23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

«Մենք ունենք մի շարք սպաներ, ովքեր իրենց կամքից անկախ, ավելին՝ իրենց կամքին հակառակ գտնվում են զինվորական ծառայության մեջ, քանի որ կամարտահայտել են իրենց դիրքորոշումը զինվորական ծառայությունը չշարունակելու վերաբերյալ»։
Այդ մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց առավելապես զինվորական գործերով զբաղվող փաստաբան Նորայր Նորիկյանը՝ հավելելով, որ այդպիսի ութ սպայի գործով միայն իրենց գրասենյակն է զբաղվում, բազմաթիվ սպաներ, այդ թվում՝ բարձրաստիճան, դիմել են զորացրման և պահեստազորում հաշվառվելու իրավունքների ոտնահարման խնդրով խորհրդատվություն ստանալու համար։ Նորայր Նորիկյանի խոսքերով՝ կան զորամիավորումների հրամանատարներ, ովքեր իրենց վերագրում են պաշտպանության նախարարի իրավասություններ և իրենք են որոշում՝ այս կամ այն սպան պետք է ծառայի, թե ոչ, ավելին՝ առանձին զորամասերի հրամանատարներ հրաժարվում են սպայի կողմից ներկայացված զեկուցագիրը մուտքագրել, պատռում են այն՝ չարաշահելով իրենց լիազորությունները։
«Ես կարծում եմ՝ եթե մենք ընդունել ենք այն նորմատիվային բազան, ինչը հնարավորություն է տալիս այս կամ այն սպային շարունակելու ծառայությունը, որևէ զորամասի կամ զորամիավորման հրամանատար իրավասու չէ կանխելու կամ արգելելու նշված սպայի իրավունքը, ավելին՝ ոտնահարելու նրա դիմելու իրավունքը։ Մենք գործ ունենք սպաների տոտալ իրավունքների խախտման հետ։ Հրավիրում եմ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի ուշադրությունը նշված խնդրի վրա և ուղղակի հորդորում եմ հատուկ հանձնարարություն իջեցնել իր ենթակա զորամիավորումների և զորամասերի հրամանատարներին, որպեսզի չյուրացնեն պաշտպանության նախարարի իրավասությունները։ Եթե նայում ենք Վիգեն Սարգսյանի հրապարակային հայտարարությունները՝ բոլորովին այլ են։
Վիգեն Սարգսյանը նոր ձեռագիր է ուզում բերել զինված ուժերում, բայց այդ ձեռագիրը չի իջնում ներքև, այդ հրահանգները, հրամանները չեն իջնում, ունենք այն, ինչ ունենք»,- ընդգծեց նա։
Նորայր Նորիկյանը տեղեկացրեց, որ խնդրով դիմել է նաև ՄԻՊ-ի գրասենյակ։
Մանրամասները՝ տեսանյութում։
Forbes Woman հանդեսը կազմել է այն գործողությունների ցանկը, որոնք կարելի է նաև Մոսկվայում անել, բայց գերադասելի է Երևանը:
Նշվում է, որ Երևանում կարելի է մոռանալ ղեկի մասին և ոտքով քայլել: «Երևանում չկա ոչ մի միանման փողոց կամ շենք: Կան և վարդագույն տուֆից կառուցված նեոկլասիցիզմի, և կոնստրուկտիվիզմի շինություններ, և հյուղակներ: Տների պատուհանների շրջանակը երիզող զարդաքանդակները նման են հայկական եկեղեցիների քանդակներին՝ դրանք չեն կրկնվում»:
Հոդվածի հեղինակը խորհուրդ է տալիս գնալ Կասկադ ու Մատենադարան, ջազ համերգ ունկընդրել: «Ջազ այստեղ լսում և նվագում են 1938-ից ի վեր: Malkhas Jazz Club ակումբում կարելի է վայելել Լևոն Մալխասյանի վիրտուոզ նվագը՝ նա իրավամբ համարվում է հայկական ջազի լեգենդ»:
Նշվում է, որ ավելորդ չի լինի դուրս գալ Երևանի սահմաններից և տեսնել ապշեցուցիչ լեռնային տեսարանները և կոլորիտային գյուղերը: Պարբերականը խորհուրդ է տալիս լինել Սևանում, այցելել հեթանոսական Գառնի, ինչպես նաև Երևանի կոնյակի գործարան:
Հոդվածն անդրադառնում է նաև հայկական խոհանոցի արժանիքներին: «Ավանդական հայկական խոհանոցը միայն լավաշը չէ, այնուամենայնիվ արժե փորձել հենց նոր թոնիրում թխված լավաշը՝ անպայման պանրով, թարմ կանաչիով և բանջարեղենով: Թվարկվում են նաև ամենատարբեր տեսակի պանիրները (չեչիլ, չանախ), խաշը, որը 24 ժամ է պատրաստվում, քյուֆթան, հարիսան»:
Ուշադրությունից դուրս չի մնացել նաև կոնյակը: «Գնահատելու համար, թե ինչ մանրակրկիտ և բազմափուլ գործընթաց է կոնյակի պատրաստումը՝ կարելի է էքսկուրսիայի գնալ Երևանի կոնյակի գործարան: Այնտեղ կարելի է մանրամասներ իմանալ թորման և կուպաժի մասին, և ամենակարևորը, համտեսել տարբեր աստիճանի թնդության սպիրտեր, որոնց թվում նույնիսկ 1934թ. արտադրանք կա»:
Աղբյուր՝ PanARMENIAN.Net
Փաստաբանների նախաձեռնող խումբը շարունակելու է ՀՀ Ազգային ժողովի կողմից սահմանադրական օրենքի խախտմամբ ընդունված Նախագծի փաթեթի վիճարկման հետ կապված գործողությունները: Այս մասին Փաստաբանների պալատի պաշտոնական կայքջի տեղեկացմամբ, նշվում է նախաձեռնող խմբի հայտարարության մեջ:
Մասնավորապես, ներկայացվելու է դիմում ՀՀ Նախագահին՝ ընդունված օրենքները չստորագրելու վերաբերյալ, դիմում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին՝ նշված օրենքների սահմանադրականությունը վիճարկելու վերաբերյալ, ինչպես նաև քննարկվելու է մինչև օրենքների կիրառումը ՄԻԵԴ-ին դիմելու հնարավորության հարցը:
Նախաձեռնող խումբը միաժամանակ հայտարարում է, որ 2018 թվականի փետրվարի 14-ին, 15-ին և 16-ին հայտարարված բողոքի ակցիաները հետաձգում է:
Ըստ նախաձեռնող խմբի հայտարարության, որպես խնդրի լուծման զուգահեռ միջոց ՀՀ արդարադատության նախարարության հետ քննարկելու է դատական տուգանքը փաստաբանների նկատմամբ կիրառելու հնարավորությունը նախատեսող նորմերում՝ փաստաբանի մասնագիտական գործունեության անկախության երաշխիքները (այդ թվում՝ գործը քննող դատավորի կողմից փաստաբանի նկատմամբ տուգանք կիրառելու անթույլատրելիությունը) սահմանելու հարցը:
Հիշեցնենք, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի նախագծի և մյուս օրենքների նախագծերի փաթեթում դատական տուգանքի վերաբերյալ դրույթները հանելու պահանջով փաստաբանները հայտարարել և փետրվարի 7-ին և 8-ին իրականացրել էին բողոքի ակցիաներ՝ հրաժարվելով Հայաստանի Հանրապետության պետական մարմիններում (այդ թվում՝ դատարաններում, նախաքննության մարմիններում) պաշտպանություն կամ ներկայացուցչություն իրականացնելուց:
Նախաձեռնող խմբի ներկայացուցիչները հանդիպել են Ազգային ժողովի խմբակցությունների պատգամավորներին՝ վերջիններիս ներկայացնելով փաստաբանների պահանջները և հիմնավորումները:
Ազգային ժողովի նիստում Նախագծի քննարկման ժամանակ, իրենց ելույթներում փաստաբանների կողմից ներկայացված խնդրի մասին ամբիոնից իրենց մտահոգությունները հայտնել են «Ծառուկյան», «Ելք» և «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» խմբակցությունների պատգամավորները:
2018 թվականի փետրվարի 9-ին ՀՀ Ազգային ժողովը 59 կողմ, 25 դեմ, 10 ձեռնպահ ձայներով ընդունել է փաստաբանների նկատմամբ դատական տուգանք սահմանող նորմեր պարունակող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրքն՝ իր փաթեթով:
2018թ. փետրվարի 9-ին Նախաձեռնող խումբը հայտարարել է, որ փաստաբանների հետ 2018թ. փետրվարի 12-ին, ժամը 18:30-ին քննարկում է անցկացնելու՝ հետագա գործողությունները որոշելու համար:
2018թ. փետրվարի 12-ին ՀՀ արդարադատության նախարարը հրապարակավ հայտնել է, որ՝ «… եթե փաստաբանները կարծում են, որ այս դատական սանկցիայի կիրառման ընթացքում կարող են առաջանալ որոշակի ռիսկեր և իրենց պատկերացմամբ կան դրանք չեզոքացնելու հավելյալ միջոցներ կամ հնարավորություններ, Արդարադատության նախարարությունը պատրաստ է լսել նրանց մոտեցումներն ու փաստարկները: Ներկայումս մենք աշխատում ենք փաստաբանության մասին օրենքում փոփոխություններ կատարելու նախագծի վրա ու կարծում եմ, որ այդ գործընթացի շրջանակում կարող ենք քննարկել փաստաբաններին հուզող այս և մնացած խնդիրները»:
2018թ. փետրվարի 12-ի քննարկման ժամանակ, նախաձեռնող խմբի անդամները նշել են, որ Նախագիծն ընդունվել է «ԱԺ կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի 65-րդ հոդվածի 2-րդ մասի և 69-րդ հոդվածի 1-ին մասի պահանջների խախտմամբ, քանի որ Նախագծի փաթեթում ընդգրկված լրացուցիչ 8 օրենքների նախագծերին երկրորդ ընթերցումից առաջ ավելացվել են 2 նոր նախագծերը՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում և ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերը, որոնք փաստացի ընդունվել են մեկ ընթերցմամբ:
Այս և մյուս հիմնավորումները, ինչպես նաև օրենսդրական փաթեթի՝ փաստաբանների նկատմամբ դատական տուգանք կիրառելու նորմերը 2019 թվականի հունվարի 1-ից հետո կիրառելու պայմանը հաշվի առնելով, Նախաձեռնող խումբը քննարկմանը ներկա փաստաբաններին առաջարկել է Նախագծի վիճարկման հետևյալ ճանապարհը, մասնավորապես՝ ներկայացնել դիմում ՀՀ Նախագահին ընդունված օրենքները չստորագրելու վերաբերյալ, ներկայացնել դիմում մարդու իրավունքների պաշտպանին օրենքներն ուժի մեջ մտնելուց հետո՝ դրանց սահմանադրականության հարցը բարձրացնելու մասին, քննարկել ՄԻԵԴ-ին դիմելու հնարավորության հարցը:
Նախաձեռնող խումբն առաջարկել է ընդունել նաև Արդարադատության նախարարության՝ երկխոսության առաջարկը, քանի որ այն չի խոչընդոտում նախաձեռնող խմբի վերոհիշյալ գործողություններին, ինչպես նաև հնարավորություն է ստեղծում բարելավել ընդունված օրինագծի փաթեթի՝ փաստաբաններին վերաբերող իրավակարգավորումները:
ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեն հետևողականորեն շարունակում է բարելավել քաղաքացիների սպասարկման որակը և ժամանակին համահունչ ընդլայնել նաև առցանց մատուցվող ծառայությունները:
Մասնավորապես, էլեկտրոնային ծառայությունների մատուցման համար նախատեսված www.e-cadastre.am պաշտոնական կայքում արդեն իսկ գործարկվել է առցանց՝ ինքնաշխատ եղանակով, տեղեկատվության տրամադրման համակարգը: Հավելենք, որ տեղեկատվության տրամադրման ծառայությունը հասանելի է www.e-cadastre.am կայքի «Տեղեկատվության հարցում» բաժնում:
Առաջարկվող նոր ծառայությունների միջոցով յուրաքանչյուր ոք հնարավորություն ունի առանց կայքում որևէ գրանցման գործընթաց անցնելու, մուտքագրելով անշարժ գույքի հասցեն կամ իրավունքի պետական գրանցման վկայականի համարը, կադաստրի միասնական էլեկտրոնային բազայից առցանց՝ ինքնաշխատ եղանակով ստանալ տվյալ անշարժ գույքի վերաբերյալ իրենց հետաքրքրող տեղեկությունները.
- գրանցված բոլոր իրավունքների, իրավատերերի, դրանց գրանցման ամսաթվերի վերաբերյալ,
- գրանցված որևէ կոնկրետ իրավունքի վերաբերյալ (օրինակ՝ սեփականության, վարձակալության և այլն), կոնկրետ իրավունքի իրավատիրոջ և դրա գրանցման ամսաթվի վերաբերյալ,
- որակական և քանակական բնութագրերի վերաբերյալ, որոնք իրենց մեջ ամբողջական տեղեկատվություն են պարունակում տվյալ անշարժ գույքի նպատակային և գործառնական նշանակության, մակերեսների, ներքին բարձրությունների, կառուցման, ծածկի և տանիքի նյութերի, կառուցման տարեթվերի, արտաքին հարդարման, ավարտվածության և վնասվածության աստիճանների վերաբերյալ:
- կադաստրային արժեքների վերաբերյալ,
- կադաստրային արժեքի հաշվարկի գործող ամփոփ ձևաթղթի վերաբերյալ:
Հավելենք, որ եթե գրանցված օգտատերերը համակարգ են մուտք գործում նույնականացման քարտի միջոցով, ապա տեղեկատվության տրամադրումը հասանելի է մի շարք առավելություններով: Մասնավորապես, իրենց սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքերի վերաբերյալ տեղեկատվությունը տրամադրվում է անվճար: Գրանցված օգտատիրոջը սեփականության իրավունքով պատկանող և միանշանակ նույնականացված անշարժ գույքերը հասանելի են տվյալ օգտատիրոջ «Իմ անշարժ գույքերը» բաժնում: Հիշյալ օգտատերերին հասանելի է իրենց կողմից կատարված հարցումների և դրանց արդյունքում ձևավորված տեղեկանքների պատմությունը:
Հատկանշական է, որ կադաստրի միասնական էլեկտրոնային բազայից առցանց՝ ինքնաշխատ եղանակով ձևավորված տեղեկանքներն ունեն հերթական համար և չկրկնվող գաղտնաբառ, որոնց միջոցով հնարավոր է www.e-cadastre.am կայքի «Փաստաթղթերի դիտում» բաժնում որոնել տվյալ տեղեկանքը, դիտել այն, ներբեռնել և տպել:
Նոր ներդրված համակարգը հնարավորություն է ընձեռել կադաստրի պետական կոմիտեի ծառայություններից օգտվողներին տեղեկատվություն ստանալ անշարժ գույքերի վերաբերյալ առանց այցելելու որևէ սպասարկման գրասենյակ կամ այլ մարմին, տեղեկատվությունը ստանալ հաշված րոպեների ընթացքում և այդ ծառայություներից օգտվել ինչպես Հայաստանի Հանրապետությունում, այնպես էլ ՀՀ տարածքից դուրս:
ՀՀ ԿԱ ԱԳԿՊԿ տեղեկատվության և
հասարակայնության հետ կապերի բաժին
Sputnik: Ադրբեջանի սուսերամարտի հավաքականը բաց է թողնելու Երևանում կայանալիք սուսերամարտի Եվրոպայի մինչև 23 տարեկանների առաջնությունը: Այս մասին գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Առաջնությունից հրաժարվելու պաշտոնական պատճառն այն է, որ «ադրբեջանական ֆեդերացիայի օրացուցային ծրագրին չի համապատասխանում»։
Նախկինում ադրբեջանցիները Հայաստանում մասնակցել են մրցումների` ձյուդոյի Եվրոպայի 2009 թ. երիտասարդական առաջնությանը, բռնցքամարտի աշխարհի 2012 թ. երիտասարդական առաջնությանը և նետաձգության 2014 թ. Եվրոպայի մեծահասակների առաջնությանը:
Սուսերամարտի Եվրոպայի մինչև 23 տարեկանների 2018 թ. առաջնությունը մեկնարկելու է ապրիլի 15-ին, ավարտվելու է 19-ին:
«Ելույթս ուղղված է՝ այսօրվա այն գարշահոտությանը, որը մենք տեղեփոխել էինք «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի հարևանության տարածքից՝ Երևանի քաղաքապետարան: Ինչու էինք դա արել, որովհետև մենք ՝ որպես քաղաքական ուժ, գտնում ենք, որ պետք է դադարեցնենք այլևս ապրել գարշահոտության մեջ»,-Երևանի ավագանու նիստի իր արտահերթ ելույթում նշեց «Երկիր ծիրանի» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը:
«Այդ գարշահոտությունը պետք է զգաք նաև դուք՝ անկախ նրանից, որ կարող եք այստեղ՝ դեկտեմբերի 29-ին, խնջույքներ հրավիրել և խմել, ըմպել մեր հաշվին՝ կոնյակներ: Կոնյակի բուրմունքը ձեզ չպետք է ուղեկցի և թանկարժեք օծանելիքի բուրմունքը չպետք է ուղեկցի՝ այստեղ ներկա կանանց, այլ պետք է ուղեկցի այն գարշահոտը, որի մեջ գցել եք մեր պետականությունը»,-նշեց Զարուհի Փաստանջյանը՝ ընդգծելով, որ այդ գարշահոտությունն այլևս ուղեկցելու է ներկաներին՝ բոլոր վայրերում, որտեղ կլինեն նրանք:
«Նույնիսկ ձեզ՝ թանկարժեք կոնյակներն ու օծանելիքը չեն փրկելու: Դուք մի պահ այդ գարշահոտը զգացիք՝ իրարանցում տեղի ունեցավ: Այնպիսի իրարանցում, որ հարձակվեցիք տիկին Խաչատրյանի վրա, բռունցքներ կիրառեցիք նրա նկատմամբ: Ինչից էիք վախենում՝ մի տիկնոջից, ով վիրաբույժ է և մարդկանց կյանքն է փրկում, թե՞ վախեցաք, որ գարշահոտությունից կարող եք խեղդվել: Ի դեպ, ասեմ՝ գարշահուտությունից չեն խեղդվում, բայց պետք է թունավորվեք: Մենք՝ ձեր կյանքը թունավորելու ենք»,-ընդգծեց Զարուհի Փոստանջյանը:
Փետրվարի 12-ին Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչներ Լեւոն Զուրաբյանը, Արամ Մանուկյանն ու Սամվել Աբրահամյանը կուսակցության գրասենյակում հանդիպեցին Արմեն Սարգսյանի հետ` վերջինիս խնդրանքով։ Հայտնելով, որ նա քաղաքական կոնսուլտացիաներ է անցկացնում Հայաստանի քաղաքական ուժերի հետ ՀՀ նախագահի թեկնածու առաջադրվելու կապակցությամբ, Արմեն Սարգսյանը Կոնգրեսի ներկայացուցիչներին խնդրեց ներկայացնել կուսակցության դիրքորոշումն այդ մասին։
Կոնգրեսի ներկայացուցիչները նշեցին.
Հայաստանը կանգնած է մի շարք ծանրագույն մարտահրավերների եւ խնդիրների առջեւ, որոնց հաղթահարումը կենսական նշանակություն ունի Հայաստանի գոյատեւման եւ զարգացման համար։ Դրանք են՝ Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի անվտանգությանը սպառնացող չկարգավորված ղարաբաղյան հակամարտությունը, աղետալի արտագաղթը, պետականության հիմքերը խարխլող վերից վար տարածված կոռուպցիան եւ տնտեսության մոնոպոլիզացիան, ժողովրդավարական մեխանիզմների, մասնավորապես՝ ազատ եւ արդար ընտրությունների ինստիտուտի վերացումը։ Ցավոք, այս գերկենսական հարցերի մասին Արմեն Սարգսյանի տեսակետները հայտնի չեն մեր հասարակությանը։
Համապետական մի շարք ընտրությունների եւ 2015 թ. Սահմանադրական հանրաքվեի կեղծմամբ Հայաստանում հաստատվել է արատավոր ավտորիտար մի քաղաքական համակարգ, որը լեգիտիմ չի կարող համարվել, օտարված է ժողովրդից, հաշվետու չէ նրա առջեւ եւ չի կարող արդյունավետ կառավարել երկիրը։ Մասնավորապես, 2017 թվականին համատարած զանգվածային կեղծիքներով ընտրված Ազգային Ժողովը նույնպես լեգիտիմ չէ։ Նրա կողմից ընտրված նախագահը, անկախ անձից, չի կարող, հետեւաբար, լեգիտիմ համարվել։ Ուստիեւ, նախագահի ընտրության գործընթացին մասնակցելը՝ թե՛ որպես թեկնածու առաջադրվելու եւ թե՛որպես որեւէ քաղաքական ուժի կողմից թեկնածու առաջադրելու միջոցով, հավասարվում է իշխող ռեժիմին օգնելու, ստեղծված ապօրինի համակարգը լեգիտիմացնելու անպատվաբեր գործին։
Հայ ազգային կոնգրեսը վստահ է, որ գալու է այն օրը, երբ կկարգավորվի ղարաբաղյան հակամարտությունը, եւ Հայաստանում ազատ եւ արդար ընտրությունների միջոցով կհաստատվի ժողովրդավարություն, ինչը դուռ կբացի Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի անվտանգության եւ կայուն զարգացման համար։ Այս նպատակների իրագործումը շարունակում է մնալ Հայ ազգային կոնգրեսի առաջնային ծրագիրը, որի իրականացման համար կուսակցությունը որեւէ ջանք չի խնայի։
Հայաստանի իշխող Հանրապետական կուսակցությունում կա տրամադրվածություն՝ Սերժ Սարգսյանին ՀՀ վարչապետի պաշտոնում առաջադրելու մասին: Այս մասին նախ հայտարարել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը, իսկ այսօր արդեն ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը: Իհարկե, նրանք երկուսն էլ հայտարարում են, որ դեռ հստակ որոշում կուսակցությունում չկա, բայց թե՛ Աշոտյանը, թե՛ Բաղդասարյանը պատահական ոչինչ երբեք չեն ասել: Այս հայտարարությունները նման են սերմերի, որոնք ցանվում են, որ ապրիլին առաջադրվի Սարգսյանի՝ որպես ապագա վարչապետի թեկնածությունը:
Նման քաղաքական հայտարարությունների բերքը կհավաքենք ապրիլին, երբ գործադիր մարմինն իր որոշումը հայտարարի հանրությանը:
Իրականանում է վերլուծաբանների և քաղաքական գործիչների այն վարկածները, ըստ որի՝ Սերժ Սարգսյանն այս Սահմանադրությունը փոխեց հանուն իր ապագայի, հանուն իր հետագա կառավարման:
Ինչ խոսք, Սերժ Սարգսյանը կդառնա Հայաստանի Հանրապետության ապագա վարչապետն ու միանձնյա ղեկավարում կստանձնի: Սա արդեն կասկածից վեր փաստ է:
Ի՞նչ է անելու ընդդիմությունը: Այստեղ ամեն ինչ շատ ավելի ճահճային է, քան թվում է առաջին հայացքից: Գագիկ Ծառուկյանը և համանուն խմբակցությունը լվացել են ձեռքերը և ոչ մի իրադարձության չեն խառնվի: Այս մասին օրեր առաջ հասկացրեց անձամբ Ծառուկյանը՝ հայտարարելով, որ իրենք ոչինչ անել չեն կարող. «ՀՀԿ-ն ունի 50 տոկոս + 1 ձայն, և նրանք են որոշելու թե ով պետք է լինի վարչապետ, այ եթե մենք ունենայինք 50 տոկոս +1 ձայն, մենք կորոշեինք թե ով պետք է լինի ՀՀ վարչապետ»: Ասել կուզի, որ Գագիկ Ծառուկյանը հասկացնում է, որ ինքն ու իր քաղաքական ուժը ՀՀ վարչապետ դառնալու ճանապարհին չեն խանգարի Սերժ Սարգսյանին:
Ծառուկյանը նաև մեղքը բարդում է ընտրողների վրա, ասելով՝ում ընտրել եք, նա էլ կլինի: Գագիկ Ծառուկյանը քաղաքական ասպարեզում հավանաբար կշարունակի մնալ «գոռգոռացող» ընդդիմադիր պերսոնաժ, բայց քաղաքական առումով «Կեցցե նախագահ» ջանը:
Ընդդիմադիր մյուս՝ ԵԼՔ խմբակցությունը, որը հայտարարությունների տեսքով շարունակում է դատապարտել Սերժ Սարգսյանի՝ վարչապետ դառնալու հանգամանքը, հայտարարում է, որ իրենք ամեն ինչ անելու են, որ խանգարեն Սերժ Սարգսյանի՝ վարչապետ դառնալուն: Բայց այ ԵԼՔ-ը չի գիտակցում, որ սպառել է իր ռեսուրսները:Փողոցային պայքարի միտք, հավանաբար ԵԼՔ-ն ունեցել է: Դա է պատճառը, որ թանկացումների դեմ բողոքի ակցիաներ եղան:
Կա քաղաքագիտական վարկած, ըստ որի՝ ԵԼՔ խմբակցությունը փողոցային երթեր էր կազմակերպում, որպեսզի տեսներ թե որքան մարդ կհավաքվի փողոցում, ըստ այդմ նոր հասկանալի կլինի, նրանց ուժը՝ վարչապետական ընտրություններից առաջ:
Քանի որ թանկացումների դեմ բողոքի ակցիաներին հավաքվում էին շատ քիչ թվով մարդիկ, արդեն պարզ է, որ ԵԼՔ-ն էլ չի կարող խանգարել Սերժ Սարգսյանին, գոնե «միտինգային» տրամաբանության մեջ: Իշխող ուժի խնդրանքով և ընդդիմության զրո ռեսուրսները տեսնելով, համադրելով ներկա ողջ իրականությունը, փաստենք, որ Սերժ Սարգսյանը անցնցում կերպով կրկին կդառնա ՀՀ հաջորդ ղեկավարը:
Մկրտիչ Հարությունյան
«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Մարտական խաչի ասպետ Վահան Բադասյանը:
– Պարոն Բադասյան, Արցախում զորավարժություններ են սկսվել, բացի դրանից՝ Արցախի բանակում կադրային փոփոխություններ են տեղի ունենում։ Ինչպե՞ս եք գնահատում սա, ինչո՞ւ որոշեցին Ադրբեջանում նախագահական արտահերթ ընտրություններ անցկացնելու որոշումից հետո նման զորավարժություններ անել։ Դուք այստեղ կապ տեսնո՞ւմ եք, թե՞ ոչ։
– Սրանք հերթական զորավարժություններ են, որոնց նպատակն է էլ ավելի բարձրացնել մարտական պատրաստականությունը։ Իհարկե, հիմա ընտրություններ են անցկացվում Ադրբեջանում, որը քաղաքական գործընթաց է, որից կարելի է անկանխատեսելի զարգացումներ սպասել, որովհետև Ալիևը միակ թեկնածուն չէ, կան էլի թեկնածուներ, ու չի իմացվի, թե ինչ զարգացումներ կարող են ընթանալ այնտեղ։ Բոլոր դեպքերում, մեր զորավարժությունները հերթական են, արտառոց ոչինչ չկա։
Միշտ եղել են զորավարժություններ, սա ուսումնական միջոցառում է, որով վեց ամիս առաջ եկած նորակոչիկները պետք է անցնեն առաջին զորավարժության փուլը, որպեսզի հմտանան իրենց մասնագիտությունների մեջ, և ամբողջ անձնակազմը կարողանա մեկ անգամ ևս ձեռք բերել հմտություն և շարունակել ծառայությունը։
– Եթե մի քանի ամիս առաջ շատ էին հնչում կարծիքներ, որ սահմանը համեմատաբար հանգիստ կլինի՝ պայմանավորված Հայաստանում և Ադրբեջանում սպասվող ընտրություններով, հիմա նշվում է, որ պետք է պատրաստվել պատերազմի՝ հաշվի առնելով, որ ապրիլն է մոտենում, իսկ ինչպես գիտենք, ապրիլին Ադրբեջանն ակտիվանում է։ Ինչպե՞ս եք գնահատում դրա հավանականությունը։
– Իհարկե, ապրիլյան պատերազմից հետո շոշափելի փոփոխություններ են կատարվել, մեր բանակը, նաև իշխանությունները որոշակի դասեր են քաղել դրանից, բայց կոնկրետ ինձ, օրինակ, չի գոհացնում կատարվածը։ Իհարկե, մեր պաշտպանունակությունը կախված չէ միայն պաշտպանության նախարարությունից, այլ նաև երկրի ընդհանուր քաղաքականությունից, որ պետք է ավելին արվեր, որպեսզի զոհերի թիվը նվազեր։ Տեսեք, երեկ էլ նոր զոհ ունեցանք։ Իհարկե, չի կարելի ասել՝ շատ կամ քիչ զոհեր, որովհետև յուրաքանչյուր զոհ ցավ է բոլորիս համար, այդ թվում՝ մարտական խնդիրներ կատարող, խաղաղությունը պահպանող անձնակազմի համար։ Կան քայլեր, միջոցառումներ, որոնք պետք է իրագործեն իշխանություններն ու բանակը, բայց չեն իրագործում։ Եթե դրանք կատարվեն, ես համոզված եմ, որ Ադրբեջանը կվախենա մեզնից, այնպես կվախենա, ինչպես վախեցել է 1993-95 թվականներին։ Իսկ եթե վախեցավ, անշուշտ կհարգի և չի կրակի մեր զինվորի վրա։ Իսկ հիմա Ադրբեջանը թե՛ չի վախենում, թե՛ չի հարգում, թե՛ հոխորտում է ու սպառնում պատերազմով։ Չի կարելի ասել, թե մենք հաղթող կողմ ենք, բայց, անշուշտ, ունենք արդյունքներ: Նախ՝ մենք թույլ չենք տվել, որ Արցախի մեծ մասի վրա Ադրբեջանը իր նկատառումները կատարի, ցավոք, հայաթափվեց միայն Շահումյանի շրջանը և Մարտակերտի մի մասը։ Բայց հակառակ դրան, ելնելով ստրատեգիական, Արցախի անվտանգության ապահովման, ազատագրման տեսանկյուններից, մենք ստիպված եղանք ազատագրել մի շարք տարածքներ, և այդ տարածքները մեր պապական տարածքներն են, որոնց նկատմամբ մենք որևէ նկրտում չունեինք 1988-91 թվականներին, սակայն երբ Ադրբեջանը մեր՝ սահմանադրորեն հռչակված անկախության դեմ ագրեսիա սկսեց, դրա արդյունքում ձևավորվեցին այս սահմանները։ Սրանք բնական սահմաններ են, նման սահմաններ պատմության ընթացքում հազարավոր անգամներ են գծվել, պարզապես Ադրբեջանը չի ուզում ճանաչել այդ սահմանները, մենք էլ չենք կարողանում ստիպել, որ ճանաչի։ Սա նկատի ունեմ, որ ասում եմ՝ դեռ մինչև վերջ չենք հաղթել։ Մենք պետք է ստիպենք Ադրբեջանին, որ նա ընդունի և ճանաչի այս գծված սահմանները։ Վաղ թե ուշ ճանաչելու է, բայց մենք պետք է ստիպենք, որ արագ ճանաչի, որպեսզի պատերազմ չլինի։ Այդ հնարավորությունը կա, ու երբ խոսում եմ անհրաժեշտ միջոցառումների մասին, խոսքը հենց դրան է վերաբերում։ Այդ միջոցառումները բոլորովին պատերազմական գործողություններ չեն, այլ մի շարք գործողություններ, որոնք պետք է կատարվեն։
– Բակո Սահակյանը 2 օր առաջ աշխատանքից ազատեց Արցախի պաշտպանության բանակի գեներալ-մայոր Միքայել Արզումանյանին։ Ինչպե՞ս եք գնահատում այդ քայլը, ինչո՞վ էր դա պայմանավորված։
– Ես տեղեկություն ունեմ, որ դեռ մի քանի տարի առաջ Միքայել Արզումանյանը ցանկություն ուներ բանակից դուրս գալու։ Նա իմ լավագույն մարտական ընկերներից է և այսօրվա հայկական բանակի լավագույն գեներալներից մեկն է։ Իհարկե, ես ցավ եմ ապրում, որ նա մտադրություն ուներ բանակից դուրս գալու, սակայն ապրիլյան դեպքերը հետաձգեցին նրա ցանկությունը։ Այսինքն՝ սա նրա ցանկությունն էր, որը նախագահ Բակո Սահակյանը բավարարեց։ Բայց համոզված եմ, որ նա իր ծառայությունը շարունակելու է ի շահ բանակի և բանակի հզորացման։
– ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ հանդիպումից հետո Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Հաջիևը փետրվարի 7-ին հայտարարեց, որ Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման բանակցությունները կշարունակվեն Հայաստանում և Ադրբեջանում նախագահի ընտրություններից հետո։ Կարո՞ղ ենք ենթադրել, որ մինչ այդ խնդրի կարգավորման ուղղությամբ ոչինչ տեղի չի ունենա, իրական քայլեր կլինեն ապրիլից հետո։
– Ինչ պետք է լինի ընտրություններից հետո։ Եթե հիշում եք, ապրիլից առաջ կար պատերազմական իրադրություն՝ անընդհատ դիվերսիոն ներթափանցումներ, անընդհատ փորձեր, իսկ մեր կողմից, ընդհակառակը, կար քնաթաթախ վիճակ, քնած վիճակ էր մեր կողմից, իսկ հիմա դա չկա։ Հիմա իրոք լարված է, այսինքն՝ նրանք ուզում են ներթափանցումներ կատարել, բայց մեր կողմը, շնորհիվ ապրիլյան դասերից հետո կատարած մի շարք գործողությունների և ինժեներական աշխատանքների, նաև զինման տեսանկյունից, հիմա մեր կողմը կարողանում է հետ շպրտել այդ փորձերը, և այդ իրավիճակում ես չեմ կարծում, որ կարող են լինել ինչ-որ գործողություններ Ադրբեջանի կողմից։
ՀՀ ԱԺ-ն ձայների մեծամասնությամբ, 2-րդ ընթերցմամբ ընդունեց Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգիրքը, որով մասնավորապես նախատեսվում է դատական նիստերի ժամանակ փաստաբաններին մինչեւ 100 հազար դրամով տուգանելու դրույթը: Մինչ օրենքը կընդունվեր, ՀՀ փաստաբանների պալատը հանդես եկավ բողոքի ակցիաներով, ընդհուպ մինչև փաստաբանների մի ամբողջ օր գործադուլի դիմելը: Բայց «Ձայն բարբառո հանապատի»: Ոչ մի օգուտ: ՀՀԿ-ն ուզում է, ՀՀԿ-ն անում է իր գործը:
Փաստաբանների պարտության թերևս ամենակարևոր պատճառ կարելի է համարել նրանց միջև առկա խնդիրներն ու անառողջ մթնոլորտը: Տևական ժամանակ է՝ փաստաբանական համայնքում կան լուրջ խմորումներ, որոնք հասել են նաև ծեծկռտուքների:
Իշխող հանրապետականը հասկացավ, որ փաստաբաններն արդյունավետ պայքար չեն կարող մղել, քանի որ նրանք մասնատված են, նրանց մեջ միասնություն չկա:
Այս օրերին ՀՀ փաստաբանների պալատի նախագահի ծառայողական մեքենան նկատվել էր ՀՀԿ կենտրոնական գրասենյակի մոտ: Թե ինչ էր քննարկել Արա Զոհրաբյանը ՀՀԿ-ում, պարզ չէ, որովհետև այդպես էլ որևէ բացատրություն չհնչեց:
Փորձագետները համարում են, որ տուգանելով՝ փորձ է արվում ըմբոստ փաստաբաններին լռեցնել: Ընդունենք իքս պաշտպանը ըմբոստություն ցուցաբերելու համար լքում է նիստերի դահլիճը: Դատավորը դա համարում է անհարգալից վերաբերմունք և նրան տուգանում 100 հազար դրամով:
Ինչ-խոսք, Հայաստանի պայմաններում, սա կարող է ծառայել որպես փաստաբանին լռեցնելու փորձ: Այս վարկածը անտեսել չի կարելի: Ինչպես Փաստաբանները, նույն կերպ և դատախազները կարող են տուգանվել, բայց դատախազները ծայրահեղ քայլերի չեն դիմել ու չեն դիմի: Այս մասին հայտարարեց ՀՀ Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը: Իհարկե, դատախազությունը բացասական կարծիք է հայտնել, սակայն օրենքն ընդունվել է:
Հարց է առաջանում, եթե դատախազությունը դեմ է, ինչո՞ւ չի բողոքում: Այստեղ թաքնված է շան գլուխը: Բանն այն է, որ դատախազները գրեթե երբեք չեն ըմբոստանում, գրեթե երբեք չեն զայրանում ու չեն լքում նիստերի դահլիճը … Էլ ինչու բողոքեն: Նրանք գալիս են, անկաշկանդ կարդում իրենց մեղադրանքը, հանգիստ ասում իրենց ասելիքն ու գնում: Հասարակությունը հաճախ դատախազներին նույնացնում է դատարանների հետ: Ինչ մեղադրանք բերում են, դատարանը հիմնականում դակում է և հաստատում: Այ հենց սա է պատճառը, որ դատախազները մտահոգվելու լուրջ առիթ չունեն: Մտահոգվելու առիթ չունեն, որովհետև նախորդ տարի նվազել են արդարացման դատավճիռները: Այս մասին հայտարարեց երկրի թիվ 1 գլխավոր մեղադրողը՝ համարելով, որ դատախազությունը մոտենում է անսխալականության:
Իհարկե, եթե ըստ գլխավոր դատախազի, քիչ արդարացումներն իրենց հաղթանակն են, հասարակության մոտ կրկին արմատավորվում է այն համոզմունքը, որ դատարանները արդարադատություն իրականացնելու փոխարեն դարձել են դատախազության կարծիքին կնիք դնող մարմին:
Ի դեպ, վերը նշված աղմկահարույց օրենքին անդրադառնալով նկատենք, որ ընդդիմադիր ԵԼՔ խմբակցության պատգամավոր, իրավապաշտպան Արտակ Զեյլանյանը փաստաբաններին կոչ արեց դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան:
Թե ինչ արդյունք կլինի հետագայում, կամ կլինի արդյոք, միայն ժամանակը ցույց կտա:
Մկրտիչ Հարությունյան
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.