23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Trend գործակալությունը տեղեկացմամբ` ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերտո Զաներն ասել է, որ Հարավային Կովկասում ձգձգված հակամարտությունների կարգավորմանը ԵԱՀԿ-ն պատրաստ է լուրջ աջակցություն ցուցաբերել`ի դեմս համաձայնեցված ձևաչափերի: Դրանցից են ԵԱՀԿ Մինսկի խումբը` նախագահությամբ Ֆրանսիայի, ԱՄՆ-ի և ՌԴ-ի, և Ժնևյան քննարկումը` ԵԱՀԿ-ի, ԵՄ-ի և ՄԱԿ-ի նախագահությամբ: Ըստ գլխավոր քարտուղարի` Հարավային Կովկասը կարևոր դերակատարում ունի ԵԱՀԿ-ի ողջ տարածքի անվտանգության և կայունության հարցում: «Կազմակերպության քաղաքական ղեկավարությունը նպաստում է մեր ղեկավարության ռազմավարական մակարդակի բարձրացմանը, որը տարին մեկ անգամ փոփոխվում է, սակայն նկատել եք, որ ԵԱՀԿ-ն իր քաղաքականությունն իրականացնում է մշտապես և հետևողական»,- հայտարարել է Զաները:
ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը նաև հավելել է, որ Ադրբեջանում և Հայաստանում կազմակերպությունն աշխատում է ի դեմս տեղական կառույցների` ներքին բարեփոխումներին աջակցելու համար: Նա ընդգծել է, որ վերջերս հանդիպել է ՄԽ համանախագահների հետ և համամիտ է նրանց այն տեսակետին, որ հակամարտության կարգավորման հիմնական սկզբունքները պետք է համաձայնեցվեն այնպես, որ կողմերը կարողանան անցնել խաղաղ կարգավորման շրջանակային փաստաթղթի մշակմանը:
Ադրբեջանական բանակի N զորամասում, որը տեղակայված է Բեյլագանի շրջանում զինված միջադեպ է տեղի ունեցել: Պաշտպանության նախարարության մամուլի ծառայության փոխտնօրեն Թեյմուր Աբդուլաեւը, տեղակացրել է, որ զորամասի զինվոր Արիֆ Ջաֆարովը, խախտելով անվտանգության կանոնները, կրակ է բացել իր ատրճանակից:
Արդյունքում` նրա ծառայակից Հիքմեթ Յուսիֆովն ստացել է մի շարք վնասվածքներ եւ տեղում մահացել: Սպանություն գործած զինվորը դիմել է փախուստի: Ներկայումս քայլեր են ձեռնարկվում Արիֆ Ջաֆարովին ձերբակալելու համար
Պետք է ամեն ինչ անել ՀԱԿ-իշխանություն երկխոսության հաջող ավարտի համար£ Հայտարարելով այս մասին հուլիսի 21-ի ասուլիսում, ՀՀ Ազգային Ժողովի ՙՀՀԿ՚ խմբակցության անդամ Գագիկ Մինասյանը նշեց, որ երկխոսող կողմերը պատրաստակամ են քայլեր անելու ի նպաստ ժողովրդի և այդ ճանապարհով գնալու առաջ, այլ ոչ` հակամարտության£ ՙԵրկխոսության նպատակը ժողովրդի և պետության առջև ծառացած խնդիրների արդյունավետ լուծումն է՚,- ասաց ՀՀԿ-ի ներկայացուցիչը, ով ընդգրկված է ՀԱԿ-ի հետ բանակցող կոալիցիոն ուժերը ներկայացնող պատվիրակության կազմում:
Անդրադառնալով երկխոսության շուրջ ծավալված քննարկումներին, Գ. Մինասյանը նշեց, որ ցանկացած ՙլավ գործի՚ իրականացման ժամանակ հասարակությունը բաժանվում է 2 խմբի` լավատեսների և վատատեսների, և անհրաժեշտ է այնպես անել, որ հասարակության վատատես հատվածը փոխի իր դիրքորոշումը£
Գ.Մինասյանը հայտնեց, որ իրենք նպատակ ունեն վեր հանել կարևոր հարցերը: ՙՄենք միայն երկխոսելու ենք, իսկ հարցերը կլուծվեն համապատասխան լիազորություն ունեցող պետական կառույցներում՚- պարզաբանեց նա: Ըստ նրա, երկխոսության ընթացքում բոլոր հրատապ խնդիրներն էլ քննարկվելու են: ՙԵթե դու վստահ ես քո դիրքորոշման և տեսակետի մեջ և քեզ այդտեղ ամուր ես զգում, ապա պատճառ չեմ տեսնում այդ խնդիրները չքննարկելու՚,- ասաց նա:
Խոսելով երկխոսության ընթացքի մասին, Գ.Մինասյանը նշեց, որ երկխոսության ավարտի կոնկրետ ժամկետ նախանշված չէ: ՙԴա կախված է հարցին մոտեցման լրջությունից և վերջնական արդյունքից: Գերակա խնդիր է լավ արդյունքը՚,- ասաց նա£
«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության ծառայություններից առաջին կիսամյակում օգտվել է 283,1 հազ.ուղեւոր, ինչը 29,4% պակաս է անցյալ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատ: Միեւնույն ժամանակ, 2010 թ. հունվար-հունիս ամիսների հետ համամատ 29,7% աճել է ՀԿԵ-ի միջազգային ուղեւորափոխադրումների ծավալը: 2011 թ. առաջին կիսամյակում միջազգային հաղորդակցությունում փոխադրվել է 13,1 հազ. ուղեւոր, ինչը 61,7% գերազանցում է նախատեսվող ցուցանիշից:
ՀԿԵ-ի ուղեւորափոխադրումների ծավալի կրճատումը առաջին կիսամյակում պայմանավորված է մերձքաղաքային հաղորդակցությունում տեղափոխված ուղեւորների թվի 30,9%-ով նվազմամբ: 2011 թ. առաջին կիսամյակում մերձքաղաքային հաղորդակցությունում տեղափոխվել է 270 հազ. ուղեւոր, ինչը 29,2% պակաս է հունվար-հունիս ամիսների համար նախատեսվող ցուցանիշից:
Մերձքաղաքային հաղորդակցությունում ուղեւորափոխադրումների ծավալի կրճատման հիմնական պատճառն է` տարվա սկզբին Արարատի եւ Արմավիրի ուղղություններով գործող երկու տակտային գնացքների վերացումը: Այժմ համայնքների ղեկավարերի խնդրանքով տակտային գնացքների աշխատանքը կվերսկսվի, ինչը դրական է ազդելու ՀԿԵ-ի ուղեւորափոխադրումների դինամիկային:
ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը և ՀՀ գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամը հայտնում են, որ հոկտեմբերի 14-16-ը Երևանում, Հայաստանի Հանրապետության անկախության 20-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակներում, տեղի է ունենալու «Հայագրոֆորում» խորագրով միջազգային գյուղատնտեսական համաժողովը:
Համաժողովի շրջանակներում կքննարկվեն Հայաստանում գյուղատնտեսության ոլորտում տեղի ունեցող զարգացումները, առկա խնդիրները և ոլորտում իրականացվող ծրագրերը: Համաժողովը բացառիկ հնարավորություններ է ընձեռում նաև հայաստանյան և սփյուռքահայ, ինչպես նաև տարբեր երկրներից ժամանած օտարերկրյա գործարարներին ներկայացնելու սեփական արտադրությունն ու մատուցվող ծառայությունները, հաստատելու փոխշահավետ համագործակցություն, ծանոթանալու գյուղատնտեսության ոլորտում Հայաստանում առկա ներդրումային հնարավորություններին, ինչպես նաև ծանոթանալու գյուղատնտեսության զարգացման միջազգային առաջադեմ փորձին: Համաժողովի նպատակներից է նաև ագրոպարենային բնագավառի գործարարների և ֆերմերների համահայկական ընկերակցության ստեղծումը:
Միջոցառման շրջանակներում կկազմակերպվեն մասնագիտական կլոր-սեղան քննարկումներ՝ «Ագրարային բարեփոխումներ, զարգացման ծրագրեր և միջազգային համագործակցություն», «Ագրովերամշակման հատվածի զարգացումը, սննդամթերքի անվտանգության համակարգի կարողությունների հզորացում և արտահանման խթանում», «Ագրարային գիտության, կրթության, տեղեկատվության զարգացում և նոր տեխնոլոգիաների ներդրման աջակցություն», «Ագրարային քաղաքականություն և գյուղական համայնքների զարգացման հիմնախնդիրները» թեմաներով:
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյան — Բարև ձեզ, հարգելի գործընկերներ։ Մինչ օրակարգի ձևավորումը ցանկանում եմ, որ մենք անդրադառնանք Սանահինի վանական համալիրի խնդրին։ Վերջին շրջանում հասարակական կազմակերպությունների և զանգվածային լրատվության միջոցների ուշադրության կենտրոնում է հայտնվել այս հարցը, և անհրաժեշտ է տալ պարզաբանումներ, թե մեր նախորդ տարվա Սանահին այցելությունից հետո ինչպիսի միջոցառումներ են իրականացվել։
ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյան — Մեծարգո պարոն վարչապետ, հարգելի գործընկերներ, նախորդ տարի Լոռու մարզ կատարած այցի ընթացքում ՀՀ վարչապետն այցելեց Սանահին, ծանոթացավ առկա խնդիրներին, հրավիրվեց աշխատանքային խորհրդակցություն, որի ընթացքում տրվեցին հստակ հանձնարարականներ։ Դրանց արդյունքում ՀՀ մշակույթի նախարարության կողմից մշակվել է միջոցառումների հստակ ժամանակացույց: Ելնելով այն հանգամանքից, որ վանական համալիրը 1999 թ.-ից գտնվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում, խնդիրը պահանջում է հատուկ մոտեցում այն առումով, որ հուշարձանին ուղղված ցանկացած միջամտություն պետք է անցնի միջազգային փորձաքննություն։
Առաջին քայլը եղավ այն, որ ՀՀ պատմամշակութային հուշարձանների պահպանության հետազոտական կենտրոնը հրավիրեց մասնագետներ Բեռլինի բարձրագույն տեխնոլոգիաների ինստիտուտից, որոնք 3D սքան-լազերային տեխնոլոգիայով կատարեցին չափագրումներ` հաշվի առնելով համալիրի հարավային ճակատի արևմտյան անկյան հատվածում առկա հիմնական ճաքը` պայմանավորված այն հանգամանքով, որ հենց այդ ճաքն է, որ առաջացնում է հիմնական խնդիրները հուշարձանների համար, բնականաբար, հարակից այլ խնդիրներին զուգահեռ։
Այդ գործողությունների արդյունքում արձանագրվեց իրավիճակը, որը ենթակա էր կրկնակի ստուգման 6-7 ամիս հետո` հասկանալու, թե ինչ դինամիկա ունի ճաքը և որ ուղղությամբ է այն զարգանում։ Մայիս ամսին կատարվեցին կրկնակի ստուգումները, արդյունքներն այժմ ամփոփվում են, և հայկական կողմին կտրամադրվեն մինչ սեպտեմբեր։
Զուգահեռաբար` պետական բյուջեի միջոցների հաշվին մենք նախատեսել ենք, որ Սանահինում մեկնարկելու են հնագիտական պեղումների աշխատանքները, քանի որ անհրաժեշտ էր ուսումնասիրել գրունտի վիճակը և հասկանալ, թե ինչ տեխնիկական խնդիրներ են առկա հուշարձանի հանույթի հետ կապված։ Այս ամենի արդյունքում կկազմվի համալիրի վերականգնման նախագծի տեխնիկական առաջադրանքը, որը լուծելու է հուշարձանի հետ կապված բոլոր խնդիրները` ճաքի, գմբեթի, հուշարձանի երեք հատվածների խնդիրները, ինչպես նաև լուծում կտրվի Սանահինի տարածքում աճող բույսերը ֆիզիկաքիմիական նյութերով մշակելու խնդրին։ Միևնույն ժամանակ պետք է ասեմ, որ նախագծի համար 2011 թ. պետական բյուջեով նախատեսվել է 6 մլն դրամ գումար, նախագծային առաջադրանքի հիման վրա կհայտարարվի բաց մրցույթ, և մենք ողջունելու ենք այն բոլոր մասնագետներին, որոնք կգան, կմասնակցեն այդ մրցույթին։ Նախագիծը կկազմվի և 2012 թ.-ից կրկին, արդեն ՄԺԾԾ-ով հաստատված 90 մլն դրամ գումարի շրջանակներում, մենք սկսելու ենք իրականացնել վերականգնման աշխատանքները։ Բնականաբար, մինչ այդ մշակված նախագիծն անպայման պետք է անցնի փորձաքննություն` ըստ ՅՈՒՆԵՍԿՕ-ի հաստատված չափանիշների։
Կար նաև Հայաստանի Հանրապետության վարչապետի երկրորդ հանձնարարականը. երբ 1998 թ. հուշարձանը սեփականության իրավունքով հանձնվել էր Հայ առաքելական եկեղեցուն, փաստաթղթային ձևակերպումները չէին կատարվել և ըստ էության, մենք նաև 2011 թ. ընթացքում սեփականության իրավունքով համապատասխան փաստաթղթերով հուշարձանը հանձնեցինք Հայ առաքելական եկեղեցուն։
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյան — Հիմա գերմանացի մասնագետների եզրակացությամբ ի՞նչ-որ վտանգ սպառնում է համալիրին։
ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյան – Հարցին, թե ճաքը զուտ կոնստրուկտորական իմաստով ինչ դինամիկա ունի, այսինքն` աճում է այն, թե ոչ, պատասխան կտա երկրորդ այդ հսկիչ հետազոտությունը։ Նախնական տվյալներով` այնքան ճաքի մեջ չի խնդիրը, որքան ճաքի հիմքերի մեջ, այսինքն` ենթադրվում է, որ դրա համար մենք այդ հնագիտական հետազոտություններն ենք կատարում, որ հասկանանք, թե ինչքան խորն է այդ ճաքը գնում։ Ենթադրվում է, որ ճաքը նստած է այն հատվածների վրա, որտեղ կան սողանքներ, և դա է առաջացնում հիմնական խնդիրը։ Համապարփակ այդ եզրակացությունը կլինի երկու վերջնական հետազոտությունների հիման վրա։ Սեպտեմբերին մենք կունենանք այդ վերջնական եզրակացությունը։
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյան — Շատ լավ։ Հարցը պահեք Ձեր ուշադրության կենտրոնում և աշխատանքների ընթացքի վերաբերյալ զանգվածային լրատվության միջոցներին հետաքրքրող հարցերին մշտապես պարզաբանումներ տվեք։
ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյան — Շնորհակալություն։ Պարոն վարչապետ, մենք ըստ ժամանակացույցի բոլոր աշխատանքները կատարում ենք և գործ ունենք նաև արտասահմանցի մասնագետների հետ, որոնք շատ ճշգրիտ են իրենց պարտավորությունների նկատմամբ։
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյան — Շատ լավ։
ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանի հրամանով ստեղծվել է պետական եվ ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների 2011-12 ուսումնական տարվա առկա ուսուցման ընդունելության (ըստ բակալավրի կրթական ծրագրի) հանրապետական ընդունող հանձնաժողովը, որը սահմանված ժամկետում ապահովելու է անվճար եւ վճարովի ուսուցման մրցույթների արդյունքների ամփոփումը: Հանձնաժողովը ձեւավորվել է հետեւյալ կազմով.
Ա.Աշոտյան — ՀՀ կրթության եւ գիտության նախարար, նախագահ,
Ա.Ավետիսյան — ՀՀ կրթության եւ գիտության նախարարի տեղակալ,
Մ.Մկրտչյան — ՀՀ կրթության եւ գիտության նախարարի տեղակալ,
Ա.Սարգսյան — ՀՀ կառավարության աշխատակազմի իրավաբանական վարչության պետ,
Հ.Կարումյան — ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության ներկայացուցիչ,
Գ.Խաչատրյան — ՀՀ կառավարության աշխատակազմի “Գնահատման եւ թեստավորման կենտրոն” ՊՈԱԿ-ի տնօրեն,
Կ.Նասիբյան — ՀՀ կառավարության աշխատակազմի “Գնահատման եւ թեստավորման կենտրոն” ՊՈԱԿ-ի բաժնի պետ,
Ռ.Սուքիասյան — ՀՀ կրթության եւ գիտության նախարարության աշխատակազմի բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության վարչության պետ, պատասխանատու քարտուղար,
Ա.Բաղդասարյան — ՀՀ կրթության եւ գիտության նախարարության աշխատակազմի հասարակայնության հետ կապերի եւ տեղեկատվության վարչության պետ,
Ա.Սիմոնյան — Երեւանի պետական համալսարանի ռեկտոր, Ո.Մարուխյան — Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի ռեկտորի պաշտոնակատար,
Հ.Թոքմաջյան — Երեւանի ճարտարապետության եւ շինարարության պետական համալսարանի ռեկտոր,
Կ. Աթոյան — Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտոր,
Ռ.Միրզախանյան — Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի ռեկտոր,
Ս.Զոլյան -Երեւանի Վ.Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի ռեկտոր, Շ.Շահինյան — Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ռեկտորի պաշտոնակատար,
Ա.Մազմանյան — Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի ռեկտոր,
Ա.Իսաբեկյան — Երեւանի գեղարվեստի պետական ակադեմիայի ռեկտոր,
Դ.Դումանյան — Երեւանի Մ.Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռեկտոր,
Վ.Առաքելյան — Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի ռեկտոր,
Ա.Թարվերդյան — Հայաստանի պետական ագրարային համալսարանի ռեկտոր,
Վ.Գրիգորյան — Գյումրու Մ.Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի ռեկտորի պաշտոնակատար,
Գ.Խաչատրյան — Վանաձորի Հ.Թումանյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի ռեկտոր,
Ռ.Հակոբյան — Գավառի պետական համալսարանի ռեկտոր,
Յու.Սաֆարյան — Գորիսի պետական համալսարանի ռեկտոր,
Բ.Մակիչյան — “Պետության կողմից հավատարմագրված հայկական համալսարանների ռեկտորների խորհուրդ” ՀԿ-ի նախագահ, Հյուսիսային համալսարանի ռեկտոր,
Ս. Օհանյան — Եվրասիա միջազգային համալսարանի ռեկտոր:
ԱՄՆ-ի տնտեսական վիճակը վատթարանում է: Այս կարծիքին է Fox News հեռուստաընկերության հուլիսի 17-19-ին անցկացրած սոցիոլոգիական հարցման 904 մասնակիցների 58%-ը: Մեկ տարի առաջ նման տեսակետ էր հայտնել հարցվածների 52%-ը, իսկ 2009թ.-ին` 42%-ը:
ԱՄՆ-ի տնտեսական վիճակը դրական է գնահատել հարցվածների 26%-ը, մինչդեռ 2010թ.-ին նման կարծիք ուներ բնակչության 35%-ը, իսկ 2009-ին` 40%-ը:
Հարցվածների 49%-ը հայտարարել է, որ տնտեսական նահանջի մեղավորը ԱՄՆ ներկայիս վարչակազմն է, իսկ 34%-ը համոզմունք է հայտնել, որ Օբաման կարողացել է բարելավել երկրի տնտեսությունը:
Նախագահ Բարաք Օբամայի գործունեությանը հավանություն է տվել հարցվածների 45%-ը, բացասական է գնահատել` 47%-ը, անցյալ տարվա, համապատասխանաբար, 46-ական տոկոսի դիմաց: Հարցվածների 43%-ը գտնում է, որ Օբաման կարողացել է ամրապնդել երկրի դրական իմիջը արտերկրում, 38%-ի համոզմամբ նախագահն իր գործունեությամբ միայն վնասում է երկրի իմիջին, իսկ 13%-ի կարծիքով Օբամայի օրոք ոչինչ չի փոխվել:
Նշենք, որ ներկայումս ԱՄՆ վարչակազմը պետպարտքի սահմանաչափի մեծացման եւ բյուջեի դեֆիցիտի նվազեցման շուրջ բանակցություններ է վարում հանրապետականների հետ: Եթե կողմերը չկարողանան ժամանակին գալ համաձայնության, օգոստոսի 2-ից հետո երկրին դեֆոլտ է սպառնալու:
«Մելինդ և Բիլ Գեյթս» հիմնադրամը Նիդեռլանդներում պատրաստվում է ֆինանսավորել հոլանդական Դելֆթի տեխնոլոգիական համալսարանի կողմից իրականացվող «զուգարանի գյուտին»: Ներկայացված նախագծում նշվում է, որ փորձ է արվելու ստեղծել նոր զուգարան, որը հնարավորություն կընձեռի մշակել մարդու արտաթորանքն առանց ջրի, էներգիայի և կոյուղու օգտագործման: Մեթոդը պետք է լինի էժան, որպեսզի հնարավոր լինի կիրառել նաև զարգացող երկրների աղքատ շրջաններում:
Պետք չէ մասնագետ լինել հասկանալու համար, թե ինչ գլխացավանքներից կձերբազատվի երկրի բնակչությունը, եթե այս ծրագիրն իրականանա: Հոլանդացի մասնագետները պնդում են, որ թղթի վրա այս նորարարությունն արդեն պատրաստ է, ընդամենն անհրաժեշտ է կյանքի կոչել: Նախագծային խմբի ղեկավար Գեորգիոս Ստեֆանիդիսն ասել է, որ «միկրոալիքների միջոցով արտաթորանքը կվերածվի էլեկտրաէներգիայի»: Ըստ Utro.ru-ի, այդ գրանտը «Ջուր, կոյուղի, հիգիենա» ծրագրի համար հատկացված 42 մլն դոլարի հասնող ներդրումների միայն մի մասն է։
MIGNews.com կայքի տեղեկացմամբ` երկրագնդի 2,6 մլրդ բնակիչ չի կարողանում օգտվել անվտանգ և ոչ թանկարժեք կոյուղուց:
ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը դիմել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին՝ առաջարկելով քննարկման առարկա դարձնել Գեղարքունիքի մարզի Գավառի քաղաքապետ Գուրգեն Մարտիրոսյանի հետագա պաշտոնավարման նպատակահարմարության հարցը` նկատի ունենալով ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում քննվող քրեական գործով հիմնավորված փաստական հանգամանքները: Այս մասին տեղեկացնում է Դատախազությունը:
Նշենք, որ Հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով պարզվել է, որ ՀՀ Գեղարքունիքի մարզի Գավառի քաղաքապետ Գուրգեն Մարտիրոսյանը, տեղեկանալով իր ազգականներ՝ եղբայրներ Արամ եւ Արթուր Մարտիրոսյանների, ինչպես նաև Հրաչյա Պետրոսյանի կողմից Գավառ քաղաքի Ազատության փողոցում գտնվող «Պարտեզ» խանութի մոտակայքում նույն քաղաքի բնակիչներ Հակոբ եւ Հովսեփ Հովհաննիսյանների ու Սպարտակ Զարգարաղոյանի նկատմամբ սպանության փորձ կատարելու մասին, փորձել է օժանդակել նրանց փախուստին եւ իրավապահներից թաքցնելու նպատակով՝ դեպքից անմիջապես հետո նախապես չխոստացված էական օգնություն ցուցաբերել վերջիններիս:
Նախաքննական մարմնի գնահատմամբ` Գուրգեն Մարտիրոսյանը կատարել է առանձնապես ծանր հանցագործության պարտակում՝ հանցանք կատարած անձանց, ինչպես նաև հանցագործության կատարման գործիքների՝ նախապես չխոստացված պարտակում եւ նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 334-րդ հոդվածի 1-ին մասով:
Նկատի ունենալով, որ «Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 20-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին» ՀՀ Ազգային Ժողովի 2011թ. մայիսի 26-ի որոշման 6-րդ կետը նախատեսում է կարճել նախաքննության մարմինների վարույթում գտնվող այն քրեական գործերը, որոնցով անձինք մեղադրվում են այնպիսի հանցագործություններ կատարելու մեջ, որոնց համար նախատեսված է պատիժ՝ ոչ ավելի, քան երեք տարի ժամկետով ազատազրկում, այն որ ՀՀ քրեական օրենսգրքի 334-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված ազատազրկման ժամկետը չի գերազանցում երեք տարին եւ մեղադրյալ Գուրգեն Մարտիրոսյանը խնդրել է իր նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնել համաներման ակտի ընդունման կապակցությամբ, 2010թ. հուլիսի 8-ին վերջինիս նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է համաներման ակտի ընդունման կապակցությամբ:
Վարչապետին հայտնելով քաղաքապետ Գուրգեն Մարտիրոսյանի կատարած արարքի մասին՝ ՀՀ գլխավոր դատախազն առաջարկել է քննարկել նրա հետագա պաշտոնավարման նպատակահարմարության հարցը: Ինչ վերաբերում է Արամ եւ Արթուր Մարտիրոսյաններին, Հրաչյա Պետրոսյանին, ապա նրանք հայտնաբերվել են եւ նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների հիման վրա նրանց մեղադրանք է առաջադրվել :
Նրանց մասով քրեական գործն անջատվել է առանձին վարույթ եւ ուղարկվել դատարան՝ ըստ էության քննելու համար:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.