23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Մոսկվայի ոստիկանությունը շուրջկալ է անցկացրել մայրաքաղաքի արևմտյան մասում գտնվող հասարակաց տանը, որտեղ կավատներն ու մարմնավաճառները մի ամբողջ տեսաձայնագրման ստուդիա էին հիմնել:
Նրանք իրենց հաճախորդներին, առանց նրանց գիտության, նկարահանել են թաքնված տեսախցիկներով, ապա «Dolce Vita» անվամբ հասարակաց տան վեց սենյակներում տեղի ունեցող անցուդարձը առցանց հեռարձակել : Այս մասին հայտնում է Life News–ը:
Այստեղ աշխատել են հինգ ռուս և չորս սևամորթ աղջիկներ:Տեսագրությունները հասարակաց տան տերերը պահպանել են հատուկ սերվերի վրա:
Հ.Գ. Կարելի է երևակայել, թե ինչ տեղի կունենա մեզ մոտ, եթե հանկարծ հայ մարմնավաճառները որոշեն իրենց էլիտար կլիենտներին տեսանկարահանել և առցանց հեռարձակել:
Թուրքիան կարեւոր դեր կունենա ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում: Այս մասին, ըստ ադրբեջանական լրատվամիջացների, ասել է Կովկասի մուսուլմանների Վարչության նախագահ, շեյխ Ալլահշուքյուր Փաշազադեն լրագրողներին, Թուրքիա կատարած այցի ժամանակ:
«Մենք կարծում ենք, որ Թուրքիայի և Հայաստանի հարաբերությունները կկարգավորվեն ղարաբաղյան խնդրի լուծումից հետո»,- ասել է նա:
Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովն ընդունել է ԵԽԽՎ պատվիրակությանը: Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների, նախարարը հյուրերին է ներկայացրել Արդբեջանի զարգացման վիճակը եւ տարածաշրջանային խնդիրները: Քննարկվել է նաեւ ղարաբաղյան հարցը:
Մամեդյարովը նշել է, որ ներկայիս ստատուս-քվոն ընդունելի չէ, եւ դա տեղ է գտել նաեւ ՄԽ անդամների արված հայտարարությունում: Գերատեսչության ղեկավարն ընդգծել է, որ հակամարտության կարգավորումը հնարավոր է միայն տարածքներից հայկական զորքերի հեռանալուց հետո եւ հաշվի առնելով Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը:
Պատվիրակության անդամներն ընդգծել են, որ Ադրբեջանը էներգետիկ ոլորտում կարեւոր դեր է կատարում Եվրոպայի համար:
Մեդիամագնատ Ռուպերտ Մերդոկի որդուն` Ջեյմսին« News of the World-ի շուրջ պտտվող սկանդալն ուսումնասիրող խորհրդարանական հանձնաժողովի անդամների մեջ մոլորություն առաջացնելու փորձի մեղադրանք է ներկայացվել:
Ինչպես տեղեկացնում է Ֆրանս Պրեսսը« Ջեյմս Մերդոկը պնդել է« որ չի իմացել News of the World-ի մի քանի թղթակիցների ապօրինի հեռախոսների ձեռքբերման մանրանասները: Սակայն« թերթի ղեկավարող աշխատակիցները պնդում են« որ Մերդոկին զգուշացրել են ապօրինի գործողությունների մանրամասների մասին:
Մեծ Բրիտանիայում սառաջացած սկանդալի ուսումնասիրման պատճառը« որը կապված է քաղաքացիների բջջայիններում եղած ինֆորմացիայի ապօրինի ուսումնասիրմամբ« շարունակվում է:
Չինաստանի հրշեջ ծառայության աշխատակիցները շենքի երկու պատի արանքից ազատել են երեխայի: Ինչպես է նա հայտնվել այնտեղ, պարզ չէ: Ըստ vesti.ru-ի, երեխան այդ վիճակում 10 ժամից ավել է անցկացրել:
Փրկարարները աշխատանքների համար ստիպված են եղել ջարդել խանգարող բետոնե աղյուսը: Ի զարմանս բժիշկների, երեխան միայն քերծվածքներ է ստացել, նրան տեղում բուժօգնություն են հասցրել եւ բաց թողել տուն:
Արարատի և Վայոց ձորի մարզերի ընհանուր իրավասության դատարանի դատավոր Լևիկ Պողոսյանի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքի առթիվ, Հատուկ քննչական ծառայությունում 2011թ. հուլիսի 21-ին, ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին և 314 հոդվածով հարուցվել է քրեական գործ:
Կատարվում է նախաքննություն:
Տեղեկացնում է Հատուկ քննչական ծառայությունը:
Չինաստանում ընթացող շախմատի աշխարհի թիմային առաջնության 5-րդ տուրի պարտիաներն ավարտվեցին ։ Հայաստանի հավաքականն այսօր իր ուժերը չափեց և 2,5:1,5 հաշվով առավելության հասավ չինացիների նկատմամբ և 8 միավորով պահպանեց ընթացիկ առաջին տեղը:
խաղաղ արդյունքներ գրանցվեցին Վան Հաո- Լևոն Արոնյան, Չաո Լի-Վլադիմիր Հակոբյան,Վան Յուե — Սերգեյ Մովսեսյան պարտիաներում։ Միայն Գաբրիել Սարգսյանին հաջողվեց պարտության մատնել Յու Յանգին:
Ներկա պահին մրցաշարային աղյուսակը 8 միավորով գլխավորող Հայաստանի հավաքականը, հաջորդ փուլում իր ուժերը կչափի Հնդկաստանի թիմի հետ:
Չինաստան-Հայաստան 1.5-2.5
Եգիպտոս-Ռուսաստան 0.5-2.5
Հնդկաստան-ԱՄՆ 1-3
Ադրբեջան-Ուկրաինա 1.5-1.5
Հունգարիա-Իսրայել 2.5-0.5
ՀՀ Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում հարուցվել է քրեական գործ` «Գոլդ Վին» ՍՊ ընկերության հիմնադրի կողմից կանխամտածված սնանկության դեպքի առթիվ:
Գլխավոր դատախազության պաշտոնական կայքը հաղորդում է. Նախապատրաստված նյութերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ «Գոլդ Վին» ՍՊ ընկերության հիմնադիրը` պետության հանդեպ 7.909.000 դրամ գումարի հարկային պարտավորությունը չկատարելու սեփական շահերից ելնելով, 2010թ. դեկտեմբեր ամսին ընկերության ունեցած 2.472.000 դրամ գումարը և 54.618.000 դրամ արժողության հիմնական ու շրջանառու միջոցները օգտագործել է անձնական կարիքների համար` կանխամտածված ստեղծելով անվճարունակության հատկանիշներ, որի հետևանքով պետությանը պատճառվել է մի քանի միլիոն դրամի խոշոր վնաս:
Փաստի առթիվ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի վարչությունում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 193-րդ հոդվածի հատկանիշներով: Քրեական գործն ուղարկվել է ՀՀ ԿԱ ՊԵԿ քննչական վարչություն՝ նախաքննություն կատարելու:
Ավստրալիացի բժիշկների բազմամյա ուսումնասիրություններից հետո պարզվել է, որ կոկոսի կաթն ու միջուկը չափազանց օգտակար են, քանի որ կոկոսի հյութի բաղադրությունը շատ նման է մարդու արյան պլազմայի բաղադրությանը:
Կոկոսի կաթը պարունակում է առնվազն 17 ամինաթթու, ինչի շնորհիվ գրեթե նույնքան օգտակար է, որքան կաթնամթերքն ու տավարի միսը:
Գիտնականները պարզել են նաև, որ մարդու համար օգտակար են կոկոսից ստացված բոլոր մթերքները: Օրինակ` կոկոսից ստացած շաքարավազն ավելի օգտակար է, քան մնացած բոլոր շաքարավազի տեսակները, ավելին` կարող են օգտագործել նաև շաքարախտով հիվանդ մարդիկ:
Կոկոսից ստացած շաքարավազը օգտակար է նաև սրտանոթային և երիկամային հիվանդություններ ունեցող մարդկանց համար:
«Փոքր օգնության դեպքում պատրաստ ենք շատ արագ հասնել Մուամար Քադաֆիի վերահսկողության տակ գտնվող մայրաքաղաք Տրիպոլի»,- հայտարարել են Լիբիայի ապստամբների զինվորական առաջնորդները: Ըստ France Presse գործակալության, այս հայտարարությունը նրանք արել են Փարիզում` Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի հետ հանդիպումից հետո:
«Փոքր օգնություն ասելով` նկատի ունենք զենք, որն անհրաժեշտ է հաջողության հասնելու համար,- ասել է զինվորական առաջնորդներից մեկը՝ Սուլեյման Ֆորտիան` հավելելով,- «շատ արագ» ասելով հասկանում ենք մի քանի օր: Մենք այստեղ ենք` Ֆրանսիայում, որպեսզի քննարկենք, թե ինչպես անել դա»:
Այս բանակցությունները տեղի են ունենում Բրեգայում ընթացող մարտերի ֆոնին. ապստամբները շրջապատել են քաղաքը, իսկ ՆԱՏՕ-ի ուղղաթիռները ռմբակոծում և ոչնչացնում են բոլոր այն մեքենաները, որոնք փորձում են Քադաֆիի կողմնակիցներին օգնություն հասցնել: Ավելի վաղ և՛ ապստամբները, և՛ իշխանությունները հայտարարել են, որ Բրեգան իրենց վերահսկողության տակ է:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.