23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

«Այսօրվա նիստը ես ցանկանում եմ սկսել՝ տեղեկացնելով ձեզ, որ ստացել եմ նամակ Համաշխարհային բանկի տարածաշրջանային տնօրեն Ասադ Ալամից, որը նվիրված է մեր համագործակցությանը և այն ֆինանսական հնարավորություններին, որ մենք ունենալու ենք 2011-2014 թթ։
Ցանկանում եմ ձեզ տեղեկացնել, որ 55 միլիոն ԱՄՆ դոլարով ավելացել է ՀՀ ֆինանսավորման հնարավորությունը, և դա առաջին հերթին պայմանավորված է մեր վարկային պորտֆելի որակով, ինչպես նաև կառավարման բարձր մակարդակով։
Համաշխարհային բանկի կողմից կատարողականը գնահատվել է բարձր, և դա հնարավորություն է տվել Համաշխարհային բանկին արտոնյալ միջոցները, որ տրամադրվելու են Հայաստանի Հանրապետությանը, 55 միլիոն ԱՄՆ դոլարով ավելացնել»:
«Մենք ձեզ հետ միասին, հիմա ունենալով շուրջ 305 մլն ԱՄՆ դոլարի պորտֆել, պետք է կարողանանք հստակեցնել այդ միջոցների օգտագործման ժամանակացույցը։ Համաշխարհային բանկի կողմից տրամադրվող այդ միջոցների համար ֆինանսական տարին սկսվում է հուլիսից, այսինքն` մենք ունենք որոշակի գումարներ 2011-2012 թթ., 2012-2013 թթ. և 2013-2014 թթ. համար։ Անհրաժեշտ է, որպեսզի մեր նախարարները մինչև սեպտեմբերի 1-ն ավարտեն իրենց բանակցությունները Համաշխարհային բանկի հետ և վարչապետին ներկայացնեն հստակ ժամանակացույց՝ այդ միջոցների ծախսման ուղղությունների վերաբերյալ։ Դա անհրաժեշտ է, քանզի մենք արդեն հստակ պատկերացում ունենք, որ 2012 թ. հուլիսից մենք ունենալու ենք շուրջ 122 մլն ԱՄՆ դոլար, և մենք կարող ենք 2012 թ. հուլիսից այս միջոցներն արդեն իրացնել։
Դա նշանակում է, որ մինչև 2012 թ. հուլիսը դուք արդեն հստակ ժամանակացույց պետք է ունենաք և պայմանավորվածություն Համաշխարհային բանկի հետ, որ այդ միջոցների իրացումն սկսենք հենց հուլիսից։ Դա նշանակում է, որ ծրագիրը պետք է հստակեցվի, օբյեկտները, որոնք պետք է կառուցվեն, բոլոր նախնական փաստաթղթերը պետք է պատրաստ լինեն, համաձայնեցված լինեն բոլոր գերատեսչությունների հետ, և այդ ժամանակահատվածը մենք պետք է օգտագործենք, որ այս նախապատրաստական բոլոր աշխատանքներն ավարտենք։
Խոսքը գնում է ջրի, ոռոգման համակարգի, ճանապարհաշինարարության, առողջապահության, կրթության, գյուղատնտեսության, հարկային, մաքսային և ֆինանսական կառավարման ավտոմատացման ոլորտների մասին։ Դրա համար այսօր մենք ֆիքսում ենք հանձնարարական թվարկված ոլորտների պատասխանատուներին, որ մինչև սեպտեմբերի ավարտն ինձ ներկայացվի արդեն հստակ ժամանակացույց ըստ այս ռազմավարության, որ մենք Համաշխարհային բանկի հետ հաստատել ենք»:
Այսօր իր ասուլիսում բավականին հետաքրքիր մտքեր հայտնեց «Ժառանգություն խմբակցության պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը: Ամենագլխավորը` որ չնայած իրենց կուսակցության դեմ տարվող դավադրության, ի հեճուկս իշխանություն — ընդդիմություն համագործակցության՝ խորհրդարանական ընտրություններին իրենք Ազգային ժողովում ավելի մեծ թվով տեղեր են ունենալու:
Նրա համոզմամբ իշխանությունն ու Հայ ազգային կոնգրեսը «Ժառանգություն» կուսակցության դեմ լայնածավալ եւ ծրագրված արշավ են սկսել, որպեսզի քաղաքական այդ ուժը հաջորդ խորհրդարանում ներկայացված չլինի։
Մարտիրոսյանը դրա վառ ապացույցն է համարում փաստը. «ընտրատարածքային հանձնաժողովներում կան բոլորը, ովքեր նախկինում էլ կային, բացի «Ժառանգությունից»»: Նա դա կապում է իրենց գործունեության հետ, որպես միակ քաղաքական ուժի, որ չեն մասնակցել իշխանության կողմից իրականացվող յուրացումներին, ապօրինի սեփականաշնորումներին ու թալանին. «Հետաքրքիր զուգադիպությամբ այստեղ բավական համահունչ գործեցին ինչպես իշխանական, այնպես էլ ընդդիմադիր ուժերը, եւ նրանց ծրագիրը, որով հնարավորություն է դառնում «Ժառանգությանը» զրկել այս կարեւորագույն օղակից, կյանքի կոչվեց։ Մեր դեմ լայնածավալ արշավը նպատակ ունի ժողովրդի մեջ արմատավորել այն միտքը, որ «Ժառանգություն» կուսակցությունը հաջորդ խորհրդարանում տեղ չի ունենալու։ Հետեւաբար այն քաղաքացիներն, ովքեր ցանկանալու են իրենց ձայնը տալ մեզ, կամ հուսահատվելով չեն գնա ընտրությունների կամ կքվեարկեն քաղաքական այլ ուժերի օգտին։ Խնդիր կա սահմանափակել «Ժառանգության» գործունեությունը, եւ քանի որ մեր կուսակցությունը տնտեսական շահերով, ինչ-ինչ կապերով եւ պայմանավորածություներով կապված չէ ոչ նախկին, ոչ էլ այս իշխանություններին, փորձ է արվում չեզոքացնել նրա պոտենցիալը»:
Մարտիրոսյանի խոսքով, ավելի ազնիվ եւ բարոյական կլիներ, եթե նախապես հայտարարվեր, որ այս ամենը կատարվում է իրենց դեմ եւ հստակ նպատակ կա «Ժառանգությանը» զրկել վերահսկողական կարեւորագույն լծակներից:
Նա նշեց, որ վերջին չորսուկես տարիներին «Ժառանգությանը» չակերտավոր երկխոսություններ շատ են առաջարկվել, սակայն կուսակցությունը հավատարիմ է իր քաղաքական գծին։ «Թե կուսակցությունը, թե դրա առանձին պատգամավորները վերջին տարիներին բազմաթիվ գայթակղությունների են դիմացել, եւ պատվով, գայթակղությունները մերժելով՝ կարող են առաջ շարժվել նաեւ այս կես տարում»,- համոզմունք հայտնեց Արմեն Մարտիրոսյանը:
Իսկ հարցին, թե աշնանը քաղաքական դաշտում ինչ հնարավոր զարգացումներ է տեսնում պատգամավորը, նա ասաց, որ` համակարգային, արմատական փոփոխություններ չի ակնկալում. «Արտահերթ ընտրություններ Հայաստանում չեն լինի: Թե ի՞նչ ընթացք կունենա երկխոսությունը եւ ով ինչ հանրահավաքներ կանի, իրենց խնդիրն է, բայց քաղաքական դաշտը գնում է հերթական ընտրությունների, եթե իհարկե, այլ պայմանավորվածություններ չլինեն»:
Oգոստոսի 18-ին`ժամը 1:06-ին ահազանգ է ստացվել, փրկարար ծառայություն, թե Լոռու մարզի Սպիտակ քաղաքի Շահումյան փողոցի թիվ 4 տան ձեղնահարկում քաղաքացի է կախվել, եւ դիակը իջեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարների ուժերով իջեցվել է տան բնակիչ, 29-ամյա Արտակ Արշաֆյանի դին:
Երեկ` օգոստոսի 17-ի ուշ երեկոյան, ոստիկանության Կենտրոնականի բաժին բերման է ենթարկվել 32-ամյա Վահրամ Մարգարյանը, ով կասկածվում է Երեւանի կենտրոնում` Զաքյան փողոցում տեղի ունեցած Ռուսաստանի քաղաքացի, գործարար, 46-ամյա Խաչիկ Գալոյանի սպանության մեջ:
Բերման ենթարկված Վահրամ Մարգարյանը Հունգարիայում 2004թ. փետրվարի 19-ին Ռամիլ Սաֆարովի կողմից կացնահարված Գուրգեն Մարգարյանի եղբայրն է:
Ոստիկանության լրատվական ծառայությունից հայտնեցին, որ Վ.Մարգարյանի Լենինգրադյան փողոցում գտնվող բնակարանում Կենտրոնի բաժնի Քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողների կողմից կատարված խուզարկությամբ հայտնաբերվել է F1 տիպի մեկ նռնակ` պայթուցիչով եւ նռնակի մեկ պայթուցիչ: Հայտնաբերվածն ուղարկվել է ոստիկանության փորձաքրեագիտական փորձաքննության: Այս պահին հետաքննությունը շարունակվում է:
Մենք արդեն գրել ենք, որ Զաքյան 4 շենքի մոտ օգոստոսի 2-ին Խաչիկ Գալոյանի սպանության գործով կասկածյալ է ձերբակալվել: Կասկածներ կային, որ սպանությունը տեղի է ունեցել վրեժխնդրության հողի վրա: Գալոյանը բավականին լուրջ բիզնեսով էր զբաղված Տուափսեում, իսկ ձերբակալվածը 55-ամյա Բորիս Հաիրյանն է, ում որդին` Տիգրանը` «Բաքսյոր Տիկո» մականունով, սպանվել էր մեկ տարի առաջ, դարձյալ Տուափսեում:
Թուրքական Zaman թերթի փոխնցմամբ, Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլը եւ նրա ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւը մասնակցելու են սեպտեմբերի 7- 8-ը Յարոսլավլում կայանալիք Գլոբալ քաղաքական ֆորումին: Ֆորումը տեղի կունենա Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւի բարձր հովանու ներքո:
Այդ շրջանակներում Գյուլը կհանդիպի Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ: Օրակարգում կլինեն Իրանի միջուկային ծրագրի, Իրաքի, Լիբիայի, Եգիպտոսի, Սիրիայի և Աֆղանստանում ստեղծված իրադրության հետ կապված հարցեր:
Կողմերը քննարկելու են նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացը:
Ժողովուրդ!!!
Չեմ կարողանում հասկանալ, թե ինչ են ուզում հայ աղջիկները: Այսօր երթուղայինով տուն եմ գալիս: Կողքս նստած է մի տիպիկ հայ երիտասարդ զույգ: Հետաքրքրեց, սկսեցի ուսումնասիրել: Նկատեցի, որ տղան աղջկա հեռախոսը փորփրելով է զբաղված: SMS-ները ամենայն մանրամասնությամբ քրքրելուց հետո սահուն անցում կատարեց «Հեռախոսային գրքույկին»: Ինչպես մի կատարյալ դետեկտիվ կինոյում, նա ամեն մի համարի վրա մի կես րոպե լռվում էր ու գրեթե միշտ` հաջորդ համարը զննելուց առաջ մի անկապ կասկածանքի հայացք էր ուղղում դեպի աղջիկը: Հետո, հասնելով ինչ-որ համարի, աչքերը չռվեցին, ունքերը կիտեց ու անհավանական կոպիտ` գրեթե հարձակվեց աղջկա վրա.
-Եթե իմացել եմ, որ էն ձեր կուրսի քեզ ուզող լոխ Նարեկի համարն ա, քիթդ ջարդելու եմ, ցխելու եմ:
Աղջիկը, ինձ համար զարմանալիորեն ժպիտը դեմքին պատասխանեց.
-Չե, դվայորդնի ախպորս համարն ա:
Չեմ հասկանում, հայ աղջիկների մի ստվար զանգված մտավոր շեղումնե՞ր է ստացել:
Ախր հենց նրանք են, որ մի քանի տարի հետո բողոքում են ու բարձրաձայնում են, որ էդ «քիթ ջարդոցը» իրականություն է դարձել և մի բան էլ ավելի է ճոխացվել: Իսկապես չեմ հասկանում: Դե, կամ էլ, նրանց մեջ թաքնված է իսկական «S & M»-ի սիրահարը…
Ով չհասկացավ, կարող է նայել «Rihanna — S & M» տեսահոլովակը…
Միացեալ Նահանգներու արտաքին գործոց նախարար Հիլըրի Քլինթընի Անգարա կատարած վերջին այցելութեան եւ այնտեղ ընթացած բանակցութիւններուն հայկական հարցերուն վերաբերող բաժինը առաւելաբար յատկացուած էր Երեւան-Անգարա յարաբերութիւններուն եւ նուազ չափով արցախեան տագնապին: Թրքական մամուլին կատարած «գաղտնազերծում»ներուն համաձայն, իբրեւ թէ ներթրքական հակասութիւն երեւցած էր Երեւան-Անգարա յարաբերութիւններու այսօրուան արգելակուած իրավիճակի մեկնաբանութիւններուն մէջ:
Թրքական ընդդիմութիւնը զարմացած էր, թէ իշխանութիւնները իրեն վերագրած էին այդ յարաբերութիւններու բնականոնացումը արգելակած ըլլալու պատասխանատուութիւնը` աւելցնելով, որ իշխող կուսակցութիւնը խորհրդարանական մեծամասնութիւն ունի եւ երբ որ ուզէ կրնայ վաւերացնել Հայաստան-Թուրքիա արձանագրութիւնները: Այս հակասութիւններու երեւումին շարժառիթները եղած էին նախարար Քլինթընի երկուստեք կատարած հարցապնդումներն ու ցուցաբերած աճապարանքը` բնականոնացնելու յարաբերութիւնները: Թրքական լրատուութիւններուն եւ մեկնաբանութիւններուն մէջ չէր նշուեր, որ արդեօք Քլինթըն ի՞նք եւս անտեղեակ էր, որ իշխող կուսակցութիւնը մեծամասնութիւն է խորհրդարանին մէջ…
Անցնիք: Այժմ ռուսական «Ռեկնում»ն է, որ բացայայտում կը կատարէ պաշտօնական Անգարային հետ նախարար Քլինթընի ունեցած բանակցութիւններու բովանդակութեան մասին: Յստակօրէն կ՛ըսուի, որ Քլինթըն Թուրքիոյ յիշեցուցած է, որ Միացեալ Նահանգներն ու Թուրքիան պարտական են Հայաստանին: Խօսքը ուղղակի Սեւրի դաշնագիրին եւ իրաւարար վճիռին մասին է: «Ռեկնում»ի մեկնաբանութեամբ, Հայաստան-Թուրքիա սահմանի բացումէն եւ յարաբերութիւններու բնականոնացումէն ետք հողային փոխհատուցումներու խնդիրը պիտի դրուէր սեղանին: Տրապիզոնի վրայով դէպի Սեւ ծով ելք` Հայաստանին եւ փոխարէնը «Մեծն Ազրպէյճան»ի նոր սահմանագծում: Միշտ ըստ «Ռեկնում»ի, Հայաստանին կը տրուի կարելիութիւն նաւահանգիստի տարանցիկ միջանք ունենալու դէպի Սեւ ծով: Յստակ չէ, թէ ի՞նչ կը հասկցուի «Մեծն Ազրպէյճան» սահմանումով:
Նախքան յաւելեալ մեկնաբանութիւններու առաջնորդուիլը, յայտնենք, որ թուրք-ամերիկեան բանակցութիւններուն ընթացքին կատարուած այս յուշումներուն մասին բացայայտում կատարողը ռուսական գործակալութիւն մըն է: «Ռեկնում»ը, կարելի է ըսել, որ վաստակած է լուրջ տեղեկատուական-վերլուծական կեդրոնի հռչակ: Նկատելի է նաեւ, որ մինչ այժմ, «Ռեկնում»ի այս տեղեկատուութիւնը չէ հերքուած եթէ ոչ անպայման պաշտօնական Ուաշինկթընի մակարդակով, նոյնիսկ տեղւոյն դեսպանատան բանբերին ճամբով:
Նման տեղեկութեան մը վրայ ռուսական խոշորացոյց գործածելը ինքնին դուռ կը բանայ մեկնաբանութիւններու: Չհերքուիլը` իր կարգին: Հերքումին ուշացումը` կրկին: Պէտք է մտաբերել, որ շրջանին առնչուած նոր սահմանագծումներու եւ նախագիծերու քննարկումներու ծաւալումը կրնայ տեղ մը հիմնաւորիչ եւ համոզիչ գործօնի դեր ունենալ նման յուշումներու համար:
Ամերիկեան յուշումն ու ռուսական բացայայտումը աւելի եւս կը համոզեն նման նախագիծերու առկայութեան մասին: Աւելի եւս հասկնալի կը դառնան նաեւ մեր երկրի նախագահին կատարած այցելութիւնը` Ուիլսընի շիրիմին եւ ապա աննախադէպ յայտարարութիւնը` Սեւրի դաշնագիրին եւ իրաւարար վճիռին իրաւական եւ այժմէական նշանակութեան մասին: Աշխարհաքաղաքական կեդրոններու ուղղակի-անուղղակի յուշումները կարեւոր են այս պարագային եւ համապատասխան յայտարարութիւններուն հիմնական շարժառիթներուն վրայ կրնան լոյս սփռել:
Առաջադրուած նոր սահմանագծումները միայն Հայաստանին, Թուրքիոյ եւ Ազրպէյճանին չեն վերաբերիր անշուշտ: Քլինթընի յուշումն ալ իրաւարար վճիռով հայութեան վերադարձուելիք հողային ամբողջականութեան մասին չէ բնականաբար: Ընդամէնը դէպի Սեւ ծով տարանցիկ միջանք տրամադրուելու մասին է: Կարեւորը այն է, որ յղում կը կատարուի Սեւրին եւ Ուիլսընին: Իսկ Սեւրն ու Ուիլսընը եթէ իրաւական ելակէտ են, ապա միայն տարանցիկ միջանցքներուն մասին չեն:
Շահան Գանտահարեան
«Ազդակ»ի գլխաւոր խմբագիր
Մոտ մեկ շաբաթ առաջ Ջերմուկի իրավապահները բացահայտեցին VTB բանկի Ջերմուկի մասնաճյուղում 5 -6 ամիսների ընթացքում կատարված խոշոր չափի յուրացումները:
Պարզվեց, որ նշված ժամանակահատվածում բանկի ոսկու գնահատող մասնագետը մոտ 9 – 10 միլիոն դրամի ոսկու փոխարեն բանկում գրավ է ընդունել բիժուտերիա:
Մոտ 17 էպիզոդով բացահայտման արդյունքում կալանքի են վերցվել վերոհիշյալ մասնագետը և բանկի տնտեսագետը: Մեր ունեցած տեղեկություններով կալանավորում է սպառնում նաև գանձապահին և կառավարիչին:
Այս դեպքից քանի օր հետո Ջերմուկում ծծմբաթթու խմելու միջոցով ինքնասպանություն գործեց երիտասարդ մի կին: Մեր տեղեկության համաձայն, նշված ինքնասպանությունը ևս կապված է բանկի պատմության հետ:
Ինքնասպան աղջիկը VTB բանկի վարկառու է եղել:
Այսօր՝ օգոստոսի 16-ին, մոր գերեազմանի մոտ, նախնական վարկածով, ինքնասպան է եղել Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների դատախազության դատախազ Արամ Գրիգորյանը: Lուրը հաստատել է Գլխավոր դատախազի մամուլի խոսնակ Սոնա Տռուզյանը:
Նա տեղեկացրել է, որ 37 ամյա դատախազի դիակը հայտնաբերվել է Վանաձորի քաղաքային գերեզմանատանը, մոր շիրմաքարի մոտ։ Ինքնասպանությունը կատարվել է Գրիգորյանին ամրակցված «Մակարով» տեսակի հաշվեցուցակային ատրճանակից:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ։ Նախաքննությունը վարում է հատուկ քննչական ծռայությունը։
Դատախազը 3 երեխաների հայր էր: Գրիգորյանը Զինվորական դատախազությունից Կենտրոնի դատախազություն էր տեղափոխվել մոտ մեկ ամիս առաջ:
Հայաստանի ոստիկանությունը խուլիգանության մեղադրանք է առաջադրել ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի եւս երեք ակտիվիստների, որոնց օգոստոսի 12-ին ազատ էին արձակել ժամանակավոր պահման մեկուսարանից:
ՀԱԿ Իրավական աջակցության ծառայության ներկայացուցիչ Արմեն Խաչատրյանը, տեղեկացրել է, որ այսօր` օգոստոսի 16-ին ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության հատկապես կարևորագույն գործերի քննության բաժին են հրավիրվել Արեգ Գևորգյանը, Սահակ Մուրադյանն ու Դավիթ Քիրամիջյանը, որոնց ծանոթացրել են իրենց առաջադրած մեղադրանքին` 258 հոդվածի (Խուլիգանություն) 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով և 316 հոդվածի (Իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը) 1-ին մասի հատկանիշներով:
Ըստ Խաչատրյանի ՀԱԿ ակտիվիստները օգտվել են քրեադատավարական օրենսգրքով իրենց վերապահված իրավունքից, հրաժարվել են ցուցմունք տալուց եւ որեւէ փաստաթղթի տակ ստորագրելուց:
Երիտասարդների փաստաբան Հովիկ Արսենյանը, հաղորդել է, որ այսօր դիմելու են Վերաքննիչ դատարան` երկամսյա կալանքի տակ գտնվող Տիգրան Առաքելյանի, Սարգիս Գևորգյանի և Արտակ Կարապետյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը փոխելու համար: Փաստաբանը նշեց, որ փորձ կարվի խափանման միջոցը փոխարինել գրավով:
Հիշեցնենք, որ օգոստոսի 9-ին ՀԱԿ երիտասարդ ակտիվիստների և ոստիկանության միջև տեղի ունեցած միջադեպից հետո Դավիթ Քիրամիջյանն, Արեգ Գևորգյանը և Սահակ Մուրադյանը ազատ էին արձակվել ձերբակալվածների պահման վայրից: Վահագն Գևորգյանը քաղաքից չբացակայելու ստորագրությամբ ազատ էր արձակվել Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանից: Տիգրան Առաքելյանի, Արտակ Կարապետյանի և Սարգիս Գևորգյանի նկատմամբ կիրառվել է երկամսյա կալանք:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.