23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Շախմատի աշխարհի թիմային առաջնության նախավերջին տուրի Հայաստան — Ադրբեջան մրցամարտում ավարտվեց երրորդ պարտիան: Չորրորդ համարների մրցախաղում Գաբրիել Սարգսյանը սեւերով պարտվեց Շաքրիյար Մամեդյարովին: Պարտիան ավարտվեց 45-րդ քայլում: Մամեդյարովն ուներ նավակի եւ զինվորի առավելություն:
Լեոն Արոնյանն ու Սերգեյ Մովսիսյանը խաղացել էին ոչ ոքի:
Այսօր Ստամբուլում կայացել է «Ակօս» շաբաթաթերթի խմբագրապետ Հրանտ Դինքին սպանած Օգյուն Սամասթի գործով հերթական և վերջին դատական նիստը:
Անչափահասների գործերը քննող քրեական դատարանը Սամասթին «ծրագրված սպանություն իրականացնելու» մեղադրանքով դատապարտել է 21 տարի 6 ամսվա, իսկ «անօրինական զենք պահելու» համար՝ 1 տարի 4 ամսվա ազատազրկման տեղի է ունեցել:
Ինչպես տեղեկացնում են թուրքական լրատվամիջոցները, Ստամբուլի դատարանը 22 տարվա 10 ամսվա ազատազրկման է դատապարտել Սամասթին:
Ստամբուլի դատախազ Ալի Դեմիրը պահանջել էր Օգյուն Սամասթին հանցագործությունն իրականացնելու պահին անչափահաս լինելու պատճառով «ծրագրված սպանություն իրականացնելու» և «անօրինական զենք պահելու» մեղադրանքներով դատապարտել 19 — 27 տարվա ազատազրկման:
Նշենք որ, 2007թ. հունվարի 19-ին Ստամբուլում Օգյուն Սամասթը փողոցում գնդակահարեց «Ակօս» շաբաթաթերթի խմբագրապետ Հրանտ Դինքին։ Խմբագրապետի սպանության գործի դատավարությունն ընթանում էր արդեն չորս տարի:
Ադրբեջանական APA լրատվական գործակալությունը հաղորդել է, որ այսօր Բաքվում հանդիպել են Ադրբեջանի ու Ռուսաստանի պաշտպանության նախարարներ Սաֆար Աբիևը և Անատոլի Սերդյուկովը։
Սկզբում հանդիպումն անցել է ընդլայնված պատվիրակության մասնակցությամբ, քննարկվել են ռազմա-տեխնիկական համագործակցության զարգացման հեռանկարները, տարածաշրջանում տիրող ներկայիս ռազմա-քաղաքական իրավիճակը, ղարաբաղյան հակամարտության կարգավորումը և Գաբալայի ռադիոտեղորոշիչ կայանի հարցը։
«Ադրբեջանի ու Ռուսաստանի հարաբերությունները կտրուկ զարգանում են և ռազմական, և այլ ոլորտներում։ Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևի ջանքերը` ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված հանդիպումների անցկացման հարցում, հուսադրում են, որ խնդիրը կլուծվի խաղաղ ճանապարհով»,- հայտարարել է Աբիևը` հավելելով, որ միաժամանակ Ադրբեջանն ամրապնդում է իր բանակը։
Այս հանդիպումից հետո երկու նախարարները առանձնազրույց են ունեցել։
Սերդյուկովի ադրբեջանական այցն ավարտվում է հուլիսի 26-ին։
Հուլիսի 25-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 14900000 ԱՄՆ դոլարի առք և վաճառք՝ 365.13 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 364.95 դրամ:
Մայրաքաղաքի 2011թ.-ի սոցիալ-տնտեսական զարգացման, ինչպես նաեւ ընթացիկ ծրագրերին առնչվող հարցեր են քննարկվել հերթական աշխատանքային խորհրդակցության ժամանակ, որը վարում էր Երեւանի քաղաքապետի առաջին տեղակալ Տարոն Մարգարյանը:
Անդրադառնալով Երեւանի քաղաքապետի վարչական շրջաններ կատարած աշխատանքային շրջայցերին, քաղաքապետի առաջին տեղակալը հանձնարարել է կարճ ժամկետում լուծում տալ քաղաքապետի կողմից բարձրացված բոլոր խնդիրներին:
Ի կատարումն Երեւանի քաղաքապետի հանձնարարականի, հանրային ծառայություններ մատուցող ընկերությունները շարունակում են վերականգնել վթարները վերացնելու արդյունքում փողոցների վնասված հատվածները: Զեկուցվել է, որ «Երեւանջուր» ընկերության կողմից կատարվող վերականգնողական աշխատանքների արդյունքում վնասված 778 քմ ասֆալտբետոնյա ծածկույթից 689 քմ-ն արդեն վերականգնվել է, իսկ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը` վնասված 90 քմ ասֆալտբետոնյա ծածկույթից արդեն վերականգնել է 69 քմ-ը: Երեւանի քաղաքապետի առաջին տեղակալը հանձնարարել է կարճ ժամկետում վերակագնել ոչ միայն փողոցների այլեւ վթարների հետեւանքով վնասված մայթերի հատվածները, լուրջ ուշադրություն դարձնելով ասֆալտապատման որակին:
Զեկուցվել է, որ աղբահանության աշխատանքների նկատմամբ պատշաճ վերահսկողություն իրականացնելու նպատակով 11 աղբատար մեքենաների վրա արդեն տեղադրվել է GPS համակարգ:
Կանաչ գոտիների խնամքի վերաբերյալ զեկուցվել է, որ Երեւանի քաղաքապետի հանձնարարությամբ մշակման ընթացքի մեջ է մայրաքաղաքի կանաչ տարածքների ոռոգման համալիր ծրագիրը: Միաժամանակ նշվել է, որ այն տարածքները, որոնք առայժմ ապահովված չեն ոռոգման ցանցով պարբերաբար ջրվում են ջրցան մեքենաներով:
Երեկոյան ժամերին բակային տարածքներում բնակիչների հանգիստն ապահովելու նպատակով վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարվել է այդ տարածքներում համապատասխան լուսավորություն ապահովելու նպատակով գույքագրել եւ «Երքաղլույս» ընկերությանը տրամադրել վնասված լուսատուներով բակային տարածքների մասին ամփոփ տեղեկատվություն:
Ըստ Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության մամլո հաղորդագրության, աշխատանքային խորհրդակցության ընթացքում քննարկվել են նաեւ համաքաղաքային ծրագրերին վերաբերող այլ հարցեր:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Ծաղկաձորում հանդիպում է ունեցել Հայոց լեզվի, գրականության և հայագիտական գիտելիքների համահայկական 5-րդ օլիմպիադայի մասնակիցների հետ: Այս տարի օլիմպիադային, որը նվիրված է Հայաստանի Հանրապետության անկախության 20-ամյակին, մասնակցել են 11 երկրից ժամանած 128 պատանիներ և աղջիկներ:
Հանրապետության ղեկավարը ողջունել է օլիմպիադայի կազմակերպիչներին, մասնակիցներին և հյուրերին, շնորհավորել և հաջողություններ մաղթել հաղթողներին ու բոլոր մասնակիցներին: Նախագահը կարևորել է համահայկական օլիմպիադային մասնակցությունը. «Հայրենասիրությունը վերացական հասկացություն չէ, այն դրսևորվում է որոշակի գործերով: Ի՞նչ է հայրենասիրությունը իմ պատկերացմամբ դպրոցականների համար. դա առաջին հերթին այն է, երբ նա սիրում է իր ծնողներին, հարգում իր ընկերներին, այդ թվում` ավագ ընկերներին, ուսուցիչներին և բարեխղճորեն ուսում ստանում, գիտելիք ձեռք բերում: Հայրենասիրությունը հայ զինվորի համար այն է, երբ նա կատարելապես տիրապետում է իր զենքին, դժվարություններից չի խուսափում և պատրաստ է իր հայրենիքը պաշտպանել: Կարևորն այն է, որ նա հաստատակամ է, որ նա չի ճողոպրելու թշնամու առջև, որ իր պարտականությունները պատրաստակամորեն է կատարելու»,-ասել է Նախագահ Սերժ Սարգսյանը:
Հանրապետության ղեկավարը գոհունակությամբ է խոսել հատկապես հայոց լեզվի, հայ գրականության և հայագիտության բնագավառում օլիմպիադային մասնակցության վերաբերյալ, ընդգծելով, որ մեր մտածողության, ինքնության հիմքը` մեր լեզուն և գրականությունն է, և հայ լինելը հենց առաջին հերթին դրանով է պայմանավորված: «Մենք ասում ենք, որ հազարամյակների միջով անցել և հասել ենք 21-րդ դար, որ պատմության դժվարին ճանապարհներին շատ ժողովուրդներ են մնացել, իսկ մենք եկել հասել ենք մինչև 21-րդ դար: Դա պայմանավորված է նաև մեր լեզվով, գրականությամբ, մեր հավատով: Ես ձեզ հաջողություններ եմ մաղթում, ցանկանում եմ, որ որտեղ էլ լինեք, ձեզ հայ զգաք, որպեսզի ձեր կապը հայրենիքի հետ լինի հաստատուն: Ցանկանում եմ, որպեսզի դուք մշտապես վստահ լինեք, որ, այո՛, ունեք հայրենիք, որը կոչվում է Հայաստան և որը մշտապես պատրաստ է ձեզ գրկաբաց ընդունել»,-ընդգծել է Սերժ Սարգսյանը:
Այնուհետև Սերժ Սարգսյանը պատասխանել է օլիմպիադայի մասնակիցներին հետաքրքրող հարցերին:
Նոր Նախիջևանի և Ռուսաստանի հայոց թեմի հայեցի դաստիարակության կենտրոն, հայորդաց տնից եմ՝ Մոսկվայից: Սովորում եմ Մոսկվայի ֆիզիկա-ինժեներական ինստիտուտում, դառնալու եմ ատոմակայանների մասնագետ: Իմ երազանքն է՝ վերադառնալ Հայաստան և աշխատել Մեծամորում: Ի՞նչ հնարավորություններ, ի՞նչ պայմաններ կլինեն: Կարո՞ ղ եմ, արդյոք, գալ և լավ աշխատել ու լավ ապրել:
Ս. Սարգսյան-Ոչ թե կարող ես, այլ մենք խնդրում ենք, որպեսզի դու ավարտելուց անմիջապես հետո գաս Հայաստան: Կունենաս աշխատավարձ, համենայնդեպս՝ Հայաստանի միջին աշխատավարձի կրկնապատիկը, «Երիտասարդ ընտանիքներին` բնակարան», «Երիտասարդ ընտանիքներին` ավտոմեքենա» ծրագրերից օգտվելու հնարավորություն կունենաս, Հայաստանում կգտնես քո զույգին, և կյանքը կշարունակվի: Այո՛, մենք քեզ խնդրում ենք, վերադառնալ Հայաստան և այստեղ քո երկրին օգուտ բերել: Ի դեպ, այս հանդիպումից հետո մեկ այլ դահլիճում հանդիպելու եմ աշխարհի լավագույն բուհերում սովորող հարյուր հայ ուսանողների հետ, որոնց ֆինանսավորումն իրականացնում ենք մենք՝ «Լույս» հիմնադրամով: Նրանց բոլորին էլ եմ կոչ անելու գալ այստեղ:
Ես Իրանից եմ՝ Նոր Ջուղայից: Հարգելի՛ պարոն Նախագահ, այս օլիմպիադան հրաշալի պայմաններ է ստեղծել մեզ համար, որպեսզի ներկայանանք այստեղ, ավելի մոտենանք Հայաստանին, կապ հաստատվի մեր և Հայաստանի միջև, սիրենք ու ճանաչենք, գտնենք նոր ընկերներ, սովորենք և մրցենք, բայց, ցավոք, այս մրցույթը՝ օլիմպիադան, երկու տարին մեկ է կազմակերպվում: Կարո՞ղ եք հանձնարարել, որ այս մրցույթը կազմակերպվի ամեն տարի:
Ս. Սարգսյան- Եթե բոլորը համակարծիք են, ապա` այո:
Մեծարգո՛ պարոն Սարգսյան, ես եկել եմ Ջավախքից, անունս Հովսեփ է: Ինչպես գիտենք, այս տարի լրանում է Հայաստանի անկախության 20-ամյակը, և մեր այս հրաշալի օլիմպիադան նվիրված է Հայաստանի անկախության 20-ամյա հոբելյանին: Դուք ինքներդ մասնակից եք եղել Հայաստանի զարգացմանը և բարգավաճմանը: Ըստ Ձեզ՝ Հայաստանի ամենամեծ ձեռքբերումը և ամենամեծ կորուստը ո՞րն է:
Ս. Սարգսյան- Կորուստների, սխալների մասին սիրում են խոսել նրանք, ովքեր փորձում են պատասխանատվության սեփական բաժինը իրենց ուսերից ուրիշի ուսերին բարդել: Այնպես որ, ճիշտ չէ, որ մենք խոսենք կորուստներից, սխալներից, այլ ավելի ճիշտ է դասերից խոսենք: Իսկ դասը միակն է, հայ ժողովուրդն այդ դասը շատ լավ է յուրացրել, դրա համար էլ, երբ 20-րդ դարի վերջին հնարավորություն ընձեռվեց օգտվել և անցյալի սխալներն ուղղել, այսինքն՝ ունենալ անկախ պետություն, հայ ժողովուրդն այդ հնարավորությունը չկորցրեց: Եվ դրան մենք կարողացանք հասնել ու կարողացանք մեր պետությունն ու պետականությունը պաշտպանել, պաշտպանել նաև Արցախ աշխարհը՝ պայմանավորված նրանով, որ մեր ժողովուրդը պատմության դասերը շատ լավ է սերտել: Եվ այդ ամենագլխավոր դասը մեր ժողովուրդն արտահայտել է իր մեծ բանաստեղծի շուրթերով. «Ով հայ ժողովուրդ, քո միակ փրկությունը քո հավաքական ուժի մեջ է»: Մեր ամենամեծ ձեռքբերումը՝ մեր երկու հայկական պետություններ են, մեր պետականությունն է: Իսկ ամենակարևոր դասն այն է, որ մենք կարող ենք ցանկացած հաջողության հասնել, եթե լինենք միասնական, եթե ազնիվ լինենք դպրոցից սկսած, բարեխիղճ, պարտաճանաչ լինենք՝ զինված ուժերում մեր հայրենիքի նկատմամբ պարտքը կատարելիս և լինենք լավ, ակտիվ քաղաքացի մեր կյանքում:
Պարո՛ն Նախագահ, ես Սիրիայից եմ՝ Հալեպից, ճեմարանի աշակերտ եմ: Մենք, որպես դրսում ապրող երիտասարդներ, չենք մոռացել մեր հայրենիքը, մեր արմատները, մեր Հայաստանը, ի՞նչ կարող ենք անել մեր հայրենիքի համար:
Ս. Սարգսյան-Լավ հայ լինել և հորդորել ձեր բարեկամներին, հարևաններին, որ գան Հայաստան՝ եթե ոչ մշտապես բնակության համար, ապա, գոնե տարին, երկու տարին մեկ անգամ: Մենք Հայաստանից դուրս ունենք յոթ միլիոն քույրեր և եղբայրներ: Պատկերացնո՞ւմ ես, եթե գոնե տարին մեկ անգամ յուրաքանչյուր հայ գա Հայաստան: Մի քանի տարի գալուց հետո, կարող է հանկարծ մտափոխվեք ու մնաք Հայաստանում, մեր երկիրը շենացնեք, բոլորս միասին աշխատենք, այստեղ գտնեք շատ լավ ընկերներ, բարեկամներ: Ի վերջո, բոլորիս հայրենիքը Հայաստանն է: Մենք մշտապես պետք է հիշենք, որ կովկասյան լեռներից այս կողմ մի փոքրիկ երկիր կա, որ հսկայական երկրից մնացել է մի մասունք, և այդ մասունքը բոլորինս է:
Իմ անունը Աննա է, ես Մոսկվայից եմ: Ուզում եմ Ձեզ մի փոքր ռոմանտիկ հարց տալ: Օլիմպիադային պատրաստվելու ընթացքում մենք շատ գրողների հետ ենք ծանոթացել և գիտենք, որ Դուք ավարտել եք բանասիրական ֆակուլտետը: Ես կցանկանայի իմանալ, թե ո՞վ է Ձեր ամենասիրելի բանաստեղծը և Դուք ի՞նչ կարող եք կարդալ:
Ս. Սարգսյան- Ես սիրում եմ Նարեկացի, սիրում եմ Քուչակ, Չարենց, սիրում եմ Սևակ, շատ-շատերին: Գիտեք, մենք ունենք փայլուն բանաստեղծներ, ովքեր գոհարներ են ստեղծել: Իսկ լավագույն բանաստեղծություններից մեկը «Ես իմ անուշ Հայաստանի» բանաստեղծությունն է, որը կկարդամ ձեզ համար:
Վանաձորի N5 ավագ դպրոցից եմ: Մեծարգո՛ Նախագահ, հարցս հետևյալ է՝ ի՞նչ է Ձեզ համար ընտանիքը և ի՞նչ խորհուրդ կտաք երիտասարդներին ամուր ընտանիք ունենալու համար:
Ս. Սարգսյան-Ընտանիքն ամեն ինչ է, առանց ընտանիքի ոչինչ չի կարող լինել: Եթե մարդը չունի նորմալ ընտանիք, և նրա գլխավոր նպատակներից մեկը այդ ընտանիքի կայունությունը չէ, այդ մարդը չի կարող լուրջ հաջողությունների հասնել, և եթե անկեղծորեն ասեմ, ապա չի կարող լուրջ ծառայություններ մատուցել ո՛չ իր ժողովրդին, ո՛չ իր երկրին: Ակնհայտ մի բան կա ինձ համար` մարդը չի կարող մի տեղ լինել ազնիվ, մյուս տեղում` անազնիվ, մի տեղ լինել բարոյական, մյուս տեղում` անբարոյական: Այդպես չի լինում: Եվ մի հավատա, երբ ասում են, թե քաղաքականությունն անբարոյականություն է: Այո՛, քաղաքականության մեջ կան անբարոյական մարդիկ, բայց այդ մարդիկ իրենց ընտանիքում էլ անբարոյական են և, ընդհանրապես, իրենց կյանքի ընթացքում են անբարոյական:
Ես Անի Խուդաբաշյանն եմ՝ Թեհրանից: Ուղղակի մի խնդրանք ունեմ՝ ես այսօր հպարտ եմ, որ մեր երկրում գրականության և մեր լեզվի պահպանման այսպիսի մրցույթներ գոյություն ունեն: Մենք աշխարհի հնագույն ազգերից ենք` ի շնորհիվ մեր լեզվի և մեր կրոնի: Եվ ես երազում եմ, որ օրերից մի օր հոգևոր նույնատիպ ձեռնարկներ ու օլիմպիադաներ գոյություն ունենան մեր երկրում: Ձեզնից ուղղակի այդ եմ խնդրում, որ հովանավորեք և նախագծեք հոգևորական օլիմպիադաներ մեր երկրում, որպեսզի 21-րդ դարում, երբ չարի ծուղակներն անընդհատ տարածվում են, դրա դեմ մեր հավատով կանգուն մնանք ու հպարտանանք, որ հայ ենք:
Ս. Սարգսյան- Հայաստանում բոլոր աշակերտներն ուսումնասիրում են հայ եկեղեցու պատմություն, և կարծում եմ, որ շատ լավ ու ճիշտ առաջարկություն է: Մենք քո առաջարկությունն անպայման կքննարկենք: Ես ուզում եմ տեղյակ պահել քեզ և քո ընկերներին, ընկերուհիներին, որ մենք խիստ հետաքրքրված ենք մեր եկեղեցու հարատևությամբ, մեր հավատքի անաղարտությամբ և, իհարկե, նրա պատմությամբ: Սեպտեմբերի 21-ի նախօրյակին մենք կբացենք Մատենադարանի նոր շենքը, որտեղ ամբողջությամբ ամփոփված կլինի դարերի ընթացքում, նաև` եկեղեցու մասով եղած հսկայական գրականությունը: Այդ գրականությունն ուսումնասիրման կարոտ ունի, այդ գրականությունն ուրիշների հետ հաղորդակցման անհրաժեշտություն ունի, և մենք գնալով այս խնդիրները դարձնելու ենք ավելի առօրեական:
Արարատի մարզի Շահումյանի միջնակարգ դպրոցից Գրիգոր Համբարձումյանն եմ: Մեծարգո՛ Նախագահ, Հայաստանը համարվում է աշխարհի հնագույն պետություններից մեկը և ժամանակի ընթացքում եղել է նաև աշխարհի հզորագույն պետություններից մեկը` Տիգրան Մեծի ժամանակ: Սակայն, նույնը չենք կարող ասել Հայաստանի ներկա վիճակի մասին: Ինձ ուղղակի հետաքրքրում է` մեզ սպասվում է ապագա, որը հիշեցնելու է Բաթումի պայմանագի՞րը, որի ժամանակ մի գերմանացի դիվանագետի վկայությամբ՝ մեզ Սևանում լողանալու տեղ թողեցին, սակայն չորանալու տեղ չթողեցին, թե՞ ապագա, որը մեզ կվերադարձնի Արևմտյան Հայաստանը` Արարատով հանդերձ:
Ս. Սարգսյան — Այդ ամբողջը կախված է քեզնից և քո սերնդից: Իմ սերունդը, կարծում եմ, իր առջև դրած պարտականությունը կատարեց, երբ 90-ական թվականների սկզբներին անհրաժեշտ էր մեր հայրենիքի հատվածներից մեկը` Ղարաբաղը պաշտպանել թշնամիներից, մենք կարողացանք դա անել: Եվ ես սա ասում եմ ոչ նրա համար, որ որևէ մեկին կշտամբեմ: Ուզում եմ ասել, որ յուրաքանչյուր սերունդ իր պարտականությունն ունի, և այդ պարտականությունը պետք է կարողանա կատարել ու՝ լավ կատարել: Եթե դու և քո հասակակիցները ջանք ու եռանդ չխնայեք, եթե ձեզնից ավագներն ու ձեզնից կրտսերները ձեզ նման վարվեն՝ մենք ունենալու ենք աշխարհի լավագույն երկրներից մեկը: Հավատա, որ շատ դեպքերում հողի չափերով չէ երկրի կշիռը որոշվում. երկիրը պետք է լինի ժամանակակից, երկիրը պետք է լինի անվտանգ, լինի բարեկեցիկ, և սրանք այն պայմաններն են, որոնք հնարավորություն են տալիս ցանկացած ժողովրդի նստել աշխարհի հայտնի, ուժեղ, ճանաչված ժողովուրդների կողքին: Բոլորս մեր պարտքը պետք է կատարենք, բոլորս պետք է լինենք ակտիվ, պետք է լինենք աշխատասեր, կարողանանք բարիք ստեղծել: Իսկ մենք դրան կարող ենք հասնել, շատ հանգիստ կարող ենք հասնել, և մեկ անգամ չէ, որ պատմության ընթացքում հասել ենք դրան: Ես դրանում չեմ կասկածում և ուզում եմ, որպեսզի դու էլ չկասկածես: Մենք մի ժողովուրդ ենք, որ, այո՛, փյունիկի պես միշտ հառնում ենք:
Ծաղկաձորում Նախագահը հանդիպում է ունեցել նաև «Լույս» հիմնադրամի ուսանողների հետ:
Հանրապետության ղեկավարը շնորհավորել է ուսանողներին` աշխարհի առաջնակարգ ուսումնական հաստատություններ ընդունվելու կապակցությամբ, մաղթել հաջողություններ ուսումնառության մեջ և կյանքում: Կրթաթոշակառուները շնորհակալություն են հայտնել Հանրապետության ղեկավարին` ուսանողներին աջակցելու ծրագրի համար և նշել, որ արտերկրում ձեռք բերած գիտելիքներն ու հմտությունները ծառայեցնելու են ի նպաստ հայրենիքի հզորացման ու զարգացման:
«Լույս» հիմնադրամի նախորդ և այս ուսումնական տարվա կրթաթոշակառուները Սերժ Սարգսյանին ներկայացրել են Հիմնադրամի «Զարգացնենք Հայաստանը» ծրագրի շրջանակում իրենց կողմից իրականացվող աշխատանքները՝ նշելով, որ փորձում են ստացած գիտելիքները կիրառել Հայաստանի զարգացմանն ուղղված որոշակի նախագծեր մշակելու նպատակով:
Նախագահը հանդիպման ավարտին «Լույս»-ի կրթաթոշակին արժանանալու հավաստագրեր է հանձնել նոր ընդունված ուսանողներին:
Նորվեգացի ահաբեկիչ Անդերս Բրեյվիկի հայրը, որը 1995 թվականից չի հարաբերվում որդու հետ, ինտերնետի միջոցով է տեղեկացել, որ իր որդին մի քանի տասնյակ մարդու է սպանել: Ֆրանսիայի ոստիկանությունը կիրակի երեկոյան այցելել է Ֆրանսիայի հարավում գտնվող հայր Բրեյվիկի տուն և այնտեղ մի քանի ժամ անցկացրել: Ըստ «ՌԻԱ Նովոստի»-ի` տեղեկություններ չկան` Բրեյվիկը հարցաքննվե՞լ է, թե` ոչ:
«Ես որդուս հետ չեմ առնչվում 1995 թվականից, երբ նա 15-16 տարեկան էր: Ես լուրեր էի կարդում և պատահաբար տեսա նրա անունն ու լուսանկարը: Դա ինձ համար իսկական շոկ էր, դեռևս խելքի չեմ եկել»,- լրագրողներին ասել է ահաբեկչի հայրը:
Անդերս Բրեյվիկը, որը Oսլոյի կենտրոնում պայթյուն էր իրականացրել, իսկ երիտասարդական ճամբարում` սպանդ, բաց դատավարություն է պահանջում` հաղորդել է «Ֆրանս-Պրեսս»-ը: Բրեյվիկի փաստաբանը ասել է, որ իր պաշտպանյալը ցանկանում է հանրությանը տեղեկացնել իր կատարած արարքի դրդապատճառների մասին, նաև խնդրել է թույլ տալ, որ դատավարությանը համազգեստով ներկայանա: Դատական առաջին նիստը տեղի կունենա այսօր` հուլիսի 25-ին:
Իսպանիայի Թագավորության տնտեսական զարգացման նախարարությունում տեղի է ունեցել «Հայաստանի Հանրապետության և Իսպանիայի Թագավորության միջև օդային տրանսպորտի մասին» համաձայնագրի ստորագրման արարողությունը։
Իսպանական կողմից Համաձայնագիրը ստորագրեց Իսպանիայի Քաղաքացիական ավիացիայի գլխավոր տնօրեն Մանուել Ամեիխեիրաս Վալեսը, Հայաստանի կողմից՝ Իսպանիայում ՀՀ գործերի հավատարմատար Խորեն Տերտերյանը։
Համաձայնագրի ստորագրման արարողությունից հետո Իսպանիայի Քաղաքացիական ավիացիայի գլխավոր տնօրենն ու ՀՀ գործերի հավատարմատարը մտքեր փոխանակեցին համագործակցության հեռանկարների վերաբերյալ։
Երկու երկրների միջև կնքված համաձայնագիրը հնարավորություն է ընձեռում կանոնավոր օդային կապ հաստատել երկու երկրների մայրաքաղաքների միջև, ինչն առավել դյուրին կդարձնի երկկողմ փոխգործակցությունը քաղաքական, տնտեսական, մշակութային և զբոսաշրջության բնագավառներում։
Օգոստոսի 4-ին նախատեսված է անդրանիկ չվերթը Երևան-Մադրիդ-Երևան երթուղով։ Այն կիրականացնի հայկական «Արմավիա» ընկերությունը։
Իսրայելի զինվորականները հայտարարել են Մեռյալ ծովում զենք տեղափոխող նավի բռնագրավման մասին, հայտնում է BBC լրատվականը: Ըստ զինվորականների, նավով փորձում էին տեղափոխել Կալաշնիկովի հրացաններ, զինամթերք եւ այլ զենք:
Կա վարկած, որ նավը ուղեւորվել էր Հորդանանից, սակայն պաշտոնական տեղեկատվությունն այդ մասին բացակայում է, ինչպես նաեւ, թե ուր էր այն գնում:
Սպանության,խարդախության, խուլիգանության և գողության մեղադրանքներով
Հուլիսի 24-ին, ժամը 15.00-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր և Արմավիրի մարզային վարչությունների ծառայողները Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռով ՀՀ են տեղափոխել 42-ամյա Ռաֆիկ Ֆ.-ին, որը 2003 թ. փետրվարի 12-ից ոստիկանության Արմավիրի բաժնի կողմից հետախուզվում էր սպանության մեղադրանքով:
Ռաֆիկ Ֆ.-ն կալանավորված է:
Հուլիսի 24-ին, ժամը 20.00-ին, Երևան-Սոչի չվերթի հաշվառումից հետո, ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողները բերման են ենթարկել 59-ամյա Գրիգոր Ք.-ին, որը 2010 թ. հոկտեմբերի 4-ից ոստիկանության Գյումրիի բաժնի կողմից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով:
Ոստիկանության Վանաձորի բաժնի ծառայողները հուլիսի 23-ին, ժամը 22.15-ին, Տիգրան Մեծի պողոտայի թիվ 44 շենքի մոտից բերման են ենթարկել 33-ամյա Վարդան Պ.-ին, որը ս/թ հուլիսի 18-ից հետախուզվում էր խուլիգանության մեղադրանքով:
Վարդան Պ.-ն ձերբակալված է:
Ոստիկանության Սպիտակի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ և համագործակցելով «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողների հետ համագործակցությամբ` հուլիսի 23-ին, ժամը 09.30-ին, Դոնեցկ-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո բերման է ենթարկվել 32-ամյա Արտյոմ Հ.-ն, որը 2010 թ. ապրիլի 19-ից հետախուզվում էր գողության մեղադրանքով:
Արտյոմ Հ.-ն կալանավորված է:
Զենք‑զինամթերք` աղբարկղում
Հուլիսի 24-ին, ժամը 11.10-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության հերթապահ մաս անհայտ քաղաքացուց հաղորդում է ստցվել, որ ինքը Արցախի ազատամարտի մասնակից է, ունի զենք-զինամթերք և այն թողնում է Մերգելյանի ինստիտուտի դեպի Բարեկամության պողոտա իջնող ճանապարհին գտնվող աղբարկղում:
Մեկնած օպերատիվ խումբը Հ. Հակոբյան փողոցի թիվ 2 շենքի դիմաց գտնվող աղբարկղի մեջ հայտնաբերել է պոլիէթիլենային պարկի մեջ դրված թիվ 87654321 Ա 8150 Լ մեկնարկային ատրճանակ` պահունակով, ինքնաձիգի 5,45 մմ տրամաչափի 150 փամփուշտ, «կարաբին» տիպի հրացանի 7,62 մմ տրամաչափի 2 փամփուշտ, «ՏՕԶ» տիպի հրացանի 3 փամփուշտ և սվին-դանակ` պատյանով:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:
Թմրանյութ պահելու և իրացնելու կասկածանքով
Հուլիսի 23-ին, ժամը 21.30-ին, ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողները Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 4-րդ վաշտի ծառայողների հետ համատեղ ձեռնարկած միջոցառումների շնորհիվ, թմրանյութ իրացնելու և պահելու կասկածանքով Թամանցիների փողոցի թիվ 6 նրբանցքից իր «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենայով բաժին բերման են ենթարկել 44-ամյա Գևորգ Խ.-ին:
Անձնական խուզարկությամբ նրա մոտից հայտնաբերվել և առգրավվել է թղթե փաթեթ` մոտ 2 գ կշռով դեղնականաչավուն կանեփանման զանգվածով` նմանվող «մարիխուանա» տեսակի թմրանյութի, իսկ ավտոմեքենայի սրահից հայտնաբերվել և առգրավվել է թղթե փաթեթ` մոտ 5 գ կշռով դեղնականաչավուն կանեփանման զանգվածով` նմանվող «մարիխուանա» տեսակի թմրանյութի:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.