23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության 3-րդ բաժնի պետի տեղակալ, գնդապետ Նելլի Դուրյանը լրագրողների հետ հանդիպմանը անդրադառնալով երեխաների նկատմամբ բռնության դեպքերին տեղեկացրեց, որ ոստիկանությունը սկսել է լրջորեն զբաղվել այդ հարցով, թե ինչով է դա պայմանավորված, կամ ինչու էր մինչ այսօր վերաբերմունքը թերի լրջության, նա չմանրամասնեց:
Նելլի Դուրյանը նշեց,որ չնայած իրենց կառույցի ջանքերին բռնության դեպքերը չեն նվազում: Նա մխիթարական համարեց որ չեն էլ աճում: «Նախորդ 6 ամիսներին երեխաների նկատմամբ բռնությունների դեպքերը նվազել են 17-ով՝ անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ»,- տեղեկացրեց նա:
Ըստ գնդապետի դրանք հաճախ պատահում են փողոցում, ընտանիքում, այլ հաստատություններում։ Իսկ, իրենք, եթե հայտնաբերվում են նման զոհեր,ապա համագործակցում են կանանց իրավունքի և երեխաների աջակցության կենտրոնների հետ:
Նրա համոզմամբ բռնության ենթարկվածները հաճախ ամաչում են այդ մասին բարձրաձայնել, և գուցե դրանով է պայմանավորված վիճակագրության ոչ լիարժեք պատկերը:
«Հայ օգնության ֆոնդի» երեխաների կենտրոնի գործադիր տնօրեն Միրա Անտոնյանը տեղեկացրեց, որ կենտրոնը Ոստիկանության նախկին ընդունիչ-բաշխիչ կայանն է, ուր ընդունվում են այն երեխաները, որ գտնվում են դժվարին իրավիճակում՝ բռնություններ, աղքատություն, ընկերների կամ տարիքով մարդկանց հետ խնդիրներ։ Սոցիալական պայմանների վատթարացմանը զուգահեռ աճում է կենտրոնի կոնտինգենը: Ըստ Անտոնյանի՝ մեծագույն խնդիր է կենցաղային պայմանների ոչ բավարար վիճակը։ «Մեզ մոտ երեխաների ծնողների 60%-ից ավելին ունեն կենցաղային անկանոն պայմաններ. մեծապես դա պայմանավորված է նաև սոցիալական անճարակությամբ: Մեր կենտրոն տարվա ընթացքում միջին հաշվով ընդունվում է 150 երեխա։ Եվ երեխաների ավելի քան կեսն ընտանեկան բռնությունների զոհ են»:
Անցած գիշեր Երևան են ժամանել Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ) Հայաստանի հարցով համազեկուցողներ Ջոն Պրեսկոտն ու Ակսել Ֆիշերը:
Այս մասին տեղեկացնում է Ազատություն ռադիոկայանը։
Ինչպես նշված է ԵԽԽՎ-ի պաշտոնական կայքում տեղադրված հաղորդագրությունում, Պրեսկոտը և Ֆիշերը փաստահավաք այս առաքելության շրջանակներում Հայաստանի իշխանությունների և ընդդիմության հետ քննարկելու են երկրում քաղաքական միջավայրի բարելավմանն ուղղված վերջին զարգացումները: Անդրադարձ է լինելու բարեփոխումների ծրագրերին, հատկապես՝ 2012 թվականի խորհրդարանական ընտրություններին ընդառաջ ընտրական բարեփոխումներին:
Ըստ պաշտոնական տեղեկատվության՝ նախատեսված են հանդիպումներ Հայաստանի նախագահի, խորհրդարանի խոսնակի, խորհրդարանական խմբակցությունների, ինչպես նաև արտախորհրդարանական ընդդիմության հետ:
Ազգային ժողովից «Ազատություն» ռադիոկայանը տեղեկացել է, որ համազեկուցողները չորեքշաբթի օրը հանդիպելու են խորհրդարանական ուժերի հետ:
Ջոն Պրեսկոտը և Ակսել Ֆիշերը հանդիպելու են Կոնգրեսի առաջնորդ, Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հետ:
Համազեկուցողները իրենց փաստահավաք առաքելությունը կավարտեն հինգշաբթի օրը:
Մշակութային հուշարձաններ ոչնչացնելու կամ վնասելու մեղադրանքով
Հուլիսի 19-ին, ժամը 12.00-ին, ոստիկանության Նոր Հաճընի բաժանմունքի ծառայողները բերման են ենթարկել ՌԴ քաղաքացի, 48-ամյա Բարեղամ Պ.-ին, որը 2010 թ. նոյեմբերի 23-ից ՌԴ Մոսկվա քաղաքի Կենտրոնական վարչական տարածքի ՆԳ վարչության կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 243 հոդվածի 2-րդ մասի /մշակութային հուշարձանների ոչնչացնելը կամ վնասելը/ մեղադրանքով:
Թմրամիջոց պահելու կասկածանքով
Հուլիսի 19-ին, ժամը 20.20-ին, ոստիկանության Գյումրիի բաժնի ծառայողները թմրամիջոց պահելու կասկածանքով Տիգրան Մեծի փողոցի թիվ 9 շենքի մոտից բերման են ենթարկել նախկինում դատապարտված, 57-ամյա Սանասար Ս.-ին, որի մոտ անձնական խուզարկությամբ հայտնաբերվել և առգրավվել է 3 գ կանեփանման կանաչ զանգված:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:
Գողացված պայուսակները` աղբանոցում
Հուլիսի 19-ին, ժամը 07.35-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության հերթապահ մասից Շենգավիթի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել 36-ամյա Մանուշակ Հ.-ն և հայտնել, որ իրենց բնակարանից գողություն է կատարվել:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 02.00-ից 05.00-ն ընկած ժամանակահատվածում, հարմարեցված բանալիով մոտքի դուռը բացելու միջոցով, նշված բնակարանի միջանցքից գողացել են կանացի երկու պայուսակ, որոնց մեջ եղել է 70.000 դրամ:
Նույն օրը, ժամը 07.30-ին, Մանուշակ Հ.-ն պայուսակները հայտնաբերել է իրենց շենքի աղբանոցի մոտ` առանց գումարի:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ բաժին է ներկայացվել 14-ամյա Աբրահամ Խ.-ն, որը խոստովանական բացատրություն է տվել, որ նշված գողությունը կատարել է ինքը:
Գողոնն առգրավված է:
Ահազանգը կեղծ է եղել
Հուլիսի 19-ին, ժամը 12.30-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության հերթապահ մասից Նոր Նորքի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել անհայտ քաղաքացի և հայտնել, որ Միկոյան փողոցի թիվ 35 հասցեում գտնվող Անանիա Շիրակացու անվան ճեմարանում ռադիոկարգավորվող սարքավորումով ծխաքողարկիչներ են տեղադրված:
Դեպքի վայրի զննությամբ նշված ճեմարանի 1-ին, 2-րդ, 3-րդ մասնաշենքերում և հարակից տարածքներում զենք-զինամթերք կամ նմանատիպ այլ առարկաներ չեն հայտնաբերվել:
Ձեռնարկվում են միջոցառումներ ահազանգողի ինքնությունը պարզելու և նրան հայտնաբերելու ուղղությամբ:
Հանգամանքները պարզվում են:
Կատարվում է հետաքննություն:
Դանակի ու զենքի սպառնալիքով
Հուլիսի 19-ին, 08.30-ին, ոստիկանության Նաիրիի բաժնում 34-ամյա Արամ Խ.-ից ահազանգ է ստացվել, որ 57-ամյա Գայանե Մ.-ի տանը ավազակային հարձակում է կատարվել:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 03.00-ի սահմաններում, դիմակավորված երկու անհայտ անձինք, սանդուղք տեղադրելով, մուտք են գործել Գայանե Մ.-ի տուն և դանակի ու զենքի սպառնալիքով կպչուն ժապավենով կապել վերջինիս դստերը` Թուրքիայի և Հայաստանի Հանրապետության երկքաղաքացի` Արմինե Ա.-ի, ու թոռնուհուն` 5-ամյա Վիվյեն Ք.-ին, ու հափշտակելով 600 ԱՄՆ դոլար, 700 եվրո, 35.000 դրամ և ոսկյա զարդեր` դիմել են փախուստի:
Կատարվում է նախաքննություն:
Ուզբեկստանի եւ Ղրղզստանի սահմանային շրջանում տեղի է ունեցել 6«4 բալ ուժգնությամբ երկրաշարժ« տեղեկացնում է BBC-ն:
Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է ուզբեկական Ֆերգանա քաղաքից 42 կմ հեռավորության վրա:
Հնարավոր ավերածությունների եւ զոհերի մասին դեռեւս տեղեկություններ չեն հաղորդվում:
ՀԱԿ-ը երեկ հանդես է եկել հայտարարությամբ՝ հստակեցնելով իշխանության հետ երկխոսության հեռանկարի իր մոտեցումը: Հայտարարությունը բաղկացած է հինգ կետից, ըստ այդմ՝ նպատակահարմար է դրանց անդրադառնալ ըստ հերթականության:
«Ի գիտություն ընդունելով Հայ Ազգային Կոնգրես-իշխանություն բանակցություններում իշխանության պատվիրակության համակարգող Դավիթ Հարությունյանի պաշտոնական հայտարարությունն այն մասին, որ իր ղեկավարած պատվիրակությունը, լինելով քաղաքական կոալիցիայի որոշմամբ ստեղծված մարմին, ներկայացնում է Գործադիր իշխանությունը, խորհրդարանական մեծամասնությունը և անձամբ Սերժ Սարգսյանին, Հայ Ազգային Կոնգրեսը համարում է, որ երկխոսությունը կարելի է շարունակել այս ձևաչափով և պատրաստ է նոր հանդիպման»,- ասված է այս հայտարարության մեջ։
Այսպիսով, կարող ենք արձանագրել, որ երկխոսության հարցում իշխանության և ՀԱԿ-ի միջև առկա ձևաչափային հակասությունները վերացված են, ըստ այդմ՝ որևէ խնդիր չկա հուլիսի 18-ին մեկնարկած գործընթացը շարունակելու համար:
«Ինչպես նշել էինք մեր նախորդ հայտարարության մեջ, հետագա հանդիպումները պետք է կայանան չեզոք վայրում»,- իր նախորդ հայտարությունն է հիշեցնում ՀԱԿ-ը:
Հանդիպման վայրն, ըստ իս, այնքան էլ էական չէ, սակայն Հանրային խորհուրդն իսկապես դրական ասոցիացիաներ չի առաջացնում, և հանդիպումները կարելի է կազմակերպել այլ վայրում:
«Հանդիպումները կամ պետք է հեռարձակվեն ուղիղ եթերով, կամ էլ` կողմերի քարոզչական հավասար հնարավորությունները ապահովելու նպատակով Կոնգրեսի պատվիրակությանը յուրաքանչյուր հանդիպումից հետո պետք է Հանրային հեռուստաընկերությամբ առնվազն կես ժամ ուղիղ եթեր տրամադրվի՝ իր տեսակետները հասարակությանը ներկայացնելու համար»,- նոր պահանջ է ձևակերպում ՀԱԿ-ը։
Հանդիպումների կամ բանակցությունների ուղիղ եթերով հեռարձակելու պահանջն անհեթեթություն է մի քանի պատճառով:
Նախ, պահանջի հեղինակներին զուր է թվում, թե այս իրադարձությունը հասարակության այդքան լայն շերտերի հետաքրքրում է: Երկրորդ, այս հանդիպումների ուղիղ հեռարձակմամբ՝ Հանրայինը կխախտի օրենսդրությունը՝ զբաղվելով կոալիցիայի անդամ կուսակցությունների և ՀԱԿ-ի քարոզչությամբ, ինչն օրենքի խախտում է, մանավանդ՝ մոտենում են Ազգային ժողովի ընտրությունները:
ՀԱԿ-ը կարող էր պահանջել, որպեսզի, օրինակ, հանդիպումների մասին ԶԼՄ-ներին տրամադրվի երկուստեք համաձայնեցված հաղորդագրություն՝ միակողմանի լուսաբանումը բացառելու համար:
Յուրաքանչյուր քաղաքական ուժ՝ ոչ թե Հանրայինով, այլ՝ մասնավոր հեռուստաընկերություններով կարող է ունենալ երեսուն րոպե կամ ավելի շատ եթերաժամ՝ կոմերցիոն հիմունքներով: Նույնը վերաբերում է ՀԱԿ հայտարարության չորրորդ կետին. պետք է վերացնել Հանրային հեռուստաընկերությամբ և մյուս հեռուստաալիքներով Հայ Ազգային Կոնգրեսի և մյուս քաղաքական ուժերի հանրահավաքների մասին իրազեկող նյութերի հեռարձակման արգելքը։
«Պետք է դադարեցնել Կոնգրեսի հանրահավաքներից առաջ իրավապահ մարմինների կողմից բնակչության ահաբեկումը, տարաբնույթ խոչընդոտների հարուցումը, մասնավորապես հանրային և այլ տրանսպորտային միջոցների աշխատանքի կազմալուծումը»,- հայտարարության վերջում պահանջում է ՀԱԿ-ը։
Վերջին հանրահավաքների պարագայում, կարծես թե, այս խոչընդոտները վերացվել են, հետևաբար՝ այնքան էլ ադեկվատ չէ այս կետի ներառումը հայտարարության տեքստում:
Պակիստանում առաջին անգամ երկրի արտաքին գործերի նախարար է նաշանակվել կին: 34-ամյա Հինա Ռաբանի Հառը Պակիստանի պատմության մեջ նաեւ առաջին նման երիտասարդ արտգործնախարարն է:
Հառը նախկինում Պակիստանի արտգործնախարարի տեղակալն էր:
Պակիստանի նախկին արտգործնախարարը պաշտոնաթող է եղել այս տարվա փետրվարին կառավարության նոր կազմի ձեւովորման ժամանակ:
Հայ ազգային կոնգրեսի կենտրոնական գրասենյակը քիչ առաջ հանդես է եկել հետեւյալ հայտարարությամբ.
1. Ի գիտություն ընդունելով Հայ Ազգային Կոնգրես-իշխանություն բանակցություններում իշխանության պատվիրակության համակարգող Դավիթ Հարությունյանի պաշտոնական հայտարարությունն այն մասին, որ իր ղեկավարած պատվիրակությունը լինելով քաղաքական կոալիցիայի որոշմամբ ստեղծված մարմին, ներկայացնում է Գործադիր իշխանությունը, խորհրդարանական մեծամասնությունը եւ անձամբ Սերժ Սարգսյանին, Հայ Ազգային Կոնգրեսը համարում է, որ երկխոսությունը կարելի է շարունակել այս ձեւաչափով եւ պատրաստ է նոր հանդիպման։
2. Ինչպես նշել էինք մեր նախորդ հայտարարության մեջ, հետագա հանդիպումները պետք է կայանան չեզոք վայրում։
3. Հանդիպումները կամ պետք է հեռարձակվեն ուղիղ եթերով, կամ էլ կողմերի քարոզչական հավասար հնարավորությունները ապահովելու նպատակով Կոնգրեսի պատվիրակությանը յուրաքանչյուր հանդիպումից հետո պետք է Հանրային հեռուստաընկերությամբ առնվազն կես ժամ ուղիղ եթեր տրամադրվի՝ իր տեսակետները հասարակությանը ներկայացնելու համար։
4. Պետք է վերացնել Հանրային հեռուստաընկերությամբ եւ մյուս հեռուստաալիքներով Հայ Ազգային Կոնգրեսի հանրահավաքների մասին իրազեկող նյութերի հեռարձակման արգելքը։
5. Պետք է դադարեցնել Կոնգրեսի հանրահավաքներից առաջ իրավապահ մարմինների կողմից բնակչության ահաբեկումը, տարաբնույթ խոչընդոտների հարուցումը, մասնավորապես հանրային եւ այլ տրանսպորտային միջոցների աշխատանքի կազմալուծումը։
Մայ Աթոռ Սուրբ Էջմիածինն արձագանքել է Գարեգին Բ-ի մասին «Չենք լռելու» նխաձեռնության հաղորդագրությանը, որտեղ նշվում էր, որ Գարեգին Բ-ն Սանահինի վանքի անմխիթար վիճակի մասին հարցին արձագանքել էր, թե «կաթողիկոսը որեւէ գործ չունի լեռներում գտնվող վանքերի եւ եկեղեցիների հետ»:
Ստորեւ ներկայացվում է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի ղեկավար Տ. Վահրամ քահանա Մելիքյանի հաղորդագրությունը:
«Հուշարձանագետ Սամվել Կարապետյանի եւ «Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնության կատարած հայտարարության առնչությամբ ցանկանում եմ նշել հետեւյալը: Մայր Աթոռ Ս. Էջմիածինը խստորեն դատապարտում է այդ հանդուգն հայտարարությունները, որոնցով մեղադրանքներ են հնչում Հայ եկեղեցու հասցեին եւ վերագրումներ կատարվում Ամենայն հայոց կաթողիկոսին:
Պրն. Սամվել Կարապետյանն ամբողջությամբ խեղաթյուրված է ներկայացնում զրույցը Ամենայն հայոց կաթողիկոսի հետ: Անամոթություն եւ լկտիություն է եկեղեցիների եւ սրբավայրերի պահպանության առնչությամբ ավելի ցավսիրտ ներկայանալ, քան Ամենայն հայոց կաթողիկոսը կամ որեւէ թեմակալ առաջնորդ եւ եկեղեցական:
Նորին Սրբության ուշադրության ներքո են բոլոր վանքերն ու եկեղեցիները, սակայն Մայր Աթոռ Ս. Էջմիածինն ի վիճակի չէ բոլոր վանքերի նորոգությունը միաժամանակ իրագործել եւ բազմիցս այդ մասին ասվել է, որ մեր հոգեւոր ժառանգության պահպանությունն կարելի է իրականացնել միայն պետության հովանավորությամբ եւ աջակցությամբ:
Այդուհանդերձ Մայր Աթոռը իր սուղ միջոցներով հանդերձ հետամուտ է նորոգության առավել կարիքի մեջ գտնվող վանքերի ու եկեղեցիների: Իսկ նորոգված եւ այսօր նորոգվող տաճարները, ինչպես օրինակ` Գեղարդավանքը, Հառիճավանքը, Սաղմոսավանքը, Նորավանքը, Խոր Վիրապը, Ապարանի Ս. Խաչը, Տաթեւը եւ բազում այլք, խոսուն վկայությունն են հնչող մեղադրանքների անհեթեթության»:
Այսօր ՀՀ կառավարությունում օրվա երկրորդ կեսին շարունակվել է ՀՀ պետական կառավարման մարմինների 2011 թ. 1-ին կիսամյակի գնահատված կատարողականների, գործունեության միջոցառումների ծրագրի և գերակա խնդրիների կատարման մասին հաշվետվությունների քննարկումը:
Մինչ հաշվետվություններին անդրադառնալը վարչապետ Սարգսյանը նշել է, որ անդրադարձ է արվելու նախարարությունների` ՀՀ կառավարության 2011թ. գործունեության ծրագրից բխող գերակա խնդիրներին, նախարարների անձնական հսկողության տակ գտնվող հարցերին և տարվա կտրվածքով գնահատականներին` գերակա խնդիրների և միջոցառումների ծրագրի իրականացման գործում ռիսկերի առկայության առումով:
2011 թ. առաջին կիսամյակի ընթացքում կատարված աշխատանքների ու դրանց արդյունքների վերաբերյալ հաշվետվություններով հանդես են եկել ՀՀ առողջապահության, քաղաքաշինության, տրանսպորտի և կապի, բնապահպանության և էներգետիկայի և բնական պաշարների նախարարները: Նրանք ներկայացրել են ՀՀ կառավարության 2011 թ. գործունեության ծրագրից բխող գերակա խնդիրներն ու դրանց լուծման ուղղությամբ իրականացված միջոցառումների արդյունքները:
Մասնավորապես, առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը զեկուցել է 2011 թ. գերակա խնդիրների կատարման ընթացքի մասին: Առողջապահության նախարարության 2011 թ. գերակա խնդիրներն են` 2011թ. համավճարի համակարգի ներդրում անհետաձգելի և գինեկոլոգիական բժշկական օգնության և սպասարկման բնագավառներում, առողջության առաջնային պահպանման օղակում ըստ կատարողականի (խրախուսական) ֆինանսավորման կարգի հաստատում և ներդրում, երեխայի առողջության պետական հավաստագրի համակարգի ներդրման ծրագրի մշակում և իրականացում, շտապ բժշկական օգնության և սպասարկման հայեցակարգի ներդրում:
Քաղաքաշինության նախարար Վարդան Վարդանյանը մանրամասներ է ներկայացրել 2011 թ. գերակա խնդիրների իրականացման վերաբերյալ, որոնք են` բնակարանային ապահովումը` աղետի գոտու բնակավայրերում իրականացվող բնակարանային շինարարության ծրագրի շրջանակներում կառուցված բնակարանների (բնակելի տների) հատկացման միջոցով, քաղաքաշինության գործունեության հատուկ կարգավորման բնագավառի օրենսդրության կատարելագործումը և ՀՀ բնակավայրերում քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորումը, ՀՀ տարածական պլանավորման համակարգի բարեփոխումը և քաղաքաշինության ոլորտում համայնքների ինստիտուցիոնալ կարողությունների զարգացումը, ՀՀ տարածքում ինքնակամ շինարարության հիմնախնդիրների լուծման միջոցառումների իրագործումը, քաղաքաշինական էլեկտրոնային թույլտվությունների տրամադրման մեխանիզմների կանոնակարգումը, Համաշխարհային բանկի խմբի «Գործարարությամբ զբաղվելը» (Doing Business) վարկանիշային դասակարգման սանդղակում Հայաստանի դիրքի էական բարելավումը:
Տրանսպորտի և կապի նախարար Մանուկ Վարդանյանն անդրադարձել է Վանաձոր-Ֆիոլետովո նոր երկաթգծի նախագծման աշխատանքների և Հյուսիս-հարավ նոր երկաթգծի տեխնիկատնտեսական հիմնավորման աշխատանքների կազմակերպման, Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի 1-ին, 2-րդ և 3-րդ Տրանշերի շինարարական աշխատանքների նախապատրաստման և կազմակերպման, ինչպես նաև փոստի կառավարման նոր մոդելի ներդրման նպատակով իրականացված միջոցառումներին:
Սևանա լճի ջրի մակարդակի բարձրացման հետևանքով ջրածածկման ենթակա տարածքներում վնասակար ազդեցության կանխարգելման միջոցառումների իրականացման, ՀՀ Շիրակի մարզի Աշոցքի տարածաշրջանում պահպանվող տարածքների ստեղծման, Սևանա լճում էնդեմիկ ձկնատեսակների պոպուլյացիայի համալրման հարցերի մասին զեկուցումով հանդես է եկել բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը:
Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը, խոսելով իր ղեկավարած նախարարության գերակայությունների մասին, ներկայացրել է էլեկտրաէներգիա արտադրող հզորությունների ստեղծման և վերազինման, տարածաշրջանային ինտեգրացման և էլեկտրաէնեգետիկական համակարգի տեխնիկական վերազինման, ատոմային էնեգետիկայի զարգացման, ինչպես նաև Իրան-Հայաստան նավթամթերքատար խողովակաշարի և նավթամթերքների տերմինալի կառուցման ուղղությամբ ձեռնարկված քայլերը:
Հաշվետվությունները լսելուց և համապատասխան հանձնարարականներ տալուց հետո կառավարության ղեկավարն անդրադարձել է 2011 թ. առաջին կիսամյակի ընթացքում ըստ նախարարությունների տրված հանձնարարականների և աշխատանքների ֆինանսական կատարողականներին, ինչպես նաև աշխատակազմերի ընդհանուր գնահատականին: Նախարարները զեկուցել են տրված հանձնարարականների ժամանակին չկատարման և հետաձգումների պատճառների մասին: Կառավարության անդամների ուշադրությունը հրավիրելով չկատարված միջոցառումների վրա` վարչապետը հանձնարարել է դրանք ավարտին հասցնել հնարավորինս սեղմ ժամկետում:
«Ես էդքան լավատես չեմ, որ վաղը իշխանություններն ասելու են՝ եկեք արտահերթ ընտրություններ անենք։ Իշխանությունները փորձելու են ձգձգել։ Հայտնի կինոն՝ «Կովկասի գերուհին», հիշում եք ,չէ՞, նա կխփի, կփորձի քացի տալ… էդ ամեն ինչը լինելու է…»,- այսօր «Ազգ» օրաթերթի գլխավոր խմբագիր Հակոբ Ավետիքյանի հետ բանավեճում հայտարարեց հրապարակախոս Տիգրան Պասկևիչյանը: Հետո ասաց թե`«Նույն Գարեգին Ազարյանը արտահերթ ընտրություններն անցկացնելու է շատ ավելի վատ, քան հերթականը, որովհետև որևէ մեկը նրան երաշխիք չի տալու, որ իր արած կեղծիքների համար ինքը չի պատժվելու:
«ՀԱԿ–ը բոլոր նրանց, ովքեր կարող էին տարբեր դերակատարում ունենալ ընդդիմության ներսում կամ դրսից, դրանք բոլորն ահավոր կերպով վարկաբեկիչ արշավի ենթարկեց»,– Իր հերթին արձագանքեց Ավետիքյանը:
«Ո՞վ ստիպեց Րաֆֆի Հովհաննիսյանին սափրել բեղերը, գնալ ու առանց պահանջների նստել հացադուլի։ Իշխանությունները շատ մեծ սիրով այցելում էին Րաֆֆի Հովհաննիսյանին, տոն էին տալիս, էն դեպքում, երբ որ ՀԱԿ–ը էդ ժամանակ վերելքի վրա էր։ ՀԱ՞Կ–ը ստիպեց «Ժառանգությանը» հիմար քայլերի գնալ»,– հակադարձեց Պասկևիչյանը:
«ՀԱԿ–ը՝ իրեն ծառայող, սպասարկող մամուլի միջոցով անընդհատ ընդդիմության յուրաքանչյուր ճիչ, շարժում, միտք, քիլլերությամբ սպանեց, փորձեց սպանել»,– ասաց Ավետիքյանը:
Պասկևիչյանն էլ շնորհակալություն հայտնեց խմբագրին «հաճոյախոսության» համար, իր հերթին նրան ակնարկելով. «Դուք ինձ քիլլեր եք անվանում, բայց երբ որ ես իմ շուրջը տեսնում եմ հիմարություն, իմ պարտքն եմ համարում գրել դրա մասին»:
Հ.Գ.Երցուկը քաղաքականության մեջ հոգնեցնում է, ի վերջո կլինեն թե չեն լինի արտահերթ ընտրություններ, կամ կա՞ դրա պահանջը, կերևա մոտ ժամանակներս: Եթե ժողովուրդը վստահ լինի,թե դա իր համար ինչ որ բան կփոխի, միգուցե ոգևորվի, բայց նա վստահ է, որ ցանկացած դեպքում իր համար էական տեղաշարժ չի լինելու:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.