23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Սյունիքի մարզում գտնվող «Տաթևի թևեր» ճոպանուղին անցնում է ձմեռային ռեժիմի։ Սակայն տնօրինությունը ուշացում է տեղեկացրել այդ մասին, որի հետևանքով անցած շաբաթ և կիրակի օրերին զբոսաշրջիկների մի խում որը հասել էր Տաթև, աշխարհի ամենաերկար ճոպանուղին տեսնելու նպատակով կանգնել է փաստի առջև: Տնօրինությունը, ուշացումով է հրապարակավ ներողություն խնդրել այցելուներից։ Այդուհետ միայն Տեղեկացրել, որ մինչև սեպտեմբերի 15-ը ճոպանուղին չի աշխատելու:Այն անցնում է աշնանային ռեժիմի, և կառավարման էլեկտրոնային ու մեխանիկական համակարգերը հարմարեցվելու են Սյունիքի եղանակային պայմաններին։
Հ.Գ. «Տաթևի թևեր» ճոպանուղին 2011թ. հունվարի 1-ից առայսօր սպասարկել է ավելի քան 51 հազար ուղևորի։ Նրանցից ավելի քան 3000-ը, տնօրինության փոխանցմամբ եղել են հարակից Խոտ, Շինուհայր, Հալիձոր, Տաթև, Սվարանց և Տանձատափ համայնքների բնակիչներ, որոնք, ինչպես տեղեկացնում է ճոպանուղու տնօրենը`ճոպանուղու ծառայություններից օգտվել են անվճար:
Այսօր` օգոստոսի 29-ի վաղ առավոտյան, Երեւան-Սեւան ավտոճանապարհին` Գագարին բնակավայրի մոտ, «ԳԱԶել» մակնիշի 361 ՈՒՌ համարանիշի միկոավտոբուսը բախվել է «ԶԻԼ» մակնիշի 28 ՍՕ 837 համարանիշի բեռնատարին, ինչի հետեւանքով զոհվել է 3 եւ վիրավորվել` 10 մարդ:
Արդեն տեղեկացրել ենք, որ միմյանց բախված ավտոմեքենաները վարել են. «ԳԱԶել» մակնիշինը` Տ 361 ՈՒՌ Գոռ Սարգսյանը ՝ ծնված 1978 թ. և «ԶԻԼ-130» մակնիշինը` 28 ՍՕ 837 Ռուսլան Բալինյանը` ծնված 1951 թ:
Դեպքից ժամեր անց «Սեւանի հիվանդանոց» ՓԲԸ-ի տնօրեն Արամ Նիկողոսյանը տեղեկացրեց, որ հիվանդանոց է տեղափոխվել երկու դիակ, մեկ քաղաքացի հիվանդանոց բերելուց քիչ անց է մահացել: Ավելի ուշ պարզվել է, որ մահացածը «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Գոռ Սարգսյանն է:
Կոտրվածքներ ունեցող մեկ կնոջ էլ տեղափոխել են Երեւան:
Ճշտվել են նաև պատահարի հետևանքով մահացած ուղևորների անունները՝ Երևանի բնակչուհի, 1991 թ. ծնված Հասմիկ Մկրտումյան և Արարատի մարզի Նոր Խարբերդ գյուղի բնակչուհի, 1974 թ. ծնված Անահիտ Դավիդյան:
Իսկ ավտոպատահարից տուժած Երևանի բնակչուհի, 1960 թ. ծնված Հռիփսիմե Սարգսյանին հարազատները Հրազդանի հիվանդանոցից դուրս են գրել ու տեղափոխել Երևան:
Վարչապետ Տիգրան Սարգսյանն օգոստոսի 27-ին Ծաղկաձորում հանդիպել է ՀՀ վարչապետին առընթեր ազգային երիտասարդական քաղաքականության խորհրդի հասարակական սեկտորը ներկայացնող անդամներին, երիտասարդական և ուսանողական կազմակերպությունների ներկայացուցիչներին: Վարչապետը փորձել է բացատրել երկրում տիրող վիճակի պատճառները.
Երիտասարդներից մեկը հետաքրքրվել է. Թե` ըստ Հայաստանի ազգային վիճակագրական ծառայության տվյալների՝ նախորդ տարի մեր երկրում աղքատության մակարդակը 34,1 տոկոս է կազմել, 2008 թ.՝ մոտավորապես 23,5 տոկոս: Այսինքն, եթե 2008թ. յուրաքանչյուր 4-րդ մարդն էր աղքատ, ապա 2010թ.` յուրաքանչյուր երրորդը: Սա այն դեպքում, երբ այդ ժամանակահատվածում Հայաստանն ունեցել է տնտեսական աճ: Ինչո՞վ է պայմանավորված կենսամակարդակի նման անկումը:
Տիգրան Սարգսյանը պատասխանը, որ ավելի շուտ հիշեցնում է բաց դաս կարծես արդարացում է փնտրում, սակայն այն ինչին դատապարտված է մեր երիտասարդությունը, իր ապաշնորհ կառավարման արդյունքում որևէ արդարացում չունի:
«Մենք այդ տարիներին տնտեսական անկում ենք ունեցել: Աղքատությունը չափվում է տարբեր մեթոդներով: Մենք ունենք աղքատության հաղթահարման ռազմավարություն և ծրագիր: Արդեն շուրջ 10 տարի է՝ այս խնդիրը մեր երկրի առջև ծառացած թիվ մեկ մարտահրավերն է, որովհետև 21-րդ դարում աղքատություն ունենալն անթույլատրելի է: Վերջին 10 տարիների ընթացքում մենք արձանագրել էինք լուրջ առաջընթաց, բայց ցավոք սրտի, 2009-2010 թթ. ունեցանք նահանջ, քանի որ տեղի ունեցավ լրջագույն տնտեսական անկում, ինչի պատճառով մեր բնակչության եկամուտները նվազեցին, իսկ դրա հետ զուգահեռաբար սոցիալական վիճակը վատթարացավ:
Մեր հակաճգնաժամային ծրագրի բովանդակությունը հետևյալն է. չնայած այն հանգամանքին, որ ունեցանք տնտեսական անկում և պետական եկամուտների կտրուկ նվազում, մենք ոչ միայն չպետք է կրճատեինք պետության սոցիալական ծրագրերը, այլ հակառակը՝ պետք է ավելացնեինք դրանք: Չնայած 14 տոկոսանոց տնտեսական անկմանը՝ բարձրացրեցինք թոշակները, անապահով խավերի սոցիալական նպաստները, որպեսզի ավելացնենք նրանց դիմադրողականությունը, որպեսզի նրանք կարողանան այդ ճգնաժամային իրավիճակն ավելի հեշտությամբ հաղթահարել:
Գնաճը 2009-2010 թթ. Հայաստանի Հանրապետությունում աղքատության խորացման երկրորդ պատճառն էր: Մենք ունեցանք գների աննախադեպ բարձր մակարդակ: Մեզ համար մշտապես թիրախային ցուցանիշը եղել է 3 տոկոսանոց գնաճը, իսկ ճգնաժամային տարիներին ունեցանք գնաճի երեք անգամ ավելի բարձր ցուցանիշ, որը հասավ մինչև 10 տոկոսի:
Այսօր իրականացնում ենք մի քաղաքականություն, որի նպատակն է խթանել տնտեսական աճը, դիվերսիֆիկացնել տնտեսությունը, իսկ մյուս կողմից՝ զսպել գնաճը: Արդեն իսկ ունենք այս տարվա առաջին յոթ ամիսների ինֆլյացիոն ցուցանիշները, որոնք վկայում են, որ մենք արդեն բարձր գնաճային փուլից տեղափոխվում ենք միջին գնաճային փուլ և մեզ կհաջողվի այս տարի ունենալ 5 տոկոսանոց գնաճ, որը երկու անգամ ավելի ցածր կլինի նախորդ տարվա գնաճից, ավելի բարենպաստ պայմաններ կստեղծի՝ 2012թ. գնաճի դեմ պայքարելու համար: Մյուս կողմից, այս տարի կանխատեսում ենք 4,6 տոկոսանոց տնտեսական աճ և, բնականաբար, այն ավելի բարենպաստ պայմաններ կստեղծի աղքատության կրճատման համար», — ասել է վարչապետ Սարգսյանը:
Նա նաև խոսել է երիտասարդների կենցաղային պայմանների բարելավման անհրաժեշտության մասին. Ըստ վարչապետի կառավարությունն աշխատանքներ է տանում, որպեսզի երիտասարդների համար կենցաղային ապրանքների, այդ թվում` ավտոմեքենաների ձեռքբերումը հեշտացտացված տարբերակով արվի: Նա նշել է, որ այսօր այդ ուղղությամբ աշխատանքներ են կատարվում Կենտրոնական բանկի կողմից, որն էլ շուտով կներկայացնի հայեցակարգը:
«Ցանկացած մարդ Հայաստանի Հանրապետությունում պետք է գիտակցի, որ եթե նա ունի աշխատանք, եթե նա կարողանում է իր ինտելեկտուալ կարողություններն իրացնել Հայաստանի Հանրապետությունում, ապա նա չպետք է ունենա կենցաղային խնդիրներ: Իհարկե, խոսքն առաջին հերթին վերաբերում է բնակարանին, ավտոմեքենային, բնակարանը կահավորելուն, պատշաճ ձեւով վերանորոգելուն եւ այլն»,- ասել է Տ. Սարգսյանը, հիշեցնելով, որ պետությունն արդեն իսկ սուբսիդավորում է երիտասարդ ընտանիքների հիփոթեքային վարկավորումը:
Հ.Գ. Եւ սա այն դեպքում, երբ երեկ Ծաղկաձորում հավաքված երիտասարդ գիտնականները, կամ ավելի ստույգ` գիտությամբ զբաղվող երիտասարդները, ովքեր ունեն և աշխատանք, և ինտելեկտուալ կարողություններ, և դրանք իրացնում են ամսական 35 -40 հազար դրամով, դառնացած պատմում էին, որ չեն կարող երազել անգամ ամենաբնական պահանջի` ամուսնանալու մասին, չնայած վաղուց արդեն հատել են այդ տարիքը, ուր մնաց մտածեն սեփական բնակարանի, այն պատշաճ վերանորոգելու, ավտոմեքենայի, ու այլ առաջնահերթությունների մասին:
Էստոնիայի նախագահական ընտրություններում հաղթեց գործող նախագահ Թոմաս Հենդրիկ Իլվեսը:
Ըստ տեղական մամուլի՝ գործող նախագահին ձայն է տվել 73 պատգամավոր: Մինչդեռ գործող օրենքի համաձայն բավարար է նաև 67 ձայնը: Նշենք, որ Էստոնիայի խորհրդարանն ունի 101 պատգամավոր:
Իլվեսը աշխատել է «Ազատություն» ռադիոկայանում: Մինչև 90-ականների կեսերը աշխատել է ԱՄՆ-ում, որպես դեսպան ապա Կանադայում և Մեքսիկայում: 1993 թ. հրաժարվելով ամերիկյան քաղաքացիությունից` դարձել է պետական պաշտոնյա: Երկու անգամ զբաղեցրել է երկրի արտգործնախարարի պաշտոնը:
2006 թ. Իլվեսն ընտրվել է Էստոնիայի նախագահ:
Մյուս թեկնածուն`Ինդրեկ Տարանդան ստացել է 25 ձայն:
Նալբանդյան 106/1 հասցեում շրջակա շենքերի բնակչության ներկայացուցիչների հետ Նարեկ Սարգսյանի երեք հանդիպումները հանգեցրեցին մի նախագծի հրապարակմանը, որով նախատեսվում է նշված հասցեում չորս 7 հարկանի շենքեր կառուցել՝ կանաչ տարածքի հաշվին: Այժմ կառուցապատողը, առանց համաձայնության, փորձում է ցանկապատել տարածքը՝ վնասելով տարածքում աճող ծառերի բները (տես ստորև բերված նկարը):
Այսօր Նալբանդյան 106/1 հասցեում կայացավ «Ոչ՝ բետոնապատմանը» խորագրով քաղաքացիական ստուգայցը որին մասնակցեցին ՆԳՆ նախկին մանկապարտեզի շրջակա շենքերի բնակիչների, հասարակական կազմակերպությունների և քաղաքացիական նախաձեռնությունների ներկայացուցիչներ: Տեղի բնակիչների հետ Երևանի գլխավոր ճարտարապետի երրորդ հանդիպումից հետո նշված տարածքում հրապարակվել է նոր ցուցապաստառ, որտեղ պատկերված է առաջարկվող քաղաքաշինական նախագիծը: Բնակիչները դժգոհում են, որ գլխավոր ճարտարապետի հետ կարծես խաղաղ-կառուցողական քննարկումներից հետո, նշված նախագծի հրապարակմանը զուգընթաց ձեռնարկվել են ցանկապատման լայնածավալ աշխատանքներ, որոնց ընթացքում վնասվում է բակի կանաչ տարածքը:
Հանդիպման մասնակիցները ստիպված եղան անձամբ քայլեր ձեռնարկել ազատելու բակի հաստաբուն ծառերից մեկը, որի բունը փաստացիորեն օգտագործվել էր որպես ապագա շինհրապարակի ցանկապատի շինանյութ, դրա կեղևը վնասվել էր, վրան բազմաթիվ մեխեր և ամրալարեր էին կապկպվել, իսկ հիմքը պատվել էր բետոնով: Նմանատիպ վայրենությունների հեղինակները որպես կանոն խուսափում են գործողությունը որպես դիտավորություն ներկայացնելուց: Այստեղ, սակայն, շինարարության պատասխանատուները և բանվորները ամեն կերպ պատճառաբանում էին, թե իրենք «կատարող» են, սակայն քաղաքի կենտրոնում սակավաթիվ ծառերի նկատմամբ նման վայրենաբարո վերաբերմունքը այդքանով դժվար թե արդարացվի: Մենք կունենանք առողջ հասարակություն, երբ «կատարողները» գիտակցեն, թե ինչ են կատարում և թե ինչի է դա հանգեցնելու տարիներ հետո:
Ակցիայի ընթացքում որոշվեց լայն հասարակական քննարկման դնել տարածքի համար առաջարկված քաղաքաշինական նախագիճը, ինչպես նաև պահանջել կոնկրետ հատակագիծը, որը հիման վրա բնակիչները կկարողանան նախագծի ծավալատարածական պարամետրերի առումով ավելի հստակ պատկերացում կազմել:
շարունակելի
«Մեր Քաղաքը» նախաձեռնություն
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է 2011թ. միջազգային առարկայական օլիմպիադաներում պարգևների արժանացած աշակերտներին, «Մենք ենք տերը մեր Անկախության» թեմայով շարադրության մրցույթի և «Կենգուրու» միջազգային մաթեմատիկական խաղ-մրցույթի մրցանակակիրներին:
Հանրապետության ղեկավարը ողջունել է ՀՀ նախագահի նստավայրում արդեն ավանդական դարձած հանդիպման մասնակիցներին, նշելով, որ մաթեմատիկայի «Կենգուրու» մրցույթը մեզանում արդեն մեծ համարում է ձեռք բերել, և հաղթողներն էլ քիչ չեն: Սերժ Սարգսյանը շնորհավորել է առարկայական միջազգային օլիմպիադաներում հաղթողներին, ընդգծելով, որ նրանք ուղեցույց են դառնում իրենց շատ հասակակիցների, այդ թվում նաև՝ «Կենգուրու» մրցույթի հաղթողների համար:
«Ինձ համար ավելի թանկ բան չկա, քան Հայաստանում տեսնել խելացի նոր սերունդ: Համոզված եղեք, որ այս հանդիպումը ինձ համար էլ է շատ կարևոր: Ես ցանկանում եմ հնչեղություն հաղորդել ձեր լավ գործերին, որովհետև եթե մեր հասարակության յուրաքանչյուր անդամ իր գործը կատարի այնպես, ինչպես դուք եք կատարում, ապա մենք մի քանի քայլ արդեն առաջ կլինեինք այնտեղից, որտեղ հիմա ենք:
Ցանկանում եմ, որպեսզի ձեր հասակակիցները ձեզ այստեղ տեսնեն, որպեսզի նրանց մոտ ցանկություն առաջանա ձեզնից հետ չմնալու: Ցանկանում եմ, որպեսզի ձեր օրինակը լինի վարակիչ: Հիշո՞ւմ եք Պարույր Սևակի հայտնի խոսքերը. «Մարդիկ իրար առողջությամբ թող վարակեն»: Ես ցանկանում եմ, որպեսզի ձեր օրինակը լինի վարակիչ, որպեսզի մենք լավ իդեալներ կարողանանք ձևավորել, որովհետև, ցավոք, մեր հասարակության մեջ կան նաև վատ բարքեր, կան ոչ ճիշտ հասկացված իդեալներ, կան կեղծ հերոսներ, իսկ դրանք կարող են գայթակղիչ լինել անփորձ երիտասարդների համար:
Ցանկանում եմ, որպեսզի մեր հասարակության մեջ կարևորվեն կիրթ և մտածող մարդիկ՝ այնպիսին, ինչպիսին մեր շախմատիստներն են: Մենք ձեզ հետ միասին նաև պետք է պայքարենք այդպիսի հասարակության համար: Մենք ունենք շատ լավ երեխաներ, շատ լավ երիտասարդներ, որոնց դաստիարակման հիմնական հոգսը ընտանիքների վրա է, բայց մենք պետք է կարողանանք բարձրացնել նաև դպրոցի, արտադպրոցական հաստատությունների դերը: Անշուշտ, դուք ձեր ծնողների հպարտությունն եք, բայց միևնույն ժամանակ՝ նաև մեր հասարակության: Ձեր տաղանդը, ձեր ձիրքը մեր հասարակությանը շատ են անհրաժեշտ: Ապրե՛ք: Շարունակե՛ք նույն ոգով: Վստա՛հ եղեք, որ տքնաջան աշխատանքը միշտ արդյունք է տալու:
Սա ձեր առաջին հաջողությունն է, բայց լավ աշխատելու, կարգապահ լինելու, բարի լինելու դեպքում արդյունքներն անպայման երևալու են: Համոզված եղե՛ք: Ձեզնից յուրաքանչյուրը կարող է ասել՝ այո՛, Հայաստանը ես եմ: Մեկ անգամ ևս բոլորիդ շնորհավորում եմ, շնորհակալություն եմ հայտնում և ձեր ապագա հաջողությունների ակնկալիքով ձեզ մաղթում եմ առողջություն, ջանասիրություն»,-ասել է Նախագահ Սերժ Սարգսյանը:
Հանրապետության ղեկավարի ողջույնից հետո, «Մենք ենք տերը մեր Անկախության» թեմայով շարադրության մրցույթի հաղթողներից մի քանիսը ցանկություն են հայտնել ՀՀ նախագահի համար հատվածներ ընթերցել իրենց շարադրություններից, իսկ 2011թ. միջազգային առարկայական օլիմպիադայի մրցանակակիր աշակերտները իրենց տպավորություններն են ներկայացրել օլիմպիադայից:
Նախագահ Սերժ Սարգսյանը նվերներ է հանձնել 2011թ. միջազգային առարկայական օլիմպիադաներում պարգևների արժանացած աշակերտներին: Հանդիպման բոլոր մյուս մասնակիցները հուշանվերներ են ստացել:
2011թ. միջազգային առարկայական օլիմպիադայի հաղթողներին և Հայաստանի Հանրապետության 20-ամյակին նվիրված «Մենք ենք տերը մեր Անկախության» թեմայով շարադրության մրցույթի մրցանակակիրներին ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը հանձնել է խրախուսական շնորհակալագրեր: «Կենգուրու-2011» մրցույթի միջազգային մաթեմատիկական խաղ-մրցույթի բացարձակ հաղթող Արաքսի Գասպարյանը պարգևատրվել է ոսկե մեդալով և հավաստագրով, իսկ յուրաքանչյուր մարզում և տարիքային խմբում լավագույն արդյունք արձանագրած աշակերտները՝ հավաստագրերով:
Սերժ Սարգսյանը երեխաներին հրաժեշտ տալուց հետո, դուրս է եկել ՀՀ նախագահի նստավայրից և շնորհավորել ու շնորհակալություն հայտնել նստավայրի մոտ հանդիպման մասնակից երեխաներին սպասող ծնողներին և ուսուցիչներին: «Ինձ համար ամենակարևոր հաղթանակը գիտելիքով ձեռք բերված հաղթանակն է»,- ասել է Նախագահ Սարգսյանը:
2011 թվականի հունվար-հուլիս ամիսների ընթացքում ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին կատարվել են 492 մլրդ 700 մլն դրամի ծախսեր՝ կազմելով իննամսյա ծրագրի 70.5%-ը, իսկ առանց արտաբյուջետային միջոցների՝ 71.3%: Մասնավորապես՝ 445 մլրդ 900 մլն դրամ կազմել են ընթացիկ ծախսերը, 46 մլրդ 800 մլն դրամ՝ ոչ ֆինանսական ակտիվների հետ գործառնությունները:
2011 թվականի հունվար-հուլիս ամիսների պետական բյուջեի ծախսերի 30.2%-ն ուղղվել է սոցիալական նպաստներին և կենսաթոշակներին:
Պետական բյուջեի ոչ ֆինանսական ակտիվների հետ գործառնությունները հունվար-հուլիս ժամանակահատվածում կազմել են 46 մլրդ 800 մլն դրամ կամ ծրագրի 57.7%-ը:
Այս մասին ասվում է ՀՀ ֆինանսների նախարարության տարածած մամուլի հաղորդագրության մեջ:
Օգոստոսի 29-ին հրավիրած մամուլի ասուլիսին Կոալիցիա — Հայ ազգային կոնգրես երկխոսության աշխատանքային խմբի անդամ Գագիկ Մինասյանը հայտարարեց, թե հույս ունի, որ հետդարձի կամուրջներն այրված չեն, եւ ընդդիմության կողմից առկախված երկխոսությունը մոտ ժամանակներս կվերսկսվի։
Նա ասաց, որ ճիշտ է ստեղծված իրավիճակը շատ նուրբ է, եւ ինքը գերադասում է զերծ մնալ կտրուկ գնահատականներ հնչեցնելուց, սակայն հույս ունի՝ ՀԱԿ-ը ողջախոհ կլինի եւ կվերադառնա բանակցային սեղանի շուրջ. «Պետք է ստեղծել բոլոր հնարավորություները, որպեսզի կասեցված գործընթացը վերսկսվի։ Հույս ունեմ, որ ՀԱԿ-ը կվերագնահատի իր գործողությունները եւ կվերսկսի երկխոսությունը:
Ապա Մինասյանը ենթադրություն արեց. եթե ՀԱԿ- ն այնուամենայնիվ որոշի չշարունակել առկախված գործընթացը, ապա ակնհայտ կդառնա, որ քաղաքական այդ ուժը ցանկանում է գնալ ցնցումների եւ ապակառուցողականության ճանապարհով, բացի այդ զգալիորեն կհիասթափեցնի իրեն հավատարիմ մարդկանց:
Նա ասաց, որ ՀԱԿ-ում կան ուժեր, որոնք շահագրգիռ են, որպեսզի երկխոսությունը չկայանա: Իսկ երկխոսության ընդհատման մտավախություն, անկախ ամեն ինչից, ինքը միշտ էլ ունեցել է:
Այսօր «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Անահիտ Բախշյանը պետական բյուջեի միջոցները փոշիացնելու խնդրի վերաբերյալ ահազանգով հարցում է հղել ՀՀ վարչապետին.
«Կրկին Ձեզ եմ ներկայացնում փաստեր` պետական բյուջեի միջոցները փոշիացնելու մասին, որից հերթական անգամ ձմռանը տուժելու են դպրոցների աշակերտները:
Վերահսկիչ պալատի կողմից իրականացված ստուգումների մասին 2008թ. հրապարակումներում արձանագրված են Արմավիրի մարզի Երվանդաշատ, Բագարան, Կողբավան, Շենիկ եւ Արագածոտնի մարզի Արեգ, Արտենի, Արագածավան, Արտամետ գյուղերի գազատարների շինմոնտաժային աշխատանքների ժամանակ «Մանշին», «Ման-Նախ» կազմակերպությունների կողմից թույլ տրված չարաշահումների եւ «Տեդաս» ՍՊԸ-ի նկատմամբ հարուցված քրեական գործի մասին, որը գտնվում է դատախազության վարույթում:
Նշեմ, որ ՎՊ-ի 2008-ի հաշվետվության մեջ գրված է, որ վերոնշյալ գյուղերի գազաֆիկացման աշխատանքները պետք է ավարտված լինեին 2009-ին:
Սույն թվականի օգոստոսի 17-ին անձամբ եղել եմ վերոնշյալ բոլոր գյուղերում եւ համոզվել, որ Արտենին, Արագածավանը եւ Շենիկը գազաֆիկացված չեն, որի մասին օգոստոսի 22-ին տեղյակ եմ պահել Վերահսկիչ պալատի նախագահ պարոն Իշխան Զաքարյանին:
Օգոստոսի 25-ին ՎՊ-ից արդեն ստացել եմ պատասխան: Պարզվում է, որ Շենիկում «Մանշին» ՍՊԸ-ն խոստումը չի կատարել, իսկ Արեգ-Արտենի-Արագածավան գազատարի մոնտաժումը «Ման-Նախ» ՍՊԸ-ի մասով կատարվել է, սակայն չի ներկվել: Գործը պետք է շարունակեր ու ավարտեր ԻՖԱԴ ՍՊԸ-ն, որի կողմից մոնտաժման ենթակա 4300մ-ից 2270մ-ը դեռեւս չի անցկացվել եւ գյուղերը չեն գազաֆիկացվել: Ակնհայտ է, որ թե Շենիկի, թե Արեգ-Արտենի-Արագածավան գազատարների 2-3 տարի առաջ անցկացված խողովակներն առանց ներկելու եւ օգտագործելու կփտեն, կամ, ինչպես հաճախ լինում է մեզանում, կգողացվեն եւ պետական բյուջեին կրկին կհասցվի հսկայական վնաս: Հանրապետությունում նման անարդյունավետ ծախսերի շատ փաստեր կան, հետո էլ ասում են` փող չկա: Ոչ թե փող չկա, այլ պետական բյուջեն գողացողի ձեռքը չեք բռնում նույնիսկ այն դեպքում, երբ այն հայտնաբերում է Վերահսկիչ պալատը:
Բացի նշածս վնասներից, հսկայական վնաս կհասցվի վերոնշյալ գյուղերի դպրոցներին, որտեղ այս տարի վերանորոգվել են դուռ, պատուհանները, եւ քանի որ գյուղերը գազաֆիկացված չեն, իսկ դպրոցները չունեն ջեռուցման կենտրոնացված համակարգ, կնշանակի ձմռանը ջեռուցվելու են կամ էլեկտրական սալիկներով, որը շատ թանկ է լինելու կամ դիզելային վառելիքի վառարաններով: Տնօրենները խիստ մտահոգված են:
Խնդրում եմ «ԱԺ կանոնակարգ» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի համաձայն տրամադրել 10-օրյա ժամկետում հետեւյալ տեղեկությունները.
1. Վերահսկիչ պալատի կողմից, դեռեւս 2008-ին արձանագրած, «Մանշին», «Ման-Նախ», «Տեդաս» ՍՊԸ-ների կողմից պետական բյուջեից հատկացված միջոցները վատնելու փաստի հետ կապված ի՞նչ քայլեր է ձեռնարկել կառավարությունը: Ի՞նչ է անում, որպեսզի վերոնշյալ կազմակերպությունները կատարեն կառավարության նկատմամբ ստանձնած իրենց պարտականությունները, իսկ պետբյուջեն` արդյունավետ ծախսվի:
2. Ինչո՞ւ կոնկրետ Արեգ-Արտենի-Արագածավան գազատարի կառուցման նկատմամբ «Ման-Նախ» ու ԻՖԱԴ ՍՊԸ-ները չեն կատարում իրենց ստանձնած պարտավորությունները:
3. Ինչո՞ւ «Մանշին»-ը չի ավարտում Շենիկ գյուղի գազաֆիկացումը, որտեղ դպրոցը «Հայաստանի մանուկների հիմնադրամ» կազմակերպության շնորհիվ ունի կենտրոնացված ջեռուցում դիզելային վառելիքով, որը շատ ավելի թանկ է նստում պետության վրա:
4. Ո՞ւր են Կողբավան, Երվանդաշատ, Բագարան գյուղապետերի գրությունների համաձայն վերադարձված գումարները եւ ինչի՞ են ծառայել,
5. Արդյո՞ք ձմռանը Երվանդաշատ, Բագարան գյուղերի դպրոցների տնօրեններին առաջարկվելու է եվրոպատուհանների ապակիները փոխարինել թիթեղով` վառարանների խողովակներն անցկացնելու համար:
6. Քարակերտ, Շենիկ, Լեռնագոգ համայնքներում բնակիչները խմելու ջուրը գնում են, իսկ դպրոցները՞ :
7. Արդյո՞ք տարածքային կառավարման նախարարությունը տեղյակ է այս ամենին, ի՞նչ է արվում եւ ո՞վ է վերահսկում վերոնշյալ գյուղերի բնակիչների ու դպրոցների բնականոն կենսագործունեությունը»:
Մեր Երկրի վիճակը, ցավոք, այնպիսիին է, որ շատերն են օտարի ցուպը վերցնում ու բռնում օտար ափերում բախը որոնողի ճամփեն: Այս պատմությունը, պատմում է նրանցից մեկը` Տավուշի մարզի, Սարիգյուղ գյուղից, Պավլիկ Էլլարյանը:
«2010 թ. Հունիս-հուլիս ամիսներին հանգամանքների բերումով մեր 40 հոգանոց շինբրիգադը հայտնվեց հեռավոր արևելքի խաղաղ օվկիանոսում գտնվող «Ռուսկի Օստրով» կղզում: Մենք` քառասուն հոգով տանից-տեղից կտրված,մեր ընտանիքի մի կտոր հացը վաստակելու նպատակով, մեկնեցինք հեռավոր արևելքի այդ կղզին: Կղզում կառուցվում էր Համառուսական ֆեդերալ համալսարանը, որտեղ պետք է 2012 թվին հանդիպեն աշխարհի հզոր քսանյակի ղեկավարները: Երկու ամիս օրնիբուն աշխատեցեինք, դաժան էր. գիշերներն էլ էինք աշխատում, մեկ օրում 140 կուբամետր բետոն էինք անում: Բոլորը զարմացել էին մեր աշխատանքի վրա: Բայց օրը եկավ ու աշխատանքի դիմաց չվարձատրվեցինք: Ստիպված առանց գումարի ճամփա ընկանք դեպի Հայաստան:
Փաստորեն երկու ամիս աշխատելուց հետո, դատարկ գրպանով հայտնվեցինք Վլադիվոստոկի երկաթուղային կայարանում`անելանելի վիճակում:
Իմանալով այդ մասին, տեղի հոգևոր հովիվը` Տեր Աշոտը, որը մոտ հարաբերություններ ուներ տեղի հայ համայնքի հետ, եկավ խոսեց մեզ հետ, ու երկու ավտոբուսով, մեզ տարան Դավիթ անունով մի ազնվագույն հայ մարդու ռեստորան (ազգանունը, թող ներող լինի, մոռացել եմ):
Դավիթի տղան` Թոռունը, ավտոբուսի պարկ ուներ,նա էլ հենց մեզ տարավ իր հոր ռեստորանը: Որտեղ 40 հոգու ուտեցրին – խմեցրին, ապա քնելու տեղ տվին:
Յոթ օր շարունակ, օրը երեք անգամ, Դավիթը մեզ կերակրեց, առանց որևէ ակնկալիքի` ուտացրեց-խմացրեց:
Այդ ընթացքում փողի էինք սպասում, որ տոմս առնեինք ու հետ գանք:
Ամեն օր առավոտյան, ճաշին և երեկոյան նա նստում էր մեզ հետ: Նստում էր սեղանի գլխին ու ասում. «Ով խմելու ա, ինձ հետ նստի, ով չի խմելու, հեռու նստի»: Ու նստում էին մարդիկ, շնորհակալ Դավթի մեծահոգությունից ու իրենց բաժին Աստծուց, որ նման բարությամբ մարդ էր հանդիպել իրենց:
Վլադիվոտոկի հայկական համայնքը բավական մեծ էր, շատ հայություն կար: Բայց նրանց վերաբերմունքը տարբեր էր. Կային մարդիկ, որ ուզում էին մեզ կոպեկներով աշխատեցնել, որովհետև գիտեին, որ Հայաստան վերադառնալու փող չունեինք: Բայց Դավիթը այդ ամենից վեր էր, նրա համար մենք սպասված հյուրերի նման էինք…
Ես կյանքում շատ բան եմ տեսել, բայց նման բարություն, մեծահոգություն… Լավ մարդիկ ցավոք շատ քիչ են: Ես շնորհակալ եմ Աստծուց, որ քեզ գտա, Դավիթ եղբայր, աշխարհի մյուս ծայրում: Այս աշխարհում ցավոք, ամեն ինչ փողով է արժևորվում, բայց Դավիթի մոտ միայն մարդկային արժեքներն են առաջնային: Երբ արդեն պիտի վերադառնայինք, ես խոսքեր չէի գտնում այդ մարդուն շնորհակալությունս հայտնելու համար: Ու երբ այդ մասին ասեցի նրան, նա ձեռքը մեկնելով դեպի իր ռեստորանն, ասաց. «հողից չի՞, հող չի՞ դառնալու: Մենք հողից չե՞նք: Հող չե՞նք դառնալու: Ղուրբան ձեզի, կերեք, խմեք»:
Գիտեք, այդ մարդու անունի մեջ էլ խորհուրդ կա. Սասունցի Դավթի խորհուրդն էր այդ մարդու մեջ: Մենք հետո իմացանք, որ նա ոչ միայն մեզ է ապաստան տվել, այլև շատ-շատերին: Առողջություն քեզ, երջանկություն քեզ, Դավիթ եղբայր: Սասունցի Դավթի նման քո շվաքը միշտ պահիր օտար ափերում դժվարության մեջ հայտնված մեր հայրենակիցների վրա:
Շնորհակալության զգացումով եմ հիշում նաև տեղի հոգևոր հովվին,Դավիթի ընտանիքին, հատկապես Դավիթի տիկնոջը, որ մայրական հոգատարություն ցուցաբերեց մեր հանդեպ: Շնորհակալությունս եմ հայտնում նաև Դավիթի տղային` Թոռունին, որն իր գործերը թողած, այդ ամբողջ ընթացքում մեր գործերով էր զբաղվում` գործի դնելով իր հեղինակությունը:
Շատ բան կարելի է ասել, բառեր չես գտնում, քո սրտի խոսքն արտահայտելու համար: Դավիթ ախպեր, մեր քառասուն հոգու անունից մեր շնորհակալությունը Ձեզ, Ձեր ընտանիքին, երջանկություն Ձեզ: Մնացեք, ինչպես կաք»:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.