23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Associated Press գործակալությունը տեղեկացնում է, որ ԱՄՆ պետքարտուղարությունը կոչ է արել երկրի քաղաքացիներին լինել հնարավորինս զգույշ, քանի որ «Ալ Քաիդայի» առաջնորդ Ուսամա բեն Լադենի սպանությունից հետո այդ խմբավորումը մտադիր է ահաբեկչական ակտեր իրականացնել Եվրոպայում, Մերձավոր Արևելքում, Աֆրիկայում և Ամերիկայում:
Պետքարտուղարության հայտարարության մեջ մասնավորապես նշված է, որ հարձակումներ են սպասվում այն քաղաքներում, որտեղ առավել շատ զբոսաշրջիկներ կան՝ Լոնդոն, Մադրիդ, Գլազգո և Նյու Յորք:
Քաղաքացիներին խորհուրդ է տրվել խուսափել մարդկանց մեծ կուտակումներից, տեղաշարժվել առավելապես ոտքով, քանի որ գրոհայինները պատրաստվում են հարձակվել նաև քաղաքային տրանսպորտի վրա:
Շրջվել է
- Հուլիսի 26-ին ոստիկանության Գորիսի բաժնում հաղորդում է ստացվել, որ ժամը 20.00-ին 42-ամյա Արմեն Բ.-ի վարած «ՅՈւՄԶ» մակնիշի տրակտորը, Տեղ գյուղի հարակից «Կարմիր խութ» կոչվող տարածքի դաշտամիջյան ճանապարհին շրջվել է: Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Գորիսի բժշկական կենտրոն:
Կատարվում է քննություն:
Բախվել է տրակտորին
- Հուլիսի 26-ին ոստիկանության Մարտունու բաժնում հաղորդում է ստացվել, որ ժամը 15.30-ի սահմաններում 29-ամյա Խաչատուր Վ.-ի վարած «Մերսեդես-Բենց-300» մակնիշի ավտոմեքենան Մարտունի-Վարդենիս ճանապարհի 9-րդ կմ-ին բախվել է 39-ամյա Աշոտ Ա.-ի վարած «Տ 25» մակնիշի տրակտորին, ինչի հետևանքով վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Գլխով հարվածել է դիմապակուն
- Հուլիսի 26-ին ոստիկանության Մաշտոցի բաժնում հաղորդում է ստացվել, որ ժամը 09.30-ին 46-ամյա Շմավոն Վ.-ն Դավիթաշենի 4-րդ թաղամասի թիվ 46 շենքի մոտ արգելակել է իր վարած «ԳԱԶ-24» մակնիշի ավտոմեքենան, ինչի հետևանքով սրահում գտնվող որդին` 22-ամյա Ալբերտ Վ.-ն, գլխով հարվածել է դիմապակուն և բուժօգնության դիմել «Էրեբունի» բժշկական կենտրոն
Արտաշատ-Երևան ճանապարհին
- Հուլիսի 26-ին ոստիկանության Արտաշատի բաժնում հաղորդում է ստացվել, որ ժամը 21.00-ի սահմաններում 41-ամյա Ավետիք Ա.-ի վարած «Կումսո» մակնիշի մոտոցիկլետը Արտաշատ-Երևան ճանապարհի Ազատավան գյուղի հատվածում բախվել է 29-ամյա Անդրանիկ Ա.-ի վարած «ԳԱԶ-2410» մակնիշի ավտոմեքենային, ինչի հետևանքով Ավետիք Ա.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Բախում Ծովակալ Իսակովի պողոտայում
- Հուլիսի 26-ին ոստիկանության Մալաթիայի բաժնում հաղորդում է ստացվել, որ ժամը 19.00-ի սահմաններում Ծովակալ Իսակովի պողոտայում իրար են բախվել 24-ամյա Գարիկ Մ.-ի վարած «ՎԱԶ-2121» մակնիշի և 59-ամյա Հայկազ Փ.-ի վարած «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենաները: Գարիկ Մ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն:
Տեղափոխվել են հիվանդանոց
- Հուլիսի 26-ին ոստիկանության Արաբկիրի բաժնում հաղորդում, է ստացվել, որ ժամը 10.00-ի սահմաններում Բաղրամյան պողոտայի և Պռոշյան փողոցի խաչմերուկում իրար են բախվել 40-ամյա Կառլեն Մ.-ի վարած «Օպել Աստրա», 30-ամյա Արսեն Օ.-ի վարած «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենաները և 30-ամյա Արթուր Ս.-ի վարած «ԳԱԶ-32213» մակնիշի, 84 երթուղու միկրոավտոբուսը: Վթարի հետևանքով «ԳԱԶ-32213»-ի 3 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են թիվ 1 համալսարանական հիվանդանոց:
Հիվանդանոցի ճանապարհին մահացել է
- Հուլիսի 26-ին ոստիկանության Արմավիրի բաժնում հաղորդում է ստացվել, որ ժամը 20.00-ի սահմաններում 45-ամյա Անդրանիկ Ա.-ն իր վարած «Մերսեդես ՄԼ-320» մակնիշի ավտոմեքենայով Արմավիր-Ջանֆիդա ճանապարհի 1-ին կմ-ին վրաերթի է ենթարկել 10-ամյա Ֆիրդուս Լյուդվիգյանին և իր ավտոմեքենայով նրան տեղափոխել հիվանդանոց: Երեխան հիվանդանոցի ճանապարհին մահացել է:
Կատարվում է նախաքննություն:
Ըստ ադրբեջանական Trend գործակալության` Թուրքիայի ԱԳ նախարարությունը դատապարտել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի այն հայտարարությունը, որը վերջինս արել է Ծաղկաձորում տեղի ունեցած հայերենի ու հայ գրականության 5-րդ օլիմպիադայի ժամանակ` ի պատասխան ուսանողի հարցի: Սերժ Սարգսյանի պատասխանը մասնավորապես շոշափել է Արևմտյան Հայաստանի հարցը։ Թուրքիայի ԱԳՆ-ի հայտարարության մեջ ասված է, որ պետական գործչի գլխավոր պարտականությունը սեփական հանրության և հատկապես երիտասարդության նախապատրաստումն է խաղաղության ու բարգավաճման. «Այդպիսի մոտեցումը, որը ժողովուրդների միջև խթանում է ատելություն ու թշնամություն, չափազանց անպատասխանատու պահվածք է ապագա սերունդների առջև։ Մենք բոլորս փորձում ենք տարածաշրջանում հաստատել խաղաղություն և բարգավաճում։ Սարգսյանի նմանատիպ հայտարարությունները չեն կարող ծառայել ստեղծագործական նպատակներին»։
Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է «Հանիել գրուպ» ընկերության պատվիրակությանը, որի կազմում ընդգրկված էին ընկերության «Եվրոդրեսս», «Հեսս Նատուռ» և հայաստանյան «ՎԿՍ Արմենիա» մասնաճյուղերի ներկայացուցիչները:
Կառավարության ղեկավարը ողջունել է ընկերության գործունեությունը մեր երկրում` ընդգծելով, որ Հայաստանը շահագրգռված է ներդրող ընկերությունների համար բարենպաստ պայմանների ստեղծման հարցում:
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` հյուրերը վարչապետին են ներկայացրել «Հանիել գրուպ» ընկերության կողմից Հայաստանում իրականացվող ծրագրերի ընթացքը, ինչպես նաև անդրադարձել հետագա անելիքներին: Մասնավորապես, քննարկվել են թեթև արդյունաբերության ոլորտում ներդրումային նոր ծրագրերի իրականացման հեռանկարները:
Ընկերության ներկայացուցիչները բարձր են գնահատել մարդկային ներուժի դերը ծրագրերի արդյունավետ իրականացման գործում: Այդ համատեքստում կարևորվել է մասնագետների վերապատրաստման ուղղությամբ քայլերի ձեռնարկումը:
«Հանիել գրուպ» ընկերությունը Հայաստանում ներդրումներ է իրականացնում «ՎԿՍ Արմենիա» ՍՊԸ-ի միջոցով: Մեր երկրում ընկերության գործունեությունն իրականացվում է եվրոպական չափանիշների հիման վրա, ունի որակյալ մասնագետներ և ապահովված է ժամանակակից տեխնոլոգիաներով: «ՎԿՍ Արմենիա» ՍՊԸ-ի հիմնական արտադրաշուկան Երևանն է, ինչպես նաև Վանաձորը: Ընկերության մասնաճյուղ է բացվել նաև Ամասիա քաղաքում:
Հուլիսի 26-ին ժամը 17.28-ին ստացված տեղեկատվության համաձայն` ժամը 16.04-ին դեղորայքային թունավորումով Երևան քաղաքի «Արմենիա» բժշկական կենտրոն է տեղափոխվել Երևան քաղաքի Արամ Խաչատրյան փողոցի թիվ 21 շենքի 7-րդ բնակարանի բնակիչ 1952թ. ծնված Իրինա Կարապետյանը, որը ստանալով առաջին բուժօգնություն` դուրս է գրվել:
Հուլիսի 26-ին ժամը 12.49-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Հնաբերդ գյուղի արհեստական ջրամբարում խեղդվել է պատանի և նրան դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել Արագածոտնի Մարզային փրկարարական վարչության փրկարար ջոկատը եւ Փրկարարական ուժերի վարչության հատուկ փրկարար ջոկատի հրամանատար Ա. Մանուկյանը և մեկ ջրային փրկարար:
Ժամը 20.20-ին փրկարարների ուժերով ջրամբարից դուրս է բերվել և հանձնվել ոստիկանության աշխատակիցներին նույն գյուղի բնակիչ 1995թ. ծնված Միքայել Պետրոսյանի դին:
Մեքսիկացի ձեռնարկատեր Լուիս Գոնսալեսը դատապարտվել է 1955 տարվա ազատազրկման, հայտնում է vesti.ru-ն: Մոտ 800 հոգուց էժան մեքենաներ խոստանալով գումարներ կորզելու համար նա նաեւ պարտավորվել է տուժածներին վճարել 2.4 մլն դոլար: Այսպիսով, Գոնսալեսը համոզել էր մարդկանց վճարել 1.7-2.5 հազար դոլար, մեքենայի վրա ընկերության գովազդը վրան տեղադրելու պայմանով:
Միայն երեք տարի հետո են իր պատվիրատուները հասկացել, որ խաբվել են, եւ դատի տվել ձեռնարկատիրոջը:
Դատն ընթացել է 7 տարի: Բացի վերոնշյալ վճռից դատարանը նրան պարտավորեցրել է նաեւ վճարել 800 հազար դոլար ապօրինի ֆինանսական գործունեության համար:
Նշենք, որ համաձայն Մեքսիկայի օրենքների, ազատազրկման առավելագույն ժամկետը երկրում 60 տարի է:
Նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով հուլիսի 27-ին պաշտոնական այցով Հայաստան կժամանի Լեհաստանի նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկին, տիկնոջ՝ Աննա Կոմորովսկայայի հետ:
Ինչպես հայտնում են նախագահի մամուլի գրասենյակից, այցի ընթացքում Լեհաստանի նախագահը հանդիպումներ կունենա Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի, Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի, վարչապետ Տիգրան Սարգսյանի և Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ:
Նախագահներ Սարգսյանի և Կոմորովսկու հանդիպումից հետո նախատեսվում է երկկողմ համագործակցության զարգացմանն ուղղված փաստաթղթերի ստորագրման արարողություն և երկու երկրների ղեկավարների համատեղ մամուլի ասուլիս:
Հայաստանում արդեն անցել է հանգստի ակտիվ սեզոնի կեսը: Մարդիկ փորձում են կազմակերպել իրենց հանգիստը` ով ինչպես հասկանում կամ կարողանում է: Հայերից շատերը հանգստանալու կուլտուրայի հետ կապված բարդույթներ ունեն. մեշ մասը գերադասում է ակտիվ հանգիստը: Երևանում գործում են բազմաթիվ տուրիստական գործակալություններ, որոնք ժամանակ չունեին սպառիչ պատասխանելու «ոչ պատվիրատուի» հարցերին: Այնուամենայնիվ, ասացին` ինչպես նախորդ տարի, այս տարի ևս մեծ պահանջարկ ունեն Վրաստանի,Կիպրոսի, Թուրքիայի հանգստյան գոտիները:
Չգիտես ինչու, դժվարություններ են ծագել Հունաստան մեկնողների համար: Դեսպանատունը չի վավերացնում վիզան` ասացին տուրիստական գործակալությունից: Մեկ այլ`«Ավանտտուր» տուրիստական գործակալությունն էլ տեղեկացրեց, որ ճիշտ է` Հունաստանի պահանջարկը մեծ է, սակայն հիմնականում մերժվում է, եթե տուրիստական խմբերով չեն ներկայանում:
«Սանտուր» գործակալությունից էլ հավաստեցին, որ այս տարի ևս արտասահմանում հանգիստն անցկացնելն ավելի մատչելի է, քան Հայաստանում:
Եթե Ջերմուկում մեկօրյա հանգիստն արժե 30 հազար դրամ, ապա Վրաստանում` 6-7 հազար է: Հայաստանում գերադասում են հանգիստն անցկացնել Ծաղկաձորում, քանի որ ավելի մատչելի է` ի տարբերություն մյուս հանգստյան գոտիների:
«Ամենահանրահայտ լողափերը» ցանկի մեջ թուրքական լողափերը շարունակում են պահպանել իրենց բարձր վարկանիշը։
Եթե մերոնք գերադասում են աշխույժ հանգստի գոտիները, ապա աշխարհը ձգտում է խաղաղության, մարդիկ ընտրում են այնպիսի վայրեր, որտեղ հնարավորինս քիչ է աղմուկը, աժիոտաժը: Անդորրը գնահատելու առումով Եվրոպայի լավագույն լողափ է ճանաչվել Թուրքիայի հարավ-արևմտյան հատվածում գտնվող «Իզթուզու» լողափը։
Երկրորդ տեղում պորտուգալական «Մոնտե Գարդո» լողափն է, իսկ երրորդ տեղում` Հունաստանում գտնվող «Ստալիս» լողափը։
Հուլիսի 26-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսին «Սարդարապատ» նախաձեռնողական խմբի անդամ, ղարաբաղյան պատերազմի ազատամարտիկ Ժիրայր Սեֆիլյանը հայտարարեց,թե նա, ով խաղում է գործող վարչակազմի կանոններով, չի կարող ընդդիմություն համարվել. «Ժամանակը եկել է՝ գտնելու լուրջ և ազնիվ մարդիկ, որոնք պատրաստ են զոհաբերությունների, որոնց գործն ու խոսքն իրարից չի տարբերվում: Նման մարդկանցով պետք է իրականացվի այլընտրանքային ուժի ձևավորումը»
Իշխանություն-ընդդիմություն երկխոսության հարցում ըստ Սեֆիլյանի, գործընթացը ձեռնտու է իշխող վարչակազմին։ Նահամոզված է, որ Սերժ Սարգսյանը երկխոսություն սկսելու Տեր-Պետրոսյանի առաջարկին արձագանքեց միայն այժմ եւ այն պատճառով, որ հույս ուներ, թե կհասնի ընդդիմադիր ընտրազանգվածի փոշիացման։ «Դա տեղի չունեցավ, իսկ ընտրությունների գնալ մոբիլիզացված ընդդիմադիր ընտրազանգվածի հետ հղի է խնդիրներով, ահա եւ երկխոսության որոշում կայացվեց»,- կարծում է Սեֆիլյանը։
Ըստ Սեֆիլյանի, երկխոսության ողջ գործընթացը բացառապես ի օգուտ իշխանությունների է։ «Ցավոք, Հայ ազգային կոնգրեսի մեր գործընկերները չլսեցին մեր կոչերը»,- ասաց Սեֆիլյանը՝շեշտելով, որ մոտ ապագայում տուժելու է ժողովուրդը, իսկ երկարաժամկետ հեռանակարում՝ քաղաքական այն գործիչներն, ովքեր «երկխոսության են գնացել ժողովրդի վրա կրակել համարձակված ռեժիմի հետ»:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.