23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Արցախի հերոս, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանը այսօր՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսելով հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցող իրադարձությունների մասին, ասաց, որ լայնածավալ սադրանքներ այս տարվա ընթացքում լինելու են:
«Քանի որ այս տարվա ընթացքում մենք նշում ենք Ցեղասպանության հարյուրամյակը, և ինչպես հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Չավուշօղլուն, իրենք ապրիլի 24-ին պատրաստվում են երեք ուղղություններով՝ մշակութային, քարոզչական, դիվանագիտական»,- ասաց Արկադի Տեր-Թադևոսյանը՝ նշելով, որ ռազմական ուղղությունը Թուրքիան թողել է Ադրբեջանին:
Դրա համար էլ, ըստ գեներալ-մայորի, 2015-ի սկզբից լարվածությունն աճել է և շարունակելու է աճել. «Պատերազմ չի լինի, բայց խոշոր պրովոկացիաներ կլինեն: Դրա համար մենք պետք է օգնենք՝ կանգնեցնելու այդ պրովոկացիները»։
Արկադի Տեր-Թադևոսյանը կարծում է, որ ապրիլի 24-ին ընդառաջ սահմանային սադրանքները լինելու են ոչ թե մեկ կամ երկու, այլ լինելու են բազմաթիվ ուղղություններով, այդ թվում խաղաղ բնակչության վրա կլինեն կրակոցներ:
«Նրանք փորձում են գտնել մեր թույլ կողմը և խոցել մեր պետական սահմանները: Կարծում եմ, որ ապրիլի վերջին թուրքերը կդադարեցնեն այդ գործողությունները»,- ասաց Արցախի հերոսը՝ ավելացնելով, որ ադրբեջանցիները ներկա պահին հաջողությունների հասնելու հնարավորություններ չունեն:
Պատասխանելով լրագրողի հարցին, թե ադրբեջանցիները դիվերսիոն գործողություններ են իրականացնում, բայց մեծ հաշվով ռազմավարական նշանակության խնդիր իրենց համար չեն լուծում. իրականում ավելի լուրջ գործողությունների գնալու դեպքում ինչպիսի՞ կորուստների մասին կարող է խոսք լինել, Արկադի Տեր-Թադևոսյանը պատասխանեց.«Հաշվի առնելով երկու կողմերի արսենալը, ապա երկու կողմերից էր մարդկային լուրջ կորուստներ կլինեն, բայց եթե աշխարհագրական տեսանկյունից նայենք, ապա Արցախի ուղղությամբ հարյուր «սնարյադը» ավելի քիչ արդյունավետ կլինի, քան եթե Արցախի կողմից տասը «սնարյադ» Ադրբեջանի ուղղությամբ կլինի»:
tert.am
Այն, որ մարտի 20-ին Աստանայում Պուտինը, Նազարբաևը և Լուկաշենկոն հանդիպել են առանց Հայաստանի նախագահի, և այն, որ այդ հանդիպումից հետո Պուտինը խոսել է ԵՏՄ-ում միասնական տարադրամի գաղափարի մասին, առիթ է տվել մեր մեկնաբաններին ենթադրելու, որ Հայաստանին ԵՏՄ–ից «հեռացնում են»: Անձամբ ես երկու ձեռքով կողմ կլինեի, եթե մեզ «հեռացնեին», բայց, ինձ թվում է՝ այս մեկնաբանությունները չափից դուրս մակերեսային են:
Անհերքելի փաստ է, որ Հայաստանն այդ միության մեջ ավելի փոքր կշիռ ունի, քան վերոհիշյալ երեք երկրները, որոնք կազմում են, Լուկաշենկոյի խոսքերով, ԵՏՄ առանցքը: Եթե Գերմանիայի և Ֆրանսիայի ղեկավարները հանդիպեն և, ի թիվս այլ հարցերի, քննարկեն նաև ԵՄ խնդիրները, ու այդ հանդիպմանը չհրավիրեն, ասենք, Էստոնիային, դա, ինձ թվում է, էստոնացիներին այնքան էլ չէր բարդույթավորի: Կարևոր է, որ ԵՄ պաշտոնական կառույցներին և պաշտոնական միջոցառումներին Էստոնիան ներկայացված է հավասար հիմունքներով: ԵՏՄ-ում այդ «հիմունքներն», իմ կարծիքով, այնքան էլ հավասար չեն, բայց բոլոր դեպքերում Աստանայում ԵՏՄ պաշտոնական միջոցառում չէր և ընկնել փոքր ազգի բարդույթների մեջ՝ չարժե:
Ինչ մնում է միասնական արտարժույթին: Եթե նույնիսկ Ղազախստանն ու Բելառուսը 100 տոկոսով պատրաստ ու համաձայն լինեին դրան, և այսօրվանից այդ աշխատանքները սկսվեին, ապա դրա համար կպահանջվի ոչ պակաս, քան 5 տարի, որի ընթացքում հազար ու մի բան կարող է պատահել: Բայց «առանցքի» երեք երկրները դրան ոչ պատրաստ են, ոչ էլ, Ռուսաստանից բացի՝ նման ցանկություն են հայտնել:
Առավոտ
Խմբագրական
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է աշխատանքային այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժային և ՀԱՊԿ-ի միացյալ շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Ալեքսանդր Ստուդենիկինին:
Զրուցակիցները քննարկել են ՀԱՊԿ շրջանակներում համագործակցությանը, ծրագրված համատեղ միջոցառումների կազմակերպմանը, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետությունում կայանալիք ՀԱՊԿ-ի հավաքական խաղաղապահ ուժերի «Անսասան եղբայրություն-2015» համատեղ զորավարժության նախապատրաստման ընթացքին, ինչպես նաև Կազմակերպության Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում անվտանգության ապահովմանը վերաբերող հարցեր:
Մարտի 23-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Հայաստանում Թուրքմենստանի նորանշանակ դեսպան Մուհամեդնիյազ Մաշալովին՝ հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ։
Ողջունելով նորանշական դեսպանին՝ Հայաստանի արտգործնախարարը հաջողություն մաղթեց նրան՝ իր առաքելության իրականացման գործում՝ հույս հայտնելով, որ դեսպան Մաշալովը իր նպաստը կբերի հայ-թուրքմենական բարեկամական հարաբերությունների առավել ամրապնդմանը։
Շնորհակալություն հայտնելով բարեմաղթանքների համար՝ դեսպան Մաշալովը նշեց, որ Թուրքմենստանը կարևորում է Հայաստանի հետ բազմաոլորտ համագործակցության զարգացումը, վստահեցրեց, որ իր ջանքերն ուղղված են լինելու երկկողմ հարաբերությունների խորացմանը։
Զրուցակիցներն ընդգծեցին, որ երկու երկրների ղեկավարներ Սերժ Սարգսյանի և Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի փոխայցելությունները նոր լիցք են հաղորդել երկկողմ հարաբերություններին, և այդ համատեքստում քննարկեցին Նախագահների միջև ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործման ընթացքը։
Նախարար Նալբանդյանն ու դեսպան Մաշալովն անդրադարձան միջխորհրդարանական փոխգործակցությանը, երկու արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև պարբերական խորհրդատվությունների անցկացման, տնտեսական, էներգետիկայի, տրանսպորտի, գյուղատնտեսության, մշակութային ոլորտներում համագործակցության հարցերին։
Մարտի 22-ից 24-ը աշխատանքային այցով Հայաստանի Հանրապետությունում են գտնվում Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան և ՀԱՊԿ-ի միացյալ շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Ալեքսանդր Ստուդենիկինը:
Մարտի 23-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում կայացել է պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հանդիպումը Նիկոլայ Բորդյուժայի և Ալեքսանդր Ստուդենիկինի հետ:
Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀԱՊԿ-ի Հավաքական անվտանգության խորհրդի 2014թ. դեկտեմբերյան վեհաժողովի որոշումների իրականացման հարցերն` ուղղված ՀԱՊԿ-ի ռազմական բաղադրիչի հետագա զարգացմանը, ինչպես նաև միջազգային և տարածաշրջանային անվտանգությանն առնչվող խնդիրներ:
Հատուկ ուշադրության են արժանացել ընթացիկ տարում ՀԱՊԿ-ի շրջանակներում պլանավորված միջոցառումների կազմակերպման ու անցկացման խնդիրները, մասնավորապես՝ Հայաստանի Հանրապետությունում կայանալիք ՀԱՊԿ-ի հավաքական խաղաղապահ ուժերի «Անսասան եղբայրություն-2015» համատեղ զորավարժության նախապատրաստման ընթացքը:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր այցելել է Ուռուցքաբանության գերազանցության հայկական կենտրոնի տարածքի շինհրապարակ՝ աշխատանքների ընթացքին ծանոթանալու նպատակով: Նշենք, որ այս ծրագիրն իրականացվում է երեք փուլով՝ ռադիոիզոտոպների արտադրության և մոլեկուլյար ախտորոշման, արտահիվանդանոցային ծառայություններ մատուցող ճառագայթային բուժման և քիմիաթերապիայի ու վիրաբուժական կենտրոնների ստեղծում:
Շրջայցի ընթացքում կառավարության ղեկավարին մանրամասներ են ներկայացվել կատարված աշխատանքների և հետագա քայլերի վերաբերյալ: Նշվել է, որ ռադիոիզոտոպների արտադրության կենտրոնի շինարարությունն արդեն ավարտական փուլում է, և մարտի 18-ին այստեղ տեղադրվել է IBA Molecular ընկերության արտադրության «ՑԻԿԼՈՆ 18/18» ցիկլոտրոնային արագացուցիչը: Վարչապետը կարևորել է կենտրոնի կառուցման նպատակով ծրագրված աշխատանքների իրականացումը պատշաճ որակով ու սահմանված ժամկետում և համապատասխան հանձնարարականներ տվել պատկան գերատեսչությունների ղեկավարներին:
Ուռուցքաբանության գերազանցության հայկական կենտրոնում նախատեսվում է կատարել ուռուցքաբանական հիվանդությունների կանխարգելում ու վաղ հայտնաբերում: Կենտրոնը հագեցած է լինելու ռադիոլոգիական և ռադիոիզոտոպային ախտորոշման ժամանակակից սարքավորումներով: Նախատեսվում է, որ այն կսպասարկի ոչ միայն Հայաստանի, այլև տարածաշրջանի ազգաբնակչությանը:
ՀՀ և ԼՂՀ զինված ուժերի փոխհամագործակցության շրջանակում մարտի 21-ին աշխատանքային այցով Արցախ է մեկնել ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:
ՀՀ պաշտպանության նախարարը եղել է արցախա-ադրբեջանական սահմանի հյուսիսարևելյան հատվածում տեղում ծանոթացել է մարտի 19-ի դիվերսիայի մանրամասներին, զրուցել է հակառակորդին հետ շպրտելու գործողությանը մասնակցած զինծառայողների և հրամկազմի հետ:
Աշխատանքային այցի ընթացքում ՀՀ պաշտպանության նախարարը ՊԲ բարձրաստիճան հրամկազմի հետ քննարկել է արցախա-ադրբեջանական սահմանագոտու օպերատիվ իրավիճակը, հակառակորդի սադրանքների կանխարգելմանը և համարժեք հակահարված հասցնելուն առնչվող հարցեր:
Սեյրան Օհանյանը այցելել է նաև Ստեփանակերտի կենտրոնական զինվորական հոսպիտալ և հանդիպել մարտի 19-ին ադրբեջանական կողմի ձեռնարկած դիվերսիոն գործողության արդյունքում վիրավորված զինծառայողներին ու նրանց ծնողներին, հետաքրքրվել է վիրավորների առողջական վիճակով և մաղթել շուտափույթ ապաքինում:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում քննարկվել է հանրապետության մարզպետարանների՝ 2014 թ. ընթացքում կատարված հիմնական աշխատանքների, գերակա խնդիրների, ՀՀ կառավարության 2014 թ. գործունեության միջոցառումների ծրագրի կատարման և գնահատված կատարողականի հաշվետվությունը: Գործունեության արդյունքները ներկայացրել են հանրապետության բոլոր մարզպետները: Քննարկմանը մասնակցել են նաև ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը, ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը:
Մարզպետները ներկայացրել են իրենց գլխավորած մարզերում ենթակառուցվածքների, գյուղատնտեսության, արդյունաբերության զարգացման, բնակֆոնդի արդիականացման, բնակարանաշինության, ուսումնական հաստատությունների վերանորոգման, ջրամատակարարման, մշակույթի օբյեկտների կառուցման և այլ ուղղություններով կատարված աշխատանքներն ու ձեռքբերումները: Անդրադարձ է կատարվել համայնքների սեփական եկամուտների հավաքագրման, մարզերում տարբեր ներդրումային ծրագրերի իրականացման ընթացքին:
ՀՀ կառավարության ղեկավարը հանձնարարել է մարզպետներին շարունակել քայլեր ձեռնարկել մարզերում ենթակառուցվածքների զարգացման, ներդրումների և նոր աշխատատեղերի ստեղծման ուղղությամբ: Վարչապետ Աբրահամյանն ընդգծել է, որ ՀՀ կառավարությունը պատրաստ է տարբեր գործիքակազմերով օժանդակել և աջակցել գործարարներին՝ ծրագրերը հաջողությամբ իրականացնելու համար: Հովիկ Աբրահամյանը համոզմունք է հայտնել, որ ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության միավորումը ևս կնպաստի կառավարության և ՏԻՄ-երի միջև արդյունավետ համագործակցությանը՝ ուղղված համայնքների զարգացմանն ու հզորացմանը:
Զեկուցվել է, որ նախորդ տարի գյուղատնտեսության ոլորտում արձանագրվել է տարբեր գյուղմթերքների արտադրության ծավալների աճ և չնայած տարեսկզբին արձանագրված եղանակային անբարենպաստ պայմաններին՝ կառավարության աջակցությամբ գյուղացիական տնտեսությունները շարունակել են արդյունավետ աշխատանքները: Ընդգծվել է հողօգտագործողներին տրամադրված սերմացուի, մատչելի գնով պարարտանյութի և դիզելային վառելիքի պետական ծրագրի արդյունավետությունը, որն էապես նպաստել է գյուղատնտեսության զարգացմանը: Քննարկվել է նաև գարնան գյուղատնտեսական աշխատանքների կազմակերպման ուղղությամբ կատարվող աշխատանքների ընթացքը: Հովիկ Աբրահամյանը կարևորել է դրանց արդյունավետ իրականացումը և ընդգծել, որ գյուղատնտեսության զարգացումը կառավարության առաջնայնություններից մեկն է:
Խոսելով գյուղատնտեսական ծրագրերի մասին՝ Հովիկ Աբրահամյանն ընդգծել է, որ կառավարությունը գյուղատնտեսության ոռոգման սեզոնին լավ է նախապատրաստվել և ամեն ինչ արվելու է, որպեսզի ոռոգումը նախորդ տարվա համեմատ իրականացվի առավել կազմակերպված ու արդյունավետ:
Միաժամանակ, վարչապետը շեշտել է, որ լոլիկի պահանջարկը հանրապետությունում մեծ է և կառավարությունը պատրաստ է վերամշակող ընկերություններին օժանդակել, քննարկել ֆինանսական հարցերը, գյուղացիական տնտեսությունների ողջ արտադրանքը մթերելու համար: «Գյուղացիական տնտեսությունները որքան լոլիկ արտադրեն, մենք կօգնենք, որպեսզի վերամշակող գործարաններն ընդունեն և վերամշակեն: Լոլիկի պահանջարկը շատ է և կառավարությունը պատրաստ է այդ ծրագիրը ֆիանսավորել: 2015 թվականին գյուղատնտեսության ոլորտում ակնկալում եմ ավելի մեծ արդյունքներ, քանի որ ընթացիկ տարում այդ բնագավառում լինելու են ավելի մեծ ֆինանսական ներարկումներ: Ծրագրերը լավագույնս իրականացնելու համար ակնկալում եմ մարզպետների և համապատասխան նախարարությունների համատեղ աշխատանքը»,- նշել է կառավարության ղեկավարը:
Ամփոփելով քննարկումը, վարչապետն, ընդհանուր առմամբ, արդյունավետ է գնահատել մարզպետարանների աշխատանքը և հայտնել կառավարության աջակցությունը տեղական ինքնակառավարման մարմիններին: Հովիկ Աբրահամյանը կարևորել է ՏԻՄ-երի դերը երկրի զարգացման գործում և նշել, որ մարզպետարաններն ու համայնքները գտնվելու են կառավարության ամենօրյա ուշադրության կենտրոնում: Խոսելով համայնքների խոշորացման ծրագրի մասին՝ վարչապետը նշել է, որ ընտրվել է ճիշտ ճանապարհ և համայնքների խոշորացումը բխում է համակարգված կառավարման, ֆինանսական ռեսուրսների արդյունավետ բաշխման ու ներդրման շահերից:
Քննարկման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև մարզպետարանների 2015 թվականի ծրագրերին:ՀՀ վարչապետը կարևորել է բոլոր ոլորտներում ակտիվ, համակարգված գործունեությունը և կառավարության ծրագրով նախանշված միջոցառումների արդյունավետորեն կյանքի կոչումը:
ՀՀ կենտրոնական բանկի հրապարակած պաշտոնական տեղեկատվության համաձայն, այս տարվա փետրվարին Հայաստանի արտաքին պահուստները կազմել են ընդամենը 1 միլիարդ 260 միլիոն դոլար՝ հունվարի համեմատ նվազելով 91 միլիոն դոլարով:
Հայաստանի արտաքին պահուստների նվազման տեմպն արդեն աղետալի չափեր է ստանում: Միայն այս տարվա առաջին երկու ամիսներին մեր երկրի արտաքին պահուստները նվազել են 229 միլիոն դոլարով կամ ավելի քան 15 տոկոսով: Իսկ անցած մեկ տարվա ընթացքում մեր արտաքին պահուստները նվազել են 853 միլիոն դոլարով կամ ավելի քան 40 տոկոսով: Ու՞ր են չքանում մեր արտաքին պահուստները այնքան էլ հասկանալի չէ: Արտաքին պահուստները սովորաբար ծախսվում են արտաքին պարտքի սպասարկման կամ դրամի կայունության պահպանման ինտերվենցիաների նպատակով: Գոնե պաշտոնապես՝ Հայաստանը այս ընթացքում նման ծավալների արտաքին պարտք չի սպասարկել: ԿԲ-ն էլ, կրկին պաշտոնապես, նման ծավալների ինտերվենցիաներ չի իրականացրել:
Կարելի է հիմնավոր կասկած հայտնել, որ ԿԲ-ն ոչ հրապարակային «խողովակներով» արտարժույթ է ներարկում ֆինանսական շուկա, ինչի շնորհիվ էլ դրամը արտաքուստ պահպանում է փոխարժեքի կայունությունը:
Հայկական Ժամանակ
Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենք վաճառելը բարոյապես խոցելի է: Այս մասին այսօր՝ մարտի 20-ին, ԱԺ-ում լրագրողներին հայտնել է խորհրդարանի նախագահ Գալուստ Սահակյանը:
Նրա խոսքով՝ հայկական կողմը մշտապես բարձրացրել է այդ հարցը ռուս գործընկերների հետ հանդիպումների ժամանակ: «Եթե իրավական ու դիվանագիտական առումներով խնդիրը այլ կերպ է դրված, ապա բարոյական տեսանկյունից պետք է լրջորեն մտածել, որովհետեւ այդ խնդիրն սկսում է ազդել երկու ժողովուրդների հարաբերությունների վրա»,-հավելել է Սահակյանը:
«Հայ-ռուսական հանդիպումների շրջանակներում, ինչպես նաեւ ռուսական հասարակությունում կա նույնպիսի տրամաբանություն»,-հայտարարել է Հայաստանի ԱԺ նախագահը:
Նրա խոսքով՝ բացատրություններից մեկն այն է, որ Հայաստանը Ռուսաստանից զենք է գնում արտոնյալ պայմաններով, իսկ Ադրբեջանը՝ ոչ:
news.am
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.