23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Հուլիսի 11-ին Սևան քաղաքում սեփական տան դիմաց գնդակահարված տեղի բնակիչ Մերուժան Մովսիսյանի գործի վերաբերյալ Սևանի ոստիկանապետ Սամվել Գալստյանը երեկ «Հայկական ժամանակին» ասել է, թե հանցագործությունը դեռևս բացահայտված չէ, գործի նախաքննությունը շարունակվում է, և տեղի ունեցածի վերաբերյալ վարկածները շատ են: Իրականում լուրերը, թե`Սևանում վարձու մարդասպան է գործել, ու Մերուժան Մովսիսյանին սպանողը հենց նա է եղել, հնարավոր է` հաստատվեն, քանի որ, ըստ շշուկների, վերջերս Հայաստան են եկել մտահոգիչ թվով քիլերներ:
Այս մտահոգությանը ոստիկանապետի պատասխանը սպասելի էր. «Եթե մենք չունենք հիմնավոր ապացույցներ, ոչ մի բան ասել չենք կարող: Ապացույցներ չկան, ինչ-որ մեկի վրա ինչ-որ փաստ չկա: Հանցագործությունը դեռևս բացված չէ»: Սևանի ոստիկանապետն ասել է նաև, որ դեռևս հայտնի չէ, թե ինչ հրազենից է արձակվել գնդակը:
Ի դեպ, լրատվամիջոցի հարցին, թե երբ էր վերջին անգամ Սևանում սպանություն տեղի ունեցել, Սևանի ոստիկանապետը պատասխանել է. «2008 թվականին. երբ տղա և աղջիկ էին սպանել… բայց այս դեպքի պես դաժան չէր: Այս դեպքում ընտանիքի անդամների մոտ, իր տան դեմն են խփել»: Ոստիկանապետը նաև հավելել է, որ 2008 թվականի դեպքն էլ չի բացահայտվել:
Ուշագրավ է, որ ոստիկանապետի հիշեցրած Սևանի անտառում երիտասարդ աղջկա ու տղայի սպանության դեպքը տեղացիները կապում են հենց Մովսիսյանի սպանության հետ: Ըստ նրանց վարկածի, այդ սպանությունը ուղղակիորեն առնչցում է 2008-ի սպանություններին, ավելին` դրա պատասխանն է:
Իսկ ոստիկանապետին զարմացրած հանցանքի դաժանությունը նորություն չէ. տարիներ առաջ` դարձյալ իր տան շեմին ինքնաձիգից սպանության փորձ կատարեցին մեկ այլ սևանցու նկատմամբ, որը միայն հրաշքով փրկվեց մահից, սակայն այն ժամանակ թեպետ հայտնի էին և՛ հրազենը, և՛ այլ մանրամասներ, բայց մեր իրավապահները դարձյալ չբացահայտեցին գործը:
Այսքանից հետո զարմացողներ կան, թե որտեղից Հայաստան «ներմուծվեց» վենդետան (ինքնադատաստան):
Այսօրվա ասուլիսում ՀՀԿ խմբակցության անդամ, երկխոսության նպատակով ստեղծված կոալիցիոն աշխատանքային խմբի անդամ Գագիկ Մինասյանը հիշեցրել է Մարտի 1-ը և ընդգծել, որ եթե այդ օրերին մենք ունենայինք երկխոսելու այս հարթակը, չէինք կանգնի ծանր հետևանքների առջև՝ որ ունեցանք:
Միանգամայն ճիշտ դիտարկում է, սակայն երեք տարվա հեռվից հեշտ է գնահատականներ տալ իրադարձություններին:
Մարտի 1-ը հետևանք էր կոնկրետ հանգամանքների, որոնցից կառանձնացնեի հատկապես երկուսը:
Առաջին, այն օրերի նախագահ Ռոբերտ Քոչարյանը երկրում ստեղծել էր անտագոնիստական համակարգ, որը երաշխավորում էր նրա իշխանության պահպանումն ու վերարտադրությունը: Լևոն Տեր-Պետրոսյանը ևս քաղաքականություն վերադարձավ արմատական կարգախոսներով: Երբ ողջ ընտրարշավն ուղեկցվում է «ավազակապետություն» և «քիրվայություն» փոխադարձ որակումներով, դժվար է ռացիոնալ արդյունք ակնկալել:
Երկրորդ` կարևոր է ընտրությունների որակը. երբ տեղի են ունենում բռնություններ, լցոնումներ, քաղաքացու քվեի կեղծում, հասարակությանն այլ բան չի մնում, քան` իր իրավունքին տեր կանգնել հրապարակներում, փողոցներում: Իշխանությունն էլ այս պարագայում կանգնում է երկընտրանքի առաջ` տեղի տալ հասարակական ճնշմանը կամ կրակել:
Իշխանություն-ՀԱԿ այսօրվա երկխոսությունը չի կարող սրբագրել պատմությունը, չենք կարող հետ բերել 10 անմեղ զոհերին, վերացնել այլ հազարների ապրած տառապանքը:
Բայց երկխոսությունը կարող է կանխել նոր Մարտի 1-եր, եթե.
— ստեղծվի նոր քաղաքական մշակույթ, որի բնութագրիչը ոչ թե հակադրությունն ու առճակատումն են, այլ` մրցակցությունն ու կոմպրոմիսը,
— հիմք դնի համակարգային բարեփոխումների` ժողովրդավարության և ազատ շուկայական տնտեսության իրական պաշտպանվածության մեխանիզմների ստեղծման,
— ընտրական ինստիտուտները հասցվեն այն որակին, որ քաղաքացու քվեն արժեվորված լինի, ընտրական գործընթացի ավարտին ունենանք փոքրամասնությանը հարգող մեծամասնություն և մեծամասնությանը շնորհավորող ընդդիմություն, և որ ամենակարևորն է` ընտրության արդյունքներն ընդունող հասարակություն:
Եթե ընթացիկ երկխոսությունն այս խնդիրները լուծի, ուրեմն` միանշանակ հաջողել ենք: Ու այս համատեքստում` բացարձակապես անկարևոր է, թե երբ կանցկացվեն ընտրությունները` ժամկետից շո՞ւտ, թե՞ իրենց ժամկետին:
Ռացիոնալ երկխոսությունը Մարտի 1-երից խուսափելու միջոց է:
Այն որ Հանրապետական կուսակցության պատագամավոր, ձեռնարկատեր Մանվել Բադեյանը գոհ չէ Հայաստանում գործող կրթական համակարգից եւ մակարդակից՝ դա համարելով երկրում առկա խնդիրների հիմնական պատճառներից մեկը, կարելի է հասկանալ, բայց որ նա դրա ելքը տեսնում է իր դստերը օտար երկրում կրթություն տալով հարցը լուծելու մեջ,և մեր դպրոցները հեգնանքով «ծխական »անվանելով, ու իր կուսակցության չարած աշխատանքը ծաղրելով, արդեն իսկ վատ է. (Բադեյանը հպարտացավ, որ իր դուստրն ընդունվել է Թաիլանդի միջազգային դպրոց: Ըստ նրա, աշխարհում կան կրթական հաստատություններ, որտեղ կրթության որակն ավելի լավն է, քան Հայաստանի «ծխական» դպրոցներում):
Այսօր հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ Բադեյանը հայտարարեց, որ եթե անգամ նախագահի աթոռին նստեցնես անձամբ Էնշտեյնին դժվար է ինչ-որ բան ուղղել մի երկրում, որտեղ կրթության այս մակարդակն է.«Հայաստանում կրթական ցածր ցենզը խանգարում է առողջ ազգի եւ ամուր պետականության ձեւավորմանը։ Բոլոր խնդիրները գալիս են հենց այդտեղից»։ Նա համոզված է, որ հանդիպումների ժամանակ հենց այս թեման պետք է քննարկեն իշխանությունն ու ընդդիմությունը։
Երևան‑Գորիս ճանապարհին
Հուլիսի 20-ին ոստիկանության Գորիսի բաժնում հաղորդում է ստացվել, որ ժամը 12.30-ին 56-ամյա Վլադիմիր Ա.-ի վարած «Լադա-Կալինա» մակնիշի ավտոմեքենան Երևան-Գորիս ճանապարհի 227-րդ կմ-ին դուրս է եկել ճանապարհի բանուկ մասից և շրջվել, ինչի հետևանքով ուղևորներ 62-ամյա Գալինա Ա.-ն և 34-ամյա Օքսաննա Ա.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Գյումրի‑Աշոցք ճանապրհին
Հուլիսի 20-ին, ժամը 13.20-ին, ոստիկանության Ախուրյանի բաժնում հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ գլխուղեղի փակ վնասվածքով իրենց մոտ բուժօգնության է դիմել 26-ամյա Սաթենիկ Հ.-ն:
Մեկնած օպերատիվ խմբին Սաթենիկ Հ.-ի ամուսինը` 33-ամյա Վարդան Հ.-ն, հաղորդում է տվել, որ ս/թ հուլիսի 16-ին, ժամը 21.30-ի սահմաններում, վարելով իր «ՎԱԶ-2108» մակնիշի ավտոմեքենան, Գյումրի-Աշոցք ճանապարհի 5-րդ կմ-ին իրենց է բախվել Հայկ Ն.-ի վարած «ԳԱԶ-2410» մակնիշի ավտոմեքենան, ինչի հետևանքով իր կինը վնասվածք է ստացել:
Սաթենիկ և Վարդան Հարությունյաններին տրվել են դատաբժշկի ուղեգրեր:
Ձեռնարկվում են միջոցառումներ Հայկ Ն.-ին հայտնաբերելու ուղղությամբ:
Երևան‑Սևան ճանապարհին
Հուլիսի 20-ին, ժամը 17.15-ին, ոստիկանության Չարենցավանի բաժնում հաղորդում է ստացվել, որ Երևան-Սևան ճանապարհի 31-րդ կմ-ին վթար է տեղի ունեցել:
Պարզվել է, որ 33-ամյա Արմեն Բ.-ի վարած «Մերսեդես Բենց 230 E» մակնիշի ավտոմեքենան Երևան-Սևան ճանապարհի 31-րդ կմ-ին դուրս եկել երթևեկելի մասից և բախվել ճամփեզրի ծառին, ինչի հետևանքով ուղևորը` 46-ամյա Աշոտ Բ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Չարենցավանի հիվանդանոց:
Երևանյան լճի կամրջի սկզբնամասում
Հուլիսի 20-ին, ժամը 13.50-ին, ոստիկանության Շենգավիթի բաժնում «Արմենիա» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ «գոտկային շրջանի սալջարդ» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է դիմել 67-ամյա Զարեհ Պ.-ն, որը հիվանդանոցում հայտնել է, որ հունիսի 16-ին, ժամը 20.00-ին, Բագրատունյաց փողոցի Երևանյան լճի կամուրջի սկզբնամասում իր վարած «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենային է բախվել 51-ամյա Լևոն Ա.-ի «Ռաֆ» մակնիշի ավտոմեքենան, ինչի հետևանքով ինքը ստացել է վնասվածք:
Բախում Սարալանջի փոխոցում
Հուլիսի 21-ին ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում է ստացվել, որ ժամը 00.05-ին, 51-ամյա Արմեն Պ.-ի վարած «Դայվու-Նեքսիա» մակնիշի ավտոմեքենան Սարալանջի փողոցում բախվել է 57-ամյա Գագիկ Վ.-ի վարած «Դայվու-Տիկո» մակնիշի ավտոմեքենային, ինչի հետևանքով Գագիկ Վ.-ն մարմնական վնասվածքով բուժօգնության է դիմել թիվ 1 համալսարանական հիվանդանոց:
Վրաերթ Այնթապ գյուղում
Հուլիսի 20-ին, ժամը 23.30-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության հերթապահ մասից ոստիկանության Մասիսի բաժին հաղորդում է ստացվել, որ Այնթապ գյուղում վրաերթ է տեղի ունեցել:
Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 23.00-ի սահմաններում, անհայտ ավտոմեքենայի վարորդը Այնթապ-Մասիս ճանապարհի 2-րդ կմ-ին վրաերթի է ենթարկել ինքնությունը չպարզված տղամարդու, նրան պատճառել մահ և դեպքի վայրից դիմել փախուստի:
Ձեռնարկվում են միջոցառումներ ավտոմեքենան և վարորդին հայտնաբերելու, ինչպես և դիակի ինքնությունը պարզելու ուղղությամբ:
Կատարվում է քննություն:
Հուլիսի 21-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 3500000 ԱՄՆ դոլարի առք և վաճառք՝ 366.64 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 366.55 դրամ:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Շիրակի մարզ:
Մարզի Ամասիա համայնքում Հանրապետության ղեկավարն այցելել է հիմնանորոգվող կենտրոն-մանկապարտեզի շենք, ծանոթացել շինարարական աշխատանքների ընթացքին: Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամի ֆինանսավորմամբ վերակառուցվող այդ շենքի շահագործման հանձնելուց հետո, համայնքը կունենա 60 երեխայի համար նախատեսված մանկապարտեզ և համայնքի կենտրոն: Նշվել է, որ շինարարական աշխատանքներն սկսվել են 2010թ. օգոստոսի վերջին, իրականացվել է աշխատանքների գրեթե 80 տոկոսը, նախատեսված է շինարարությունն ավարտել ս.թ. նոյեմբերին:
Ամասիայում Նախագահ Սերժ Սարգսյանը ներկա է գտնվել նորակառույց կարի ֆաբրիկայի բացման արարողությանը: Ֆաբրիկայում շրջայցի ժամանակ Հանրապետության ղեկավարին ներկայացրել են, որ ընկերությունը նախատեսում է սկզբնական շրջանում բացել 150 աշխատատեղ, հետագայում՝ մեկ տարվա ընթացքում, աշխատողների թիվը կրկնապատկել՝ հասցնելով 300-ի: Նորակառույց կարի ֆաբրիկայի ստեղծման հիմքերը դրվել են 2009 թվականին՝ «Ամասիայի վերականգնման» հիմնադրամի և հայ-գերմանական «ՎԿՍ Արմենիա» ընկերության համագործակցության արդյունքում: Շուրջ մեկ տարում, նորարարական տեխնոլոգիաների ներդրմամբ շենքում շինարարական-վերանորոգման աշխատանքներ են իրականացվել, ներդրումներ են կատարվել ձեռնարկության արտադրական արդյունավետությունը բարձրացնելու ուղղությամբ:
Ընդգծվել է, որ ֆաբրիկայի շինարարական նախագծերում ներառված է նաև 2000մ² մակերեսով նոր շենքի կառուցում: Ծրագիրը, որն ընդհանուր առմամբ կարժենա մոտ 750 մլն. դրամ, նախատեսվում է ավարտել 2013թ.: Հիմնադրամի պատասխանատուների հավաստմամբ, հեռանկարային զարգացման ծրագրերում են նաև նոր եկեղեցու կառուցման աշխատանքներն ու համայնքի ենթակառուցվածքների զարգացումը, որոնք նախատեսվում է ավարտին հասցնել 2014թ: Այդ ծրագրի շրջանակներում համայնքը շուտով կունենա նոր զբոսայգի, որի նախագծային-հաշվարկային աշխատանքներն արդեն ավարտված են, կբարեկարգվի համայնքի կենտրոնական հատվածը և կհիմնվի նոր թաղամաս: Նախատեսվում է նաև կինոթատրոնի շինարարություն և քաղաքի համար հատուկ մուտքի կառուցում` գեղեցիկ ճարտարապետական լուծումներով: Արդյունքում՝ տարածաշրջանում կստեղծվի շուրջ 500 աշխատատեղ՝ ոչ միայն Ամասիայի, այլև մարզի մյուս գյուղերի բնակիչների համար:
Ամասիա այցի ճանապարհին Նախագահ Սերժ Սարգսյանը կարճատև կանգառ է ունեցել Բանդիվան համայնքում, որտեղ զրուցել է բնակիչների հետ, հետաքրքվել՝ մի քանի ամիս առաջ Բանդիվան կատարած իր նախորդ այցի ժամանակ քննարկված առաջնահերթ խնդիրների լուծման ուղղությամբ կատարված աշխատանքների մասին: Բնակիչները տեղեկացրել են Նախագահին, որ բոլոր խնդիրները նախատեսված ժամկետում լուծվել են: Մասնավորապես, «Բանդիվան կաթ» ՍՊԸ-ն որոշակիորեն ընդլայնել է մթերման և արտադրական ծավալները, լուծվել է համայնքի գազիֆիկացման խնդիրը, Բանդիվանին հատկացվել է անհրաժեշտ գյուղտեխնիկա:
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀ ոստիկանապետի տեղակալ Արթուր Օսիկյանը հայտարարեց, որ ճանապարհների և խաչմերուկների վրա տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերի տեղադրման արդյունքում ճանապարհային ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցների մի մասը ավտոմատ կկրճատվի: Սակայն, ըստ Օսիկյանի, ազատված ավտոտեսուչները գործազուրկ չեն մնա և, ամենայն հավանականությամբ, համակարգում այլ աշխատանք կստանան:
Առանց դրա էլ բարեփոխումների արդյունքում ավտոտեսուչները գրեթե անգործ են մնացել: Նրանք, որպես կանոն, չեն կատարում իրենց հիմնական գործը. չգիտես ինչու, մեզանում ընդունված է, որ ՃՈ աշխատակիցները միայն խախտումեր արձանագրելու կամ տուգանելու համար են: Իսկ փողոցում երթևեկության կարգուկանոն հաստատելիս կամ խափանված մեքենայի օգնելիս, և այլ խնդիրների պահին նրանք անտարբեր են կամ անհետանում են զարմանալի արագությամբ:
Օսիկյանը տեղեկացրեց, որ սարքերի տեղադրման աշխատանքները իրականացնելու է շվեդական Sensis Trafik կազմակերպությունը` սեփական միջոցներով, և այս կազմակերպության մասնագետներն էլ իրականացնելու են սպասարկումը:
Պայմանագիրը կնքված է 25 տարով, ներդրումների չափը կկազմի 9.8 մլն եվրո: Այսինքն` սարքը կֆիքսի ավտոմեքենայի համարը, խախտման տեսակը ու բոլոր տվյալները կուղարկի համապատասխան տեսուչին, որն էլ կտրոնը կներկայացնի խախտումն իրականացրած ավտոմեքենայի տիրոջը: Այսպիսով, ըստ Օսիկյանի, կոռուպցիոն ռիսկերը գործնականում կվերանան:
Պայմանն այնպիսին է, որ շվեդական ընկերությունը որպես փոխհատուցում կստանա գանձված տուգանքների 70 տոկոսը` մինչև ներդրումների գումարը ամբողջությամբ վերադարձվի: Այնուհետև բյուջեի հետ հարաբերությունները կկարգավորվեն 50/50 սկզբունքով: Ըստ Օսիկյանի` դատելով այսօրվա պրակտիկայից, իրենք հույս ունեն, որ լավագույն դեպքում տուգանքների ընդհանուր չափը կկազմի տարեկան 200 մլն դրամ: Ստացվում է, որ ինչքան շատ տուգանեն, այնքան շուտ կմարեն պարտքը:
Այսօր լրագրողների հետ հանդիպմանը «Գոյամարտ» համազգային կուսակցության նախագահ Սերյոժա Ղազարյանը ներկայացրեց Ղարաբաղի խնդրով մտահոգ հինգ տասնյակից ավելի հասարակական կազմակերպությունների ղեկավարների, հարյուրից ավելի կամավորական ջոկատների հրամանատարների հայտարարությունը:
«Ազատամարտիկներն ու հրամանատարները մտահոգ են ղարաբաղյան կարգավորման բանակցություններով, Ադրբեջանի կողմից պատերազմի վերսկսման սպառնալիքներով, Կազանում ներկայացրած տասը նոր պահանջներով, ինչպես նաև Եվրախորհրդի որոշ անդամ պետությունների ներկայացուցիչների կողմից հայ-թուրքական և ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ անհիմն և իրականությունը խեղաթյուրող մեկնաբանություններով»,- ասաց նա:
Արցախյան ազատամարտիկները պահանջում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներից՝ վերանայել խնդրի լուծման համար առաջադրված երեք սկզբունքներն ու հարցը տեղափոխել իրավական դաշտ, ՄԱԿ-ից՝ հրաժարվել չուսումնասիրված և չհիմնավորված խնդիրը քննարկման առարկա դարձնելու և հոգևոր համերաշխության հիման վրա բանաձևեր ընդունելու վարկաբեկիչ պրակտիկայից, Եվրախորհրդին կոչ են անում կասեցնել ներթափանցող գռեհիկ ապատեղեկատվության զանգվածային հոսքը, իսկ «Քեմալական Թուրքիայից» և Ադրբեջանից պահանջում են դադարեցնել ցեղասպանության, տեղահանման և ռասիզմի բարբարոս քաղաքականության անհեռանկար գործելաոճը:
Ազատամարտիկներն ու հրամանատարները պահանջներ են ներկայացրել նախագահ Սերժ Սարգսյանին՝ բանակցություններում հրաժարվել Մադրիդյան և անցյալում պարտադրված ու իրականությունը խեղաթյուրած ձևակերպումներից, անհապաղ հետ կանչել հայ-թուրքական արձանագրությունների տակ դրված ստորագրություններն ու չեղյալ հայտարարել դրանք, պատերազմի վերսկսմամբ սպառնացող Ադրբեջանի ախորժակը փակելու համար, զորավարժությունների ժամանակ «ցուցադրել մեր նորագույն նվաճումներից գոնե մեկի կործանարար կարողությունները»:
Եզրափակելով` ազատամարտիկները հավելեցին. «Մենք բոլորս միասնական կերպով պատրաստակամ ենք ցանկացած պահի անշեղ և մեծագույն պատասխանատվությամբ կատարելու երկրի գերագույն գլխավոր հրամանատարի բոլոր կարգի հրամանները»:
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության նիստ, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։
ՀՀ կառավարությունը հաստատել է պետության կարիքների համար երթևեկության կանոնների պահպանման նկատմամբ վերահսկողության համակարգերի ձեռքբերման և դրանց շահագործման, սպասարկման ու նորոգման ծառայությունների գնման ծածկագրման ընթացակարգի արդյունքը, ինչի շնորհիվ ենթադրվում է նվազագույնի հասցնել սահմանված արագության գերազանցման և ճանապարհային երթևեկության կանոնների խախտման դեպքերը։ Տարվա ընթացքում ներդրվելու է տեսանկարահանող և լուսանկարահանող սարքերով համակարգ։ Սարքեր են տեղադրվելու 10 խաչմերուկներում և 15 մայրուղիներում։ Վարչապետ Տիգրան Սարգսյանի խոսքով սա երկար սպասված միջոցառում է, որը ոստիկանությանը հնարավորություն կտա ոչ միայն մոնիտորինգ իրականացնել, այլև պատժամիջոցներ կիրառել կարգազանցների նկատմամբ։ Բացի այդ, կնվազի ճանապարհային ոստիկան-վարորդ շփումը, արդյունքում կպակասեն կոռուպցիոն ռիսկերը։
Հաջորդ որոշմամբ կառավարությունը, հիմք ընդունելով «Կենսաչափական կողմնորոշիչներ պարունակող էլեկտրոնային անձնագրերի ներդրման աշխատանքների (ծառայությունների) կատարման մրցույթի արդյունքները», նախապատվություն է տվել երկու կազմակերպության և հավանություն` նշված աշխատանքի կատարման պայմանագրի օրինակելի ձևին։ Վարչապետը հիշեցրել է, որ Եվրամիության և Հայաստանի Հանրապետության միջև կնքված համաձայնագրով երկրի քաղաքացիներն առաջին նոր անձնագրերը կարող են ստանալ 2012 թ. առաջին եռամսյակից սկսած։
Գյումրու տեխնոպարկը կծառայի գործարար միջավայրի բարելավմանը
ՀՀ կառավարությունը հաստատել է Գյումրու տեխնոպարկի գործունեության իրականացման 2011 թ. ծրագիրը և միջոցառումների ցանկը։ Նախատեսվում է, մասնավորապես, տեխնոպարկի կառավարումը վերապահել Գյումրու տնտեսական զարգացման հիմնադրամին, իրագործել նորարարության ու ժամանակակից տեխնոլոգիաների ներդրման աջակցությանն ուղղված ծրագրեր, համաֆինանսավորել Համաշխարհային բանկի տեխնոլոգիայի մրցունակության բարձրացման ծրագրի նախապատրաստման վարկային ծրագիրը, հիմնել ծրագրային ապահովման, դիզայնի, մուլտիմեդիայի լաբորատորիա։
1997-2007 թթ. ընթացքում Հայաստանի Հանրապետության և Համաշխարհային բանկի զարգացման միջազգային ընկերակցության միջև առողջապահության բնագավառում ստորագրված վարկային, ֆինանսական և դրամաշնորհային համաձայնագրերով կառուցված, վերակառուցված և նորոգված շենքերի և տարածքների շահագործումն ապահովելու նպատակով կառավարությունն իր որոշմամբ վերջնականապես հստակեցրել է նշված շենքերի պատկանելության և հաշվապահական ձևակերպման հարցը` հաշվի առնելով շահառու կազմակերպությունների ենթակայության հանգամանքը։
ՀՀ կառավարությունը վերաբաշխում է կատարել 2011 թ. պետբյուջեում, փոփոխություններ և լրացումներ` իր նախկին որոշումներից մեկում և Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքի Միկոյան 16 հասցեում գտնվող բազմաբնակարան շենքի վերականգնման և ուժեղացման նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման նպատակով ՀՀ քաղաքաշինության նախարարությանը հատկացրել 7 մլն 100 հազար դրամ։ Շենքի վերականգնումն ու ուժեղացումն ընդգրկված են ՀՀ նախագահի նախընտրական հանդիպումների ընթացքում արծարծված խնդիրների լուծմանն ուղղված միջոցառումների ժամանակացույց, իսկ ընդունված որոշումը հնարավորություն կտա մշակել նախագծանախահաշվային փաստաթղթերը։
Գործադիրն իր ավելի վաղ ընդունած որոշումներից մեկում կատարել է փոփոխություն և լրացում, ինչը թելադրված է հարկ վճարողների և հարկային մարմնի միջև շփումների նվազեցման, ինչպես նաև հարկ վճարողների փաստաթղթաշրջանառության կրճատման և ժամանակի խնայողության, դրանց արդյունքում` առավել բարենպաստ պայմանների ապահովման անհրաժեշտությամբ։ Վարչապետ Տիգրան Սարգսյանը ՊԵԿ ղեկավարության ուշադրությունն է հրավիրել «Առավոտ» օրաթերթի մի հրապարակման վրա, որտեղ անդրադարձ էր եղել հարկային տեսչության կողմից իրականացվող ստուգումների մի կոնկրետ փաստի և նկարագրվել էր հարկային տեսուչների պահվածքը։ «Քանի որ բերված փաստերը շատ առարկայական էին, անհրաժեշտ է ծառայողական քննություն կատարել, և եթե փաստերը համապատասխանում են իրականությանը, պատժել այդ տեսուչներին, եթե ոչ, ապա նույն «Առավոտ» թերթի միջոցով հանրությանը տեղյակ պահել այդ միջադեպի վերաբերյալ» — հավելել է վարչապետը։
Կատարվում են միջազգային պարտավորությունները
ՀՀ կառավարությունը հաստատել է «Մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) դեմ պայքարի մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիայի Հայաստանի Հանրապետության կողմից կատարման վերաբերյալ զեկույցը։
Գործադիրը համաձայնություն է տվել Հայաստանի Հանրապետության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարությունների միջև առևտրատնտեսական համագործակցության համաձայնագրի կնքման առաջարկությանը։ Նիստում հավանության է արժանացել նաև Հայաստանի Հանրապետության և Թուրքմենստանի կառավարությունների միջև անասնաբուժության ոլորտում համագործակցության համաձայնագրի կնքման առաջարկությունը։
Կայանում է որակի ազգային համակարգը
ՀՀ կառավարությունը հաստատել է`
— մաքսային մարմինների կողմից համապատասխանության գնահատման ազգային մարմնին` ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը, ոչ պարենային արտադրանքի վերաբերյալ տեղեկատվության տրամադրման կարգը, որը հնարավորություն կտա մեծացնել պետական և չափագիտական վերահսկողության իրականացման արդյունավետությունը,
— ՀՀ էկոնոմիկայի նախարարության «Գործադիր իշխանության, պետական կառավարման հանրապետական և տարածքային կառավարման մարմինների պահպանում արտաբյուջետային միջոցների հաշվին» ծրագրի արտաբյուջետային հաշվի միջոցների ծախսման 2011 թ. նախահաշիվը, որով նախատեսված ծախսերը թույլ կտան կատարելագործել նախարարության մտավոր սեփականության գործակալության աշխատանքը, բարձր արդյունավետությամբ կատարել մտավոր սեփականության բնագավառում ՀՀ ստանձնած միջազգային պարտավորությունները,
— ուսումնական հաստատությանն օտար լեզվով կրթություն կազմակերպելու թույլտվություն տալու կարգը, որով ակնկալվում է կատարել «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի պահանջը` ապահովել հանրակրթության համապատասխանությունը միջազգային կրթական չափանիշներին,
— «Արփի լիճ» ազգային պարկի սահմանների նկարագիրը, հատակագիծը և գոտիավորման սխեման, որոնց միջոցով կապահովվի տարածքի էտալոնային, գիտական, տնտեսական արժեք ունեցող բնական համակարգերի և դրանց բաղադրիչների պահպանությունը, բնական վերարտադրությունը և օգտագործումը,
— Համաշխարհային բանկից ֆինանսավորվող կենսական նշանակության ճանապարհների բարելավման երկրորդ լրացուցիչ ֆինանսավորման ծրագրով ճանապարհների վերականգնման շինաշխատանքների կապալառուների ընտրության միջազգային բաց մրցույթի արդյունքները` հաղթող ճանաչելով «Իջևանի ՃՇՇ» ՓԲԸ-ն, «Սիսիանի ԲՈՒԱՏ» և «Կուարլինի» ՍՊԸ-ները։
Այլ որոշումներ
Գործադիրը հավանություն է տվել «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում ու ևս երեք օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու ՀՀ օրենքների նախագծերի փաթեթին, որի մշակումը բխում է ՀՀ կառավարության կողմից իրականացվող քաղաքականությունից և հետապնդում է արտոնագրման ենթակա գործունեության տեսակների կրճատման, պարզեցման և հստակեցման նպատակ։ Այժմ, երբ ոլորտը կարգավորող օրենսդրության մեջ կան հակասություններ, անշարժ գույքի գնահատման գործունեության տեսակի արտոնագիրը տրամադրում է ՀՀ ֆինանսների նախարարությունը, գնահատողների որակավորումն իրականացնում կադաստրի պետական կոմիտեն, իսկ հսկողություն իրականացնող մարմինը հստակեցված չէ։ Ակնկալվում է, որ անշարժ գույքի գնահատման գործունեության ապաարտոնագրումը կնպաստի ոլորտի հետագա զարգացմանը, մրցակցության մեծացման նպաստավոր պայմանների ստեղծմանը։ Նախագծերի փաթեթը սահմանված կարգով կներկայացվի ՀՀ Ազգային ժողով։
ՀՀ կառավարությունը որոշում է ընդունել ֆինանսավորելու Տավուշի մարզի Սարիգյուղի ավագանու անդամների 2011 թ. հուլիսի 24-ի, Սյունիքի մարզի Արևիս համայնքի ղեկավարի և ավագանու անդամների 2011 թ. օգոստոսի 21-ի հերթական ընտրությունների նախապատրաստման և անցկացման ծախսերը։
Գործադիրը հաստատել է Սյունիքի մարզի Սալվարդի գյուղական համայնքի հողերի օգտագործման ժամանակավոր սխեման, այլ կատեգորիա փոխադրել ինչպես այս, այնպես էլ Արագածոտնի մարզի Փարպիի և Արմավիրի մարզի Երվանդաշատի գյուղական համայնքների, Գորիսի քաղաքային համայնքի հողերի մի մասը` համապատասխանաբար փոքր հիդրոէլեկտրակայանի և օժանդակ կառույցների, մարզահամալիրի և գյուղատնտեսական արտադրական օբյեկտների կառուցման, խառը և հասարակական, արտադրական կառուցապատման համար։
Նկատի առնելով դաշնակահար և կոմպոզիտոր Տիգրան Համասյանի (մշտական բնակության վայրը` ԱՄՆ) երաժշտարվեստի բնագավառում արձանագրած հաջողությունները` կառավարությունը մինչև 2013 թ. աշնանային զորակոչը նրան տարկետում է տվել պարտադիր զինվորական ծառայության զորակոչից։ Մինչև ուսումնառության ավարտը` 2014 թ. գարնանային զորակոչ, պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում է տրվել ԱՄՆ Կալիֆորնիայի համալսարանի ուսանող Գեորգի Բաղդասարյանին։
Հայաստանի քաղաքացուն սպանելու համար Տուլայի դատարաններից մեկը 53-ամյա Լև Խրուլյովին դատապարտել է 10 տարվա ազատազրկման։ Ըստ Տուլայի շրջանի դատախազության հաղորդագրության`Խրուլյովը նաև պետք է զոհի ընտանիքին վճարի 50 հազար ռուբլի փոխհատուցում։
Հիշեցնենք, որ Լև Խրուլյովը Հայաստանի քաղաքացուն սպանել է մարտի 8-ին` Կոսայա Գորա ավանի բազմաբնակարան շենքերից մեկում, ինքնաշեն ինքնաձիգից: Արտագնա աշխատանքի մեկնած հայը հարևան բնակարանում վերանորոգմամբ է զբաղված եղել, և գայլիկոնի աղմուկը պատճառ է դարձել, որ հարևաններից մեկը սպանի նրան:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.