23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

«Օրրանն» բարեգործական կազմակերպությունը, որը նախագահում է Արմինե Հովհաննիսյանը, օգոստոսի 1-ից կսկսի իր «Օրրանի մեկամսյակ» միջոցառումների շարքը, որն արդեն 6-րդ տարին է, բարձրացնում է հանրության տեղեկացվածությունը Հայաստանի անօթևան և կարիքավոր երեխաների և տարեցների վերաբերյալ, ինչպես նաև փորձում գումարներ հայթայթել` նրանց օգնելու նպատակով:
Օգոստոսի 19-ի երեկոյան հյուրանոցի «Տիգրան Մեծ» սրահում կկազմակերպվի «Օրրանի» բարեգործական ընթրիքը։ Ընթրիքին մասնակիցները հնարավորություն կունենան նվիրատվություններով օգնելու «Օրրանի» շահառու անապահով ընտանիքներին` որնց թվու կան միայնակ և կարիքավոր տարեցներ, փողոցում հայտնված, «Օրրանի» խնամքը վայելող երեխաներ:
«Արմենիա Մարիոթ» հյուրանոցի առաջին հարկում օգոստոս ամսվա ընթացքում, մեկամսյա միջոցառումների շրջանակում կգործի Օրրանի սաների ձեռքով պատրաստված աշխատանքների ցուցահանդես- վաճառք:
Reuters գործակալությունը տեղեկացնում է, որ երեկ Լիբիայում սպանվել է Անցումային ազգային խորհրդի ընդդիմադիր զինված ուժերի աշխատակազմի ղեկավար Աբդել Ֆաթահ Յունիսը: Վերջինիս սպանել են Բենղազի ժամանելուն պես:
«Ալ Ջազիրան» հեռուստատեսության տեղեկությունների համաձայն Յունիսի հետ սպանվել են նաեւ նրա երկու օգնականները:
Այսօր Վրաստանում կսկսվի երկրի խորհրդարանի նախկին խոսնակ Նինո Բուրջանաձեի ամուսնու՝ սահմանային ոստիկանության նախկին ղեկավար Բադրի Բիցաձեի դեմ դատական գործընթացը:
Հիշեցնենք, որ Բիցաձեն մեղադրվում է ոստիկանության վրա հարձակումներ կազմակերպելու մեջ։ Դատավարությունը կընթանա մեղադրյալի բացակայությամբ։ Ինչպես տեղեկացնում է «Էխո Մոսկվին» դատական լսումների ժամանակ պաշտպանական կողմից նախատեսված է 65 վկաների հարցաքննություն, այդ թվում կնոջ` Նինո Բուրջանաձեի:
Բիցաձեն Վրաստանը լքել է մայիսի 26-ի Թբլիսիում տեղի ունեցող իրադարձություններից հետո: նույնիսկ տեղեկություններ եղան, որ նրան տեսել են Հայաստանի սահմանին: Սակայն այս պահին Բիցաձեի գտնվելու վայրը հայտնի չէ:
Մակեդոնիայում կառավարության նոր կազմ է ընտրվել, վարչապետ Նիկոլայ Գրուեւսկու գլխավորությամբ, տեղեկացնում է «Ռիա-Նովոստի»-ն: Քվեարկությանը մասնակցել է 117 պատգամավոր, որից 70 կողմ են քվեարկել, 47` դեմ:
Google որոնողական համակարգը բարելավել է նկարների որոնման ձեւը: Այսուհետ Google Images-ում նկարներ որոնելիս, հնարավոր է նաեւ խմբավորել դրանք ըստ թեմաների (ՙSort by Subject՚): Օրինակ, «շներ» որոնման արդյունքը համակարգը կդասավորի ըստ շների տեսակների: Նոր դասակարգման հեղինակն է Դոնալդ Տանգայը:
Այսօր ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում լսվեց «Շանթ» ընկերության սեփականատեր եղբայրների վեճի արդյունքում հարուցված քրեական գործերից մեկով անցնող անձանցից Վարուժան Մանուկյանի կալանքը,որպես խափանման միջոց փոփոխելու հարցը: Տեղեկացնենք որ, առաջին ատյանի դատարանը կալանքի էր վերցրել Մանուկայնին, ինչը բողոքարկման արդյունքում դատավոր Ա. Խաչատրյանը այսօր փոխարինեց գրավով:
Ինչ է տեղի ունեցել. «Շանթ պլյուս» եւ «Երեւան պլյուս» ՍՊ ընկերությունները պատկանում են Վարշամ եւ Մանվել Ղարիբյան եղբայրներին: 2006 — 07 թթ. Վարշամ Ղարիբյանին պատկանող «Երեւան պլյուս» ՍՊԸ-ում գործադիր տնօրեն է աշխատել արդարադատության փոխգնդապետ Վարուժան Մանուկյանը, որը դրանից առաջ պաշտոնավարել է ՀՀ արդարադատության համակարգում:
Մանուկյանի` «Երեւան պլյուսում» աշխատելու տարիներին Ղարիբյան եղբայրների ղեկավարած մի ՍՊԸ-ից մյուսին ավտոմեքենայի վաճառք է ձեւակերպվել: Եւս երկու մեքենաներ վաճառվել են Ղարիբյանների ազգականին եւ աշխատակցին: Առքուվաճառքի ձեւակերպումից մի քանի տարի անց «Երեւան պլյուսի» սեփականատեր Վարշամ Ղարիբյանը որոշել է, որ մեքենաները վաճառվել են շուկայականից ակնհայտ էժան գնով, հետեւաբար իրեն նյութական վնաս է պատճառվել, իսկ գործարքը կատարել է տարիներ առաջ գործադիր տնօրեն աշխատած Վարուժան Մանուկյանը:
Հետքրքիր է, որքան էլ արտառոց է, տարիներ անց Վարշամ Ղարիբյանի` իրեն պատճառված նյութական վնասի մասին դիմումի հիման վրա քրեական գործ է հարուցվել Մանուկյանի դեմ: Քրեական գործ հարուցելու որոշումն այնուհետեւ բողոքարկվել է դատական կարգով: Ի վերջո երեք ատյան անցնելուց հետո դատարանի որոշմամբ չբավարարվելով, ՀՀ դատախազության կոռուպցիայի եւ կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչության պետ Բ. Պետրոսյանը ցուցում է իջեցնում «Վ. Մանուկյանի նկատմամբ կալանավորում խափանման միջոց կիրառելու միջնորդությամբ դատարան դիմելու մասին»:
Թե տարիներ առաջ Մանվել Ղարիբյանի ՍՊԸ-ից վաճառված ավտոմեքենաները և գործադիր տնօրեն Վարուժան Մանուկյանն ինչ կապ ունեն կոռուպցիայի կամ կազմակերպված հանցավորության հետ, կիմանա միայն ՀՀ գլխավոր դատախազը. որի բարձր հովանու ներքո էլ տեղի է ունենում իր երբեմնի ընկերոջ` Մանվել Ղարիբյանի ունեցվածքը փոշիացնելու հերթական քայլը: Դատախազության կամայականությամբ արդեն ավելի քան տասն օր Մանուկյանը կալանավայրում է:
Այս գործով կալանավայրում էր հայտնվել նաև «Շանթ +»-ի գլխավոր հաշվապահ Լ. Մարտիրոսյանը, որի խափանման միջոցը վերոհիշյալ գործին առնչվելու առումով, կալանքի էր փոխվել միայն նրա համար, որ քննիչի, շաբաթ օրով արված ծանուցումը հայփոստի մեղքով Մարտիրոսյանին ուշ էր հասել: Ունենալով բոլոր փաստաթղթերը, որոնք ապացուցում էին, որ հաշվապահը չի խուսափել ներկայանալուց, չէին համոզել առաջին ատյանի դատավորին ու կալանքի որոշումը մնացել էր անփոփոխ.Մարտիրոսյանին ևս խոշոր չափի գրավի դիմաց ազատ արձակեց վերաքննիչ դատարանը:
«Վերլուծությունները փաստել են, որ զոհված ազատամարտիկը չէր կարող 2001, 2002, 2003 թվակականներին երեխա ունենալ: Շուրջ 4 հազար 500 երեխա ծնվել է 2000թ. հետո: Վերլուծությունները ցույց են տվել, որ դրանք զոհված ազատամարտիկների երեխաներ չեն, այլ նրանց հարազատների»,- այսօր նման հայտարարությամբ հանդես եկավ սոցապնախարար Արթուր Գրիգորյանը:
Այսօր Կառավարության նիստում փոփոխություն կատարվեց Հայաստանի պաշտպանության ժամանակ կամ ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված զինծառայողի ընտանիքին տրվող դրամական օգնությունների չափերում: Գործադիրի որոշմամբ` Հայրենական մեծ պատերազմի և այլ պետություններում մատական գործողություններին մասնակցության հետևանքով հաշմանդամ դարձած շուրջ 4 հազար անձի տրվող դրամական օգնության չափը բարձրացվեց 5 հազար դրամով: Հայրենականի վետերանների ամենամսյա պատվովճարը բարձրացվեց ևս 5 հազար դրամով` դառնալով 25 հազար դրամ:
Մինչ այս ընտանեկան նպաստի համակարգում ընդգրկված տվյալ կատեգորիայի ընտանիքներին առանց կարիքավորության գնահատականը հաշվի առնելու տրվում էր ընտանեկան նպաստ:
Կատարված փոփոխությամբ առանձնացվել է այդ կատեգորիան ընտանեկան նպաստի համակարգից և կատարվել են հավելումներ օգնությունների չափերին: Ինչպես նիստին հաջորդած ճեպազրույցում նշեց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արթուր Գրիգորյանը, եթե գործող կարգով երեխա չունեցող յուրաքանչյուր ընտանիքին տրվում էր 23 հազար 500 դրամ, երկու երեխայի առկայության դեպքում` 38 հազար 500 դրամ: Կատարված փոփոխությամբ բազային նպաստի չափը դարձել է 30 հազար դրամ, իսկ յուրաքանչյուր երեխայի հավելումը՝ 20 հազար դրամ: Բարձրացումը կազմում է 75 տոկոս:
Նախարարը պարզաբանեց, որ բարձրացումը կատարվել է խորը վերլուծության արդյունքում: Շուրջ 5 հազար 100 ընտանիք, որոնց կազմում հաշվառված էին 5 հազար 800 երեխաներ, ստանում էին ընտանեկան նպաստ: Օգնությունը, սակայն, տրվում է ազատամարտիկի ընտանիքին, և 1300 երեխաներ ներառող այդպիսի ընտանիքների օգնությունը բարձրացվել է նաև վերահաշվարկի արդյունքում:
Նախարարի գնահատմամբ` ավելացումները տեղին էին և ժամանակին, և հայրենիքի նկատմամբ պարտքը կատարած անձանց նկատմամբ վերաբերմուքը պետք է լինի շարունակական:
Հ.Գ. Հետաքրքիր է, պատժվելո՞ւ են նպաստների գումարները վատնող չինովնիկները:
Պետական կառավարման անկատար հիմնաքարի վրա կառուցված բուրգը հիմնականում փլվում է կադրերի հետ սիրողական մակարդակով վարվելու պարագայում: Սա արդեն կադրերին չգնահատելու, սեփական ռեսուրսները ճիշտ չհաշվարկելու և գործի նկատմամբ անհրաժեշտ աչալրջություն չցուցաբերելու հարց է, ինչը առավել վատ է, երբ կատարվում է պետական ամենաբարձր մակարդակով:
Որ պաշտոնը հավիտենական չէ, բոլորը գիտեն: Որ պաշտոնը կարող է նաև փորձանք դառնալ պաշտոնյայի գլխին, և անգամ կարճատև պաշտոնավարումը կարող է ճակատագրական լինել, երևի թե այս դեպքի համար են ասել:
Ըստ մեր տեղեկությունների, Սննդամթերքի անվտանգության ծառայության նախկին պետ Գրիգոր Գրիգորյանին դժբախտություն է պատահել` պաշտոնազրկումից հետո նա տեղափոխվել է Ավանի հոգեբուժարան:
Սա, իհարկե, որևէ կերպ ճշտել հնարավոր չէ, հաշվառումը հոգեբուժարանում, ինչպես նաև այս հաստատության հետ կապված ամեն բան գաղտնի է պահվում: Սակայն մեր աղբյուրները պնդում են, որ լուրը հավաստի է:
Այստեղ բնական հարց է ծագում` պատճառը պաշտոնը կորցնե՞լն էր, թե՞ Գրիգորյանը նաև նախկինում է ունեցել նման խնդիրներ: Նրան ճանաչողներն ասում են, թե շփումների ժամանակ Գրիգորյանի պահվածքից զգացվել է, որ նյարդերի հետ կապված խնդիրներ ունի: Հայտնի է, որ նա ժամանակին զորակոչվել է բանակ, բայց հետո ինչ-ինչ պատճառներով ազատվել է զինվորական ծառայությունից:
Որ Գրիգորյանն ի վիճակի չէր կրելու իր ուսերին դրված պատասխանատվության ծանր բեռը, պարզ էր դեռ առաջին օրից: Նա ավարտել է նախկին «Զովետ» ինստիտուտը, բայց բոլոր նրան ճանաչողները լավ գիտեին, թե ինչպես է եղել այդ մի կերպ ավարտելը: Արդյունքում`գաղափար անգամ չուներ այն ոլորտից, որի ղեկավար էր նշանակվել: Հետևանքը` երեք ամիս անց խայտառակ պաշտոնազրկումն էր: Հետևանքը` երիտասարդ պաշտոնյայի հոգեբուժարանում հայտնվելն էր:
Ի՞նչ հետևություն կարելի է անել այս ամենից: Եվ ընդհանրապես, ովքե՞ր են մեղավոր այս ողբերգության համար (որ ցանկացած մարդու հոգեբուժարանում հայտնվելը ողբերգություն է, կարծում եմ, կասկածից վեր է): Ըստ էության, անկախ ամեն ինչից, անկախ թույլ տված սխալներից, Գրիգոր Գրիգորյանն ընդամենը զոհ էր` ոչ ավելին. երիտասարդ, հավակնոտ, բարետես անձնավորությունը պարզապես դարձավ հանգամանքների զոհ, զոհը այն մարդկանց, ովքեր, անհասկանալի է, թե ինչ հաշվարկով, պատահական մեկին նշանակեցին բարձր պաշտոնի` առանց մտահոգվելու հետևանքների մասին:
Հայ Ազգային Կոնգրեսի` օգոստոսի 2-ի հանրահավաքի մասին իրազեկման թռուցիկները տարածող համակիրները հուլիսի 28-ին, գիշերվա ժամը 3-ի սահմաններում կրկին հանդիպել են ոստիկանության աշխատողների ու նրանց հետ եղած քաղաքացիական անձանց հարուցած խոչընդոտներին։ Առանց ներկայանալու եւ որեւէ օրինական պահանջ ներկայացնելու, նրանք հարձակվել են երիտասարդների վրա, քաշքշել, հարվածել, հասցրել մարմնական վնասվածքներ։ Կատարված հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել դատախազություն։ Կոնգրեսը դատապարտում է ոստիկանության հերթական այս սադրանքը: Հատկանշական է, որ այս ամենը տեղի ունեցել Կոնգրես-իշխանություն սկիզբ առած երկխոսության ֆոնին: Փաստի մասին տեղյակ է պահվել նաեւ իշխանության պատվիրակության ղեկավարը։
Հայ Ազգային Կոնգրես – իշխանություն երկխոսության շրջանակներում հուլիսի 26-ի հանդիպման ընթացքում իշխանության պատվիրակությունը պատրաստակամություն է հայտնել հետամուտ լինել հանրահավաքների իրազեկմանը, քաղաքացիների մասնակցությանը խոչընդոտելու, տրանսպորտի աշխատանքը կազմալուծելու, ոստիկանության եւ պետական այլ ծառայողների կողմից ապօրինությունների բոլոր փաստերին։ Հայ Ազգային Կոնգրեսը կոչ է անում իր բոլոր կառույցներին, ակտիվիստներին, հանրահավաքի մասնակիցներին՝ նմանօրինակ փաստերի մասին անմիջապես տեղյակ պահել Կոնգրեսի կենտրոնական գրասենյակ (հեռ. 52.09.74)՝ հնարավորինս որոշակիացված տվյալներով։
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։ Նիստից առաջ վարչապետը կառավարության անունից շախմատի Հայաստանի հավաքականի անդամներին շնորհավորել է աշխարհի չեմպիոն հռչակվելու կապակցությամբ։ «Մեր հավաքականը փայլուն հաղթանակ է տարել աշխարհի առաջնությունում և ապացուցել, որ լավագույնն է աշխարհում», — նշել է վարչապետը։
Ավելացվում է զոհված զինծառայողների ընտանիքներին տրվող դրամական օգնության չափը
Իր նախկին որոշումներից երկուսում կատարելով համապատասխան փոփոխություններ և լրացումներ, ՀՀ կառավարությունը բարձրացրել է զոհված զինծառայողների շուրջ 5 հազար 300 ընտանիքներին տրվող դրամական օգնության չափը` 10 հազար դրամի փոխարեն սահմանելով 30 հազար դրամ, որին լրացուցիչ կավելացվի յուրաքանչյուր երեխայի (շուրջ 1300 երեխա) համար 20 հազար դրամ։ Միաժամանակ 2011թ. սեպտեմբեր ամսից Հայրենական մեծ պատերազմի և այլ պետություններում մարտական գործողություններին մասնակցելու հետևանքով հաշմանդամ դարձած շուրջ 4000 անձի տրվող դրամական պարգևի չափը կբարձրացվի 5000 դրամով։ Վարչապետ Տիգրան Սարգսյանն անհրաժեշտ է համարել այս որոշումը հանգամանորեն ներկայացնել զանգվածային լրատվական միջոցներին։ «Այս որոշմամբ մենք մեր սոցիալական քաղաքականությունը դարձնում ենք ավելի նպատակային և ավելացնում ենք այն վճարները, որոնք իրականացնելու ենք պետական բյուջեից, — հավելել է վարչապետը։ — Նաև պետք է հավաստիացնենք զոհված ազատամարտիկների ընտանիքներին, որ այս որոշման արդյունքում նրանք պետություն կողմից ստանալու են ավելի մեծ ֆինանսական օժանդակություն, ինչպես նաև պատերազմի մասնակիցները 5000 դրամով ավելի կստանան և պատերազմական գործողություններում հաշմանդամ դարձած անձինք նույնպես ֆինանսական օժանդակություն են ստանալու»։
ՀՀ կառավարությունը հավանություն է տվել ինտեգրված սոցիալական ծառայությունների տրամադրման համար անհրաժեշտ շենքերի (տարածքների), այդ թվում միասնական ընդունարանների տեղակայման առաջարկվող վայրերին։ Որոշմամբ առաջարկվում է սոցիալական ծառայություն տրամադրող կառույցները, ինչպես նաև նոր ստեղծվող միասնական ընդունարանները տեղակայել պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող շենքերում և շինություններում, ինչը կնպաստի ծառայությունների որակի բարելավմանը և արդյունավետության մեծացմանը։ Վարչապետ Տիգրան Սարգսյանի դիտարկմամբ սա մեր սոցիալական բարեփոխումների կարևորագույն տարրերից է։ «Ներդնելով ինտեգրված սոցիալական ծառայության մատուցման ինստիտուտը, մենք էապես հեշտացնելու ենք մեր քաղաքացիների կյանքը, քանի որ նրանք պետությունից սոցիալական օժանդակություն ստանալու համար ստիպված չեն լինելու տարբեր գերատեսչություններ այցելել, — ասել է վարչապետը։ — Ավելին, ամբողջ տեղեկատվությունը կկուտակվի այդ կենտրոններում, և մենք ամբողջական պատկերացում կունենանք սոցիալապես անապահով ընտանիքների մասին, կկարողանանք տեղում որակյալ ծառայություն մատուցել նրանց։ Այլևս բյուրոկրատական քաշքշուկ չի լինի, կոռուպցիոն ռիսկերն էապես կնվազեն, և կունենանք միասնական տվյալների բազա նախարարությունում, որն էլ կլինի տվյալների բազայի ճշգրտումների իրականացման միակ իրավասու մարմինը, որպեսզի տարբեր չարաշահումներ չլինեն։ Սա բավական լուրջ բարեփոխման սկիզբ է»։ Երկու այլ որոշումներից մեկով գործադիրը սահմանել է «Կամավոր կենսաթոշակային ֆոնդերի ակտիվների ֆինանսական գործիքներում ներդրման քանակական և արժութային սահմանափակումները», որոնց նպատակն է ակտիվների ներդրումների արդյունավետ դիվերսիֆիկացումը և ռիսկերի նվազեցումը, մյուսով` «ՀՀ կենսաթոշակային բարեփոխման ծրագրի» չափանիշները համապատասխանեցրել միջազգային լավագույն փորձին։
Կառավարության որոշմամբ հիմնվել է «Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն» հիմնադրամ, որն զբաղվելու է բնակչության շրջանում կենսաթոշակային բարեփոխումների հանրային իրազեկման և հանրային կրթության մեծածավալ ծրագրի իրականացմամբ։ Դրա նպատակն է բարձրացնել բնակչության տեղեկացվածության մակարդակը, ինչն իրականացվող բարեփոխման հաջողության գրավականն է։
Կատարվել են հարկային մուտքերի պարտավորությունները
Վարչապետ Տիգրան Սարգսյանն անդրադարձել է գյուղատնտեսության վարկավորմանը ևս 7,5 մլրդ դրամ հատկացնելու որոշմանը և նշել, որ վարկավորումը կատարվելու է նույն մեխանիզմով, ինչ որ գարնանը։ «Դա նշանակում է, որ ֆինանսների նախարարությունը պահուստային ֆոնդից պետք է պլանավորի սուբսիդավորման գումարներ` 7,5 միլիարդի համար առնվազն 4 տոկոս, որով սուբսիդավորվելու են վարկերի տոկոսադրույքները։ 125 առավել անապահով սոցիալական խնդիրներ ունեցող համայնքներում վարկերը սուբսիդավորվելու են 6 տոկոսով, որպեսզի վարկերը գյուղացիներին հասնեն 8 տոկոսով և 10 տոկոսով», — ասել է վարչապետը։
Նիստի ընթացքում ճշտելով, որ անցած վեց ամսում հաջողությամբ կատարվել են նաև հարկային մուտքերի պարտավորությունները, վարչապետը ՀՀ ֆինանսների նախարարության ղեկավարությանը հանձնարարել է համապատասխան պարզաբանում տալ զանգվածային լրատվամիջոցներին։ Այնուհետև Տիգրան Սարգսյանն ասել է. «Երկրորդ հարցը, հարգելի գործընկերներ, այն է, որ սեպտեմբերը ծանրաբեռնված ամիս է լինելու, ունենալու ենք բազմաթիվ միջոցառումներ` նվիրված Հայաստանի Հանրապետության անկախության 20-ամյակին։ Որպեսզի մենք մեր բյուջեի կատարողականի հետ խնդիր չունենանք և 2012 թ. բյուջեն ժամանակին կարողանանք ծրագրել, անհրաժեշտ է, որպեսզի դուք նախագծերը ֆինանսների նախարարություն ներկայացնեք ոչ թե օգոստոսի 6-ին, այլ օգոստոսի 2-ին։ Դրա համար հանձնարարվում է բոլոր նախարարություններին` 4 օր ավելի շուտ ներկայացնել նախագծերը ֆինանսների նախարարություն, որպեսզի մենք բյուջեի նախագծի աշխատանքն սկսենք մի փոքր շուտ, որպեսզի սեպտեմբերին բյուջեի քննարկման հետ կապված խնդիր չունենանք։
Երրորդը` մենք բյուջեի ծախսային մասով մշտապես ունենում ենք խնդիրներ, ամբողջությամբ ծախսերը չենք կատարում, և այդ առումով 2011թ. առաջին եռամսյակը և կիսամյակը բացառություն չէին։ Մենք 40 մլրդ դրամից ավելի ծախսեր չենք կատարել։ Դա ունի նաև օբյեկտիվ պատճառ, քանի որ կատարում էինք կառուցվածքային փոփոխություններ` ԾԻԳ-երի գործունեությունն էինք կանոնակարգում, միավորում էինք ԾԻԳ-երը, կրճատումներ իրականացնում, ՊՈԱԿ-ներն էինք միավորում։ Արդյունքում մենք 2011 թ. առաջին կիսամյակում ունենք որոշակի հետաձգված ծախսեր, որոնք կատարելու ենք երկրորդ կիսամյակում։ Որպեսզի 2012 թ. բյուջեն ծախսային մասով կատարենք ավելի սահուն ըստ եռամսյակների, անհրաժեշտ է 2011թ. նոյեմբերին արդեն հայտարարել մրցույթներ բյուջեի այն նախագծի շրջանակում, որն օգոստոսին կքննարկվի կառավարությունում և սեպտեմբերին կհաստատվի, այսինքն` նոյեմբերին պետք է ունենանք արդեն հայտարարված մրցույթներ։ Այդ պրակտիկան մենք կիրառել ենք մի քանի տարի, քանի որ մրցութային պայմանագրերում ամրագրվում է, որ դրանք ուժի մեջ են մտնում այն պահից, երբ հաստատվում է պետական բյուջեն, և հատկացվում են ֆինանսական միջոցներ։ Մեր տնտեսվարող սուբյեկտներն այս ռեժիմներին ծանոթ են և պատրաստ են այս ռեժիմներում մեզ հետ աշխատել։ Արդյունքում ֆինանսների նախարարությունը մեր առջև դնում է հետևյալ խնդիրը. որպեսզի մենք բարձրացնենք բյուջեի կատարողականի կարգապահությունը, 2012թ. ներդնելու ենք հետևյալ ռեժիմը. եթե ըստ եռամսյակների ծախսային հոդվածները չեն կատարվում 15 տոկոսից ավելի, ապա այդ գումարներն անհապաղ ֆինանսների նախարարությունը փոխանցում է պահուստային ֆոնդ։ Սա բավական խիստ ռեժիմ է լինելու, և դրա համար է անհրաժեշտ, որ մենք ձեզ հետ միասին 2011 թ.-ից արդեն ունենանք տեխնիկական առաջադրանքի պայմանները, մրցութային բոլոր փաստաթղթերը և արդեն 2011 թ. հայտարարենք 2012 թ. մեր ծախսային ծրագրերը»։
Վերականգնվում է Մինաս Ավետիսյանի ևս երկու որմնանկար
Հիմք ընդունելով «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» ՀՀ օրենքի պահանջները և նկատի առնելով Մինաս Ավետիսյանի որմնանկարներն իրենց կողմից վերականգնելու վերաբերյալ Գյումրու քաղաքապետի և «ԱԳ և ԱԱ Բաղդասարյաններ» ՍՊԸ առաջարկները, ՀՀ կառավարությունը որոշել է թույլատրել Գյումրու քաղաքապետարանի միջոցների հաշվին իրականացնել Շիրակի մարզի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակում ընդգրկված և պետական սեփականություն հանդիսացող, Գյումրի քաղաքի «Քարմշակմեքենա» ՓԲԸ նախկին ճաշարանի շենքում գտնվող Մինաս Ավետիսյանի «Հայկական հովվերգություն» որմնանկարի տեղափոխման աշխատանքները։ Որոշման հաջորդ կետով թույլատրվել է «ԱԳ և ԱԱ Բաղդասարյաններ» ՍՊԸ միջոցների հաշվին իրականացնել քաղաքի «Էլեկտրատեխնիկական գործարան» ՓԲԸ նախկին շենքում գտնվող «Գորգ են գործում» որմնանկարի տեղափոխումը։ Վերականգնումից հետո «Հայկական հովվերգություն» որմնանկարը տեղադրվելու է Գյումրու քաղաքապետարանի նորակառույց շենքի նիստերի դահլիճում, «Գորգ են գործում» որմնանկարը` Գյումրու Աբովյան փողոցի N 218 հասցեում գտնվող Շիրակի մարզի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակ ներառված շենքի սրահում։ Տեղեկանալով, որ մարզում դեռևս կա Մինաս Ավետիսյանի հեղինակած չորս որմնանկար, ինչպես նաև այլ արվեստագետների կատարած մոտ երկու տասնյակ աշխատանք, վարչապետը նշել է խնդրի նկատմամբ գյուրեցիների ցուցաբերած մեծ ուշադրությունը։ «Հասարակական կազմակերպություններին պետք է խնդրենք, որպեսզի այդ որմնանկարները փրկելու նոր առաջարկներ ներկայացնեն, — ասել է Տիգրան Սարգսյանը։ — Որմնանկարները ցանկացած գնով պետք է փրկել, և եթե այդ հասարակական շարժումն օգնի մեզ գտնել այնպիսի տնտեսվարող սուբյեկտների, որոնք ի վիճակի են ներդրումներ կատարել և փրկել որմնանկարները, ապա մենք մնացած չորսի վերաբերյալ նույնպես պատրաստ ենք կայացնել որոշումներ, որպեսզի դրանք մնան Գյումրիում կամ Շիրակի մարզում»։
Առաջնահերթը դպրոցաշինության ծրագրերն են
Վերաբաշխում կատարելով 2011թ. պետբյուջեում, լրացումներ և փոփոխություններ` ավելի վաղ ընդունած որոշումներից մեկում, կառավարությունը որոշել է վթարավտանգ վիճակում գտնվող Կապանի N 2 ավագ դպրոցի փոխարեն, որը ենթակա է քանդման, մեկ այլ ընտրված տարածքում կառուցել համանման` մոտավորապես 1350 քմ մակերեսով նոր դպրոց։ 1960-ական թթ. կառուցված շենքի մի մասը վերջերս փլուզվել է, շինությունը դարձել է հետագա շահագործման համար ոչ պիտանի։
ՀՀ կառավարությունը վերաբաշխում է կատարել 2011 թ. պետբյուջեում, լրացումներ և փոփոխություններ` իր նախկին որոշումներից մեկում և համապատասխան ֆինանսական միջոցներ տրամադրել Արարատի մարզի Վարդաշենի դպրոցի շինարարությանը։ Քանի որ դպրոցի ուսումնական մասնաշենքի տեխնիկական վիճակը գնահատվել է վթարային, անհրաժեշտություն է առաջացել մինչև առաջիկա ուսումնական տարվա սկիզբը շահագործման հանձնել նոր կառուցվող դպրոցի մի մասը` այն բավարար մակարդակի հասցնելու պայմանով։ Նույն ընթացակարգով ընդունված մեկ այլ որոշման համաձայն հիմնանորոգվելու է Երևանի Հովհ. Շիրազի անվան N 169 դպրոցը, կառուցվելու է կաթսայատուն։ Գործադիրը հաստատել է նաև Գյումրի քաղաքի Մուշ-2 թաղամասի նոր դպրոցի կառուցման աշխատանքի ձեռքբերման մրցույթի արդյունքը` 1 մլրդ 980 մլն 492 հազար 175 դրամ պայմանագրային արժեքով մրցույթի հաղթող ճանաչելով համատեղ գործունեության պայմանագրով «Ախուրյանի Կոոպշին», «Մ և ԱԱ», «Ռուսլան Համբարյան» ՍՊ, «Անդրեաս և ընկերներ» ՓԲ ընկերությունները։
Կառավարությունն իր նախկին որոշումներից մեկում կատարել է լրացում, որով նախատեսվում է շինարարական (վերակառուցման, հիմնանորոգման, ուժեղացման) աշխատանքի կատարողական փաստաթղթերի կազմմանը մասնակից դարձնել նաև տվյալ օբյեկտը շահագործող կազմակերպության ներկայացուցչին։ Շահագրգիռ անձի ներկայությունը լրացուցիչ հնարավորություն է տալիս ապահովելու պատշաճ հսկողություն, ինչը կնպաստի կատարվելիք շիննորոգման աշխատանքի որակի բարձրացմանը։ Հաջորդ որոշմամբ շահագործող կազմակերպության ներկայացուցիչը հնարավորություն է ստանում մասնակցելու նախագծանախահաշվային ճարտարապետաշինարարական փաստաթղթերի և շինարարական աշխատանքների գնման առարկայի բնութագրերի կազմմանը։ Որոշումը նաև նպատակ ունի մեծացնել գնահատող հանձնաժողովների պատասխանատվությունը, կարգավորել գնման հայտերի մերժմանը հաջորդող գործընթացը։
Կառավարության ընդունած մեկ այլ որոշում միտված է քաղաքաշինության ոլորտի գործարար միջավայրի բարելավմանն ուղղված նախկին որոշման պահանջների կատարմանը, այն է` տեխնիկական պայմանների տրամադրման ժամկետների տարբերակմանն ըստ նախատեսվող շինօբյեկտների ռիսկայնության աստիճանի։ Կոռուպցիոն ռիսկերի նվազեցման և կառուցապատման ընթացակարգերի վերաբերյալ հանրամատչելի տեղեկատվության ապահովման նպատակով 500-ական օրինակ տպաքանակով հրատարակվելու են «Կառուցապատողի ուղեցույցը» և միասնական ճարտարապետական լուծումներով միջավայրի ձևավորմանն ուղղված կատալոգը։
Կարդիականացվի «Ավիացիայի մասին» ՀՀ օրենքը
ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Ավիացիայի մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու օրենքի նախագծին, որը պայմանավորված է քաղաքացիական ավիացիայի բնագավառում կատարված ուսումնասիրության և առաջացած գործնական խնդիրների լուծման, ինչպես նաև «Ավիացիայի մասին» ՀՀ օրենքն արդի պահանջներին համապատասխանեցնելու, ՀՀ միջազգային պայմանագրերից բխող նոր պահանջները ՀՀ քաղավիացիայի բնագավառում ներդնելու և կիրառելու անհրաժեշտությամբ։
Կառավարության հավանությունն է ստացել «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու օրինագիծը, որի ընդունմամբ կապահովվեն լիզինգի պայմանագրով վարձակալության իրավունքի պետական գրանցման գործընթացում լիզինգառուների իրավական երաշխիքները։
Գործադիրը հավանություն է տվել «ՀՀ քրեական օրենսգրքում» փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքի նախագծին, որի շնորհիվ կբարձրանա թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառության, ինչպես նաև ապօրինի ծառահատման դեմ պայքարի արդյունավետությունը։
Իր նիստում կառավարությունը քննության է առել ՀՀ Ազգային ժողովի մի խումբ պատգամավորների` օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Աուդիտորական գործունեության մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու օրենքի նախագիծը, որը բովանդակում է աուդիտ իրականացնող անձանց արտոնագրման պայմաններն ու պահանջները և պատասխանատվության միջոցներն էականորեն խստացնելու դրույթներ, որոնց գործադիրը պատրաստ է անդրադառնալ մեկ տարի անց։ Արձանագրելով այս իրողությունը, կառավարությունը պատրաստակամություն է հայտնել նախագիծը լրամշակելու հարցում համագործակցել հեղինակների հետ։ Նիստում քննարկվել է «Սևանա լճի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու օրինագիծը, որն օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրել են ԱԺ մի խումբ պատգամավորներ։ Կառավարությունը նույնպես մտահոգված է Սևանա լճի էկոհամակարգի պահպանման խնդրով և արել է համապատասխան առաջարկություն, որն ընդունելու դեպքում ընդունելի կհամարի օրենքի նախագիծը։
Վերը նշված օրենքների նախագծերը և ՀՀ կառավարության եզրակացությունները սահմանված կարգով կներկայացնեն ՀՀ Ազգային ժողով։
Այլ որոշումներ
Գործադիրը հավանություն է տվել Դանիայի Թագավորությունում ՀՀ դեսպանություն ստեղծելու ՀՀ նախագահի հրամանագրի նախագծին։ Դանիայում դեսպանություն բացելը բխում է այդ երկրում Հայաստանի շահերի առավել ծանրակշիռ ներկայացվածություն ապահովելու, հատկապես երկկողմ առևտրատնտեսական կապերը սերտացնելու անհրաժեշտությունից։
Իր որոշմամբ կառավարությունը սահմանել է, որ 2011 թ. օգոստոսի 13-21-ը կայանալիք 5-րդ համահայկական խաղերին մասնակցելու նպատակով Հայաստան ժամանող օտարերկրյա քաղաքացիներն ազատվում են մուտքի արտոնագրի տրամադրման համար նախատեսված պետական տուրքի վճարումից։
Կառավարությունն ընդունել է Լոռու մարզի Ալավերդու քաղաքային համայնքի ղեկավարի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու, համայնքի ղեկավարի և Շիրակի մարզի Լեռնագյուղի գյուղական համայնքի ավագանու անդամների արտահերթ ընտրություններ նշանակելու, անցկացնելու և ընտրությունների նախապատրաստման ու անցկացման ծախսերը ֆինանսավորելու որոշումներ։
Կառավարությունն իր նիստում Գեղարքունիքի մարզի Ձորավանքի գյուղական համայնքի հողերի օգտագործման ժամանակավոր սխեմայում կատարել է փոփոխություն՝ փոքր հիդրոէլեկտրակայանի և օժանդակ կառույցների շինարարության համար։
Գործադիրը «Էկոպրոտեկտ» ՍՊԸ-ին տվել է վտանգավոր թափոնների վերամշակման, վնասազերծման, պահպանման, փոխադրման և տեղադրման արտոնագիր։
Կառավարությունը պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում է տվել չորս անձի։
Ս.թ. հուլիսի 28-ից իր դիմումի համաձայն ազատելով Լոռու նախկին մարզպետին` կառավարությունը որոշել է Արթուր Նալբանդյանին նշանակել Լոռու մարզպետ։ Տիգրան Սարգսյանը, դրական բնութագրելով Արթուր Նալբանդյանի աշխատանքային գործունեությունը, շնորհավորել է նորանշանակ մարզպետին, նրան մաղթել արդյունավետ աշխատանք։
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.