23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Ըստ BBC-ի` ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման մտադիր է պայքարել միջազգային հանցավոր խմբավորումների դեմ: Տրանսազգային կազմակերպված հանցավորության դեմ պայքարի ոլորտում նոր ազգային ռազմավարության մեջ, որը հրապարակվել է հուլիսի 25-ին, նա արդեն հայտարարել է որ պատժամիջոցներ են նախատեսվում 4 քրեական կազմակերպությունների` իտալական Կամորրայի, ճապոնական Յակուձայի, մեքսիկական նարկոկարտել Լոս Սետասի և նախկին ԽՍՀՄ երկրների «Բրատվա» կոչվող հանցավոր միության դեմ:
«Վզգլյադ»-ի տեղեկացմամբ, Օբաման հայտարարել է. «Թեև այդ ռազմավարությունը նախատեսված է ԱՄՆ կառավարությանն օգնելու համար, սակայն նաև այդ ոլորտում միջազգային համագործակցության ակտիվացման հրավեր է»:
ГрузияOnline կայքը տեղեկացնում է, որ այսօր առավոտյան Վրաստանում հայ զբոսաշրջիկներ են վթարի ենթարկվել։ Ճանապարհային ոստիկանության տվյալներով՝ Քութայիսիի մոտ միմյանց են բախվել երկու միկրոավտոբուսներ, ինչի հետևանքով Հայաստանի 7 քաղաքացի և մեկ տեղի բնակիչ տարբեր մարմնական վնասվածքներ են ստացել։
Վերջին տեղեկությունների համաձայն ուժածները տեղափոխվել են Քութայիսիի հիվանդանոց։ Բժիշկներն օգնություն են ցուցաբերում հայ զբոսաշրջիկներին և հայտնում, որ նրանց վիճակը միջին ծանրության
Նախնական տվյալներով՝ բեռնատար միկրոավտոբուսը բախվել է զբոսաշրջիկներ տեղափոխող մեքենային՝ Քութայիսի մտնելիս։ Դեպքի վայրում աշխատում է ոստիկանությունը։
Չինաստանի Նինբո քաղաքում այսօր ընթանում են աշխարհի թիմային առաջնության վերջին 9-րդ տուրի հանդիպումները։ Առաջատար Հայաստանը մրցում էր Ուկրաինայի հետ։ Ասպարեզ էին դուրս եկել Վասիլի Իվանչուկ-Լևոն Արոնյան, Սերգեյ Մովսեսյան-Պավել Էլյանով, Զահար Եֆիմենկո-Վլադիմիր Հակոբյան, Գաբրիել Սարգսյան-Ալեքսանդր Մոյսենկո զույգերը։
Ինչպես հայտնում է armsport.am-ը, բոլոր հանդիպումներն էլ ավարտեցին խաղաղ ելքով և Հայաստանն ապահովեց առաջին հորիզոնականը։ 10 հավաքականների պայքարում Հայաստանի ընտրանին 14 միավորով գրավեց առաջին հորիզոնականը։
Հայաստանի հավաքականի անցկացրած հանդիպումները.
1. Հայաստան-Իսրայել՝ 3.5։0.5
2. ԱՄՆ-Հայաստան՝ 2։2
3. Հայաստան-Ռուսաստան՝ 2։2
4. Հայաստան-Եգիպտոս՝ 3.5։0.5
5. Չինաստան-Հայաստան՝ 1.5։2.5
6. Հայաստան-Հնդկաստան՝ 2.5։1.5
7. Հունգարիա-Հայաստան՝ 1.5։2.5
8. Հայաստան-Ադրբեջան՝ 2։2
9. Հայաստան-Ուկրաինա՝ 2։2
Հայ շախմատիսների ցուցանիշները.
Սերգեյ Մովսիսյան՝ 9 պարտիա, 6 միավոր
Վլադիմիր Հակոբյան՝ 9 պարտիա, 6 միավոր
Լևոն Արոնյան՝ 8 պարտիա, 5 միավոր
Գաբրիել Սարգսյան՝ 9 պարտիա, 4.5 միավոր
Ռոբերտ Հովհաննիսյան՝ 1 պարտիա, 1 միավոր
Ուկրաինական ձվի ներկրման շրջանակներում կատարվող հանցագործության բացահայտումից հետո հետաքրքիր մանրամասներ ենք պարզել:
Արդեն տեղեկացրել էինք, որ ապրիլ-մայիս ամիսներին Ուկրաինայից Հայաստան էր ներմուծվել 8 140 320 հատ ձու, իսկ արդեն հունիսին` 1 200 000 հատ: Վերջին տեղեկությունը օրերս բերված 1 միլիոն 520 հազար հատ ձվին էր վերաբերում: Հայտնի էին նաև ներմուծող կազմակերպությունները: Դրանք հիմնականում ձվարտադրությամբ զբաղվող տեղական ընկերություններն են` «Լուսակերտ», ԵԹՖ և էլի մեկ-երկու փոքր ընկերություններ:
Մենք վարկած էինք առաջ քաշել, որ նման հսկայական քանակությամբ ներկրված ձուն չէր կարող ուղղակի մանրածախ վաճառքի միջոցով սպառվել: Այսինքն, այդ քանակի ձվի սպառումը կարող էր իրականացվել միայն մեծածախ մատակարարների ջանքերով` խմորեղենի արտադրությամբ զբաղվող արտադրամասերը, և որպես ամենալուրջ մատակարար առանձնացրել էինք բանակը:
Մեր հարցմանն ի պատասխան պաշտպանության նախարարությունից հետաքրքիր պարզաբանում ստացանք` առավել քան հետաքրքիր բացահայտումներով:
«ՀՀ պաշտպանության նախարարությունը հավի ձու չի ներմուծում, ձուն ձեռք է բերվում մատակարարների միջոցով` համաձայն կնքված պայմանագրերի: Մատակարարված քանակը կապված է անձնակազմի թվաքանակի հետ, որը պետական գաղտնիք պարունակող տեղեկություն է, ուստի, համաձայն «ՀՀ պաշտպանության նախարարության գաղտնագրման ենթակա տեղեկությունների ընդլայնված գերատեսչական ցանկի», հրապարակման ենթակա չէ»,- ասված էր պատասխանի սկզբում:
Հարցման մեջ ներմուծման մասին խոսք չկար, հարցն ընդամենը վերաբերել էր մատակարարմանը: Բայց ՊՆ-ից հարկ էին համարել միանգամից ժխտել, թե իրենք որևէ կապ ունեն ներմուծման հետ: Սովորական վրիպա՞կ էր, թե՞ լեզվի սայթաքում: Իսկ որ բանակի մատակարարները միայն հայտնի մարդիկ են, և բանակի հետ մատակարարման պայմանագիր հաջողացնելը ամեն ոք չի կարող գլուխ բերել, անգամ քննարկման ենթակա չէ:
«2011 թ. ապրիլ ամսվա խմբաքանակի ձեռքբերման պայմանագիրը կնքվել է «Ունիվերսամ Ավան» ՍՊԸ-ի հետ, 2011 թ. մայիս-հունիս ամիսների խմբաքանակի ձեռքբերման պայմանագիրը` «Արաքս թռչնաֆաբրիկա» ՓԲԸ-ի հետ»: «Արաքսը» և ԵԹՖ-ն պատկանում են նույն ընկերությանը, ասել է թե` ներմուծող կազմակերպությունը նաև մատակարար է: Ընկերությունը պատկանում է X գրուպ-ի նախագահ Խաչիկ Խաչատրյանին` Ջրաշխարհի Խաչիկին:
Հիմա հարցի մյուս` ոչ պակաս ցավոտ կողմը. ՊՆ—ն կարող էր տեղական արտադրության ձու գնել, խթանելով հայրենի արտադրողին` որպես մշտական սպառող, կայուն աշխատուժ և շուկա ապահովել երկրի համար: Սակայն, մայիս-հունիս ամիսներին ՊՆ-ն ձու է գնում «Արաքս»-ից` այն նույն ընկերությունից, որն այդ ամիսներին մեծ քանակությամբ ձու է ներկրում Ուկրաինայից: Եվ այսպես, ՊՆ-ն հաստատում է մեր վարկածը. ուկրաինական ժամկետանց ձուն (սառնարանային պայմաններից դուրս գալուց հետո այդ ձուն իր պիտանելիությունը պահպանում է ընդամենը 5 օր) սպառվել է նաև բանակի կողմից:
Ամենահետաքրքիրը, սակայն, ի պատասխան մեր հարցման տրամադրված բանակ մատակարարվող ձվի գներն էին. դրանց ծանոթացող յուրաքանչյուր ոք կարող է միանգամից նկատել, որ ՀՀ ՊՆ-ն զուրկ է մատակարարմամբ զբաղվող մասնագետներից, մեր բանակը չի տիրապետում տնտեսվարման գործին: Այսպես, պատասխանի մեջ կարդում ենք.
«Կնքված պայմանագրերով մեկ ձվի համար սահմանվել է հետևյալ արժեքը.
2011 թ. ապրիլ ամսվա խմբաքանակ`
-30-ական ձվաբնիկներով — 1 հատը 43 դրամ,
-6-ական ձվաբնիկներով — 1 հատը 47 դրամ,
2011թ. մայիս-հունիս ամիսների խմբաքանակ`
-30-ական ձվաբնիկներով — 1 հատը 47 դրամ,
-6-ական ձվաբնիկներով — 1 հատը 50 դրամ»:
Բանակը մեծածախ սպառող է, իսկ բիզնեսով զբաղվող յուրաքանչյուր ոք` անգամ սովորական անհատ ձեռներեցը, կարող է բացատրել, որ առևտրի մեջ մանրածախ գին և մեծածախ գին հասկացություններ կան: ՊՆ-ում, ինչպես տեսնում ենք փաստաթղթից, սրա մասին գաղափար անգամ չունեն: Կարելի է ենթադրել, թե ՊՆ-ում «հարիֆներ» են նստած, որոնց հնարավոր է խաբել և թանկ ապրանք վաճառել: Այդպես, մեր բանակ ձու է մատակարարվում այն նույն գնով, ինչ գնով` տրվում է խանութներին (45 դրամով):
Եվ որ ավելի հետաքրքիր է, շոգերն ընկնելու հետ ձվի գինն այդտեղ բարձրացել է, և Ջրաշխարհի Խաչիկին հաջողվել է է´լ ավելի «հարիֆացնել» մեր բանակային ջոջերին և նրանց վրա «նաղդել» իր ներկրած, ժամկետանց, այսինքն` մեր զինվորների առողջությանը սպառնացող ձվի հսկայական քանակություն: Սա բանակում կատարվող հերթական խայտառակությունն է, որին հարկ է, որ լրջությամբ վերաբերվեն համապատասխան մարմինները: Լուրջ վերաբերմունքի պարագայում պարզից էլ պարզ կդառնա, որ ՊՆ-ում ոչ մի «հարիֆ» էլ չկա, փողեր է, որ լվանում են, ինչի ամենավառ վկայությունը (վերը բերված աղյուսակում)` «6-ական ձվաբնիկներով» ձու գնելն է. նույնիսկ 3 հոգանոց ընտանիքը 6-ական ձվաբնիկներով ձու չի գնում, գնում է գոնե 12-ական ձվաբնիկներով: Բայց արի ու տես, որ տասնյակ հազարանոց մեր բանակին, չգիտես ինչու, մատակարարում են հենց 6-ական ձվաբնիկներով ձու, որն, ինչպես վերևում ենք տեսնում, ավելի թանկ արժե` ամբողջ 50 դրամ:
Եվ վերջապես` ամենակարևորը մեր զինվորների առողջությունն է: Ինչու՞ է 31 դրամ ինքնարժեք ունեցող ուկրաինական ձուն 50 դրամով մատակարարվում բանակին (հաշվարկները մենք կատարել էինք նախորդ հրապարակման մեջ (http://www.armversion.am/2011/07/16/%D5%B0%D5%A1%D5%B6%D6%81%D5%A1%D5%A3%D5%B8%D6%80%D5%AE%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6-%D5%B8%D6%82%D5%AF%D6%80%D5%A1%D5%AB%D5%B6%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D5%B1%D5%BE%D5%AB-%D5%B6%D5%A5-4/)` դրսում հավի կերի մեկ տոննան արժե 230 դոլար, մեզ մոտ` 450, դրանից ելնելով` ձվի ինքնարժեքը կազմում է 20 դրամ, 11 դրամ կազմում է ճանապարհածախսը, մինչդեռ մեզ մոտ` 46 դրամ է), այդ ապրանքն արդեն իսկ վտանգավոր է: ՊՆ-ում գոնե մի քիչ մտահոգվու՞մ են իրենց զինվորների առողջությամբ, թե՞ նրանց ուտել են տալիս այն ամենը, ինչ որ ճարպիկ բիզնեսմեններին հաջողվում է կապել բանակի գլխին:
Պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից սրա մասին ևս հավաստիացում եղավ. «Մատակարարվող յուրաքանչյուր սննդատեսակ, մինչև պարենային բազաներ մուտքագրելը և անձնակազմին հատկացնելը, ենթարկվում է լաբորատոր փորձաքննությունների և միայն դրական պատասխանի դեպքում համապատասխան հանձնաժողովի կողմից ընդունվում է անձնակազմին հատկացնելու համար: Համաձայն հաստատված տեխնիկական բնութագրի` հավի ձուն պետք է համապատասխանի ՀՍՏ 182-99-ին»:
Փաստորեն, ՊՆ-ն ունի իր լաբորատորիան, որտեղ ստուգում է և որի միջոցով «ապահովագրում է» իր մատակարարներին: Ի պատասխան մեր հարցման, թե արդյո՞ք կա վերահսկողություն բանակ մտնող լաբորատոր քննություն ձեր կառույցի կողմից, Սննդամթերքի անվտանգության ծառայությունից մեզ սկզբում հայտնեցին, թե իրենք ստուգում են միայն ընկերություններին, որոնք, ենթադրենք, ձու ունեն: Բայց այդ դեպքում ընկերություններն ի պատասխան ծառայության հարցման, թե ինչ է լինելու ձվի քանակության հետ, կարող են հայտնել, թե` ենթադրենք, բանակին են տալու կամ կարող են պարզապես թաքցնել այդ փաստը: Այսինքն` բանակը կարող էր ձու ստանալ, որը չէր ֆիքսվի այս ծառայության կողմից:
«Դե, իրենց արտադրանքի որակով շահագրգիռ են նախ ընկերությունները, որոնք ունեն լաբորատորիաներ, որտեղ էլ ստուգում են` այդպիսիք ունեն նույն ԵԹՖ-ն, Արաքսը, Լուսակերտը»,- հայտնեց Սննդամթերքի անվտանգության ծառայության տարածքային մարմինները համակարգող վարության պետ Արմեն Գևորգյանը:
Զարմանալի է, բայց բանակի ունեցած լաբորատորիայի մասին Գևորգյանը չգիտեր, սակայն մեր խոսակցությունից բառացիորեն մեկ րոպե հետո զանգահարեց և հայտնեց, թե` այո´, ՊՆ-ն ունի շատ լավ լաբորատորիա, որտեղ իրենք ստուգում են, և եթե խնդիրներ են լինում, անմիջապես ահազանգում են (դատելով զրուցակցիս տեղեկացվածության աստիճանից` հասկացա, որ երբևէ ահազանգով չեն դիմել իրենց):
Ինչու է ՊՆ-ն պահում հավելյալ լաբորատորիա, եթե դրա համար նույն պետական բյուջեի միջոցներով պահվում է մի հսկայական ծառայություն` Սննդամթերքի անվտանգության ծառայությունը: Ինչո՞ւ են վարչապետի քթի տակ հսկայական գումարներ փոշիացվում, ինչո՞ւ են վտանգում մեր երեխաների առողջությունը, ինչու՞ են խփում տեղական արտադրողի գրպանին, նրան հիասթափեցնում. այս ինչուները կարելի է երկար թվարկել:
Եվ այս ամենը դեռ ոչ այդքան խորը ուսումնասիրության և ընդամենը մեկ տեսակի սննդամթերքի առնչությամբ, այն էլ բանակի` որպես ռազմավարական կառույց գաղտնության առկայության դեպքում: Դժվար է երևակայել, թե ինչեր կարելի է բացահայտել… ցանկության դեպքում:
Ոսկու գինը շարունակում է նոր ռեկորդներ սահմանել: Պատմության մեջ առաջին անգամ ոսկու գինն այսօր հատել է 1,624.07$/տր.ունցիա սահմանագիծը:
Այս գինը գրանցվել է Սինգապուրի բորսայում, իսկ Նյու Յորքում այն կազմել է 1,624.3$/տր.ունցիա:
Մեկնաբանվում է, որ ոսկին շարունակում է թանկանալ ԱՄՆ-ում տիրող անորոշ իրավիճակի պատճառով:
Ներդրողներին մտահոգում է, որ Կոնգրեսը չի համաձայնում բարձրացնել պետական պարտքի թույլատրելի վերին շեմը: Այս ֆոնին նվազում է Brent տեսակի նավթի գինը:
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ, վթարավերականգնողական աշխատանքների հետ կապված, ս.թ. հուլիսի 26-ին ժամը 10.00- 24.00 կդադարեցվի «Աջափնյակ» վարչական շրջանի Լենինգրադյան, Հալաբյան, Էստոնական, Առաքելյան, Արզումանյան, Աբելյան, Ջանիբեկյան, Սիսակյան փողոցների և հարակից տարածքների ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
Երեկ մահացել է Գագիկ Բեգլարյանի կնոջ հայրը`որին մտերիմները Էվո էին կոչում. Նա կաթված էր ստացել և արդեն բավական ժամանակ է անկողնային վիճակում էր:Բեգլարյանի աներհայրն ինքը «Մետաքս» կոչվող թաղամասում համարվում էր հեղինակություն, սակայն նա ավելի շուտ ժամանակի, իրապես թաղային հեղինակություներից մեկի`«Լոբի Ժոռի» որդին էր:
Նորայր, Գագիկ, Կառլեն…
Էռնա, Նատա, Կատյա, Էլյա, Լորենա, Լայմա, Վիկա, Քրիստինա, Սիլվա…
Սրանք այն տրանսսեքսուալներն են, որոնց ես անձամբ ճանաչում եմ, որոնք իմ ընկերներն են, ծանոթներն ու Հայաստանի Հանրապետության քաղաքացիները: Շատ-շատերը կան, որ չեմ ճանաչում: Նրանք ներքուստ մի սեռի էության զգացողություն ունեն, սեռական ու սոցիալական վարքագիծ՝ հակառակ սեռի մարմնի ու սոցիումով պարտադրված դերի մեջ բանտարկված, ու սեփական երկրում չունեն սեռափոխության վիրահատություն անցնելու հնարավորություն:
Բոլորս էլ սխալական ենք, այդ թվում նաեւ Աստված:
Մենք գետերի հուներ ենք փոխում, տափաստաններ ենք ծաղկեցնում, մենք դեմքեր ենք «հավաքում» մեզ դուր չեկած սեփականների տեղ, արհեստական ինտելեկտ ու բանականություն ենք ստեղծում ու օգտագործում, մենք հսկայական հեկտարներով գենետիկորեն փոփոխված բույսեր ենք աճեցնում ուտում, արհեստական արեւային վաննաներ ենք ընդունում, մենք երեխաներ ենք ստանում կոլբաների միջից, շուտով երեւի արհեստական մարդ էլ կկլոնավորենք…
Աշխարհում ամենուր մարդիկ սեռ էլ են փոխում, բայց ոչ Հայաստանում: Ինչո՞՚ւ մեր սիրելի դերասանուհի Շերի դստեր որդի դառնալը մենք ընդունում ենք, բայց մեր մեջ ապրող տրանսսեքսուալների նույն սեռափոխությունը հայերիս թվում է սրբապղծություն, իսկ օրենսդրական բյուրոկրատական ապարատն ու հնացած բժշկական մոտեցումներն այն անհնար են դարձնում Հայաստանում:
Տրանսսեքսուալիզմը (փոխսեռականություն) շատ երկրներում դասվում է գենդերային՝ սեռական իդենտիֆիկացիայի՝ նույնականացման հիվանդությունների շարքին, որի միակ բուժումը սեռափոխության վիրահատությունն է: Հայաստանում, ցավոք, դա հնարավոր չէ իրականացնել: Մեր տրանսսեքսուալները սեռը փոխելու համար պետք է դիմեն զանազան խորամանկությունների, քանի որ մեզ մոտ չկա ո´չ օրեսնդրական, ո´չ առողջապահական հիմք այդ կարգի վիրահատություններն օրինական դաշտում իրականացնելու համար:
Նրանք պետք է գնան արտասահման, օրինական կամ զարտուղի ճանապարհներով, երկար ճանապարհ անցնեն նախ քաղաքացիություն ստանալու համար, հետո էլ զանազան հոգեբանական հետազոտություններ անցնեն, փող գտնեն հորմոնային թերապիայի ու վիրահատության համար, և եթե ամեն բան ստացվի, փոխեն սեռը` համապատասխան իրենց գենդերային ինքնազգացողության ու հետո առհավետ մոռանան հայրենիք վերադառնալու մասին, քանի որ փաստաթղթեր չկան. այստեղ նրանք ոչ ոք են՝ ոչ էն սեռի են, որով գնացել են, ոչ էլ նոր:
Պարզվում է` մենք ունենք օրենսդրությամբ նախատեսված այսպիսի մի կետ.
Հոդված 70. Քաղաքացիական կացության ակտի գրառման մեջ ուղղում կամ փոփոխություն կատարելու մասին ՔԿԱԳ մարմնի եզրակացությունը Քաղաքացիական կացության ակտի գրառման մեջ ուղղում կամ փոփոխություն կատարելու մասին ՔԿԱԳ մարմնի եզրակացությունը կազմվում է հետեւյալ դեպքերում.
գ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով բժշկական կազմակերպությունը տվել է սեռի փոփոխության մասին սահմանված ձեւի փաստաթուղթ:
Այստեղ խնդիր է ծագում արդեն բժիշկների հետ: Ողջ աշխարհում տրանսսեքսուալիզմն ախտորոշվում է մեկ-երկու տարիների ընթացքում, որի ընթացքում մարդն ապրում է իրեն ցանկալի գենդերային դերում: Հետո, եթե այլ հոգեբանական շեղումներ չեն գրանցվում, ախտորոշվում է տրանսսեքսուալիզմ: Հայաստանում այդպիսի բժշկական հաստատություններ չկան: Այստեղ մաքսիմում կարող են ուղարկել կարիոտիպի անալիզի, հետազոտել քրոմոսոմային կապերն ու ըստ դրա որոշել` բիոլոգիապես կի՞ն է, թե՞ տղամարդ, թե՞ երկսեռ է: Նույնիսկ այդ դեպքում պլաստիկ վիրաբույժն իրավունք չունի վիրահատելու. օրինական թույտվություն չունի, չեն տալիս: Իսկ եթե քրոմոսոմները չունեն երկսեռական կապեր, ապա մարդուն ուղղակի ուղարկում են հոգեբույժի մոտ` «բուժվելու» ու «նորմալ» մարդ դառնալու:
Մեր բժիշկները կամ չգիտեն, կամ չեն ուզում իմանալ, որ երկսեռն ու փոխսեռը տարբեր բաներ են: Ողջ հանրապետությունում չկան մասնագիտացված էնդոկրինոլոգներ ու հոգեբույժներ, ովքեր կարող են տալ այդ ախտորոշումը:
Նորայրը տղամարդու իր էությամբ գոյատեւում է կանացի մարմնի մեջ: Նա շատ երկար ճանապարհ է անցել, փնտրել է հոգեբաններ, այլ ինստիտուտներ, որտեղ կարող է անցնել այդ հետազոտությունն ու ստանալ փաստաթուղթ, որ նա տրանսսեքսուալ է ու իրավունք ունի վիրահատվելու: Ժամանակին կապվել է Մոսկվայի քաղաքային հոգեբանության ու էնդոկրինոլոգիայի կենտրոնի (այդ կառույցը եւ Ռուսատանի մի շարք այլ կառույցներ իրավասու են տալ այդպիսի փաստաթուղթ ) ղեկավար Ստեփան Մաթեւոսյանի հետ: Նա ասել էր, որ Հայաստանում նման ինստիտուտ չկա, բայց ուզում էր բացել: Որոշ ժամանակ անց ասաց՝ քանի որ նման մարդիկ Հայաստանում քիչ են, ապա ինքն էլ դրանով չի զբաղվում:
Երեւանում Նորայրը հանձնել է կարիոտիպային անալիզ, որը ցույց է տվել կանացի քրոմոսոմային կապեր: Նրան ասել են, որ ինքը բիոլոգիապես կին է, եւ էնդոկրինոլոգը նրան խորհուրդ է տվել «բուժվել» սեքսոպաթոլոգ-հոգեթերապեւտ Վրեժ Շահրամանյանի մոտ, որը չգիտես ինչ բժշկական մեթոդներով հանձն է առնում «բուժել» ողջ ԼԳԲՏ հայությանը: Երբ Նորայրն ասել է, որ Առողջապահության համաշխարհային ասոցիացիան վաղուց է հանել տրանսսեքսուալիզմը հոգեկան հիվադությունների շարքից, ու ինքը նման բուժման կարիք չունի, բժիշկը հասկացել է, որ նա քաջատեղյակ է, եւ ի պատասխան դրան` առաջարկել է մեկնել Ռուսաստան` ասելով, որ Հայաստանում այլ բուժման ձեւ չկա:
Հիմա Երեւանից ու Հայաստանից հույսը բոլորովին կտրել է, բայց արտերկրում էլ, եթե երկրի քաղաքացի չես, շատ բարդ է այդ ամենի իրականացումը: Կարող ես միայն մեկնել Թայվան կամ այլ երկիր, ուր անլեգալ կատարում են նմանատիպ վիրահատություններ: Ասում է, որ մենք իրավականորեն ունենք այդ կետը, որով կարելի է անձնագիր փոխել: Ասում է նաեւ, որ մեր բժիշկները տգետ են, ու քանի որ եթե ունես բժշկական փաստաթուղթ, բայց ձեւը պարզ չէ, ու պարզ էլ չէ, թե ումից կարելի է պարզել, նրանք մի մասնագետից մյուս մասնագետի մոտ են ուղարկում մարդուն:
Մեկը մյուսից տեղյակ չեն, բժիշկները հղում են տալիս օրենսդրական բացերին, օրենքն էլ ասում է՝ բերեք բժշկական փաստաթուղթ: Բժիշկներն էլ ի՞նչ կարող են տալ, եթե անգամ տրանսսեքսուալիզմն ու հերմոֆրոդիտիզմն իրարից չեն տարբերում: Եթե քեզ մոտ XX46 է, անկախ նրանից դու քեզ ինչ սեռի ես զգում, դու կին ես ու վիրահատության կարիք չունես: Վիրաբույժը վերջինն է այս շղթայի մեջ, նա չի կարող որևէ բան անել առանց օրինական թույլտվության ու հոգեբանի, էնդոկրինոլոգի ու սեքսոպաթոլոգի եզրակացության:
Միջազգային պրակտիկայում ընդունվել է F64.0 տրանսսեքսուալիզմ ախտորոշումը, իսկ Հայաստանում ոչ մի կառույց դա չի անում: Նորայրը դեռ ոչ մի հայ բժշկի չի հանդիպել, ով գիտի, թե իրականում ինչ է տրանսսեքսուալիզմը: Նորայրը հարցի մասին բավականին ինֆորմացիա ունեցող գրագետ մարդ է, բայց չէ՞ որ կան այնպիսիները, որ չգիտեն ոչինչ, վաղ հասակում են դիմում բժշկի, նրանց սխալ ուղու վրա են դնում, ուղարկում «բուժվելու», համարում են հոգեկան հիվանդ` դրանով իսկ առավել բարդացնելով նրանց բաժին ընկած առանց այդ էլ դժվար կյանքը…
Նորայրը կարծում է, որ սեռափոխության վիրահատության մասին խոսելիս պետք է ամենավերջում անդրադառնալ վիրաբույժներին: Մինչեւ նրանց հասնելը շատ բան կա մեզ մոտ, որ պետք է անել:
Մենք Նորայրի հետ միասին փորձեցինք ինչ-որ բանից սկսել, ինչ-որ քայլեր անել, որպեսզի կարողանանք իմանալ, թե ինչն է անհնարին դարձնում նման վիրահատությունների իրականացումը Հայաստանում, եւ ո՞ւմից ի՞նչ ենք պահանջում:
1. Պետք է բժշկական ուսումնական հաստատություններում, ուր ամեն ինչ շատ հին է, սկսած դասագրքերից վերջացրած «սովետական» դասախոսներով ու մենթալ հայկական բարքերով, ուշադրությունը սեւեռել գենդերային նույնականացման գիտական մոտեցումների ու խնդիրների վրա:
2. Պետք է բժիշկներին իրազեկել՝ մի խումբ էնդոկրինոլոգների, հոգեբանների ու հոգեվերլուծողների, սեքսոպաթոլոգների ու էնդոկրինոլոգների ուղարկել` միջազգային նորմերին համապատասխան վերապատրաստվելու:
3. Մեզ պետք է կառույց, ինստիտուտ, հիվանդանոց, ուր մարդիկ կկարողանան դիմել, հետազոտություն անցել ու ստանալ ախտորոշում:
4. Պետք են բարձրակարգ էնդոկրինոլոգներ, ովքեր գիտեն, թե ինչ է պետք տրանսսեքսուալներին, ու կկարողանան նրանց ճիշտ բուժում նշանակել, եւ քանի որ սեռափոխությունից հետո էլ հորմոնային թերապիան ցմահ է, կարողանան տրանսսեքսուալներին ճիշտ սպասարկել:
5. Եւ վերջում միայն, այդ ամենից հետո, ըստ բնականոն պահանջարկի կհայտնվեն վիրաբույժներ, ովքեր պատրաստ կլինեն իրենց ծառայություններն առաջարկել:
6. Պարզաբանել ու հստակեցնել հոդված 70 գ. կետում խոսվող «սեռի փոփոխության մասին սահմանված ձեւի փաստաթղթի» ձեւն ու բովանդակությունը:
Եթե առաջիկայում հնարավոր լինի այս քայլերն իրականացնել, բավականին մեծ առաջխաղացում կունենանք Հայաստանում սեռափոխության վիրահատությունները հնարավոր դարձնելու հարցում:
Ինֆորմացիոն աջակցությունը՝ http://trans-armenia.blogspot.com/ կայքի
Այսօր ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արթուր Գրիգորյանը լրագրողներին տեղեկացրեց, որ հունիսի 1-ի դրությամբ կենսաթոշակային համակարգի շտեմարանից առանձնացված տվյալների ճշգրտումից հետո 3.381 կենսաթոշակառուի վճարվել է հունիսի կենսաթոշակը, հուլիսի 1-ի դրությամբ առկա են չճշգրտված տվյալներով 6.249 կենսաթոշակառու, և գործընթացը շարունակվում է:
Ըստ նախարարի` պարզվել է, որ հաշմանդամ ճանաչված 816 կենսաթոշակառուների ԲՍՓ գործակալության կողմից տրամադրված քաղվածքների, հաշմանդամների հաշվառման «Փյունիկ» տեղեկատվական համակարգի շտեմարանի և կենսաթոշակների տեղեկատվական շտեմարանի տվյալների միջև առկա են հաշմանդամության խմբերի անհամապատասխանություններ, որի արդյունքում արձանագրվել է 1299.9 հազար գումար:
Նախարարը հավաստիացրեց, որ 2012 թ. հունվարից կենսաթոշակային համակարգի բազան ամբողջությամբ նույնականացված կլինի:
Ա. Գրիգորյանը նաև տեղեկացրեց, որ, հուլիսի 1-ի դրությամբ, ծառայության աշխատակազմի 42 տարածքային ստորաբաժանումներում ավարտվել է կենսաթոշակի գործերի գույքագրումը, և կատարված ուղղումների արդյունքում 1 ամսում խնայվել է 10.991.6 հազար դրամ: Տարիքային թույլատրելի սահմանից 1 տարի շուտ կենսաթոշակի անցած անձանց վճարվել է կենսաթոշակ, թեև նրանք աշխատել են: Ըստ նրա՝ վճարված ավել գումարը մոտ 12 մլն դրամ է, որը պետք է ետ գանձվի: 5 դեպքերում կրկնակի կենսաթոշակ է վճարվել, գերավճարը կազմել է 3 մլն 343 հազար դրամ: Կարգավորվել են նաև ներքին կառավարման խնդիրները, ինչի արդյունքում ողջ հանրապետությունում կենսաթոշակները վճարվում են յուրաքանչյուր ամսվա առաջին 2-3 աշխատանքային օրերի ընթացքում:
Մարդկանց տվյալները ճշգրտելու, կատեգորիաները հստակեցնելու, ինչպես նաև պետական բյուջեում համապատասխան միջոցների արդյունքում ավելացել են հաշմանդամ զինծառայողներին և զոհված զինծառայողների ընտանիքների անդամներին տրվող գումնարները: Պարտականությունները կատարելիս զոհված շարքային զինծառայողի ընտանիքի անդամերին և հրամանատարական կազմի զոհված զինծառայողի երկկողմանի ծնողազուրկ երեխաներին տրվող գումարի չափերն աճել են 21%-ով, իսկ շարքային կազմի զինծառայողների երկկողմանի ծնողազուրկ երեխաներին տրվող գումարի չափն աճել է 50%-ով:
Ա. Գրիգորյանի խոսքով, ընտանեկան նպաստի համակարգում հաշվառված ընտանիքների տվյալների ճշգրտման արդյունքում 3 հազար ընտանիք դուրս է մնացել համակարգից: Հունիսի դրությամբ, ընտանեկան նպաստի իրավունք ունի 92.698 ընտանիք: Ըստ նրա, հնարավոր է` հանրապետությունից դուրս գտնվող կենսաթոշակառուները վերադառնան տարեվերջին և ստանան իրենց թոշակները:
Մոսկվայում ձերբակալվել է հայտնի գող Դեդ Հասանի սանը` Սերգեյ Ասատրյանը, ով քրեական շրջանակներում հայտնի է «Սերյոժա Ասետրինա» մականունով: Սերգեյը ձերբակալվել է հուլիսի 23-ին ՌԴ ՆԳՆ գլխավոր վարչության Կենտրոնի եւ Հարավի դաշնային օկրուգների համատեղ աշխատանքի արդյունքում:
Ըստ նախնական տեղեկության, ազդեցիկ օրենքով գողը մեղադրվում է Ռոստովի մարզում ուղղիչ աշխատանքային հիմնարկները կազմալուծելու մեջ:
Աղբյուրը հայտնում է, որ Սերգեյը, հայ «օրենքով գող» Էդիկ Թբիլիսկիի որդին է, ով իր «օրենքով գողի» կարգավիճակը ստացել է Յապոնչիկի եւ Դեդ Հասանի կողմից դեռևս 2008թ. նոյեմբերին: Նրա հայրը, որ պակաս ազդեցիկ «գող» չէ, վերոհիշյալ անձանց մերձավորներից է: 24-ամյա Ասատրյանն առաջին անգամ ոստիկանության աշխատակիցների կողմից ձերբակալվել էր նախորդ տարվա օգոստոսի 5-ին. անձնական հետախուզման ժամանակ նրա մոտ թմրանյութ էին հայտնաբերել: Ուղիղ մեկ ամիս անց, երիտասարդն ազատության մեջ էր, քանի որ քննության ժամանակ գործը լուծարվել էր: Կրտսեր Ասատրյանը նախկինում դատված չի եղել:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.