23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

«Այն հացամթերքը, որից այսօր օգտվում է հայ սպառողը, հիմնականում անորակ է, առանց համապատասխան բաղադրության մասին պիտակավորման, արտադրավայրից, արտադրելուց մինչև ապրանքի տեղափոխումն ու վաճառքի կազմակերպումն արվում են անթույլատրելի: Այն շատ հաճախ կազմակերպվում է նկուղային, հակասանիտարահիգիենիկ վայրերում, օգտագործվում են ցածրորակ նյութեր, բարելավիչներ, իսկ մթերքի տեղափոխումն իրականացվում է ոչ պակաս հակահիգիենիկ ձևով` անպետք արկղերով, ոչ համապատասխան տրանսպորտային միջոցներով, որոնք գիշերները ծառայում են հացի, իսկ ցերեկները` մարդկանց տեղափոխելու համար: Հացը այդպես հասնում է խանութ, իսկ խանութներում գոյություն չունի ֆիքսված գին, բաղադրություն, անվտանգության սերտիֆիկատ, որոնք սպառողը իրավունք ունի պահանջել:
Հացամթերքի շուկան անվստահելի է, իսկ չէ՞ որ հացի արտադրության համար պատասխանատու են մի շարք կառույցներ, օրինակ` Սննդի անվտանգության պետական ծառայությունը, Էկոնոմիկայի նախարարության տեսչությունը եւ այլն»,- այսօր ասուլիսի ակումբի պահակի տեղում չլիենլու պատճառով բացօթյա կայացած ասուլիսին ասաց Սպառողների ազգային ասոցիացիայի և սպառողների ազգային ակադեմիայի նախագահ Մելիտա Հակոբյանը:
Մելիտա Հակոբյանը խոսեց նաեւ պոլիէթիլենային տոպրակների մեջ թարմ հացի փաթեթավորման մասին, չէ՞ որ այսօր ամբողջ աշխարհում հայտարարված է պոլիմերային աղետ, շատ պետություններ օգտագործում են թղթե տոպրակներ, որովհետեւ պոլիէթիլինային տոպրակները առաջացնում են տարբեր հիվանդություններ ինչի արդյունքում հացամթերքը կլանում է վնասակար նյութեր: Դա ըստ բանախոսի տարբեր հիվանդությունների մասով աճի ու որոշ հիվանդությունների երիտասարդացման պատճառներից մեկն է Հայաստանում:
Որպես հիմնախնդրի համալիր լուծում՝ ասոցիացիան նախկինում կառավարությանն առաջարկել և հիմա էլ շարունակում է պնդել, որպեսզի հացամթերքի արտադրությունն իրականացվի բարդ ընթացակարգով:
«Մենք դիմել ենք կառավարությանը` հացի արտադրությունը բաց ընթացակարգով կազմակերպելու համար, այսինքն` ամեն արտադրող պետք է վճարի 25 հազար դրամ եւ իրավունք ունենա հաց արտադրել: Դա բնավ չի հանգեցնի հացի գնի բարձրացմանը»,- ասաց տիկին Հակոբյանը:
Մելիտա Հակոբյանը նշեց, որ այս խնդիրների լուծմանը խանգարում է նաեւ սպառողների մոտ գիտելիքի պակասը:
Հ.գ. Ես վեց տարի է ապրում եմ Երեւանում, ու մինչեւ հիմա չգիտեմ, թե ինչ հաց առնեմ: Ոչ մեկը դուրս չի գալիս: Հացը բոլ ա, բայց ի՞նչ հաց ա…
Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը Ֆրանսիայի նախագահի դիվանագիտական եւ արտաքին քաղաքականության հարցերով խորհրդական Ժան-Դավիդ Լեւիտի հետ քննարկել է այս տարվա երկրորդ կեսին նախատեսված՝ Ֆրանսիայի նախագահի Հայաստան այցելության,ինչպես նաեւ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի՝ Ֆրանսիա կատարելիք այցի նախապատրաստմանն առնչվող մի շարք հարցեր:
Ըստ ոչ պաշտոնական աղբյուրների հոկտեմբերին կայցելի Հայաստան Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին:
Այսօր Հայ ազգային կոնգրեսի և կոալիցիայի պատվիրակությունների երրորդ հանդիպման ավարտից հետո կոալիցիոն աշխատանքային խմբի ղեկավար Դավիթ Հարությունյանը լրագրողներին ասաց, որ հանդիպմանը քննարկվել է երկու հարց «Հաջորդ հանդիպումը սկսելու ենք օրակարգային առաջին հարցի քննարկումից, Կոնգրեսի ներկայացուցիչները կներկայացնեն իրենց թե՛ հիմնավորումները, թե՛ փաստարկները, թե՛ լուծումները»:
Ըստ Հարությունյանի «Երկխոսությունն այն հարթակն է, որը վերջնագրերով, պայմաններով չի կարող առաջնորդվել։ Այստեղ բոլորս մի նպատակ ենք հետապնդում, որպեսզի ժողովրդի վիճակը ավելի բարելավվի, և հենց դա էլ երկուսիս դրդում է ավելի ինտենսիվ դարձնել մեր հանդիպումները։ Մենք ոչ մի վերջնաժամկետ չունենք, բայց հակված ենք աշխատել միասին»:
Հարությունյանը հայտնեց, նաև որ օրերս կատարված ոստիկանության գործողությունները ՀԱԿ երիտասարդների նկատմամբ և հանրահավաքների օրերին հանրահավաքին մասնակցել ցանկացողների՝ մարզերից Երևան գալու խոչընդոտների խնդիրը ևս իրենց ուշադրության կենտրոնում է. և առաջին հարցի առնչությամբ կատարվում է ծառայողական քննություն։
Իր հերթին քննրակման ավարտից հետո Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լևոն Զուրաբյանը հայտարարություն է տարածել. Այն այսօր ներկայացվել է կոալիցիայի ներկայացուցիչներին, ապա կոնգրեսի համակարգողը ընթերցել է լրագրողների համար.
«Հայ Ազգային Կոնգրեսը հուլիսի 19-ին ներկայացրել էր պահանջներ, որոնց իրականացումը կստեղծեր բարենպաստ պայամաններ և մթնոլորտ երկխոսության համար: Եթե ուղիղ եթերով երկխոսության հեռարձակման կամ Կոնգրեսին ամեն ռաունդից հետո կես ժամ ուղիղ եթեր տրամադրելու պահանջների կատարումը կլիներ ուղղակի բարի կամքի դրսևորում, ապա Հանրային հեռուստատեսությամբ և մյուս հեռուստաալիքներով Կոնգրեսի հանրահավաքների մասին իրազեկող նյութերի հեռարձակման արգելքի վերացումը, ինչպես նաև հանրահավաքներից առաջ իրավապահ մարմինների կողմից բնակչության ահաբեկման, տարաբնույթ խոչնդոտների հարուցման, մասնավորապես հանրային և այլ տրասնպորտային միջոցների աշխատանքի կազմալուծման դադարեցումը Սահմանադրության և օրենքներից բխող պահանջ է, որը պետք է կատարվեր ցանկացած օրինապաշտ իշխանության կողմից:
Պարզվում է սակայն, որ անգամ ընթացող երկխոսության պայմաններում իշխող կոալիցիան շարունակում է դրսևորել արհամարանք Հայաստանում գործող Սահմանդրության և օրենքների նկատմամբ, խախտում քաղաքացիների՝ ազատորեն տեղեկություններ տարածելու իրավունքը, խոչնդոտում մասնակցել հանրահավաքներին, ազատ տեղաշարժվել Հայաստանի տարածքում: Դրա վկայությունն է Հայ Ազգային Կոնգրեսի օգոստոսի 2-ի հանրահավաքի նախօրեին ոստիկանության հարձակումը հանրահավաքի մասին իրազեկում իրականացնող երիտասարդների վրա, ինչի մասին անմիջապես տեղեկացվել է իշխանության պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը: Դրա վկայությունն է նաև հանրահավաքի օրը Հայաստանի մարզերում տրանսպորտի միջոցների աշխատանքի համատարած կազմալուծումը, որի մասին եղան բազմաթիվ հրապարակումներ Հայաստանյան լրատավական միջոցներում և որոնց մասին մեր կառույցների միջոցով հավաքված տվյալները նույնպես այսօր փոխանցում ենք իշխանության պատվիրակությանը:
Իշխանության նման կեցվածքը խորացնում է կասկածները, որ Կոալիցիան իրականում զբաղված է երկխոսության իմիտացիայով և ընդունակ չէ հանուն երկրի ժողովրդավարացման և քաղաքական առճակատման լիցքաթափման իրականացնել անգամ ընդդիմության այն առաջարկները, որոնք ուղղակիորեն բխում են Սահամանադրության և օրենքների պահանջներից: Հարց է ծագում. եթե բանակցությունների սեղանին նստած իշխանական կոալիցիան ի վիճակի չէ ապահովել օրենքի տարրական պահանջների կատարումը երկխոսության համար բարենպաստ պայմաններ ստեղծելու և գոնե նման փոքր հարցերում ընդդիմությանը և հասարակությանն ընդառաջ գնալու նպատակով, ինչպես՞ կարելի է ակնկալել, որ նման իշխանության հետ հնարավոր է համաձայնության գալ երկրում բախտորոշ համակարգային փոփոխություններ կատարելու շուրջ, որոնք իշխանություններից շատ ավելի մեծ համարձակություն և ճկունություն են պահանջելու:
Կոալիցիայի նման պահվածքը ծանր հարված է հասցնում իշխանությունների վստահելիությանը, լուրջ պայմանավորվածություններ ձեռք բերելու և կատարելու Կոալիցիայի կարողությանը, թունավորում երկխոսության շուրջ մթնոլորտը:
Հայ Ազգային Կոնգրեսի պատվիրակությունը պահանջում է Կոալիցիայի պատվիրակությունից անմիջապես ձեռնարկել քայլեր, որոնց հետևանքով կպատժվեն վերոհիշյալ ապօրինությունների համար մեղավորները, կվերականգնվի վստահությունը երկխոսության գործընթացի վերաբերյալ և կդրվեն հիմքեր դրա արդյունավետության համար»:
Ըստ «Ֆրանսպրես» գործակալության Լիբիայի տարածքում ՆԱՏՕ-ի հասցրած հարվածների հետևանքով զոհվել է Մուամար Կադաֆիի որդիներից մեկը` Խամիս Կադաֆին: Այս որդու մահվան մասին հայտարարվել էր մեկ անգամ ևս ՝ մարտ ամսին, սակայն դրանից հետո ցուցադրվեց տեսագրություն, որում կրտսեր Կադաֆին իր տեղում էր:
Գործակալությանն այս մասին հայտնել են ապստամբների ներկայացուցիչները, որոնց հետախուզական տվյալների համաձայն՝ զոհվածների թվում է Խամիս Կադաֆին՝ Մուամար Կադաֆիի կրտսեր որդին և Լիբիայի բանակի հատուկ ուժերի 32-րդ բրիգադի հրամանատարը:
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր` օգոստոսի 4-ին շնորհավորական ուղերձ է հղել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային՝ ծննդյան օրվա կապակցությամբ:
Ուղերձում, մասնավորապես, ասված է.
«Մեծարգո պարոն Նախագահ,
Ի սրտե շնորհավորում եմ Ձեզ ծննդյան օրվա կապակցությամբ եւ մաղթում Ձեզ եւ Ձեր ընտանիքին երջանկություն, բարօրություն եւ ամենայն հաջողություններ:
Բարձր գնահատելով Ձեր ջանքերը մեր երկրների միջեւ փոխշահավետ գործընկերության եւ բազմաբնույթ համագործակցության զարգացման ուղղությամբ` վստահ կարելի է ասել, որ Հայաստանի Հանրապետության եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների միջեւ երկկողմ հարաբերություններն այսօր առավել քան երբեւէ ամուր են:
Մեր ժողովուրդների միջեւ ավանդական ջերմ հարաբերությունները եւ պետությունների միջեւ հատկապես վերջին շրջանում ընթացող բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունն ունեն հետագա զարգացման եւ ամրապնդման զգալի ներուժ: Մենք վճռական ենք խորացնելու եւ ավելի ամրապնդելու մեր երկրների միջեւ համակողմանի կապերը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում:
Կրկին շնորհավորելով ծննդյան օրվա կապակցությամբ` մաղթում եմ Ձեզ անսպառ ուժ եւ կորով: Համոզված եմ, որ Ամերիկայի բարեկամ ժողովրդին ծառայելու Ձեր դժվարին աշխատանքում կարձանագրվեն նորանոր հաջողություններ եւ ձեռքբերումներ»:
Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է հանքային, գազային և նավթային ոլորտում մասնագիտացած «International Minerals & Mines Limited» կազմակերպության ներկայացուցիչներին` ընկերության տնօրեն Ստեֆան Ֆիչի գլխավորությամբ:
Ողջունելով հյուրերին` կառավարության ղեկավարը հույս է հայտնել, որ երկկողմ համագործակցությունը կնպաստի մեր երկրում ներդրումների իրականացմանը:
Կողմերը քննարկել են ՀՀ-ում հանքահումքային ոլորտում իրականացվելիք ծրագրերին առնչվող մանրամասներ:
Հանդիպման ավարտին վարչապետ Սարգսյանի ներկայությամբ ստորագրվել է Փոխըմբռնման հուշագիր ՀՀ կառավարության և «International Minerals & Mines Limited» կազմակերպության միջև: Հուշագիրն ստորագրել են` հայկական կողմից` ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը, իսկ «International Minerals & Mines Limited» ընկերության կողմից`ընկերության տնօրեն Ստեֆան Ֆիչը: Հուշագրի նպատակն է սահմանել կողմերից պահանջվող այն քայլերը, որոնք ուղղված են ձեռնարկության կողմից այրվող թերթաքարերի պաշարների շահագործման համար անհրաժեշտ պայմանների ստեղծմանը, ինչը ժամանակի ընթացքում Հայաս¬տանի Հանրապետությունում կապահովի անհրաժեշտ պայմաններ՝ այս պաշարներն առևտրային հիմունքներով վերջնականորեն մշակելու համար:
***
«IMM Energy Limited» կազմակերպությունն ունի ամբողջապես սուբսիդավորվող ձեռնար¬կություններ` «IMM Energy Georgia» և «IMM Energy Armenia», որոնք գործում են Թբիլիսիում: Երևանում ձեռնարկությունը պատրաստվում է հիմնել «IMM Energy Armenia»-ի կենտրոնակայանը: Հայաստանում «IMM Energy Limited» կազմակերպության գործունեության հիմնական նպատակն է` վերհանել համապատասխան ներդրումային կապիտալը, ինչպես նաև ամբողջությամբ հետազոտել և մշակել մեր երկրի տարածքում գոյություն ունեցող այրվող թերթաքարերի պաշարները:
Հրազենային վնասվածք
- Օգոստոսի 2-ին, ժամը 21.16-ին, ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում է ստացվել, որ Զաքյան փողոցի թիվ 4 շենքի մոտ հրազենային վնասվածքներից սպանվել է մոտ 50 տարեկան տղամարդ:
Դեպքի վայր են մեկնել ՀՀ ոստիկանության պետ Ալիկ Սարգսյանը, ոստիկանության պետի առաջին տեղակալ Հունան Պողոսյանը, քրեական հետախուզության գլխավոր վարչության պետ Աշոտ Կարապետյանը և այլ ստորաբաժանումների ղեկավարներ, նաև փորձագետ, դատաբժիշկ, շնավարժ: Պարզվել է, որ նշված շենքի մոտ հրազենի կրակոցներից սպանվել է ՌԴ քաղաքացի, 1965 թ. ծնված Խաչիկ Գալոյանը:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Դեպքի վայրում հայտնաբերված «Մակարով» տիպի ատրճանակի փամփուշտի 5 պարկուճը և 1 գնդակն ուղարկվել են փորձաքննության:
Դեպքի հանգամանքները պարզվում են:
Կատարվում է նախաքննություն:
Բախվել են
- Օգոստոսի 2-ին, ժամը 11.30-ին, Մանթաշյան և Եղբայրության փողոցների խաչմերուկում իրար են բախվել 51-ամյա Թորոս Մ.-ի վարած «Աուդի-80» մակնիշի և 52-ամյա Ժորա Կ.-ի վարած «Շևրոլետ Ավեո» մակնիշի ավտոմեքենաները: «Շևրոլետ Ավեո»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն:
- Տեղափոխվել են հիվանդանոց
- Օգոստոսի 1-ին, ժամը 23.50-ին, «Նաիրի» բժշկական կենտրոնից ոստիկանության Նաիրիի բաժնում հաղորդում է ստացվել, որ ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով ստացած վնասվածքներով իրենց մոտ բուժօգնության են դիմել 59-ամյա Ռիփսիմե Ն.-ն և 50-ամյա Մարգարիտա Ն.-ն:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նշված օրը, ժամը 13.30-ի սահմաններում, Եղվարդ քաղաքի Գագարինի փողոցում իրար են բախվել 30-ամյա Հայկ Խ.-ի վարած «ՎԱԶ-2106» և 28-ամյա Ալիկ Ա.-ի վարած «ՎԱԶ-21214» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով «ՎԱԶ-2106»-ի ուղևորներ Ռիփսիմե և Մարգարիտա Ն.-երը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Պատահար Չարենցավանում
Օգոստոսի 2-ին ոստիկանության Չարենցավանի բաժնում հաղորդում է ստացվել, որ ժամը 13.00-ի սահմաններում 34-ամյա Գևորգ Գ.-ի վարած «ԲՄՎ-318» մակնիշի ավտոմեքենան Խանջյան փողոցում բախվել է 53-ամյա Վահագն Ա.-ի վարած «Մոսկվիչ-2715011» մակնիշի ավտոմեքենային, որն էլ բախվել է 52-ամյա Սամվել Ա.-ի վարած «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենային, ինչի հետևանքով «ԲՄՎ-318»-ի ուղևորները՝ 8-ամյա Աշոտ Գ.-ն, 29-ամյա Մարիա Գ.-ն և 13-ամյա Ռիփսիմե Ս.-ն, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Չարենցավան» բժշկական կենտրոն:
Մենք թյուրիմացաբար կարծում ենք, թե հավատացյալ լինելն ու հավատք ունենալը նույն բանն է: Հավատացյալ լինելը բնավ չի նշանակում հավատք ունենալ, դրանք կարող են գոյություն ունենալ իրարից անկախ:
Կրոնական` հավատացյալ լինելը ենթադրում է որոշակի գործողությունների՝ ծեսերի ու ծիսակատարությունների պարտադիր կիրառում:
Իսկ հավատքը կարող է հիմնված լինել սենտիմենտալության՝ որևէ կրոնի չհամապատասխանող գիտելիքի վրա, նաեւ մտքում եղած ինչ-որ բանի պատկերացման վրա, որը ոչ միշտ է համապատասխանում իրականությանը:
Շատերն իրենց համարում են աթեիստ միայն էն պատճառով, որ նրանք չեն պատկանում ոչ մի դավանանքի ինստիտուտի: Բայց էդ մարդիկ էլ հավատք ունեն:
Հակառակը մենք կարող ենք տեսնել մեր առօրյայում՝ սեւ հագուստով կրոնականներ, որոնց մոտիկից ճանաչելով` տեսնում ենք, որ հեչ հավատք չունեն, որոնք Աստծու հետ գոնե իրենց ամենօրյա բաժակընկերների մակարդակով ծանոթ չեն, ու վարած կյանքն էլ աստվածահաճո չի: Էդպես էլ է լինում:
Իսկ ինչպե՞ս կարող է լինել հավատքն առանց կրոնի, կամ կրոնն առանց հավատքի: Կարող է, երբ Աստված քո սրտի մեջ է, էնտեղ ես դու սարքում քո Աստծու տաճարը: Ճիշտ է, եկեղեցիներ ու այլ կառույցներ պետք են, որ մարդիկ, համախմբված հավատքով կարողանան հանդիպել, կիսվել իրար հետ, ի վերջո օգնել իրար: Դրանք էսօրվա եկեղեցիները չեն բնավ, ավելի շուտ ես եկեղեցի կանվանեի էն բնակարանը, ուր հավաքվում են էդպիսի մարդիկ, քան առեւտրի սրահների վերածված մեր Հայ առաքելական եկեղեցու բազմաթիվ կառույցներ:
Նույն կոնտեքստում ես չեմ հասկանում, թե ո՞ւմ է հարկավոր էդքան եկեղեցիներ սարքելը, երբ էդ փողով կարելի է վիրահատել կամ բուժել թանկ բուժման կարիք ունեցող հարյուրավոր հայերի: Եկեղեցի սարքելը մեզ մոտ դառել է փող լվանալու հոյակապ միջոց. Համահայկական հիմնադրամի դրամահավաքչություններից կորզած միջոցներով մեր սենտիմենտալ ափյուռքահայության աչքերին թոզ փչելով եկեղեցին եկեղեցու հետեւից են սարքում, այնինչ մարդիկ են մահանում` հնարավորություն չունենալով բուժվել: Բայց շեղվեցի, ներեցեք ինձ, ուղղակի միշտ մտածել եմ դրա մասին, որ էսօրվա մեր հավատքը հավատք չի, հավատացյալություն է, կրոնականություն:
Ինչքան էլ եկեղեցիներ ու տաճարներ կառուցվեն, եթե հավատքը չկա, մեկ է, եկեղեցին հաճախելու են ձեւի համար կամ էլ «на всякий случай» մոմ են վառելու, մեկ էլ տեսար` էդ Աստված ասվածը կա: Ո՞ւմ է պետք հորինված կամ փաթաթված հավատքը: Հրեն, 70 տարի Լենինին ենք հավատացել, որն ասում էր՝ Աստված չկա, ես եմ ձեր Աստվածը, հավատացեք ու խոնարհվեք իմ առջեւ, ինչպես Աստծո: Դա էլ է եղել կրոնականություն, կեղծ կրոնականություն:
Իսկական հավատքը մարդուն մոտեցնում է Աստծուն, բերում է նրա դուռը, ոչ թե օգնում է հարստանալ կամ խաբել ինքն իրեն ու մարդկանց: Մարդը, որը կրոնական լինելուց, հավատացյալ լինելուց շահ է հետապնդում, չի կարող հավատք ունենալ, նա առեւտրի մեջ է մտնում, իսկ դա արդեն այլասերում է հավատքը:
Ես էլ ունեմ հավատք, իմ հավատքը համամարդկային սերն է, հանդուրժողականությունն է, կարեկցանքը, «բումերանգի օրենքը», եթե չեմ կարող օգնել, գոնե չվնասեմ ոչ ոքի, եթե չեմ կարող անգիտակցաբար, գոնե գիտակցաբար չվնասեմ, ես չեմ հավատում որևէ բանի, բացի կարմայի փոխհատուցման օրենքից, որի իմաստը կա բոլոր կրոնների պատվիրանների մեջ՝ «Մի արա դիմացինիդ հետ էն, ինչ չես ուզի, որ անեն քեզ հետ: Ամեն ինչ փոխկապակցված է: Լավություն արա՝ ջուրը գցիր: Մոռացիր, որ լավություն ես արել: Մի ուրանա քեզ արած լավը: Սիրիր մերձավորիդ, ինչպես քեզ: Մի սպանիր, մի վնասիր»:
Սա է իմ ընտրությունը: Կնքված եմ ու ինձ համարում եմ աշխարհագրորեն քրիստոնյա, բայց բնավ պարտադրված չեմ զգում ինձ կրոնականության զոհ գնալ ու ձեւի համար եկեղեցի հաճախել: Եկեղեցի գնում եմ, երբ ոտքերս են տանում, երբ չգնալ չեմ կարողանում, երբ չեմ էլ հասկանում, թե ինչի՞ եմ գնում:
Իսկ դուք ինչի՞ եք գնում եկեղեցի: Դուք ունե՞՚ք հավատք: Թե՞ հավատացյալ եք: Աստված ո՞վ է, ինչի՞ համար է: Ի՞նչ է քեզ տալիս Աստված, իրեն սիրելու դիմաց: Ինչո՞ւ է պատժում, ինչպես է տնօրինում քո կյանքը …
Հավատքը սրտի մեջ է ապրում, դա իրոք էդպես է: Ամեն մեկն իր հարաբերություններն ունի Աստծո հետ, ու մենք, ինչ-որ որոշակի ուղու հատված, ճանապարհ անցնելով, հասկանում ենք ի վերջո դա: Բայց դա, միեւնույն է, քիչ է, քիչ է միայն հասկանալ, պետք է փնտրել իսկական հավատքը, որն իր բնույթով մաքուր կլինի, որը «փչացած հեռախոս» դառած չի լինի, որը կգա սրտից ու ցույց կտա ամեն մեկիս ուղին…
Ու վերջապես, գուցե գա մի օր, որ ամենքս ստանանք մեզ հուզող Գլխավոր Հարցի պատասխանը, որն ամեն մեկի մոտ Իրենն է:
Ձեր Աստված Ձեզ հետ, ով էլ լինեք Դուք, եւ ինչպիսին էլ լինի Ձեր Աստված…
Այսօր տեղի ունեցավ սկեսրոջ ու ամուսնու կողմից ծեծի արդյունքում սպանված Զարուհի Պետրոսյանի դատավարության հերթական նիստը:
Հարցվեցին չորս վկա` 3 քոլեջի դասախոս, որտեղ սովորել է Զարուհին, և մեկ հարևան:
Առաջին դասախոսը ասես չէր ուզում շատ սուր խոսալ. նա ասաց, որ Զարուհին ամուսնացած լինելով ու փոքր երեխա ունենալով հանդերձ զարմանալիորեն պարտաճանաչ հաճախում էր դասերին, որը քոլեջում պատճառաբանում էին նրանով, որ իբր` կիսուրը շատ է նրան օգնում, դրա համար էլ հասցնում է: Պատասխանելով հարցերին ընդհանուր առմամբ Զարուհու բարոյական ու մարդկային կերպարը նկարագել է դրական:
Երկրորդ դասախոսը շատ լավ էր ճանաչում Զարուհուն, նրա քոլեջի կուրսղեկն էր, քաջատեղյակ էր Զարուհու ընտանեկան պրոբլեմներին, գիտեր, թե ինչ վիճակում է գոյատևում աղջիկը, և այնուամենայնիվ, երբ Զարուհին կիսվել է նրա հետ բաժանվելու մտադրության մասին, նա խորհուրդ չի տվել, ասելով` «Ամեն տան էլ պատահում է, կկարգավորվի: Դու որբ ես մեծացել, երեխայիդ մի որբացրու»:
Նա ասաց, որ Զարուհու ուսման ընթացքում նրա վրա կապտուկներ կամ այլ տարօրինակություններ չի նկատել, ինչպես նաև`բարոյական վարքագիծը բնորոշեց որպես պարկեշտ:
Երրորդ դասախոսը ասես բանից անտեղյակ մեկը լիներ: Նա զարմացած էր, որ իրեն դատարան են հրավիրել, քանի որ երբևիցե Զարուհուն դաս չի տվել ու ընդհանրապես, ինչի՞ են իրեն կանչել…
Վկայություն է տվել նաև մեկ հարևան` կին, ով Սարկիսով ընտանիքին առանձնապես մոտ չի եղել, բայց Զարուհու հետ բարևել են միշտ իրար: Նա ասել է, որ Յանիս Սարկիսովը փոքրուց հայտնի է եղել իր խուլիգանական պահվածքով, պատմեց կոնկրետ իր հանդեպ կատարած խուլիգանությունների մասին: Զարուհու կերպարի մասին դրական էր արտահայտվում: Սարկիսովների տանից կռիվ-ղալմաղալի ձայն չի լսել մինչև սպանությանը նախորդող վեց ամիսները: սակայն հետագայում իմացել է աղջկա բարդ վիճակի մասին:
Մի խոսքով` դատարանում այսօր պարզում էին հիմնականում Զարուհու բարոյական կերպարը:
Այսքան բան այսօր: Հաջորդ նիստը տեղի կունենա սեպտեմբերի 9-ին, ժամը 12.00-ին:
Ես օրենքներից այդքան էլ քաջատեղյակ չեմ, բայց դետեկտիվի հանդեպ պատանեկության տարիների սիրուցս կարող եմ կռահել, թե ի՞նչ է կատարվում. Սարկիսովի դատապաշտպանը հավանաբար ուզում է Զարուհի Պետրոսյանին` դաժան, երկարատև ծեծի արդյունքում տանջամահ արված կնոջը նեկայացնել որպես անբարոյական կին, ուղղել «Դաժան սպանություն»-ը դեպի «Սպանություն խանդի հողի վրա աֆեկտի վիճակում»: Հայրությունն էլ ճանաչեցին, ու Յանիսը որպես երեխայի խնամակալ երկու տարի էլ չի նստի «Մեղմացնող հանգամանքների» լույսի տակ: Իսկ դա նշանակում է, բացի նրանից, որ մանկահասակ երեխան պետք է մեծանա հանցագործի խնամակալության տակ, նաև` ոչ մեկին ոչ մի դաս չի լինի այս դատավարությունից: Ու մեր որոշ եզ տղամարդիկ անասնաբար կշարունակեն ընտանեկան ծեծուջարդը, ու մեր որոշ տմարդի կիսուրներն անպատիժ կծեծեն հարսներին թավայով, ու հետո բերանները լաթի կտոր կկոխեն` որ համ չգոռա, համ էլ արյունը դուրս չթափի…
Իսկ մեղադրյալի աթոռին նստած մարդասպանը այսօր էլ շարունակում էր իրեն լկտի պահել նույնիսկ դատարանի դահլիճում, դատական նիստին ներկա ՀԿ-ների ներկայացուցիչ ու լրագրող աղջիկներին միջնամատ ցույց տալով…
Իրականում նա միջնամատ է ցույց տալիս բոլորիս` հարևաններից ու դասաախոսներից սկսած մինչև դատախազ ու դատավոր:
Լուսանկարը` Սվետլանա Անտոնյանի
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.