23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Այսօր Ծաղկաձորում անկացվող «ՀՀ-ում գիտության ֆինանսավորման ավելացման և ֆինանսավորման ուղիների դիվերսիֆիկացիայի հնարավոր ուղիները» խորագրով համաժողովի մասնակիցներին անակնկալ այցելել է Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը։
Նա ելույթ է ունեցել քննարկման ժամանակ և ի պատասխան գիտնականների պահանջի ասել է, որ բոլոր ոլորտներն էլ ունեն իրենց խնդիրները, յուրաքանչյուրն իր ցավն է դեմ տալիս, և որպես ավելի ռացիոնալ տարբերակ առաջարկել է ոչ թե հենց այս պահին պահանջել ֆինանսավորման ավելացում, այլ վերակազմավորել ներսում եղած ռեսուրսներն ու ավելի արդյունավետ օգտագործել, տեսնել անհրաժեշտություն կա՞ արդյոք այդքան համարյա չգործող գիտական հաստատությունների և այդ հաստատությունները աշխատում են ամբողջովի՞ն, թե ուղղակի հաստատություններ կան, որոնք թղթի վրա են: Պետք է վերահսկել այսօր տրամադրվող ֆինանսների կառավարումը և տեսնել արդյո՞ք դրանք ճիշտ են կառավարվում, այնուհետեւ վերաբաշխել։
Արեգ Միքայելյան (ֆ-մ, գ.դ., ՀՀ ԳԱԱ Բյուրականի աստղադիտարան) առաջարկել է ՀՀ նախագահին իր սեփական ֆոնդից աջակցություն ցուցաբերել գիտնականներին ու ջանքեր գործադրել գիտնականի վարկանիշը բարձրացնելու համար։
Նախագահը պատասխանել է, որ հասարակության մեջ եղել են դեգրադացիոն պրոցեսներ և դրանք մեկ տարում կամ տասը տարում վերացնելը հնարավոր չէ. գիտնականի վարկանիշի անկումն էլ իր հերթին կապված է հասարակության վերաբերմունքի հետ։
Այնուհետեւ ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս քարտուղար Հրանտ Մաթևոսյանն է դիմել Նախագահին այն հարցով, որ վիրավորում է նրան. գիտնականի աշխատավարձը մոտ երեք անգամ ցածր է հանրապետական միջին աշխատավարձից։ Գիտնականը խնդրել է ուշադրություն դարձնել այդ հարցին և վերանայել թվերը այս տարվա բյուջեի քննարկումներում։
Նախագահը պատասխանել է որ` իհարկե բարձր պետք է լինի գիտնականի աշխատավարձը, և ոչ միայն գիտնականի, բայց այդ ամենը արագ լուծվող հարցեր չեն և պետք է դիտարկել ընդհանուր իրավիճակի մեջ։
Վերջում Նախագահը հանձնարարել է առանձին հանդիպում կազմակերպել նախաձեռնության հետ, նաև հավելել, որ իր աջակցությամբ առանձին ֆոնդ կստեղծվի երիտասարդ գիտնականներին աջակցելու համար։
Հիշեցնեմ, որ համաժողովը կազմակերպել են Հայաստանի երիտասարդական հիմնադրամը, Հայաստանի ԱՄՆ շրջանավարտների ասոցիացիան (USAAA), ԱՐՄԱԿԱԴ-ը և ֆեյսբուքյան «Պահանջում ենք գիտության ֆինանսավորման ավելացում» նախաձեռնությունը, որը սոցցանցերում գործող ամենալայնածավալ նախաձեռնությունն է, և առայժմ` ամենաարդյունավետ։
Այս պահին Ծաղկաձորում երիտասարդ ու ավագ տարիքի գիտնականներ, գիտության կազմակերպիչներ, միջազգային կառույցների ներկայացուցիչներ, լրագրողներ, ովքեր մտահոգ են մեր երկրում գիտության ապագայով, կամ ավելի ճիշտ կլինի ասել արդեն` մրցունակ գիտության գոյությամբ հավաքվել են և ազատ ընկերական մթնոլորտում փորձում են լուծում գտնել այս հարցին: Նրանք հրավիրված են Օգոստոսի 26-28-ը մասնակցելու «ՀՀ-ում գիտության ֆինանսավորման ավելացման և ֆինանսավորման ուղիների դիվերսիֆիկացիայի հնարավոր ուղիները» խորագրով համաժողովին, որը կազմակերպել են Հայաստանի երիտասարդական հիմնադրամը, Հայաստանի ԱՄՆ շրջանավարտների ասոցիացիան (USAAA), ԱՐՄԱԿԱԴ-ը և ֆեյսբուքյան «Պահանջում ենք գիտության ֆինանսավորման ավելացում» նախաձեռնությունը:
Համաժողովի նպատակն է համախմբել մեր երկրի երիտասարդ ու ավագ սերնդի գիտնականներին, ներկայացնել թեմատիկ դասախոսություններ և մտագրոհների ու ակտիվ քննարկումների ձևաչափում արդյունքում հասնել գիտության ֆինանսավորման ավելացման ուղիների բացահայտմանն ու նպաստել այդ ուղիների դիվերսիֆիկացիայի` բազմազանացման համար օպտիմալ պայմանների ստեղծմանը:
Ներկա են շահառուներն ու հնարավոր թիրախային խմբի բավականին զգալի մասը:
Համաժողովի ընթացքում անդրադարձ կլինի պետբյուջեից գիտության ֆինանսավորման ձևերին, գիտամանկավարժական կադրերի պատրաստման և որակավորման խնդիրներին։ Կներկայացվի գիտության ֆինանսավորման ոլորտում միջազգային փորձը։
Մի խոսքով` մարդիկ հավաքվել են, որ մի կերպ փրկեն գիտությունը: Տեսնենք ինչ կստացվի:
Եսենիայի մոտ գնացինք ընկերուհուս հետ, ում Թիֆլիսում փողոցային գնչուհին հաջողություններ էր կանխատեսել ու ասել, որ եթե իր գլխից պոկած մազը չփաթաթի իր տարած թղթադրամի մեջ, հաջողություն չի ունենա: Ժամանակ չէր գտել թղթադրամը տանելու: Որոշեցինք այցելել Եսենիային, քանի որ ընկերուհիս ինչ-որ վախ ուներ էդ դեպքից հետո: Եսենիան մեզ ասաց, որ գնչուհին ընդամենն ուզեցել է «փողերը ցրել», ոչ մի լուրջ բան չկա՝ հերթապահ բաներ է ասել, որոնք ամեն մեկին էլ կարելի է ասել, ու բոլորին էլ կհամապատասխանի:
Եսենիան շատ հմայիչ կին է, տարիներ առաջ ամուսնացել է հայի հետ և եկել Հայաստան: 19 տարեկանում կորցրել է ամուսնուն ու էլ երբեք չի ամուսնացել: Մեծ թոռը 17 տարեկան է, բայց տեսքից նրան նույնիսկ փոքր թոռ ունեցողի տեղ չես դնի, էնքան որ ջահել է: Գիրք է գրել, որով զգուշացնում է չընկնել աղանդների ու գուշակների թակարդը, ասում է, որ կա երկու տեսակի մագիա` սև ու սպիտակ, սպիտակ մագիան շատ հազվադեպ է և հայտնի է միայն հնդկացիներին ու գնչուներին, մնացածները՝ խաբեբաներ են: Մարդկանց օգնում է երկու ձևով՝ գուշակությամբ կամ հոգեբանական զրույցներով: Ինքն իր մասին ասում է.
-Ես գնչուհի Եսենիան եմ, 37 տարի է պարում եմ, երգում ու բախտ նայում: 4 տարի է բեմը թողել եմ, միայն հարսանիքների ու բանկետների եմ գնում, ունեմ երկու երեխա, հինգ թոռ, միայնակ կին եմ՝ այրի:
— Ի՞նչ կատեգորիայի մարդիկ են գալիս ձեզ մոտ:
— Ամեն կատեգորիայի, բացի պրեզիդենտից, էն էլ երևի տեղս չգիտի: Իսկ գուշակության բնույթի մասին ասեմ, որ վերջերս շատ են գալիս երիտասարդներ` 15-16 տարեկան, բերում են ծնողների նկարներն ու ասում` մեր պապան սիրած ունի, գնացել ա, հետ բերեք նրան: Դա շատ ցավալի ա: Դա ի՞նչ սրբապղծություն ա, երբ կինը գալիս ա, ասում ա` սիրածիս էնենց արա` հետս մնա, թեկուզ ընտանիք ունի, մեկ ա` կնոջը չի սիրում, մնում ա երեխեքի խաթեր: Բա ո՞նց կարելի ա տենց բան անել, երեխեքին հորից զրկել: Բա դա կմարսվի՞: Ախր ամեն ինչ բումերանգի նման հետ ա գալիս, այ ժողովուրդ ջան: Սիրում եք` սիրեք, ինչի՞ եք պղծում, ընտանիք քայքայում…
Իսկ գալիս են հիմնականում սոցիալական պրոբլեմների մոմենտով. ասենք՝ ֆինանսական վիճակը լավ չի, գալիս են` խորհուրդ հարցնեն: Նաև վախ քաշելու են գալիս ու առողջական պրոբլեմներով: Սովետի ու հիմիկվա տարբերությունը ֆինանսն ա: Սովետի վախտ սերն էր ու առողջությունը, էն վախտ ոչ մեկը սեփականություն չուներ: Մինչև Գորբաչովը սովետ էր, հետո՝ էլ չէ, սովետը փլուզվեց, ու լիքը բան տարավ հետը: Մարդկանց հոգևորը տարավ սովետը, մնացին ֆինանսներ ու պրոբլեմներ: Սովետը ամոթ ա ունեցել, նամուս-պատիվ ա եղել: Հիմա միամիտ ու մաքուր չեն, 5 տարեկան երեխային հարցնում ես` ինչ ես դառնալու, ասում ա՝ հարուստ մարդ: Էդ ա հիմա: Ինչ վերաբերումա անձամբ ինձ, էդ փլուզումն ինձ չի խանգարում, ես ոնց սովետի վախտ էի երգում-պարում, բախտ նայում, նույնն էլ` հիմա, չնայած հիմա էլ ռեստորաններում էդքան չեմ երգում, առողջականս չի ներում, բայց էլի՝ հարսանիքներ, ծնունդներ, բանկետներ գնում եմ իմ խմբի հետ: Մենք էստեղ գնչուական համայնք չունենք, երկու հոգով համայնք չի լինում, ես եմ ու Ռոման:
— Դուք շատ երիտասարդ եք երևում, շատ լավ եք պահպանվել, ո՞րն է գաղտնիքը:
— Ճիշտն ասած, ոչ մի գաղտնիք էլ չգիտեմ, պարզապես թարմ եմ մնացել, որովհետև ամբողջ կյանքում ծիծաղում եմ, ծիծաղը թարմություն է բերում: Լիովին երջանիկ մարդ չկա, լիովին առողջ էլ չկա, նույնիսկ բժիշկը, որ միլիոնավոր կյանքեր է փրկում, երբեմն իր տան անդամին չի կարողանում փրկել: Վերցնենք պրեզիդենտին կամ միլիոնատիրոջը, բոլորին թվում է, թե նրանք պրոբլեմ չունեն, էդպես չի, նրանք ավելի շատ պրոբլեմ ունեն: Բացարձակ երջանկություն գոյություն չունի, ուղղակի մարդ պետք է խելացի լինի ու երջանիկ պահերը վայելի: Ծեր մարդ չկա, կա ծեր մարմին, մեր մարմինն էլ մեր ծնողներից է, որոնք նույնպես ծերացել են, իսկ հոգին Աստծունն է` չի ծերանում:
— Էսօրվա երկրի վիճակի մասին ի՞նչ կասեք, գուցե ինչ-որ բա՞ն առաջարկեք մեր մեծամեծներին:
— Ես կխոսամ որպես ժողովրդի ծոցից դուրս եկած, ժողովրդի մեջ մեծացած մարդ ու ժողովրդի անունից՝ որպես մայր, տատիկ ու քաղաքացի: Դպրոցները խայտառակ վիճակում են: Եւ ի՞նչ պետք է ստանա երեխան այսօրվա դպրոցից: Իմ թոռնիկներն էլ են դպրոց գնում, ու ես տեսնում, եմ, որ էդ ավելորդ ծանրաբեռնվածությունը երեխաներին միայն վանում է դպրոցից: Տարրական դասարանների դասագրքերն էդ ինչ մատերիալից են, որ երեխան 4-5 հատ գիրք ա դնում պայուսակի մեջ ու չի կարողանում քայլել: Դասերն էլ էնքան շատ են, որ սովորող երեխան ահավոր հոգնում ա:
Կամ էդ ավագ դպրոցները: Մտածո՞ւմ են, թե մեր մենթալիտետով երկրում, ուր մայլա, թաղ հասկացողություն կա, երեխեքին անցման շրջանում տարբեր տեղերից հավաքում են, բերում գցում մի դպրոց: Դրանք էլ իրար մեջ կռվում են, էլ ինչ ասես չեն լինելու էդ դպրոցների պատճառով՝ բռնաբարություններ, կռիվներ, ռազբորկաներ, նարկոտիկներ… Լավ բան չի դա, երեխայի էդ դժվար տարիքում սովոր շրջապատից կտրեն` տանեն ուրիշ տեղ: Էդ ավագ դպրոցը դժբախտություններ ա բերելու:
Անհատ պարապողներին փող տալու փոխարեն, թող բացեն առաջվա պրոֆտեխուսումնարանների պես մի բան, քոլեջներ, ասենք, որտեղ համ մասնագիտություն ձեռք կբերեն, համ էլ կորոշեն` ինչ են ուզում անել հետագայում: Հիմա երիտասարդների արժեքներն են փոխվել, հիմա սերը չի կարևորը, փողն ա…
Կամ որ` բժշկականի ուսանողին բանակ են տանում: Պատկերացնու՞մ եք, բժշկականի գիտելիքն ի՞նչ ա, դա էն ա, որ հետո պետք ա կյանք փրկի, իսկ ուսանողին վերցում են, տանում բանակ, երեխան մոռանում ա, կտրվում ա ուսումից ու հետո ի՞նչ բժիշկ պետք ա դառնա: Կամ էդքան բժիշկ ինչի՞ ես պատրաստում, եթե պահանջարկ չկա: Ստաժավորներին հիմա էլ հանում են, ասում են` մեծ են, տեղը դնում են ջահել կիսագրագետներին: Բժիշկն ու դասատուն պետք ա մաքրամաքուր լինեն, նրանցից ա կախված ազգի առողջությունը. բժիշկներից՝ ֆիզիկական, դասատուներից՝ հոգեկան:
— Լավ, բա Հայաստանի համար մի լավ բան չեք ասո՞ւմ, Եսենիա:
— Ի՞նչ ասեմ, մեզ ոչ մի լավ բան չի սպասվում, եթե չդադարենք ամեն տեղ ցեղասպանություն գոռալ: Մեր հայրենակիցներն ապրում են մուսուլմանական երկրներում, մի օր էլ պատերազմ կսկսվի, Ավետարանում ասված քրիստոնյա-մուսուլմանական պատերազմը էստեղ ա սկսվելու, եթե չդադարենք էդքան ցեղասպանություն շահարկել: Մի հատ մտածեք, էդ ինչի՞ են հրեաների Հոլոքոստը սաղ ընդունում, մերը չեն ընդունում: Որովհետև հրեաները իրանք չեն գոռում դրա մասին, իրանք նենց են անում, որ մնացած ողջ աշխարհը դա պահանջի: Ես եթե մեր պրեզիդենտի տեղը լինեի, նոր դուշմաններ չէի հավաքի, Ղարաբաղը մերն է` չէի գոռա ու ղարաբաղցիներին տեղահան անեի… Այլ լեզու կգտնեի, որ էն տարածքները, որ իրանք «հարամ» են անվանում` տան մեզ, մենք էլ լիքը անտուն մարդ ունենք, բաժանենք նրանց: Ես թուրքերից հաստատ փող չէի ուզի, էսօրվա օրով շատ դժվար կլինի հաստատել, որ ինչ-որ հայ ունեցվածքի տեր ա եղել: Թող «հարամ» հողերը տան ու բարիշենք, հարևանների հետ չի կարելի հավերժ խռով ու թշնամի մնալ:
— Իսկ ի՞նչ անենք ներքին թշնամու հետ, որը անտարբերությունն ու անհանդուրժողականությունն է` ըստ իս: Ձեզ համար ի՞նչն է հային քայքայողը: Մենք կունենա՞նք վերջապես լավ ղեկավար: Ո՞ր պրեզիդենտի կողմն եք Դուք:
— Ոչ մի բան չենք կարող անել: Ես քաղաքականությամբ չեմ զբաղվում, բայց լավ բան չեմ տեսնում: Մեր ամենամեծ թշնամին մեր պառակտվածությունն է: Ինչպես էն հեքիաթում, որտեղ հայրը ամեն որդուն տալիս է ավելի մի ճյուղ, ու նրանք հեշտությամբ ջարդում են, ու չեն կարողանում ջարդեն ավելն ամբողջովին: Մենք միասնական չենք, դրա համար էլ դեռ պատրաստ չենք: Քանի գնում, ճգնաժամը խորանում ա, երբեք չի անցնելու, քանի գնում` ստրուկները շատանում են: Լավ կլինի էն վախտ, երբ սովետը հետ գա, իսկ դա չի լինի իհարկե: Դե, սովետ ասելով` նկատի ունեմ սոցիալական քիչ թե շատ հավասարությունն իհարկե:
Իսկ թե որ պրեզիդենտի կողմն եմ… Նրա, ով իսկապես ժողովրդի մասին կմտածի: Ի՞նչ ասեմ, փոխանակ գոնե փոքր ու միջին բիզնեսին հարկային թեթև դաշտ տրամադրեն, որ մարդիկ կարողանան աշխատել, հարկերն են բարձրացնում: Մարդը հացի փուռ էր դրել, ապրում էր, հիմա չի կարողանում: Ալյուրը, շաքարը, ձեթը թանկացրել են, ո՞վ ա թանկացրել, երբ համաշխարհային շուկայում չի թանկացել: Չգիտեմ, իմ իմացած ոչ մի պրեզիդենտ ժողովրդի մասին չի մտածում:
— Ասում են, 2012 թվականին ինչ-որ երկնային մարմին է բախվելու երկրագնդին, ու գալու է աշխարհի վերջը, ի՞նչ կասեք սրա մասին:
— 2012թ. աշխարհի վերջը չի գալու, մի հավատացեք, փողերը ցրիվ մի տվեք, մի պատ շարեք, մի գործ դրեք, փող հետ գցեք, որ ապրեք: Մի խաբվեք. ովքեր հիմար են՝ ստրուկ կդառնան:
Հայ ազգային կոնգրեսի պատվիրակությունն առկախում է իր մասնակցությունը կոալիցիայի հետ բանակցություններում. Այսօր երկխոսության չներկայանալուց հետո հրավիրված ասուլիսում հայտարարեց ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանը: Կոնգրեսի պատվիրակությունը հայտարարում է, իր նախապայմանը` կվերսկսի բանակցությունները անմիջապես այն բանից հետո, երբ կփոխվի Տիգրան Առաքելյանի խափանման միջոց կալանքը:
Նշենք, որ այսօր առավոտյան Իշխող կոալիցիայի աշխատանքային խմբի ղեկավար Դավիթ Հարությունյանը Կոնգրեսի քայլը «դեմարշ» էր որակել:
«Սա շախմատ է, որում հակառակորդը սեղանի ներքևից ոտքով հարվածում է: Նման շախմատ մենք խաղացող չենք: Իշխանությունները քաղաքական կամք չունեն՝ հաստատելու երկխոսության համար վստահության մթնոլորտ: Մենք դրսևորեցինք լրջագույն քաղաքական կամք` երկու ռաունդ փորձելով փրկել երկխոսությունը: Մենք տվել ենք երաշխիքներ, որ Տիգրան Առաքելյանը մասնակցելու է բոլոր բաց դատաքննություններին, դրսևորելու է պատշաճ վարքագիծ, կատարելու է դատավարական պարտականությունները», — պարզաբանեց Լևոն Զուրաբյանը` նշելով, որ իշխանությունները, հակառակ փոխադարձ պայմանավորվածությունների, Տիգրան Առաքելյանի խափանման միջոցը փոխելու քայլին չգնացին, որը միակ ձևն էր՝ ձեռք բերել ճնշման լծակներ ընդդիմության վրա:
Ըստ Լևոն Զուրաբյանի, Խափանման միջոցի փոփոխման մերժումը, վկայում է, որ Տիգրան Առաքելյանի խափանման միջոցը չփոխելն օգտագործում են որպես Կոնգրեսից քաղաքական զիջումներր կորզելու միջոց և այդ հանգամանքը վերածվում է քաղաքական պատանդների առևտրի:
Օգոստոսի 9–ի ՀԱԿ ակտիվիստ Տիգրան Առաքելյանը ոստիկանության բաժանմունք բերման էր ենթարկվել միջադեպի ժամանակ և առայժմ կալանքի տակ է։ Նշենք նաև, որ նրա փաստաբան Վարդուհի Էլբակյանը այսօր բողոք է ներկայացնելու Վճռաբեկ դատարան՝ նրա խափանման միջոց կալանքը փոխելու դիմումով: Հենց դրանով էլ պայմանավորված է ՀԱԿ-ի քայլը. Սպասենք զարգացումների:
Օրերս հանրությանը տեղեկացվեց Կառավարության որոշման մասին, ըստ որի թույլատրվել է Հանրապետության հրապարակի մետրոյի կայարանի վերին հատվածում հյուրանոց կառուցելու: «Քաղաքի կենտրոնում այլևս բաց տարածքներ չկան»,- այսօր անդրադառնալով այդ թեմային հայտարարել է Ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը, նշեցլով, որ այդ ծրագրի մասին ինքն իմացել է ընդամենը մեկ շաբաթ առաջ, թեև կարծում է, որ պետք է ավելի շուտ իմանար:
Գլխավոր ճարտարապետն առաջարկել է այդ տեղում յոթ հարկից բաղկացած, չորս աստղանի հյուրանոց կառուցել: Մինասյանը դեմ է: Նա ասաց,որ ինքը միշտ եղել է այն համոզմանը, թե տվյալ վայրում չպետք է որևէ կառույց լինի, մինչդեռ….
«Կարծում եմ, որ չորս աստղանի հյուրանոցին այդ տեղը չի բավականացնի, այլ փորձ կարվի Հանրապետության հրապարակի բակն իր շատրվաններով նույնպես մտցնել այդ կառույցի շրջանակում»,- հայտարարեց Մինասյանը: Նա նշեց, որ ինքը ողջունում է բոլոր այն ներդրումները, որոնք արվում են գործարարների` մասնավորապես Սամվել Կարապետյանի կողմից, սակայն կարծում է, որ ներդրումներ անողներին խորհուրդ տվողները պետք է զգույշ խորհուրդներ տան, քանի որ այս քաղաքի միջավայրը բոլորիս համար է:
Ըստ Ճարտարապետների միության նախագահի, հյուրանոց կառուցելը քաղաքի բյուջեին նպաստելու և ներդրումներ անելու առումով լավ գաղափար է, սակայն այդ ամենը պետք է արվի հիմնվելով առողջ դատողության վրա: Նա ասաց, որ Ճարտարապետների միության բոլոր անդամները դեմ են այս նախագծին, հիմա մտածում են՝ ինչ քայլեր ձեռնարկեն, թեև դեմ են նաև առճակատմանը:
Ճարտարապետների միության նախագահը կարծում է, որ մետրոյի կայարանի վայրում հյուրանոց կառուցելու թույլտվության մասին կառավարության որոշումը նույնպես անընդունելի է, քանի որ նման որոշումից առաջ, պետք էր բազմաթիվ հաշվարկներ անել՝ կանգառների տեղեր որոշել, մարդկանց և հյուրանոցում ապրողների համար բոլորովին ուրիշ ռեժիմներ ապահովվել: «Բայց այս փոքրիկ կտորում տեղավորելն անլուծելի խնդիր է, եթե իհարկե մետրոյի այդ բակը չվերցնեն, իսկ մեկը քանդել, մյուսը կառուցելը, ճիշտ պրակտիկա չէ»,- համոզված է Մինասյանը:
Քաղաքը չի շնչում, ամեն քայլափոխի քարե շինություններ են, այգիներն էլ քարապատեցին. Երկաթբետոնե մայրքաղաք դարձավ Երևանը, մեր այս դիտարկմանը պրն Մինասյանը համամիտ է. «Հյուրը միայն հյուրանոցի իր համարից չի նայում….Եթե այդքան հյուրանոցներ ենք կառուցում, տուրիստ ենք բերում, մեր քաղաքը նաև պետք է այլ գրավչություններ ունենա»:
Ի՞նչ է նշանակում հյուրանոց, որի տակ մետրոյի գնացքները 10 րոպեն մեկ դղրդոցով սուրում են, հարցադրմանը Մինասյանը համաձայն է` այդ վայրում միանշանակ չպետք է նման կառույց ունենալ:
Երեկ լրատվամիջոցներից մեկը տեղեկություն է հրապարակել այն մասին, որ ՀՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանության պետ Մարգար Օհանյանը երիտասարդ տարիներին`«1993-1994 թթ., երբ պետավտոտեսչության վաշտի հրամանատար էր, Սևանում գտնվելիս վիճաբանության ժամանակ իրեն ամրակցված զենքից ծանր վիրավորել է Սևանի պետավտոտեսչության աշխատակից ոմն Վանիկի, որն ավելի ուշ մահացել է: Մարգար Օհանյանին հաջողվել է մի քանի շաբաթների ընթացքում սպանվածի հարազատներին փողով լռեցնել և «ընդմիշտ» պատմության գիրկը նետել սույն դեպքը»:
Սակայն մեր ունեցած հավաստի տվյալներով, ճիշտ է, նման մի միջադեպ եղել է, սակայն մահվան ելքով չի ավարտվել: Ու հիմա այդ «ոմն Վանիկը», որը ողջ առողջ է, կարող է վկայություն տալ, որ ինքը 94 –ին չի մահացել: Ավելին`մեր ունեցած տեղեկություններով, նա այս պահին, կարծես պատրաստվում է դրան:
Հայտարարություն է տարածել ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը` մարդու իրավունքների խախտման մեջ մեղադրելով կրթության եւ գիտության նախարարությանը.
«Գիտության եւ կրթության նախարարությունը հանրակրթական դպրոցի դասագրքերի մրցույթի ընթացքում խախտել է մաթեմատիկայի դասագրքի հեղինակի իրավունքը, քանի որ մրցույթին ներկայացվել եւ հաղթող է ճանաչվել մրցութային հանձնաժողովի անդամի գիրքը: Շահագրգիռ անձի ներգրավումը մրցութային հանձնաժողովում անհավասար պայմաններ է ստեղծել մրցույթի մասնակիցների միջեւ:
Բողոքի հիման վրա կատարված ուսումնասիրության ընթացքում ՀՀ գիտության եւ կրթության նախարարությունն ընդունել է, որ հանրակրթական դպրոցների դասագրքերի մրցույթների կազմակերպման եւ անցկացման իրավական հիմքերը, այդ թվում շահերի բախումը բացառելու երաշխիքները, ներկայումս հստակ կանոնակարգված չեն»:
Մարդու իրավունքների պաշտպանն առաջարկում է ԿԳ նախարարությանը մշակել եւ օրենքով ամրագրել համապատասխան ընթացակարգեր, որոնք կվերացնեն եւ կբացառեն կոռուպցիոն ռիսկերը նշված գործընթացներում ևանվավեր ճանաչել մրցույթի արդյունքները. «Միեւնույն ժամանակ, առաջարկվում է անվավեր ճանաչել արդեն իսկ անցկացված մրցույթի արդյունքները՝ մարդու խախտված իրավունքը վերականգնելու եւ նրա համար մրցութային հավասար պայմաններ ապահովելու նպատակով»,- ասված է հայտարարության մեջ:
ՀԱԿ ակտիվիստների և ոստիկանների միջև տեղի ունեցած միջադեպով խաթարված երկխոսությունը վերադարձվել էր նորմալ հուն. քննարկման առարկա էին դարձել օրակարգային հարցերը: Կողմերը պայմանավորվել էին հանդիպել այսօր , սակայն չգիտես ինչու, ՀԱԿ պատվիրակության անդամ Սամվել Աբրահամյանը մոտեցել է լրագրողներին և տեղեկացրել, որ հանդիպումը չի կայանալու: Ապա հայտնել, որ պատճառների և մանրամասների մասին կտեղեկացնի Լևոն Զուրաբյանը, ՀԱԿ գրասենյակում ժամը 13:00-ին հրավիրած ասուլիսում:
Պատվիրակության անդամ Դավիթ Հարությունյանը այս մասին ասաց. «Մինչ այս ձևավորված մեր աշխատանքային հարաբերություններն ամենևին այնպիսին չէին, որ պետք է ներկայանար մեկ մարդ կամ եթե պատվիրակությունը չի գալու, ապա դրա մասին հնարավորություն չունի մեզ հայտնելու: Սա քաղաքական դեմարշ է: Շատ ցավում եմ այս դեմարշի համար: Կարծում եմ, որ դա էթիկայից դուրս է, մենք մինչև հիմա մեզ թույլ չենք տվել այդպես վարվել»,-ասաց: Ըստ Հարությունյանի`ՀԱԿ-ը որևէ լրացուցիչ տեղեկություն չի հայտնել:
Հանդիպման չկայանալու և Տիգրան Առաքելյանի գործի միջև կապի մասին Հարությունյանը խորհուրդ տվեց լսել ՀԱԿ-ի կարծիքը. «Մենք անցած անգամ շատ հստակ ներկայացրել էինք մեր դիրքորոշումը` սա քաղաքական գործընթաց է, և ճիշտ չենք համարում իրավական գործընթացներին մասնակցելը: Միաժամանակ, մեր տպավորությունն այն է, որ քաղաքական համակարգը գործում է ոչ խտրական»:
«Տանգո պարելու համար միշտ երկու մարդ է պետք: Երկխոսությունը չի լինում միակողմանի: Այն միշտ կախված է յուրաքանչյուր կողմի կամքից: Երկխոսությունը համատեղ կամք է, և դա չի նշանակում, որ ՀԱԿ-ն է թելադրում պայմանները:Այս պահին ՀԱԿ-ը չունի քաղաքական կամք` պատշաճ շարունակելու այս քաղաքական գործընթացը: Դեռ պարզ չէ իրավիճակը, մենք դեռ կլսենք պատճառաբանությունը, սակայն չեմ կարծում, որ պետք է այս ձևով վարվեր. եթե մենք ներկայացել էինք, պետք է տեղեկացված լինեինք պատճառների մասին կամ պետք է իրազեկ լինեինք մինչ հանդիպման գալը», — դժգոհեց կոալիցիայի աշխատանքային խմբի ղեկավարը:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր խորհրդակցություն է հրավիրել դատաիրավական համակարգի խնդիրների վերաբերյալ, որտեղ քննարկվել է նախկին խորհրդակցությունների հանձնարարականների կատարման ընթացքը:
Խորհրդակցությանը մասնակցել են ՀՀ սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը, ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը, ՀՀ ոստիկանության պետ Ալիկ Սարգսյանը, ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանը, ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը:
Անդրադարձ է եղել հատկապես պատժի անխուսափելիության խնդիրներին: Հանրապետության ղեկավարն ընդգծել է, որ ժամանակակից իրավական պետության խնդիրն է` ոչ միայն պաշտպանել քաղաքացիների իրավունքները, այլ նաև պատժել այդ իրավունքների նկատմամբ ոտնձգություններ կատարողներին, որովհետև եթե պատասխանատվության անխուսափելիությունը, այսպես ասած, չի թևածում օդում, նշանակում է` շարունակում են վտանգված մնալ մարդու, հասարակության, պետության շահերը:
«Ակնհայտ է, որ ամենից լավ պրոֆիլակտիկան` հանցագործությունների բացահայտումն է և պատժի անխուսափելիության ապահովումը: Ընդ որում` երկու խնդիր կա. մեկը վերաբերում է հանցագործությունների բացահայտման և քննության փուլերին, որ օպերատիվ և քննչական մարմինները պարտավոր են իրականացնել ժամանակին ու որակյալ, և երկրորդ խնդիրը` դատավճռի կայացումն է ու դրա ի կատար ածումը: Մենք երկու պարագաներում էլ խնդիրներ ունենք և այլևս չենք կարող հանդուրժել դրանց գոյությունը»,-ասել է Նախագահ Սերժ Սարգսյանը` նշելով, որ այդ ուղղությամբ որոշակի ուսումնասիրություններ են կատարվել, որոնք Նախագահի օգնական Գեորգի Կուտոյանը կներկայացնի խորհրդակցության մասնակիցներին:
Դատաիրավական ակտերի կատարման գործընթացի վերաբերյալ Նախագահի օգնականի զեկույցից հետո, ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահը և ՀՀ արդարադատության նախարարը ներկայացրել են նախորդ խորհրդակցությունների արդյունքում քննարկված խնդիրների լուծման ուղղությամբ իրականացվող աշխատանքների ընթացքը:
Խորհրդակցության ավարտին Նախագահ Սերժ Սարգսյանը մի շարք հանձնարարականներ է տվել քննարկված հարցերի կապակցությամբ իրականացվելիք միջոցառումների վերաբերյալ:
Ռիա Նովոստի» գործակալության փոխանցմամբ, Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչի խորհրդական, հայտնի քաղաքագետ Դմիտրի Վիդրինը հայտարարել է, թե Յանուկովիչը կարող է խնդրել Կիևի Պեչորսկի դատարանին իր երաշխավորությամբ փոխել երկրի նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոյի խափանման միջոցը: Նրա կարծիքով, Յանուկովիչը դեռ կարող է շտկել իրավիճակը։
Յանուկովիչին ուղղված նամակում Վիդրինը գրել է, որ «Տիմոշենկոյի ձերբակալությունը համարում է մեծ աշխարհաքաղաքական սխալ»: Տիմոշենկոյի ձերբակալության պատճառների մեջ նա բացառել է անձնական և ներքաղաքական դրդապատճառները։
«Այժմ քննարկվում է Եվրոպայում Արևելյան գործընկերության հարցը։ Իսկ Ուկրաինան արտաքին քաղաքական շուկայում ունի ոչ միայն համախոհներ, այլև չկամեցողներ։ Ես չեմ ցանկանում, որպեսզի մեղավոր կամ անմեղ Տիմոշենկոն դառնա Ուկրաինայի համար Արևելյան գործընկերության ծրագրի դադարեցման պատճառ»,- ասել է Վիդրինը։
Մտահոգություն կա, որ վարչապետ Տիմոշենկոյի ձերբակալությունը կարող է ազդել Կիևի և Բրյուսելի հարաբերությունների վրա։ Մի շարք եվրոպացի քաղաքական գործիչներ և իրավապաշտպան կազմակերպություններ իրենց անհանգստությունն էին հայտնել Ուկրաինայի իշխանությունների գործողությունների վերաբերյալ: Տիմոշենկոյի ձերբակալություն հարցում իր անհանգստութունն է հայտնել նաև ԱՄՆ-ը, ինչը ստիպել է Ուկրաինայի իշխանություններին վերանայել իրենց որոշումը, հաղորդում է «Ռիա Նովոստին»:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.