23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Հայ Ազգային Կոնգրեսն այսօր` հուլիսի 27-ին իր քաղխորհրդի հերթական նիստն է անցկացրել:
Նիստում քննարկվել են իշխանությունների հետ բանակցությունների օրակարգի հետ կապված հարցեր, այդ բանակցությունների հետագա ռազմավարությունը, ինչպես նաեւ օգոստոսի 2-ին Ազատության հրապարակում կայանալիք ՀԱԿ հանրահավաքի կազմակերպերչական հարցեր:
Հիշեցնենք, որ ՀԱԿ-իշխանություն երկխոսության առաջին հանդիպումը կայացել է հուլիսի 18-ին, երկրորդը` հուլիսի 26-ին: Բանակցությունների օրակարգում ընդգրկվել է նաեւ արտահերթ նախագահական ընտրությունների անցկացման հարցը:
Ես ապրում եմ նենց, ոնց ուզում եմ։ …Ես դրա իրավունքը վաստակել եմ 42 տարվա ընթացքում: Ժամանակին ամուսնացա, բաժանվեցի, մնացի մոլոր, խեղճացա, որ «անտեր» եմ, հետո աբսուրդացա նոր ամուսնու փնտրտուքների մեջ, ինչ ասես, որ չեղավ կյանքիս մեջ, մինչև վաստակեցի իմ անձնական կյանքի իրավունքը` հանդիպում եմ, սիրում եմ… Հետո` նաև բաժանվում եմ, նոր սեր եմ գտնում: Բայց դա ես եմ էդպես անում ու երևի էլի ինչ-որ տոկոս` նույնիսկ երևանաբնակ հայ կանանց: Ու գիտեմ նաև, թե ինչ են խոսում հետևիցս հարևանները, ինչ են մտածում ծնողներս ու տատս. «Դե, էս էրեխեն էլ մի կարգին բախտ չունեցավ»… Իսկ բախտ ունենալը մեր երկրում հաջող ամուսնությունն է, որ «գլխիդ տեր ունենաս»:
Հայաստանաբնակ հայ կանանց ու աղջիկների մեծ մասը դա անել չի կարող (թե ինչու` այլ խոսակցության թեմա է). օրինակ՝ միջին վիճակագրական աղջիկը: Նա, որպես օրենք, ավանդապաշտ ծնողներ ունի։ Խիստը ո՞րն է։ Նրանք կատարյալ բռնապետներ են։ Խեղճ աղջիկն իրավունք չունի անգամ ընկերուհիների հետ զբոսնելու, ինչ մնաց, ասենք` ընկերոջ հետ մի տեղ գնալ:
Նստելու է թախտին, սպասի բախտին…Բախտն էլ սպիտակ ձիով չի լինելու հաստատ։ Գալու են պապայից ուզեն համեստ ու լավ պահած աղջիկ… էս դեպքում ապրա՞նք՝ տեղը տեղին, կարմիր «խնձոր»-ով, բանով…
Հետո էլ հարևաններին ի ցույց են դնելու կարմիր խնձորներով լիքը զամբյուղը, կան բնակավայրեր` հենց մայրաքաղաքում էլ, որտեղ սավանն են ի ցույց դնում: Սարսափելի ստորացում, նվաստացում։ Իսկ ընտանեկան կյանքում էդ ստորացումը շարունակվելու է:
Ի դեպ, երեկ մի ավելի սարսափելի բան կարդացի, Աղասի Թադևոսյանն էր ֆեյսբուքյան մի քննարկման ժամանակ գրել. «Անցած տարի մենք իրականացրել ենք Հայաստանում մինչամուսնական սեռական կյանքի ազատության հիմնախնդրի հետ կապված որակական հարցում և պարզել ենք, որ Երևան քաղաքում բացարձակ մեծամասնություն է կազմում պահպանողական ու ավանդապահ մոտեցումն այդ հարցին: Այսինքն՝ «կարմիր խնձորային» տրամադրությունները Հայաստանում համակարգային բնույթ ունեն: Ավելին, տարիներ առաջ այս հարցը նույնիսկ, որպես «ազգային արժեքների» ցանկում գրանցելու խնդիր, քննարկվում էր ԱԺ-ում, ակտիվ մասնակիցներից հիշում եմ Վիկտոր Դալլաքյանին ու Հրանուշ Հակոբյանին»:
Ինչպիսի անհեթեթություն: Ի՞նչ մշակութային հեղափոխություն, ի՞նչ բան…Պարզվում է, անհատի անձնական կյանքի հանդեպ նման համատարած տհաս մոտեցումը մեզանում տիրապետող է, ուրեմն, մշակութային հեղափոխությունը քաղաքական կամ քաղաքացիական կյանքի ոլորտներից` առաջին հերթին անձնական կյանքի ոլորտում է անհրաժեշտ:
«Մինչև մարդն իր անձնական կյանքում ձեռք չբերի ազատ ընտրություն կատարելու իր իրավունքը և չկիրառի իր սեքսուալ կյանքում, նա չի կարող ընտրություն կատարել ոչ մի այլ ասպարեզում: Կամ ավելի պարզ ասած` նորմալ սեքսուալ կյանք չունեցող հասարակությունը կամ երիտասարդությունը չի կարող նորմալ լինել ընդհանրապես»,- շարունակում է Աղասի Թադևոսյանը:
Հա էլի, անձնական կյանքը «ընտրակեղծիքով» սկսած հասարակությունում էլ ի՞նչ ԱԺ կամ լեգիտիմ նախագահական ընտրություններ։ Բնական է, որ կեղծվելու են, ու այլ կերպ չի էլ կարող լինել:
Ու էդպես, ավանդապաշտ հայերս ամբողջ կյանքում անիծելու ենք բախտը, քննադատելու ենք ընտրություններում տեղ գտած կեղծիքները ու միևնույն է` փակելու ենք մեր աղջիկներին տներում` «կարմիր խնձորի» ակնկալիքով, չմտածելով, որ արատավոր մշակույթի հիմնախնդիրը հենց սրա մեջ է։ Մշակութային հեղափոխությունն առաջին հերթին անձնական կյանքի իրավունքի անհրաժեշտության գիտակցումն է, որը չունի մեր հասարակության բացարձակ մեծամասնությունը ու վախենում է համարձակ ապրել:
Ինքս, ընտրելով համեմատաբար ազատ ու անկեղծ ապրելակերպ, կարողացել եմ դուրս պրծնել էդ արատավոր շրջանից՝ ըմբոստանալով, լուտանքներ լսելով, փսփսոցների տակ շենքի մուտք մտնելով, ծնողներիս համար նեղվելով, որովհետև նրանք են իբր հասարակության առջև ինձ համար պատասխանատու, այնուամենայնիվ համարում եմ, որ ամեն մեկը կարող է հեղափոխություն անել իր կյանքում ու պահանջել ընդունել իրեն` ինչպիսին որ կա, խոսել հայ կնոջ սեռական կյանքի մասին, պահանջել անձնական կյանքի իրավունք: Սեքսուալ հեղափոխությունը, ինչպես նաև` մշակութային, անպայման պետք է նախորդեն ցանկացած լուրջ ներքաղաքական փոփոխությունների: Մինչև մարդկանց ուղեղները չհեղափոխվեն, ոչ մի հեղափոխություն բան չի փոխի` կմնանք նույն «կարմիր խնձորի» կեղծ պաշտամունքը դավանող ու մեր ձայները 5 հազար դրամով ծախող ազգ…
Տղաներ կան, որոնց համար էական չէ իր ապագա կնոջ կուսությունը։ Բոլորն էլ գիտակցում են, որ անվնաս պահվող կուսաթաղանթով աղջիկը շատ ավելին կարող է արած լինել, քան սիրած տղային տրված ու խաբված կամ պարզապես սեռական կյանքով ապրող աղջիկը։ Սակայն կա հայկական մենթալիտետի հարցը. մարդիկ վախենում են, որ մի բուռ երկրում օրերից մի օր մեկը դեմ-դիմաց դուրս կգա ու կասի` ախպերս, էդ աղջկա հետ… ու ամեն ինչ կփշրվի:
ԿԱՐԵԼ ԿՈՒՍԱԹԱՂԱՆԹԸ… Ինչի՞ համար, որ ի՞նչ ապացուցես: Այսինքն, որպեսզի «նամուսով ու պարզերես» մարդու գնաս, սեքս արել ես, թե չես արել, մեկ է՝ անպայման պիտի գնաս գինեկոլոգի մոտ, եսիմ ինչ անես, որ ապագա մարդուդ ազգուտակի մի կաթիլ արյան ծարավը հագեցնես…
Վերջերս մարզերից մեկում բնակվող ծանոթներիցս մեկը, որը քաղաքում հայտնի է որպես «թափով, ունևոր մարդ», մի ոչ այնքան հին պատմություն պատմեց. «Մի օր 17-18 տարեկան մի աղջիկ եկավ մոտս, թե՝ ես չգիտեմ ում դիմել, որոշեցի Ձեզ պատմել, պիտի օգնեք ինձ: Պարզվեց, վերջին զանգի «շրջանակներում» խմացրել են նրան ու բռնաբարել իր իսկ դասարանցի հիպերսեքսուալ տարիքում սոված դեգերող անբավարարված տղաները. ովքե՞ր են եղել՝ կոնկրետ չի հիշում: Նա ոչ ոքի ոչինչ չի ասել, մենակ հաղթահարել է ամենը ու կարողացել շարունակել ապրել: Հետո եկել է ամուսնանալու ժամանակը, ու աղջիկն իր ապագա ամուսնուն չի համարձակվել ասել ճշմարտությունը, բայց առանց կուսաթաղանթի էլ չէր կարող մտնել նրանց օջախ: Եկել էր, որ ես իրեն օգնեմ կուսաթաղանթը վերականգնել: Ես էլ ի՞նչ անեի, վարորդիս հետ դրեցի` ուղարկեցի ծննդատուն: Բարեհաջող կարեցին, բարեհաջող ամուսնացավ, հիմա երջանիկ ապրում է, երկու երեխա ունի: Ու էդ ամենը ընդամենը 50 դոլարի պատմություն էր»:
Այսօր, երբ ուզում էի միայն ճշգրիտ ինֆորմացիա դնել նյութիս մեջ, զանգեցի զանազան գինեկոլոգիական կենտրոններ, ու բոլոր տեղերից ստացա դրական պատասխան՝ կուսաթաղանթ ամեն տեղ էլ կարում են, նայած թե` քանի օր է «պահպանման ժամկետը», մեկ-երկու օրից մինչև մեկ ամիս, տատանվում են նաև գները՝ 100-300 դոլար:
Կարելի է ձեռք թափ տալ երևույթի վրա, կարելի է դա ընդունել որպես պանացեա աղջիկներին ավանդապաշտությունը շրջանցելու ու նորմալ մինչամուսնական սեռական կյանքով ապրելու համար, ինչպես անում են տղաները, բայց կարևորը հո ֆիզիոլոգիական կուսությունը չի՞, որ հիմարի պես տենչում է հայ ավանդապաշտությունը: Էստեղ ուրիշ բան է՝ ամեն բան կեղծիքից սկսելու միտումը. իսկ սկսում են, որովհետև «կարմիր խնձորի» ինստիտուտը հայ հասարակության, նրա մենթալիտետի ու կեղծ ավանդապաշտության հիմքն է, ըստ այնմ՝ այն ֆիզիկական ուղին, որով ապագայի հայը ծնվում է, կեղծված է ի սկզբանե: Խաբում են նրանց, ովքեր ուզում են խաբված լինել: Իսկ ուզում են համարյա բոլորը: Ես մեկ էլ զարմանում եմ, որ մարդիկ ինչքա՞ն կարան տգետ լինել ու բեֆայմ, որ չհասկանան՝ կուսաթաղանթը կարևոր չի, քանի որ կարա լինի կեղծ: Բայց կառչում են, որովհետև եթե չկառչեն, մի ողջ մենթալիտետ կփոխվի … Բայց որ կորցնեն, մնացած կեռչանների հետ միասին էլ չեն կարա իրենց ավանդապաշտությունը դրոշակ սարքեն ու ի ցույց դնեն «հայ կնոջ առաքինությունն ու հայ օջախի մաքրությունը» ողջ քաղաքակրթության առջև, որը վաղուց միայն ծիծաղում է մեզ վրա:
Հուլիսի 23-ին ոստիկանության Երեւան քաղաքի վարչությունում տեղի ունեցավ 2011 թ. առաջին կիսամյակի ամփոփիչ խորհրդակցությունը, որը վարում էր ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Ալիկ Սարգսյանը:
Հաշվետու զեկույցով հանդես եկավ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Ներսես Նազարյանը:
Մասնավորապես նշվեց, որ 2011 թ. 6 ամիսների ընթացքում Երեւան քաղաքում գրանցվել է ընդհանուր թվով 4448 հանցագործություն, որը 716 դեպքով կամ 19,2%-ով ավելի է նախորդ տարվանից: Մայրաքաղաքում է գրանցվել հանրապետությունում հաշվառված հանցագործությունների 53,3%-ը, ծանր դեպքերի 98,2%-ը եւ առանձնապես ծանրերի՝ 57%-ը:
Վերլուծությունը ցույց է տալիս, որ հանցագործությունների աճը տեղի է ունեցել հիմնականում սեփականության դեմ ուղղված հանցագործությունների հաշվին, որոնք աճել են 380-ով կամ 23,9%-ով եւ անձնական գույքի հափշտակությունների հաշվին, որոնք աճել են 417-ով կամ 28,8%-ով: Նվազել են պետական եւ սեփական գույքի նկատմամբ խարդախությունները՝ համապատասխանաբար 26 եւ 112 դեպքերով: 109 դեպքով կամ 24,9%-ով նվազել են բնակարանային գողությունները: Անձի դեմ ուղղված հանցագործությունները նվազել են 8-ով կամ 1,1%-ով, 1-ական դեպքով նվազել են մարմնական, ինչպես եւ ծանր մարմնական վնասվածքները, սակայն աճել են դիտավորյալ սպանությունները՝ 1-ով եւ սպանության փորձերը՝ 4-ով: Մահով վրաերթերը աճել են 5-ով (21-26):
Կիսամյակի ընթացքում գրանցվել է թմրամոլության դեմ պայքարի ցուցանիշների աճ, ընդ որում, հայտնաբերված թմրանյութերի ապօրինի շրջանառության դեպքերն աճել են 74-ով կամ 16,1%-ով, իսկ իրացման փաստերը՝ 76-ով կամ 28%-ով: Աճել է թմրանյութերի իրացման բացահայտման ցուցանիշը՝ կազմելով 85,6%, նախորդ տարվա 67,2%-ի դիմաց:
Զենք-զինամթերքի առգրավման փաստերով հարուցված քրեական գործերի թիվը նվազել է 8-ով, իսկ հրազենով կատարված հանցագործությունները աճել են 10-ով կամ 125%-ով: Կիսամյակի ընթացքում առգրավվել եւ հանձնվել է բնակչության մոտ ապօրինաբար պահվող 137 միավոր հրազեն (նախորդ տարի՝ 166):
Հանցագործությունների բացահայտումն աճել է ինչպես բոլոր գծերով (3,8%-ով), այնպես էլ քրեական հետախուզության գծով (7,4%-ով), կազմելով՝ համապատասխանաբար 79,3% եւ 77,5%: Աճել են ծանր (4%-ով) եւ առանձնապես ծանր (18,9%-ով) հանցագործությունների բացահայտման ցուցանիշները՝ կազմելով համապատասխանաբար 71,5% եւ 89,4%:
2011 թ. 1-ին կիսամյակի ընթացքում արձանագրվել է մահով ՃՏ պատահարների աճ 5 դեպքով: Գրանցված 26 այդպիսի դեպքերից բացահայտվել են 23-ը, իսկ 3-ը մնացել են չբացահայտված, նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի 6-ի դիմաց: Բացահայտումը կազմել է 88,5%, նախորդ տարվա 71,4%-ի դիմաց:
Կիսամյակի ընթացքում գրանցվել է անչափահասների կողմից կատարված 70 հանցագործություն, որը 12—ով կամ 14,6%-ով պակաս է նախորդ տարվա նույն ժամանակահատվածից:
Խորհրդակցության ընթացքում ելույթ ունեցան ոստիկանության Երեւան քաղաքի վարչության տարբեր ստորաբաժանումների ղեկավարներ:
Խորհրդակցությունն ամփոփելով՝ ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Ալիկ Սարգսյանը տվեց համապատասխան ցուցումներ եւ հանձնարարականներ՝ աշխատանքում առկա թերությունների վերացման եւ հանցավորության դեմ պայքարի ու հասարակական կարգի պահպանման աշխատանքների բարելավման ուղղությամբ:
Հայաստանի պետեկամուտների կոմիտեի աշխատակիցները թմրամիջոցի ներմուծման մի շարք դեպքեր են կանխել:
ՊԵԿ-ի մամուլի ծառայությունից հայտնում են, որ օրերս` իրացնելով օպերատիվ տեղեկությունները, հայտնաբերվել է հաշիշ տեսակի թմրանյութ, որը թաքցված է եղել «Կարգո Ջեթ Լայն» ընկերության կողմից ԱՄՆ-ից ներմուծված անհատական ծանրոցում: Այն Հայաստանի քաղաքացի Գոռ Հովհաննիսյանի անվամբ էր: Թմրանյութը թաքցված է եղել գետնանուշի կարագով լի տարայի մեջ եւ փաթեթավորված է եղել պոլիէթիլենային թաղանթով:
Մաքսանենգության մյուս դեպքը կանխվել է ՊԵԿ կինոլոգիական կենտրոնի շան օգնությամբ: Ավտոմեքենաների մաքսային ձեւակերպումների մասնագիտացված մաքսատան տարածքում իրականացված հսկողության ժամանակ հետախույզ շունը ուշադրություն է հրավիրել Հայաստանի քաղաքացի Արթուր Միրզոյանի անվամբ Բելգիայից ներմուծված «Լադա 112» մակնիշի ավտոմեքենայի սարքավորումների վահանակի վրա: Հենց այդտեղ էլ հայտնաբերվել է մարիխուանա տեսակի թմրամիջոցը:
Նույն մաքսատանը եւ դարձյալ վարժեցված շան օգնությամբ մարիխուանայի հայտնաբերման այլ դեպք էլ է արձանագրվել: Այս անգամ մաքսայինի շունը ակտիվություն է ցուցաբերել` քաղաքացի Գարիկ Սորուշեւի անվամբ Հոլանդիայից ներմուծված Opel Vekrta մակնիշի ավտոմեքենան զննելիս: Թմրամիջոցը թաքցված է եղել առջեւի նստատեղի տակ:
Մեղրիի մաքսակետում մաքսային հսկողության ենթարկված Իրանի երեք քաղաքացիների մոտ հայտնաբերվել է մաքսային հսկողությունից թաքցված ափիոն տեսակի թմրամիջոց, Lorazepam 1 եւ Clorazepam-Sobham 2, TRAMADOL HYDROCHLORIDE 100mg, TRAMADOL HYDROCHLORIDE 200mg եւ TRAMADOL 100 տեսակի հաբեր:
210 հատ Բուպրենորֆին տեսակի թմրամիջոց էլ նախաբացթողումային հսկողության վարչության աշխատակիցները հայտնաբերել են մայրաքաղաքի Տիգրան Մեծ փողոցի փոստային բաժանմունքի մաքսային հսկողության տարածքում` Ֆրանսիայից առաքված ծանրոցի զննման ժամանակ, որը հասցեագրված է եղել Արմավիրի բնակիչ Սպարտակ Մխիթարյանին: Մաքսանենգության դեմ պայքարի եւ կրկնակի մաքսային հսկողության վարչության աշխատակիցները կանխել են նաեւ մաքսանենգ կարամելի եւ շոկոլադի ներմուծումը հանրապետություն: Մաքսանենգ ապրանքը Բավրայի մաքսակետով փորձել էր Հայաստան տեղափոխել Շիրակի մարզի Ախուրյան գյուղի բնակիչ Արմեն Պողոսյանը: Մաքսային հսկողությունից թաքցված քաղցրավենիքը վերջինս տեղավորել էր ավտոմեքենայի մեջ հատուկ հարմարեցված թաքստոցում:
Վերջին 20 տարիների ընթացքում, Խորհրդային միության փլուզումից հետո, վրաց հասարակությունում պարբերաբար հակահայկական տրամադրությունների ալիքներ են բռնկվում: 20-րդ դարի 90-ական թվականների սկզբին, Զվիադ Գամսախուրդիայի ղեկավարման ժամանակ, հայերի հանդեպ ատելությունը զանգվածային բնույթ ստացավ: Իրադրությունն աստիճանաբար հանդարտվեց եւ դիտարկվում էին միայն հասարակական տարբեր անձանց կողմից պարբերական հակահայկական արտահայտություններ եւ գործողություններ: Վերջին մի քանի ամիսների ընթացքում հայերի հանդեպ ատելության քարոզչությունը Վրաց Ուղղափառ եկեղեցու, քաղաքական տարբեր կուսակցությունների և վրաց մտավորականության ներկայացուցիչների կողմից սկսել է զանգվածային բնույթ ստանալ:
Վրաստանի Խորհրդարանի կողմից այն օրենքի ընդունումից հետո, որի համաձայն Վրաստանում գործող կրոնական միավորումները կարող են իրավաբանական կարգավիճակ ստանալ, Վրաց Ուղղափառ եկեղեցին եւ նրա հոտը սկսեցին ցույցեր անցկացնել: Նրանց հարձակման հիմնական թիրախը Հայ Առաքելական Եկեղեցին եւ հայությունն է, Վրաց Ուղղափառ եկեղեցուն միացել են նաեւ քաղաքական տարբեր ուժեր եւ այսպես կոչված “մտավորականության” ներկայացուցիչներ, որոնք մեկ անգամ չէ, որ ներկայացրել են իրենց հայահայկական եւ հայատյաց մտքերն ու հայտարարությունները:
Վրաստանում գլուխ են բարձրացրել ազգայնական-ազգայնամոլները: Դրանում կարելի է համոզվել օրինակով, երբ Վրաստանի մի շարք մշակութային, քաղաքական, հոգեւոր գործիչների հակահայկական արտահայտությունների ալիքից հետո Թբիլիսիում սկսեցին ի հայտ գալ հակահայկական մակագրություններ: Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիի` հայերով խիտ բնակեցված Հավլաբար շրջանում, “Գինու վերելքին” (“Վիննի պոդյոմ” – փողոց Թբիլիսիում)` նորաբաց այգու եւ Վրաստանի նախագահի նստավայրի ճանապարհին, մի շենքի պատին հայտնվել է “Հայերի մայրը …” մակագրությունը` ֆաշիստական սվաստիկայով:
Մակագրության ի հայտ գալու ժամանակը եւ դրա հեղինակը հայտնի չեն: Այն մայիսի 26-ին նկատել է Վրաստանի քաղաքացի, ազգությամբ հայ Հավլաբարի մի բնակիչ:
Վերջին իրադարձությունը` հայատյացության ալիքը, մասնավոր դեպք չէ, այլ անկախության ձեռքբերումից մինչեւ այսօր երկրում իրականացվող գործընթացների մաս եւ հետեւանք է: Երկարամյա խտրական քաղաքականության հետեւանքով Վրաստանի հայությունը զրկված է բոլոր այն իրավունքներից եւ ազատություններից, որոնք պետք է ապահովի պետությունը, որ եվրոպական հանրության անդամ է եւ արձանագրում է արեւմտյան կառույցներին ինտեգրվելու ձգտման մասին, որոնց հիմնական նպատակը մարդու հիմնական իրավունքների եւ ազատությունների պաշտպանությունն է:
Չնայած երկարամյա խտրականությանը, որը ֆիքսված է Վրաստանի Կառավարությանը ուղղված բազմաթիվ ամենամյա հաշվետություններում եւ երաշխավորագրերում, իրականում խտրական քաղաքականությունը նպատակաուղղված զարգանում է ու ընդունում համակարգված հակահայ բնույթ` արտահայտված հետեւյալ տեսքով. մասնավոր եւ հանրային արտահայտություններ եւ հայտարարություններ հասարակական գործիչների կողմից (քաղաքական, հոգեւոր, մտավորականություն եւ այլն); ԶԼՄ-ներում; պետական մարմինների կողմից միջւազգային իրավունքի եւ նորմերի անտեսման մակարդակում (ինչպես մասնակի կամ խեղաթյուրված կերպով վավերացված, այնպես էլ վավերացման սպասող):
Անցյալ շաբաթ նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոյի փաստաբանը չէր բացառել, որ նա կարող է ձերբակալվել:
Սակայն այսօր Կիևի Պեչորսկի դատարանի դատավորը հրաժարվել է բավարարել դատախազության՝ Յուլյա Տիմոշենկոյին ձերբակալելու միջնորդությունը։
Նա այդ փաստը բացատրել է նրանով, թե իրոք, Տիմոշենկոն պարբերաբար խախտում է նիստերի կարգուկանոնը, անհարգալից վերաբերմունք է դրսևորում դատարանի հանդեպ, սակայն ձերբակալությունը ծայրահեղ միջոց է, որը կիրառվում միայն բոլոր միջոցների սպառման դեպքում: Այս պահին դատարանը գտնում է, որ դատական նիստերի կարգը չխախտելու համար բոլոր միջոցները սպառված չեն:
Հետաքրքիր է, որ նախկին վարչապետը`«Բատկիվշինա» ընդդիմադիր կուսակցության ղեկավար Տիմոշենկոն իրեն ներկայացված պահանջները որակել է որպես ընդդիմության վերացմանն ուղղված վերջին քայլ: Եւ նույնիսկ սպառնացել. «Եթե դատավորն անի դա, ապա շատ հետաքրքիր կլինի»:
«ՀԻՄԱ՛» երիտասարդական նախաձեռնությունը հայտարարություն է տարածել Հայաստանում ռուսաստանյան միգրացիոն կենտրոնների գործունեության վերաբերյալ՝ կոչ անելով անհապաղ փակել Հայաստանում անօրինական գործող «Հայրենակիցներ» ծրագրի իրագործման բոլոր գրասենյակները։ Հայտարարությունը ներկայացվում է ստորև.
«Այս տարվա մարտ ամսին «ՀԻՄԱ՛» երիտասարդական նախաձեռնությունը բարձրաձայնեց Հայաստանի Հանրապետության տարածքում ռուսաստանյան միգրացիոն կենտրոնների անօրինական գործունեության մասին: Միայն այն բանից հետո, երբ մեր նախաձեռնության անդամները մի քանի ամիս շարունակ հետևողականորեն իրականացրին խնդիրը վեր հանելու աշխատանքը, սայլը տեղից շարժվեց: Եղան բազմաթիվ հրապարակումներ, հեռուստաելույթներ, հանդիպումներ ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն պետական ծառայությունում, նամակներ հղվեցին ՀՀ արտաքին գործերի և արդարադատության նախարարություններ` Ռուսաստանի միգրացիոն պետական ծառայության գործունեության իրավական հիմքը պարզելու համար:
Ստացված պատասխաններից ակնհայտ է դարձել, որ այդ ծառայության ներկայացուցչությունները բացարձակապես անօրինական են գործում ՀՀ տարածքում, ինչը փաստել են նախարարությունները, իսկ նրանց կողմից իրականացվող «Հայրենակիցներ» ծրագիրը ոչ այլ ինչ է, քան Հայաստանի հայաթափմանը նպատակաուղղված քաղաքականություն: Այս ծրագրով, փաստորեն, Հայաստանը դատարկելու հաշվին մեր հայրենակիցներին ուղարկում են Ռուսաստանի` ժողովրդագրական տեսակետից անբարենպաստ շրջաններ` իրավիճակը փրկելու համար: Խնդիրը բարձրաձայնելու արդյունքում ՀՀ իշխանությունները ստիպված էին արձագանքել. անդրադարձ եղավ ամենաբարձր մակարդակով, իսկ գործադիրի ղեկավարի շուրթերով փաստվեց, որ «Հայաստանի Հանրապետությունում այդ ծրագիրը այդ ստանդարտներով չի կարելի իրականացնել»: Սակայն տարօրինակ է, որ, ծրագիրն անհապաղ դադարեցնելու և մեղավորներին պարզելու փոխարեն, Տիգրան Սարգսյանը պատրաստվում է «Հայրենակիցներ» ծրագիրը «միջպետական մակարդակով քննարկումների առարկա» դարձնել:
Հաշվի առնելով վերոնշյալը` պահանջում ենք.
• Անհապաղ դադարեցնել այս ծրագրի որևէ քննարկում ՌԴ իշխանությունների հետ,
• Անհապաղ փակել «Հայրենակիցներ» ծրագրի իրագործման բոլոր գրասենյակները, որոնք անօրինական են գործում ՀՀ տարածքում, ինչպես արել են ԱՊՀ որոշ երկրներ` այդ գրասենյակների գործունեությունը համարելով սպառնալիք ազգային անվտանգությանը,
• Պատասխանատվության ենթարկել այն բարձրաստիճան պաշտոնյաներին, որոնք դրսևորել են հանցավոր անտարբերություն, ինչի արդյունքում իրականացվել է հայաթափման քաղաքականությունը, նույնիսկ եթե դա վերաբերում է ՀՀ ամենաբարձր ղեկավարությանը»:
«Reuters» գործակալությունը ոչ պաշտոնական տեղեկություն է հաղորդել,որ նախկին նախագահ, ներկայիս վարչապետ Վլադիմիր Պուտինն առաջադրվելու է հաջորդ տարի կայանալիք նախագահական ընտրություններում։ Պատճառը ըստ գործակալության աղբյուրների, որոնց թվում են քաղաքական գործիչներ ու դիվանագետներ, Պուտինի դժգոհությունն է Մեդվեդևից:
Պուտինին գտնում է որ Մեդվեդևին չի հաջողվել ձեռք բերել քաղաքական և գործարար էլիտայի վստահությունը, ինչպես նաև ընտրազանգվածի մեծամասնության համակրանքը։
Պաշտոնական այցով Բաքվում գտնվող Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։
Ինչպես տեղեկացնում է «ԱՊԱ» գործակալությունը, Էրդողանի և Ալիևի միջև տեղի ունեցած դեմ առ դեմ հանդիպման ժամանակ քննարկվել են երկկողմ հարաբերությունները, տարածաշրջանային և միջազգային խնդիրները։
Հուլիսի 27-ին ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալ Ստեփան Պետրոսյանն ընդունեց իրաքահայ համայնքի Ազգային կենտրոնական վարչության ատենապետ Պարույր Հակոբյանին, Բաղդատի Ազգային մանկապարտեզի տնօրեն Անահիտ Թուրաբյանին եւ մի խումբ իրաքահայ ուսուցիչների, որոնք Հայաստանում են գտնվում սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստման ծրագրի շրջանակներում:
Ողջունելով հյուրերին` ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալը կարեւորեց իրաքահայ ուսուցիչների մասնակցությունը սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստման ծրագրին:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին Իրաքի հայ համայնքի կրթական, մշակութային, երիտասարդության հիմնախնդիրներին առնչվող հարցեր: Ս.Պետրոսյանը նշեց, որ ՀՀ սփյուռքի նախարարությունը հատուկ ուշադրություն է դարձնում Իրաքի հայ համայնքի հիմնախնդիրներին եւ բազմաթիվ ծրագրեր է իրականացնում դրանց լուծման նպատակով: Նա ընդգծեց նաեւ Հայաստանում բնակվող իրաքահայերի ինտեգրման կարեւորությունը` նշելով այդ ուղղությամբ ՀՀ սփյուռքի նախարարության կողմից իրականացվող քայլերը:
Անդրադառնալով երիտասարդության դերակատարությանը Հայաստան-Սփյուռք գործակցության զարգացման գործում` Ս.Պետրոսյանն ուրախությամբ նշեց, որ ՀՀ սփյուռքի նախարարության «Արի տուն» ծրագրին այս տարի առաջին անգամ մասնակցում է տասնմեկ իրաքահայ երիտասարդ:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.