23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանն հուլիսի 22-ին ընդունեց ՌԴ աերոտիեզերական տեխնոլոգիաների և մոնիտորինգի ինստիտուտի տնօրեն, «ՌԴ պետական աերոտիեզերք» կազմակերպության փոխտնօրեն, ՌԴ գիտության վաստակավոր գործիչ, ակադեմիկոս, գեներալ-մայոր Միխայիլ Շահմուրադյանին:
Հանդիպմանը մասնակցում էին ՀՀ ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը, ՀՀ տարածքային կառավարման, արտակարգ իրավիճակների նախարարությունների պատասխանատու պաշտոնյաներ:
Փոխվարչապետը ողջունեց Մ.Շահմուրադյանի ղեկավարած կազմակերպությունների պատրաստակամությունը` համագործակցել Հայաստանում համապատասխան գործունեութուն ծավալող պետական և մասնավոր ընկերությունների հետ: Հայաստան կատարած այցի ընթացքում մասնավորապես նախատեսվում է քննարկել հակակարկտային կայանների արտադրությամբ զբաղվող ընկերությունների հետ համագործակցության հնարավորությունները: Հայաստանի ավիացիոն ծառայությունների հետ կքննարկվի օդային հաղորդակցության համար կարևոր ամպամածության ներքին սահմանի բարձրացման հարցերում հնարավոր գործակցությունը:
Ներկայացվեց նաև ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության հետ էլեկտրահաղորդիչ ցանցերի արդիականացման և առկա ցանցերի միջոցով մեծ էներգետիկ հզորություններ փոխանցելու ոլորտում համագործակցության հնարավորությունը:
Ըստ ՏԿՆ հասարակայնության հետ կապերի բաժնի մամլո հաղորդագրության, փոխվարչապետն առաջարկեց համապատասխան պետական մարմինների հետ քննարկել ներկայացվող առաջարկությունները, ուսումնասիրել դրանք Հայաստանում կիրառելու և համագործակցության առավել արդյունավետ տարբերակներ հայտնաբերելու հնարավորությունները:
Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր այցելել է ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության Աշտարակի անձնագրային բաժանմունք: Վերանորոգված և նորագույն տեխնիկայով կահավորված բաժանմունքի վերաբացման արարողություներից հետո կառավարության ղեկավարը ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի ուղեկցությամբ շրջել է անձնագրային բաժանմունքով` ծանոթացել վերջինիս պայմաներին, քաղաքացիների սպասարկման հնարավորություներին:
Նորաբաց անձնագրային բաժանմունքում տեղադրվել է անձնագրային ծառայությունների մատուցման համար նախատեսված պետական տուրքերը, վարչական տուգանքները և այլ վճարներն ընդունող էլեկտրոնային վճարային տերմինալ, ինչի շնորհիվ քաղաքացիների սպասարկումը զգալիորեն արագացել է, բաժանմունքը համալրվել է նաև նոր համակարգիչներով` քաղաքացիների սպասարկումն առավել քաղաքակիրթ, արդյունավետ և թափանցիկ իրականացնելու համար:
Նախկինում այստեղ անձնագրավարները գործառույթներն իրականացրել են ըստ իրենց կողմից սպասարկվող տարածքների, իսկ այժմ բաժանմունք դիմած քաղաքացիները սպասարկվելու են ըստ իրենց անհրաժեշտ ծառայությունների` ավելի արագ և առանց ավելորդ քաշքշուկների: Անձնագրային բաժանմունքում աշխատանքները կազմակերպվել են դահլիճի սկզբունքով` ապակեպատ աշխատանքային խցիկներով` քաղաքացիների սպասարկման թափանցիկությունն ապահովելու նպատակով:
Վերոհիշյալ բարեփոխումների արդյունքում զգալիորեն կբարձրանա քաղաքացիների սպասարկման մակարդակը և կբացառվեն կոռուպցիոն ռիսկերը:
Բաժանմունքի վերանորոգման և տեխնիկական վերազինման նպատակով ներդրվել է 11 մլն դրամ` ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության արտաբյուջետային միջոցների հաշվին:
Նշենք, որ ներկայում ընթանում են ԱՎ վարչության Մաշտոցի անձնագային բաժանմունքի նոր մասնաշենքի կապիտալ շինարարության նախապատրաստական աշխատանքները: 2011թ. ընթացքում արտաբյուջետային միջոցների հաշվին նախատեսվում է կապիտալ վերանորոգել Ավանի անձնագրային ծառայությունը:
Lenta.ru կայքը տեղեկացնում է, որ ամերիկյան բժշկական Express Scripts ընկերությունը համաձայնության է հասել Medco Health Solutions ընկերությունը գնելու վերաբերյալ: Գործարքի գինը կազմել է 29.1 մլրդ, որը մասամբ պետք է վճարվի կանխիկ գումարով կամ էլ Express Scripts ընկերության բաժնետոմսերով:
Reuters գործակալության հաղորդմամբ, Express Scripts-ը Medco-ի ամեն բաժնետոմսի համար կվճարի մոտ 71.36 դոլար, ինչը 20%-ով ավելի է, քան նրա շուկայական գինը: Medco-ի բաժնետերերը ամեն ակցիայի համար կստանան 28.8 դոլար, ինչպես նաև Express Scripts 0.81 բաժնետոմս:
Սա կլինի ԱՄՆ-ում 2011 թվականի մեծությամբ երկրորդ գործարքը: Առաջինը այս տարեսկզբին էր, երբ բջջային կապի AT&T ընկերությունը գնեց մեկ այլ առաջատարի՝ T-Mobile USA-ն` 39 մլրդ դոլարով:
Այսօր ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Բոստանջյանը լրագրողներին տեղեկացրեց, որ ՀԱԿ-իշխանություն երկխոսության արդյունքում կարող է քննարկման առարկա դառնալ նաև արտահերթ ընտրությունների անցկացման հարցը: «Եթե հիմնավորումների համալիրը բերի տվյալ հարցի այսպիսի լուծման, պետք է լուծում ստանա»,- ասաց նա:
Բոստանջյանը ՀԱԿ-ի պահանջներն օբյեկտիվ որակեց. ցանկացած քաղաքական ուժ պետք է հնարավորություն ունենա իր տեսակետները, մոտեցումները ներկայացնելու հեռուստաեթերով, միաժամանակ նշեց, որ հեռուստատեսության և մամուլի միջոցները, լավ թե վատ, լուսաբանել են ՀԱԿ-ի հանրահավաքները:
«Ի վերջո` հարցը հանգելու է Լևոն Տեր-Պետրոսյան-Սերժ Սարգսյան երկխոսությանը, իսկ մինչ այդ ՀԱԿ-իշխանություն երկխոսությունը հող կնախապատրաստի դրա համար»,- հայտարարեց նա` հավելելով, որ դա ինկուբացիոն շրջան է: Ըստ Բոստանջյանի` առաջիկա երկուշաբթի օրը պատվիրակությունների համակարգողներ Լևոն Զուրաբյանը և Դավիթ Հարությունյանը կպայմանավորվեն հաջորդ հանդիպման մասին, ինչը, ենթադրվում է, տեղի կունենա հենց հաջորդ շաբաթ:
Լրագրողներից մեկի դիտարկումը, թե նախկինում Բոստանջյանը միտք է հայտնել, որ «երկխոսության իմիտացիա կանեն», ԲՀԿ պատգամավորը պատասխանեց. «Մենք մտածում ենք երկրի մասին, իսկ դուք ինչ եք ուզում: Իբր ուժեղ ժուռնալիստ եք, ինձ ուզում եք պռոսակի մեջ գցել»: Նաև նկատեց, որ 21-րդ դարում կռիվ անելու փոխարեն պետք է փորձեն իրար հասկանալ: Ըստ բանախոսի` երկխոսության ինստիտուտը արդեն արդյունք է, և պետք է հանդուրժողական լինել:
ՀՀ Արտաքին գործերի նախարարի տեղակալ Կարինե Ղազինյանը կնշանակվի Մեծ Բրիտանիայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան։
Կարինե Ղազինյանը 2001-2009 թթ. զբաղեցրել է Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնը։ 2009 թ. մարտին նա վերադարձավ Հայաստան և զբաղեցրեց ՀՀ ԱԳ փոխնախարարի պաշտոնը: Ղազինյանը նաև գլխավորում է Հայաստան-ԵՄ ասոցացման համաձայանագրի բանակցությունները։
Հիշեցնենք, որ Վահե Գաբրիելյանի՝ Հայաստան վերադառնալուց հետո դեսպանի պաշտոնը թափուր էր մնացել։
Այսօր ՀՀ ոստիկանության ԿՀ 4-րդ վարչության թրաֆիքինգի դեմ պայքարի բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Տիգրան Պետրոսյանը ասուլիս էր հրավիրել: Թեման արդիական է և տարողունակ: Առաջինը, ինչի մասին շտապեց տեղեկացնել Պետրոսյանը, վերաբերում է Քրեական օրենսգրքում կատարված փոփոխությանը, որը ուժի մեջ է մտել ապրիլի 9-ից, ըստ դրա` պատժելի է դարձել նաև թրաֆիքինգի զոհի ծառայություններից օգտվելը, որը չի վերաբերում այն դեպքերին, երբ ծառայություններից օգտվողը զոհի մասին հայտնում է իրավապահ մարմիններին:
Անդրադառնալով ԱՄՆ ամենամյա զեկույցին, փոխգնդապետն ասաց. «Կա թերահավատություն ՀՀ-ում թրաֆիքինգի դեմ պայքարի արդյունավետության նկատմամբ: Եթե մենք գնահատեինք մեր աշխատանքը, հնարավոր է՝ ավելի շատ թերացումներ նկատեինք, քանի որ այս բնագավառում անելիքները դեռ շատ են, սակայն ես համամիտ չեմ ԱՄՆ պետդեպի՝ մարդկանց թրաֆիքինգի մասին ամենամյա զեկույցում մի քանի դրույթների հետ»:
Զեկույցի Հայաստանին վերաբերող հատվածում նշվել էր, որ, հիմնվելով կառավարության աշխատանքի ուսումնասիրությունների և մամուլի հրապարակումների վրա, Հայաստանի կառավարությունն ամբողջությամբ չի բավարարում թրաֆիքինգի վերացման նվազագույն ստանդարտներին, ինչի հետևանքով հայտնվել է երկրորդ խմբում։
Տ. Պետրոսյանը տեղեկացրեց, որ Հայաստանն արդեն երրորդ տարին է, ինչ` երկրորդ խմբում է, ՌԴ-ն երրորդ խմբում է, իսկ առաջին խմբում են Վրաստանը և Լիտվան:
Թրաֆիքինգ ասվածը մեզանում հնչում է կարծես վերացական, սակայն մեր երկրում շատ ավելի շոշափելի է. եթե սեռական շահագործման դեպքերը նախորդ տարիների համեմատ նվազել են, ապա շատ ավելի տեսանելի է աշխատանքային թրաֆիքինգը, եթե իհարկե իրերն իրենց անուններով կոչենք: Քիչ չեն նաև երեխաների շահագործման դեպքերը` թե՛ սեռական, թե՛ աշխատանքային առումով:
Այս տարվա առաջին կիսամյակի վիճակագրական տվյալների առնչությամբ Տ. Պետրոսյանը նշեց, որ ավելի քիչ են թրաֆիքինգի ավանդական դեպքերը, երբ կանայք տեղափոխվում էին Թուրքիա և շահագործվում, սակայն վարույթում կան հինգ քննվող գործեր:
Զոհեր կան նաև ապաստարանում, որի կառուցման համար պետբյուջեից 14 միլիոն հատկացվեց: Նրանց տվյալները գաղտնի են պահվում, և այսօր որևէ տեղեկություն չկա, թե ոլորտում ինչ վիճակ է. փոխգնդապետ Պետրոսյանի տվյալներն էլ շատ ժլատ են` պատկերացում կազմելու համար:
Դեպքերը շատ ու ակնհայտ են, սակայն, չգիտես ինչու, իրավապահները շրջանցում են դրանք: Պետրոսյանն անդրադարձավ նաև այն լուրերին, թե Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցուն հարակից այգում երեխաներ են շահագործվում՝ նշելով, որ իրավապահ մարմինները կասկածելի ոչինչ չեն հայտնաբերել:
Ամստերդամ‑Երևան չվերթի ինքնաթիռով
Հուլիսի 21-ին, ժամը 21.25-ին, ոստիկանության Կենտրոնականի բաժնի ծառայողները Ամստերդամ-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո, «Զվարթնոց» օդանավակայանի ժամանման սրահից բերման են ենթարկել 56-ամյա Հասմիկ Հ.-ին, որը 2006 թ. մարտի 20-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 325 հոդվածի 1-ին մասի մեղադրանքով, այն է` փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների պետհամարանիշներ կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը:
Կամավոր է ներկայացել
Ոստիկանության Կենտրոնականի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, հուլիսի 21-ին, ժամը 15.30-ին, կամավոր բաժին է ներկայացել 36-ամյա Արմեն Չ.-ն, որը 2007 թ. դեկտեմբերի 5-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 235 հոդվածի 2-րդ մասի մեղադրանքով, այն է` ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ:
Տանիքից վայր չէր ընկել
Հուլիսի 21-ին, ժամը 18.20-ին, ոստիկանության Մարտունու բաժնում հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ աջ ազդրի բաց կոտրվածքով իրենց մոտ է տեղափոխվել 16-ամյա Գրիգոր Կ.-ն, որը մեկնած օպերատիվ խմբին հայտարարել է, որ վնասվածքն ստացել է իրենց տան տանիքից վայր ընկնելու հետևանքով:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Գրիգոր Կ.-ն վնասվածքն ստացել է նույն օրը, ժամը 18.00-ի սահմաններում, որպես ուղևոր գտնվելով 16-ամյա Լուքսեն Վ.-ի վարած, հորը` 52-ամյա Սամվել Վ.-ին պատկանող «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենայում` Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհի 72-րդ կմ-ին ճամփեզրի արգելափակոցին բախվելու հետևանքով:
Կանեփ է աճեցրել
Հուլիսի 21-ին, ժամը 15.30-ին, ոստիկանության Գյումրիի բաժնի ծառայողները թմրանյութ աճեցնելու կասկածանքով, զննություն են կատարել 40-ամյա Գրիգոր Զ.-ի` Կնունյաց փողոցում գտնվող տան բակում:
Բակից հայտնաբերվել և առգրավվել է խնամքի հետքերով աճեցրած, վերջնամասերից պոկած կանեփ բուսատեսակի 9 ցողուններ` 1.900 գ ընդհանուր կշռով:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:
Պահանջել է գումար, սպառնացել և փորձել խեղդել
Հուլիսի 21-ին, ժամը 21.30-ին, ոստիկանության Թալինի բաժին է դիմել 71-ամյա Փարի Ա.-ն և հայտնել, որ նույն օրը, ժամը 17.30-ի սահմաններում, ոմն Արտակ, ապօրինի մուտք է գործել իր տուն, պահանջել գումար, սպառնացել և փորձել խեղդել իրեն, ծեծի է ենթարկել, դեմքի մասում պատճառել վնասվածքներ, սակայն ինքը հրելով նրան` փախել է տնից` դուռը փակելով նրա վրա, որը դուռը կոտրելով` դիմել է փախուստի:
Ձեռնարկվում են միջոցառումներ Արտակի անձը պարզելու և նրան հայտնաբերելու ուղղությամբ:
BBC հեռուստաընկերությունը տեղեկացնում է, որ Լիբիայի առաջնորդ Մուամար Քադաֆին հայտարարել է, թե բացառում է ապստամբների հետ որևէ բանակցություն, որտեղ կքննարկվի երկրի ապագան:
«Մեր միջև բանակցություններ չեն լինի մինչև Ահեղ դատաստանի օրը»,- ընդգծել է Քադաֆին: Վերջինիս ելույթը հեռարձակվել է Սիրտ քաղաքում:
Թե ինչով է պայմանավորված այս հայտարարությունը՝ պարզ չէ, քանի որ, ըստ որոշ տեղեկությունների, Քադաֆիին հավատարիմ ուժերը մի քանի ուղղություններով զիջում են դիրքրեը, իսկ նրա գեներալներից մեկը օրեր առաջ պատանդ է ընկել ապստամբներին:
Միևնույն ժամանակ lenta.ru կայքը տեղեկացնում է, որ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն ու Լիբիայի արտգործնախարար Աբդել աթի Ալ‑Օբեյդին համատեղ հանդիպման ժամանակ քաննարկել են Մուամմար Քադդաֆիի հրաժարականի հարցը: Սակայն Լիբիայի արտգործնախարարությունը չի հաստատել այս տեղեկատվությունը:
Հայտնի տենոր Պլասիդո Դոմինգոն պարգեւատրվել է Բարեկամության շքանշանով: Ըստ «Իտար-Տասս» գործակալության, համապատասխան հրամանագիր է ստորագրել ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեվը:
Ըստ Կրեմլի մամլո ծառայության, հայտնի երգիչը այդ շքանշանին է արժանացել«ռուս-իսպանական համագործակցության երաժշտական արվեստի ոլորտում մեծ ներդրումների համար»:
ԱԻՆ «Արտակարգ ալիք» լրատվական կենտրոնից հայտնում են, որ հուլիսի 22-ին` ժամը 05.25-ին տեղեկատվություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Երևան-Սևան ավտոճանապարհի 48-րդ կմ-ում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար, կան զոհեր և վիրավորներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Տեղում պարզվել է, որ դեռևս չպարզված հանգամանքներում «ՎԱԶ-2107» մակնիշի Տ3144 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի մասից, բախվել ծառին և շրջվել:
Մինչ հրշեջ-փրկարարների հասնելը, տեղի ուժերով ավտոմեքենայից դուրս են բերվել երկու ուղևորներ` Գոռը և Սաշան (ազգանուններն չի հաջողվել պարզել, մոտ 25 տարեկան են), որոնք տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել են Հրազդան քաղաքի հիվանդանոց, այնուհետև Գոռին տեղափոխել են Երևան քաղաքի «Արմենիա» բժշկական կենտրոն:
Բժիշկների կողմից տուժածների առողջական վիճակը գնահատվել է ծանր:
Ժամը 06.18-ին հրշեջ-փրկարարների ուժերով ավտոմեքենայից դուրս են բերվել վարորդի և երրորդ ուղևորի դիակները, որոնց ինքնությունները դեռ չի հաջողվել պարզել, և հանձնվել իրավապահ մարմիններին:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.