23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Ս.թ. հուլիսի 23-ին, հայ-վրացական սահմանը “Բավրա” անցակետով հատելու փորձ կատարելիսљ ՀՀ ԱԱԾ աշխատակիցների կողմից ձերբակալվել է ՀՀ քաղաքացի, Երևանի բնակիչ, 1980 թ. ծնված Կարեն Յուրայի Մեհրաբյանը, որը կասկածվում է Ադրբեջանի հանրապետության հատուկ ծառայությունների հետ կապի մեջ: Կ. Մեհրաբյանը ՀՀ ԱԱԾ տեսադաշտում գտնվել է երկարատև ժամանակահատվածում, որի ընթացքում տարբեր, այդ թվում տեսաձայնագրման միջոցով փաստաթղթավորվել են Ադրբեջանի հատուկ ծառայություններին հետաքրքրող` ԼՂՀ ռազմական պոտենցիալի վերաբերյալ նրա կողմից տեղեկատվության հավաքման, պահպանման և փոխանցման փաստերը: Կ. Մեհրաբյանը Ադրբեջանի հատուկ љծառայություններին հետաքրքրող գաղտնի տեղեկատվության հավաքման գործընթացում փորձել է ներգրավել ԼՂՀ բնակիչների և ՀՀ ՊՆ զինծառայողների:
ՀՀ ԱԱԾ–ում առկա են Կ. Մեհրաբյանի հակաիրավական գործունեության` Թուրքիայի հանրապետությանљ տարածքում գործող Ադրբեջանի հատուկ ծառայությունների կողմից նրան հավաքագրելու և հետագայում օգտագործելու փաստը ապացուցող անհերքելի փաստագրական նյութեր:
Հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 299 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով /Պետական դավաճանություն/, քննությունը վարում է ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունը:
ՀՀ ԱԱԾ Մամուլի կենտրոն
Այս գիշեր 5,2 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Չինաստանի ժողովրդական հանրապետության Ույգուրի ինքնավար մարզում: Այս մասին հայտնում է «ՌԻԱ-Նովոստի» լրատվական գործակալությունը:
Երկրաշարժը գրանցվել է տեղական ժամով 3.05 (00.05 հայկական ժամանակով) Սինցզյանի հյուսիս-արեւմուտքում` Ցինխե կոմսությունում: Երկրաշարժի էպիկենտրոնը տեղակայված է 46.0′ հյուսիսային լայնության եւ 90.4′ արեւոլյան երկայնության վրա` 10 կմ խորությամբ:
Ավերածությունների եւ զոհերի մասին տեղեկություն չկա:
Վայոց ձորի մարզում վթարի է ենթարկվել զինվորականների տեղափոխող ՊՆ «Ուրալ» մակնիշի մեքենան։ Ինչպես հայտնեցին ՊՆ-ից, վթարի հետևանքով 2 զինծառայող զոհվել է, 10-ից ավելին՝ վիրավորվել։
Դեպքի մանրամասները ճշտվում են:
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ` Արա Ավետիսյանը, 2011թ. հուլիսի 25-ից ազատվում է Հայաստանի Հանրապետության կրթության եւ գիտության նախարարի տեղակալի պաշտոնից` այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ:
Արա Ավետիսյանը կզբաղեցնի Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի ռեկտորի թափուր պաշտոնը, քանի որ լրացել է նախկին ռեկտոր Ոստանիկ Մարուխյանի կենսաթոշակի անցնելու տարիքը: Ավետիսյանը չի թաքցնում իր ցանկությանը, ի դեպ նա արդեն տևական ժամանակ է, հարմար պաշտոն էր փնտրում նախարարությունից հեռանալու համար:
Որպես համակարգի փորձառու կադր Ավետիսյանը և օգնում, և խանգարում էր նախարար Աշոտյանին: Այս պահին դեռ հայտնի չէ, թե ով է փոխարինելու նրան ԿԳ փոխնախարարի պաշտոնում:
Հայաստանի դատախազության 2011 թվականի աշխատանքային ծրագրով նախատեսվել է հերթական ստուգումներ իրականացնել Հայաստանի Հանրապետության ոստիկանության շտաբի հետաքննության բաժնում, կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունում եւ քրեական հետախուզության գլխավոր վարչությունում հանցագործությունների եւ այլ դեպքերի վերաբերյալ հաղորդումների ընդունման գրանցման եւ լուծման մասին օրենքի պահանջների կատարման վիճակը պարզելու նպատակով: Այս մասին պարզաբանումներ է տալիս ՀՀ գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը, արձագանքելով մամուլի հրապարակումներին, ըստ որոնց ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունը ստուգումներ է իրականացնում ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունում:
Ստուգումներն իրականացնելու համար ՀՀ գլխավոր դատախազի հրամանով ստեղծվել է աշխատանքային խումբ` 7 անձից բաղկացած, ովքեր ուսումնասիրություններ են իրականացնում ըստ մասնագիտական ուղղությունների: Մասնավորապես` աշխատանքային խմբում ընդգրկվել են դատախազներ ՀՀ գլխավոր դատախազության կոռուպցիոն եւ կազմակերպված հանցագործությունների գործերով, Պատիժների եւ հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող, Մարդու դեմ ուղղված հանցագործությունների գործերով, Պետական շահերի պաշտպանության, Թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների գործերով վարչություններից, իսկ աշխատանքային խմբի ղեկավար նշանակվել է Ընդհանուր հանցագործությունների գործերով վարչության պետի տեղակալը:
Նշվում է նաեւ, որ դատախազությունն ամեն տարի իրականացնում է նման ստուգումներ` ոստիկանության տարբեր բաժիններում:
Լրատվամիջոցները տարածել էին «Արմինֆո» գործակալության այն տեղեկատվությանը, թե միայն վերջին տարում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը Հայաստանում ճապոնական Toyota կոնցեռնի ներկայացուցչություններից մեկում` Toyota-Yerevan ընկերությունում, ձեռք է բերել 309 հազար ԱՄՆ դոլար ընդհանուր արժողությամբ 7 ավտոմեքենա: Այս մասին իր բացատրությունն ուներ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի պատասխանատու տեր Վահրամ քահանա Մելիքյանը. «Շուրջ երկու տարի առաջ ազգային բարերար Սամվել Կարապետյանի կողմից այդ մեքենաները նվիրաբերվել են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին, և Մայր Աթոռը ինքը այդ գնումները չի կատարել, ուղղակի նվիրատվություն է կատարվել։ Հիշատակվող մյուս մեքենան՝ Toyota HiAce–ը, նվիրաբերել է Էջմիածին եկած հոլանդացի մի ուխտավոր, և Մայր Աթոռը որևէ միջոց դրա համար չի վատնել»:
Ստացվում է, մեր «աստղերին» մեքենաներ ու բնակարաններ նվիրող Սամվել Կարապետյանը չի մոռացել նաև հոգևոր հայրերին, գովելի բարեպաշտություն է:Միայն թե մարդիկ այդ մասին միայն հիմա են իմանում թե չէ, ֆեյսբուքյան մի քննարկում էլ դրա հետ կապված կլիներ: Դե հոլանդացի ուխտավորն էլ, հավանաբար ինչ որ մեկի սանիկն է:
«Բացի այդ՝ ծիծաղելի է մտածել,-ասել է տեր հայրը,- որ վեց հազար աշխատակից ունեցող հաստատության համար, ինչպիսին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինն է, ունենալ մի քանի մեքենաներ, որոնք այսօր փողոցում երթևեկող մեքենաների համեմատ ճոխ չեն և զեխություն չեն… Այլևս գնահատականները Ձեզ եմ թողնում: Նվիրատվությունները մարդիկ կատարում են իրենց ցանկությամբ, և դրա մեջ որևէ անպատշաճություն չեմ տեսնում»:
Տեր Վահրամի խոսքով, իրենց մեքենաների պարկը մեծ չէ. «Այդ Տոյոտաներն են ու մի քանի խորհրդային տարիներին արտադրված մեքենաներ ու Վեհափառ Հայրապետին սպասարկող մեքենան»:
Նա օրինակ բերելով,Վրաստանը պատմեց, որ ինքը տեսել է, թե ինչպես է նախագահն անձամբ հոգևոր դասին բարձրակարգ մեքենաներ նվիրաբերել։
Տեր Վահրամի խոսքով՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի եկամուտները գոյանում են. Մայր Աթոռի բյուջեի շուրջ 17–18 տոկոսը` եկեղեցիներում իրականացվող մոմավաճառությունից, եկեղեցիների գանձանակներում արված նվիրատվություններից, նաև գրականության վաճառքից, իսկ մնացյալ գումարները տալիս են անհատ բարերարները և ազգային կառույցներն ու կազմակերպությունները, որոնք իրենց նվիրատվությունն են անում Մայր Աթոռի գործունեության, հատկապես՝ առանձին ծրագրերի իրականացման համար:
Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր Արագածոտնի մարզ կատարած այցի շրջանակներում Օշականի դպրեվանքում հանդիպել է Հայաստանի գրողների միության նախագահության և մտավորականների հետ: Հանդիպմանը ներկա են եղել ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը և Գրողների միության նախագահ Լևոն Անանյանը:
Կառավարության ղեկավարն անդրադարձել է արտագաղթի թեմայով մի խումբ մտավորականների մտահոգություններին, պատասխանել նրանց հուզող հարցերին:
ՀՀ վարչապետի խոսքով՝ միգրացիան մշտապես գտնվում է կառավարության ուշադրության կենտրոնում, քանի որ սկսած 1991 թվականից մեր երկրում գոյություն ունի լրջագույն ժողովրդագրական խնդիր: «ՀՀ-ում մշտապես բնակվող մարդկանց թիվն այսօր կազմում է 3 մլն, իսկ արտերկրում ներկայում ունենք երկու անգամ ավելի շատ թվով հայրենակից: Սա նաև մեր ազգի մոբիլության վկայությունն է, այսինքն մեր քաղաքացիները կարողանում են ազատորեն տեղաշարժվել, քանի որ դրա համար առկա են բարենպաստ պայմաններ: Պետք է ընդգծել նաև, որ արտագաղթին նպաստող մյուս գործոնն էլ աշխատատեղերի անբավարար թիվն է: Մեր բոլոր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ թիվ մեկ գործոնը արտագնա աշխատանքի մեկնելու՝ աշխատատեղերի բացակայությունն է: Այսինքն, արտագաղթի երկու հիմնական խնդիրները սրանք են»,— նշել է Տիգրան Սարգսյանը:
Ըստ նրա՝ տարեկան միգրացիոն բացասական հոսքերի ամենամեծ ցուցանիշն արձանագրվել է 1991-1995 թվականների ընթացքում՝ հասնելով տարեկան 200 հազարի: «Սա օբյեկտիվ և հասկանալի է՝ պայմանավորված երկրի այն ժամանակվա սոցիալ-տնտեսական իրավիճակով, երբ երկրում կտրուկ կրճատվում էին աշխատատեղերը, ինչի արդյունքում մեր քաղաքացիները ստիպված լքում էին հայրենիքը՝ իրենց սոցիալական խնդիրները հոգալու համար: 1996-97 թթ.-ից հետո, երբ երկրում ապահովվեց մակրոտնտեսական կայունություն, սկսվեցին գրանցվել տնտեսական աճի ցուցանիշներ՝ երկիրը լքողների բացասական սալդոն հասավ տարեկան 50-60 հազարի: Իսկ 2004-2006 թթ-ին այն հասավ զրոյական մակարդակի, նույնիսկ արձանագրվեց միգրացիոն հոսքերի դրական սալդո: 2007-ից կրկին արձանագրվել է բացասական սալդո՝ տարեկան կտրվածքով այդ ցուցանիշը տատանվելով 4-5 հազարի շրջանակներում»,- ասել է վարչապետը:
Ըստ նրա՝ համաշխարհային տնտեսական ճգնաժամի ազդեցությունն ակնառու է եղել արտագնա աշխատանքի մեկնողների թվաքանակի պարագայում, քանի որ 2009 թ. մեր երկիրը գրեթե չի ունեցել այդ նպատակով մեկնողներ: «Սա կապված էր Ռուսաստանում աշխատանքի բացակայության հետ: 2010 թ. ՌԴ-ում իրավիճակի բարելավման հետևանքով կրկին վերսկսվել են նման հոսքերը, կտրուկ ավելացել արտագնա աշխատանքի մեկնողների թիվը: Մեր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ ներկայում տարեկան կտրվածքով մեր երկրից արտագնա աշխատանքի մեկնողների թիվը հասնում է 60 հազարի: Այս տարվա առաջին 6 ամիսների ընթացքում արձանագրել ենք, որ այս առումով վերականգնվել է 2007 թ. ցուցանիշը», — նշել է վարչապետը:
Ըստ նրա՝ վիճակագրության հետ աշխատելիս պետք է զգուշավոր լինել և հաշվի առնել արտագնա սեզոնային աշխատանքի մեկնելու երեույթը: «Վերը նշված դինամիկան որոշակի թյուրիմացության մեջ է գցել նաև որոշ զանգվածային լրատվական միջոցների, որոնք ահազանգում են, թե այս տարի արտառոց արտագաղթ է տեղի ունենում: Սակայն միգրացիոն ծառայության ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ այդ դինամիկ երևույթները կապված չեն հայրենիքը մշտապես լքողների հետ: Դա առաջին հերթին պայմանավորված է ժամանակավոր աշխատանքի մեկնողների՝ 2007-2008 թվականների ցուցանիշի վերականգնման հետ: Ամեն դեպքում, նույնիսկ եթե խոսքը գնա տարեկան մեր երկիրը լքող 2500-3000 մարդու մասին՝ այս երևույթը մեզ մտահոգող լրջագույն խնդիրը կրկին կհանդիսանա»,- ընդգծել է կառավարության ղեկավարը:
ՀՀ կառավարությունը 2010-ի դեկտեմբերին հաստատել է միգրացիոն քաղաքականության ռազմավարությունը, որտեղ հստակ ֆիքսվել են կառավարության թիրախները և նպատակները: «Առաջին հերթին միգրացիոն քաղաքականությունը պետք է ծառայի ազգագրական և ժողովրդագրական խնդիրների լուծմանը: Մենք պետք է կարողանանք կասեցնել միգրացիոն բացասական սալդոն և հասնենք դրական ցուցանիշների: Այդ նպատակին է միտված նաև Սփյուռքի նախարարության ձևավորումը, որը մշակել է մի քանի տասնյակ ծրագրեր, որոնց նպատակն է՝ ամրապնդել սփյուռքահայության հետ կապը, ստեղծել աշխատատեղեր և համապատասխան պայմաններ, որպեսզի մեր հայրենակիցները հնարավորություն ունենան ժամանել Հայաստան: Այդ նպատակով կառավարությունը մշակել և Ազգային ժողովին է ներկայացրել հայրենադարձության վերաբերյալ օրենք, որով պետությունն ստանձնելու է պարտավորութուններ՝ մեր հայրենակիցների նկատմամբ՝ ստեղծել այնպիսի միջավայր, որպեսզի նրանց ադապտացումը մեր երկրի պայմաններին լինի հնարավորին չափ հեշտ և կարճ ժամկետում»,- ասել է Տիգրան Սարգսյանը:
Անդրադառնալով սահմանամերձ շրջաններին՝ վարչապետը նշել է, որ դրանք ևս կառավարության մշտական ուշադրության կենտրոնում են, և այդ տեսանկյունից տարածքային համաչափ զարգացումը ծրագրային գերակա ուղղություններից է: «Ֆինանսական միջոցները բաշխելիս նախապատվությունը պետք է տանք ոչ թե Երևանին, խոշոր քաղաքներին, այլ համայնքներին: Բանկերը ցածր տոկոսադրույքներով՝ արտոնյալ պայմաններով և պետության սուբսիդավորմամբ հիփոթեքային վարկեր պետք է տրամադրեն առաջին հերթին անապահով համայնքներին»,- ասել է վարչապետը:
Խոսելով ծնելիության խթանման վերաբերյալ՝ Տիգրան Սարգսյանը փաստել է, որ վերջին 5 տարիների ընթացքում այս բնագավառում պետության կողմից իրականացվել են լրջագույն ծրագրեր: ՙԾննդօգնությունը Հայաստանում դարձել է անվճար, իսկ կոռուպցիոն ռիսկերը հասցվել են նվազագույնի: «Մենք այստեղ ունենք լրջագույն հաջողություն, որն արձանագրել են հանրապետությունում կոռուպցիոն ռիսկերը գնահատող միջազգային կազմակերպությունները: Ավելացվել են նաև երեխաներին հատկացվող նպաստները՝ նույնիսկ տնտեսական ճգնաժամի ժամանակ», — նշել է վարչապետը:
Գրողները վարչապետին են դիմել հանրապետությունում գրախանութների թվի նվազման, ժամանակակից հայ գրականության շուրջ առկա խնդիրների վերաբերյալ: Տիգրան Սարգսյանը կարևորել է դրանց լուծմանն ուղղված համատեղ աշխատանքների իրականացումը: Միաժամանակ, վարչապետը հորդորել է մշտապես ընթերցել գրականություն՝ սեփական ինտելեկտը և գիտելիքները բարձրացնելու նպատակով:
Նշենք, որ «Ես գրքի բարեկամն եմ» խորագրով անցկացված հեռուստամարաթոնին աջակցելու համար Տիգրան Սարգսյանը Հայաստանի գրողների միության նախագահ Լևոն Անանյանից ստացել է «Գրական բարերար»-ի դիպլոմ:
Հուլիսի 22-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Մեծ Բրիտանիայի լորդերի պալատի անդամ բարոնուհի Քերոլայն Քոքսի գլխավորած պատվիրակությանը:
Ողջունելով հյուրին` արտգործնախարարը բարձր գնահատեց Քերոլայն Քոքսի Հայաստանին եւ Արցախին մշտապես ցուցաբերվող աջակցությունը եւ նշեց որ բարոնուհու գործունեությունը գնահատվում է հայ ժողովրդի կողմից:
Բարոնուհի Քոքսը, շնորհակալություն հայտնելով ջերմ խոսքերի համար, նշեց, որ, մշտապես առանձնահատուկ վերաբերմունք է տածել Հայաստանի նկատմամբ, եւ վստահեցրեց, որ շարունակելու է իր գործունեությունն՝ ի նպաստ հայ-բրիտանական հարաբերությունների առավել ամրապնդման:
Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձան հայ-բրիտանական հարաբերությունների ներկա փուլին եւ հեռանկարներին: Այդ համատեքստում բարոնուհի Կոքսը կարեւորեց նախարար Նալբանդյանի` անցյալ շաբաթ Լոնդոն կատարած այցելությունը. հանդիպումը ՄԹ արտգործնախարար Ուիլյամ Հեյգի եւ Եվրոպայի հարցերով նախարար Դեվիդ Լիդինգտոնի հետ, ելույթը Ռազմավարական ուսումնասիրությունների միջազգային կենտրոնում՝ նշելով, որ դա լավ հնարավորություն էր բրիտանացի փորձագետների համար՝ առաջին ձեռքից ծանոթանալու Հայաստանի արտաքին քաղաքականությանը:
Զրույցի ընթացքում քննարկվեցին երկկողմ միջխորհրդարանական համագործակցությանը վերաբերող հարցեր:
Քերոլայն Քոքսի խնդրանքով Էդվարդ Նալբանդյանը ներկայացրեց արցախյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի վերջին զարգացումները:
Այսօր ուշադիր կարդում էի ՀԱԿ ներկայացուցիչներ Դավիթ Շահնազարյանի, Արամ Մանուկյանի հարցազրույցները, ինչպես նաև` Լյուդմիլա Հարությունյանի և Սմբատ Այվազյանի ասուլիսների մասին պատմող նյութերը:
Նրանց բոլորի ասածի իմաստը նույնն է և հանգում է մի ձևակերպման` եթե մինչև սեպտեմբեր իշխանությունը չհամաձայնի արտահերթ ընտրություններ անցկացնել, երկխոսության պատուհանը կփակվի, ու փողոցը կթելադրի իր կամքը:
Բնական հարցադրում է առաջանում` ինքանո՞վ է այս պահին ադեկվատ արտահերթ ընտրության պահանջը:
Այս հարցադրումը չի նշանակում, որ ես կամ ինչ որ մեկը փոխել ենք մեր կարծիքը 2007-ի խորհրդարանական կամ 2008-ի նախագահական ընտրությունների մասին: Բնավ` ոչ: Նմանապես, այնպես չէ, թե հիացած ենք իշխանության քաղաքականությունից և վստահ ենք, որ նրա բոլոր քայլերն են ադեկվատ ճգնաժամի հաղթահարման հրամայականին:
Պարզապես կան ռեալ իրողություններ, որոնք կամ պարտադիր են դարձնում արտահերթ ընտրությունների անցկացումը կամ դրանք դարձնում են ինքնանպատակ:
Օրինակ, արտահերթ ընտրությունն այլընտրանք չի ունենում, երբ իշխանությունը կազմալուծված է լինում և փողոցն է դառնում կաննոններ թելադրողը: Հայաստանում ակնհայտորեն այդ վիճակը չէ, ավելին` իշխանությունն էական քայլեր է արել, գոնե` վերջին ամիսներին, քաղաքական լարվածությունը թուլացնելու ուղղությամբ:
Մեր փողոցն էլ ակնհայտորեն այս պահին չունի հեղափոխական տրամադրություններ:
Սակայն կա նաև այլ` ավելի լուրջ հանգամանք, որն այս պահին կասկածի տակ է դնում արտահերթ ընտրության նպատակահարմարությունը:
Սկսված երկխոսությունն, անշուշտ, դրական երևույթ է և իր քաղաքական նշանակությամբ եզակի է անգամ հետսովետական տարածքի համար, էլ չասած` մեր իրականության մասին:
Սակայն այդ երկխոսությունը նոր-նոր մեկնարկել է և առայժմ չի տվել իր արդյունքները, չի ստեղծել այն միջավայրը, որը թույլ կտար որակյալ ընտրություններ կազմակերպել:
Մինչև անտագոնիստական համակարգն իր տեղը չզիջի մրցակցայինին, երկրում չանցկացվեն իրական բարեփոխումներ` ոչ մի արտահերթ ընտրություն որակապես վիճակ չի փոխելու: Հիշենք, որ, օրինակ, 1998-ի նախագահական արտահերթ ընտրությունն ավելի խորացրեց իշխանության ճգնաժամն` այն հաղթահարելու փոխարեն:
Երկխոսությունը, պրոդուկտիվ երկխոսությունը կստեղծի այն հիմքերը, որը թույլ կտա առաջիկա ընտրություններն անցկացնել ավելի բարձր մակարդակով: Միան թե` երկխոսության կողմերը պետք է կարողանան ձերբազատվել կարգախոսային հռետորաբանությունից ու իրական օրակարգ ձևակերպեն:
Երկխոսության նպատակով ձեւավորված Հայ ազգային կոնգրեսի եւ կոալիցիայի աշխատանքային խմբի հաջորդ հանդիպումը տեղի կունենա երեքշաբթի` հուլիսի 26-ին, Կառավարության ընդունելությունների տանը: Այս մասին հայտնում են Ազգային ժողովից:
Կոալիցիայի ներկայացուցիչներից բաղկացած աշխատանքային խումբը երկուշաբթի ԱԺ-ում կհրավիրի խորհրդակցություն, որի ընթացքում կքննարկվեն երկխոսության հետ կապված որոշակի խնդիրներ:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.