23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Դժվար է այսօր պատկերացնել, որ եղել են ժամանակներ, երբ անտիբիոտիկներ ու անտիսեպտիկներ չեն եղել: Նրանց է պարտական մարդկությունը բազմաթիվ հիվանդությունների հաղթահարման համար, նրանց շնորհիվ է, որ շատ պատերազմի վիրավորներ կենդանի են մնացել նաև:
Բայց անտիբիոտիկներին են մեղադրում իմունային համակարգի ու օրգանիզմի դիմադրողականության ընդհանուր անկման մեջ, նույնիսկ լսել եմ, թե խոզի, թռչնի եւ այլ գրիպերի պատճառ են համարում: Յուրաքանչյուրի գործն է` ընդունել անտիբիոտիկներ, թե ոչ: Իմ կարծիքով լինում են դեպքեր, երբ անտիբիոտիկների ընդունումը անհրաժեշտ է մարդու կյանքի փրկության համար:
Ու դրա համար ամենամեծ շնորհակալությունը պենիցիլինն է, և` նրա բացահայտման պատմությունը:
Պենիցիլինի հայտնագործությունը պատկանում է Ալեքսանդր Ֆլեմինգին: Նրան մահից հետո հողին են հանձնել Լոնդոնի Սուրբ Պողոսի տաճարում` ամենահարգարժան բրիտանացիների կողքին: Հունաստանում, որտեղ ապրում էր գիտնականը նրա մահվան օրը ազգային սուգ են հայտարարել են: Իսպանական Բարսելոնայում բոլոր ծաղկավաճառ կանայք իրենց զամբյուղներից հազարավոր ծաղկի թերթիկներ են թափել նրա անվամբ հուշաքարի առջև:
Շոտլանդացի բակտերոլոգ Անեքսանդր Ֆելմինգը(1881—1955) ծնվել է Էյրշիր կոմսությունում ֆերմեր Հյու Ֆլեմինգի ու նրա երկրորդ կնոջ` Գրեյս Ֆլեմինգի ընտանիքում:
Նա հաճախում էր գյուղի փոքրիկ դպրոցը, հետո` սկսեց հաճախել Կիլմարնոկյան ակադեմիան, վաղ սովորեց ուշադիր հետևել բնությանը: 13 տարեկանում նա իր ավագ եղբայրների հետևից գնաց Լոնդոն, որտեղ գործակատար էր աշխատում ու սովորում Պոլիտեխնիկական ինստիտուտում, իսկ 1900թ. անդամագրվեց Լոնդոնի շոտլանդական գնդին:
Ավագ եղբոր խորհրդով նա ներկայացրեց փաստաթղթերը ազգային մրցույթի` բժշկական դպրոց ընդունվելու համար: Քննություններին Ֆլեմինգը ստացավ ամենաբարձր բալերն ու դարձավ Սբ. Մարիամի հիվանդանոցին կից բժշկական դպրոցի կրթաթոշակակիր: Ալեքսանդրն ուսումնասիրում էր վիրաբուժություն, հանձնելով քննությունները 1906թ. նա դարձավ Թաքավորական քոլեջի անդամ: Մնալով աշխատելու սբ. Մարիամ հիվանդանոցի պրոֆեսոր Ալմրոթ Ռայթի լաբորատորիայում, 1908թ. Լոնդոնի համալասարանում նա ստացավ գիտությունների բակալավրի ու մագիստրոսի կոչում:
Այդ ժամանակներում բժիշկներն ու մանրեաբանները համարում էին, որ հետագա առաջընթացը կապված է լինելու իմունային համակարգի հատկությունների փոփոխման, համալրման կամ ուժեղացման փորձերի հետ: 1910թ. Սալվարսան` Պաուլ Էրլիխի հայտնագործությունը միայն ամրապնդեց այդ ենթադրությունները: Էրլիխը զբաղված էր, ինչպես ինքն էր անվանում`«մոգական գնդակի» փնտրտուքներով, նկատի ունենալով այնպիսի միջոց, որը կոչնչացներ օրգանիզմ ներխուժած բակտերիաները` չվնասելով հիվանդի օրգանիզմի հյուսվածքներն ու նույնիսկ փոխազդելով նրանց հետ:
Ռայթի լաբորատորիան առաջիններից էր, որ ստուգման համար ստացավ սալվարսանի նմուշներ: 1908թ. Ֆլեմինգը սկսեց փորձերը դեղամիջոցի հետ, օգտագործելով այն մասնավորեպաես սիֆիլիսի բուժման պրակտիկայում: Հոյակապ գիտակցելով սալվարսանի հետ կապված բոլոր պրոբլեմները, այնումենայնիվ, նա հավատում էր քիմիոթերապիայի հնարավորություններին: Սակայն մի քանի տարվա ընթացքում հետազոտությունների արդոյւքներն այնպիսինն էին, որ հազիվ թե կարողանային հաստատել նրա ենթադրությունները:
Առաջին համաշխարհային պատերազմի մեջ Բրիտանիայի մտնելուց հետո Ֆլեմինգը ծառայում էր Թագավորական բանակի բժշկական կորպուսում, մասնակցում էր Ֆրանսիայում ընթացող ռազմական գործողություններին: Աշխատելով վերքերի հետազոտման լաբորատորիայում, Ռայթն ու Ֆլեմինգը փորձում էին որոշել, բերո՞ւմ են անտիսեպտիկները որևէ օգուտ վարակված վնասվածքների բուժման ժամանակ: Ֆլեմինգն ապացուցեց, որ այնպիսի անտիսեպտիկներ, ինչպես օրինակ` կարբոլաթթուն, որն այն ժամանակ լայնորեն կիրառվում էր բաց վերքերի մշակման համար, սպանում է լեյկոցիտներին, որոնք օրգանիզմի համար պաշտպանական պատնեշ են ստեղծում, որը նպաստում է հյուսվածքների մեջ մանրէների գոյատևմանը:
1922թ. սովորական մրսածության հիվանդությունների հարուցիչին տարբերելու ու առանձնացնելու ապարդյուն փորձերից հետո Ֆլեմնգը բոլորովին պատահական հայտնաբերեց լիզոցիմը` որոշ բակտերիաներ սպանող ու հյուսվածքներին չվնասող ֆերմենտը: Ցավոք, լիզոցիմի բժշկական օգտագործման հեռանկարները դուրս եկան բավականին սահմանափակ, որովհետև նա բավականին արդյունավետ էր հիվանդությունների հարուցիչ չհանդիսացող բակտերիաների համար, և բացարձակ անարդյունավետ հիվանդածին օրգանիզմների համար: Բայց այս հայտնագործությունը դրդեց Ֆլեմինգին զբաղվել այլ անտիբակտերիալ դեղամիջոցների փնտրտուքով, որոնք անվտանգ կլինեին մարդու օրգանիզմի համար:
Հաջորդ պատահականությունը` պենիցիլինի բացահայտումն է Ֆլեմինգի կողմից 1928թ., որն արդյունք էր հանգամանքների հորդության` գրեթե անհավանական, անհավատալի:
Ի տարբերություն իր կոկիկ գործընկերների, որոնք օգտագործված թասերը մաքրում-լվանում էին աշխատելուց հետո, Ֆլեմինգը չէր լվանում բակտերիալ կուլտուրաներով թասերը 2-3 շաբաթ շարունակ, մինչև նրա լաբորատոր սեղանը չէր հայտնվում 40 կամ 50 թասերով կիտված: Այդ ժամանակ նա սկսում էր մաքրություն անել` նայելով կուլտուրաները իրար ետևից, որպեսզի ոչ մի հետաքրքիր բան բաց չթողնի: Թասերից մեկում նա հայտնաբերեց բորբոս, որը ի զարմանքս նրա ճնշում էր ցանված բակտերիայի կուլտուրան: Առանձնացնելով բորբոսը, նա սահմանեց, որ. «բուլյոնը, որի վրա բազմացել է բորբոսը ձեռք է բերել միկրոօրգանիզմների աճը ճնշելու վառ արտահայտված ունակություն, ինչպես նաև` բակտերոցիդ ու բակտերոլոգիական հատկություններ»:
Ֆլեմինգի անփությությունն ու նրա կողմից արված դիտարկումները միայն երկու գործոնն էին մի շարք պատահարների, որոնք նպաստեցին հայտնագործությանը: Բորբոսը, որով վարակվել էր կուլտուրան, շատ հազվագյուտ տեսակի էր: Հավանաբար ուրիշ լաբորատորիայից էր ներմուծվել, որտեղ աճեցնում էին բրոնխիալ ասթմայով հիվանդ մարդկանց տներից վերցրված բորբոսի նմուշներ, դեսենսիբիլզացնող էքստրակտներ պատրաստելու համար: Ֆլեմինգը լաբորատոր սեղանին թողեց հետագայում հայտնի դարձած թասը ու մեկնեց հանգստանալու…
Լոնդոնում վրա հասած ցրտերը բարենպաստ պայամաններ ստեղծեցին բորբոսի աճի համար, իսկ հետագայի եղանակի տաքացումները` բակտերիաների: Ինչպես հետագայում պարզվեց, հանգամանքների այս ընթացքին է պարտական հանրահայտ հայտնագործությունը:
Ֆլեմինգի սկզբնական հետազոտությունները մի շարք կարևոր տեղեկություններ տվեցին պենիցիլինի մասին: Նա գրում էր, որ դա` «պիոգեն կոկերի ու դիֆտերիալ խմբի բացիլների վրա ցայտուն կերպով ազդող էֆեկտիվ անտիբակտերիալ սուբստանցիա է: Նույնիսկ մեծ դոզաներով պենիցիլինն անվնաս է կենդանիների համար: Կարելի է ենթադրել, որ այն էֆեկտիվ անտիսեպտիկ կլինի պենիցիլինի նկատմամբ զգայուն միկրոբներով ախտահարված հատվածների արտաքին մշակման կամ ներս ընդունելու համար»: Իմանալով դա, Ֆլեմինգը, որքան էլ տարօրինակ լինի, չարեց այդքան ակնհայտ հաջորդ քայլը, որը տասներկու տարի անց արեց Հովարդ Ու. Ֆլորին, և որն էր` կփրկվե՞ն արդյոք մկները մահացու ինֆեկցիայից, եթե նրանց բուժել պենիցիլինի սրսկումներով: Ֆլեմինգը պենիցիլին նշանակել էր միայն մի քանի հիվանդի` արտաքին օգտագործման համար: Բայց Ֆլորիի փորձերի արդյուքները հակասական ու հուսահատեցնող էին: Լուծույթը ոչ միայն դժվար էր մաքրվում, եթե շատ էր լինում, այլ նաև անկայուն էր:
Սբ. Մարիամի հիվանդանոցի պատվաստման բաժանմունքը, որտեղ աշխատում էր Ֆլեմինգը գոյատևում էր պատվաստանյութերի` վակցինաների վաճառքի շնորհիվ: Ֆլեմինգը հայտաբերեց, որ պատվաստանյութի պատրաստման ընթացքում պենիցիլինն օգնում է պաշտպանել կուլտուրան ստաֆիլոկոկից: Դա ընդամենը մի փոքրիկ տեխնիկական նվաճում էր, և Ֆլեմինգը լավ օգտվում էր դրանից, ամեն օր հանձնարարելով պատրաստել բուլյոնի մեծ քանակություն: Նա պենիցիլինի կուլտուրայի նմուշներով կիսվում էր այլ լաբորատորիանում իր որոշ կոլեգաների հետ, բայց 1930—1940թթ. հրապարակված 27 հոդվածներից ու դասախոսություններից և ոչ մեկում ոչ մի անգամ չի հիշատակել պենիցիլինի մասին, նույնիսկ եթե խոսքը գնում էր բակտերիաներին սպանող նյութերի մասին:
Պենիցիլինն ընդմիշտ մոռացված կլիներ, եթե չլիներ Ֆլեմինգի լիզոցինի ավելի վաղ հայտնագործումը: Հենց այս հայտնագործությունը ստիպեց Ֆլորիին ու Էռնստ Բ. Չեյնին զբաղվել պենիցիլինի թերապեվտիկ հատկություններով, որի արդյունքում էլ դեղամիջոցը վերջնականապես դուրս բերվեց ու ենթարկվեց կլինիկական փորձությունների: Փառքն ու պատիվը սակայն, բաժին հասան Ֆլեմինգին: Բակտերիալ կուլտուրայով անլվա թասի մեջ հայտնաբերված պենիցիլինը մամուլին սենսացիոն պատմություն տվեց, որը տպավորիչ էր ու ազդեցիկ յուրաքանչյուրի համար:
1945թ. Նոբելյան մրցանակը ֆիզոլոգիայի ու բժշկության ոլորտում հանձնվել է համատեղ` Ֆլեմինգին, Չեյնին ու Ֆլորիին «Պենիցիլինի և զանազան ինֆեկցիոն հիվանդությունների դեպքում նրա բուժիչ ազդեցության բացահայտման համար»:
Թագավորական ինստիտուտից Գորան Լիլիեսթրանդն իր ողջույնի խոսքում ասել է. «Պենիցիլինի պատմությունը լավ հայտնի է ամբողջ աշխարհում: Այն հանուն մեծ ընդհանուր նպատակի զանազան գիտական մեթոդների համատեղ կիրառման լավ օրինակ է, և մեկ անգամ ևս ցույց է տալիս մեզ ֆունդամենտալ հետազոտությունների կայուն արժեքը»: Ֆլեմինգն այդ օրը նշեց, որ «պենիցիլինի ֆենոմենալ հաջողությունը բերեց բորբոսի և բուսական աշխարհի այլ ցածրագույն ներկայացուցիչների անտիբակտերիալ հատկությունների ինտենսիվ ուսումնասիրմանն ու հետազոտմանը: Նրանցից շատ քչերն են օժտված այդ հատկություններով, օգտվենք դրանից»:
Սա է պենիցիլինի պատմությունը:
Պենիցիլինի կարգի ուժեղ անտիբիոտիկները 60 տարի շարունակ վարակիչ հիվանդությունների դեմ «հզոր զենք են» եղել: Այսօր, սակայն, հակաբիոտիկների ոչ բավարար ուսումնասիրությունները խոսում են փոխարինող ավելի ուժեղ տարբերակների բացակայության մասին: Հետազոտողներն այսօր ահազանգում են անտիբիոտիկների դեմ վարակիչ հիվանդությունների աճող դեղակայունության մասին: Գիտնականները կոչ են անում աշխարհի կառավարություններին քայլեր ձեռնարկել նոր անտիբիոտիկներ ստեղծելու և առողջապահական ճգնաժամը հաղթահարելու համար:
ԱՀԿ ներկայացուցիչ Քեթլին Հոլոուեյը նշել է, որ հակաբիոտիկների դեմ դեղակայունությունը գլոբալ խնդիր է, հատկապես այնպիսի հիվանդությունների դեպքում, ինչպիսին են մանկական թոքաբորբը, դիզենտերիան և տուբերկուլոզը: Այս հիվանդություններն աշխարհի որոշ մասերում արդեն դեղակայուն են թիվ մեկ անտիբիոտիկների դեմ: Չշտապելու դեպքում մարդկությունը մենակ կմնա ծանր հիվանդությունների հետ առանց որևէ դեղամիջոցի:
LSE-ն խորհուրդ է տալիս Եվրախորհրդին և ԱՄՆ-ին խթանել անտիբիոտիկների ուսումնասիրության բնագավառում նոր ներդրումներ իրականացնելուն և նոր տարբերակներ ստեղծելուն:
Պատրաստեց` Լուսինե Վայաչյանը
ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում հարուցվել է քրեական գործ` կանխիկացնելու միջոցով առանձնապես խոշոր չափերի գումար հափշտակելու դեպքի առթիվ:
Հայաստանի գլխավոր դատախազության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նյութերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ գյուղատնտեսության նախարարության «Գյուղական համայնքների տնտեսական զարգացման ծրագրի վերլուծության եւ կառավարման գրասենյակ» պետական հիմնարկի նախկին գլխավոր հաշվապահը, նույն հիմնարկի ֆինանսական ծառայությունների մասնագետից նախապես վերցված «Արդշինինվեստբանկ» ՓԲ ընկերության առկա քարտի հաշվին 2010թ. հունվարի 29-ից մինչեւ 2010թ. օգոստոսի 31-ն ընկած ժամանակահատվածում վերոհիշյալ հիմնարկի ֆինանսական միջոցներից փոխանցելով եւ անձամբ «Արդշինինվեստբանկ» ՓԲ ընկերության առկա քարտով կանխիկացնելով, հափշտակել է առանձնապես խոշոր չափերի գումար:
Հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Քրեական գործն ուղարկվել է ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչություն` նախաքննություն կատարելու համար:
«Առաքելություն Հայաստան» բարեգործական կազմակերպությունը բավականին լայն գործունեություն էր ծավալում, սակայն վերջին շրջանում նրանք ֆինանսական խնդիրներ ունեն, ինչ էլ պատճառ է դարձել, որ գնան մի շարք քայլերի:
Շիրակի մարզում կառույցը երեք գործող ճաշարան ուներ: Այս պահին Գյումրիում բարեգործական բոլոր ճաշարանները դադարել են գործելուց: Երկուսը փակվել էին ամիսներ առաջ: Արդեն 2-3 օր է` չի գործում նաեւ այս ընկերության ֆինանսավորմամբ գործող վերջին ճաշարանը: Պատճառաբանությունը մեկն է` ֆինանսավորումը նվազել է: Հայտարարավել է, թե ճաշարանը մեկ ամսով արձակուրդ է գնում:
Թե ի՞նչ է նշանակում 200-ից ավելի շահառու ունեցող բարեգործական ճաշարանի արձակուրդը, կարծում ենք մեկնաբանությունների կարիք չկա:
Նոնա Գալստյանը Գորիսում սեռական բռնության ենթարկված 14-ամյա աղջկա փաստաբանն է` տուժող կողմը որոշել է խոսալ, ինչո՞ւ:
— Ես փաստաբան եմ և այս գործով հանդիսանում եմ տուժողի օրինական ներկայացուցչի ներկայացուցիչը, քանի որ աղջիկն անչափահաս է, նրա օրինական ներկայացուցիչը մայրն է, ես էլ մոր ներկայացուցիչն եմ եւ իրավասու եմ խոսել տուժողի անունից: Մենք երկար ժամանակ լռում էինք, ելնելով երեխայի շահերից, բայց հետեւելով մամուլի հրապարակումներին ես տեսա, որ թե լրագրողները, թե նախաքննական մարմիններն առանց խնայելու հրապարակում են աղջկա եւ հոր անունները, կատարվածին տալիս են այլ պատկեր, արդեն խոսակցություններ են շրջանառվում, թե, իբր` աղջիկն այնքան զուգընկեր է ունեցել, որ չի հիշում թե ումից է հղի:
— Ի՞նչ է կատարվում իրականում, գործը ի՞նչ փուլում է, ո՞րն է տուժողի պաշտոնական դիրքորոշումն այսօրվա դրությամբ:
— Ոստիկանություն է դիմել աղջկա մայրը, երբ հայտնաբերել է որ աղջիկը հղի է: Աղջիկը մատնանշել է հորը եւ ասել, որ հայրը նրան պարբերաբար, հարկադրաբար մղել է սեռական գործողությունների, այլ կերպ` սեռական հարաբերություններ է ունեցել նրա հետ: Դրա հիման վրա հարուցվել է քրեական գործ ՔՕ 141 հոդվածով`«Սեքսուալ բնույթի գործողություններ կատարելն ակնհայտ 16 տարին չլրացած անձի հետ», այնինչ ես գտնում եմ, որ պետք է հարուցվեր 138 հոդվածով`«Բռնաբարություն»: Հորը մինչև այժմ մեղադրանք չի առաջադրվել և նա չունի նույնիսկ կասկածյաի կարգավիճակ: Նշանակվել էր ԴՆԹ փորձաքննություն, եզրակացության համաձայն պարզվել է, որ պտղի հայրը նա չի:
— Բա ո՞վ է պտղի հայրն այդ դեպքում, աղջիկն ինչ-որ անուններ է տալիս եւ ստուգո՞ւմ են բլորին:
— Այո, մի քանի անուն է տվել, ստուգել են` նրանք չեն: Աղջիկը համառորեն մատնանշում է հորը: Ես ուզում եմ լրատվամիջոցների ուշադրությունը հրավիրել առ այն,, որ` հանդիսանում է աղջկա հայրը պտղի հայրը թե չէ, եթե աղջիկն ասում է, որ հայրը նրան սեռական բռնության է ենթարկել, նա պետք է պատժվի: Այլ հարց է, որ մենք բացի աղջկա ցուցմունքներից ներկայումս այլ ապացույցներ չունենք, բայց կամաց-կամաց հավաքում ենք: Նախաքննությունը ընթանում է: Բարդացնում է այն, որ գավառական քաղաքում մարդիկ այնքան էլ հակված չեն անկեղծանալու, թե դպրոցում, թե հարեւանության մեջ խոսակցություններ հաստատ եղել են: Հնարավոր չի փոքր տեղ այդպիսի բաներ կոծկել, ուղղակի չեն ասում: Մենք փորձում ենք հոր` աղջկա հետ կենակցելու ապացույցներ հավաքել այս էտապում: Շուտով առերեսումներ կլինեն, դրանք էլ կարող են օգտակար լինել:
— Կապանի նյարդահոգեբանական դիսպանսերում աղջկան դրվել է «Մտավոր հետամնացություն» ախտորոշումը: Դուք համաձա՞յն եք դրա հետ, աղջիկն իրո՞ք ունի մտավոր հետամնացություն: Կարելի է՞ նման ախտորոշմամամբ մարդու խոսքին հավատալ:
— Աղջիկը պարբերաբար բռնության է ենթարկվել, նրա հոգեկան վիճակը բնական է, որ չէր կարող հավասարակշիռ լինել: Բայց դա դեպրեսիա, ընկճվածություն, ինչպես ասես կարելի է անվանել, միայն ոչ մտավոր հետամնացություն: Այդ ախտորոշումը դրվել է Կապանի նյարդահոգեբանական դիսպանսերում Արարատ Վարդանյանի կողմից այն ժամանակ, երբ աղջկա մայրը նկատելով նրա վարքի մեջ տարօրինակություններ, նյարդային անհավասարակշիռ վիճակ, դիմել է բժշկի: Այժմ քննիչի կողմից նշանակել է դատահոգեբանական-դատահոգեբուժական փորձաքննություն, չնայած ես կարծում եմ, որ դրա կարիքը չկա,աղջիկն ադեկվատ է եւ նրա ցուցմունքները վստահելի են, բայց համաձայնվել ենք:
Աղջիկն անմեղսունակ չի, նա ադեկվատ է եւ ադեկվատ է ընկալում իր հետ կատարվածն ու կատարվելիքը: Եթե նա ասում է, որ հայրը սեռական ակտ է ունեցել իր հետ, ուրեմն ունեցել է: Ինչո՞ւ պետք է զրպարտի հարազատ հորը: Ինչո՞ւ պետք է վախենա նրանից հակառակ դեպքում:
— Գործի նախաքննությունն ընթանում է Գորիսում: Արդյո՞ք հարմար է աղջկան ամեն անգամ Գորիս տանել, չե՞ք դիմել նախաքննությունը Երեւան տեղափոխելու համար: Եւ ոչ միայն այդ պատճառով: Գավառում գործող ծանոթ-բարեկամ համակարգի պատճառով էլ ինձ մոտ անվստահություն կա որոշակի
— Չենք դիմել, բայց կդիմենք: Աղջկա համար ամեն անգամ Գորիս գնալը, այդ միջավայրը, մարդկանց հայացքները, ի վերջո` հոր մոտակայքում գտնվելը նրա վրա շատ վատ են ազդում: Ծանոթ-բարեկամը բացառել չի կարելի, նաեւ մեր ունեցած տեղեկությունների համաձայն այդ նույն բաժանմունքում աշխատում է նաև աղջկա հորեղբոր տղան, ինչը կարծում եմ օբյեկտիվ և անաչառ նախաքննություն ապահովելու տեսանկյունից, չեմ բացառում, որ կարող է խոչընդոտ հանդիսանալ: Այնուամենայնիվ, նախաքննությունը չավարտված հայտարարություններ ու հրապարակումներ անելը ես համարում եմ սխալ ու իմ պաշտպանյալի շահերին հակասող: Ի վերջո, նախաքննական մարմինները պետք է ունենան էթիկա և պետք է հաշվի առնեն, որ տուժողը երեխա է, դեռահաս: Նրա վերապրածը պետք է հաշվի առնել և գործել օրենքի պահանջին համապատասխան, լինել օբյեկտիվ և անկողմնակալ:
— Ո՞նց է աղջիկը հիմա, որտե՞ղ է, ո՞վ է նրան օգնում, աջակցում: Ի՞նչ է անում, ինչո՞վ է զբաղվում:
— Նա հիմա ՀՕՖ-ում է, նրանք ապաստան ունեն նման դեպքերի համար: Աղջիկը շատ է փոխվել հոգեբանի հետ աշխատելուց հետո: Ընկճված է բնականաբար, բայց մնացած ամեն ինչում սովորական դեռահաս է` զբոսնում է, շփվում:
Հ.գ. Հուսանք, փաստաբանի հորդորները հաշվի կառնվեն եւ մեդիա դաշտի մարդիկ լինելով` աղջիկներ, տղաներ, կանայք, տղամարդկ, քույրեր, մայրեր, եղբայրներ, հայրեր, մորեղբայրներ ու հորեղբայրներ, մորաքույրներ եւ հորաքույրեր, հիշեն, որ իրենց առջեւ մարդ է` երեխա, դեռահաս, որի հետ զարհուրելի բան է կատարվել, որը կարող էր կատարվել, Աստված մի արասցե իրենց կամ իրենց մերձավորի հետ…. Փոխարենը` օգնենք, նպաստենք արդարադատությանը` որ մեղավորը պատժվի, իսկ աղջնակն էլ կազդուրվի ստացած հարվածներից ու դառնա հասարակության համար պիտանի մարդ ու լավ կյանք ապրի…
Ու ամենակարեւորը` չխարանենք…
Օգոստոսի 12-ը Երիտասարդության միջազգային օրն է: Այդ կապակցությամբ Հայաստանի երիտասարդական հիմնադրամը շնորհավորական ուղերձ է հղել:
Ուղերձում, մասնավորապես, ասվում է.
«Սիրելի երիտասարդներ, ի սրտե շնորհավորում ենք Երիտասարդության միջազգային օրվա առթիվ։ Երիտասարդ մարդկանց գիտելիքներից, ձգտումներից, աշխատասիրությունից ու հայրենասիրությունից է կախված մեր հայրենիքի ապագան։ Այսօրվա երիտասարդությանը սպասվում է լրջագույն աշխատանք պետականության ամրապնդման, զարգացման, հասարակական նոր նվաճումների, պատմական հարուստ եւ մշակութային արժեքների պահպանման գործում։
Տարեցտարի մեծանում է երիտասարդության դերն ու ներգրավվածությունը երկրի ամենատարբեր ոլորտներում։
Մենք զորեղ ենք մեր երիտասարդներով, եւ մեզ համար մեծ հպարտություն է տեսնել, որ անկախության այս տարիներին մեծացել է երկրի, պետականության շուրջ համախմբվող հայրենասեր սերունդ։ Արագընթաց մեր ժամանակներում փոփոխությունները տեղի են ունենում անընդհատ, արագ ու անկանխատեսելի։ Եվ այս պայմաններում երիտասարդների դերը մեր հասարակությունում կտրուկ բարձրանում է, քանզի երիտասարդությունն է այն ուժը, որ կարող է արագ արձագանքել ցանկացած մարտահրավերի։ Երիտասարդությունը ճկուն ծրագրեր կազմելու, մեկ քայլ առաջ տեսնելու հնարավորություն է։ Հայաստանի երիտասարդական հիմնադրամն իր ծրագրերով ու գործունեությամբ մշտապես նեցուկ է կանգնելու մեր երիտասարդությանը՝ նրա ներուժն ու կարողություններն ուղղորդելով երկրի առանցքային խնդիրների լուծմանը։ Եվ այս ամենը կյանքի է կոչվում հանրապետության նախագահի՝ պետական երիտասարդական քաղաքականությանը ցուցաբերած հատուկ ուշադրության շնորհիվ։
Սիրելի’ երիտասարդներ, եւս մեկ անգամ շնորհավորում ենք Օգոստոսի 12-ի՝ Երիտասարդության միջազգային օրվա առթիվ եւ մաղթում հաստատակամություն՝ ձեր կյանքի կարեւորագույն նպատակներին հասնելու համար»:
Այն համառությունը և հետևողականությունը, որով վարչախումբը շարունակում է արշավանքը միջին դաս կազմող կամ անհատական աշխատանքով գոյատևող սոցիալական խմբերի դեմ, ինչպես արդեն ոչ մեկ անգամ արձանագրել ենք, խոսում է այն մասին, որ այդ դասի վերացումը կամ առավել թուլացումը ռեժիմի համար կենսական քաղաքական նշանակություն ունի։ Դրանով երկու խնդիր է լուծվում.
1. Նպաստել, որպեսզի առևտրաշրջանառությունն ամբողջությամբ կենտրոնանա օլիգարխներին պատկանող սուպերմարկետներում ևխոշոր խանութներում՝ բազմապետկելով նրանց շահույթները։
2. Թուլացնել սոցիալական այն շերտը, որը ինքնուրյուն աշխատանքով ապրելով ևանմիջական վարչական կախվածության մեջ չգտնելով պետական հիմնարկներից ու պաշտոնյաներից, անհամեմատ ազատ է իր ձայնը տնօրինելիս։
3. Այս տարածքները կրկին վերադարձվում են իշխանության տնօրինության տակ, որոնք հետագայում կարող են բաժանվել յուրայիններին կամ էլ վաճառվել աստղաբաշխական գներով:
Մնացած բոլոր հետևանքները՝ կապված հազարավոր մարդկանց ճակատագրի, սոցիալական դժգոհության բազայի մեցածման ու խորացման, աշխատատեղերի կրճատման, արտագաղթի լրացուցիչ խթան դառնալու ևայլ խնդիրների հետ, ավազակապետական իշխանության համար երկրորդական են ևստորադասվում են առաջին երկուսին։
Երևանի կրպակատերի դեմ շարունակվող արշավանքի հերթական փուլը դրա վառ վկայությունն է։ Խոսքը վերաբերում է շուրջ 3000 կրպակների, որոնք մաս առ մաս նույն ճակատագրին պետք է արժանանան։ Որպես կանոն կրպակատերերն ունեն սեփականության վկայական, վարձակալման օրինական պայմանագիր, պարտաճանաչ մուծել են բոլոր հարկերն ու վարձավճարները։ Զանգվածաբար խախտվում են մարդու սահմանադրական՝ մասնավոր սեփականության իրավունքը, աշխատանքի իրավունքը, ըստ էության՝ կյանքի իրավունքը։ Անկախ բոլոր հանգամանքներից, ինքնուրույն աշխատանքով զբաղված ու դրանով իր ապրուստը հոգացող յուրաքանչյուր քաղաքացի վաստակելու այդ հանարավորությունից կարող է զրկվել միայն մեկ պայմանով՝ երբ իր համաձայնությամբ ստանա դրա ճիշտ համարժեք մի այլ հնարավորություն կամ համարժեք փոխհատուցում։ Ոչ մի քաղաքի տեսք, ոչ մի այլ հանգամանք ավելի թանկ չարժե, քան յուրաքանչյուր քաղաքացի, նրա ապրելու ևաշխատելու իրավունքը, ըստ էության՝ նրա ճակատագիրը։
Հայ Ազգային Կոնգրեսը դատապարտում է կրպակատերերի դեմ ծավալված արշավանքը, իր պատրաստակամություն է հայտնում բազմակողմանի՝ իրավական, քարոզչական, տեխնիկական ևկազմակերպական գործնական օգնություն տրամադրել իրենց օրինական իրավունքների համար պայքարող քաղաքացիներին։ Այս առիթով Կոնգրեսը ստեղծել է աշխատանքային խումբ (կոնտակտային հեռախոս՝ 52.09.74), որն արդեն իսկ մի քանի հանդիպումներ է ունեցել կրպակատերերի ներկայացուցիչների հետ։
Վարչապետն այսօր կառավարության նիստի ժամանակ պարզաբանումներ է պահանջել հանրությանը հուզող խնդիրների վերաբերյալ:
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյան
— Բարեւ ձեզ, հարգելի գործընկերներ: Մինչ այսօրվա օրակարգի ձեւավորումը, երկու հարց կա, որոնց մենք պետք է անդրադառնանք: Առաջին հարցը վերաբերում է այն հանձնարարականին, որ երկու շաբաթ առաջ տրվեց Պետական եկամուտների կոմիտեին:
«Առավոտ» օրաթերթում մի հրապարակում կար, որը վերաբերում էր Պետական եկամուտների կոմիտեի աշխատանքներին եւ աշխատակիցների գործելակերպին: Ինձ զեկուցել են, որ ծառայողական քննությունն արդեն ավարտվել է, եւ կսկսենք այս հարցից: Պարոն Ալավերդյան, ինչո՞վ է ավարտվել:
ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Արմեն Ալավերդյան
— Մեծարգո վարչապետ, կառավարության հարգելի անդամներ, ի կատարումն Հայաստանի Հանրապետության կառավարության հուլիսի 21-ի արձանագրության երկրորդ հանձնարարականի` հայտնում եմ` «Առավոտ» օրաթերթում որոշ հարկային տեսուչների անպատշաճ պահվածքի վերաբերյալ հրապարակված հոդվածի առիթով, Պետեկամուտների կոմիտեի նախագահի հանձնարարականով, Կենտրոնի հարկային տեսչությունում ներքին դիտարկումների եւ վերահսկողության վարչության կողմից իրականացվել է ծառայողական քննություն: Ծառայողական քննության ընթացքում ստեղծված նյութերն օգոստոսի 8-ին քննարկվել են Պետեկամուտների կոմիտեի ծառայողական քննությունների հանձնաժողովի կողմից, եւ կայացվել է համապատասխան եզրակացություն:
Եզրակացությունը ներկայացվել է կոմիտեի նախագահին, եւ կոմիտեի նախագահի տվյալ պահին ժամանակավոր պաշտոնակատարի կողմից որոշում է կայացվել: Ընթերցում եմ այդ որոշումը. մեղավոր անձանց ենթարկել պատասխանատվության, այդ թվում` Կենտրոնի հարկային տեսչության կանխատեսումների եւ ընթացիկ հսկողության բաժնի հարկային տեսուչ Գառնիկ Գեւորգյանն ազատվել է հարկային ծառայությունից, կանխատեսումների եւ ընթացիկ հսկողության բաժնի պետ Լեւոն Մարտիրոսյանին եւ նույն բաժնի հարկային տեսուչ Սամվել Զաքարյանին հայտարարվել է գրավոր նկատողություն, իսկ նույն բաժնի հարկային տեսուչ Հրաչիկ Մկրտչյանին հայտարարվել է նկատողություն: Սույն որոշումը տարածվել է Պետեկամուտների կոմիտեի կառուցվածքային բոլոր ստորաբաժանումներում` ի գիտություն, այդպիսի երեւույթները հետագայում չկրկնելու նպատակով:
Տիգրան Սարգսյան
— Շատ լավ: Ես ցանկանում եմ ուշադրություն հրավիրել այն հանգամանքի վրա, որ երբ հրապարակումներում կան փաստեր, որոնք համապատասխանում են իրականությանը, ապա իշխանությունները պարտավոր են ձեռնարկել միջոցառումներ եւ պատժել պատասխանատուներին, եթե եղել են այդպիսի արարքներ: Եվ սա այն դեպքն է, երբ Պետական եկամուտների կոմիտեն, արձագանքելով այդ հրապարակմանը եւ ծառայողական քննության միջոցով պարզելով, որ փաստերը համապատասխանում են իրականությանը, մեղավորներին պատժել է: Շնորհակալություն, պարոն Ալավերդյան:
Եվ երկրորդ հարցը, հարգելի գործընկերներ, վերաբերում է Երեւան քաղաքում կրպակների հետ կապված ստեղծված իրավիճակին, մասնավորապես, քաղաքապետի այն որոշմանը, որ անհրաժեշտ է ապամոնտաժել անօրինական կրպակները: Պարոն Կարապետյան, կխնդրեինք տալ պարզաբանումներ` ստեղծված իրավիճակի եւ անելիքների մասին:
Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյան
— Մեծարգո պարոն վարչապետ, հարգելի գործընկերներ, կրպակների հետ կապված իրավիճակը հետեւյալն է. մենք գույքագրել ենք եւ պարզել, որ Երեւան քաղաքում ունենք 3395 կրպակ, որից 1180-ը չաշխատող, լքյալ կրպակներ են: Դրանցից 912-ն արդեն այս տարվա մեջ ապամոնտաժված են: Ապամոնտաժման է ենթակա, կրկնում եմ, չաշխատող, լքյալ 266 կրպակ, եւ դա շատ արագ անելու ենք: Մենք որոշում ենք կայացրել եւ գույքագրել ենք, թե կենտրոնական փողոցներում գոյություն ունեցող կրպակներից քանիսն են օրինական եւ քանիսը` ոչ: Եվ այս պահին գույքագրում եւ ապամոնտաժման ենք ենթարկում այդ կրպակներից նրանք, որոնք թե՛ արտաքին տեսքով, թե՛ հետիոտնին, թե՛ հաղորդակցության առումով խանգարում են քաղաքի բնականոն աշխատանքը: Այսինքն` այն կրպակները, որոնք օրինական են, որեւէ մեկը չի ապամոնտաժում, նաեւ այն կրպակները, որոնք օրինական չեն, բայց այս պահին մեծ խնդիր չեն դնում մեր առջեւ եւ աշխատող են, մենք այդ մարդկանց նույնպես որեւէ ձեւով նեղություն չենք տալիս: Ինչ վերաբերում է կենտրոնական փողոցների կրպակներին եւ սոցիալական խնդրին, ճիշտն ասած, ես չեմ կարծում, որ կենտրոնական փողոցներում կրպակատերերի մեջ խեղճ մարդիկ կան (խոսքը գնում է կրպակատերերի մասին), եւ որեւիցե պարտավորություն քաղաքապետարանն նրանց առջեւ չունի:
Կար ժամկետ, եւ նրանք այդ ժամկետի մեջ պետք է տեղավորվեին: Մենք այլընտրանք կամ փոխհատուցում տրամադրելու պարտավորություն չունենք: Ինչ վերաբերում է այնտեղ աշխատող եւ սոցիալապես անապահով մարդկանց, հստակ հանձնարարական է տրվել վարչական շրջանների ղեկավարներին, որ յուրաքանչյուրի հետ անհատապես աշխատեն: Այս պահին նույնպես այդ անհատական աշխատանքը կատարվում է` կամ աշխատատեղ տրամադրելով իր առեւտուրն անելու համար, կամ ֆինանսական փոխհատուցում վճարելով: Սա է իրավիճակը: Ինչ վերաբերում է կոնկրետ Փափազյան փողոցի հետ կապված խնդրին, տեղեկացնեմ, որ այնտեղ կա 14 կրպակ, 5-ը` օրինական, 9-ը` ոչ: 9-ից 2-ը կամավոր արդեն ապամոնտաժվել են: Պայմանավորվել ենք այդտեղ աշխատողների հետ, որ շաբաթ օրը վարչական շրջանի ղեկավարը յուրաքանչյուրի հետ շրջելու է տարածքում եւ լուծելու է այդ խնդիրը:
Տիգրան Սարգսյան
— Այսինքն` մենք պետք է մեր քաղաքացիներին տեղյակ պահենք, որ աշխատող կրպակների մասսայական փակում չի լինելու, որպեսզի աժիոտաժ չառաջանա, որովհետեւ մարդկանց մտահոգում է այդ հարցը, որ հազարավոր կրպակներ պետք է փակվեն: Հիմա քաղաքապետը հավաստիացնում է, որ կրպակների մասսայական ապամոնտաժում չի լինելու:
Լինելու են անհատական մոտեցումներ, եւ կրպակներն ապամոնտաժվելու են միայն խիստ անհրաժեշտության դեպքում, եթե դրանք քաղաքային տնտեսության համար խնդիր են ստեղծում: Այդ դեպքում վարչական շրջանների ղեկավարներն անհատական աշխատանք են տանելու աշխատող կրպակատերերի հետ, որպեսզի նրանք սոցիալական խնդիրներ չունենան:
Կարեն Կարապետյան
— Այո, պարոն վարչապետ: Միանշանակ այդպես է, ավելին ասեմ. այդ կրպակները տեղադրելու ժամանակ դեմ արտահայտվողների աղմուկն ավելի շատ է եղել, քան այսօր ապամոնտաժելու ժամանակ, ու մենք անընդհատ նման խնդիրների հետ առնչվելու ենք: Օրինակ, կանաչ գոտիներում սրճարանների ապամոնտաժման հարցը` դրանց վարձակալության ժամկետը լրանալու դեպքում:
Այսօր կա տրանսպորտը վերակառուցելու հասարակական պահանջ, եւ մենք բերելու ենք միջին եւ մեծ ավտոբուսներ: Առաջանալու են որոշակի խնդիրներ: Ինչպե՞ս պետք է անել: Յուրաքանչյուր սոցիալապես անապահով մարդու դեպքում պետք է հստակ խնդիրը լուծել ու որեւիցե բիզնես միջավայր փչացնելու, բիզնես պայման խախտելու կամ վարչական ձեւով ճնշելու խնդիր չկա:
Տիգրան Սարգսյան
— Շատ լավ: Ուրեմն մենք մեր քաղաքացիների ուշադրությունը հրավիրում ենք քաղաքապետի հայտարարության վրա, որ ապամոնտաժումը մասսայական բնույթ չի կրելու, եւ բոլոր կրպակների պարագայում անհատական մոտեցում է դրսեւորվելու: Սա չափազանց կարեւոր հայտարարություն է, քանի որ նամակներում, որ այսօր մեր քաղաքացիներն ուղղում են կառավարություն, նշվում է, որ նրանցից շատերն ունեն ստացած վարկեր, նրանցից մի քանիսը, լսելով վարչական շրջանի ղեկավարների հորդորները, վերանորոգել են իրենց կրպակները, ներկել են, ծախսեր են արել, եւ այսօր եթե դրանք ապամոնտաժվեն, ապա կհայտնվեն ֆինանսական ծանր վիճակում: Հիմա մենք մեր քաղաքացիներին հանգստացնում ենք քաղաքապետի կողմից տրված տեղեկատվությամբ, եւ բոլոր այն կրպակատերերը, որոնք ունեն մտահոգություն կամ անհանգստություն, պետք է դիմեն վարչական շրջանների ղեկավարներին, որոնց քաղաքապետը հստակ հանձնարարություններ է տվել` աշխատել բոլոր կրպակատերերի հետ` քաղաքում սոցիալական լարվածություն թույլ չտալու համար: Շնորհակալություն, պարոն քաղաքապետ:
Կառավարության շենքի առաջ այսօր մարդաշատ էր: Այնտեղ էին բանակում սպանված զինվորների հարազատները, 14-ամյա բռնաբարված աղջկա հայրը` բռնացողը մեկ օր անգամ չէր նստել, դատական այլ անարդարությունների զոհերը, հաշմանդամ օդաչուները, մանրավաճառները, կրպակատերերը, քաղաքացիական-հասարակական ակտիվիստներ ու տարբեր անարդարությունների դեմ բողոքողներ:
Զարմանալին այն էր, որ հավաքվածներից շատերը իրենց բողոքներն ուղղում էին ոստիկաններին, ասես հույս ունենալով, որ ոստիկանը բարձրատյան կհասցնի իրենց բողոքը… Այդ մարդիկ չէին հասկանում, որ ոստիկանը ժողովրդի ծառան պետք է լինի, ժողովրդի շահը պաշտպանողը… Շատ էին քաղաքացիական հագուստով ոստիկաններ, չես հասկանում ինչի՞ համար էին նրանք այնտեղ:
Երբ Վարդգես Գասպարին ոստիկաններին ամոթանք էր տալիս, նրանք քմծիծաղում էին: Կրպակատերերից մեկը ճիշտ էր ասում. «Դուք մեր ծոցից եք դուրս եկել, դուք մեզ պետք է պաշտպանեք»: Մտածում եմ, որ ոստիկանների ծնողների մեջ էլ հաստատ կլինեն կրպակատերեր, կամ եթե չկան էլ, ապա մեկ այլ անարդարության զոհ դարձած հարազատ կունենան, մի օր կսթափվեն:
Կառավարության անդամները հիմնականում դուրս եկան ետնամուտքից:
Վարչապետ Տիգրան Սարգսյանն էլ այսօր, կառավարության նիստի ավարտից անմիջապես հետո «Ժառանգություն» խմբակցության պատգամավորներ Անահիտ Բախշյանի ու Արմեն Մարտիրոսյանի հետ է հանդիպել:
Քննարկվել է Երեւան քաղաքում կրպակների ապամոնտաժման հարցը, որի վերաբերյալ կառավարության այսօրվա նիտում քաղաքապետի կողմից տրվել են համապատասխան պարզաբանումներ:
Կառավարության ղեկավարը հիշեցրել է, որ այն նամակներում, որ այսօր քաղաքացիներն ուղղում են կառավարություն, նշվում է. կրպակատերերից շատերն բանկերից վերցրած վարկեր, ոմանք, լսելով վարչական շրջանի ղեկավարների հորդորները, վերանորոգել են իրենց կրպակները եւ դրանց ապամոնտաժման դեպքում կհայտնվեն ֆինանսական ծանր վիճակում:
Իրադարձությունների մասին` Սվետլանա Անտոնյանի ֆոտոռեպորտաժը
— Բարև, ո՞նց ես, ի՞նչ կա-չկա:
— Բարև, յոլա, քո մո՞տ:
— Ես էլ յոլա` ոնց բոլորն էլի…
Ու տղամարդկանց դեպքում` ձեռքսեղմում կամ ողջագուրում ու պաչիկներ, պաչիկներ պաչիկներ` հանդիպելիս, բաժանվելիս, նույնիսկ` «առայժմ» ասելիս:
Եթե Հայաստանում մենք հիմնականում բարևում ենք սենց, ապա ինչպե՞ս են ողջունում իրար տարբեր երկրներում: Ու էլի մի հարց, որ ինձ հետաքրքրում է. արդյո՞ք բոլոր երկրներում են հայերի նման համբուրում իրար ողջունելիս ու բաժանվելիս, ու ինչպե՞ս են դա անում: Չէ, նենց չի, որ ես դեմ եմ պաչիկներին, բայց ըստ սովորության արդեն դառել է նենց, որ ողջագուրվում ու համբուրվում ենք ոչ միայն մտերիմների ու բարեկամների հետ, դա դառել է էթիկետի մաս, մխրճվել է մեր առօրյան: Ինչ-որ սովետի վախտերով ես էդքան պաչպչոց չէի տեսնում, ոչ էլ մասնակցում էի, կամ գուցե փոքր էի… Բայց չէ, չի եղել սենց, նոր է դառել:
Լավ, տեսնենք ո՞նց են ողջունում իրար տարբեր երկրներում:
Ռուսները իրար ասում են`«Здравствуй», այսինքն` մաղթում են առողջություն: Գերմանացիք նայած օրվա որ ժամին են հանդիպում, ասում են` «Բարի առավոտ, օր ու երեկո», չնայած կարան եւ բավարարվեն ժամանակակից «Hallo»-ով:
Եվրոպական երկրների մեծ մասի բնակիչներն ու ամերիկացիք հարցնում են`«Ո՞նց են գործերդ», ու ստանում են սովորաբար «լավ» կամ «նորմալ» պատասխանները, «վատ» պատասխանելը անշնորհքություն է համարվում, հետո ստանում են պատասխան հարցը:
Մալազիայում հարցնում են` «Ո՞ւր ես գնում», ու ստանում են սովորաբար «ման գալու» պատասխանը:
Հրեան մաղթում է` «Խաղաղություն Ձեզ», պարսիկը`«ուրախ եղիր», Գրենլանդացիք` «լավ եղանակ է»: Ռուսները, եվրոպացիք, ամերիկացիք ողջունելիս իրար ձեռք են սեղմում, դրանով ցույց տալով, որ իրենց ձեռքին զենք չկա ու մտադրությունները մաքուր են:
Ֆրանսիայում ոչ պաշտոնական միջավայրում նույնիսկ անծանոթ մարդիկ են համբուրվում հանդիպելիս ու բաժանվելիս: Ճիշտ է, դա էնքան էլ համբույր չի, նրանք ուղղակի հպվում են իրար թշերով ու մի հինգ-վեց հատ օդային համբույր են ուղարկում իրար:
Էմոցիոնալ լատինոամերիկացիք սիրում են ողջագուրվել: Սառչող լապլանդացիք քթերով իրար են քսվում: Մարդամոտ ճապոնացիները խոնահվում են երեք տեսակներից մեկով` ամենացածրով, միջինով` մոտ 30 աստիճանի տակ, կամ թեթև: Չինացիներն էլ են խոնարհվում, բայց ձեռքերը մարմնի երկայնքով տածած վիճակով:
Հնդկաստանում որպես ողջույնի նշան ձեռքերը միացնում են իրար ու հարգանքով սեղմում են կրծքին: Արաբները ձեռքերը խաչում են կրծքին: Սամոացիք իրար հոտոտում են: Խորհրդավոր տիբեթցինեը հանում են գլխարկները աջ ձեռքով, իսկ ձախը դնում են ականջի հետեւն ու հանում լեզուները: Զուլուսցիները զարմացածի նման գոչում են` «Էս ո՞ւմ եմ տեսնում»:
Ոնց ասես, որ չեն ողջունում: Մի շարք աֆրիկյան երկրների ներկայացուցիչներ թքում են նույնիսկ իրար վրա հանդիպելուց, բայց դա բնավ արհամարհանքից չի, ոնց որ մեզ մոտ, այլ շատ խորը հարգալից վերաբերմունքի:
Ամեն երկիր իր ավանդույթներն ունի, բայց կան ընդհանուր բարեկրթության նորմեր, օրինակ, որ երկրում ուզում է լինես, ինչ լեզվով ուզում է խոսես, անշնորքություն է թքել հյուրի ներկայությամբ, շրջվել մեջքով` բարևելուց հետո: Անշնորհքությունը մնում է անշնորհքություն, իսկ այ բարկիրթ պահվածքը փոխվում է` ազգից ազգ, լեզվից լեզու:
Ուզբեկը կամ տաջիկը երբեք չի սկսի խոսել անմիջապես գործից: Սկզբում նա հարցեր կտա ընտանիքից, առողջությունից, և այլն: Հայերս ավելի շատ հարցնում ենք ոչ էնքան դիմացինի որպիսության մասին, որքան ծնողների ու երեխաների առողջության:
Կաբարդինների մոտ հակառակը` տենց հարցեր տալն անշնորհքություն է:
Բրազիլիայի հնդկացիների մոտ սենց օրենք կա` եթե ինչ-որ մեկը գնում է, նա պետք է մեկ առ մեկ մոտենա բոլոր ներկաներին, ինչքան մարդ ուզում է լինի, ասելու` որ ինքը գնում է, ու ստանալու պատասխան. «Գնա»: Երբ էլի վերադառնում է, էլի ամեն մեկին մոտենում է ու ասում` «Ես եկա», նրան ասում են` «Հա»:
Չինաստանում, երբ որ ծանոթները հանդիպում են, իրար ողջուելուց հետո ռեպլիկներ են փոխանակում. «Հաց կերել ե՞ս», «Դեռ չէ»: Եթե մարդ է տուն գալիս, չինացին անպայման առաջարկում է նրան հաց ուտել, ու նույնիսկ ստիպում է, ոչ թե առաջարկում: Բայց հյուրը պիտի ձեւեր թափի, չեմուչում անի: Ոնց որ հայերիս մոտ` երեք անգամ ասում ենք «Չէ», հետո համաձայնվում:
Ճապոնացինիների մոտ ընդունված է զրուցակցի մասին չափազանցված լավ բաներ ասել, ասենք` ոչ թե «ձեր անունը», այլ` «ձեր հարգարժան անունը», կամ «ձեր բուրումնավետ անունը»:
Հիմա անցնենք ամենահետաքրքիրին` պաչիկներին:
Հանդիպելիս համբուրվելու սովորույթը հին արմատներ ունի` մարդիկ «հոտոտում» էին իրար, տենց իրար մասին ինֆորմացիա ստանալով: Մենք ինգորմացիա էլ տենց չենք ստանում, բայց սովորույթը մնացել է ոնց տեսնում եմ` շատ-շատ տեղերում:
Տեսնենք որտեղ ոնց են համբուրում իրար հանդիպելիս ու բաժանվելիս:
Ավստրիայում ընկերներին հանդիպելիս բավական է ամեն թշից մի անգամ պաչել:
Այ, իսկ գերմանացիք մենակ մոտիկների հետ են պաչում իրար, մնացածների հետ մենակ ձեռք են բռնում: Տենց են անում նաև Անգլիայում, նույնիսկ ձեռքսեղմումն են զեղչել` գլխով են անում:
Ֆինլանդիայում էլ է նման պատկեր` ընդեղ ընդհանրապես ընդունված չի պաչպչվել ծանոթների հետ: Մեծերը` նկատի ունեմ հասուն մարդիկ, սովորաբար ուղղակի խոսքով բարևում են իրար ու վերջ: Ֆիննական մտածելակերպը մերժում է ձեռքսեղմումը, էդ զգացմունքներից ժլատ ժողովուրդի մոտ պաչիկները մենակ ջահելների մոտ են հարգի:
Հոլանդիայում ընդունված է համբուրվել երեք անգամ` սկզբում աջ թշից, հետո` ձախ, հետո էլի աջ: Հենց նենց, պատճառ ու անպատճառ համբուրվում են հոլանդացիք աջուձախ: Ամենացանկալի ու թանկ հյուրերին հատուկ «պատիվ են տալիս»` ինչքան շատ են պաչպչում, էնքան ուրեմն ավելի շատ են սիրում ու հարգում: Հատկապես հարսանիքներին` մի 150 հոգի մարդ, ու ամեն մեկը պետք է հարսին պաչպչի: Փեսայի գործը հեշտ է, հոլանդիայում համբուրվում են միայն գեյերը:
Իսպանիայում ընդունված է համբուրել թե քիչ թե շատ ծանոթ ամեն մեկին, թե նրա հարազատներին ու ընկերներին, եթե նրանք մոտակայքում են: Ու դա նրանք անում են ամեն տեղ` փողոցում, խանութում, գործի վայրում:
Ֆրանսիայում համբուրվում են բոլորը: Եթե մեծամասամբ եվրոպական երկրներում ընդունված է համբուրել թշից երկու անգամ, ապա փարիզեցիք դա անում են չորս անգամ` սկսում են ձախ թշից ու հերթվ պաչում են երկուսն էլ: Բայց պարտադիր չի չորս անգամ, դա սենց ասած` գավառական սովորույթ է: Ով ոնց սովորել է երեխա ժամանակվանից` մեծահասակների հետ չորս անգամ են համբուրվում, ջահելների` երկուական օդային պաչիկ թշին մոտ:
Հունգարիայում երկու անգամ են պաչում, բայց մենակ ծանոթներին ու ընկերներին: Գործի տեղում, կամ այլ նման կարգի տեղերում ընդունված չի:
Ճապոնիայում, Չինաստանում, Կորեայում և այլ արեւելյան երկրներում հակառակն է. Համբուրվել, ինչ եմ ասում, նույնիսկ ցույց տալ զգացմունքներդ հասարակական վայրերում ընդունված չէ: Էդ երկրներում հայտնվել է հատուկ տեսակի` «ճապոնական համբույր»` պետք է խոնարհվել դեմ հանդիման իրար առանց շրթունքները բացելու, մի վայրկյանով կպնել իրար ու արագ հետ կանգնել, ասես վախենան, որ իրանց կբռնացնեն:
Չեն ողջունվում համբույրները նաեւ Հնդկաստանի հասարակական վայրերում: Դա արգելված չի, բայց ամուսնական զույգի անձնական կայնքում: Էս երկրում համարում են, որ թքի փոխանակման ժամանակ մարդիկ փոխանակվում են հոգիներով:
Աֆղանստանում ոչ մեկին համբույրներով չես զարմացնի: Ճիշտ է, երեք անգամ ձախ այտի համբույրը զուտ տղամարդկանցն է: Աֆղան կանանց փողոցում ոչ ոք չի կարա ստիպի համբուրվել, չեմ էլ պատկերացնում փարաջայի միջով դա ոնց կստացվեր, եթե ընդունված էլ լիներ:
Այ տաքարյուն իտալացիք վախենում են ոչ սիրային համբույրներից, նրանց մոտ ընդունված է նույնիսկ թշից համբուրել միայն շատ մոտիկներին: Մնացածի հետ ուղղակի ողջագուրվում են:
Ամենահետաքրքիրը էս համբույրներից «Էսկիմոսական համբույր»-ն է: Ասում են, որ հյուսիսում էնքան ցուրտ է, որ նրանք վախենում են շուրթերը սառցահարեն, դրա համար էլ որպես ողջույնի նշան քթներն իրար են քսում: Իրականում դա ամենաիսկականն է` եթե համբուրելը ի սկզբանե հոտոտելու համար էր ստեղծված…
Հանդիպենք, բարևենք, ողջագուրվենք, հալ հարցնենք իրար` սովորույթի համաձայն, բայց և սրտանց:
Հայ ազգային կոնգրեսը երեկ տեղի ունեցած միջադեպի առնչությամբ հայտարարություն է տարածել՝ դատապարտելով Կոնգրեսի ակտիվիստների նկատմամբ կիրառված բռնությունը.
«Շարունակվում են Հայ Ազգային Կոնգրեսի համակիրների նկատմամբ ապօրինություններն ու բռնությունները:
Հերթական միջադեպի ժամանակ, որը տեղի է ունեցել օգոստոսի 9-ին, ոստիկանությունը բռնություն է կիրառել Կոնգրեսի համակիրներ Տիգրան Առաքելյանի և Արտակ Կարապետյանի նկատմամբ: Երբ միջադեպի վայր հասած Կոնգրեսի համակիրներ Արեգ Գևորգյանը, Սահակ Մուրադյանը, Վահագն Գևորգյանը, Սարգիս Գևորգյանը, Դավիթ Քիրամիջյանը փորձել են հարթել միջադեպը, ոստիկանությունը դաժան բռնություն է կիրառել նաև նրանց նկատմամբ: Նրանք բոլորը բերման են ենթարկվել ոստիկանություն:
Սրանով, սակայն, ոստիկանության գործած ապօրինությունները չեն ավարտվում: Մասնավորապես
— ոստիկանության կողմից արգելվել է երիտասարդներին ցուցաբերել բուժօգնություն` անգամ շտապօգնության բժշկի կողմից վնասվածքներն արձանագրելուց հետո
— դատավարական ձևակերպում չեն ստացել նրանց ստացած վնասվածքները, և երիտասարդները չեն ներկայացվել դատաբժշկական փորձաքննության, մինչդեռ ոստիկանի նկատմամբ այս ընթացակարգը պահպանվել է
— բերման ենթարկվելուց հետո 20 րոպե անց ժամանած փաստաբաններին միայն ժամանելուց 40 րոպե անց է հաջողվել մուտք գործել բաժանմունք, սակայն օրենքի բացահայտ անտեսմամբ փաստաբանները չեն ներգրավվել գործին: Ավելին, բաժանմունքում փաստաբանների նկատմամբ գործադրվել է ֆիզիկական ուժ, նրանց շուրջ 1 ժամ ապօրինաբար զրկել են ազատ տեղաշարժվելու հնարավորությունից, խլել են փաստաբաններից մեկի հեռախոսը:
— փաստաբանների` գործին ներգրավումը մերժելու պայմաններում ընդունվել է ձերբակալման մասին ապօրինի որոշում:
Հայ Ազգային Կոնգրեսը դատապարտում է այս սադրանքը, դիտարկում այն, որպես իշխանությունների արձագանք երկխոսության շրջանակներում սկսված արտահերթ ընտրությունների մասին բովանդակային քննարկմանը: Հայ Ազգային Կոնգրեսի ներկայացրած ծավալուն փաստաթուղթն, ըստ էության, անհարմար վիճակի մեջ է դրել վարչախմբին և նման քայլերով փորձ է արվում վիժեցնել բովանդակային այս քննարկումը: Սա ակնհայտորեն ցույց է տալիս, որ չունենալով փաստարկներ` արտահերթ նախագահական և խորհրդարանական ընտրությունների միջոցով օրինակարգ իշխանության ձևավորման՝ Հայ Ազգային Կոնգրեսի հիմնավորումների վերաբերյալ, ռեժիմը դիմում է Կոնգրեսի դեմ պայքարում իր համար սովորական դարձած բիրտ ուժի կիրառմանը։ Բացառված չէ նաև, որ օգտվելով Սերժ Սարգսյանի՝ երկրից բացակայելու հանգամանքից, սրանով որոշ ուժեր փորձում են վիժեցնել Հայ Ազգային Կոնգրեսի և իշխանության միջև սկսված երկխոսությունը։
Պահանջում ենք անհապաղ ազատ արձակել բոլոր երիտասարդներին և օրենքով սահմանված կարգով պատժել բոլոր այն ոստիկաններին, ովքեր բռնություն են կիրառել ինչպես նրանց, այնպես էլ փաստաբանների նկատմամբ»:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.