23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Reuters գործակալությունը տեղեկացնում է, որ «Ալ Քաիդա» ահաբեկչական ցանցի նոր առաջնորդ Այման Ալ Զավահիրին հանդես է եկել հեռուստաուղերձով, որտեղ մասնավորապես հայտարարել է, որ աջակցում է Սիրիայի խաղաղ ցուցարարներին և կոչ է արել սիրիացի ժողովրդին` «պայքարել հանուն ազատության»: Ուղերձը տեղադրված է «Ալ Քաիդա»‑ի կայքերից մեկում:
«Ցույց տվեք Ամերիկային, Օբամային, որ դուք պայքարում ենք հանուն ազատության: Պետք չէ նրանց վստահել»,- հայտարարել է Զավահիրին և հավելել, որ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը բանդայի պարագլուխ է և դավաճան:
Ավելի վաղ Զավահիրին խիստ քննադատության էր ենթարկել ԱՄՆ-ի գործողությունները և սպառնացել` վրեժ լուծել «Ալ Քաիդայի» առաջնորդ Բեն Լադենի մահվան համար: Նա խոստացել էր, որ «Ալ Քաիդան» շարունակելու է պայքարն ընդդեմ ԱՄՆ իշխանությունների և կոչ էր արել աշխարհի բոլոր մահմեդականներին` ելնել սրբազան պատերազմի:
ՀԱԿ-ի կենտրոնական գրասենյակի ներկայացուցիչ Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ հանդիպմանն ասաց. «Մեր պայքարը ոչ այնքան քաղաքական է, որքան քաղաքացիական. Հայաստանում ուղղակի այսօր ավելի արդյունավետ միջոց չկա»:
Հայաստանում տեղի ունեցած քաղաքական փոփոխություններն, ըստ նրա, տեղի են ունեցել բացառապես ՀԱԿ-ի մարտ-ապրիլյան հանրահավաքների բազմամարդության շնորհիվ։ «Մեր նպատակն այն չի, որ մենք հաղթենք ընտրություններում, այլ այն, որ հաղթի նա, ում ընտրում է ժողովուրդը։ Եթե ՀՀ-ում տեղի ունենան ազատ, արդար ընտրություններ, և այդ ընտրությունների արդյունքում հաղթեն հակառակորդները, դա մեզ համար կլինի հաղթանակ,- հայտարարեց նա` հավելելով,- մեր խնդիրը ես կհամարեմ կատարված, երբ Կոնգրեսը ազատ, արդար, թափանցիկ ընտրություններով, ժողովրդի վստահությամբ հասնի իշխանության և ապա ժողովրդի վստահությունը կորցնելուց հետո` ազատ, արդար ընտրություններով հեռանա իշխանությունից»։
Ըստ Փաշինյանի` ՀՀ իշխանություններն ընդդիմության հետ երկխոսության գնացել են այն գիտակցությամբ, որ իրենք չկարողացան 2008 թվականի մարտի 1-ից հետո ջարդել, կոտրել համաժողովրդական շարժումը, քաղաքացիական պայքարի կամքը:
«Եթե բանակցությունները իշխանության հետ արտահերթ նախագահական և խորհրդարանական ընտրությունների մասով արդյունքներ չտվեցին, տեղի կունենա ջրբաժան, այսինքն` եթե արտահերթ ընտրությունների հասնելու հնարավորությունը համարենք սպառված, ապա Հայ ազգային կոնգրեսը այդ բանակցություններում անելու բան չի ունենա, անելու բան կունենա Ազատության հրապարակում»,- հայտարարեց նախկին քաղբանտարկյալը:
«Ադրբեջանական լրատվամիջոցների համար սովորույթ է դարձել տեղեկություններ տարածել, թե իբր հայկական կողմից արձակած կրակի հետևանքով զոհվել կամ վիրավորվել է ադրբեջանցի քաղաքացիական կամ զինվորական անձ»,- այպես է արձագանքել ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Դավիթ Կարապետյանը ադրբեջանական նոր տեղեկատվությանը: Ըստ դրա` ադրբեջանական կողմում 22-ամյա կին է վիրավորվել :
«Ադրբեջանական լրատվամիջոցները ճիշտ կանեին, եթե հրապարակեին Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի խախտման վիճակագրությունը, որը ամիս առ ամիս կտրուկ աճ է արձանագրում և պատճառում նորանոր վնասներ: Օրինակ, բոլորովին վերջերս` հուլիսի 26-ին, ժամը 18.20-ին Հայաստանի զինված ուժերի պայմանագրային զինծառայողներ Կարեն Ղուկասյանը (ծնված` 1976թ.) և Մանվել Վանեսյանը (ծնված` 1987թ.), գտնվելով Տավուշի մարզի սահմանային մարտական դիրքերից մեկում, ադրբեջանական կողմի կրակահերթի հետևանքով մարտական հենակետի բետոնե պատի բեկորների անդրադարձից ստացել են մարմնական վնասվածքներ:
Հայկական կողմը շարունակում է պահպանել հրադադարի ռեժիմը և միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքում է պատասխան գործողությունների դիմում: Եթե Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմը խախտելու դեպքում հայկական կողմի պատասխան գործողությունների հետևանքով տուժում է Ադրբեջանի որևէ քաղաքացի, ապա դրա ողջ պատասխանատվությունն ընկնում է Ադրբեջանի վրա: Ի դեպ, ադրբեջանական կողմը կարող է նաև դիմել միջազգային համապատասխան կառույցին` հետաքննություն իրականացնելու համար»,-ասված է ՀՀ ՊՆ մամլո հաղորդագրության մեջ:
- Ինչպես տեղեկացրել էինք` հուլիսի 11-ին, ժամը 00.25-ին, ոստիկանության Սևանի բաժնում ահազանգ էր ստացվել, որ Սևան քաղաքի Մյասնիկյան փողոցի թիվ 2 տան մոտ կրակոցներ են արձակվել և մարդ է սպանվել:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել էր, որ նույն օրը, ժամը 00.20-ի սահմաններում, անհայտ անձը նշված տան բակում հրազենից կրակոցներ է արձակել 1973 թ. ծնված Մերուժան Մովսիսյանի ուղղությամբ և սպանել նրան:
Հուլիսի 27-ին ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր և Գեղարքունիքի մարզային վարչությունների, Սևանի և մարզային քննչական բաժինների աշխատակիցների ձեռնարկած օպերատիվ-քննչական միջոցառումների շնորհիվ հանցագործությունը կատարելու կասկածանքով ձերբակալվեց Սևան քաղաքի բնակիչ, 1989 թ. ծնված Ռոբերտ Խաչատրյանը:
Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:
Սույն թվականի հունիսի 2-ին ձեռնադրված հոգևորականները, ավարտելով իրենց քառասնօրյա պահեցողության շրջանը, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ ծառայության են կոչվել Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցու տարբեր թեմերում և Մայր Աթոռի կառույցներում:
Օգոստոսի 1-ից Տ. Մերուժան քահանա Սողոյանը հոգևոր իր ծառայությունն է իրականացնելու Գուգարաց թեմում, Տ. Կոմիտաս քահանա Տիգրանյանը` Սյունյաց թեմում, Տ. Ստեփանոս քահանա Հովհաննիսյանը` Երևանի Սբ. Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում: Տ. Զաքարիա քահանա Անանյանը և Տ. Սիմեոն քահանա Մովսիսյանը կսպասավորեն ՀՀ Զինված Ուժերի հոգևոր առաջնորդությունում, իսկ Տ. Թովմա աբեղա Խաչատրյանը և Տ. Համբարձում աբեղա Արաբյանը կշարունակեն իրենց ծառայությունը Մայր Աթոռ Ս. Էջմիածնում:
Կառավարության այսօրվա նիստում գործադիրը որոշեց Լոռու մարզպետ նշանակել Ալավերդու նախկին քաղաքապետ Արթուր Նալբանդյանին: Նա երկու անգամ ընտրվել է Ալավերդու քաղաքապետ և, ըստ վարչապետ Տիգրան Սարգսյանի, վայելում է քաղաքի բնակիչների հարգանքը: «Այսօր էլ մեր մոնիտորինգը ցույց է տալիս, որ պարոն Նալբանդյանը մեր լավագույն քաղաքապետերից է: Կատարողականները բարվոք են, և նա կարող է իր վրա վերցնել ծանր խնդիրների լուծումը, նաև բնակչությունն է գոհ: Նա իր աշխատանքով ապացուցել է, որ կարող է մարդկանց համախմբել իր շուրջ, և դա հույս է ներշնչում, որ կարող է կատարել նաև մարզպետի պատասխանատու աշխատանքը»,- ասաց գործադիրի ղեկավարը:
Ավելի վաղ տեղեկացվել էր, որ հունիսի 14-ին կառավարությունը Լոռու մարզպետին ազատել է աշխատանքից, սակայն որոշումն ի կատար կածվի օգոստոսի 12-ից` մարզպետի արձակուրդից վերադառնալուց հետո: Սակայն այսօր կառավարությունը վերանայեց իր այդ որոշումը եւ Քոչարյանին աշխատանքից ազատեցին հուլիսի 28-ից:
Հուլիսի 28-ին`ժամը 07.33-ին Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի հիվանդանոցից տեղեկատվություն է ստացվել, որ հուլիսի 27-ին ժամը 22.25-ին Արագածոտնի մարզի Կոշ գյուղից օձի խայթոցով իրենց մոտ է հոսպիտալացվել 1966թ. ծնված Մարգարիտ Գաբրիելյանը: Տուժածի առողջական վիճակը բժիշկների կողմից գնահատվել է բավարար:
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀԿ պատգամավոր Գագիկ Մինասյանը հայտարարեց. «Մենք ընդունել ենք արտահերթ ընտրության հարցը քննարկման, ինչը նշանակում է, որ մենք մեր գործընկերների հետ համաձայնություն ենք ձեռք բերել, որ անկախ նրանից, թե ինչ հարց է առաջարկում կողմը, առանց քննարկման` ներառում ենք օրակարգում»: Ըստ նրա` կողմերի առաջարկած հարցերը օրակարգում ընդգրկելով` կողմերի տեսակետները քննարկման առարկա դարձնելու առավել մեծ հնարավորություն է ստեղծվել:
Մինասյանի խոսքով՝ երկխոսության ընթացքում կքննարկվեն արտահերթ ընտրությունների հարցի մասին Կոնգրեսի առաջարկը, հիմնավորումները, գնահատականները, նրանց ակնկալիքները, և այդ քննարկումները կարող են բերել բավականին հետաքրքիր հանգուցալուծման, այդ թվում՝ նաև ՀԱԿ-ի համար:
«Մենք մեր ՀԱԿ-ի գործընկերների հետ ցանկանում ենք ստեղծել նման մի հարթակ, որ այդ ներուժն օգտագործվի ի նպաստ»,- ընդգծեց պատգամավորը:
Ըստ Մինասյանի՝ օգոստոսի 4-ի հանդիպմանը չափազանց կարևոր հարց է քննարկվելու, այն է՝ աշխատակարգի հարցը, այսինքն` ինչպես պետք է քննարկվեն օրակարգում ընդգրկված երկու հարցը: «Չեմ բացառում, որ այս հարցի քննարկումն ու այս հարցի շուրջ համաձայնության ձեռքբերումը մեծապես կպայմանավորեն ողջ գործընթացի հետագա հաջողությանը»,- հայտարարեց նա:
Ինչ վերաբերում է երկխոսության գործընթացի ժամկետներին, Գագիկ Մինասյանը հայտարարեց, որ գործընթացի սկզբում ժամկետներ հայտարարելը խելամիտ չէ, քանի որ դրանով տպավորություն է ստեղծվում, թե գերակա է ժամկետների հարցը, մինչդեռ, ըստ նրա, գերակա է քննարկման առարկան:
Այն հարցին, թե այս գործընթացի դրական արդյունքը որը կարելի է համարել, ՀՀԿ-ական պատգամավորը պատասխանեց. «Դրական արդյունքը կարող է լինել այն, որ մենք գանք ընդհանուր եզրակացության», նաև հավելեց. «Ես չեմ կարծում, որ մեր երկրում կա այնպիսի իրավիճակ, որի տրամաբանական հանգուցալուծումն արտահերթ ընտրություններն են»:
Եվրախորհրդարանի իտալացի պատգամավոր Մարիո Բորգեզիոն հավանում է աջ ծայրահեղական հայացքներ ունեցող ահաբեկիչ Անդերս Բրեյվիկի գաղափարները: Բորգեզիոն հայտարարել է, թե համամիտ է ահաբեկչի հակաիսլամական դիրքորոշմանը և ընդամենը դատապարտում է նրա պայքարի մեթոդները:
Պատգամավորի այս հայտարարությունն իր հայրենիքում տարակուսանք է առաջացրել: BBC-ն հաղորդել է, որ ընդդիմությունը պահանջում է Բորգեզիոյի հրաժարականը: Հիշեցնենք, որ հուլիսի 22-ին Բրեյվիկի իրականացրած ահաբեկչության հետևանքով զոհվել էր 76 մարդ:
Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսը հայտարարել է, որ շուտով ճաղատանալու է: Նա քննադատել է ընդդիմությանը, որը նախօրեին հայտարարել էր, թե Չավեսի հիվանդությունը վերջինիս նախընտրական արշավի մասն է:
«Հնարավոր է` արդեն մի քանի օրից ինձ ճաղատ տեսնեք»,- ասել է Չավեսը` հավելելով, որ ընդդիմության որոշ ներկայացուցիչներ, հակահեղափոխականներ, աջակողմյաններ, կապիտալիստներ և իմպերիալիստներ տոնել են իր մահը, իսկ հիմա էլ պնդում են, որ ինքը պարզապես շոու է սարքել:
Ի դեպ, ավելի վաղ ընդդիմությունը հայտարարել էր, որ քիմիաթերապիայից մարդկանց մոտ մազաթափություն է լինում, սակայն Չավեսի դեպքում նման բան չնկատվեց:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.