսել նաեւ Փերինչեքի ղեկավարած ջոկատի գործուղումը շրջան` Ցեղասպանության հերքման առաքելությամբ:
Փերինչեքի նման այլ դատեր եւս կարող են զբաղեցնել հայկական կողմին: Մինչ, Թուրքիան կարող է այլ դատական հայցերի յուրահատուկ բավարարումներ տալ` անհատական հատուցումների դուռ բացելով եւ անուղղակիորեն մղելով վերապրողների ժառանգորդներին իրավունքների վերականգնման անձնական նախաձեռնություններ առնելու: Սա մտածելու տեղիք է տալիս Դավութողլուի նշանավոր հայտարարության մասին «հայկական Սփյուռքը մեր սփյուռքն է», որին կհետեւի «հրամմեցեք մեր եւ ձեր բնօրրանը»: Ուրեմն, Սփյուռքը նման հրավերներին ընդառաջել-չընդառաջելու հարկադրանքի առջեւ կարող է հայտնվել։
Արդեն հայտարարված է Անկարայի ղեկավարների կողմից, որ ձեռնարկվելու է սփյուռքյան տարբեր շրջանակների հետ երկխոսություն սկսելու ծրագիրը: Գալիպոլիի հակաքայլը կարող է դուրս գալ Թուրքիայի սահմաններից եւ ընդգրկել այն երկրները, ուր
թուրքական համայնք գոյություն ունի: Սփյուռքը եւս այս հակաքայլերի կամ նույնիսկ հակացույցերի փաստերի հետ վերաբերելու խնդիր կարող է դիմագրավել:
Մինչ սփյուռքյան տարբեր քաղաքներում ցեղասպանության հիշատակի թանգարանների հաստատումները թափ են հավաքում, Ցեղասպանության ճանաչման ու դատապարտման բանաձեւերը սկսել են արծարծել նաեւ տարածքային կորուստների հիմնախնդիրը:
Անկարան, եթե մի կողմից Երեւանի հետ հարաբերությունների բնականոնացման համար նախապայմանային քաղաքականության տարբեր խաբկանքի գործողություններ պիտի կազմակերպի, մյուս կողմից Սփյուռքի հետ խոսելու, հայկական կողմում պառակտման փորձեր սերմանելու աշխույժ վարքագիծ պիտի դրսեւորի:
Սփյուռքի զգոնությունը ավելի քան հրամայական անհրաժեշտություն է` նման ծուղակներում չներքաշվելու: Ոչ միայն համասփյուռքյան միանշանակ պահվածքի խնդիր կա այստեղ, այլ թուրքական կողմի հետ որեւէ հարաբերություն մշակելու համար ներհամահայկական (Հայաստանի Հանրապետություն — Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն — Սփյուռք) անհրաժեշտ քննարկումների կայացման:
Ճանաչումից հատուցում կարգախոսը եւ հատկապես դրա իրավական բաժինը գործնական դրսեւորումներ ունենալու հարկադրանքի առջեւ է:
4.ԱՇԽԱՐՀԱՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐ
Հայկական աշխարհի տարբեր միջավայրերում Հայոց ցեղասպանության 100-ամյակի նշումների բովանդակային բաժնում նկատվում է արդեն գաղափարախոսական առանցքային նույնություն: Տարողությունների եւ նշման եղանակների տարբերությունները չեն ստվերում այն, ինչ որ իբրեւ առարկայացող պահանջատիրություն համատարած է հայության մոտ: Պահանջների իրավականացման գործընթացը կմեկնարկի 100-ամյակին: Սա արդեն համահայկական հռչակագրի ճշտած սկզբունքներին հենած կապահովի իր ընթացակարգը:Նախորդ բաժիններում արծարծեցինք արդեն սպասվող քաղաքական այն գործընթացները, որոնց դեմ հանդիման Ցեղասպանության արծարծման ռազմավարական մոտեցումները կարող են խնդիրներ դիմագրավել կամ բարենպաստ հանգրվաններ օգտագործել:
Աշխարհաքաղաքական օրակարգերը այս օրերին ստացել են արագընթաց, կտրուկ եւ հանկարծակիության գործոնի թողած ազդեցության տակ հարափոփոխության իրավիճակ: Հայկական գործոնի դիտակետով երկու տարածաշրջանի օրինակները այս առումով կարող են քաղաքական խորհրդածությունների անսահման դռներ բացել: Նախկին խորհրդային հանրապետությունների, Կովկասի հատկապես եւ միջին
արեւելան տարածաշրջանում արձանագրվող իրադարձությունների ահագնացումը խոսում են տարածքների ժողովրդագրական պատկերների դիմաշրջման, ցեղային զտումներով իրականացվող այլ շրջանների ամայացման եւ այս բոլորի իբրեւ հետեւություն նոր երկրների ու պետությունների ձեւավորման, նոր սահմանագծումների իրականացման:
Այս բոլորի մեջ հավանաբար ամենից ավելի հայկական հիմնահարցերի հետ կապվածը Քուրդիստանի գեթ իրողական սահմանների ուրվագծումն է: Հատուկ վերլուծական կանխատեսումներ անելու կաիրք չկա եզրակացնելու համար, որ քրդական գործոնը կամ Քուրդիստանի ստեղծումը աշխարհաքաղաքական օրակարգ է: Սա նշանակում է, որ Անկարայի համար թիվ 1 գերխնդիր նկատվող այս իրականությունը հայտնվել է գերտերությունների ուշադրության կիզակետում: Իրաքյան Քուրդիստանը կամ Սիրիայի քրդական իրողապես ինքնավար շրջանները քրդերի առաջադրած Քուրդիստանի վերջնական սահմանները չեն: Հիմնականը Թուրքիայի այսօրվա սահմաններից ներս ընկած տարածքներն են:
Թե` քրդերի կողմից առաջադրված այդ տարածքների ներառումը Քուրդիստանի աշխարհաքաղաքական տնօրինումների մաս է կազմում, դժվար է հաստատել: Պետք չէ անտեսել սակայն, Պենտագոնի վերլուծական բաժանմունքի հրապարակած կանխատեսումը` առաջիկա քսան տարիների ընթացքում Թուրքիայի մասնատումը ընդգծող: Մինչ, ամերիկյան տարբեր կայքեր տարածաշրջանի նոր քարտեզների հրապարակման ընթացքում դեպի Սեւ ծով հասնող ընդլայնված սահմաններ էին տրամադրում Հայաստանի Հանրապետությանը:
Այս նկատառումները հայկական կողմին մղում են ամբողջացնելու պահանջների իրավականացման տանող թղթածրարը: Սեւրն ու Վիլսոնյան իրավարար վճիռը ոչ միայն Հռչակագրում նշված հղման կետեր են, այլ նաեւ Հայաստանի Հանրապետության պետական պաշտոնատարների կողմից պատեհ առիթներով հիշեցվող փաստաթղթեր: Ըստ երեւույթին նաեւ ոչ միայն հայկական շրջանակներն են սկսել հիշել այս մասին:
Ինքնության խնդիրների ալիքավորումը սպառնալիք է Թուրքիայի տարածքային ամբողջականությանը: Եւ պատահական չէ, որ պաշտոնական թե անպաշտոն աշխարհաքաղաքական կենտրոնները տարբեր առիթներով արծարծում են այս խնդիրները` Քուրդիստանը, Թուրքիայի մասնատման հավանականությունը, տարածաշրջանի նոր քարտեզները:
Հայկական կողմն այս գործընթացներին հետեւելու եւ պատրաստ լինելու խնդիր ունի:Իսկ ներազգային իմաստով՝ Ցեղասպանության թղթածրարի ընկալման հիմնահարց:
Այսպես. Հայոց Ցեղասպանության 100-ամյակի նշումների ավարտին, համայն հայությունը պիտի նախապատրաստվի նշելու Հայաստանի Առաջին Հանրապետության հիմնադրության 100-ամյակը: Երեք տարի բաժանում են երկու հարյուրամյակները: Սա
նշանակում է, որ Ցեղասպանությունից միայն երեք տարի հետո, միեւնույն թուրքական ուժերը Արեւմտահայաստանը ամայացնելուց եւ արեւմտահայությունը բնաջնջելուց հետո սպառնում էին ամայացնել Արեւելահայաստանն ու նույն ճակատագրին ենթարկել հայության մնացորդներին: Հայկական կողմը ձախողեցրեց համընդհանուր ցեղասպանական քաղաքականությունը: Այսօրվա Հայաստանի Հանրապետությունը իրավական ժառանգորդն է Ցեղասպանական համընդհանուր քաղաքականությունը ձախողած եւ Հանրապետություն կերտած անկախության սերնդի:
Մեր ընդհանուր պահանջատիրության շրջանակում ընդգծելի է ի մասնավորի այն հանգամանքը, որ Առաջին Հանրապետության 71.000 քառակուսի կիլոմետրից մի մեծ բաժին բռնազավթվել է 1920 թվականի աշնանը՝ թուրքական նոր ներխուժման ժամանակ: Իրավական տեսանկյունից ցայսօր բաց է մնում Կարսի մարզի ու Արդահանի նահանգի այդ տարածքների ապօրինի խլման հանգամանքը: Եւ երբ թուրքերը ցույց են տալիս իրենց մեծ հետաքրքրությունը, Հայաստանի կողմից Թուրքիայի տարածքային ամբողջականության ճանաչման հարցում այս խնդրի մեջ իր հատուկ տեղն ունի Հանրապետության տարածքների ապօրինի անեքսիան օրինականացնելու պարագան: Ի դեպ, ՀՀ նախագահի առաջարկով, ցեղասպանության հետեւանքների վերացման խնդրի ուսումնասիրության նկատառումով հայ իրավաբանների միջազգային խումբ ստեղծելու առիթով, այն օրերի գլխավոր դատախազը եւս խոսեց հայկական տարածքների անեքսիայի մասին: Իսկ այդ շեշտադրմամբ խոսքը վերաբերում է մասնավորապես հենց Առաջին Հանրապետությանը: Նշանակում է, որ Հանրապետության ստեղծման 100-ամյակի առիթով հարկ է պատրաստվել եւ հիմնավորված շեշտադրմամբ, օրին, առանձին արծարծման նյութ դարձնել կոնկրետ այս խնդիրը:
Այսօրվա Հայաստանի հզորացումը ամենաազդու եւ ամենաուժեղ պատասխանն է Ցեղասպանությանը: Հզոր հայրենիքը միայն կարող է առավելություններ քաղել աշխարհաքաղաքական գործընթացների ստեղծելի բարենպաստ պայմաններից: Մեր գերխնդիրն ու համար առաջին նպատակը` հայրենատիրական գիտակցական մոտեցումով եւ առաջնային օրակարգով` Հայաստանի Հանրապետության հզորացումն է:
Շահան Գանտահարյան
«Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Եվրոպական հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների հարցերով հանձնակատար Յոհաննես Հանին:
Հանրապետության Նախագահը եվրոպացի գործընկերների հետ շարունակական երկխոսությունը և բարձրաստիճան փոխայցելությունները լավ հնարավորություն է համարել Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունների զարգացման հեռանկարները քննարկելու, երկուստեք հուզող հարցերի շուրջ մտքեր փոխանակելու համար: Այս համատեքստում Սերժ Սարգսյանը ողջունել է հանձնակատար Յոհաննես Հանի այցելությունը մեր երկիր:
Հանձնակատար Յոհաննես Հանն ընդգծել է, որ մեծապես գնահատում է Հայաստանի և եվրոպական գործընկերների միջև ընթացող երկխոսությունն ու համագործակցությունը: Նա նշել է, որ այժմ վերանայվում է Եվրոպական հարևանության քաղաքականության հայեցակարգը, որի սկզբունքների շուրջ տեսակետների ակտիվ փոխանակում է իրականացվում: Այդպիսի կարևոր սկզբունքներից մեկը, ըստ հանձնակատար Հանի, այն է, որ հարևանության քաղաքականության յուրաքանչյուր գործընկերոջ հետ ԵՄ-ն պետք է ունենա անհատական մոտեցում՝ հասկանալով և հարգելով համագործակցության վերաբերյալ տվյալ երկրի պատկերացումներն ու մոտեցումները:
Նախագահ Սերժ Սարգսյանը Եվրոպական հարևանության քաղաքականության շրջանակներում համագործակցությունը օգտակար է համարել Հայաստանում բարեփոխումների խթանման տեսանկյունից և շնորհակալություն հայտնել եվրոպական բոլոր կառույցներին՝ այս հարցում մինչ այժմ մեր երկրին ցուցաբերած օժանդակության համար:
Յոհաննես Հանը նշել է, թե ԵՄ Արևելյան գործընկերության շրջանակներում նախորդ փուլի բանակցությունները վատնված ջանքեր չէին, և անկախ հետագա զարգացումներից, դրանք օգտակար էին ակնկալիքներն ու սահմանված չափանիշները, նաև եվրոպական շուկայում մրցունակ լինելու հնարավորությունները պատկերացնելու առումով:
Հանդիպմանը Նախագահ Սերժ Սարգսյանը և հանձնակատար Յոհաննես Հանը մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային խնդիրների ու մարտահրավերների, ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի վերջին զարգացումների շուրջ:
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը և Եվրոպական հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների հարցերով ԵՄ հանձնակատար Յոհաննես Հաանն այսօր այցելել են Երևանի տարածաշրջանային թիվ 1 պետական քոլեջ, որը ԵՄ աջակցությամբ վերանորոգված և վերազինված 12 քոլեջներից մեկն է Հայաստանում: Նախարարը և հանձնակատարը շրջել են լսարաններում և արհեստանոցներում, ծանոթացել ուսումնական գործընթացին, զրուցել ուսանողների և դասախոսների հետ:Եվրահանձնակատարին, մասնավորպապես, հետաքրքրել է քոլեջում ուսուցման տևողության, մասնագիտությունների ընտրության, ուսուցմանը զուհագեռ աշխատելու հնարավորության, ինչպես նաև կրթություն-աշխատաշուկա կապերին վերաբերող հարցեր:
Լրագրողների հետ զրույցում նախարար Արմեն Աշոտյանը նշել է, որ ԵՄ աջակցությամբ իրականացվող միջին մասնագիտական կրթության ոլորտի բարեփոխումների ծրագիրը մեկնարկել է տարիներ առաջ: «Ծրագրում ընդգրկվել է հանրապետության 12 ուսումնական հաստատություն, որոնք ամբողջությամբ վերակառուցվել են, վերազինվել նոր մասնագիտական սարքավորումներով, վերանայվել են կրթական ծրագրերը, ավելացել է պետական պատվերը, որի արդյունքում ուսանողության թիվը կոնկրետ այս քոլեջում վերջին տարիներին կրկնապատկվել է` հասնելով 500-ի: Նախնական և միջին մասնագիտական կրթության ոլորտում բարեփոխումները շատ կարևոր են, որովհետև տարիներ շարունակ այս ոլորտը ստվերված է եղել հանրակրթության և բարձրագույն կրթության ոլորտների կողքին: Ներկայումս առկա է աճող հետաքրքրություն ոլորտի նկատմամբ: ԵՄ-ի հետ համատեղ ծրագիրը թույլ տվեց մեկնարկել բարեփոխումների այս կարևորագույն գործընթացը, որի արդյունքում մենք ունենք նաև այլ միջազգային գործընկերներ»,-նշել է նախարարը` տեղեկացնելով, որ ԵՄ-ի հետ ներկայումս մենարկում է նոր ծրագիր, որը վերաբերելու է գյուղատնտեսական ոլորտի մասնագիտություններով կրթությանը: «Գյուղատնտեսական բնույթի ուսումնարաններն ու քոլեջները մարզերում վերակառուցվելու են և վերազինվելու, ավելի մեծ թվով պետպատվերի տեղեր են ստանալու այն կրթական հաստատությունները, որոնք մատուցում են աշխատաշուկայում պահանջված կրթական ծառայություններ: Հուսանք, որ այս ծրագիրը նույնքան հաջողված կլինի: Ուրախ եմ, որ ԵՄ-ի հետ հարաբերությունների օրակարգում կրթական հարցերը դիտարկվում են` որպես առաջնահերթություններից մեկը:
Իրականում կրթությունն այն շնորհակալ ոլորտներից է, որտեղ ներդրումներն իրենց արդյունքները տալիս են ոչ միայն վերանորոգման և սարքավորումների տեսքով. ամենատպավորիչ արդյունքը մարդիկ են, ովքեր գալիս են այս ամենի շնորհիվ սովորելու: Մնացած ամեն ինչը նախապայման է: Մեր կրթական համակարգն իրականում համապատասխանում է եվրոպական կրթական չափանիշներին, և մեր միջազգային գործընկերները ևս փաստում են, որ Հայաստանում բարեփոխումները մեծ ծավալով են իրականացվել, որի արդյունքում կառուցվածքային և որոշ դեպքերում նաև բովանդակային առումով մենք շատ ենք մոտեցել եվրոպական ստանդարտներին»,-նշել է նախարարը` ընդգծելով, որ ԵՄ հանձնակատար Յոհաննես Հաանը ևս տպավորված է այդ արդյունքներից:
Բազմաթիվ քաղաքական և ոչ քաղաքական գործիչներից ես այս տարիների ընթացքում լսել եմ՝ «մենք ուժեղ ենք, մենք հզոր ենք»։ Բայց իրականում Հայաստանում ոչ ոք քաղաքականապես հզոր չէ: Ես այդ «հզորությունը» այլ կերպ եմ հասկանում: Ուժեղ է նա, ով ունի հասարակության յուրահատուկ աջակցությունը: «Յուրահատուկ» ասելով՝ ես նկատի ունեմ, որ այդ աջակցությունը՝ ա/ գնված չէ փողով, բ/ հիմնված չէ ուժային և վարչական լծակների վրա, գ/ հիմնված չէ անձի պաշտամունքի վրա, դ/ առաջացած չէ «ուղեղների լվացումից», ե/ խարսխված չէ բացասական սպասելիքների վրա՝ «թող ով ուզում է լինի, միայն թե Պողոսը չլինի»: Որովհետև փողն այսօր կարող է բաժանվել, վաղը չբաժանվել, գեներալները կարող են դավաճանել, կուռքը այսօր հերոս է, վաղը՝ հակահերոս…
Մարդը կարող է ուժեղ լինել ոչ թե փողով կամ սվիններով, այլ միայն գաղափարով, համոզմունքներով, սկզբունքներով, այսինքն՝ այնպիսի բաներով, որոնք ոչ ոք ոչ մի պարագայում չի կարողանա նրանից խլել կամ սպառնալ, որ կխլի: Կարելի է ուժեղ լինել՝ չնստելով որևէ գահի և չառաջնորդելով զանգվածներին: Կարելի է ուժեղ լինել և դղյակում, և խրճիթում, և հատկապես վանականի խցում: Ուժեղ լինել ամենաժողովրդավարական երկրում և համակենտրոնացման ճամբարում: Ամեն ինչ կախված է ինքնագիտակցությունից:
Առավոտ
Խմբագրական
Ի տարբերություն Ադրբեջանի, Հայաստանը Եվրանեսթում խաղաղություն է քարոզում: Այս մասին, այսօր՝ մարտի 17-ին, Երեւանում, «Եվրանեսթ» ԽՎ 4-րդ լիագումար նիստում իր ելույթում նշել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը:
Ցանկանում եմ ընդգծել, որ մենք չենք պատրաստվում այս հարթակը վերածել քարոզչության կամ ժողովուրդների միջեւ թշնամանք սերմանելու միջոցի, ինչպես դա տեղի ունեցավ Ադրբեջանում, այլ փորձում ենք վեհաժողովի ընձեռած հնարավորությունները լավագույնս ծառայեցնել մեր ժողովուրդների խաղաղ գոյակցության եւ համագործակցության ընդլայնման գործին: Ասածիս վկայությունն է հայկական պատվիրակությունների ակտիվ մասնակցությունը Ադրբեջանում կայացած բազմաթիվ միջոցառումներին, ներառյալ՝ 2012 թվականի Բաքվի լիագումար նիստին:
Ցավում եմ, որ ադրբեջանական կողմն ընդառաջ չի գնում մեր կառուցողական երկխոսության հաստատմանն ուղղված քայլերին»,-հայտարարել է ՀՀ նախագահը:
Նրա խոսքով՝ առավել մտահոգիչ է սակայն, որ մեր հարեւան պետությունը ապակառուցողական եւ առավելապաշտական կեցվածք է դրսեւորում ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման բուն գործընթացում՝ հետ կանգնելով արդեն իսկ ձեռք բերված պայմանավորվածություններից, հետեւողականորեն փորձելով կամ փոխել Մինսկի խմբի համանախագահության ձեւաչափը, կամ էլ առաջ մղել պայմանագրի շուրջ բանակցությունների գաղափարը՝ առանց համաձայնության գալու հիմնարար սկզբունքների շուրջ:
«Մի բան պարզ է, որ խնդրի լուծման բանալին գտնվում է ոչ թե Փարիզում, Մոսկվայում կամ Վաշինգտոնում, այլ՝ Բաքվում, Ստեփանակերտում եւ Երեւանում: Մինչդեռ Ադրբեջանը մտացածին պատրվակներ է գտնում համանախագահողների առաջարկած սկզբունքների հիման վրա կարգավորումից խուսափելու նպատակով:
Կարծում եմ՝ անհրաժեշտ է միջազգային հանրության, եվրոպական կառույցների աներկբա գնահատականը այդ երկրի նման գործելակերպին:
Անկախ Ադրբեջանի անիրատեսական պահանջներից եւ շփման գծում իրականացվող պարբերական սադրանքներից՝ Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի: Միջազգային հանրության մոտեցումը, հատկապես վերջին տարիներին, այն է, որ եվրոպական ու համամարդկային արժեքների վրա հիմնված` ժողովուրդների ազատ կամարտահայտությունն ու ինքնորոշման իրավունքը այլընտրանք չունեն: Լեռնային Ղարաբաղի ժողովրդի կողմից եւս այդ իրավունքի ազատ իրականացումն է, որ կարող է հանգեցնել այս հարցի համապարփակ լուծմանը: Այդ մոտեցումն է ընկած նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահողների առաջարկությունների հիմքում»,-ընդգծել է Սերժ Սարգսյանը:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի բյուրոյի անդամներին, ովքեր Հայաստան են ժամանել մարտի 16-18-ը Երևանում անցկացվող «Եվրանեսթ»-ի հերթական՝ չորրորդ լիագումար նիստի աշխատանքներին մասնակցելու նպատակով:
Նախագահը «Եվրանեսթ»-ի երևանյան նիստը լավ առիթ է համարել անկաշկանդ քննարկումների և մտքերի փոխանակման, գործընկեր երկրների հասարակություններին հուզող հարցերի վերաբերյալ տեսակետների հայտնման համար: Նշելով, որ դեռևս 2012թ. Երևանում հյուրընկալվել է «Եվրանեսթ»-ի Սոցիալական, կրթության, մշակույթի և քաղաքացիական հասարակության հարցերով ենթակոմիտեի նիստը, որի աշխատանքները արդյունավետ էին, Հանրապետության Նախագահը հույս է հայտնել, որ խորհրդարանական վեհաժողովի ընթացիկ լիագումար նիստը ևս արդյունավետ կլինի, և օրակարգում ընդգրկված հարցերի շուրջ խորհրդարանական ձևաչափով ընթացող քննարկումներն ու ընդունվելիք բանաձևերը կնպաստեն Եվրոպական միության և գործընկեր երկրների միջև հարաբերությունների ամրապնդմանը: Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ կառուցողական և արդյունավետ քննարկումների համար կան բոլոր նախադրյալները:
«Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի բյուրոյի անդամները շնորհակալություն են հայտնել Նախագահ Սերժ Սարգսյանին ընդունելության համար և գոհունակությամբ խոսել անցած երկու օրերի ընթացքում ՀՀ ԱԺ-ում իրենց աշխատանքի արդյունքների մասին, անդրադարձել նաև օրակարգի շրջանակներում նախատեսված հետագա քննարկումների թեմաներին:
Հանդիպմանն անդրադարձ է եղել Հայաստան-Եվրամիություն համագործակցությանն ու հարաբերությունների զարգացման հեռանկարին, այդ հարցում «Եվրանեսթ»-ի ուրույն տեղին ու դերին: Զրուցակիցները հույս են հայտնել, որ երևանյան խորհրդարանական հանդիպումները կարևոր հանգրվան կդառնան Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների զարգացման համար:
Հյուրերի խնդրանքով Սերժ Սարգսյանն անդրադարձել է Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններին, Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու՝ մեր երկրի որոշման հիմքում ընկած գործոններին, Հայաստան-Թուրքիա հարաբերություններին, ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների հետ Հայաստանի ջանքերին, տարածաշրջանի խնդիրներին ու մարտահրավերներին, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ 2015 թվականի ընթացքում Հայաստանում և արտերկրում նախատեսված ոգեկոչման միջոցառումներին ու դրանց խորհրդին: Սերժ Սարգսյանը պատասխանել է նաև այս և այլ թեմաներով «Եվրանեսթ»-ի բյուրոյի անդամներին հետաքրքրող հարցերին:
Կոնկրետ սահմանադրական փոփոխությունների հետ կապված կա կուսակցությունների պահվածքի երկու տարբերակ, ա/ մասնակցել քննարկումներին և փորձել կորզել առավելագույնը, որը համապատասխանում է տվյալ կուսակցության պատկերացումներին, բ/ չմասնակցել քննարկումներին, չունենալ պատկերացումներ, տեսլականներ և համառորեն կրկնել «ռեժիմի հեռացման» 20 տարվա պահանջը, որն, ըստ երևույթին, ևս 20 տարի էլ կունենա գործնական նույն հետևանքները, ինչ որ Դաշնակցության «հողային պահանջատիրությունը»: Առաջին մոտեցման դեպքում հնարավոր է հասնել, օրինակ, Ընտրական օրենսգրքի բարեփոխմանը, ընդդիմությանը օրենսդրական մակարդակով լծակներ տրամադրելուն և այլն: Երկրորդ մոտեցման արդյունավետությունը զրոյական է՝ գուցե մի քանի տասնյակ մարդու կողմից «սկզբունքայնության» գնահատումը:
Բայց առաջին մոտեցման դեպքում էլ արդյունավետությունը կարող է բարձր չլինել, եթե կուսակցությունները սկզբում իրենց ներսում, իսկ այնուհետև իրար հետ խորհրդակցելով՝ չհասնեն համաձայնության, թե ինչ են նրանք ուզում և ինչ են նրանք իշխանությունից պահանջում սահմանադրական փոփոխությունների առումով: Եթե նրանք տարբեր բաներ պահանջեն, ապա իշխանությունը ոչ մի «բարեփոխական» քայլ չի անի:
Առավոտ
Խմբագրական
Ապրիլի 10-13-ը Հայաստան են ժամանելու թուրք քրիստոնյաներ, որոնք Ստամբուլում և այլ քաղաքներում գործող բողոքական եկեղեցու ներկայացուցիչներ են: Նրանք գալիս են իրենց ազգի անունից ներողություն խնդրելու հայ ժողովրդից 15 թվին կատարվածի համար, նպաստելու ատելության կամուրջներն այրելուն և համատեղ աղոթք անելու:
Ի դեպ. Ցեղասպանության 100-ամյակի պետական հանձնաժողովում Հայ առաքելական եկեղեցու ներկայացուցիչների, կաթողիկոսների կողքին ներառված է նաև բողոքական եկեղեցու՝ հայ ավետարանական եկեղեցիների համաշխարհային խորհրդի նախագահը՝ որպես կրոնական հանդուրժողականության «ակտ»:
Հրապարակ
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Եվրոպական ներդրումային բանկի փոխնախագահ Վիլհելմ Մոլտերերին: Հանդիպմանը ներկա է եղել նաև ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար Տրայան Հրիսթեան:
Ողջունելով հյուրերին կառավարությունում՝ Հովիկ Աբրահամյանը կարևորել է Հայաստանի ու ԵՄ-ի միջև համագործակցությունը և նշել, որ մեր երկիրը պատրաստակամ է առաջ մղելու Եվրամիության հետ փոխգործակցությունը բարեփոխումների խթանման, արդյունավետ կառավարման, ժողովրդավարության, մարդու իրավունքների, տնտեսական համագործակցության և այլ բնագավառներում:
ՀՀ կառավարության ղեկավարը բարձր է գնահատել ենթակառուցվածքների զարգացման և փոքր ու միջին ձեռներեցության աջակցության ոլորտներում Եվրոպական ներդրումային բանկի կողմից հատկացված ֆինանսական աջակցությունը: Հովիկ Աբրահամյանը կարևորել է բանկի կողմից, հատկապես, տրանսպորտային և էներգետիկ ոլորտներում ֆինանսավորվող ծրագրերը՝ Արևելյան գործընկերության երկրների ենթակառուցվածքները ԵՄ-ի Տրանս-եվրոպական ցանցերին փոխկապակցելու նպատակով: Կարևորվել են նաև բանկի կողմից համաֆինանսավորվող «Հյուսիս-հարավ» ճանապարհային միջանցք» և «Կովկասյան էլեկտրահաղորդման ցանց» ծրագրերի իրականացումը:
Եվրոպական ներդրումային բանկի փոխնախագահ Վիլհելմ Մոլտերերը, շնորհակալություն հայտնելով վարչապետին ընդունելության համար, ընդգծել է, որ ԵՆԲ-ի համագործակցությունը ՀՀ կառավարության հետ հասել է տպավորիչ մակարդակի: Պարոն Մոլտերերը շեշտել է, որ Եվրոպական ներդրումային բանկը շահագրgռված է ավելացնելու իր գործունեության ծավալները և մակարդակը Հայաստանում: Վիլհելմ Մոլտերերը նշել է, որ ԵՆԲ-ի առաջնայնությունները լիովին համահունչ են ՀՀ կառավարության գերակայություններին և ավելացրել, որ բանկը պատրաստ է շարունակելու օժանդակությունը Հայաստանի փոքր ու միջին բիզնեսի զարգացմանը, ընդլայնելու փոխգործակցությունը ենթակառուցվածքների, էներգետիկայի, գյուղատնտեսության և զբոսաշրջության բնագավառներում:
Երկուստեք կարևորվել է նաև ԵՆԲ-ի ներդրումը բազմաբանկային (ՎԶԵԲ, ԱԶԲ, KfW, ԵՄ-ի հարևանության ներդրումային հիմնադրամ) համաֆինանսավորման ծրագրերի արդյունավետ իրականացման գործում: Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են համատեղ ծրագրերի իրականացմանն առնչվող մի շարք այլ հարցեր:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.