23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Երևան‑Իջևան ճանապարհին
Հուլիսի 23-ին ոստիկանության Դիլիջանի բաժնում հաղորդում է ստացվել, որ ժամը 21.15-ին 39-ամյա Արամայիս Մ.-ի վարած «Հոնդա» երկանիվ մոտոցիկլը Երևան-Իջևան ճանապարհի 97-րդ կմ-ին բախվել է 45-ամյա Արարատ Թ.-ի վարած «Օպել-Վեկտրա» մակնիշի ավտոմեքենային, ինչի հետևանքով Արամայիս Մ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Դիլիջան» բժշկական կենտրոն:
Բախվել է «ԿամԱԶ»-ի
Հուլիսի 23-ին ոստիկանության Իջևանի բաժնում հաղորդում է ստացվել, որ ժամը 10.00-ի սահմաններում 29-ամյա Վարդան Ս.-ի վարած «ՎԱԶ-21065» մակնիշի ավտոմեքենան Ադրբեջանի սահման-Իջևան ճանապարհի 1-ին կմ-ին բախվել է 52-ամյա Ալիխան Վ.-ի վարած «ԿամԱԶ-5511» մակնիշի ավտոմեքենային, ինչի հետևանքով «ՎԱԶ-21065»-ի 3 ուղևորները` 56-ամյա Աղավնի Փ.-ն, 59-ամյա Հակոբ Փ.-ն և 30-ամյա Սամսոն Ս.-ն, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Իջևան քաղաքի հիվանդանոց:
Նույն օրը, ժամը 19.35-ին, Երևան քաղաքի «Երևան» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ կրծքավանդակի սալջարդով իրենց մոտ բուժօգնության է դիմել «ՎԱԶ-21065» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Վարդան Ս.-ն:
Վանաձոր‑Ալավերդի ճանապարհին
Հուլիսի 23-ին ոստիկանության Գուգարքի բաժնում հաղորդում է ստացվել, որ ժամը 16.30-ի սահմաններում Վանաձոր-Ալավերդի ճանապարհին իրար են բախվել 37-ամյա Վազգեն Գ.-ի վարած «ՎԱԶ-21065» մակնիշի և 56-ամյա Բաբկեն Ս.-ի վարած «ՈւԱԶ-469» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով «ՎԱԶ-21065»-ի վարորդը և նրա ուղևոր 44-ամյա Հովհաննես Կ.-ն ու «ՈւԱԶ-469»-ի վարորդը և նրա ուղևորներ 53-ամյա Սուսաննա Ս.-ն ու 10-ամյա Հրանտ Ս.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Արգավանդի խճուղում
Հուլիսի 24-ին ոստիկանության Մալաթիայի բաժնում հաղորդում է ստացվել, որ ժամը 01.00-ին Արգավանդի խճուղու թիվ 6 էլեկտրասյան մոտ իրար են բախվել 22-ամյա Ռոման Բ.-ի վարած «ԲՄՎ» մակնիշի և 26-ամյա Լիպարիտ Ս.-ի վարած «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենաները: Վթարի հետևանքով «ՎԱԶ-2107»-ի վարորդը և «ԲՄՎ»-ի ուղևոր 42-ամյա Հրաչ Մ.-ն մարմնական վնասվածքներով դիմել են բուժօգնության «Մալաթիա» բժշկական կենտրոն և բուժօգնություն ստանալով` գնացել է:
Լենինգրադյան փողոցում
Հուլիսի 23-ին ոստիկանության Մաշտոցի բաժնում հաղորդում է ստացվել, որ ժամը 20.00-ին Լենինգրադյան փողոցի թիվ 111 էլեկտրասյան մոտ իրար են բախվել 65-ամյա Սամվել Մ.-ի վարած «ՎԱԶ-2106» մակնիշի և անհայտ մակնիշի ու պետհամարանիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով Սամվել Մ.-ի ուղևորուհի` ՌԴ քաղաքացի, 38-ամյա Իրինա Մ.-ն մարմնական վնասվածքներով դիմել է բուժօգնության «Արմենիա» բժշկական կենտրոն և բուժօգնություն ստանալով ` գնացել է:
Վարորդը և 4 ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
Հուլիսի 24-ին ոստիկանության Ախուրյանի բաժնում հաղորդում է ստացվել, որ ժամը 20.00-ին 27-ամյա Վարդան Ս.-ի վարած «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան Գյումրի-Աշոցք ճանապարհի 17-րդ կմ-ին շրջվել է: Վարորդը և 4 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Գլորվել է ձորը
Հուլիսի 24-ին ոստիկանության Նոյեմբերյանի բաժնում հաղորդում է ստացվել, որ ժամը 19.00-ի սահմաններում, 54-ամյա Աշոտ Ծատուրյանի վարած «ՎԱԶ-21099» մակնիշի ավտոմեքենան Նոյեմբերյան քաղաքի «Կոզմանթալա» կոչվող հանդամասի ճանապարհին դուրս է եկել բանուկ մասից ու գլորվել ձորը: Վարորդը ստացած վնասվածքներից տեղում մահացել է:
Այսօր, ժամը 19.00-ին «Արժանապատիվ տրանսպորտ» քաղաքացիական նախաձեռնությունն ակցիա է կազմակերպում ՕՊԵՐԱՅԻ` Բաղրամյան տանող կանգառում:
«Պաստառներով հավաքվում ենք կանգառում, լուռ կանգնում ենք. հետաքրքրվածներին տեղեկատվական թերթիկներ ենք բաժանում երթուղայինում կանգնելու վտանգների մասին». — սա ֆեյսբուքյան միջոցառման նկարագիրն է:
Այս ակցիայով ակտիվիստները փորձում են ուշադրություն հրավիրել քաղաքային տրանսպորտի անմխիթար ու խայտառակ վիճակի վրա, ուզում են մարդկանց մեջ «թասիբ»` արժանապատվություն արթնացնել, զանազան միջոցներով փորձում են հասցնել մարդկանց, որ այն բեռնափոխադրությունը, որի անունն է քաղաքային տրանսպորտ, չի կարող չվիրավորել բանական քաղաքակիրթ մարդու արժանապատվությունը:
Եվ` բացի արժանապատվությունից. երթուղայինում կռանալը վնասակար է առողջության համար: Կան շատ հիվանդություններ, որոնց դեպքում չի կարելի ընդհանրապես երկար գտնվել այդ վիճակում, և մեզնից շատերը կարող են ունենալ այդ հիվանդություններն ու մերօրյա առողջության վրա մատների արանքով նայելու սովորության համաձայն` միայն ցավերը բռնելուց հետո դիմել բժշկի ու իմանալ, որ ունես, ասենք, սկալիոզ կամ միջօղային սկավառակների խնդիրներ:
«Երթուղային տաքսիներում կռացած վիճակում գտնվելը կարող է հանգեցնել խրոնիկ ցավային սինդրոմի, որը ձեռք բերելուց հետո մեր մարմնի որոշ հատվածներ կարող են անընդհատ ցավել` ինչպես շարժումներ կատարելիս, այնպես էլ հանգիստ վիճակում: Իսկ եթե մարդը երկար ժամանակ է գտնվում կռացած վիճակում կամ արդեն տարեց է, ապա նրա մոտ կարող է միջողային սկավառակների խնդիր առաջանալ, այդ թվում և` տարբեր աստիճանի ճողվածքներ»,- վնասվածքաբան-օրթոպեդ Հայկ Աղամալյանին է մեջբերում Արման Ղարիբյանը:
Ուրեմն` պետք է անել ամեն հնարավորը, որ մեր քաղաքում երթևեկելը էսքստրեմալ գոյատևումից վերածվի արժանապատիվ ու անվտանգ տրանսպորտի: Պետք է պահանջենք երթուղայինները փոխարինել ավտոբուսներով, գոնե առայժմ` ամենաբանուկ գծերը: Հրեն, Թիֆլիսում` քաղաքի կենտրոնական փողոցներով ոչ մի երթուղային չես տեսնի, ամենուրեք կախված են էլեկտրոնային ժամանակացույցեր: Երթուղայինները չեն վերացրել քաղաքի ոչ այդքան բանուկ մասերում, սակայն աստիճանաբար փոխարինում են նոր` «բոյով» ու հարմարավետ մոդելներով, համարյա ավտոբուսի բոյի, էնպես որ մեր միջին հայկական` 165-170 սանտիմետրանոց բոյով հանգիստ կարելի է կանգնել առանց կռանալու: Մենք վրացիքից ինչո՞վ ենք պակաս: Ու էնտեղ ոչ ոք չի բողոքել, էնտեղ հակառակը` հիմա են բողոքում, ասում են` մարշրուտկեքն ավելի հարմար էին…
Ստեղ են ասել` խաշն ում են տվել, ախորժակն` ում:
Մի խոսքով, մենք գնում ենք ակցիայի` համեցեք:
NME կայքի հաղորդմամբ, վաղամեռիկ Էմի Ուայնհաուզի ալբոմների վաճառքը վերջին երկու օրվա ընթացքում աճել է 37 անգամ: Նրա երգերն առանձին-առանձին նույնպես մեծ պահանջարկ ունեին, որոնց վաճառքն ավելացել է 23 անգամ: Back to Black ալբոմը, որը նրա երկրորդ և վերջին ալբոմն է և լույս է տեսել 2006 թվականին, բարձրացել է ալբոմների չարթերի 59-րդ հորիզոնական, իսկ այդ ալբոմի առաջին երգը` սինգլների 81-րդ հորիզոնական:
Այս շաբաթվա բրիտանական չարթերի առաջին հորիզոնականում կրկին երգչուհի Ադելն է իր «21» ալբոմով, որը 18 շաբաթ շարունակ չի իջնում առաջին հորիզոնականից: Նրա «19» ալբոմը երրորդն է, իսկ երկրորդ տեղում է Բեյոնսեն` իր «4» ալբոմով:
Հիշեցնենք, որ սկանդալային հայտնի բրիտանացի սոուլ-երգչուհու դին գտել են հուլիսի 23-ին Լոնդոնում գտնվող իր տանը: 27-ամյա երգչուհու մահվան պատճառը դեռ անհայտ է, թեև հայտնի է, որ նա պայքարում էր ալկոհոլի եւ թմրանյութերից կախվածության դեմ:
Հուլիսի 23-ին` ժամը 19.55-ին տեղեկատվություն է ստացվել, որ ժամը 17.00-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի Գեղամա լեռների Սպիտակասարի լանջին կայծակահարվել են Արարատի մարզի Մրգավան գյուղի բնակիչներ 1999թ. ծնված Ռոստամ Ազիզի և 1998թ. ծնված Սլավիկ Իշխանի Թամոյանները: Ս.Թամոյանը տեղում մահացել է, իսկ Ռ.Թամոյանը տեղափոխվել է Մարտունի քաղաքի “Բիբիջի” բժշկական կենտրոն: Տուժածի առողջական վիճակը բժիշկների կողմից գնահատվել է բավարար:
ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինտոնը չի կասկածում, որ նախագահ Բարաք Օբաման եւ կոնգրեսականները փոխզիջման կգան երկրի պետպարտքի սահմանաչափի բարձրացման հարցում, գրում է vesti.ru-ն:
«Համոզված եմ, որ Կոնգրեսը ճիշտ որոշում կկայացնի»,- ասել է Քլինտոնը Հոնկոնգում:
Հուլիսի 22-ի դրությամբ, ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներից ազատ են արձակվել թվով 547 դատապարտյալ, միաժամանակ կրճատվել է 309 դատապարտյալի պատժաչափը:
Համաներմամբ ազատ արձակված և պատժաչափը կրճատված դատապարտյալների քանակը ներկայացվում է ըստ քրեակատարողական հիմնարկների.
«Նուբարաշեն» — ազատ է արձակվել 65-ը, կրճատում 4,
«Էրեբունի» — ազատ է արձակվել 116-ը, կրճատում 67,
«Վարդաշեն» — ազատ է արձակվել 34-ը, կրճատում 22,
«Դատապարտյալների հիվանդանոց» — ազատ է արձակվել 30-ը, կրճատում 10,
«Երևան Կենտրոն» — 0 (ազատ արձակման ենթակա դատապարտյալներ չկան),
«Արթիկ» — ազատ է արձակվել 48-ը, կրճատում 40,
«Վանաձոր» — ազատ է արձակվել 18-ը, կրճատում 14,
«Սևան» — ազատ է արձակվել 71-ը, կրճատում 44,
«Հրազդան» — ազատ է արձակվել 32-ը, կրճատում 7,
«Աբովյան» — ազատ է արձակվել 7-ը, կրճատում 16,
«Գորիս» -ազատ է արձակվել 16-ը, կրճատում 9,
«Կոշ» — ազատ է արձակվել 110-ը, կրճատում 76:
Հուլիսի 27-ին Բրյուսելում կայանալիք Հյուսիսատլանտյան Խորհրդի 28+1 ձեւաչափով նիստին մասնակցելու նպատակով Բելգիա կմեկնեն ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը եւ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:
Հյուսիսատլանտյան Խորհրդի նիստի ընթացքում կքննարկվեն Հայաստան-ՆԱՏՕ համագործակցությունը եւ Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի կատարման ընթացքը:
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը ցավակցական ուղերձ է հղել Նորվեգիայի թագավորության վարչապետ Յենս Ստոլտենբերգին և Նորվեգիայի կառավարությանը՝ Օսլոյում և Ուտոյա կղզում տեղի ունեցած ողբերգական իրադարձությունների կապակցությամբ: Ուղերձում մասնավորապես ասված է. «Խստորեն դատապարտում ենք անհանդուրժողականության և ահաբեկչության ամեն մի դրսևորում և այս ծանր պահին կիսում ենք բազմաթիվ անմեղ զոհերի համար նորվեգացի բարեկամ ժողովրդի վիշտը»:
Ռուսաստանի հյուսիսային մայրաքաղաքում Իսահակի տաճարի սյունաշարի վրայից, որի բարձրությունը կազմում է 43մ, այս գիշեր տղամարդ է ընկել, հայտնում է lenta.ru-ն: Ստացած վնասվածքներից տղամարդը մահացել է: Մահացածի անձը դեռեւս բացահայտված չէ:
Ոստիկանության աշխատակիցները բացահայտում են դժբախտ պատահարի հանգամանքները:
Վարկած կա, որ տղամարդը վայր է ընկել գիշերային էքսկուրսիայի ժամանակ: Իսահակյան տաճարի պաշտոնական կայքի տվյալների համաձայն` տաճարն ամառային սեզոնին բաց է մինչեւ 04:30-ը:
Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսը մտադրություն է հայտնել մասնակցել երկրի առաջնորդի 2012թ. առաջիկա ընտրություններին, գրում է lenta.ru-ն: Այս հայտարարությունը Չավեսն արել է Կուբայից հայրենիք վերադառնալու հաջորդ օրը:
Հիշեցնենք, որ ինչպես ավելի վախ հայտվել էր, այնտեղ Վենեսուելայի առաջնորդը քաղցկեղի դեմ քիմիաթերապիայով բուժման կուրս էր անցնում: Վերադառնալով հայրենիք` նախագահը հայտնել էր իր վիճակի բարելավման մասին:
Ուգո Չավեսը նախագահական ընտրություններին առաջին անգամ հաղթել է 1998թ.-ին եւ պաշտոնի անցել 1999թ. փետրվարին: Հետագայում, երկու անգամ վերընտրվել է 2000 եւ 2006թ.թ.-ին: Չավեսի նախագահության ժամկետն ավարտվում է 2013թ.-ի հունվարին: Վենեսուելայի օրենքների համաձայն` նախագահն ընտրվում է համաժողովրդական ընտրություններում` 6 տարի ժամկետով:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.