23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Այսօր`հւլիսի 22-ին լրագրողների հետ հանդիպմանը ՀԴԿ նախագահ Արամ Սարգսյանն ասաց, որ իրենք արդեն սկսել են նախապատրաստվել ընտրություններին եւ կհամագործակեն բոլոր այն ուժերի հետ, ովքեր դեմոկրատական սոցիալիզմի գաղափարախոսության կրողն են:Նրա համոզմամբ մայիսին կայանալիք խորհրդարանական ընտրությունները լինելու են հնարավորինս արդար, անարդարությունը լինելու է փողի օգտագործման դեպքում, շատ բան կախված է լինելու ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերից: Թե ինչով է պայմանավորված նրա համոզմունքը, այնքան էլ հասկանալի չէ:
Արամ Սարգսյանը պարզաբանեց Հնչակյան կուսակցության վարչության անդամ Վահան Շիրխանյանի եւ կենտրոնական վարչության ատենապետ Սեդրակ Աճեմյանի հետ համագործակցության վերաբերյալ լուրերը. «Շատ հնարավոր է, որ այդ համագործակցությունը դառնա այն հիմքը, որը ձեւավորի նախընտրական բլոկ: Մենք դա չենք բացառում եւ չենք էլ թաքցնում»:
ՀԴԿ-ի և Հնչակյան կուսակցության նախաձեռնած համաժողովի ժամանակ իրենք ի հայտ են բերել երկրի սոցիալ-տնտեսական իրավիճակը` հասարակությանը ներկայացնելով մի շարք հարցեր` ստվեր, մենաշնորհ, օլիգարխիա, վարկային քաղաքականություն եւ ընդերքի օգտագործման հնարավորությունները, ցույց տալով, թե իրենք ինչպիսի մոտեցումներ ունեն եւ ինչ կանեին, եթե կառավարեին, պատմեց Սարգսյանը:
Արամ Սարգսյանը նաև ավելացրեց, որ սկսում են դեմոկրատական սոցիալիզմի համակարգի հաստատման համար ժողովրդական շարժում: Առաջիկայում կլինի կուսակցությունների վարչությունների նիստ, որտեղ կամփոփեն համաժողովի արդյունքները եւ կնախանշեն այն ծրագրերը, որոնք պետք է իրականացվեն` շարժմանը մեծ թափ հաղորդելու համար:
Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր` հուլիսի 22-ին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Թաիլանդի Թագավորության նորանշանակ դեսպան Չալերմպոլ Թանչիտը (նստավայրը՝ Մոսկվա):
նախագահը շնորհավորել է դեսպանին` մեր երկրում դիվանագիտական առաքելությունն սկսելու կապակցությամբ եւ մաղթել հաջողություններ: Սերժ Սարգսյանը վերահաստատել է Հայաստանի շահագրգռվածությունը` Թաիլանդի հետ բազմաբնույթ հարաբերությունները զարգացնելու եւ ամրապնդելու գործում: «Մեր երկու երկրները շուրջ 20 տարի է դիվանագիտական հարաբերություններ ունեն, եւ այդ ընթացքում եղել են բարձր մակարդակի փոխայցելություններ, որոշակի աշխատանք է իրականացվել երկկողմ կապերն ամրապնդելու ուղղությամբ: Մենք պատրաստակամ ենք եւ շահագրգիռ` շարունակելու զարգացնել Թաիլանդի Թագավորության հետ քաղաքական երկխոսությունը, հարաբերությունները` տնտեսության, առեւտրի եւ մշակույթի ոլորտներում»,-ասել է Սերժ Սարգսյանը:
Երկուստեք կարեւորվել է անհրաժեշտ իրավապայմանագրային դաշտի ձեւավորումը, որը կխթանի հարաբերությունների զարգացումը ոչ միայն կառավարական մակարդակով, այլ նաեւ` մասնավոր հատվածում:
Դեսպան Չալերմպոլ Թանչիտը նշել է, որ հաջորդ այցը Երեւան նախատեսում է սեպտեմբերին` Հայաստանի անկախության 20-ամյակի տոնակատարությանը մասնակցելու առիթով եւ մտադիր է այցելել իր երկրի մշակույթի ոլորտի ներկայացուցիչներից կազմված պատվիրակության հետ միասին ու արդեն իսկ որոշակի քայլեր ձեռնարկել այդ ոլորտում համագործակցության ուղղությամբ:
Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի մամուլի գրասենյակից:
22-ը հուլիսի, 2011թ., Երեւան, Հայաստան. Այսօր ՀՀ առողջապահության նախարարությունում տեղի ունեցավ ՀՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանի եւ ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանի մամուլի համատեղ ասուլիսը` նվիրված շտապ բժշկական օգնության գործակարգավարական (դիսպետչերական) համակարգի արդիականացմանը, որի առանցքային բաղադրիչներից մեկն իրականացվում է պետություն-մասնավոր սեկտոր համագործակցության շրջանակներում: Հայաստանում արդյունավետ գործակարգավարական (դիսպետչերական) համակարգի արդիականացման նպատակով 2011-2012 թթ-ին ՎիվաՍել-ՄՏՍ-ը ընդհանուր առմամբ կտրամադրի 85 միլիոն դրամի աջակցություն` թվային կապի համար անհրաժեշտ սարքավորումներ ձեռք բերելու, ինչպես նաեւ` դիսպետչերական ծառայության համար անհրաժեշտ թվային ռադիոկապի համակարգի ստեղծման նպատակով: Բացի այդ՝համակարգի անխափան աշխատանքն ապահովելու նպատակով ՎիվաՍել-ՄՏՍ-ը կտրամադրի իր`Հայաստանում ամենաընդարձակ եւ զարգացած 3G/3.5G ցանցը:
Շտապ բուժօգնության արդիականացման ռազմավարությունը հաստատվել է ՀՀ կառավարության համապատասխան որոշմամբ դեռեւս 2010 թվականին: Վերանորոգվել է 1-03 ծառայության գործակարգավարական կենտրոնը, տեղադրվել են գլոբալ նավիգացիոն համակարգ, Երեւանի քարտեզով նավիգատորներ, համակարգչային եւ զանգերի ձայնագրման սարքավորում, կենտրոնի ու ենթակայանների միջեւ ստեղծվել է լուսամանրաթելային կապ եւ այլն:
Շտապ բուժօգնության արդիականացման շրջանակներում ստեղծվել է արբանյակային վերահսկողության եւ դիսպետչերական համակարգ, որն իրականացնում է շտապօգնության մեքենաների համակողմանի վերահսկողություն`ներառյալ ավտոմատ կերպով կանչի գրանցումը, մեքենայի տեղ հասնելն ու հիվանդին համապատասխան բուժկենտրոն տեղափոխելը: Նախª GPS արբանյակների միջոցով որոշվում է մեքենայի աշխարհագրական դիրքը, որից հետո կատարվում է տվյալների հավաքագրում բուժխմբի զբաղվածության, ինչպես նաեւ խմբի տեսակի վերաբերյալ: Մեքենայից ՎիվաՍել-ՄՏՍ-ի 3G/3.5G ցանցերի միջոցով այդ տվյալներն ուղարկվում են կենտրոնական սերվերին: Կանչը ստանալուն պես, գրանցվում են բոլոր տվյալները: Դիսպետչերը, մոնիտորին նայելով, որոշում է ազատ մեքենան եւ այն ուղղորդում կանչը սպասարկելու: Ընթացքում GPS եւ 3G/3.5G միջոցով կատարվում է կանչի մոնիթորինգ: Մեքենաներում տեղադրված նավիգատորները թույլ են տալիս վարորդին լուծել հասցեին ամենակարճ ճանապարհով մոտենալու խնդիրը`ինչը թույլ է տալիս նվազագույնի հասցնել շտապօգնությունը ՙդիմավորելու՚ անհրաժեշտությունը: Քարտեզի վրա բուժհաստատությունների նախապես նշված լինելը թույլ է տալիս արագ որոշել, թե որ հիվանդանոցն է առավել նպատակահարմար հիվանդի համար: Այս համակարգի ներդրումը նպաստում է կանչի իրականացման օպտիմալացմանը, հիվանդին տեղ հասցնելու ժամանակի կրճատմանը, բուժխմբերի աշխատանքի որակի բարձրացմանը, ինչպես նաեւ թույլ է տալիս էականորեն նվազեցնել վառելիքի ծախսը:
«ՎիվաՍել-ՄՏՍ-ը մեծապես կարեւորում է Հայաստանի բնակչությանը մատուցվող ծառայությունների որակի բարելավումը` այդ թվում նաեւ առողջապահական ոլորտում: Որպես Հայաստանում երրորդ սերնդի ամենաընդարձակ եւ հուսալի ցանցն ունեցող օպերատոր, ընկերությունը պատրաստակամ է աջակցելու առողջապահական ժամանակակից ծառայությունների ներդրմանը թեիր կապուղիները տրամադրելով, եւ թե նորարարական լուծումներով»,-նշեց ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
Առողջապահության նախարարությունը բարձր է գնահատում միշտ ժամանակին եւ ճիշտ տեղում լինելու ՎիվաՍել-ՄՏՍ-ի որդեգրած մոտեցումը: Հայաստանի առաջատար բջջային օպերատորի գործունեությունը պետության հետ մասնավոր հատվածի համագործակցության հրաշալի օրինակ է, որի հիմքում մարդասիրությունն է, մեր երկրում նոր մշակույթ ձեւավորելու ցանկությունը, նորարարություններին ու ոլորտի զարգացմանն ընդառաջելու մղումը: ՎիվաՍել-ՄՏՍ-ը առողջապահության համակարգի կողքին է տեւական ժամանակ: Բավական է նշել ճանապարհային անվտանգության իրազեկման քարոզարշավը, հանրապետության տարբեր մարզերի եւ կենտրոնական հիվանդանոցներին, ծննդատներին եւ ուռուցքաբանության ազգային կենտրոնին ցուցաբերած աջակցությունը, միջազգային բժշկական համաժողովների հովանավորությունը եւ նորարարական լուծումներով` համակարգի արդիականացմանը նպաստելու պատրաստակամությունը: Գնահատելի են առողջ հասարակություն ունենալու հարցում ՎիվաՍել-ՄՏՍ-ի ներդրած ջանքերը:
Սպասեք ավելին: ՎիվաՍել-ՄՏՍ… Ավելին, քան օպերատոր:
ՎիվաՍել–ՄՏՍ-ը (Ղ-Տելեկոմ ՓԲԸ) Հայաստանի շարժական կապի առաջատար օպերատորն է, որն ունի ամենահզոր 2G/3G ցանցը եւ տրամադրում է ձայնային եւ տվյալների փոխանցման ծառայությունների բազմազան տեսականի` Հայաստանի ամբողջ տարածքում: Գործունեության հիմք ընդունելով իր բաժանորդների շահերին լավագույնս ծառայելը, հիմնադրման օրվանից` 2005թ. հուլիսի 1-ից, ՎիվաՍել–ՄՏՍ-ը կարճ ժամանակամիջոցում կարողացել է ստեղծել համահանրապետական ցանց եւ բաժանորդների մեծ բազա: ՎիվաՍել–ՄՏՍ-ը նորարարությունների առաջատարն է եւ հետամուտ է ոլորտի բոլոր զարգացումներին` ի շահ երկրի շարժական հեռահաղորդակցության շուկայի:
Իտալիայում պրոֆմիություների հայտարարմամբ մեծամասամբ դադարեցրել աշխատանքները տրանսպորտը: Հռոմում, Միլանում եւ Նեապոլում չի աշխատում մետրոպոլիտենը, կանգնել է ամբողջ երկրի վերգետնյա տրանսպորտը: Գործադուլը, ըստ «Իտար-Տասս» գործակալության, քաոսի է վերածել երկրի խոշոր քաղաքների վիճակը:
Գործադուլ են հայտարարել նաեւ երկաթուղու աշխատողները, միայն պետական «Տրենիտալի» ընկերությունն է երաշխավորել 67 գնացքի նորմալ աշխատանք:
Ոլորտի աշխատողները իշխանություններից պահանջում են վերակնքել աշխատանքային պայմանագրերը, որոնց ժամկետը լրացել է 3 տարի առաջ: Նրանք պահանջում են աշխատանքային պայմանների բարելավում եւ աշխատավարձերի բարձրացում:
Հուլիսի 22-ին ՀՀ սփյուռքի նախարարություն այցելեցին «Հայ օգնության ֆոնդի» (ՀՕՖ) ծրագրով Հայաստան ժամանած ամերիկահայ մի խումբ երիտասարդներ` ՀՕՖ-ի Նյու Յորքի մասնաճյուղի ծրագրերի տնօրեն Արտո Որբերյանի եւ ՀՕՖ-ի հայաստանյան մասնաճյուղի փոխտնօրեն Մարգարիտ Փիլիպոսյանի գլխավորությամբ:
Ծրագրի շրջանակներում տասնմեկ ամերիկահայ երիտասարդները եղել էին Արեւմտյան Հայաստանում, այցելել նաեւ Հայաստանի պատմամշակութային վայրեր, հաղորդակցվել հայկական ազգային արժեքներին եւ ավանդույթներին:
Ողջունելով երիտասարդներին` ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալ Վարդան Մարաշլյանը ներկայացրեց հայապահպանության, հայրենադարձության, Սփյուռքի ներուժի համախմբման նպատակով ՀՀ սփյուռքի նախարարության ծրագրերը: Նա մասնավորապես անդրադարձավ կրթական, մշակութային, երիտասարդական ծրագրերին` «Արի տուն»,«ՙՄեր մեծերը» եւ այլն:
Վ.Մարաշլյանը ծանոթացրեց նաեւ ՀՀ սփյուռքի նախարարության «Հայերն այսօր» էլեկտրոնային պարբերականի, էլեկտրոնային գրադարանի գործունեությանը, անդրադարձավ հայրենադարձության հիմնախնդիրներին եւ Հայաստանում երկքաղաքացիության ինստիտուտի ներդրմանը: ՀՀ սփյուռքի նախարարության աշխատակազմի ամերիկայի հայ համայնքների վարչության Հյուսիսային Ամերիկայի հայ համայնքների հետ կապերի բաժնի պետ Գ.Դաբաղյանը ներկայացրեց վարչության գործառույթներն ու առաջիկա ծրագրերը:
Այնուհետեւ նախարարի տեղակալը պատասխանեց երիտասարդների հարցերին:
Խենան նահանգի Սինյան քաղաքի հարակից ավտոմայրուղում երկհարկանի ավտոբուսում տեղի ունեցած հրդեհի պատճառով 41 մարդ է զոհվել, հաղորդում է BBC լրատվականը: Հրդեհը հնարավոր է դարձել մարել միայն 2 ժամ հետո: 6 հոգի, ընդ որում վարորդը, փրկվել են:
Հայաստանում պետք է անցնցում հեղափոխություն և արմատապես նոր համակարգի ստեղծում: Այս մասին հուլիսի 22-ի ասուլիսում հայտարարել է «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ, ՀԱԿ ներկայացուցիչ Սմբատ Այվազյանը:
Ըստ նրա, Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը երկխոսությամբ իր թիմին հոգեբանորեն պատրաստում է արտահերթ ընտրությունների, և օգոստոսի առաջին տասնօրյակում իշխանությունը պետք է հստակություն մտցնի, թե գնում է արդյո՞ք արտահերթ ընտրությունների, թե՞ ոչ: «Սերժ Սարգսյանն ինքը դեռևս չգիտի, թե այս երկխոսության արդյունքն ինչ է լինելու, սպասում է իրավիճակային զարգացումներին: Ես նրան շատ լավ եմ ճանաչում, ինքը իրավիճակային լուծումների գնացող անձնավորություն է, շատ վաղուց, միշտ այդպես է եղել, որևէ կոնցեպտուալ հարցում առաջին կետից մինչև վերջին կետ ինքը չի նստում, չի հաշվում», ասել է ընդդիմադիր գործիչը:
Չնայած նրան, որ Տիգրան Կարապետյանի գործերը վատ են, իսկ գուցե և հենց այդ պատճառով, նա վաճառելով ԱԼՄ-ի շենքը, դրանից մի կլորիկ գումար` չար լեզուներն ասում են մոտ 120 հազար դոլար, տանուլ է տվել Թբլիսիում` խաղատանը: Կարապետիչը սիրում է խաղալ,և միշտ էլ ժամանակ առ ժամանակ որոշակի գումար «թողնում է» խաղատանը: Բայց, եթե նախկինում, նա գերադասում էր արգավանդում գտնվող «Բուրգ» կազինոն, և էլի մեկ երկուսը, ապա հիմա որոշել է մյուսներից հետ չմնալ ու հասնել Վրաստան:
Հայկական ֆեյսբուքը ստիպեց, որ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի պատասխանատու տեր Վահրամ քահանա Մելիքյանի և հայ ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի նախագահ, հուշարձանագետ Սամվել Կարապետյանի բանավեճը տեղափոխվի հրապարակային դաշտ:
Կարապետյանն այսօր պնդեց, որ Ամենայն Հայոց կաթողիկոսի հետ 2006 թ.-ին կայացած հանդիպման ժամանակ կաթողիկոսը բառացի ասել է. «Ես էդ սարերի վրա եղած վանքերի հետ գործ չունեմ»: Հուշարձանագետի խոսքով, սակայն, Սանահինի հարցը ոչ թե ինքն է բարձրացրել կաթողիկոսի մոտ, այլ հանդիպման մեկ այլ մասնակից` Արմեն Հախնազարյանը, որի բարձրացրած հարցը, ըստ Կարապետյանի, ակնհայտորեն դուր չի եկել Վեհափառին. «Նա խոժոռվեց, ձեռքը պարզեց ու ասեց՝ ես էդ սարերի վրա եղած վանքերի հետ գործ չունեմ»:
Ըստ Կարապետյանի, Վեհափառն ասել է` ինքը թույլ չի տա, որ Գեղարդի, Խոր Վիրապի վանքերի վրայից մի քար ընկնի, որից հետո կրկնել է, թե ինքը սարերի մեջ եղած վանքերի հետ կապ չունի, և այս պահին այլ օբյեկտների շինարարություն է իրականացվում:
Տեր Վահրամը հերքեց արդեն իսկ հերքածը, սակայն որևէ նոր բան չավելացրեց ասվածին, մինչդեռ քիչ թե շատ հարցին ծանոթ մարդիկ գիտեն, որ դա իրոք էջմիածնի մոտեցումն է: Այն հուշարձաններին, որոնք չեն կարող դառնալ գործող եկեղեցի, Մայր Աթոռը խորթ զավակի պես է վերաբերվում: Չար լեզուներն ասում են. «Մեջը փող չկա, հոգևորականը անելիք չունի, ուստի դա Գարեգին Բ-ին չի հետաքրքրում», դրանք կոթողներ են, որ պետք է պահպանի պետությունը:
«Ես հերքում եմ, որ Վեհափառը նման բան է ասել՝ հատկապես այն մանրամասները, որոնք ներկայացրեց Սամվել Կարապետյանը»,- հայտարարեց Տեր Վահրամը` նշելով, որ Վեհափառը չէր կարող եկեղեցու շինարարության մասին խոսելիս «օբյեկտ» ասել:
Վեհափառի մամուլի խոսնակը շեշտեց, որ խոսքն առաջնահերթությունների մասին է եղել, և որևէ վանքի կամ եկեղեցու վերանորոգում անտեսված չէ Մայր Աթոռի կողմից:
Տեր Վահրամը ընդգծեց, որ ինքը մեջբերում է Ամենայն Հայոց կաթողիկոսի ուղիղ խոսքը. «Նման կերպ, նման արտահայտություններ չեն հնչել»:
«Անշուշտ, այս բոլոր օրերի բոլոր դիտարկումներն ու հայտարարությունները տպավորություն են ստեղծել, թե Մայր Աթոռը հետաքրքրված չէ իր սրբավայրերով, և դրանով ավելի հետաքրքրված են անհատներն ու երիտասարդները»,- ասաց Տեր Վահրամը՝ նշելով, որ վերջին շրջանում Մայր Աթոռի կողմից նորոգվել են հարյուր վանքեր և եկեղեցիներ: Թե որ վանքերն ու եկեղեցիները` չորոշակիացրեց:
Եվ չնայած, ըստ Տեր Վահրամի, որևէ եկեղեցու կամ սրբավայրի նորոգում Մայր Աթոռի և Վեհափառի կողմից անտեսված չեն, սակայն… «Մայր Աթոռը չունի Ձեր պատկերացրած այն միջոցները, որ վերանորոգի բոլոր վանքերն ու եկեղեցիները, — արդարացավ քահանան, — պետական հոգացության կարիք կա»:
Կաթողիկոսի խոսնակը նաև ավելացրեց. «Քննարկումները երբեք Մայր Աթոռի համար մերժելի չեն եղել, հակառակը` Մայր Աթոռը ողջունում է քննարկումները, բայց երբ հետևում եմ սոցիալական ցանցերի քննարկումներին, ես դրանք չեմ կոչի քննարկումներ, այնտեղի լեզուն, վիրավորանքներն ու անպարկեշտությունները պատիվ չեն բերում այդ երիտասարդներին, երկրին ու Եկեղեցուն: Վեհափառն ինքն է ժամանակին Սանահինի վանքը վերանորոգելու համար բարերար փնտրել»:
Հ.Գ. Հնարավո՞ր է Մայր Աթոռի կամ կաթողիկոսի հոգացությամբ բացատրել Հնեվանքի, Քոբայրավանքի և էլի մի քանի վանքերի վերականգման խայտառակ պատմությունը:
Հուլիսի 21-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 5300000 ԱՄՆ դոլարի առք և վաճառք՝ 365.98 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 366 դրամ:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.