23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Լրագրողների հետ հանդիպման ժամանակ «ժառանգություն» կուսակցության վարչության փոխնախագահ Ռուբեն Հակոբյանն ասաց, որ իշխանությունը սկզբունքորեն տրամադրված պատրաստվում է ընտրություններին և որպես օրինակ վկայակոչեց «ԳԱԼԱ» հեռուստաընկերության շուրջ ստեղծված խնդիրը: Ըստ Հակոբյանի՝ ակնհայտ է, որ իշխանությունները ցանկանում են փակել իրենց ոչ այնքան հաճելի հեռուստաընկերությունը:
Նրա խոսքով՝ ընտրություններին իշխանությունների պատրաստվելու մասին է վկայում նաև Գարեգին Ազարյանի նշանակումը Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի պաշտոնում: Ըստ «Ժառանգության» փոխնախագահի, ի պատիվ Մարդու իրավունքների պաշտպանի՝ նա չթողեց, որ Ազարյանի նման «ոչ մասնագետը» ներկայացվի իր կողմից, սակայն, միևնույն է, Ազարյանն առաջադրվեց մեկ այլ տեղից և արդյունքում դարձավ ԿԸՀ նախագահ: «Եվ այսօր Մարտի 1-ը խորհրդանշող անձերից մեկը նշանակվում է ԿԸՀ նախագահ»,- ավելացրեց Հակոբյանը:
Նախօրեին «Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնությունը հրապարակեց 1996 թվականից UNESCO-ի Համաշխարհային ժառանգության ցանկում գրանցված X դարի Սանահինի վանական համալիրի ներկայիս վիճակի մասին տեղեկատվությունը, լուսանկարներն և տեսանյութերը, որոնք բողոքի մեծ ալիք բարձրացրին Facebook սոցիալական ցանցում:
Ինչպես հաղորդվել էր երեկ, 15 ամիս առաջ ՀՀ վարչապետի խոստումը հուսադրել, էր, թե ուր որ է` Սանահինը կփրկվի, սակայն սպասումները չարդարացան: Սրբատեղին այսօր կործանման եզրին է, նրա վանքերի ու մատուռների տանիքներին աճած թփերն ու ծառերը անտառ են հիշեցնում, ողջ տանիքը ծորում է:
Բարձրացված խնդիրը Հայկական հուշարձաններն ուսումնասիրող կազմակերպության նախագահ, պատմաբան Սամվել Կարապետյանը հասցրել է Ամենայն Հայոց Կաթողիկոսին և ստացել սենսացիոն պատասխան: Ինչպես հայտնել է Կարապետյանն ArmInfo գործակալությանը տված հարցազրույցում, նա առաջարկել է Գարեգին Բ-ին նոր եկեղեցիների կառուցման համար նախատեսված միջոցների թեկուզ մի մասն ուղղորդել Սանահինի խնդրի լուծմանը: Ի պատասխան`Կաթողիկոսը հայտարարել է, որ որևէ գործ չունի լեռներում գտնվող վանքերի և եկեղեցիների հետ:
«Պաշտամունքային կառույցները տրամաբանորեն ամենից առաջ պետք է մտահոգեին Եկեղեցուն: Էլ չեմ խոսում պետական կառույցների մասին, որոնք պետք է շահագրգռված լինեն, որպեսզի եկեղեցիների տանիքին ծառեր չաճեն»- ասել է Կարապետյանն իր հարցազրույցում:
«Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնությունը հիրավի ցավ է ապրում, ընդ որում, ավելի շատ ոչ թե Սանահինի վանական համալիրի ողբալի վիճակի պատճառով, այլ այն բանի գիտակցումից, թե ո՞ւմ վրա էր դեռ նախօրեին հույս դրել սրբատեղին փրկելու հարցում:
Հիրավի, Կաթողիկոսն ի՞նչ գործ ունի սարերում հազարամյա պատմություն ունեցող, UNESCO-ի կողմից Համաշխարհային մշակութային ժառանգություն ճանաչված եկեղեցիների հետ: Նա գործ ունի միայն Երևանի կենտրոնում կառուցվող իր ապագա նստավայրի հետ: Եվ թող եկեղեցու սպասավորներն այլևս չզարմանան հասարակության մեջ իրենց առաջնորդի վարկանիշի խայտառակ ցածր լինելու հանգամանքից, ինչպես նաև թող այլևս երբեք չբողոքեն աղանդներից, քանզի հենց իրե՛նք են պարարտ հող ստեղծել դրանց ծաղկման համար: Սանահինի փրկության մասին հարցի պատասխանը դրա վառ ապացույցն է:
Չնայած որոշ սպաներ հայտարարել են բանակը լքելու և ապստամբներին միանալու մասին, սակայն սիրիական բանակը շարունակում է հավատարմորեն ծառայել երկրի նախագահ Բաշար Ալ-Ասադին: Ըստ MIGNews.com կայքի տեղեկությունների, նրանք երեկ գրոհել են Հոմս քաղաքի բնակելի թաղամասերի վրա, զոհվել է 10 մարդ:
Իրավապաշտպան Ռամի Աբդ Ալ-Ռահմանի հաղորդմամբ` մարտերն ավելի կատաղի են եղել դրանից մեկ օր առաջ. իրար են բախվել Բաշար Ալ-Ասադի կողմնակիցներն ու հակառակորդները, որի հետևանքով Հոմս քաղաքում զոհվել է 30 մարդ:
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի կողմից մամուլում տարածված հաղորդագրության կապակցությամբ, ըստ որի ՀՀ զինված ուժերի զորամասերից մեկում սպայի կողմից բռնության է ենթարկվել ժամկետային զինծառայող Ռաֆիկ Հովհաննիսյանը, համապատասխան ստորաբաժանումների կողմից իրականացվել են օպերատիվ աշխատանքներ, որոնց արդյունքում պարզվել է, որ այդ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը:
ՀՀ ՊՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչությունիցԻրականում տեղի է ունեցել հետեւյալը. շարքային Ռաֆիկ Հովհաննիսյանին արգելվել է օգտագործել իր բջջային հեռախոսը, քանի որ նա իրավունք չուներ կրել անձնական հեռախոս եւ կարող էր օգտագործել միայն իր դասակում առկա բջջային հեռախոսը: Իսկ նրա նկատմամբ սպայի կողմից բռնություն գործադրելու մասին լուրերի տարածումը պարզապես ապատեղեկատվություն է եւ արժանի է համապատասխան հանրային գնահատականի:
«The Washington Post» թերթը Լեռնային Ղարաբաղի մասին հոդված է հրապարակել, որտեղ մասնավորապես նշել է, որ ԼՂՀ նախկին պաշտպանության նախարար Արման Մելիկյանն առաջարկել է Ադրբեջանից փախած հայերին տալ Ղարաբաղի շրջակա տարածքները, որն, ըստ նրա, կորցրած սեփականության դիմաց հատուցում կլինի:
Հոդվածում նաեւ որոշ հայ պաշտոնյաների մտքեր են բերված: Նրանք համարում են, որ Ադրբեջանը պետք է փոխհատուցի Բաքվի տները լքած հայերին:
11 300 հա անտառ վարակված է ալրացող և տերևակեր վնասատուներով, այսօր հրավիրած ասուլիսին հայտնեց գյուղատնտեսության նախարարության «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրեն Մարտուն Մաթևոսյանը։ Ըստ նրա՝ առավելապես վարակված են Արագածոտնի մարզի Արա լեռան և Կոտայքի մարզի Արզականի տարածքները։
Այս պահին, ըստ Մաթևոսյանի, վնասատուները հարսնյակավորված են, և ավիաքիմիական պայքարը նրանց դեմ անիմաստ կլինի: «Ավելի վաղ հնարավոր չէր՝ կապված եղանակային պայմանների հետ, և դա շատ արագ տարածում գտավ»,- նշեց նա՝ հավելելով, որ եթե հնարավոր լինի մյուս տարի ավիաքիմիական պայքար տանել, ապա այս վնասատուների վնասները շատ քիչ կլինեն։
Ըստ նրա՝ անտառային վնասատուների տարածումը բնորոշ է անտառային տարածքներին, և կախված եղանակային պայմաններից՝ դրանք շատանում են։ «Պարբերաբար իրականացվել է վնասատուների դեմ պայքար, որն ամենից մեծ ծավալ ունեցել է 2007 թ, իսկ հետո ծավալները նվազել են, 2010-2011 թթ. ընդհանրապես չի իրականացվել»,- ասաց նա։ Մաթևոսյանը նշեց, որ բյուջեով արդեն իսկ հատկացումներ են կատարվել ավիաքիմիական բուժման համար. 1 հա-ի համար կտրամադրվի որքան պահանջվում է` 9500 դրամ։
Հարավային Կովկասում ռուսական ներկայության մասին «հիշել» ու հանկարծ «անհանգստացել» է Բաքուն: Ադրբեջանի նախագահի ԼՂ խնդրի կարգավորման հարցով անձնական ներկայացուցիչ, ԱԳ փոխնախարար Արազ Ազիմովը «Էխո Մոսկվիին» հայտնել է, որ «պաշտոնական Բաքուն անհանգստացած է Հայաստանում ռուս զինվորականների ներկայությամբ»: Ըստ նրա, Ռուսաստանը պետք է Հարավային Կովկասում իր ներկայությունը միլիտարիստական հայեցակարգից փոխարինի տնտեսականով, հաղորդում է 1news.az-ը:
«Ավաղ, Ռուսաստանը անհրաժեշտ է համարում իր զինված ուժերն ունենալ Հայաստանում: Մենք օրեցօր ավելի ու ավելի քիչ հիմք ենք տեսնում նման միլիտարիստական հայեցակարգի համար: Եկել է տանկերը տանկերներով փոխարինելու ժամանակը, այսինքն ռազմական ներկայությունը` տնտեսականով»,- ասել է Ազիմովը: Այնուհետև նա «բացատրում է» իր նախորդ հայտարարության նպատակը: Ըստ նրա, «Ռուսաստանի շահերից է բխում համոզել Հայաստանին` ընդունել կառուցողական առաջարկները, որոնք հնչում են բանակցություններում»:
Արազ Ազիմովի նման հայտարարությունն, ըստ էության, բացի Հայաստանի ներքին գործերին խառնվելուց, նպատակ ունի նաև շանտաժի ենթարկելու Մոսկվային և նվազեցնելու նրա միջնորդական դերը ղարաբաղյան կարգավորման բանակցային գործընթացում:
Հզոր «Մաոն» թայֆունը մոտենում է Ճապոնիային: Քամու արագությունը թայֆունի էպիկենտրոնում վայրկյանում հասնում է 40 մետրի:
Հարավային նահանգներից սկսվել է բնակչության տարհանման գործընթացը: Տեղի իշխանություններն ափամերձ հատվածների և ջրամբարների մոտակայքում բնակչությանը տեղեկացրել է բարձր ալիքների, հեղեղումների և փլուզումների վտանգի մասին: Հարավային նահանգներում արդեն չեղյալ են համարվել ավիաթռիչքները, դադարեցվել է լաստանավային հաղորդակցությունը, մի շարք շրջաններում ժամանակավորապես դադարեցվել է էլեկտրաէնեգիայի մատակարարումը: Ըստ ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի, օդերևութաբանների կանխատեսմամբ` Ճապոնիայի մի շարք շրջաններում ուժեղ քամին կմոլեգնի մինչև ուրբաթ:
Հուլիսի 18-ին ժամը 11.30-ին ստացված տեղեկատվության համաձայն` Սիսիան քաղաքի մերձակայքում` Որոտան գետում հայտնաբերվել է դիակ և այն դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է Սիսիան քաղաքի Հատուկ փրկարարական ջոկատից 4 հրշեջ-փրկարար:
Հրշեջ-փրկարարների ուժերով գետից դուրս է բերվել նորածին երեխայի դիակ և հանձնվել ոստիկանության աշխատակիցներին:
Վանում տեղի ունեցող հնեագիտական պեղոմների ընթացքում բացահայտվում են Ուրարտական քաղաքակրթության նորանոր հետքեր:
Ինչպես հաղոդում է TRT-Russian լրատվականը, պեղումների ժամանակ հայտնաբերվել է ուրարտական ամենախոշոր տաճարին պատկանող արձանագրություններով քարերից մեկը:
Վանից 35 կմ հեռավորության վրա գտնվող, Ռուսա 2-րդ թագավորի հրամանով մ.թ.ա. 685-645 թվականներին կառուցած Այանիս ամրոցի 22 տարի տեղի ունեցող պեղումները օգնում են վերականգնել պատմությունը: Բազմաթիվ արվեստի գործեր են արդեն հայտնաբերվել եւ ուղարկվել թանգարաններ:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.